Վրաերթ` Կոմիտասի պողոտայում

վրաերթՕգոստոսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի   վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

9 տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացին ՀՀ է տեղափոխվել Մոսկվա-Երևան չվերթով

կալանքՕգոստոսի 1-ին, ժամը 20.20-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան   չվերթով ՀՀ  է տեղափոխվել  1971 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով:

Ուկրաինայում սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ձերբակալությունՕգոստոսի 1-ին, ժամը 23.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՔՀԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները  Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 11 շենքից հայտնաբերել և բերման են  ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1981 թ. ծնված Վիտյա Խ.-ին, որը 2006 թ. մարտի 13-ից հետախուզվում էր Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի մարզի իրավապահների  կողմից` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի  2-րդ մասի /սպանություն/ մեղադրանքով:
Վիտյա Խ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

5 ՃՏՊ և 6 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից  2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը,    խարդախության  7 դեպքից` 6-ը, իսկ շորթման 1  դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության

001 (1)2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են  շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը,  հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը: Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով և “Ավելի բարեկարգ Երևան” մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման  այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն   վարչական պատասխանատվության` 30000 -ից  մինչև 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին  այս մասին  ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Վաղարշապատում 15-ամյա պատանու են վրաերթի ենթարկել

ՎրաերթՕգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում,  «ՎԱԶ-21214»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-6-ը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

01.08.1Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ը կնվազի 3-4 աստիճանով:

01.08.2 Երևանում օգոստոսի 2-3-ը, 5-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

 

Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Թավադրոս Բ Պապի հետ

454.Ambassador Melkonian's meeting with the head of the Coptic Orthodox Church of Alexandria 01.07.2013Հուլիսի 31–ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում  ունեցավ Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:

Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի  նստավայրում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։

Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում  անդրադարձ կատարվեց հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերին։

Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր եղբայրական ողջույնները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Արցախից հայտնում են

ain-nkrԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են շաբաթվա ընթացքում Արցախում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ
Հուլիսի 25-ից օգոստոսի 30-ը ԼՂՀ տարածքում գրանցվել է հրդեհի բռնկման
10 հրդեհի դեպք, հիմնականում այրվել են չոր խոտածածկ տարածքներ:

***
Հուլիսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է:
Ամբողջությամբ այրվել է նույն համայնքի բնակիչ Ռ.Դանիելյանի բնակելի տունը:

Մեքենան գլորվել է ձորը
Հուլիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վանք-Դրմբոն ճանապարհի 11 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով Դրմբոն համայնքի բնակիչ, 1955 թ. ծնված Ռ. Առուշանյանը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների տուժածի վիճակը բավարար է:

Հայտնաբերվել է զենք-զինամթերք
Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Սարգսյանն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

***
Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Սարգսյանը «Կուրոպատկինո» կոչվող տեղանքում աշխատելիս զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

Փրկարարները բացել են փակ դռները

փրկարարՕգոստոսի 1-ին, ժամը 13.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. այն բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Պողոսյանին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 1-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, և այն բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են Մ. Չ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 19/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, և այն բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Մ. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 1-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, և այն բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են Օ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Մտել են խանութ ու կանացի զգեստներ գողացել

գողությունՀուլիսի 31-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի  Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից  ոստիկանություն բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գոհար Հ.-ին և 1972 թ. ծնված Աննա Գ.-ին:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մտել են  ներս և գողացել կանացի զգեստներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վրաերթ` Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում

Վրաերթ (1)Հուլիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա  քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթը կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել

ավտովթարՀուլիսի 31-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել  «Ֆոլքսվագեն Վենտո»   և  «Շևրոլետ Նիվա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Շևրոլետ Նիվա»-ի և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կանայք կռվի են բռնվել դաշտում

կռիվՀուլիսի 30-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.15-ին «կրծքավանդակի և հարթիակային շրջանի բութ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված  Արգինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, 1952 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն ծեծի է ենթարկել Արգինե Բ.-ին և պատճառել  վնասվածք:
Արգինե Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Չարենցավանում 78-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՀուլիսի 31-ին, ժամը 13.00-ին,  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի 5-րդ թաղամասի թիվ 1 շենքի բակում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

ալկոհոլՀուլիսի 31-ին,  ոստիկանության Մուշի բաժնում  օպերատիվ տվյալներ են  ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի 5-րդ հանրակացարանի բնակչուհի 1982 թ. ծնված  Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ  ալկոհոլային  խմիչքներ:
Փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը, ժամը 23.55-ին,  ոստիկանության ծառայողները եղել են նշված հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի և 72 շիշ 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի ըմպելիքներ:
Պարզվել է, որ կոնյակների ակցիզային դրոշմանիշերը կեղծ են, իսկ զովացուցիչ ըմպելիքների պիտակների վրա բացակայում են  արտադրանքի հոլոգրաֆիկ ակցիզները:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 1972 թ. ծնված Անահիտ Կ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իր բնակարանում, ոստիկանության ծառայողներին է  ներկայացրել 72 շիշ 1 լ տարողության առանց ակցիզային դրոշմանիշի, պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի զովացուցիչ ըմպելիքներ:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վաճառելու նպատակով իրեն է տվել ոմն Արա:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված խմիչքները վերցվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է

ձերբակալելՀուլիսի 31-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Այգեհովիտ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին, որը խոստովանել է, որ ս/թ փետրվարին Այգեհովիտ գյուղում գտնվող, 1952 թ. ծնված Սերժիկ Շ.-ին պատկանող խանութի պատուհանը կոտրելով, դրսի կողմից, հարմարեցված փայտյա ձողի միջոցով, խանութից հանել և գողացել է տարբեր տեսակի հագուստներ` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

ՌԴ-ում բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մյասնիկյանում

ձերբակալելՈստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 31-ին, ժամը 19.20-ին, Մյասնիկյան գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը 2012 թ. մարտի 27-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի  2-րդ մասի /բռնաբարություն/ մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից  օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 12 դեպքից` 5-ը, իսկ խարդախության  9  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2  և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ապահովվում է զինվորների կրթության շարունակականությունը

DSC_3583Օգոստոսի 1-ին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։

Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են նախատեսվում նաև Տավուշի և Արարատի մարզերում տեղակայված զորամասերում։

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ առաջիկայում համակարգիչները կհամալրվեն նաև տարբեր ծրագրերով։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կարողանալ ճիշտ օգտագործել, ծառայեցնել կրթական նպատակներին։ ՙՏարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, և մեր խնդիրն է ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը։ Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս ծրագիրը շարունակական է, և մենք նման աջակցություն ենք ցուցաբերելու բոլոր այն զորամասերին, որտեղ դրա կարիքը կլինի՚,- ասաց Կարեն Ավագյանը։

Դավիթ Վարդանյանը բանակ է զորակոչվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսից, մասնագիտությամբ ծրագրավորող է։ 20 ամիս ծառայում է ՀՀ զինված ուժերում և այս ամիսների ընթացքում առաջին անգամ է նստում համակարգչի առջև։ Դավիթը կփորձի մինչև զորացրվելը թարմացնել համակարգչային իր գիտելիքները։ Երբ մի քանի ամիս առաջ իր ընկերների հետ հանձնարարություն ստացավ վերանորոգել լսարանը, չգիտեին, թե ինչ անակնկալ է սպասվում իրենց։ Զինծառայողներն իրենք են տեղադրել, միացրել, որոշ ծրագրերով հագեցրել համակարգիչները և ուրախ են, որ զինվորական ուսուցումն այսուհետև կուղեկցվի նորագույն տեխնոլոգիաներով։

Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կսահմանվի համապատասխան գրաֆիկ, և զորամասի բոլոր զինվորներն էլ կկարողանան օգտվել տեխնոլոգիական այս հնարավորությունից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն