Շիրակի փողոցում շքապատշգամբ է փլուզվել

big_1371553597_IMG_8711Հունիսի 18-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1×2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա­տար­վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա­նատուն:

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34 OV 307 պետհամարանիշով (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1989 թ. ծնված Ա. Շարոյանին, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին, 1995 թ. ծնված Վ. Վարդանյանին և 1990 թ. ծնված Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետև դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով.քաղաքապետարանը պատասխանում է ԱԺ-ում հնչած մեղադրանքներին

երեւանի-քաղաքապետարան1ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների և դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ տեղեկացնում ենք.

  1. Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաև ԱԺ-ում:

ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը»: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը ուղղակիորեն կատարել է օրենքի պահանջը, և այս պարագայում զարմանք է առաջացնում ՀՀ ԱԺ-ում և մամուլում հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները:

  1. Հաշվետվությունում նշվել է, որ Երևան քաղաքի  ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երևանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին, որն էլ մամուլում որակվել է որպես «օրենքից դուրս տեղի ունեցող աճուրդներ»: Մինչդեռ Երևան քաղաքի ավագանին ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.

1)      Հաստատել է հողերի օտարման տարեկան ծրագիրը՝ ըստ յուրաքանչյուր հողամասի չափի, գտնվելու վայրի, նպատակային և գործառնական նշանակության  ծածկագրերի.

2)      Որոշել է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային (նվազագույն) գները

Երևանի քաղաքապետը՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու նշված որոշումը, յուրաքանչյուր հողամասի մասով հայտարարել է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը և օրենսդրությամբ նախատեսված աճուրդային պայմանները: Նշվածի հիման վրա հանձնաժողովը կազմակերպել է աճուրդի անցկացումը (քանի որ Երևանի քաղաքապետը իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով), որոնց արդյունքները ներկայացվել է Երևանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը:

Ինչ վերաբերվում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա համաձայն նույն հաշվետվության 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից:

Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում և մամուլում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները և արվող հայտարարությունները անհիմն են և գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ոստիկանները հեռուստաաշտարակի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել զինամթերքՀունիսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հեռուստաաշտարակի ճանապարհին՝ Նորքի նորակառույց շինությունների մոտ, զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են ձայնաազդանշանային 6 փամփուշտ, «ՎՄԳ-Մ» տիպի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 21, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 58 փամփուշտ, 3 նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վրաերթ Կորյունի, Նալբանդյան և Չարենցի փողոցների խաչմերուկում

Վրաերթ (1)Հունիսի 17-ին, ժամը 21.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Կորյունի, Նալբանդյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ՌԴ-ում հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՈստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 16-ին, ժամը 23.25-ին, Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը մարտի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Վթարի վայրից փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ոստիկան1Հունիսի 17-ին, ժամը 18.45-ին, 1991 թ. ծնված Սուրեն Ն.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Սուրեն Ն.-ն վթարից հետո դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նա նշված ավտոմեքենայով ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է

վրաերթՀունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:
Վրաերթի հետևանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 1947 թ. ծնված Լավրենտ Դավթյանն է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

13 ավտոպատահար և 18 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Առաջիկա օրերին կավարտվեն Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատման աշխատանքները

ասֆալտապատումՆար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից, զուգահեռաբար ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները:

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր և երկրորդական փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ի թիվս այլ փողոցների, շարունակվում է նաև Նար-Դոսի և Չարենցի փողոցների շինբարեկարգման գործընթացը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝  կապալառու կազմակերպությանը հանձնարարվել է համատեղ աշխատանքի արդյունքում նշված երկու փողոցներում ասֆալտապատումն ավարտել առավել սեղմ ժամկետում: Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցների հիմնանորոգումը:    Զուգահեռաբար մայրաքաղաքում շարունակվում են նորոգված և հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններին հարակից փողոցների գծանշմանը:

 

Երևան քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հրդեհ “Նաիրիտ” ՓԲԸ-ի տարածքում

Հրդեհ ԱրտաշատումՀունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է “Նաիրիտ” ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում:

Հրդեհը մարվել է ժամը 16.14-ին: Այրվել են 100 կգ ռետինե թափոններ:

Հրդեհ Արտաշատում

Հրդեհ ԱրտաշատումՀունիսի 18-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101 շենքի 1-ին հարկում այրվում է բնակարան:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի թիվ 101ա շենքի 12-րդ բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.49-ին, մարվել` 01.03-ին: Այրվել է Մ. Տոնոյանի կողմից վարձակալված բնակարանի պատշգամբը գույքով` 12 քմ, 2 պատուհան, 2 դուռ, և 1 հեռուստացույց:
Ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Մ.Տոնոյանի դուստրը` Հրաչուհի Տոնոյանը (1988թ.ծնվ.), այրվածքներով դիմել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Կարկտահարություն Արագածոտնի մարզում

imagesՀունիսի 17-ին, ժամը 18.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական, Տեղեր, Անտառուտ և Օրգով գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղա-տնտեսական նշանակության ցանքատարածքները:

Գյուղերի տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար:

 

Գյումրիում փլուզվել է տան արտաքին պատը

big_1371493532_2Հունիսի 17-ին, ժամը 20.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 136 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Մարիամ Մելիքսեթյանին պատկանող տան (կառուցված 1926թ.) արտաքին պատը` 15 ք.մ:

Բնակիչներին առաջարկել են վերաբնակվել բարեկամների տանը:

Գեղարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու և սահել ձորակը

big_1371493399_1Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծրուն Վարդանյանը «ՎԱԶ-2121» մակնիշի 44ՏՍ999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1988թ. ծնված Ռաֆիտա Բաբուրյանին և 2012 թ. ծնված Ռուզաննա Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Բաբուրյանը և Ռ.Հակոբյանը հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ.Բաբուրյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ.Հակոբյանինը՝ բավարար:
Հրշեջ – փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

 

Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին տեղափոխող ավտոբուսը

Հայտնաբերվել է դիՀունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:

Պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկատվության համաձայն միկրոավտոբուսում եղել են 9 անձ, որոնց թվում եղել են ՀՀ քաղաքացիներ:

Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

***

Հունիսի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում ՃԿԿ-ում մամուլի մոնիթորինգի ժամանակ ուշադրություն հրավիրվեց Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի վրա: Մանրամասները ճշտելու նպատակով կապ ենք հաստատել Արտաքին Գործերի, Կապի և Տրանսպորտի, Էկոնոմիկայի (տուրիզմի) և Սփյուռքի նախարարությունների ՃԿԿ պատասխանատուների հետ:

Սփյուռքի նախարարության պատասխանատուն նշեց, որ Թուրքիայի Ղարս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ Թ. Պապիկյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Այլ մանրամասներ չեն ճշտվել:

Հայր և որդի դատապարտվել են երկարատև ազատազրկման

7848_bԱրարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել խարդախություն կատարելու համար հայր եւ որդի Ալեքսանյաններին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Ալեքսանյանը, ով խարդախության համար դատարանի` 2012թ. հունիսի 19-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր ազատազրկման` ձևով 14 տարի ժամկետով, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաեւ որդուն:

Ըստ դատավճռի` հայր և որդի Ալեքսանյանները խարդախություն կատարել են ինչպես միասին, այնպես էլ` առանձին:

Այսպես.
Ա.Ալեքսանյանի որդին՝ Ն.Ալեքսանյանը, խարդախության մի դեպքը կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս.Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում, որի դիմաց պահանջել է 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է եւ հափշտակել:
Մյուս երկու դեպքերում հայր եւ որդի Ալեքսանյաները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն.Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը եւ նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա.Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա.Մինասյանին` խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները նա կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ:

Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա.Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը եւ ստացել 10 292 100 դրամին համարաժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն.Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար եւ 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:

Մեկ այլ դրվագով Ն.Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ.Քլինջյանը եւ Ղ.Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30.87 հեկտար հողատարածք, որի մասին Ն.Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա.Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրեւ գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն.Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն.Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:

Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն.Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մայիսի 31-ի դատավճռով Ն.Ալեքսանյանը յուրաքանչյուր դրվագով մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով,

Ա.Ալեքսանյանը մեղավոր ճանաչվել` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագ հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` դատարանն Ա.Ալեքսանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 20 տարի ժամկետով:

Կողոպուտ «ՀԿԵ» ՓԲԸ «Ալմաստ» կառամատույցում

հկեՀունիսի 15 լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում. այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից: Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Արդյունքում գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները:

Ներկա պահին քննություն է կատարվում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է քաղաքացիներին, որ գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ:

Օրինակ, մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների:

 

 

Հունիսի 29-ին` անհայտ կորած ազատամարտիկների օրը, նրանց ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի

անհայտ կորած

Արցախյան ազատամարտում Հայաստանից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000–ից ավել հայ ազատամարտիկ։ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհայտ կորած ազատամարտիկների օրը՝ հունիսի 29–ին, նրանց ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի, որը իրենց ՀԿ-ին է հատկացրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ՀԿ–ի նախահագը, ով նաև անհայտ կորած ազատամարտիկի մայր է, նշեց, որ իրենց համար բարոյական աջակցությունը շատ կարևոր է և բարձր գնահատեց այն, որ Սեյրան Օհանյանը ոչ մի օր իրենց մենակ չի թողել: «Հենց դա սփոփում է մեզ»,–ընդգծեց Ռիմա Առաքելյանը և տեղեկացրեց, որ հունիսի 29–ին իրենք նաև միջոցառումներ են անցկացնելու, որին մասնակցելու են նաև մարզերից անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ։

Ինչ վերաբերում է անհայտ կորածների կարգավիճակին, Ռիմա Առաքելյանն ասաց, որ այն հավասարեցված է զոհված ազատամարտիկների կարգավիճակին։ Նրանց ընտանիքները ստանում են 23 000 դրամ «Կերակրողը կորցնողին» թոշակ, ինչպես նաև անվճար կրթության հնարավորություն ՀՀ պետական բուհերում։

Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման

Ինգա զարաֆյանՀունիսի 17-ը անապատացման ու երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Մասնագետի կարծիքով` Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման: «Կառավարությունը որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդրումներ կատարել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներում, Սեւանի մաքրման վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պահպանել ջրամբարների սանիտարական կանոնները, սահմանափակել հանքային ջրերի օգտագործումը, ընդլայնել սանիտարական գոտիները: Մինչդեռ նույն կառավարության որոշմամբ Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքները 2121,2 հազար հա-ից կրճատվել են մինչեւ 2076,9 հազար հա : 7% -13% -ով ավելացել է ջրի արդյունաբերական սպառումը, հետեւաբար, ավելացել են նաեւ արդյունաբերական թափոնները, այսինքն` ավելացել է ջրի աղտոտումը: Աղտոտումը կարող է անդառնալի լինել», – ասաց Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանը նաեւ հայտնեց, որ Արարատյան դաշտում շուրջ 30 հազար հա գյուղատնտեսական տարածքներ գործածությունից դուրս են եկել, թեեւ նրանց կարգավիճակն անփոփոխ է: Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավարի` մեր կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարն իրականացվում է միայն կոչերի եւ բարի մաղթանքների մակարդակով: