2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով  առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ:  Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացվի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին նվազագույնը 400- ով կավելանա նաև քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ գործառնական տարբեր նշանակություն ունեցող շենք-շինությունների մուտքերին կառուցված թեքհարթակների թիվը: Դրանցից 65-ն արդեն պատրաստ են: Ընդ որում, քաղաքապետարանը տրամադրում է առանձին նախագծեր, որպեսզի պահպանվեն սահմանված բոլոր նորմերը: Հիշեցնենք նաև, որ, Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

198.Genocide commemoration events in the USA 30.04.2014ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ` Կոնգրեսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին ելույթներով հանդես եկան մարդու իրավունքների թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքօլուն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև Կոնգրեսի և Սենատի երկու տասնյակից ավելի անդամներ: ԱՄՆ օրենսդիրները իրենց ելույթներում դատապարտեցին Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը և թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը և միաժամանակ զուգահեռներ անցկացրին վերջին շրջանում Սիրիայի հայկական Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրադարձավ թուրքական լոբբիի կողմից իրականացվող հակահայկական գործողություններին: Դեսպան Մարգարյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս ապագա աղետների կանխարգելման գործում:

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:

Հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծեց, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի ժխտողականության և լռության պատը: Նա նաև կարևորեց Ամերիկայի Հրեական Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստը:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվեց պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Անկախ

Կամավոր ներկայացրել է ոստիկանության բաժին

նռնակԱպրիլի 28-ին, ժամը 12.30-ին, 1980 թ. ծնված Կարեն Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր ներկայացրել է «ՌՊԳ» տիպի նռնականետ և նռնականետի 3 արկ` լիցքերով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվողին բերման են ենթարկել

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՈստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մասի մեղադրանքով:

Օպերատիվ խումբը հայտնաբերել է փամփուշտներ և ձեռքի նռնակ` պայթուցիչով

նռնակ է հայտնաբերվելԱպրիլի 28-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` կիսաքանդ շինության մոտ գտնվող ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 228, 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ և «ՌԳՆ» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Պատահարներ Երևանի փողոցներում

ավտոպատահարԱպրիլի 29-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-21110»-ը բախվել է էլեկտրասյանը

Ապրիլի 29-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ

շտապ-օգնությունԱպրիլի 29-ին, ժամը16.20-ի սահմաններում, Երևանի Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գյումրիում 23-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

վրաերթԱպրիլի 29-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա: Վարորդը տուժողին առաջարկել է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից, և դեպքի վայրից հեռանալուց հետո, աջ ձեռքի վնասվածքով, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրդեհ Գեղամավանում. վնասի չափը պարզվում է

Հրդեհ Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Արտաշ Գ.-ի տան հարևանությամբ գտնվող անասնագոմում և հացատան տանիքում, ինչի հետևանքով այրվել է շուրջ 400 քմ տարածք, ծխահեղձ են եղել 2 խոշոր և 16 մանր եղջերավոր անասուններ ու 20 հավ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն, որը 2004 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի /դասալքությունը/ մեղադրանքով:

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին ավտոշուկայի մոտ զենք և զինամթերք էր թողել

զենք-զինամթերքԱպրիլի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ և նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 51 հասցեի մոտ հայտնաբերել է պարկով փաթեթավորված «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 162 փամփուշտ և «ԱԳԱ» 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

«Ֆոլքսվագեն Վենտո»-ն կողաշրջվել է, 61-ամյա վարորդը` մահացել

ավտովթարԱպրիլի 29-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և դաշտում կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1953 թ. ծնված Թարխան Խաչատրյանը, տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով Վանաձորում

v1Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության  և  կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար:

ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է  համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա:  Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում  նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել  միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:

Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին, Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից Քրիստոնեական արժեքների կրումը. ըստ նրա, միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից:

ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի  պետական մանկավարժական ինստիտուտը:

 

 

Չինարեցի տղայի կոչը երևանցիներին` հպարտ եղեք, Չինարին տեղում է …

10302119_735324489823476_625069454867266990_nՉինարիի դպրոցի ավարտական դասարանի 12 աշակերտները, որոնք ընդամենը մեկ ամիս անց հրաժեշտ կտան դպրոցին, շաբաթվա հանգստյան օրերն անցկացրել են Երևանում:

Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ սահմանամերձ ու սահմանապահ գյուղի երեխաներն  այցելել են նախ Գաֆեսճյան թանգարան, ապա Մատենադարան, Էջմիածին,  ԵՊՀ, Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ: Երևանյան տեսարժան վայրերով չինարեցի երեխաների շրջագայությունը կազմակերպվել  է մայրաքաղաքում բնակվող չինարեցի գործարար Վանիկ Ղարախանյանի աջակցությամբ:  <<Գյուղի զարգացման նյութական ծրագրերից բացի, ես նկատի ունեմ ասֆալտապատումը, գազիֆիկացումը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև երեխաներին: Պետք է մեր երեխաները մշակութային կյանքից ետ չմնան, հայ մնան, ամուր կառչեն իրենց հողին>>,-նշել է  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Չինարիի մանկապարտեզում այսօր կա 27 երեխա, իսկ դպրոցում` 115 աշակերտ:

10155603_735324673156791_6608758729162628891_n<<Ամենաշատն ինձ դուր եկավ Մշո ճառընտիրը, մետաղապատ գրքերը: Իմ երազանքն էր տեսնել այն, ինչը պատմության գրքերում եմ սովորել>>,-Մատենադարանում շրջայցից հետո ասել է Չինարիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Վանյանը:

Իսկ նրա դասընկեր Դավիթ Միրզոյանը նշել է, որ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել: <<Կգնամ-բանակ կգամ, նոր կմտածեմ: Միայն թե կուզեմ երևանցիներին փոխանցեմ, որ այստեղ` մեր քաղաքամայր Երևանում, հպարտ եղեք, Չինարին կա, տեղում է, մեր սահմանն ամուր ու անառիկ էէ: Հենց կրակում են, մենք գյուղի երիտասարդներով դուրս ենք գալիս գյուղամեջ` տեսնենք` հնարավոր է ` գյուղացիներից մեկը օգնության կարիք ունի>>:

Դավիթը նաև նշել  է, որ վերջին անգամ կրակոցներ են հնչել մոտ մեկ շաբաթ առաջ: <<Դե միշտ էլ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, բայց մերոնք հենց մի հատ պատասխանում են, լռում են: Վախկոտ է հակառակորդը>>,-ասել է Դավիթը:

Ի դեպ, չինարեցի աղջիկներն ու պատանիները չեն մոռանա Գաֆեսճյան թանգարանում իրենց համադասարանցի Դավիթ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, որը զվարճացրել է նրանց: Մուտքի մոտ Դավիթը, տեսնելով հավաքարար կնոջը, անակնկալի է եկել, շփոթվել ու բարևել: Սակայն կնոջ մոմե կերպարը <<տղայի տված բարևին չի պատասխանել>>:

 

Անկախ

Հանրապետության նախագահը պատասխանել է տավուշցիների բոլոր նամակներին

4663Տավուշցիները ՀՀ նախագահից փող են խնդրել` մայրաքաղաքում բուժզննում անցնելու, սոցիալական վիճակի բարելավման, անգամ այգին ցանկապատելու նպատակով:

Հանրապետության նախագահը պատասխանել է իրեն փոխանցված տավուշցիների բոլոր նամակներին: Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այցի ընթացքում Բերդի տարածաշրջանի բնակիչները տարբեր հարցերով դիմել էին Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Նախագահին նամակներ էին գրել տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի` Ներքին Կամրիրաղբյուրի, Այգեպարի, Տավուշի, Պառավաքարի բնակիչները: Նրանք հիմնականում դիմել էին  ֆինանսական օգնության նպատակով:

Մեկ ամիս չանցած` պետության ղեկավարը  պատասխանել է տավուշցիների բոլոր նամակ-խնդրանքներին` նրանց ցուցաբերելով ֆինանսական աջակցությունը: <<Մեր տունը հրետակոծված էր, նախագահին խնդրել էինք, որ գումար տրամադրի տունը նորոգելու համար: Նախագահը մեր խնդրած գումարն ուղարկել ա: Դե հըմի էլի են կրակըմ, բայց դե հիմնական քանդված տեղերը կսարքենք , էլի>>,-ասել է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սուրեն Չոբանյանը: Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանն էլ գումար էր խնդրել` Երևանում բուժզննում անցնելու նպատակով: Նրա ֆինանսական աջակցությունը ևս տեղ է հասել:

 

Անկախ

 

Երևանի Օհանովի փողոցում մեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԱպրիլի 30-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, այրվում է «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.12-ին: Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում այրվել է Զ. Պ.-ին պատկանող «Գազ 24» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

Փրկարարները հանել են մատին մնացած մատանին, ազատել վերելակում արգելափակվածներին, բնակարաններում ջրահեռացման աշխատանքներ կատարել

փրկարարԱպրիլի 30-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, բնակարանն ամբողջությամբ ջրալցվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները օգնել են բնակիչներին կատարել ջրահեռացման աշխատանքներ:

Ապրիլի 30-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Ներսիսյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ա. Ա.-ին (ծնվ. 1983թ.) իր բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ապրիլի 29-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի 6-րդ հարկում գտնվող ջրատար խողովակը պոկվել է, ջուրը լցվում է բնակարանի արտաքին պատին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները կատարել են խողովակի ամրացման աշխատանքներ:

Ապրիլի 29-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 47 շենքում քաղաքացիները արգելափափակվել են վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վերելակները սպասարկող մասնագետի կողմից քաղաքացիները դուրս են բերվել արգելափակումից:

Ապրիլի 29-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչի մատին մատանի է մնացել և դուրս չի գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Ա.ի (ծնվ. 1979թ.) մատից անվնաս հեռացրել են մատանին:

Ապրիլի 29-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Ա.Ահարոնյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Մ. Ս.-ին (ծնվ. 1949թ.) իր բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻՐԱՐ, ԻԲՐ` ՍԻՐԵԼ…

brnabar 1Տղամարդը կնոջն առևանգել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ու բռնաբարել նրան

Ամենաբարդ ու դժվար բացահայտվող հանցատեսակներից է բռնաբարությունը. օրենքը հստակ արձանագրում է՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ` վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, ավարտվել է Խաչատուր Ա.-ի (Անունը փոխված է) գործով դատական քննությունը:

Նախաքննության փուլում
Քաղաքացի Խաչատուր Ա.-ն և Կ. Բ.-ն 2007-ից վերջինիս ամուսնու միջոցով ծանոթացել են, ունեցել մտերիմ հարաբերություններ, իսկ 2010 թ. հոկտեմբեր ամսից Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատվել են ինտիմ հարաբերություններ: 2013 թ. փետրվարի վերջերին Կ. Բ.-ն խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ, և պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: Խաչատուր Ա.-ն, չհամակերպվելով Կ. Բ.-ի որոշման հետ, 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում տեսնելով միայնակ քայլող Կ. Բ.-ին, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող ավտոմեքենան կտրուկ վարել է նրա ուղղությամբ, արգելակել անմիջապես նրա կողքին, որից հետո պահանջել նստել մեքենան:
Ստանալով Կ. Բ.-ի մերժումը, ավտոմեքենայից վերցնելով պտուտակահան` իջել է ավտոմեքենայից և այն սեղմելով մեջքին, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով` վերջինիս կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և շարունակելով իր բռնի գործողությունները, ծեծի ենթարկելով և սպառնալիքներ տալով` բացահայտ առևանգել է Կ. Բ.-ին, նրան տեղափոխել շուրջ 5-6 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այնուհետև, երբ Կ. Բ.-ն ցանկացել է դիմել փախուստի, Խաչատուր Ա.-ն հետապնդել է վերջինիս և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանակահարել է…
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ 2007 թվականից մտերիմ հարաբերություններ են հաստատվել տուժող Կ. Բ.-ի ամուսնու` Վ. Չ.-ի և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև: Այդ ընթացքում տուժող Կ. Բ.-ն և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև ինտիմ կապ է ստեղծվել, որի պատճառով Խաչատուր Ա.-ն դանակահարել է Վ. Չ.-ին, վերջինիս պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: Խաչատուր Ա.-ն կալանավորվել է, իսկ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 2-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Պատիժը լրիվ կրելով` ազատվել է: Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատված հարաբերությունները շարունակվել են:

Առևանգել և բռնաբարել է
Ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի մեղավորությունը դատարանը համարել է ապացուցված դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Այսպես, քրեական գործով տուժող Կ. Բ.-ն ցուցմունք է տվել, որ 2007-ից ճանաչում է Խաչատուր Ա.-ին: Ժամանակի ընթացքում նրանց միջև սկսվել են մտերիմ հարաբերություններ, ապա նաև` ինտիմ կապ: 2013 թ. փետրվարի վերջերին ինքը խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ և նրանից պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, դուրս է եկել տնից, որպեսզի գնա վարսավիրանոց: Փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենայով շատ ուժեղ արագությամբ եկել է Խաչատուր Ա.-ն, մեքենան կանգնեցրել իր դիմաց և պահանջել նստել մեքենան: Սակայն ստանալով իր մերժումը` Խաչատուր Ա.-ն բացել է մեքենայի պահատուփը, այնտեղից վերցրել պտուտակահան և մեքենայից իջնելով` ձախ ձեռքով բռնել է իրեն, պտուտակահանը դրել է իր մեջքին և սեղմել` ասելով, թե կատակ չի անում, կխփի:
Ինքը, վախենալով Խաչատուր Ա.-ից, նրան լավ ճանաչելով, մտածել է, որ նա կարող է պտուտակահանը մտցնել իր մարմինը, Խաչատուր Ա.-ի ուղեկցությամբ և պտուտակահանի ճնշման տակ մոտեցել է ավտոմեքենային: Խաչատուր Ա.-ն իրեն հրել է մեքենայի մեջ և դուռը փակել, այնուհետև մեքենան վարել է և ճանապարհին մի քանի անգամ հարվածել իրեն, սպառնացել, որ եթե փորձի փախչել, իրեն կսպանի, բացի իրենից կսպանի նաև իր երեխաներին: Ճանապարհին Խաչատուր Ա.-ն իրենից պահանջել է գումար, ապա վերցրել է 1 հատ 1000 ՀՀ դրամ, մտել է խանութ և գնել 2 շիշ գարեջուր և ծխախոտ: Խաչատուր Ա.-ն իր խնդրած ջուրը չի բերել ասելով, թե ինքը դրան արժանի չէ: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար իրեն խմեցնել գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել Խաչատուր Ա.-ի կրծքավանդակին, այդ ընթացքում իր մատին եղած մատանու քարերն ընկել են: Խաչատուր Ա.-ն մի կողմ է դրել գարեջրի շիշը և իր դեմքին ձեռքով մի քանի անգամ հարվածել, ապա հանել է իր հագի ճտքավոր կոշիկները, ձախ ոտքի զուգագուլպան, նույն կողմի ներքնաշորը: Լինելով ուժասպառ, ինքը դիմադրություն չի կարողացել ցույց տալ, Խաչատուր Ա.-ին ասել է, որ իր մոտ դաշտանային ցիկլ է և ինքը միջադիր է օգտագործել: Խաչատուր Ա.-ն, արհամարհելով այդ հանգամանքը, ամբողջովին իջեցրել է առջևի աջ նստատեղի հենակը, պառկել իր վրա և սկսել համբուրել, ապա սկսել է բռնաբարել: Կ. Բ.-ն խնդրել է, որ Խաչատուր Ա.-ն դադարեցնի, խաբել է, որ իբր 10 րոպե հանգստանալուց հետո ինքը կամովին կտրվի: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն հավատացել է իրեն, ապա ինքը դուրս է եկել մեքենայից և նստել մոտակա քարի վրա: Շուրջ 2 րոպե նստած մնալուց հետո, երբ Խաչատուր Ա.-ն գարեջուր է խմել, ինքը ոտքի է կանգնել ու դիմել փախուստի, սակայն Խաչատուր Ա.-ն արագ մեքենան վարել է իր հետևից, հասել է իրեն, իջել մեքենայից, իրեն դաժան ծեծի է ենթարկել, որի պատճառով ծնոտը դուրս է ընկել: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն իրեն նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել է խանութ, գնել է ջուր, այնուհետև գնացել են մոտ 100-150 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայան, որտեղ Խաչատուր Ա.-ն պարտքով բենզին է լցրել, իսկ բենզալցակայանի աշխատակցին ասել է, թե իբր իրեն ինսուլտ է խփել, ապա տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ էլ ինքը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:

Տուժողի հակասական ցուցմունքը
Քրեական գործով տուժող Կ. Բ.-ն, սակայն, հետագայում դատարանին հակասական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Խաչատուր Ա.-ին սիրում է, ցանկանում է նրա հետ ամուսնանալ: Տուժողն ասել է, որ իր խղճի վրա նստել է այն, որ Խաչատուր Ա.-ն արդեն երրորդ անգամ դատվում է իր պատճառով:
Կ. Բ.-ն ասել է նաև, որ Խաչատուր Ա.-ն իրեն չի առևանգել և չի բռնաբարել, այդ ինքն է նրա հետ իր կամքով գնացել, իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, որի ընթացքում ինքը վատացել է, և որպեսզի իրեն ուշքի բերի, Խաչատուր Ա.-ն իրեն ապտակել է, որի ընթացքում էլ ստացել է իր մոտ արձանագրված մարմնական վնասվածքները:
Կ. Բ.-ն այս փաստը հիմնավորել է` նշելով, որ նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, ոստիկանության բաժնին իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ իր մոտ են գտնվել իր հարազատները` քույրը, որդին, ամուսնու հարազատները, ինչից ինքը կաշկանդվել է և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու հաղորդումներ է տվել:

Մեղադրանք
Տուժող Կ. Բ.-ի նշված պատճառաբանությունները դատարանը համարել է անարժանահավատ, դրանք գնահատել որպես ամբաստանյալին պատասխանատվությունից և պատժից ազատելուն միտված դիրքորոշում, ամբաստանյալի նկատմամբ ցուցաբերվող խղճահարության դրսևորում:
Խաչատուր Ա.-ին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (մարդուն առևանգելը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 138-րդ հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) հատկանիշներով նախատեսված հանցանքների կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառեց` դատապարտելով ազատազրկման 6 տարի ժամկետով:

 

ԿԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մանկավարժները մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր հանձնեցին Արմեն Աշոտյանին

դեմ եմԱյսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա անցկացրեցին մանկավարժներն ու «ԴԵՄ եմ» շարժման ակտիվիստները:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու իջավ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չցանկացան երկխոսել Սամվել Ղազարյանի հետ` պահանջելով Կրթության նախարար Արմեն Աշոտյանին:

«ԴԵՄ եմ» շարժման անդամները պահանջեցին ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել Հայաստանի բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր ներկայացրին ԿԳ նախարարին:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Այդ որոշման պահանջն է մինչ սեպտեմբերի 30-ը մշակել նոր օրենսդրական փաթեթ, որը չի հակասի Սահմանադրությանը:

ՀՀ նոր կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով  առաջարկվում է գործատուին  ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագծի ներառմանը առաջիկա քառօրյայի օրակարգ:

Անկախ