Երեք ավտոպատահար մայրաքաղաքում`երեք վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանյան խճուղում  վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 8/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Հոնդա» մոտոցիկլետը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտ բախվել  է մայթեզրին կայանված «BYD» և  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների և կողաշրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»

սամվել հովհաննիսյան2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Ռոբերտ Տոնոյանը, ում հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ:

Ռոբերտ Տոնոյանն այսօր պնդեց, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում»` գումարը պետք է բաժանվեր իր, կատարողի և Սամվել Հովհաննիսյանի միջև: Կատարողն էլ դատապարտյալ, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանն էր, ում  Սամվել Հովհաննիսյանը նույնպես ճանաչում էր. ժամանակին օրենքի շրջանակում նրան  օգնել էր,այս մասին հաղորդում է “Փաստինֆոն”:

Ըստ վկայի, ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը. վերջինս, իրենից լսելով պատվերի մասին, հայտարարել էր` «ինձ քիլլերի տե՞ղ ես դրել»: Ապա Ա.Խուրշուդյանը,  իմանալով գումարի չափի մասին, կասկած էր հայտնել՝  հաստատ մի 100  հազար են վճարում, և «մեզ երեսուն հազարի մասին  է ասում»: Ա.Խուրշուդյանը  «պատվիրել»  է   առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է մոսկովյան պատվիրատուն:  Ռ.Տոնոյանի միջոցով Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով շփվել  է «քիլլերի» հետ, սակայն «Սլավիկ» անվամբ: Հակառակ Ս.Հովհաննիսյանի արգելքի`  Ռ.Տոնոյանը Խուրշուդյանին հայտնել էր, թե ով է «Սլավիկը», ով չճանաչվելու մնպատակով ռուսերեն է խոսել:

Ա.Խուրշուդյանի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու համար վկան գնացել է Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ՝ նա  Ս.Հովհաննիսյանի ընկերն է, և պատմել «պատվերի» մասին, Ռ.Հովհաննիսյանը  չէր հավատացել, ծիծաղել: Սակայն հետո իր ասածի ճշմարտացիության մեջ համոզելու և նաև սեփական ապահովության համար ձայնագրել էր իր և Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, ձայնագրությունները տարել է Ռաֆայել Հովհաննիսյանին, իսկ վերջինս հայտարարել էր, որ Ռ.Տոնոյանի քաղաքացիական պարտքն է  այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին:

Եվ, իրոք, ձայնագրությունները պետք եկան, երբ Սամվել Հովհաննիսյանը սկսեց ահաբեկող կարճ հաղորդագրություններ ուղարկել իր կնոջը: «Ձայնագրությունները ցույց տվեցի, սսկվեց»,- դատարանում ասաց վկան:

Ցուցմունքին հակադարձեց  Սամվել Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ  վկան  «լուրջ համագործակցող է եղել,  նրան չէի դիմի, եթե նույնիսկ պատվեր ունենայի»:

Գործը քննող Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, ում նախագահությամբ տեղի է ունենում դատավարությունը,  վկայից հետաքրքրվեց, թե Սամվել Հովհաննիսյանը Ձեր վաղեմի ընկերն  էր, «ինչո՞ւ  չկանխեցիք, հետ չպահեցիք այդ մտադրությունից, որ Ձեր ընկերը հանցագործ չդառնար, ըստ Ձեր  ցուցմունքի»,  վկան  հայտարարեց` այդ դեպքում «ես Ձեր դիմաց կանգնած չէի լինի», ապա դատավարության կողմերի նույնաբովանդակ հարցին ի պատասխան  հավելեց՝  «կանխողները թող կանխեին»:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անկարգ ուղևորին կարգի հրավիրեցին

ձերբակալությունՆոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Վալերիկ Դ.-ն նշված չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ` ցանկացել է ծխել ինքնաթիռի զուգարանում, բացի այդ` անպարկեշտ վարքագիծ է դրսևորել ուղևորուհիներից մեկի և բորտուղեկցորդուհիների նկատմամբ:
Ժամը 18.30-ին Վալերիկ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Կատարվում է քննություն:

 

Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանի գործով քննիչը չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

Վարդան ՊետրոսյանՎարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում. նրա գործողություններում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:   «Պարզվել է, որ վարույթ իրկանացնող մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի պահանջները, ձեռնարկել և ձեռնարկում է  բոլոր անհրաժեշտ միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- հայտնեցին Ոստիկանությունից:   Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ Ոստիկանապետին էր դիմել Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:    «Ինչ վերաբերում է դիմումում նշված այն հանգամանքին, որ քննիչն իր ծառայողական պարտականությունները չի կատարել, խախտել է էթիկայի կանոնները,-ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,- ապա քննիչը նախաքննության ընթացքում բացառապես գործել է քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»:   Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Գյումրեցի բժշկին ազատ արձակելը հետաձգվեց

Վահագն ՄադոյանԱրդեն մի քանի օր է կալանավորվել և “Արթիկ” քրեակատարաողական հիմնարկ է տեղափոխվել բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանը: Հիշեցնենք, որ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշնե­րով, (իշխանության) ոստիկանության աշխատակիցների հրահանգներին չենթարկվելու համար:

Ըստ, քաղաքում եղած տեղեկությունների, Վահագն Մադոյանը, ով վաստակաշատ գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է, ցանկացել է իր տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել սեփական ավտոտնակու­մ: Սակայն մի մեքենայից երկու հոգի են իջել, քաղաքացիական հագուստով, կանգնեցրել­ բժշկին ու ասել, որ խախտում է թույլ տվել: Վ.Մադոյանը նրանց հակադրվել է, թե ոչ մի խախտում չկա: Հետո պարզվել է, որ նրանք ոստիկանութ­յան աշխատողներ­ են եղել: Բանավիճել են, հետո, ասում են, թե թեթև քաշքշոց է եղել, որից հետո քաղաքացիական հագուստներով ոստիկանները բժշկի ձեռքերը ոլորել են, նրան սեղմել մեքենային ու տեղյակ պահել ոստիկանությանը: Վահագն Մադոյանին տարել են ոստիկանություն, նրանից ստորագրություն վերցրել քաղաքից չբացակայելու համար, հարուցվել է քրեական գործ: Համաձայն վերը նշված հոդվածի, դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին,երեկոյան 22-ի սահմաններում:

Հենց սա է, որ առաջացրել է դժգոհության ալիք, քանի որ նույն գործի համար հնարավոր էր կիրառել նաև ստորագրությամբ չհեռանալն ու տուգանք սահմանել:

Վահագն Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանը նշում է, թե իր պաշտպանյալի հարազատներն այլևս չեն ուզում, որ մամուլով մեկնաբանություններ տրվեն այս մասով: archive2.ankakh.com-ին փաստաբանը փոխանցեց, որ այսօր` նոյեմբերի 20-ին նշանակված էր լսում` գրավի դիմաց ազատ արձակելու համար, սակայն դատական նիստն հետաձգվել է նոյեմբերի 25-ին:

Հավելենք, որ Երևանում գործող Բժշկական արհմիությո­ւնների կենտրոնը վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով` ի պաշտպանություն գյումրեցի գինեկոլոգ Վահագն Մադոյանի:

Նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

Քրիստինե-ՄելքոնյանՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները

դատախազություն   ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
   Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության <<Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող>> վարչությունում` որպես ավագ դատախազ:

Քաղաքացի Ա. Ա.-ն ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

ոստիկանությունՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 04:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում քարերով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ Վ. Զ.-ի բնակարանի պատուհանին, որի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի տեսուչ Գ. Հ.-ն, ՊՊԾ գնդի ոստիկաններ Կ. Բ.-ն և Ա. Հ.-ն ժամանել են դեպքի վայր և փորձել են բերման ենթարկել, սակայն նա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նույն օրը Ա. Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ (ձերբակալվածի պահման վայր), որտեղից հայտնել են, որ ձերբակալված քաղաքացու մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեղադրյալն ուզում է ցուցմունք տալ, քննիչը «դիմադրում է». Նոր մանրամասներ քրեական հեղինակության գործից

ձերբակալությունՔրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝  Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ  անգամ հիմնավոր կասկածը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը:     Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ 2-րդ մասի  7-րդ և 8-րդ կետերով  մայիսի 14-ին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու անհասկանալի, բոլոր փորձերը` նախաքննական մարմնից մեղադրանքի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ, մատնվել են անհաջողության, պարզաբանումներ չեն տրվել: Մասնավորապես, պարզաբանման ենթակա է մեղադրանքի գլխավոր միտքը. «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ»: «Կանգնել ենք  փակուղու  առաջ, չենք կարողանում առաջ գնալ, վեց ամիս հետո հասկացանք, որ լղոզված մեղադրանք է, 6  մեղադրյալներից  Մարտինն ընդամենը մեկին է ճանաչում. եթե  ոչ ոքի չի ճանանաչում, չի կարող համաձայնության գալ, չէ՞»,- իր հերթին հարց ուղղեց Սամվել Ջաղինյանը:   Մ. Ծերունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հիշատակված գլխավոր մտքից հետո «որպիսիք արտահայտվել են հետևյալում» բառերից հետո հետևում է  «մի խումբ անձանց » վերագրվող կամ մեղսագրվող գործողությունների նկարագրություն:   Ի դեպ,  «մի խումբ անձանցից»    մեղադրյալը ճանաչում է միայն Դավիթ Զիրոյանին:     Մարտին Ծերունյանին առնչվում են միայն հետևյալ տողերը՝ «հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դավիթ Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել սպանության կատարողի, երկու օր անց հանդիպել է քննությամբ դեռևս չպարզված անձի, ինչից հետո տալով նախնական  դրական պատասխան՝  որպես խոստացված գումարի վճարման երաշխիք, պահանջել է  Դավիթ Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ Հայաստանում»:     Այս հատվածից էլ երևում է, որ «մի խումբ անձանց» մեջ են մտնում Դավիթ Զիրոյանը և «քննությամբ դեռևս չպարզված անձը», իսկ գործողությունը, որի մեջ մեղադրում են Մարտին Ծերունյանին, ըստ նրա պաշտպանի, խոստում տալն է: Սամվել Ջաղինյանը վստահ է, որ նախաքննական մարմինը չունի նաև խոստում տալու ապացույցը: «Խնդիրն այն է, որ Դավիթ Զիրոյանը հեռախոսով խոսում է Հովհաննես Ղամարյանի հետ  այստեղից  Իսպանիա, ասում՝  Մարտինն ինձ խոսք  ա  տվել: Ընդամենը միայն այդ հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, Դավիթը Զիրոյանը ցուցմունք չի տալիս:  Դավիթը կարող էր սուտ ասել, ենթադրում եմ, սուտ է խոսել, գլուխ գովեր: Մենք ո՞նց երկու այլ անձանց հեռախոսային խոսակցության բովանդակությունը հերքենք, երբ որ ասում ենք՝ խոսք չենք տվել, տեղյակ չենք»,- ասաց պաշտպանը:   Ս.Ջաղինյանը նշեց, որ Մ.Ծերունյանն արդեն 7-րդ ամիսն է, ինչ կալանքի տակ է, և առաջին օրվանից մեղադրյալը պատրաստակամություն է հայտնում ցուցմունք տալ, քննիչն ասում է. «Ես ինքս եմ որոշելու, թե երբ Ձեզ կհարցաքննեմ»: Քննիչի «պատշաճ ջանասիրությունը» դրսևորվել է  ընդամենը երեք անգամ, երբ նա բերել է կալանքի, այն երկարացնելու որոշումները, մեկ անգամ էլ ծանոթացրել փորձաքննության  եզրակացությանը, «ուրիշ որևէ գործողություն Մարտին Ծերունյանի հետ չի կատարվել»: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ

Հատուկ քննչական ծառայությունԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:

Խոշոր ավտոպատահար Սպիտակ-Երևան ճանապարհին`երեք զոհ,երեք վիրավոր

ԱվտովթարՆոյեմբերի 20-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել , որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ-Երևան ավտոճանա­պարհի 8-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2105» մակնիշի 33 VU 510 պետհամարանիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի 67 ԼԼ 244 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից երեքը տեղում մահացել են:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենանայի վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ե.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ս. Հ.-ն ու 1979 թ. ծնված Օ. Հ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Վարդան Պետրոսյանի քննիչի «սև հումորը»

Նիկոլայ ԲաղդասարյանՎարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրեց գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը:   «Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»:    Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են:   Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել , որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հարուցվել է քրեական գործ ավտովթարի և դրա հետևանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են ընդհարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի և Ս. Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետևանքով Վ. Ս.-ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Մ.-ն, Վ. Խ.-ն, Հ. Թ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Ժամկետային զինծառայողները «ժամկետ» ստացան տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար

մարմնավաճառՇարքային 2 զինծառայող դատապարտվել է կնոջ անունով հանդես եկող տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար։
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 30-ին։ Ընդ որում, ըստ քրեական գործի նյութերի, զինծառայողներ Ներսիսյանն ու Վարդանյանը ինքնակամ լքել են զորամասը եւ եկել Երեւան, վարձել մարմնավաճառ՝ սեռական հարաբերություն ունենալու համար։ Բայց սեռական ակտի փոխարեն տեղի է ունեցել բռնություն, քանի որ պարզվել է, որ մարմնավաճառն իրականում տղամարդ է։
Ըստ մեղադրանքի շարքային Ներսիսյանը համածառայող, ժամկետային զինծառայող, շարքային Վարդանյանի հետ 2013թ. մարտի 30-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասն ու պատահական տաքսի մեքենայով եկել Երևան՝ «Նիկա» մականունով մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, սակայն վերջինիս բնակարանում տեղեկանալով, որ «Նիկան» իրականում  տղամարդ է, երկու-երեք ապտակ է հասցրել և ծեծի ենթարկել նրան։  Ա.Վարդանյանը նաեւ բռունցքով է հարվածել դեմքին, քաշքշել մազերից, որից հետո  այդ բնակարանից շտապ հեռացել են։
Նախաքննական մարմինը պարզել է, որ զինծառայողների արկածները Երեւանում այդքանով չեն ավարտվել։ Ըստ մեղադրանքի` Ներսիսյանը Վարդանյանի հետ միասին 2013թ. հունիսի 1-ին` ժամը 05։20-ի սահմաններում, Երևանի Բեյրութի փողոցում գտնվող «Կիրովի» անվան մանկական զբոսայգում կամ հանրահայտ Կոմայգում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մեկ անձնավորության մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և հափշտակել  վերջինիս պատկանող 15.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ S 3572» մոդելի բջջային հեռախոսը, 15.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը և դրա մեջ եղած 24.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։
Զինվորներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատարանում միջնորդել գործը քննել դատական քննության արագացված կարգով։
Արագացված քննության դեմ մեղադրող, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գեղամ Գասպարյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս չէր առարկել՝ հաշվի առնելով տուժողների դիրքորոշումը, ովքեր նույնպես չեն առարկել այդ  ընթացակարգով գործը քննելու դեմ: Տուժողները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ որևէ, այդ թվում` նյութաիրավական պահանջ չունեն: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Շարունակությունը կարդացեք Փաստինֆո կայքում:

Պետական ունեցվածքի յուրացման փաստը 2 տարի ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում

հափշտակումհափշտակումԱրդեն 2 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանում քննվում է  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասից հափշտակության գործը, որով որպես մեղադրյալ անցնում են բուժմասի տնօրենն ու հաշվապահը։
Քրեական գործի նյութերի համաձայն, 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասի հաշվապահությունից անհետացել էր ավելի քան 13 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ գումարի անհետացման գործում անմասն չեն բուժմասի տնօրեն Կարեն Մաթևոսյանն ու հաշվապահ Սոնա Գրիգորյանը: Քրեական գործի նյութերի համաձայն` 10 221 001 դրամը յուրացրել է տնօրենը, 3 261 600 դրամը` հաշվապահը:
2011թ. նրանց մեղադրանք է առաջադրվել` շահադիտական և անձնական դրդումներից ելնելով պետական ունեցվածքի յուրացում և վատնում կատարելու համար: Իսկ 2011 թ. դեկտեմբերի 30-ին գործն ուղարկվել է դատարան:
Եվ մինչ օրս դատավճիռ այդպես էլ չի կայացվել: Պետական ունեցվածքի յուրացման մեջ մեղադրվող անձինք  2 տարի շարունակ ո՛չ դատապարտվում են, ո՛չ էլ արդարացվում:
Կարեն Մաթևոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով դատաքննության` շուրջ 2 տարի շարունակ ձգձգվելու, այլ խոսքով` դատաքննության ողջամիջտ ժամկետների խախտման  փաստը, ասաց, որ դրա պատճառները եղել են նշանակված լրացուցիչ փորձաքննությունները:
«Նշանակվել է 2 լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննություն, պետք է գործը քննվեր ճիշտ ձևով, մենակ մի փորձաքննությունը շուրջ 10 ամիս տևեց»,-ասաց է.Աղաջանյանը, հավելելով, որ լրացուցիչ փորձաքննություններ անցկացնելու միջնորդությունը հենց պաշտպանական կողմն է ներկայացրել, և դատարանը դրանք բավարարել է:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: