Արարատի նախկին մարզպետը` Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական

arm138175340269-180x180Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական:Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն`Էդիկ Բարսեղյանն օրերս ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: Նրան փոխարինում է Արամայիս Գրիգորյանը:

ՀՊՃՀ ռեկտոր պարոն Արա Ավետիսյանի հրամանների հայտնվելը համացանցում ավանդույթ դառնալու միտում ունի

XachatrianՕրեր առաջ ես զետեղեցի համացանցում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի արձակած հրամանը ՀՊՃՀ-ի 34 դասախոսների ազատման վերաբերյալ (տես, օրինակ, http://hetq.am/arm/news/29897/): Հիշեցնեմ, որ այդ քայլը միտված էր կանխելու ապատեղեկատվության տարածման փորձը, որ մեր համալսարանում իբր կրճատվել է ընդամենը 4 դասախոս: Արվածիս արդյունավետության մասին ինքներդ դատեք. ռեկտոր Ավետիսյանը այժմ 4-ի փոխարեն արտաբերում է 14:

Ամենայն հավանականությամբ, իմ այս քայլից հետո ոմանք կարծեցին, որ ռեկտորի հրամանները համացանց ուղարկելը վատ միտք չէ: Իրոք, եթե, օրինակ, մամուլ ուղարկվի հետևյալ կերպ վերնագրված ռեկտորի մի հրաման` “Պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով ստեղծելու մասին”, ապա կարելի է ակնկալել, որ հասարակության մոտ գոնե կարճ ժամանակով կարծիք կձևավորվի, թե ՀՊՃՀ-ում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Այնուհանդերձ, հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովից հետո ՀՊՃՀ-ում իրավիճակը էլ ավելի թեժացել է: Ոմանք, թե կատակ, թե ճիշտ հույս հայտնելով հա կրկնում են. կարողա՞ երկրի ղեկավարությունը ՀՊՃՀ-ի 80-ամյակի առիթով նվեր անի` ազատագրի կոլեկտիվը Արա Ավետիսյանից:
Այն, որ անհրաժեշտության դեպքում Արա Սերգեյիչը կարող է արձակել թերի հիմնավորումներով հրամաններ, գոնե ինձ, հայտնի է: ՀՊՃՀ-ի ներկայիս ռեկտորի ղեկավարման ժանրը չի բացառում նաև հրամանների հիմքում դնել ՀՊՃՀ-ի գիտխորհրդի որոշումներ, որոնք չէին ընդունվել, այլ կերպ ասած, կեղծել գիտխորհրդի որոշումները: Ինչևէ, փաստն այն է, որ նման վերնագրով հրաման ռեկտորի կողմից արձակվել է, այնուհանդերձ հրամանը դա միայն վերնագիրը չէ (տես http://news.am/arm/news/175728.html): Մասնավորապես, հրաման կարելի է արձակել միայն համապատասխան հիմնավորման դեպքում: Եթե վարչարարության հետ ծանոթ որևէ մեկը ուշադիր կարդա կարգավորման հանձնաժողի հրամանը, ապա նա կարձանագրի, որ այդ հրամանը որևէ իրավական հիմք չունի.

Հիմք ընդունելով պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովում քննարկված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը. Հրամայում եմ՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ և այլն
Հարգելի տիկնայք և պարոնայք, հանկարծ չկարծեք, որ ասվածով ես ցանկանում եմ ինչ-որ բան լսեցնել պարոն ռեկտորին, որը նմանատիպ ակնարկների դեպքում ասում է`դուրդ չի գալիս գնա ու ում ուզում ես ասա, կամ գնա դիմի դատարան: Ես պարզապես ծանոթացնում եմ Ձեզ մեր աշխատանքային պայմանների հետ, երբ մարդ հրաման է արձակում հիմնվելով բացառապես իր տպավորությունների վրա, առանց մատնանշելու որևէ իրավական նորմ կամ նորմատիվ ակտ` միտված նմանատիպ հարցերի լուծմանը: Հավելեմ նաև, որ քննարկումների արդյունքում արհեստակցական կազմակերպության ժողովում որևէ որոշում չի ընդունվել: Եթե պարոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, իր հրամանի հիմք փորձում է դարձնել կոլեկտիվի ժողովը, ապա հետևողական լինելու համար նա պետք է ձևակերպի ինքն իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրաման, հիմք ընդունելով, օրինակ, երկու նախկին ռեկտորների` պրոֆեսոր Յուրի Սարգսյանի և պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի բացասական ելույթները մեր ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականության վերաբերյալ, ուսանողական խորհրդի նախագահ` պարոն Գոռ Վարդանյանի Ձեր նորարարության արդյունքում ուսումնական պրոցեսում ծագած պրոբլեմների վերաբերյալ զեկույցը և այլն:
Վերանշված հրամանի հիմքը թերի է նաև կազմի ձևավորման գործընթացի առումով: Հանձնաժողովի շատ անդամներ, այդ թվում նաև ես, իրազեկվում է նրա կազմում ընդգրկվելու մասին համացանցից: Թողնելով, մի կողմ հարցի էթիկական կողմը, փաստենք հետևյալը. անձը, առանց իր համաձայնության, ներգրավվել է հանձնաժողովի աշխատանքների մեջ: Դրան կարելի է տալ հետևյալ որակումը. ռեկտորը իր հրամանով պարտադրում է անձին կատարել հավելյալ աշխատանք, որը չի մտնում իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան անմիջական պարտականությունների մեջ: Դա ըստ իս աշխատանքային նորմերի կոպտագույն խախտում է: Եթե դա այդպես չէ, ապա պարոն ռեկտորը կարող է հրամանի միջոցով պարտադրել մեզ մասնակցել ՀՊՃՀ-ի լսարաններից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Մի պահ վերանանք ռեկտորի հրամանի իրավական ու էթիկական հիմնավոր չլինելու հանգամանքից: Փորձենք հասկանալ, թե կոլեկտիվի արհեստակցական կազմակերպության ժողովում բարձրացված ո՞ր հարցն է կոչված այն լուծելու: Մասնավորապես, իմ համար անհասկանալի է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը կապակցությունը: Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործընթացը առանց կառավարման խորհրդի, և ինչո՞վ է պայմանավորված ռեկտորատի և գիտական խորհրդի արտահերթ նիստերի հրավերը: Արդյո՞ք սա փորձ չէ ռեկտոր Ավետիսյանի կողմից, իր նախկինում միանձնյա կերպով ընդունած որոշումներին, ճնշելով ռեկտորատի և գիտական խորհրդի վրա, հաղորդել կոլեգիալ բնույթ:
Արհեստակցական միության ժողովից կոլեկտիվի անդամներից շատերի համար պարզ դարձավ, որ ռեկտոր Ավետիսյանը հակված չէ երկխոսության: Դրա մասին է ուղղակիորեն վկայում իր կողմից հապճեպ ձևակերպած կազմավորման հանձնաժողովի վերաբերյալ հրամանը: Հետևաբար, մեր կոլեկտիվը, պետք է վճռական, հետևողական և կազմակերպ լինի ռեկտոր Ավետիսյանին պաշտոնանկության հարցում` մասնակցելով կառավարման խորհուրդ հրավիրելու ստորագրահավաքին:
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը, պետք է, որ նոր հրաման արձակի հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հրամանը չեղյալ համարելու համար: Ակնկալվող հրամանը ևս պետք է զետեղել համացանցում: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ նոր հրամանի հիմնավորում բաժինը:
ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա.Ժ.Խաչատրյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալա համերգին հանդես գալու համար, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հայտնի երգահանը անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաև հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Փրկենք մեր Ժենյային. Ճանաչված լրագրողն օգնության կարիք ունի

175643Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը: Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը: Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց»,  «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին`

For USD transfers only Intermediary Bank:      DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA                 SWIFT CODE: BKTRUS33         Fed Wire: 021001033        Beneficiary’s  Bank:              CJSC INECOBANK                                               TUMANYAN STR. 17 YEREVAN, ARMENIA SWIFT CODE:  INJSAM22   Beneficiary’s account:        20500 71639131020 Beneficiary’s Name:            GENOFIYA MARTIROSYAN                     For EURO transfers only   Intermediary Bank:                DEUTSCHE BANK AG                                                 FRANKFURT, GERMANY SWIFT CODE:  DEUTDEFF       Beneficiary’s Bank:                CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE:  INJSAM22   Beneficiary’s account: IBAN:  20500 71639131040 Beneficiary’s Name:                  GENOFIYA MARTIROSYAN   RUB   Банк посредник:          OAO “ПРОМСВЯЗЬБАНК”,                                      МОСКВА, РОССИЯ                                        БИК 044525555                                       К/СЧ 30101810400000000555 Получатель:                /30111810700000689901                                       АОЗТ “ИНЕКОБАНК”,                                         ЕРЕВАН, АРМЕНИЯ   Для зачисления на счет:  GENOFIYAMARTIROSYAN Р/СЧЕТ N                            20500 71639131041                              AMD Beneficiary’s Name:    GENOFIYA MARTIROSYAN Beneficiary’s account:    2050071639131001

Վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է

Վրաերթ (1)Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ոստիկանության Ապարանի բաժին ներկայացած քաղաքացին ինքնաշեն ատրճանակ և ինքնաձիգի 57 փամփուշտ է հանձնել

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, 1965 թ. ծնված Սարգիս Տ.-ն ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ:
Ներկայացվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Ինչու էին Գավառի ոստիկանները եկել «Զվարթնոց» օդանավակայան

ոստիկանՀոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Դիմակավոր և ատրճանակով զինված. ավազակային հարձակում Արզնիում

Դիմակավոր և ատրճանակով զինվածՀոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Երևան քաղաքի դատախազ է նշանակվել Ա.Դավթյանը

8024_bՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Կինը գողացել էր դեղատան աշխատակցի հեռախոսը

գողությունՀոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի 21/5 հասցեի մերձակայքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Ռուզան Ս.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 5-ին նույն փողոցում գտնվող դեղատնից գողացել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նույն  օրը երեկոյան ոստիկանությունում  հաղորդում էր տվել տուժողը:
Կատարվում է հետաքննություն:

Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները

7Y1F1883 copy«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում  կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը:

Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային  մարզումների մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքների մասնակի ամփոփումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ, չնայած արձանագրված որոշ թերությունների, նախկինում անցկացված նմանաբնույթ հրամանատարաշտաբային մարզումների համեմատությամբ «Արձագանք-2013»-ն անցավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում, համադրելով գործնական հմտությունների` մարտական հրաձգությամբ գնդային զորավարժությունների հետ: Նախարարը հատկապես կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի կատարելագործումը, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ճշգրիտ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը:

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում, խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

 

 

Հայցում ենք քաղաքացիների օգնությունը

1381237529,4406Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  1944 թ. ծնված Վրեժ  Խաչատրյանը (տառապում է հիշողության կորստով) դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13 նրբանցքի 3-րդ տնից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Նրա մոտ եղել է անձնագրի (AC 0531334, տրված 019-ի կողմից) պատճենը։
Խաչատրյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, մազերը՝ սպիտակ կարճ կտրվածքով, աչքերը՝ շագանակագույն, քիթը՝ ուղիղ, հոնքերը կոր:
Հագին եղել է մուգ կապույտ բաճկոն, սև տաբատ, երկարաթև մուգ կապույտ վերնահագուստ, սպիտակ կապույտ գծերով սպորտային կոշիկներ, կրել է շագանակագույն գլխարկ:
Վրեժ Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել (010) 59-06-14,  (0222) 2-22-02, 2-11-07, 1-02 հեռախոսահամարներով։

 

Մարգար Օհանյանն ազատության մեջ է

Մարգար ՕհանյանՃանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես փոխանցում է Օհանյանին ազատության մեջ դիմավորած Panorama.am-ի թղթակիցը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, շտապում է հարազատների մոտ, կարոտել է նրանց:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա մայիսին Մ. Օհանյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Մարգար Օհանյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

Panorama.am

Ակնաբույժը տեսողությունը ստուգել է սեռական օրգաններով

b_833231Միչիգանում  ակնաբույժն իր հիվանդների տեսողությունն  ստուգելու բավականին ինքնատիպ եղանակ է հորինել: Երբ տեսողական խնդիրներ ունեցող կանայք գալիս էին բժշկի մոտ, նա իջեցնում էր տաբատն ու ցուցադրում իր սեռական օրգանները: Կանայք սարսափած դուրս էին թռչում նրա առանձնասենյակից: Շուտով բժշկին կալանավորեցին:

Գեղեցիկ հնչողությամբ ` Ռոբերտ Էմմեթ Դեք Երրորդ անունով 42-ամյա բժիշկը, պարզվեց, այլասերված է: Նա քանիցս հիվանդներին իր առանձնասենյակ է տարել, ապա նրանց առջև իջեցրել տաբատը: Բժշկի անառողջ հակումը վերջերս է բացահայտվել, երբ կանանցից մեկը ոստիկանություն դիմեց:

33-ամյա կնոջ խոսքով, բժիշկն իրեն կոնտակտային լինզաներ է նշանակել ու հաջորդ օրը կանչել կլինիկա: Երբ կինը մտել է,  հասկացել է , որ ինչ- որ բան այն  չէ: Բժիշկն իրեն տարօրինակ է պահել: Հանկարծ նա վեր է կացել, իջեցրել տաբատը ու հանելով տղամարդկային արժանիքը` ձեռնաշարժությամբ զբաղվել:

Կնոջը նա , բարեբախտաբար, չի դիպչել: Կինը հայտնել է ոստիկանություն, իշխանությունները հայտարարություն են  տարածել, որով խնդրել են “խաբված” հաճախորդներին չամաչել ու հայտնել տեղեկություններ:

Հոկտեմբերին  ակնաբույժին ձերբակալեցին, սակայն ինչ պատիժ է նրան դրա համար հասնում, չի տեղեկացվում:

 

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել

բերման է ենթարկվելՀոկտեմբերի 5-ին, ժամը 12.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհի, 1962 թ. ծնված Նոնա Ա.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Նոնա Ա.-ն օդանավականի  հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

Ինը ավտոպատահար`տասնհինգ վիրավոր

ավտոպատահարՎրաերթ Երևան-Զովունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի քերծված վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում,   «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Սևան-Մարտունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-21011»   և   «Մերսեդես-Բենց S 420»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց S 420»-ի վարորդը, «ՎԱԶ-21011»-ի ուղևորը և ճանապարհահատվածում գտնվող հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես-Բենց»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2106»-ը բախվել է փայտե սյանը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում,  Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106»   մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը  և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Շահումյան փողոցում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 16-րդ փողոցի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Տոյոտա Պրադո»-ն բախվել է էլեկտրասյանը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո»  մակնիշի  ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ  բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Աղջիկները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Շևրոլե-Ավիո»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15, 13 և 10-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը ներկայացել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին

ՎրաերթՍեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 50/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վլադիսլավ Զ.-ին:
Հոկտեմբերի 4-ին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վահրամ Վ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում ինքն է կատարել վրաերթը, որից հետո թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:

 

Ոստիկանները հայտնաբերեցին դանակով վնասվածք պատճառողին

դանակով վնասվածքՀոկտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հ.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2121»-ի պահատուփում կռփազենք է հայտնաբերվել

կռփազենքՀոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: