Մենք ուզում ենք, որ թուրքերը ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն. Արսինե Խանջյան

arsineԹուրքական «Bianet»-ից Այչա Սոյլեմեզը զրուցել է հանրահայտ հայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը երկար տարի Թուրքիայում չէր եղել, սակայն այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նա մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ նա նշել էր. «Ստամբուլում ցեղասպանության հիշատակմանը մասնակցելը ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Ապրիլի 24-ին ամեն ինչի սկզբի օրը, ամեն ինչի սկզբի տեղում լինել:»

Ահա թուրքական լրատվամիջոցին Խանջյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, խոսել ցեղասպանության և այս խնդրի լուծման ուղիների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ եք սպասում և ինչ պահանջներ ունեք, դերասանուհին պատասխանել է. «Ուզում ենք, որ ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն: Ուզում ենք, որ պատմությունը ճիշտ ընկալվի, պատմության հետ առերեսվեն: Ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում: Որպես հայ մենք իրավունքներ ունենք մեր կրոնի, մշակույթի, լեզվի, երգերի, ինքնության նկատմամբ, անգամ եթե դժվար է ընդունել, սա է ճշմարտությունը: Ես հավատում եմ, որ պապերի մեղքերի պատճառով երեխաների, թեռների խիղճը հանգիստ չէ: Պատմությունը մեր բնական մի մասին է: Եթե մերժում ենք մեր պատմությունը, ապա մերժում ենք նաև մարդկայնությունը: Չլինի մեր պատմությունն ու հիշողությունը, ապագա էլ չենք ունենա: Իհարկե, երիտասարդները մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, սակայն այդ հանցանքները մերժելը մեկ այլ հանցանք է: Խնդիրը հենց այստեղ է սկսվում»,-ասել է Արսինե Խանջյանը:

Նոր Զելանդիայում արգելվել է երեխաներին Լյուցիֆեր կամ էլ Արքայադուստր անվանել

i (3)Նոր Զելանդիայի իշխանությունները ծնողներին պարտավորեցրել են երեխայի հոգեկանը չվնասել` նրանց տարօրինակ անուններով անվանակոչելով: Նոր օրենքն արգելում է նաև երեխայի անվան համար թիվ, վիրավորական ասոցիացիաներ առաջացնող անուններ դնել: Մասնավորապես,  արգելվել են Լյուցիֆերը, Անալը, բոլոր հնարավոր “թագուհիները”, “հերցոգուհիներն” ու “ արքայադուստրերը” և նամանատիպ այլ անուներ:

Նման օրենքի ընդունումը նորզելանդյան իշխանությունների մտահոգության արդյունքն է, քանի որ վերջին շրջանում հաճախացել է վիրավորական անունների գրանցումը:

Գործակալության տեղեկացմամբ, 2008-ին դատարանը ստիպված  սոցիալական խնաքի է ուղարկել  9-ամյա Talula Does The Hula From Hawaii –ին (“Թալուլան պարում է հավայական խուլա”), մինչ նրա ծնողները կհամաձայնեին փոխել երեխայի անունը: Մի ուրիշ զույգ փորձել էր որդուն անվանել 4Real (Բնույթով): Երբ նրանց խնդրանքը մերժվեց, ծնողները որոշեցին երեխային անվանել Սուպերմեն, սակայն տանը նրանք շարունակում են երեխային կոչել 4Real:

Մահվան ելքով ավտոպատահարներ Գյումրի քաղաքում և Ճամբարակ գյուղում

big_1367484923_4Մայիսի 2-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ “ԳԱԶել” մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

 

***

Մայիսի 2-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ գյուղի Վերին Ճամբարակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում “Օպել Վեկտրա” մակնիշի 34 UP 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս. Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1997 թ. ծնված Ն. Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանապետի դին

big_1367481328_zFEz3UZ5YJkPXK7p2gBm_tnՄայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում “Նիսսան” մակնիշի 050ՈU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ .Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

 

Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել

an3001367412357Թուրքիայի Իզմիրում  թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները  թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին   զատկին Ստամբուլում  հրեական գերեզմանատունը պղծվել էր:

Իտալիայում սևամորթ կին նախարարի հասցեին վիրավորանքների տարափ է տեղացել

Cecile-Kyenge-KashetuԻտալիայում հետաքննում են  նախարարներից մեկի հասցեին արված ռասիստական վիրավորանքների փաստը: Օրեր առաջ Կոնգոյից ակնաբույժ Սեսիլ Կյենգեն դաձավ ինտեգրացիայի հարցերով նախարար: Նրա նշանակումից անմիջապես հետո  ուլտրաաջերի  և “Հյուսիսի լիգայի” կողմնակիցների կայքերում նրա հասցեին վիրավորական արտահայտությունների տարափ տեղաց:

Հետաքննությունը ձեռնարկել է Իտալիայի կառավարության կազմում  մեկ այլ  նախկին օտարերկրացի` հավասար իրավունքների, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարար, ազգությամբ գերմանացի  Յոզեֆա Իդեմը:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել

130501234153_skull_304x171_apԱմերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն 130501233137_girl_304x304_reuters_nocreditԱմերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:

Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային:  Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն)  Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:

Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:

“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

small_1367439238_1Մայիսի 1-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՕV 407 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Կարապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Հայաստանցի հաքերը կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց. Սամվել Մարտիրոսյան

15010_386589153780_4942707_nՏեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է ֆեյսբուքահայությանը հաքերային հարձակման վտանգի մասին: Նա մասնավորապես գրել է. «Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական եւ քրեական մասը մի կողմ թողնենք։ Իսկ հիմա հիշեք` անիմաստ հղումներ մի բացեք։ Հաքերը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ֊ի նման էջի, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մտցնում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդանրապես»։

Հայրը սպանել է աղջկան ցնծացող ամբոխի աչքի առջև

ol3001367391708Երկու երեխաների մայր երիտասարդ կնոջը սեփական հայրը  զրկել է կյանքից  այն պատճառով, որ կինը փախել էր իր օրինական ամուսնուց ու խայտառակել ընտանիքը:

«Amnesty International» կազմակերպության տվյալներով, աֆղանական Բաջիս նահանգում սպանվածի անունը Հալիմա էր ու նա 18-20 տարեկան էր:

Մինչ նրա ամուսինն Իրաքում էր, կինը իր  մի բարեկամ տղամարդու հետ փախել էր, սակայն շուտով  նրան բռնել ու հոր տուն էին  բերել: Հայրը խորհրդի համար դիմել էր տեղի ավագանիներին, որոնք էլ որոշեցին, որ Հալիման հրապարակայնորեն պետք է մահվան դատապարտվի: Ավագանիների դատավճիռն իրականացրեց աղջկա հայրը.նա առանց խղճմտանքի կրակեց դստեր վրա:

Ներկայում ավագանին ու աղջկա հայրը թաքնվում են արդարադատությունից: Այն տղամարդու ճակատագիրը, ում հետ կինը փախել էր, հայտնի չէ:

Վենեսուելայի ազգային ասամբլեայի նիստում ծեծել են ընդդիմադիր պատգամավորներին

518073eb-ff34-1702-ff34-170d8c46ed92.photo.0Միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ խորհրդարանի նախագահ Դիոսդատո Կաբելյոն ընդդիմադիր պատգամավորներից  պահանջեց ճանաչել նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը: Իսկ քանի դեռ դա չի կատարվել,  ընդդիմադիր ֆրակցիայի անդամները կզրկվեն խոսքի իրավունքից, հայտարարել է   նա: Որպես բողոքի նշան, Մադուրոյի հակառակորդները հանել են վուվուզելներն ու փչել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

“Գլոբովիսյոն” հեռուստաալիքի եթերում Դեմոկրատական միասնության բլոկից պատգամավոր Խուլիո Բորխեսը ասել է. ”Մեզ մի քանի մարդիկ հարվածում էին, ծեծել են Մաչադոյին, Բրաչոյին, Գարսիային”: Իսկ Բորխեսի դեմքին հստակ երևացել են ծեծի հետքերը:

Կառավարող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների  50,61 %-ը, իսկ նրա հակառակորդ Կապրիլեսը` 49,12%,սակայն քվեարկության արդյունքները նա  չճանաչեց ու պահանջեց ձայների վերահաշվարկ կատարել:

Ճապոնացիներին աշխատանքի են կանչում առանց փողկապի

o_769976Ճապոնիայում չորեքշաբթի մեկնարկել է  համազգային  “Աշխատանքի  առանց փողկապի” քարոզարշավը: Մինչև աշուն պետծառայողները իրավունք ունեն  աշխատանքի ներկայանալ առանց  հարդարանքի այդ կարևոր մասի  ու նույնիսկ առանց պիջակի: Դրա մասին  է հայտարարել երկրի  շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը: Բացի այդ, աշխատավայրում չի կարելի նաև օդորակիչները   280-ից ցածր միացնել: Սա պետծառայողների` ամառային հագուստի անցնելու փուլի առաջին քայլն է, որին կհետևեն նաև խորհրդարանի շատ պատգամավորներ: Իսկ հունիսի 1-ից պաշտոնապես կթույլատրվի նաև աշխատանքի գնալիս ջինս, սպորտային շապիկ կրել:

2005-ին ներդրված պրակտիկան միտված է էլեկտրաէներգիայի խնայմանը, ինչն այսօր շատ պետք է Ճապոնիային: Ֆուկուսիմաի աղետից հետո  այս տարի ևս ամռանը լարված էլեկտրամատակարարում է սպասվում, իսկ օդերևութաբանների կանխատեսումներով, հակառակի պես ամառն այս տարի շատ շոգ է լինելու:

 

 

Տուրիստական դրախտը շատ վտանգավոր է դառնում

ol3001367316169Կինը, որն իր ընտանիքի հետ մեկնել էր աշխարհի ամենագեղեցիկ ու ռոմանտիկ կղզիներից մեկը հանգստանալու, վերածվեց բռնարարի զոհի:

28-ամյա ավստրալուհուն բռնաբարեցին Բալիում վարձակալված վիլլայի տարածքում: Բռնարարները գիշերը սողոսկեցին տուն, ապա կնոջը ստիպեցին բացել  չհրկիզվող պահարանը ու իրենց տալ ողջ պարունակությունը:

Սակայն  միայն թալանը նրանց քիչ թվաց ու նրանք, դանակի սպառնալիքով, բռնաբարեցին կնոջը` իմանալով, որ հարևան սենյակում նրա ամուսինն է, երեխաները և անգամ` բարեկամները: Կինը ստիպված էր լռել, քանի որ վախենում էր իր հարազատների կյանքի համար:

Վերջին ամիսներին Բալիում նմանատիպ առնվազն 4 դեպք է արձանագրվել: Եթե այդ հարձակումները չդադարեն, ապա օտարերկրացիները  կվախենան մեկնել  երբեմնի ամենասիրված դրախտավայրերից մեկը:

 

Թագուհին հրաժարվեց իշխանությունից

ol3001367306410Իր հպատակներին վերջին անգամ դիմելով` Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիքսը, ով երկիրը ղեկավարել է 1980-ից, պետության բնակիչներին անկեղծ շնորհակալություն հայտնեց ու խնդրեց  նման կերպ  աջակցել նաև իր որդի Ալեքսադր- Վիլլեմին:

Հետարքրքական է, որ 46-ամյա Վիլլեմ-Ալեքսանդը ոչ միայն  Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը կդառնա, այլև վերջին 123 տարվա մեջ առաջին տղամարդ միապետը, որին հասել է նիդերլանդական թագը: Մինչ այդ երկիրը կառավարել են բացառապես կանայք:

Բեատրիքսի պաշտոնական հրաժարման ու Վիլլեմ- Ալեքսանդրի թագադրության կապակցությամբ մի քանի օր  տոնակատարություններ կլինեն, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից ժամանած թագավորական 17 ընտանիք: Ամստերդամի ոստիկանությունն ամեն հնարավորն անելու է, որ ապահովի բնակչության ու քաղաքի հյուրերի անվտանգությունն ու կանխի հնարավոր ահաբեկչությունը:

ԱՄՆ-ում ձերբակալել են մի կնոջ,որը շտապօգնությունն օգտագործել է որպես տաքսի

i (1)ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 51-ամյա Օդրի Ֆերգյուսոնին, որն ապրում է Չարլսթոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող մեկուսի վայրում: Տեղի ոստիկանությանը կինը հետաքրքրեց այն ժամանակ, երբ նա 8 տարվա մեջ ավելի քան 100 անգամ   իր համար շտապօգնություն կանչեց:

Հերթական անգամ նա իբր վատ էր, ու  շտաօգնության մասնագետները որոշեցին նրան տեղափոխել Չարլսթոնի հիվանդանոց, սակայն, տեղ հասնելուն պես կինը հայտարարեց , որ իր ինքնազգացողությունը լավացել է, ու իրեն տուն կտանի որդին: Բայց դրանից հետո կինն ինքնուրույն հեռացավ հիվանդանոցից, ու  ոստիկանությունն այդ պահին ձերբակալեց նրան:

Ի դեպ, ինչպես նշում են արտակարգ բուժօգնության ծառայությունից, յուրաքանչյուր կեղծ կանչը հոսպիտալի վրա նստում է 425 դոլար, իսկ  ճանապարհի յուրաքանչյուր կմ-ը` մոտ 7 դոլար: Կնոջը մեղադրանք է ներկայացվել արտակարգ բուժսպասարկման ծառայությունները սեփական նպատակներով չարաշահելու համար:

Պարագվայի նախագահն իր աշխատավարձը կբաժանի աղքատներին

i (3)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից:

Կարտեսը մտադիր է այն տրամադրել անօթևան մանուկներին ու անբուժելի հիվանդներին: Նրա խոսքով, ինքն “ավելի երջանիկ կլինի”,եթե այդ փողը հասնի այն մարդկանց, ովքեր դրա “կարիքն իրոք ունեն”:

Աջցենտրիստական “Կոլորադո” կուսակցության ներկայացուցիչ Կարտեսը Պարագվայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին: Նա հավաքել է ձայների 45,8%-ը`  9%-ով առաջ անցնելով կառավարող կուսակցության թեկնածու Էֆրաինա Ալեգրեից:

56-ամյա Կարտեսի ինաուգուրացիան տեղի կունենա օգոստոսի կեսերին: Կարտեսը համարվում է ամենահարուստ պարագվայցիներից մեկը.նա 25 խոշոր ընկերություն ունի, որոնք կապված են ծխախոտի, ըմպելիքների ու սննդամթերքի արտադրության հետ:

Տղամարդը բռնաբարել է ձիուն` կենտավրոս բեղմնավորելու նպատակով

881279ԱՄՆ-ում երիտասարդ տեխասցի Էնդրյու Մենդոզուն ձի է բռնաբարել: Ոստիկանությունը նրան բռնացրել է ամենաթունդ պահին: 29-ամյա երիտասարդը իրավապահներին բացատրել է, թե ցանկանում է, որ կենդանին իրենից հղիանա: “Ես ցանկանում էի, որ զամբիկը ծներ ինձանից: Ես հույս ունեի, որ մենք կենտավրոս կունենանք”,- բացատրել է նա:

Հետո նա պատմել է, որ նստել է տանն ու սպասել իր սիրելիի զանգին, մտովի ինքն իր հետ պայմանավորվել , որ եթե նա չզանգահարի, ապա սեքսով կզբաղվի զամբիկի հետ:

Աղջիկն այդպես էլ չզանգեց, դրա համար էլ երիտասարդը որոշեց ինքն իրեն տված խոստումը կատարել ու մտավ հարևան ախոռ: Հարևանները, նկատելով նրան, ոստիկանություն կանչեցին:

Բարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը ՀՔԾ-ն հաստատեց

ներսիկ նազարյանՈստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից  վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ  նախաքննության շրջանակներում  հարցաքննվել  են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՔԾ-ից նաեւ տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր  չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում,  և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին  ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Իսկ մամուլում խարդախություններով եւ շորթումներով զբաղվող խմբի  որպես ակտիվ դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։
«Փաստինֆո»

 

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան IQ-ի ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան Բիլլ Քլիննթոնն ու Նապոլեոնը

9e8560c974ԱՄՆ-ում 5-ամյա երեխան Mensa ինտելեկտուալների ընկերության  անդամ է դարձել, որը միավորում է հանճարներին մոլորակի բոլոր անկյուններից: Երեխայի ունակությունները ցնցել են մեծահասակներին: Առաջին անգամ Գուս Դորմանն իր գերունակությունները դրսևորեց դեռևս մեկուկես տարեկան հասակում: Գիշերանոթի վրա նստած փոքրիկը կարդում էր այն ամենն, ինչ աչքը տեսնում էր` հայտարարություններ թերթերում, գիտական ամսագրեր:

Մի անգամ էլ ծնողները փոքրիկին ցույց տվեցին Մենդելեևի աղյուսակը: Արդյունքն ապշեցուցիչ էր.կարճ ժամանակ անց փոքրիկը անգիր գիտեր աղյուսակի բոլոր քիմիական տարրերը:

Երբ նա առաջին աանգամ անցավ Սթենֆորդ Բինեի թեստը, հավաքեց 147 միավոր: Դա ավելին է, քան Բիլլ Քլինթոնինն ու Նապոլեոնինը,  չնչին տարբերությամբ պակաս` քան Զիգմունդ Ֆրեյդինը:

Սակայն այս հանճարեղ ունակություններն ունեն նաև բացասական կողմ: Երեխան որոշակի խնդիրներ ունի դպրոցում: Բանն այն է, որ փոքրիկն այնտեղ շատ է ձանձրանում: