ԱՄՆ-ն Էրդողանի ուղերձը դրական առաջընթաց է համարել

psaki ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսակին խոսել է Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարության մասին: Նա նշել է, որ ԱՄՆ գոհունակությամբ է ընդունում Թուրքիայի վարչապետի ուղերձը, որը պատմական նշանակություն ունեցող դրական մի քայլ է:

«Մենք գոհ ենք, որ վարչապետ Էրդողանը հանրության առաջ ընդունեց 1915 թվականին հայերի ապրած ցավերը: Հավատում ենք, որ սա մի դրական նշան էր՝ ուղղված ճշմարտությունը անբողջությամբ, ճիշտ և արդար կերպով ընդունելուն: Հուսով ենք, որ հայ-թուրքական հաշտեցումը առաջընթաց կունենա»,-նշել է Պսակին:

 

Օբաման սպառնում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

օբամաԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Ռուսաստանին  Ուկրաինայի ճգնաժամը լուծելու շրջանակներում Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածությունները չկատարելու մեջ  և սպառնացել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն կատարել է Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով ռուսական կառավարության վարքագիծը «չի համապատասխանում Ժնևյան համաձայնագրի ոգուն»:

Թե հատկապես ինչպես է Ռուսաստանը խախտել համաձայնությունը, Օբաման չի մասնավորեցրել: Միակ բանը, որ  նշել է նախագահն,  այն է, որ Ռուսաստանը հեշտությամբ կարող էր օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի կոչ աներ Ուկրաինայի հարավում հավաքված զորքերին զինաթափվել :

Նախագահը նաև նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումը ուկրաինական հարցի նկատմամբ, ապա ԱՄՆ-ի կողմից կկիրառվեն նոր պատժամիջոցներ: Նրա խոսքով` ԱՄՆ-ը կշարունակի ջանք թափել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման համար:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետը ևս հայտարարել է, որ «Տոկիոն և Վաշինգտոնն  անընդունելի են համարում զենքի կիրառումը Ուկրաինայում կարգավիճակի փոփոխության համար»: Բացի այդ, երկու երկրների առաջնորդներն  ընդգծել են Ուկրաինային օգնություն տրամադրելու նշանակությունը:

 

Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

ճանաչումՕսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր

Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ – 11 մարտի, 2010թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը – 4 մարտի, 2010թ.
ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը – 10 հոկտեմբերի, 2007թ.
Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007թ.
Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006թ.
Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005թ.
Եվրոխորհրդարանի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005թ.
Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը – 14 հուլիսի, 2005թ.
Գերմանիա, Խորհրդարանի որոշումը – 15 հունիսի, 2005թ.
Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005թ.
Լեհաստան, Խորհրդարանի որոշումը – 19 ապրիլի, 2005թ.
Նիդեռլանդներ, Խորհրդարանի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004թ.
Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը – 30 նոյեմբերի, 2004թ.
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004թ.
Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004թ.
Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004թ.
Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը – 16 դեկտեմբերի, 2003թ.
Արգենտինա, Սենատի որոշումը – 20 օգոստոսի, 2003թ.
Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002թ.
Եվրոխորհրդարանի որոշումը – 28 փետրվարի, 2002թ.
Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին – 27 սեպտեմբերի, 2001թ.
Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում – 26 սեպտեմբերի, 2001թ.
Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001թ.
Իտալիա, Պատգամավորների պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000թ.
Եվրոխորհրդարանի որոշումը – 15 նոյեմբերի, 2000թ.
Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000թ.
Լիբանան, Խորհրդարանի որոշումը – 11 մայիսի, 2000թ.
Շվեդիա, Խորհրդարանի զեկույցը – 29 մարտի, 2000թ.
Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ – 28 մայիսի, 1998թ.
Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998թ.
Լիբանան, Պատգամավորների պալատի որոշումը – 3 ապրիլ, 1997թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996թ.
Հունաստան, Խորհրդարանի որոշումը – 25 ապրիլ ի, 1996թ.
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլի, 1996թ.
Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995թ.
Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995թ.
Եվրոխորհրդարանի որոշումը – 18 հունիսի, 1987թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 – 12 սեպտեմբերի, 1984թ.
Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975թ.
Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965թ.
ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920թ.
ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916թ.
Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր – 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ
Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն – 9 ապրիլի, 2007թ.
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
YMCA-ի Եվրոպական դաշինք – 20 հուլիսի, 2002թ.
Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր – 24 ապրիլի, 2001թ.
Մարդու իրավունքների լիգա – 16 մայիսի, 1998թ.
Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ – 24 ապրիլի, 1996թ.
Ամերիկայի հրեական համայնքների միություն – 7 նոյեմբերի, 1989թ.
ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով – 2 հուլիսի, 1985թ.
Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ – 10 օգոստոսի, 1983թ.
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում – 9 դեկտեմբեր, 1948թ.
ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց – 28, մայիսի, 1948թ.

Նահանգային ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ
ԱՄՆ նահանգներ
Ալյասկա
Արիզոնա
Արկանզաս
Կալիֆոռնիա
Կոլորադո
Կոնեկտիկուտ
Դելավեր
Ֆլորիդա
Ջորջիա
Այդահո
Իլլինոյիս
Կանզաս
Կենտակի
Լուիզիանա
Մերիլենդ
Մասաչուսեթս
Միչիգան
Մինեսոտա
Միսսուրի
Նեբրասկա
Նեւադա
Նյու Հեմփշիր
Նյու Ջերսի
Նյու Մեքսիկո
Նյու Յորք
Հյուսիսային Կարոլինա
Հյուսիսային Դակոտա
Օհայո
Օկլահոմա
Օրեգոն
Փենսիլվանիա
Ռոդ Այլենդ
Հրվ. Կարոլինա
Թենեսի
Տեխաս
Յուտա
Վերմոնտ
Վիրջինիա
Վաշինգտոն
Վիսկոնսին

Ավստրալիա
Նոր Հարավային Ուելսի նահանգ

Արգենտինա
Կորդոբայի նահանգ
Բուենոս Այրեսի նահանգ

Կանադա
Բրիտանական Կոլումբիա
Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)

Շվեյցարիա
Ժնեւյան կանտոն
Վոդ կանտոն

Մեծ Բրիտանիա
Ուելս

Իտալիա
Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
Ուդինեի քաղաքային խորհուրդ
Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
Բելլունոյի քաղաքային խորհուրդ
Հռոմի քաղաքային խորհուրդ
Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
Ջենովայի քաղաքային խորհուրդ
Թիենեի քաղաքային խորհուրդ
Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
Ռավեննայի քաղաքային խորհուրդ
Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
Վենետիկի քաղաքային խորհուրդ
Իմոլայի քաղաքային խորհուրդ
Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
Պարմայի քաղաքային խորհուրդ
Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
Միլանի քաղաքային խորհուրդ
Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
Լուջոյի քաղաքային խորհուրդ
Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
Ասիաոյի քաղաքային խորհուրդ
Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային
Պադովայի քաղաքային խորհուրդ
Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
Ռոսսիի քաղաքային խորհուրդ,
Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ,
Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ

Աղբյուրը` www.mfa.am (ԱԳՆ պաշտոնական կայքէջ)

Դավութօղլուն Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի կոչն է անվանել

դավութօղլու   Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով թուրքական մեջլիսի բացման 94-րդ տարելիցի կապակցությամբ, անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա «ցավակցում էր» հայ ժողովրդին: Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի ուղերձը վերջին 4,5 տարում Թուրքիայի վարած քաղաքականության բնական արդյունքն է կամ դրա մի մասը: «Պատմությունը սև ու սպիտակ չէ: Բոլորը պետք է ցուցաբերեն ցավերը կիսելու բարյացկամություն: Հուսով եմ, որ մեր պարզած ձեռքը օդում չի մնա: Թուրքիան քաղաքական ճնշումների ներքո ոչ մի հայտարարություն չի անի: Սա մի կոչ էր, որը, հուսանք, անպատասխան չի լինի»,-հայտարարել է Դավութօղլուն:

Նիդեռլանդներում ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպելու հայկական հուշարձանի դեմ

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՆիդեռլանդներում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպելու այդ երկրի քաղաքներից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացման դեմ, նշված է Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսի հայտարարությունում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Ըստ տեղեկության` Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը հանդես է եկել Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացման վերաբերյալ հայտարարությամբ: Համաձայն դրա` ադրբեջանցիները բողոքում են, որ հոլանդական քաղաքներից մեկի քաղաքապետարանը թույլ է տվել հայկական հուշարձան կանգնեցնել, որը, ըստ նրանց, Հայոց ցեղասպանությանն է նվիրված լինելու:

Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը կոչ է արել բոլոր թյուրքական ժողովուրդներին մասնակցել հուշարձանի բացման դեմ բողոքի ակցիային:

 

Մուրմանսկի մարզում բժիշկները ցածր աշխատավարձի պատճառով հացադուլ են անում

1353-390x290 (1)

Այսօր Սևերոմորսկի կենտրոնական մարզային հիվանդանոցի բժիշկները հացադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի պատճառով: Նրանք համաձայն չեն տարածաշրջանային իշխանությունների վիճակագրական տվյալների հետ,  ըստ որոնց իբր, բուժաշխատողների աշխատավարձը միջինը 55 հազար ռուբլի է: Իրենք բժիշկները հայտարարում են, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Նրանք նախագահ Պուտինին բողոք նամակ են գրել ու իրազեկել հիվանդանոցի ղեկավարությանն առավոտ 7:30-ից հացադուլ սկսելու մասին: Տարածաշջանային իշխանություններն էլ  իրենց հերթին նրանց մեղադրել համագործակցել չցանկանալու մեջ:

Ավելի վաղ Պուտինի հետ «ուղիղ կապի» էր դուրս եկել Սանկտ Պետերբուրգից բարձր որակավորում ունեցող բուժքույրերից մեկը: Կնոջ  խոսքով, իր աշխատանքի դիմաց ամբողջ գումարն իր ձեռքը չի հասնում:

Գործով դատախազությունը ստուգում էր անցկացրել ու պարզել, որ խախտումներ չկան:

Անկախ

Երկրին շատ նման նոր մոլորակ է հայտնաբերվել

մոլորակԱստղագետները Երկրի նման մոլորակ են բացահայտել: Նրանց խոսքով` սա գիտությանը հայտնի մոլորակներից ամենաշատն է նման Երկիր մոլորակին:

«Kepler-186f»  անվանումը ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում.  աստղից  այնպիսի հեռավորության վրա է, որ կյանքի առաջացման համար բարենպաստ պայմաններ կան:

Այս մոլորակում ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ ցուրտ: Գիտնականները կարծում  են, որ մոլորակի մակերևույթին կարող է լինել ջուր հեղուկ վիճակով, ինչը կենդանի օրգանիզմների առաջացման և զարգացման հիմնական նախապայմանն է:

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից 500 լուսային տարվա հեռավորության վրա:

Աստղը մի քիչ փոքր է Արևից ու մի փոքր էլ սառն է, իսկ մոլորակը` հակառակը, մոտ 1/10-րդով մեծ է Երկրից:

Վերջին տարիներին արեգակնային համակարգից դուրս մոլորակների մի քանի կարևոր բացահայտումներ են եղել: Առաջին մոլորակը բացահայտվել է 20 տարի առաջ, ներկայումս «Kepler»  աստղադիտակի շնորհիվ արդեն դրանց թիվը հասնում է 2 հազարի:

Այնուամենայնիվ, Երկրին այդքան նման մոլորակը պտտվում է Արևին նման աստղի շուրջը և նույն հեռավորության վրա, ինչը մինչ այս որևէ այլ տեղ չի նկատվել:

BBC-ն տեղեկացնում է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը հավանության է արժանացրել «Պլատո» աստղադիտակի ստեղծման նախագիծը: Այն հատուկ կնախագծվի Երկրի նման մոլորակներ բացահայտելու  համար:

Դերասանուհի Ջոդի Ֆոստերը ամուսնացել է իր ընկերուհու հետ

o_936394Օսկարակիր դերասանուհի Ջոդի Ֆոստերը պաշտոնապես ձևակերպել է իր հարաբերությունները  ընկերուհու`Ալեքսանդրա Հեդիսոնի հետ: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին և այդ նորությունը անմիջապես հայտնվել է ԶԼՄ-ներում: Այնուհետև այդ տեղեկությունը  Associated Press գործակալությանը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը:

Հաղորդում են, որ 51-ամյա դերասանուհու և նրա 44-ամյա լուսանկարիչ ընկերուհու հարսանիքը բավականին համեստ է անցել, այնպես որ դեպքի կապակցությամբ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Los Angeles Times-ը գրում է, որ Ֆոստերը երբեք չի խոսել իր կողմնորոշման մասին, սակայն 2013թ. “Ոսկե գլոբուս” մրցանակի հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ակնարկել է միասեռական կապի մասին: Նա չի օգտագործել “հոմոսեքսուալիզմ” բառը, բայց հիշել է իր նախկին ընկերուհուն`Սիդնի Բերնարին, որի հետ միասին մեծացրել է երկու երեխա: Իր զգացմունքային ելույթում դերասանուհին Բերնարի մասին արտահայտվել է, որպես “իր կյանքի ամենամեծ սերերից մեկի:” և “հոգևոր քրոջ”:

Ի միջի այլոց Բերնարի հետ իր հարաբերությունները Ֆոստերը երբեք չի թաքցրել, չնայած իր անձնական կյանքի մասին չի խոսել:Հայտնի է, որ նրանք ծանոթացել են 1993թ, միասին մեծացրել են երկու որդիներին`Կիտին և Չարլիին, որոնք համապատասխանաբար 12 և 15 տարեկան են: 2008թ. ընկերուհիները բաժանվել են: Անցյալ տարի ամռանը “Գառների լռությունը” և “Էլիզիում. դրախտ Երկրի վրա” ֆիլմերի աստղը սկսեց հանդիպել Հեդիսոնի հետ:

ջոդի ֆոստեր.jpg1Դա առաջին միասեռական ամուսնություը չէր այս տարվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի իշխանությունների այդպիսի ամուսնությունները թույլ տված ընդունած օրենքի հետևանքով , Էլտոն Ջոնը ամուսնացավ իր վաղեմի ընկերոջ`  Դեվիդ ֆերնիշի հետ: Իսկ Մարտի  30 -ին ամուսնացան “Մեծ պայթյունի տեսություն”  հայտնի հեռուստասերիալի աստղերը`Սառա Հիլբերտն ու  4 Non Blondes ռոկ խմբի նախկին մասնակից Լինդա Պերրին:

Անկախ

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

1349-390x290

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ`  6,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկության համաձայն, էպիկենտրոնը Պորտ-Հարդի քաղաքից 94 կմ հարավ է գտնվել, օջախը` 11,4 կմ խորության վրա: Զոհերի կամ վիրավորների , ինչպես նաև ավերածությունների մասին նույնպես տվյալներ չեն եղել:

Անկախ

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

գարեգին չուգասզյան«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»

 

Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ

 

Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի տեղահանության երևույթը:

 

Տեղի ունեցածը նախևառաջ մի քանի հազար քեսապցի հայրենակիցների մարդկային ողբերգությունն է և մերձավորարևելյան հայությանը հասցված ուժգին հարված:

Սակայն այն ունի նաև աշխարհաքաղաքական կարևորություն:

Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Քեսապը ծովափնյա Սիրիայի ռազմավարական նախադուռն է մի կողմից դեպի ալեվիների, ուրեմն և Ասադի իշխանության գլխավոր հենակետային տարածք, իսկ մյուս կողմից, որ նույնպես կարևոր է, դեպի ռուսական ռազմանավերի Միջերկրականի միակ ռազմակայանը: Սրանով է բացատրվում Քեսապի՝ աշխարհաքաղաքական օրակարգում հայտնվելը և տեղեկատվական շահարկումների ենթարկվելը:

Սակայն մեզ, հայերիս համար տեղի ունեցածը ունի այլ՝ համահայկական նշանակություն ևս:

Նախ՝ 1915թ. աղետի հարյուրամյա տարելիցի շեմին Քեսապի բռնագաղթի լկտի գործողությամբ վերաբացվում է Հայոց Ցեղասպանության հիշողությունը՝ որպես շարունակվող իրականություն:

Սա էթնիկական զտման դասական օրինակ է, որի համար, առաջին հերթին, անկասկած պատասխանատու է ներկայիս թուրքական պետությունը, քանի որ իր սահմաններից է տեղի ունեցել իսլամական ծայրահեղականների զինված հարձակումը հայկական բնակավայրի վրա և խաղաղ բնակչության ահաբեկման պայմաններում վերջինիս տարհանումը:

1915 թ.-ից հետո՝ տասնամյակներ շարունակ, իրենց պատմական հայրենիքին մոտ գտնվող հայաշունչ գաղութները մշտապես իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացրել՝ որպես արևմտահայ պահանջատեր գաղութներ: Եվ ահա, թուրքական պետությունը, իր կարծիքով, ստացել է հարմար առիթ՝ ցիրուցան անելու արևմտահայ ամենահին գաղութը՝ սիրիահայությունը և իր սահմանին գտնվող պատմական Կիլիկիայի մաս կազմող Քեսապը:

Սակայն Մուսա լեռան մոտակայքում գտնվող Քեսապը վերաբացում է նաև հայտնի հերոսամարտի հիշողությունը, որը սեփական ճակատագիրը արժանապատվությամբ տնօրինելու ամենավառ օրինակն է:

Եվ ահա մենք լսում ենք խաղաղ քեսապցիների շրջանում զինված ինքնապաշտպանության առաջին փորձերի մասին:

 

Քեսապի ու քեսապահայության հետագա ճակատագրի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնական կարծիք հայտնեց, որ դա մեր պատերազմը չէ, մենք այդ պատերազմում պետք է չեզոք լինենք, այլ ոչ թե կողմ: Ձեր դիրքորոշումը այս տեսակետի վերաբերյալ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:

Ովքե՞ր են մտնում վերոհիշյալ «մենքի» մեջ: Արդյո՞ք այդ «մենքում» քեսապահայերը, սիրիահայերը, լիբանանահայերը և առհասարակ արևմտահայերը տեղ ունե՞ն, թե՞ ոչ: Եթե տեղ ունեն, ապա որտե՞ղ՝ իրենց ներկայիս կացության երկրներո՞ւմ, Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, Արցախո՞ւմ, ազատագրված տարածքներո՞ւմ, թե՞ Արևմուտքում կամ Մաքսային Միությունում… Եթե Հայաստանում, ապա ո՞ւր կորավ ներգաղթած իրաքահայերի գերակշռող մեծամասնությունը: Եվ արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասում Հայաստան ներգաղթած սիրիահայերին:

Հայության պատմամշակութային հետքը, դերն ու ներկայությունը հնարավորություն են տալիս ասելու, որ մենք, հիմնականում ապրելով Հարավային Կովկասի տարածաշրջանում, չենք դադարում Մերձավոր Արևելքի ժողովուրդ լինել, և այդ ամբողջ տարածքում ունենք անշրջանցելի շահեր և իրավունքներ:

Սա սկզբունքային աշխարհաքաղաքական հաստատում է, որը կենսական նշանակություն ունի մեզ համար ցանցային ներկայիս դարաշրջանում և որից բխում են ռազմավարական բնույթի քաղաքական եզրակացություններ:

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է արձագանքի հայությունը մերծավորարևելյան գաղութների ցանցի վերացման վտանգին: Արդյո՞ք նույն կերպ կշարունակի արձագանքել Սերժ Սարգսյանը, եթե Աստված մի արասցե, վտանգը կախվի Երուսաղեմի և կամ Լիբանանի հայության գլխին:

Արդյո՞ք արևմտահայ գաղութների վերացման հետ հայաստանյան հանրության կողմից համակերպվելը չի նշանակում, որ մենք Հայաստանում նորից վերադառնում ենք «թղթե շերեփի» քաղաքականությանը: Գոյություն ունի՞ արդյոք որևէ «կարմիր գիծ», որի խախտումից հետո ներկայիս վարչակազմը պատրաստ է գիտակցորեն այն դիմագրավելու որպես «մեր պատերազմ»: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս պատրաստ է պաշտպանել միայն այն «կարմիր գծերը», որոնք իրեն թելադրվում են Հյուսիսից կամ Արևմուտքից:

Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պարտավոր էր գիտակցել, որ սփյուռքի հնագույն ու պատմական հայրենիքի անմիջապես մոտակայքում գտնվող համայքներին վիճակված պատանդային կացությունը, հայ բնակչության տարհանումը իր հայրենիքից, մեզ համար չեն կարող համարվել օտար երկրում ընթացող շարքային պատերազմական գործողություններ:

Եվ հնարավո՞ր է արդյոք չեզոքություն, այն պարագայում, երբ հայկական պատմական բնակավայրը արդեն իսկ ահաբեկման և զինված հարձակումների է ենթարկվում:

 

Ինչպե՞ս կգնահատեք ս.թ. ապրիլի 21-ին Երևանի օդանավակայանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կամավորոկանների առաջին խմբի՝ դեպի Լաթաքիա մեկնումը խափանելու գործողությունը:

Սա, իհարկե կատարյալ խայտառակություն է, որը իր հերթին մերկացնում է մեր իրական ազգային անվտանգության անմխիթար վիճակը:

Ինչո՞ւ չեն կարող կամավորականները ինքնուրույն քայլեր կատարել Քեսապի ինքնապաշտպանության կազմակերպմանը սատարելու գործում: Չէ՞ որ այսօր օրախնդիր է ձեւավորել անվտանգության ու խաղաղության այնպիսի կղզյակներ, որոնք վաղը պետք է դառնան Սիրիայում համընդհանուր խաղաղության հաստատման ինքնուրույն հայկական գործոններ:

Եվ ամեն տեսակ ֆիզիկական անվտանգության ապահովում վտանգված է, եթե բացակայում է բարոյա-հոգեբանական արժանապատիվ կեցվածքը: Եվ չի՞ խախտվում արդյոք վերջինս, երբ հիմարություն է հայտարարվում ինքնապաշտպանության բնական իրավունքին սատարող կամավորական համերաշխությունը:

Հատկապես այսօր՝ Աղետի հարյուրամյա տարելիցի շեմին, այս իրադարձությունների գումարային ազդեցությունը մեր ազգային արժանապատվության կորիզի ոչնչացման վտանգ է պարունակում և ուրեմն ազգային անվտանգությանը նետված մեծագույն մարտահրավեր է:

Ահա այս մասշտաբային մարտահրավերին դեմ հանդիման ազգային «ջոջերի» որդեգրած փոքրոգի վարքը իրականում պատասխանատվությունից խուսափելու, «ձեռքերը լվալու» և ազգային ապագայից հրաժարման նվաստացուցիչ քաղաքակականություն է:

Կամա թե ակամա, քեսապահայ և ավելի լայն՝ սիրիահայ համայքի հետագա ճակատագիրը պայթուցիկ ազդեցություն կարող է ունենալ մեր ազգային հավաքական գիտակցության և հոգեբանության վրա՝ թե՛ նրան նիրհից արթնացնելու և թե՛ կամազրկելու կրկնակի հեռանկարով: Այս իմաստով այն համեմատելի է սումգայիթյան հայտնի իրադարձությունների կարևորության հետ:

Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները:

Պատմական հիշողության մեջ անթեղված հիշատակների արթնացումը չպետք է հիմնված լինի նոր սարսափների կամազրկող սպասումների վրա, ինչպես փորձում է ներկայացնել Սերժ Սարգսյանը, այլ ընդհակառակը՝ մենք դատապարտված ենք անհրաժեշտ կարծրության ձեռքբերման՝ հիշելով այն խայտառակ կրավորականության դրվագները, որով մեզնից ոմանք 1915թ. Աղետի օրերին հրաժարվում էին պաշտպանել մեր բնակավայրերը, մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին և դատապարտում էին նրանց տարհանման ու անսահման նվաստացման: Մյուս կողմից, մեր մեջ երբեք պետք է չհանգչի մեր պապերի մղած պայքարի կենդանի հիշողությունը, որի շնորհիվ մենք այսօր կանք, ու պիտի վերականգնենք մեր արժանապատիվ կեցությունը, որպես իր շահերը գիտակցող ու պաշտպանող պետականություն ունեցող ազգ:

 Անկախ

Ադրբեջանում մարդու իրավունքներ չեն եղել և չկան. եվրահանձնակատար

4“Ադրբեջանում կարծիքների արտահայտման, հավաքների և միավորումների  ազատությունը դժբախտաբար տարեցատարի վատթարանում է: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում իշխանություններին ուշադրությունը սևեռել այս հարցերի վրա, որպեսզի Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները”,- ասված է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսի հայտարարության մեջ:

Ըստ նրա` Ադրբեջանում չեն դադարում հետապնդել տարբեր տեսակետներ արտահայտող լրագրողններին, բլոգերներին և ակտիվիստներին: “Սա անթույլատրելի է: Իրենց հայացքների համար ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն”,- նշել է Նիլս Մուժնիեքսը:

Նա ցավով է արձանագրում Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալությունների, ազգային փոքրամասնությունների հետապնդումների փաստը:

Ըստ եվրահանձնակատարի` զրպարտության ապաքրեականացման և դատական ոչ համարժեք տուգանքների սահմանման հարցում առաջընթացի բացակայությունը լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին համապատասխանելու համար:

 Անկախ

Եկատերինբուրգում հիմնադրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համալսարանական լիգան

IMG_043325 բարձրագույն ուսումնական հաստատություն Եկատերինբուրգում հիմնադրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համալսարանական լիգան:Երևանի պետական համալսարանը ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր ժողովին ներկայացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Չինական երկնաքերում կտեղադրվի աշխարհի ամենաարագընթաց վերելակը

Guangzhou CTF finance CentreHitachi-ն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող երկնաքերում տեղադրել աշխարհի ամենաարագաընթաց վերելակները:

Երկնաքերի կառուցումը կավարտվի 2016 թ-ին, որի ներսում տեղադրված վերելակները 95 հարկը կբարձնան ընդամենը 43 վայրկյանում:

Երկնաքերում կտրամադրվեն օֆիսային, հյուրանոցային և բնակության տարածքներ:

Կառույցը գետնի վրա 111 հարկ կունենա, ինչպես նաև հինգ ստորգետնյա հարկեր:

Կառույցը 95 վերելակ կունենա, որոնցից միայն երկուսը կլինեն աշխարհի ամենաարագընթաց վերելակները:

Hitachi-ն հայտնել է, որ վերելակները հագեցած կլինեն անվտանգություն և հարմարավետություն ապահովող համակարգերով, իսկ ուղևորները նույնիսկ նման արագության դեպքում իրենց հարմարավետ կզգան:

 Անկախ

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Հայ-հրեական հուշ-երեկո Մոսկվայում

162.Genocide commemoration event in Moscow 23.04.2014Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվեց հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի, «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա էին և ելույթներով հանդես եկան ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ` ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն,  Մոսկվայի կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, «Ռուս-հայկական համագործակցության»  նախագահ  Յու.Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Ներկաներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխել Հոլոքոստը և մարդկության դեմ գործված՝ պատմությանը հայտնի  այլ հանցագործությունները:

Կազմակերպիչները նշեցին նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ենթարկված ազգերի համայնքներին:

Երեկոյի մասնակիցները խոսեցին նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեղությանն, միջազգային ճանաչման կարևորության մասին:

Երեկոյի շրջանակներում ներկայացվեց Մեծ եղեռնին և Հոլոքոստին նվիրված, Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անհատական գեղանկարչական ցուցահանդեսը:

Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ:

 Անկախ

Բաշար Ասադի հաղթանակը 90 տոկոսով ապահովված է

բաշար ասադ Հունիսի 3-ին Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակը գրթեթ կասկածից վեր է: Ասադը թեկնածության հայտ առայժմ չի ներկայացրել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ նրան հաղթանակ է սպասվում, քանի որ խորհրդարանը այս ընտրություններին լավ պատրաստվել է: Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են դառնալ վերջին տասը տարում Սիրիայում ապրած քաղաքացիները: Այս պարագայում դժվար է ասել, թե սիրիական ընդդիմությունից ով կկարողանա առաջադրվել: Ընտրությունների հետ կապված մեկ այլ հարց էլ վերաբերում է քվեարկությանը: Դեռևս պատերազմական վիճակում գտնվող երկրից հազարավոր մարդիկ են հեռացել, ուստի ընտրություններին կարող են մասնակցել ոչ բոլորը: Սիրիական խորհրդարանի խոսնակը նշել է, որ փախստականները կարող են քվեարկել Սիրիայի արտասահմանյան ներկայացուցչուններում: Սակայն դրանց մեծ մասը պատերազմի պատճառով փակվել է:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բեռլինում գտնվող Գիտական և քաղաքական հիմնադրամի տնօրենը նշել է, որ ամենայն հավանականությամբ Ասադը կվերընտրվի՝ հավաքելով ձայների 90 տոկոսը:

Անկախ

Իմ ցավակցություններն եմ հայտնում 20-րդ դարասկզբին զոհված հայերի թոռներին. Թայիփ Էրդողան

Էրդողան   Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Թայիփ Էրդողանի ուղերձը՝ նվիրված ապրիլի 24-ին: «Անհերքելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներն,  առանց կրոնական և էթնիկական տարբերության,  թուրքերի, քրդերի, արաբների, հայերի և օսմանյան մյուս քաղաքացիների համար վշտերով լի, դժվար մի ժամանակաշրջան էին: Որպես Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ այդ շրջանում հայերի ապրած ցավն ու հիշողությունները հասկանալն ու կիսելը մարդկային մի պարտականություն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր համընդհանուր ցավն են: Ցանկանում եմ, որ հանգստության մեջ հանգչեն 20-րդ դարասկզբին առկա պայմաններին զոհ գնացած հայերը, իմ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին»,-ասված է ուղերձում:

Վարչապետ Էրդողանը կրկնել է 1915 թվականի դեպքերը գիտական մակարդակով ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով կազմավորելու Թուրքիայի կոչը: Նրա խոսքերով՝ հայ, թուրք և միջազգային պատմաբանների համատեղ աշխատանքները «լույս կսփռեն 1915 թվականի դեպքերի վրա և կարևոր դեր կխաղան պատմությունը ճիշտ հասկանալու գործում»: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար և այնտեղ գտնվող հարյուրավոր փաստաթղթերը բոլոր պատմաբանների տրամադրության տակ են:

Նշենք, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել է աշխարհի 9 լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերեն:

Հ.Գ.
Էրդողանի հայտարարությունը, ենթադրաբար, Թուրքիայի «փափուկ» ժխտողական քաղաքականության շրջանակներում է արվել: Կամ գուցե ժխտողական քաղաքականության նոր ուղղության վկայությունն է: Թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Անկախ

Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել Ճապոնիայի պատերազմի սրբավայր այցելելու համար

bieber- shrineՉորքեշաբթի օրը Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է այս շաբաթ Ճապոնիայի Յասուկունի պատերազմական սրբավայր այցելելիս. հայտնելով, որ ինքը այդ վայրը թյուրիմացաբար դիտարկել է որպես աղոթավայր:

Տոկիոյում գտնվող սինտոական սրբավայրը նվիրված է պատերազմում 2,5 միլիոն զոհված մարդկանց: Չինաստանը և Հարավային Կորեան Յասուկունին դիտարկում են որպես Ճապոնիայի նախկին միլիտարիզմի խորհրդանիշ, իսկ այդ վայր այցելությունը համարում են պատերազմի պատմությունը չհասկանալու վկայություն:

bieber-BelieveԵրեքշաբթի օրը Instagram կայքում տեղադրված, իսկ այժմ կայքից հանված երկու նկարներում Բիբերը աղոթում էր սրբավայրի մոտ: Նկարները վրդովեցրել էին Չինաստանին, ինչպես նաև Instagram և Twitter կայքերի բազմաթիվ օգտատերերի:

Չորեքշաբթի օրը Բիբերը Instagram կայքում գրառել էր, որ ինքը, տեսնելով սրբավայրը, իր վարորդին խնդրել էր կանգնել:

 Անկախ

«Femen»-ը ընդդեմ ֆաշիզմի կիսամերկ ցույց է անցկացրել Փարիզում

femen  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանրահայտ «Femen» շարժման ակտիվիստները բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող «Ազգային ճակատ»  կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի: Շարժման մասնակցի 22 կին հավաքվել է այն շենքի դիմաց, որտեղ մամլո ասուլիս է ունեցել Լը Պենը: Առանց վերնահագուստի կանանց կրքին նկարված է եղել Եվրամիության դրոշը, իսկ երեսին պատկերել են Հիտլերին հատուկ բեղեր: «Ընդդեմ ֆաշիզմի» ակցիայի մասնակիցները բացականչել են «Ֆաշիստ վարակ, ֆաշիստ Մարին» արտահայտությունը: Ցույցը տևել է մոտ 10 րոպե, արդյունքում 22 ակտիվիստն էլ ձերբակալվել են: «Femen»-ի խոսնակ Իննա Շևչենկոն հայտարարել է, որի իրենք ակցիաների շարք են սկսել Եվրոպայում ֆաշիզմի դեմ պայքարելու համար:

Անկախ

Ձերբակալված ադրբեջանցի լրագրողի հայրը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին

Ռաուֆ ՄիրկադըրովԱդրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի հայրը, որի  որդուն օրերս ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով, դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, իր նամակում լրագրողի հայրը՝Գաբուբուլլա Միրգադիրովը նշել է, որ ցնցված է իր միակ որդու ձերբակալությունից, և խնդրել Ադրբեջանի նախագահին ազատ արձակել նրան:

“Հարգելի նախագահ, իմ որդին սիրում է իր երկիրը, հայրենիքը և ժողովրդին: Նա չի դավաճանել և չի կարող դավաճանել: Դա անհնար է : Ես նույնիսկ գիտեմ՝ ինչով է շնչում նա: Հարգելի նախագահ, ես չեմ ասում, որ Ռաուֆը սխալներ չի գործել: Նա այնպիսի հոդվածներ է գրել, որ մենք ընդհանրապես չենք հավանել: Հարգելի նախագահ, բարձրյալ Ալլահը սիրում է բազմազանություն և նայում է ոչ թե բառերին, այլ մտադրությանը: Եթե նրա հոդվածներում սխալներ են եղել, և նա վիրավորել է ինչ-որ մեկին, որպես հայր՝ իմ պարտքը նրա համար ներողություն խնդրելն է: Հարգելի նախագահ, նորից խնդրում եմ Ձեզ թույլ չտալ, որ մենք մեր ծերունական տարիքում արցունքոտ աչքերով մնանք: Թույլ մի՛ տվեք մեզնից խլել մեր որդուն: Մեր ամբողջ հույսը Դուք եք ”,-նշված է նախագահին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ (“լրտեսություն Հայաստանի օգտին”): Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան:

Անկախ

Նավաբեկումից փրկված. Երեխաները սղում էին ձեռքիցս

կորեացիՀարավկորեական «Սևոլ» նավի խորտակումից փրկված բեռնատար մեքենայի վարորդը պատմել է, թե ինչ դժվար որոշում է կայացրել, երբ նավը սկսել է խորտակվել, իսկ ջուրը` քշել երեխաներին, որոնց նա փորձում էր փրկել:

«Մենք ցանկանում էինք քաշել երեխաներին վերև մեզ հետ, բայց դա շատ դժվար էր: Այդ ժամանակ մենք որոշեցինք ինքներս բարձրանանք, բայց հիմա զղջում եմ դրա համար»,- BBC-ին ասել է Ին Սու Չոյը, որը վթարից փրկված 174 մարդկանցից մեկն էր:

Ներկա պահին հայտնաբերվել և հաստատվել է 133 մարդու դի, սակայն ջրասույզները շարունակում են փնտրտուքները:  Կորած մարդկանց թիվը 190-ից ավել է:

Նավի անձնակազմին խիստ քննադատում և մեղադրում են  մարդկանց փրկել չկարողանալու համար: Նավապետը և մի քանի աշխատակիցներ մեղադրվում են ուղևորների տարահանման ժամանակ  իրենց պարտականությունների անփույթ կատարման մեջ:

Հիշեցնենք, որ «Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Չեժդու առողջարանային կղզու մոտակայքում: Նավատորմում եղել է 476 մարդ, մասնավորապես դպրոցականներ, որոնք Հարավային Կորեայի Ինչեոն նավահանգստից ուղևորվում էին  Չեժդու:

Անկախ