Օրացույցի այս օրը

ալպինիզմԱյսօր Ալպինիզմի միջազգային օրն է(Լեռնագնացի օրը): Այս տոնը սահմաններ չի ճանաչում ու միավորում է բոլորին` տղամարդկանց ու տոկուն ոգով կանանց;

Օրվա ընտրությունը պայմանավորված է 1786-ին Ալպերի ամենաբարձր գագաթը` Մոնբլանը նվաճելու  ամսաթվի` օգոստոսի 8-ի հետ: Այդ օրն առաջին անգամ շվեյցարացիներ` բժիշկ Միշել Գաբրիել Պակկարդն ու լեռնային ուղեկցորդ Ժակ Բալմանը հաղթահարեցին ծովի մակարդակից 4810 մ բարձրությունը:

Ես միայն քուրդ չեմ, ես թուրք եմ, հայ եմ, ալևի եմ, սունի եմ. Սելահադդին Դեմիրթաշ

demirtasԹուրքիայի նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը Վանում անցկացրած իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթով դիմել է քաղաքացիներին: «Դեմիթաշը ես չեմ, Դեմիրթաշը դուք են, միˊ մոռացեք: Դեմիրթաշը միայն քուրդ չէ, Դեմիրթաշը թուրք է, հայ է, ալևի է, սունի է»,-հայտարարել է նա:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հիմնական ընտրողները Թուրքիայի քրդական ազգաբնակչությունն է, ինչպես նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Դեմիրթաշն ընտրությունների արդյունքում կհավաքի ձայների մոտ 7,5 տոկոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հաշված օրեր անց` օգոստոսի 10–ին:

 

Անկախ

 

Իսրայելը պատրաստ է երկարաձգել զինադադարը ևս 72 ժամով

israilԻսրայելի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Յիգալ Պալմորը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ իրենք պատրաստ են երկարաձգել Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված զինադադարը ևս 72 ժամով: «Այս հարցի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հայատնի չէ, բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է Պալմորը:

Նշենք, որ 72–ժամյա զինադադարը ավարտվում է վաղն առավոտյան` տեղական ժամանակով 08:00-ին:

 

Անկախ

Սնոուդենը Ռուսաստանում կմնա ևս 3 տարի

edward-snowdenԷդվարդ Սնուդենի փաստաբանը հայտնել է, որ ԱԱԳ-ի իրազեկիչը ևս երեք տարի Ռուսաստանում մնալու թույլտվություն է ստացել:

Սնոուդենին մեկ տարի ժամանակավոր ապաստան էին տրամադրել Ռուսաստանում, որի ժամկետն ավարտվել էր օգոստոսի 1-ին:

Նրա փաստաբան Անատոլիյ Կուչերենան հինգշաբթի հայտարարել է, որ Սնոուդենը այժմ ևս երեք տարվա բնակության իրավունք է ստացել:

 

Անկախ

Ավստրիական տաճարում պոռնոֆիլմ են նկարահանել

o_817857Սկանդալ է  բորբոքվել ավստրիական Հյորշինգ քաղաքում, որը Վերին Ավստրիայի դաշնային հողերում է գտնվում: Հայտնի է դարձել, որ տեղի տաճարներից մեկում պոռնոֆիլմ է նկարահանվել: Պատասխանատու հոգևորականը ոչ մի թույլտվություն, բնականաբար չի տվել, հաղորդում է The Local-ը:

Թե ինչպես է նկարահանող խմբին հաջողվել տաճար մտնել, մինչ օրս անհայտ է: Ավստրիայի հոգևորականությունը չի ժխտել , որ տաճարի պատերի ներսում պոռնոֆիլմ է նկարահանվել: Չարաբաստիկ ֆիլմը հայտնվել է համացանցում ու դիտորդներն էլ կասկած չունեն, որ այն Հյորշինգի տաճարում է նկարահանվել:

Տվյալ միջադեպը հիմա քննում է Լինց քաղաքի թեմը, որին էլ պատկանում է «սրբապղծված» ծուխը: Չնայած հետաքննությունը դեռ չի ավարտվել, մեծահասակների ֆիլմի մասնակիցներին նույնականացրել են շատ արագ: Գլխավոր դերում հանդես է եկել հայտնի պոռնոդերասանուհի: Տեղի օրենքների համաձայն,  եկեղեցու օրինախախտներին հնարավոր է մեկ տարվա ազատազրկում սպառնա կամ էլ դրամական տուգանք:

Հիմա ավստրիական հոգևորականությունը մտահոգ է, քանի որ սրբավայրի հեղինակությունը վերականգնել է հարկավոր:

Դրեյքը ժխտել է համերգի ժամանակ Ռիհաննային սատանա անվանելու փաստը

drake-rihannaԱյս շաբաթվա սկզբին Դրեյքը լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել OVO 2014 փառատոնի ժամանակ Ռիհաննային վիրավորելու համար: Տորոնտոցի ռեպերն իր նախկին ընկերուհուն սատանա է անվանել, մինչ բարբադոսցի գեղեցկուհու նկարը երեք հատ «6» թվանշանից հետո հայտնվել է մեծ էկրանի վրա:

Այնուհետև չորեքշաբթի օրը Դրեյքը Twitter-ում նշել է, որ ցանկացել է պարզապես ցույց տալ իր սերը Ռիհաննայի և իր ծննդավայրի նկատմամբ: Նա հայտնել է, որ իր նոր ալբոմի վերնագիրը «VIEWS FROM THE 6» է, որտեղ 6-ը խորհրդանշում է Տորոնտոն, իսկ Ռիհաննան հրաշալի աղջիկ է:

Դրեյքի նոր ալբոմը լույս կտեսնի այս տարվա վերջին, իսկ Ռիհաննան հինգշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին, կմիանա Էմինեմին Պասադենայում կայանալիք իրենց համատեղ համերգային շրջագայության առաջին համերգի ժամանակ:

 

Անկախ

Ռուսաստանն արգելել է արևմուտքից որոշ ապրանքատեսակների ներմուծումը

medvedevՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունն արգելել է Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից մսի, ձկան, կաթի և կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի ներմուծումը:

Այս որոշաումը կայացվել է նախագհ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան: Արգելքը կգործի մեկ տարի:

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը դիտարկում է նաև արևմտյան ինքնաթիռների թռիչքը Ռուսաստանի տարածքով դեպի Ասիա և հակառակը արգելելու հարցը: Այս քայլը մեծապես կմեծացնի թռիչքի ծախսերը և տևողությունը: Վարչապետի խոսքով՝ նման որոշում դեռևս չի կայացվել:

Մեդվեդևի տեղեկություններով՝ Ռուսաստանը հնարավոր է սահմանափակումներ մտցնի ինքնաթիռների, ռազմական նավերի և մեքենաների ներմուծման հարցում:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել են զենքեր մատակարարելով արևելյան Ուկրաինայում լարվածության ուժեղացման համար և սառեցրել ռուս անհատների և ընկերությունների հաշիվները, ինչպես նաև վարկային արգելքներ մտցրել:

 

Անկախ

Ամենաշատ միլիոնատերերով քաղաքը

ol3001407397751«New World Wealth»-ի հրապարակած տվյալների համաձայն, այդ եվրոպական երկրի յուրաքանչյուր 36-րդ բնակիչը միլիոնատեր է:

Փորձագետները նման քաղաք են համարում Լոնդոնը, որը միլիոնատերերի թվով բացարձակ առաջատար է: Ինչ վերաբերում է  մեկ շնչին հաշվով միլիոնատերերի հարաբերակցությանը, ապա Լոնդոնը զգալիորեն զիջում է Ժնևին, որտեղ միլիոնների տեր է յուրաքանչյուր տասներեքերրորդը:

Մուլտիմիլիոնատերերի համաշխարհային մայրաքաղաք է անվանվել Հոնկոնգը(ԱՄՆ 9 մլն դոլարը գերազանցող  կարողությամբ): Իսկ պետությունը , որտեղ ամենաշատ միլիոնատերեր են ապրում, ԱՄՆ-ն է` 4,1 մլն  միլիոնատեր ցուցանիշով:

Կիևում տարհանվել է քաղաքապետարանը

1102-390x290 (1)Կիևում Մայդանի ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենքը գրավելու սպառնալիքի պատճառով  այն ամբողջությամբ տարհանվել է  Lenta.ru:

Որոշ տվյալներով, քաղաքապետարանի շենքի մոտ զինվորական համազգեստով տղամարդիկ են դիրքավորվել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կիևում անկարգություններ են բռնկվել Նեզալեժնոստի մայդանում ի քանի վրան քանդելու փորձի պատճառով:

Առաջին անգամ Մայդանի ակտիվիստները 2013-ի դեկտեմբերի 1-ին են Կիևի քաղաքապետարանը գրավել: Վերջնականապես շենքն ազատագրել հաջողվել է միայն հունիսի սկզբին:

Իրաքում հարյուրավոր եզդիներ են սպանվել

iraqi-yazidiԱրմատական գրոհայինների հարձակումից հետո Իրաքի Սինջար քաղաքի եզդի բնակչությունը պատսպարվել է մոտակա լեռներում:

Այժմ հազարավոր ընտանիքներ ամառվա տապին, առանց սննդի, ջրի կամ դեղամիջոցների մնալով լեռներում, անհապաղ օգնության կարիք են զգում:

Մինչ հիմա ծարավից տասնյակ երեխաներ են մահացել:

Եզդիները դարձել են Իսլամական պետության վերջին զոհերը, որի սունի գրոհայինները թիրախ են դարձնում Իրաքի քրիստոնյաներին և այլ ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև շիա մահմեդականներին:

Իրաքի խորհրդարանում եզդիների միակ ներկայացուցիչը հայտնել է, որ մինչ հիմա 70 եզդի երեխա է մահացել, սպանվել 500 տղամարդ, իսկ կանանց սպանում կամ ստրկացնում են:

Մարդու իրավունքների պաշտպան Amnesty International խումբը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Իսլամական պետությունը շարունակում է շրջափակման մեջ պահել լեռնային շրջանը, որտեղ պատսպարվում են Սինջարից հեռացած եզդիներ և այլ իրաքցիներ:

 

Անկախ

Բրազիլիացի ամուսինները պատահաբար պարզել են, որ քույր ու եղբայր են

o_991725Փոքրիկ դստերը դաստիարակող ամուսինները հանկարծ պարզել են, որ իրականում քույր ու եղբայր են, որոնց մանուկ հասակում են բաժանել իրարից: Նրանք գիտեին , որ մայրերն իրենց թողել են ու, երբ  դուստր ունեցան, ապա որոշեցին գտնել սեփական ծնողներին: Արդյունքը եղավ այն, որ նրանք պարզեցին, որ իրենց որոնածը ոչ թե 2 տարբեր կանայք են, այլ մեկը:

39-ամյա Ադրիանան ու նրա 37-ամյա ամուսինը` Լեոնարդոն ծանոթացել են 10 տարի առաջ: Նրանց դուստրը 6 տարեկան է արդեն: Տարիներ առաջ նրանք որոշեցին իրնց մայրերին որոնել: Լեոնարդոն հիշում էր, որ իր մոր անունը Մարիա էր ու նա իրեն թողել էր, երբ տղան 8 տարեկան էր: Լեոնարդոյի բախտը բերեց.նրան որդեգրեց մի ուրիշ կին, իսկ Ադրիանան մնաց առանց մոր` մեկ տարեկան հասակում. Նրան դատիարակել է հայրը: Նա գիտեր, որ իր մոր անունը Մարիա է, սակայն այդ անունը Բրազիլիայում շատ տարածված է: Այնպես որ, ամուսինները որոշեցին, որ անունը պարզապես համընկել է: Մոր որոնումների ժամանակ Ադրիանան զանգահարեց Globo Radio, որով կորած հարազատների որոնման մասին հաղորդում էր գնում: Ռադիոկայանի աշխատակիցները գտան Ադրիանայի մորը ու, դուստրը կարողացավ նրա հետ զրուցել: Վերջում կինը խոստովանեց, որ ինքը նաև Լեոնարդո անունով որդի է ունեցել, որին նույնպես լքել է: Դա լսելով` Ադրիանան ապշեց` դա սոսկ զուգադիպություն չէր:

Ինչպես  Independent-ն է հայտնում, այս զույգը  գենետիկ սեքսուալ ձգողականության երևույթի զոհ են դարձել, որն առաջանում է հարազատների մեջ, որոնք երկար տարիներ բաժանված են եղել ու հանկարծ` հասուն տարիքում հանդիպել:

“Հիմա ես  վախենում եմ տուն  գնալ` հանկարծ Լեոնարդոն ինձ ավելի քիչ սկսի սիրել: Ես նրան շատ եմ սիրում”,-խոստովանել  է Ադրիանան մոր հետ զրույցի ժամանակ:

Ճիշտ է, ամուսինները դեռևս չեն գրանցել իրենց ամուսնությունը, սակայն Ադրիանան համոզված է, որ միայն մահը կբաժանի իրենց: ”Այս ամենն Աստծո կամոք էր: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք չիմանայինք, որ բարեկամներ ենք: Սակայն, մենք դրա մասին չգիտեինք, ու սիրահարվեցինք”,-ասում է կինը:

Ադրիանան ու Լեոնարդոն որոշել են, որ ոչ մի հանգամանք չի կարող խանգարել իրենց.”Սկզբում մենք ցնցված էինք, իսկ հետո ընտանեկան խորհուրդ արեցինք ու վճռեցինք, որ մենք կմնանք ամուսիններ, ով ինչ էլ ասելու լինի: Մենք համատեղ այնքան պլաններ ունենք: Ոչինչ չի խանգարի մեզ”, -հայտարարել է Ադրիանան: Թե ինչ կերպ է նրանց արյունակցությունն անդրադարձել երեխայի վրա` չի հայտնվում:

Ինչպես պարզվել է, այս դեպքը եզակի չէ: 2008-ին ողջ աշխարհը ցնցեց երկվորյակների պատմությունը, որոնք ծննդյան օրից էին բաժանվել ու տարիներ անց հանդիպել էին ու ամուսնացել: Պարզվեց, որ նրանց տարբեր ընտանիքներ էին որդեգրել ու նրանք անգամ գաղափար  չունեին միմյանց մասին:Նրանց ամուսնությունն արդյունքում անվավեր ճանաչվեց:

Դոնեցկում, ուկրաինական հրետանու գնդակոծման ժամանակ արկն ընկել է հիվանդանոցի վրա

198-390x290Ուկրաինացի ուժայինները Դոնեցկում Կալինինսկի շրջանում պայթեցրել են հիվանդանոցը:

Արկն ընկել է Վիշնևսկու անվան հիվանդանոցի վրա, կեսօրին: Նախնական տեղեկության համաձայն, կան սպանվածներ ու վիրավորներ: Տվյալ պահին նրանց թիվը ճշտվում է: Պետրովսկի թաղամասում ավերվել է 2 բնակելի տուն ու գազատարը:

Տեղաբնակների խոսքով, ծանր ռազմատեխնիկայի ձայներ են լսվում, պայթյուններ ու  ավտոմատային կրակահերթ: Եվ այնուամենայնիվ, քաղաքի կենսապահովման համակարգերն ու հասարակական տրանսպորտն աշխատում են սովորականի նման, քաղաքի խանութներում  ամեն տեսակի ապրանք կա:

2014թ.-ի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր. “Դոկտրինա”

1 (5)2014թ.-ի հունվարից մինչև օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր: Եվս 108 անձ վիրավորվել է կամ ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին ասվում է “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին տեղեկացնում է, որ 24 զինվոր զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, 3-ը պայթել է ականի վրա, իսկ 41-ը զոհվել են ոչ մարտական իրավիճակներում: Ըստ ադրբեջանական կայքի`նրանցից 14 զինծառայող մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում Ադրբեջանի կրած զինվորական կորուստներին, ապա 10 զինծառայող մահացել է ավտովթարի հետևանքով, մեկը` անհայտ պայմաններում, 6 զինծառայող մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը` դժբախտ պատահարներից, 8-ը`հիվանդություններից, 14 զինծառայող էլ ինքնասպանություն է գործել:

 Անկախ

Չինական քաղաքում արգելել են մահմեդական հագուստով կամ երկար մորուքով մարդկանց մուտքը ավտոբուսներ

Uyghur menՉինաստանի ապստամբ արևմտյան շրջանի քաղաքներից մեկում արգելել են գլխակապերով, քողերով և երկար մորուքներով մարդկանց մուտքը ավտոբուսներ՝ այս կերպ փորձելով պայքարել անկարգությունների դեմ:

Սինցզյան քաղաքը, որտեղ բնակվում է մահմեդական ույգուր ժողովուրդը, տարիներ շարունակ բռնությունների մեջ է եղել, ինչի համար կառավարությունը մեղադրում է իսլամիստ զինյալներին կամ անջատողականներին:

Կարամայ քաղաքում իշխանությունները պատրաստվում են արգելել հինգ տեսակի ուղևորների մուտքը ավտոբուսներ՝ ներառյալ քողերով, լայն հագուստով, լուսնի մահիկի և աստղի պատկեր կրող հագուստով, ինչպես նաև երկար մորուքով ուղևորների:

Հուլիսին իշխանությունները Ուրումքիում արգելել էին ավտոբուսի ուղևորներին, ձեռքներին կրակվառիչ, յոգուրտ կամ ջուր ունենալով, բարձրանալ ավտոբուս՝ փորձելով պայքարել բռնի հարձակումների դեմ:

Արտաքսված ույգուրական խմբերը և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները հայտնում են, որ կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունը ապստամբության պատճառ է հանդիսացել, ինչը Պեկինը ժխտում է:

 Անկախ

Լիբերիայում, Էբոլայի տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

185-390x290Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` Էբոլայի տենդի համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է  РБК-ն:

«Մեր կառավարությանն ու ժողովրդին արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ մարդկանց կյանքը պահպանելու համար: Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Լիբերիայի հանարապետության ողջ տարածքում, 2014-ի օգոստոսի 6-ից սկսած` 90 օր», -ասել է նա:

Վերջին տվյալներով, տարվա սկզբից, Էբոլայի տենդից մահացել է 932 մարդ: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները սահմանները փակելու որոշում կայացրին` վարակի տարածումը կանխելու համար:

Ներկայում այս հիվանդության դեմ դեղորայք գոյություն չունի: Սակայն, Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտարարել է  2015-ի կեսին Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ մշակելու հավանականության մասին:

Ճապոնական կղզիներին հերթական` «Հալոնգ» թայֆունն է մոտենում

1-390x290Ճապոնական Կյուսյու կղզում փոթորկի նախազգուշացում է արվել մոտեցող «Հալոնգ» թայֆունի պատճառով, հաղորդում է  Росбалт-ը:

Հիմա այն գտնվում է Օկինավա կղզու արևելքում ու շարժվում է դեպի հյուսիս: Քամու արագությունը էպիկենտրնում կազմում է 40մ/վրկ, իսկ տեղ-տեղ` 55մ/վրկ-ի է հասնում: Շրջանում, որտեղ թայֆունն է մոտենում, ալիքների բարձրությունը հասնում է 10 մ:

Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տվյալներով, թայֆունի հարվածը ուրբաթ է սպասվում: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել ջրհեղեղի ու սողանքի վտանգի պատճառով առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

Հզոր ջրամրրիկը պատուհասել է մեքսիկական քաղաքին

184-390x290 (1)Մեքսիկական Սան-Քրիստոբալ-դե-լաս-Կասաս քաղաքում մթնոլորտային սառը և տաք ճակատների բախման հետևանքով ջրամրրիկ է առաջացել:

Տուժած քաղաքը Չյապաս նահանգում է: Տեղի քաղաքացիական պատշտպանության ինստիտուտի տվյալներով, մրրիկը պոկել է տանիքները, արմատահան արել ծառեր: Բացի այդ, քաղաքի շատ շրջաններ հոսանքազրկվել են:

Ականատեսներն ասում են, որ ջրամմրիկը շատ լավ տեսանելի էր քաղաքի տարբեր  կետերից: Շատերն են հասցրել լուսանկարել ու տեսանկարել բնական երևույթը: Տուժածներ, բարեբախտաբար չկան:

Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ է սկսվել

3735246-390x290Տեղատարափ անձրևները Սերբիայի արևմուտքում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել: Բանյա-Լուկայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հեղեղվել են հարյուրավոր տներ, բնակիչների տարհանում է կատարվում, հոսանքի մատակարարման խաթարումներ են լինում: Սողանքներ են արձանագրվել, դադարեցվել է գնացքների տեղաշարժը Սարաևո-Զագրեբ երթուղով, որը միացնում է Բոսնիայի, Հերցեգովինայի ու Խորվաթիայի մայրաքաղաքները, որոնց արևելյան հատվածը նույնպես վատ եղանակից տուժել է:

Մի քանի տասնյակ կամուրջներ են փլուզվել ու մայրուղիներ քանդվել:   Օգոստոսի 6-ին փրկարարները ստիպված էին հեղեղված տներից ազատել բնակիչներին ու 2 ավտոբուսների ուղևորներին:

Բոսնիայում մեկ մարդ անհետ կորած է համարվում: Նա ավտոմեքենայում էր, որը ափերից դուրս եկած գետը քշել է:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները չեն դադարի մինչև շաբաթվա վերջ: 2014-ի մայիսին Սերբիայում ու Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղից,  որը վերջին 120 տարում ամենաուժեղն էր, զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, տարհանվել էր Բոսնիայի 30հազար քաղաքացի:

Տարերային աղետի հետևանքով տնտեսական վնասը բալկանյան երկրներում գնահատվում է 3,6 մլրդ վրա:

Թուրքիայում ժանդարմերիան կանջատվի զինված ուժերից

Turkey policeԹուրքիայի ուժային կառույցներում նոր փոփոխություն է սպասվում: Մասնավորապես նախատեսվում է ժանդարմերիան դուրս բերել զինված ուժերի կազմից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան:

Վերջինիս խոսքով` այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ժանդարմերիայի անջատման գործընթացն սկսելու ուղղությամբ: Այնուհանդերձ, նախարարը չի նշել, թե երբ են սկսվելու կառուցվածքային փոփոխությունները:

 

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն». թուրք պատգամավոր

ozganԹուրքական մեջլիսի պատգամավոր Օզջան Ենիչերին անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: «Ադրբեջանի վրա իրականացված ցանկացած հարձակում մենք ընկալում ենք որպես ուղիղ հարձակում նախ մեր, ապա ողջ թուրքական աշխարհի վրա»,-հայտարարել Ենիչերին` ընդգծելով, որ «թուրքերը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանը թեքուզ մի փոքր գլուխը կախի հայերի առաջ»:

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն»,-նշել է պատգամավորը:

 

Անկախ