Ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել.Օբամա

o_984412Բարաք Օբաման Սպիտակ տանը կոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում պատմել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել: «Մենք շատ բան ճիշտ ենք արել, սակայն մենք մի քանիսին կտտանքի ենք ենթարկել:-Խոստովանել է նախագահը:-Մենք արել ենք բաներ, որոնք հակասում են մեր արժեքներին»:

Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին նախագահը 09-11-ի ահաբեկչության կասկածյալների նկատմամբ թույլատրել էր կիրառել «հարցաքննության վարման  դաժան մեթոդներ», մասնավորապես` քնից զրկելն ու  ջրահեղձության «էֆեկտը»: Օբաման նախագահելու իր առաջին ժամկետի ժամանակ արգելել էր նման մեթոդներ կիրառելը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Առաջիկայում Սենատը կհրապարակի ԿՀՎ-ի` ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ  աշխատանքում կիրառված չարշահումների ուսումնասիրման արդյունքները: Պատրաստվող փաստաթուղթն արդեն սկանդալի կենտրոնում է հայտնվել.հետախուզության տնօրեն Ջոն Բենանը սենատին խոստովանել է, որ ԿՎՀ-ի աշխատակիցները լրտեսել են զեկույցի հեղինակներին, զննել նրանց համակարգիչներում պահվող փաստաթղթերը: Բրենանն օրենսդիրներին ներողություն է հայտնել: Օբաման էլ իր հերթին հայտնել է, որ լրիվ վստահում է ԿՀՎ-ի ղեկավարին:

Բրազիլիայում Ճապոնիայի վարչապետին ուղեկցող ավտոմեքենան ՃՏՊ-ի մեջ է հայտնվել

дтп-390x290Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղեկցող ավտոշարասյունը Բրազիլիայի Սան Պուլուում  հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, հաղորդում է Вести.ru-ն:

Արագընթաց մայրուղու վրա 3 մեքենաների բախման հետևանքով տուժել է  պատվիրակության 12 անդամ` Ճապոնիայի ԱԳՆ-ի աշխատակիցներ: Բոլորը հոսպիտալացվել են թեթև վնասվածքներով: Ինքը` վարչապետը, ում մեքենան   վթարի մեջ չի հայտնվել ու անվնաս վերադարձել է հյուրանոց:

Հաղորդվում է, որ ավտոշարասյունը վերադառնում էր պաշտոնական միջոցառումից: Սինձո Աբեն այս շրջագայության ժամանակ այցելել է Մեքսիկա, Տրինիդադ ու Տոբագո, Կոլումբիա, Չիլի ու Բրազիլիա: Իսկ մեկ օր առաջ  Բրազիլիայի նախագահի Դիլմա Ռուսեֆի հետ բանակցություններ են տեղի ունեցել:

Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը Հրանտ Դինքի դերակատարին է փնտրում

film  Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը 2015 թվականի մասին պատմող իր նոր` «Սպի» ֆիլմի մասին Ակօս»-ի հետ զրուցելիս պատմել է, որ մեկ այլ ֆիլմի սցենար է գրել 2007 թվականին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին: Աքընը խոստովանել է, որ ոչ մի թուրք դերասան չի համաձայնվում մարմնավորել Դինքի կերպարը: Այս խոստովանությունից հետո սոցիալական մեդիայում լայն քննարկումներ են ծավալվել: Արձագանքել են նաև թուրք դերասանները: Մասնավորապես հայտնի դերասաններ Ռըզա Քոջաօղլուն և Սարփ Աքքայը ցանկություն են հայտնել խաղալ այդ դերը: Քոջաօղլուն իր «Twitter»-յան էջում գրել է` «Եթե տարիքս համապատասխանի, շատ կուզենամ», իսկ Աքքայը` «Երանի ես կարողանայի խաղայի» բառերով է արտահայտել իր մեծ ցանկությունը:

ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

baku     Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցիչ Դերեկ Հորգանը հայտնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության պատճառով: Նա նշել է, որ ցավում է երկկողմանի կորուստների համար և որ անհրաժեշտ է անմիջապես հաղթահարել այդ լարվածությունը: Հորգանը հիշեցրել է, որ այդ ուղղությամբ կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին:

 

ԱՄՆ ԱԳ նախարարը օգնություն է խնդրել Թուրքիայի և Քաթարի իր գործընկերներից

 Ջոն Քերի   ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին օգնություն է խնդրել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուից և Քաթարի ԱԳՆ Էլ Աթիյեյից: Քերին զանգահարել է իր գործընկերներին` խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի սպային ազատ արձակելու համար: Հայտնի է նաև, որ Քերիին այս հարցով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Վերջինս տեղեկացրել է, որ պաղեստինցիները երկու իսրայելացի զինվոր են սպանել և մեկին առևանգել են ժամանակավոր զինադադարի մասին համաձայնությունից հետո: Նեթանյահուն վճռականորեն հայտարարել է, որ Իսրայելը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ահաբեկում են իրենց քաղաքացիներին:

Ջեյմս Ուորլիքը կոչ է արել հարգել զինադադարը

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր մտահոգություններ է հայտել ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության և հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:

Նա, մասնավորապես, Թվիթերի իր էջում գրել է. “Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Զինադադարը պետք է հարգել”:

Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանը. “Հագին” կայք

սահմանԱդրբեջանը տեղաշարժի համար փակել է վրաց-ադրբեջանական սահմանը Լագոդեխի հատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

 

“Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության Սահմանապահ վարչությունը, սահմանը փակ է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությանը: Օրենքն ընդունել է ադրբեջանական կողմը: Որևէ այլ արգելք սահմանին չկա: Այդ օրենքն ընդունվել է արդեն վաղուց, և հայտարարվել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից”, – հայտարարել է Իմերլիշվիլին:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում օրենք է ընդունվել, համաձայն որի սահմանափակվում է մինչ 2005 թվականն արտադրված ամերիկյան ու եվրոպական, ինչպես նաև՝ մինչ 2011-ն արտադրված ճապոնական մեքենաների մուտքը:
 

Նյու Դելիի փողոցներում կապիկի նման հագնված մարդիկ վախեցնում են մակականերին

Hindu worshipper in a Hanuman monkeyՆյու Դելիի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց բարձր աշխատավարձ են վճարում փողոցներում կապիկ ձևանալու համար:

Մոխրագույն և սպիտակ գույնով ներկված դեմքերով տղամարդիկ իրենց պահում են կապիկների լանգուր տեսակի նման, որպեսզի վախեցնեն մակականերին, որոնք ներխուժում են տներ, ուտելիք գողանում և վախեցնում բնակիչներին:

Այսպիսով, Նյու Դելիի քաղաքային խորհուրդը որոշել է նրանց դեմ հանել լանգուր տեսակի կապիկներ՝ չնայած, որ դրանք լանգուրի տեսք ընդունած մարդիկ են:

Ծրագիրն, ըստ երևույթին, լավ է աշխատում:

Ըստ Times of India-ի՝ տղամարդիկ ոչ միայն լանգուրի տեսք են ընդունել, այլև իրենց կապիկի նման են պահում: Նրանք դուրս են ցատկում թփերի, ծառերի հետևից և վախեցնում մակականերին՝ նրանց քշելով քաղաքից:

Մարդկանց կերպարանափոխման սովորույթը սկսվել է այն բանից հետո, երբ նախկինում Դելիի փողոցներում իրական լանգուրների էին օգտագործում մակականերին վախեցնելու համար: Սակայն Հնդկաստանի կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր լանգուրներին գերության մեջ պահել, ուստի մակակաները հետ վերադարձան քաղաքի փողոցներ:

Նյու Դելիի քաղաքային խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել պրոֆեսիոնալ կապիկ բռնողներին և նրանց լանգուրներին քաղաքից հեռացնելու վերաբերյալ, ուստի որոշել է վարձել մարդկանց, որպեսզի վախեցնեն կապիկներին:

 

Անկախ

Երկու ադրբեջանցի դատապարտվել է ցմահ ազատազրկման պետական դավաճանության համար

2 (9)Օգոստոսի 1-ին Ադրբեջանում Բաքվի դատարանը հրապարակել է երկու քաղաքացիների վերաբերյալ դատավճիռը, ովքեր մեղադրվում են Իրանի օգտին լրտեսության մեջ. տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

 

Դատարանը Հաֆիզ Վելիևին ու Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցման ազատազրկման` մեղավոր ճանաչելով Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ “Պետական դավաճանություն”:

Դատական գործընթացը փակ ռեժիմով է իրականացվել: Գործի այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Գազայում 3 օր մարդասիրական հրադադար է հաստատվել

israel-isnt-eager-for-a-big-escalation-in-gaza-but-might-get-one-anywayՈւրբաթ օրը Գազայում Համասի և Իսրայելի միջև մարդասիրական հրադադար է հաստատվել:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարը կշարունակվի 72 ժամ, որը հնարավորություն կտա ավելի երկարատև լուծում գտնել կոնֆլիկտի համար:

Իսրայելի և Համասի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ընդունում են հրադադարը, որը նախատեսված է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կոնֆլիկտի հետևանքով Գազայից կես միլիոն մարդ է տեղափոխվել: Այս թիվը կազմում է Գազայի 1,8 միլիոն բնակչության 14 տոկոսը:

Հրադադարի ընթացքում Գազայի հատվածում սնունդ կտրամադրվի, վիրավորների համար` բուժօգնություն և զոհվածների հուղարկավորություն կկազմակերպվի:

Հրադադարի ընթացքում Իսրայելի և Պաղեստինի պաշտոնատար անձիք կհանդիպեն Կահիրեում՝ փորձելով կայուն հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել:

 

Անկախ

Ուգանդայում չեղյալ են հայտարարել հակագեյ օրենքը

b0cc076b06-390x290Ուգանդայի Սահմանադրական դատրանը չեղյալ է հայտարարել հակագեյ օրենքը, հաղորդում է Lenta.ru.-ն:

Պատճառ են դարձել Ուգանդայի դեմ Միացյալ նահանգների հուլիսի 20-ին  սահմանված պատժամիջոցները: Աֆրիկյան պետության իշխանություններին արգելվել էր ԱՄՆ-ի տարածք մտնել, սառեցվել էին մարդասիրական նախագծերը, որ ամերիկացիներն իրականացնում են Ուգանդայում ու համատեղ օդային  զորավարժությունները ևս վերացվել էին:

Համասեռական կապն արգելող օրենքը Ուգանդայում ստորագրվել էր 2014-ի փետրվարին: Նույնասեռ կապի համար երկրում նախատեսվում էր 14 տարվա ազատազրկում: Ընդ որում, եթե  նույն մարդուն երկրորդ անգամ էին համասեռականության մեջ բռնացնում, նրան ցմահ բանտարկություն էր սպառնում. Իսկ  նույնասեռականության քարոզի համար քրեական հետապնդում էր նախատեսվում:

Օռլովսկի մարզում դպրոցականները լողավազան են սարքել բնակարանում

124-390x290Օռլովսկի մարզում դեռահասները սովորական թաղանթի ու կպչուն ժապավենի օգնությամբ լողավազան են ստեղծել բնակարանում, հաղորդում է  Вести.Ru-ն;

Նրանք թաղանթն ամրացրել են կպչուն ժապավենով ու ջուր հավաքել ստեղծված խորության մեջ; Անսովոր լողավազանի լուսանկարները հայտնվել են համացանցում: Լուսանկարներից դատելով, ջուր այնքան են լցրել, որ նույնիսկ կարողացել են սուզվել: Իսկ թե ինչպես են հետագայում այդքան ջուրը դատարկել` անհայտ է:

Լուսանկարների տակ մեկնաբանողները հույս են հայտնել, որ թաղանթը չի պատռվել ու հեղեղել հարևաններին: Իսկ տարածաշրջանային ԱԻՆ-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ նման զվարճանքները շատ վտանգավոր են  կյանքի համար ու չեն բացառվում կարճ միացումները:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն պատերազմ է հայտարարել Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) պատերազմ է հայտարարել Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջոն Բասի դեմ: Կոմիտեի նախագահ Արամ Համբարյանը այս առիթով հայտարարություն է արել: «Մենք թույլ չենք տա, որպեսզի Ջոն Բասը ստանձնի դեսպանի պարտականությունները: Պարզ է, որ նա նախագահ Բարաք Օբամայի նման Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Սենատում տված իր խոստումը չի կատարի, նույնիսկ իր դիրքորոշման մեջ ավելի հետադիմական գտնվի»,-նշված է հայտարարության մեջ:

Անկախ


Թուրքիայում ավտոբուսը մտել է խանութի մեջ, կան տուժածներ

avtobusՕրերս Ստամբուլում քաղաքային ավտոբուսը վթարի էր ենթարկվել` մտնելով սուպերմարկետ: Դեպքի հետևանքով 5 մարդ վիրավորվել էր: Իսկ այսօր նման դեպք տեղի է ունեցել Թուրքիայի Դենիզլի քաղաքում: Քաղաքային ավտոբուսի վարորդը, կորցնելով հավասարակշռությունը, մտել է խանութներից մեկի մեջ: Արդյունքում մեկ հոգի զոհվել է, 17 մարդ վիրավորվել են:

Անկախ

Գազայի հատվածում հաստատված զինադադարը կրկին խախտվել է

gazaԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև այսօր առավոտյան ժամը 8-ին սկսված 72–ժամյա մարդասիրական զինադադարը ավարտվել է: Գազայի հատվածից հաղորդել են, որ Ռեֆահի շրջանի վրա Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով 40 հոգի զոհվել է: Իսրայելցի պաշտոնյաները ՄԱԿ-ին պաշտոնապես հայտնել են զինադադարի ավարտի մասին:

Անկախ

Իրանը շահագործում է Կասպից ծովում իր ունեցած հանքերի միայն մի մասը

caspian sea oilԻրանը Կասպից ծովում շուրջ 500 միլիոն բարել նավթի պաշար ունի, սակայն, այդ նավթահանքերի պատկանելիության շուրջ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ունեցած տարածքային խնդիրների պատճառով, դրանց շահագործման գործընթացը կասեցվել է:
Նախորդ տարի Իրանը հայտարարել էր, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որը նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է, իսկ գազի հանքավայրից Թեհրանը նախատեսում է ավելի քան 50 հազար մլրդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել:
Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Ադրբեջանը պնդում է, որ Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանն ու Չինաստանը համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ ունեն

iran_chinԻրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն ու Չինաստանը մեծ ներուժ ունեն որպեսզի համագործակցությունն առաջիկայում ընդլայնեն:
Նա նշել է, որ երկու երկների միջև իրականացվող առևտրի ծավալն աստիճանաբար աճում է:
«Իսլամական հեղափոխությունից հետո այս ցուցանիշը 500 մլն դոլարից հասել է 27 մլրդ դոլարի»,- ասել է   Ալի Թայեբնիան:
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն պարզաբանել է, որ Չինաստանն էներգակիրների, հանքային և գյուղատնտեսական արտադրանքի կարիք ունի:
«Իրանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ: Բացի այդ, Իրանով են անցնում դեպի Իրաք, Թուրքիա, Կենտրոնական Ասիա տանող ճանապարհները»,- ընդգծել է Թայեբնիան:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Հոսեին Աբդոլահիան. «Իրանը շարունակելու է հովանավորել Պաղեստինի ճնշված ժողովրդին»

abdolahianԻրանի արտաքին գործերի նախարարության արաբ-աֆրիկյան բաժնի պետի տեղակալ Հոսեին Ամիր Աբդալահիանը ասել է, որ սիոնիստական վարչակարգը Գազայի բնակիչների դեմ կատարած հարձակումների ընթացքում օգտագործել է արտասովոր և զանգվածային ոչնչացման զենքեր։
Հոսեին Ամիր Աբդոլահիանը, անդրադառնալով Իսրայելին տրամադրվելիք նոր զենքերի հետ կապված ԱՄՆ-­ի որոշմանը, նշել է, որ անցած տասնամյակներում ևս ԱՄՆ­-ն Իսրայելին զինել է տարատեսակ զենքերով:
«Հակառակ ամերիկյան վարչակազմի կողմից հնչող ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին» զինաթափելու հայտարարություններին, ամբողջ աշխարհը, հատկապես իսլամական երկրները, պետք է առավելագույնս աջակցեն պաղեստինյան ժողովրդին: Անկախ ամեն բանից, Իրանը շարունակելու է հովանավորել Պաղեստինի ճնշված ժողովրդին»,- ասել է   Իրանի արտաքին գործերի նախարարության արաբ-աֆրիկյան բաժնի պետի տեղակալը:
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները մահմեդական համայնքին կոչ էին արել ակտիվ դիրքորոշում դրսևորել իսրայելյան կողմի գործողություններից տուժած Գազայի հատվածի բնակիչներին օգնելու հարցում:

Լիարժեք հրադադարի հասնելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Անկախ

Գազայում 3 օր մարդասիրական հրադադար է հաստատվել

israel-fires-rockets-into-gazaՈւրբաթ օրը Գազայում Համասի և Իսրայելի միջև մարդասիրական հրադադար է հաստատվել:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարը կշարունակվի 72 ժամ, որը հնարավորություն կտա ավելի երկարատև լուծում գտնել կոնֆլիկտի համար:

Իսրայելի և Համասի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ընդունում են հրադադարը, որը նախատեսված է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կոնֆլիկտի հետևանքով Գազայից կես միլիոն մարդ է տեղափոխվել: Այս թիվը կազմում է Գազայի 1,8 միլիոն բնակչության 14 տոկոսը:

Հրադադարի ընթացքում Գազայի հատվածում սնունդ կտրամադրվի, վիրավորների համար բուժօգնություն և զոհվածների հուղարկավորություն կկազմակերպվի:

Հրադադարի ընթացքում Իսրայելի և Պաղեստինի պաշտոնատար անձիք կհանդիպեն Կահիրեյում՝ փորձելով կայուն հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել:

Անկախ

Մալազիական ինքնաթիռի կործանման վայր է ժամանել 60 միջազգային փորձագետ

120-390x290Ավստրալիայից ու Նիդեռլանդներից ավելի քան 60 միջազգային միջազգային փորձագետ է ժամանել մալազիական ավիաուղիների МН17 չվերթի կործանման վայր, Դոնեցկ:

Ներկայում դա ամենամեծ խումբն է , որ մինչ օրս կարողացել է ողբերգության վայր հասնել: Դրանից առաջ հաստատվել է, որ ինքնաթիռի կործանման վայրում դեռևս զոհեր մարմիններ կան:

Ինքնաթիռի կործանման փաստով ահաբեկչության մեղադրանքով գործ է հարուցվել:Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են ուղարկվել աուտոպսիայի ու դատական փորձազննության համար: «Սև արկղերը» Մեծ Բրիտանիայում են` գաղնազերծման համար:

Անկախ