Վիսկոնսինում երկու գնացքներ են բախվել

Trains-collide-in-WisԿիրակի երեկոյան Վինսկոնսինում երկու գնացքների բախման հետևանքով 18927 լիտր դիզել է թափվել:

Երկու գծերի հատման տեղում տեղի ունեցեծ վթարի հետևանքով գծերից դուրս են եկել երեք քարշակ և 10 վագոն:

Թափված դիզելի հրավտանգ լինելու և թունավոր նյութերի վտանգի պատճառով 804 մ շրջագծով տարհանել են տեղի բնակչությանը: Տարհանման գոտու մեջ 100 տուն է ներառվել:

Գնացքներից մեկի ուղեկցողը և ինժիները վնասվածքներ են ստացվել:

Վթարվել են ավազ և անտառանյութ տեղափոխող վագոններ:

 

Էլվիսի Պրեսլիի մեքենան աճուրդի է հանվել 300,000 դոլարով

Էլվիսի Պրեսլի,-Royals-Royce-PhantomՍպասվում է, որ Էլվիս Պրեսլիի մեքենան հաջորդ ամիս աճուրդում կվաճառվի 300,000 դոլարով:

Էլվիսը Ռոլս Ռոյս Ֆանտոմ V-ը գնել էր 1963թ-ին և այն հագեցրել տվյալ ժամանակաշրջանի բոլոր հարմարություններով՝ ներառյալ հեռախոս, էլեկտրական պատուհաններ և միկրոֆոն:

Մեքենան ի սկզբանե մուգ կապույտ գույն է ունեցել, սակայն Էլվիսը այն ներկել է արծաթագույն, քանի որ իր մայրիկին այցելելիս նրա հավերը անընդհատ կեղտոտում էին այն:

Մեքենան աճուրդի կհանվի հաջորդ ամիս Կալիֆոռնիայի Բոնհամսի աճուրդում և սպասվում է, որ կվաճառվի 200,000-300,000 դոլարով:

28-ամյա էլվիսը, գնելով մեքենան այն տեղափոխել էր Լոս Անջելես:

Երգիչը Ռոլս Ռոյսը վարել էր հինգ տարի և այն նվիրել բարեգործական աճուրդի, որտեղ այն վաճառվել էր 35,000 դոլարով:

Այնուհետև մեքենան անհետացել էր հաջորդ 20 տարիների ընթացքում, որից հետո այն գնել էր Լոնդոնի ներկայիս հուշաիրերի աճուրդի տունը:

Երեկ Բոնհամսը Ռոլս Ռոյսը բնորոշել էր որպես վերջին տարիներին վաճառված Ֆանտոմ V տեսակի ամենանշանակալից մեքենաներից մեկը:

 Անկախ

Ադրբեջանցի լրագրող Միրկադիրովը վերաքննիչ բողոք է ներկայացրել

 ՄիրկադիրովԿալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի իրավապաշտպան Ֆուադ Աղայևը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Նասիմինիյան դատարանի` հուլիսի 15-ի որոշման դեմ, համաձայն որի իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգվում է ևս 4 ամսով: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

 

Ավելի վաղ Միրքադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 ամիս ժամկետով կալանքը:

 

Ապրիլի 19-ին Ռ.Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում, որից հետո արտաքսվել էր Ադրբեջան: Դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանքը: Միրքադիրովը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն): Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

 Անկախ

Ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի օդանավակայանում

 Դոնեցկի օդանավակայանՈւկրաինայի ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի օդանավակայանը, իսկ ռուսամետ ապստամբների և ուկրաինական ուժերի միջև պայքարը շարունակվում է արևելյան Ուկրաինայի քաղաքում:

Դոնեցկի քաղաքային խորհրդի տեղեկություններով՝ քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում երկու մարդ է զոհվել:

Խորհուրդը բնակիչներին զգուշացրել է մնալ տանը:

Դոնեցկը գտնվում է հինգշաբթի օրը մալազիական ավիաուղիների 17-րդ չվերթի կործանման վայրից արևմուտք: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել էր 298 մարդ: Միացյալ Նահանգները հայտնել է, որ ինքնաթիռը կործանած հրթիռը արձակվել է ռուսամետ ապստամբների տարածքից:

Ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ուկրաինայի կառավարությունը և ապստամբները փոխադարձաբար մեղադրանքներ են հնչեցնում միմյանց նկատմամբ:

 

Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի 11 քաղաքացի

3 (6)Մերձմոսկովյան շրջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 11 քաղաքացու: Նրանց կասկածում են Մոսկվայից մի գործարարի առևանգելու և 500.000 ԱՄՆ դոլար փրկագին պահանջելու համար, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը:

Ըստ տեղեկության՝ Միտիշչինսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալված անձիք Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 28-47 տարեկան:

Բոլոր ձերբակալվածները ներկայում կալանավորված են:

“Մարդու առևանգում” հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

Անկախ

Թուրքիան պահանջում է «Մերձավոր Արևելքն ազատագրել գաղութարարներից»

da3001405891154Թուրքիան վերջին օրերին Մերձավոր Արևելքում ամենահակասեմական երկիրն է դարձել, գրում է isra.com-ը:  Ճիշտ է, եթե Ռեջեփ Էրդողանը բացահայտ ատելություն է դրսևորում Իսրայելի հանդեպ, ապա ԱԳ նախարար Դավիթօղլուն ձգում է  քաղաքականապես զուսպ լինել:

Հուլիսի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով, Դավութօլուն կոչ է արել կրկնապատկել «տարածաշրջանից տարբեր տեսակի գաղութարարներին դուրս քշելու ջանքերը»: .isra.com-ը գրում է, որ դա թափանցիկ ակնարկ է Իսրայելի մասին, քանի որ «գաղութարարի» այլ թեկնածու Մերձավոր Արևելքում չկա:

Հետո նախարարը նշել է. «Մենք երբեք ու ոչ մի դեպքում պաղեստինցիներին չենք թողնի: Մեզ շատերն են չեզոք լինելու կոչ անում: Սակայն պաղեստինցիները մեր եղբայրներն են, ինչ չեզոքության մասին կարող է խոսք լինել»:

Անկախ

Բեհրուզ Քամավալդի. «Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է»

ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամավալդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը փաստում է, որ Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Իրանը կատարում է ուրանի հարստացված պաշարների կրճատման իր պարտավորությունները:

Անկախ

Գերմանական ընկերությունները պատրաստ են մուտք գործել իրանական շուկա

iran germanyԳերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ֆոլքեր Թրահերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գերմանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կրկին վերդառնալ իրանական շուկա:
«Ելնելով այն հանգամաքից, որ Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները չորս ամսով երկարաձգվել են, գերմանական ընկերություններ նպատակադրվել են կրկին ներկայություն ունենալ իրանական եկամտաբեր շուկայում»,- նշել է Ֆոլքեր Թրահերը:
Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը հայտնել է, որ գերմանական ընկերությունները հույս ունեն, որ ի վերջո  Իրանի տնտեսական շրջափակումները կվերացվեն, և գերմանական ընկերությունները կկարողանան ազատորեն առևտուր կատարել իրանական կողմի հետ:
«Ներկայումս հատկապես քիմիական, էլեկտրատեխնիկական արտադրանքների, ինչպես նաև մեքենաշինության ոլոտներում, գոյություն ունեցող շրջափակումների պատճառով, Իրանում որևէ առևտուր չենք կատարում»,- ասել է Ֆոլքեր Թրահերը:

Անկախ

Ֆրանսուա Օլանդն ամուսնանում է

ol3001405927624 (1)Եվրոպական հզոր երկրներից մեկի նախագահը, որի անձնական կյանքը հանրության սեփականության վերածվեց, պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները սիրած կնոջ հետ:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է ամուսնանալ 42-ամյա դերսասնուհի Ժյուլի Գայենի հետ ու, որ հանդիսավոր արարողությունը կարող է համընկնել նախագահի 60-ամյա հոբելյանի հետ:

Նախագահի պսակադրությունը, «Midi Libre»-ի հաղորդմամբ, տեղի է ունենալու օգոստոսի 12-ին:

Երբ Օլանդը  նախագահ ընտրվեց, նրա քաղաքացիական կինը լրագրող Վալրի Տրիերվեյլերն էր, որը  նյարդային նոպա ունեցավ նախագահի  ու Ժյուլիի սիրային պատմության հանրայանացումից հետո: Չնայած Տրիերվեյլերի` Օլանդին ներելու պատրաստակամությանը, նրա քաղաքացիական ամուսինը գերադասեց նրան դռան տեղը ցույց տալ ու խնդրեց հեռանալ նախագահական պալատից:

Անկախ

Ռուս երիտասարդին սպանած Զեյնալովին սպառնում է 18 տարվա ազատազրկում

2Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Մեղադրող կողմը համոզված է՝ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան: Խնդրում եմ դատապարտել նրան 18 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին՝ բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում”,-ասել է դատախազը:

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

Իրանն ու Օմանն ընդդեմ Գազայում ծայր առած վայրագությունների

Իրան,ՕմանԵրեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:

Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին պահանջել է կանխել սիոնիստական ուժերի հարձակումները Գազայում:
«Իսլամական երկրները պետք է բանակցություններ վարեն և միաբան լինեն Գազայի դեմ Իսրայելի հարձակումների կանխման հարցում: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության: Նկատի առնելով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ այդ վարչակարգի անմարդկային ու վայրագ հարձակումների շարունակական բնույթը` իսլամական աշխարհը պետք է ավելի ակտիվ լինի` սիոնիստների հարձակումներին ենթարկվող պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալի ասել է, որ այս պայմաններում մահմեդական աշխարհը պարտավոր է Իսրայելի հարձակումներից պաշտպանել Պաղեստինի ժողովրդին:
Նա կարևորել է Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:
«Գազայում հրադադարի հաստատման համար ամբողջ աշխարհը պետք է գործի դնի իր ջանքերը»,- նշել Օմանի խորհրդարանի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Արքայազն Ուիլյամը սեպտեմբերից շտապօգնության ինքնաթիռի օդաչու է աշխատելու

article-2699439-137E0A9B000005DC-583_634x437Բրիտանիայի արքայազն Ուիլյամը սեպտեմբերից շտապօգնության ինքնաթիռի օդաչու է աշխատելու, հաղորդում է  The Daily Mail-ը: Եղած տվյալների համաձայն, գահաժառանգը կարճ դասընթաց է անցնելու` ինչից հետո Արևմտյան Անգլիաում աշխատանքի կանցնի սեպտեմբերից:

Աղբյուրների հաղորդմամբ, արքայազն Ջորջն ու նրա ծնողները շաբաթվա մեծ մասը պատրաստվում են անցկացնել Անմեր Հոլլի առանձնատանը, որը  գտնվում է  Սանդգրիմ թագավորական տեղանքում`  արքայազնի նոր աշխատավայրից ոչ հեռու:

Շտպօգնության օդաչուի տարեկան աշխատավարձը £40 հազար է:

Malaysia Airlines –ը հայտարարել է սնանկացման հավանականության մասին

1291-390x290Ուղևորափոխադրող Malaysia Airlines-ը ֆինանսական խնդիրների հետ կապված, ներկայացրել է վերակազմավորման պլան, հաղորդում է Lenta.ru-ն:

Պլանը կներկայացվի Khazanah Nasional Bhd. ներդրումային հիմնադրամին, որը վերահսկում է  ավիափոխադրողի 69,4% բաժնեմասը: 2011-ին ընկերության  կորուստները գերազանցել են 1,4 մլրդ դոլարը: Հիմա  ընկերությանը սեփականաշնորհում է սպառնում կամ էլ սնանկացում:

Վերջին 9 ամիսների ընթացքում, Malaysia Airlines  -ի շուկայական արժեքը նվազել է  40%-ով: Առաջին հերթին դա կապված է  Դոնեցկի մոտ ինքնաթիռի վթարի հետ,  որից անմիջապես հետո ընկերության արժեթղթերն ընկան 13% ով:

Բացի այդ, մարտի 8-ին ընկերության մեկ այլ ինքնաթիռ Կուալա Լումպուրից Պեկին թռիչքի ժամանակ անհետացավ, որը մինչ օրս չի հայտնաբերվել: Այդ ինքնաթիռում 227 ուղևոր ու անձնակազմի 12 անդամ կար:

«Քրիստոսի եկեղեցին» Ֆիլիպիններում կառուցել է աշխարհում ամենամեծ մարզադաշտը

1284-390x290Ֆիլիպինների մայրաքաղաքի Բոքաու արվարձանում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ մարզադաշտի բացումը, գրում է  ВВС-ն:

Սպորտային օբյեկտը կառուցել են կրոնական «Քրիստոսի եկեղեցին» կազմակերպությունը: Բացումը համընկել է  այդ կազմակերպության մեկդարյա հոբելյանի հետ: Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն հաղորդել է, որ մարզադաշտը 55 հազար նստելատեղ ունի:

Վրաստանի վարչապետը պաշտոնից ազատել է 7 նախարարի

1285-390x290Վրաստանի վարչապետ Իրակլի Գաբրինդաշվիլին պաշտոնից ազատել է  7 նախարարի, գրում է Газета.Ru.:

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան, շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական պաշարների նախարար Խաթունա Գոգալաձեն, փախստականների, նրանց տեղավորման ու հարկադիր տեղափոխվածների  գործերով նախարար Դավիդ Դարախվելիձեն:

Բացի այդ, պաշտոնից զրկվել է  գյուղնախարար Շալվա Պիպյան, տարածքային զարգացման ու   ենթակառուցվածքների նախարար Էլգուջա Խոկրիշվիլին, պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին ու սփյուռքի նախարար Կոնստանտին Սուրգուլաձեն:

Ընդ որում, վարչապետն արտակարգ բրիֆինգի ժամանակ  նշել է, որ առաջիկայում պաշտոնից կազատվեն ևս 5 նախարարներ:

Անկախ

Վաճառքում հայտնվել են սելֆեր տպող չորահացի սարքեր

o_984715 (1)Բջջային հեռախոսով սելֆեր անելն արդեն սովորական բան է: Համացանցը տարված է նոր` այլընտրանքային սելֆերի նորաձևությամբ` մատների տեսքով: Ամերիկացի գործարարները որոշել են դրանից ֆինանսական շահույթ  ստանալ: Նրանք սկսել են չորահացի սարքեր արտադրել, որոնցով հնարավոր է սելֆեր տպել անմիջապես հացի վրա, հաղորդում է LA Times-ը:

Burnt Impressions  ընկերությունը  («Այրված տպավորություններ) Վերմոնտից իրենց հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ամեն առավոտյան ուտել իրենց իսկ դիմապատկերը: Ցանկության դեպքում կարելի է դա մի քանի անգամ կրկնել: Ֆիրման պատրաստում է  սարքեր, որոնք հացի վրա կարմրացնելով նստեցնում են  ըստ հաճախորդի ցանկության, դիմանկար կամ էլ լուսանկար են նստեցնում: Դա հետևյալ կերպ է աշխատում. պատվիրատուն իր լուսանկարն ուղարկում է  ընկերությանը և, մեկ շաբաթից ստանում սեփական պատկերը դրոշմելու հնարավորությամբ չորահացի սարքը:

Ֆիրմայի ներկայացուցիչներն ասում են, որ լուսանկարի որակը  պետք է շատ բարձր լինել, հակառակ դեպքում, այն անհնար կլինի դրոշմել ինչպես հարկն է: Տոստերի արժեքը 75 դոլար է:

Ասում են, որ դա  շատ ցածր գին է նման  ինովացիայիհ համար:

Մոսկվայում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա

1 (1)Մոսկվայում՝ ամառային սրճարանում, անհայտ անձը կրակել է երկու ադրբեջանցի լրագրողների վրա, հաղորդում է “Ռոսբալտ”-ը:

Ըստ տեղեկության՝ երեք տղամարդ վիճել են, որի արդյունքում նրանցից մեկը ատրճանակով կրակել է մյուսների վրա: Տուժածներից մեկը ձեռքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել սրտին, ինչի պատճառով էլ տեղում մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ մահացած Հուսեյնով Ֆ.-ն լրագրող էր, ով համագործակցում էր Նովգորոդի շրջանում գտնվող “Սփյուռք” հրատարակչության հետ: Նրա գործընկերը՝ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք ստացած 57-ամյա Բաշարով Մ-ն ևս աշխատում էր այդ խմբագրությունում:  Երկու լրագրողներն էլ գործուղվել էին Մոսկվա՝ “ադրբեջանական ժողովրդին նվիրված փառատոնին” մասնակցելու համար:

Անկախ

Ղրիմում Ազգային բանկի աշխատակիցները ոչնչացրել են 48 մլն գրիվեն, գրում է «Կոմերսանտը»

1278-390x290Թղթադրամների միտումնավոր ոչնչացման համար հանցագործներին սպառնում է 5 տարվա ազատազրկում:  Մայիսին, Ղրիմի տնտեսական դատարանը Ուկրաինայի Ազգային բանկին արգելել էր գումարը դուրս բերել թերակղզու տարածքից:

Այն ժամանակ,  մայիսի 5-ից 7-ը Կիևի հրամանով բանկի աշխատակիցները ոչնչացրել են 48 մլն արգելափակված գրիվեն: Նրանց հաջողվել է պահպանել 3,7 մլն գրիվեն:

«Անմիջապես Ղրիմի Ազգային բանկի գրասենյակում շրեդեր էր դրված ու բանկը ղեկավարող աշխատակազմի աշխատակիցները կտրատում էին թղթադրամները»,հաղորդել է Ղրիմի առաջին փոխվարչապետի օգնական Միխայիլ Գառնաչուկը:

Բացի այդ, ոստիկաններին հաջողվել է կանխել Ղրիմից  մետաղադրամների ու 600 մլրդի ոսկու ձուլակտորների դուրսբերումը: Հիմա այդ գումարի ու Ղրիմի տնտեսական դատարանի արժեքների հետագա ճակատագիրը կորոշի Ղրիմի դատարանը, հուլիսի վերջին:

Իրանի` «Համաշխարհային համացանցի սարդոստայնը» վերահսկելու դրդապատճառները

123456666 копияՀամացանցի հասանելիության սահմանափակման քաղաքականությունն Իրանում. մի՞թե ամեն ինչ այդքան խիստ է և սարսափելի:

22 տարի առաջ Իրանը դարձավ տարածաշրջանում երկրորդ (Իսրայելից հետո) երկիրը, որը միացավ համաշխարհային համացանցին:

1995-ին համացանցը հասանելի դարձավ բոլոր քաղաքացիներին (առաջին հերթին` իրանական բուհերի ուսանողներին), 2000-ին արդեն երկրում ինտերնետ-սրճարանները նույնքան սովորական բան էին, որքան պարենային խանութները։
Եթե 2001-ին հարյուր իրանցի բնակչից 2-3-ն էր համացանցի օգտատեր, ապա 2005-ին արդեն նրանք 8-ն էին, իսկ 2012-ին այդ թիվը հասավ 16-ի։ Ամբողջ Ասիայի, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը, միջին ցուցանիշը 23 մարդ է։
Պետք է նկատել, որ պարսկերեն կայքերի թվաքանակն աճում է նույնքան արագ, որքան իրանցի օգտատերերի թիվը:

Մի կողմից` այս ցուցանիշներն ամբողջությամբ հերքում են արդի աշխարհում իսլամական հանրապետության հետամնացության և մեկուսացման մասին դատողությունները, մյուս կողմից էլ ամբողջովին ինտերնետացված Իրանը, ճիշտ նույն կերպ, ինչպես մյուս պետությունները, ստիպված է սեփական երկրում վերահսկել «համաշխարհային համացանցի սարդոստայնը»։ Ընդ որում, անհրաժեշտ է անմիջապես ընդգծել երկու հանգամանք: Նախ` ինտերնետը վերահսկելու ձգտումը համաշխարհային միտում է: Երկրորդ՝ այս ուղղությամբ կիրառվող միջոցները հետապնդում են սեփական տեղեկատվական և ազգային անվտանգությունն ապահովելու նպատակ:

2001-ի մայիսին Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաման էր արձակել՝ «Համակարգչային ցանցերի քաղաքականություն» վերնագրով, որում հրահանգ էր տրվել տեղեկատվական ցանցերը հասանելի դարձնել միայն լիազորված անձանց միջոցով։ Այնուհետև, Իրանի «Մշակութային հեղափոխություն» խորհուրդը նույնպես մի շարք որոշումներ է ընդունել, որոնք պետության կողմից վերահսկողություն էին սահմանում։
Ըստ ընդունված օրենսդրության` բոլոր ինտերնետ-մատակարարները պետք է կառավարությունից արտոնագիր ստանան։
2002-ի դեկտեմբերի 31-ին ստեղծվել էր իսլամական և ազգային մշակույթի պաշտպանության նպատակներով կոմիտե, որի կազմում ընդգրկված տեղեկատվության նախարարության, մշակույթի և պետական հեռուստատեսության, ռադիոյի, «Մշակութային հեղափոխություն» խորհրդի ներկայացուցիչները պետք է որոշեին անթույլատրելի համարվող վեբկայքերի չափորոշիչները։
2004-ին Իրանում օրենք ընդունվեց ինտերնետ ոլորտում հանցագործության համար պատժվելու մասին։

Իրանի ներկա օրենսդրության դրույթներով` ինտերնետ-մատակարարի արտոնագիր ստանալու համար հայտատուն պետք է Իրանի քաղաքացիություն ունենա և որևէ ապօրինի կազմակերպության անդամ չլինի։ Ինտերնետ-մատակարարները չեն կարող առանց արտոնագրի օգտագործել ցանկացած կոդ` տեղեկատվություն փոխանակելու համար։

Նոր օրենսդրությունը կանոնակարգում է նաև վեբկայքերի բովանդակությունը։ Հանցագործություն է համարվում իսլամական արժեքներին, Իրանի սահմանադրությանը հակասող կամ վիրավորող, երկրի ազգային միասնությունը սպառնալիքի տակ դնող, ապօրինի կազմակերպությունների դրական իմիջ ստեղծող, գաղտնի տեղեկատվությունը հրապարակող, ծխելու գովազդ պարունակող, պաշտոնատար անձանց վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող նյութերի հրապարակումն ինտերնետում։
Բնականաբար, այս օրենքն արժանանում է Արևմուտքի խիստ քննադատությանը՝ որպես քաղաքացու տեղեկատվության և շփման ազատության իրավունքի խախտում։

2013-ին Իրանում արգելափակվել են Google-ը, ներառյալ՝ Gmail-ը։ Դա արվեց, որպեսզի YouTube-ում չկարողանան դիտել ամերիկացիների տարածած հակաիսլամիստական ֆիլմը, որն առաջացել էր իսլամական երկրների, այդ թվում և Իրանի բնակիչների դժգոհությանը։

Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին արգելափակել են համացանցային այն ռեսուրսները, որոնք համարում են վիրավորական կամ անօրինական: Մասնավորապես, երկրում արգելված են Facebook-ն ու Twitter-ը, քանի որ ինտերնետ-տեխնոլոգիաներն այժմ թույլ են տալիս ամբողջ աշխարհի ընդդիմադիրներին տեղեկատվություն փոխանակել, շփվել և համակարգել գործողություններն այնպիսի ռեսուրսների միջոցով, ինչպիսիք են Twitter-ն է, Facebook-ն և YouTube-ը։

Ուրեմն, կարելի՞ է կշտամբել իշխանություններին երկրի բնակչությանը սադրիչ նյութերից զերծ պահելու համար։

Իրանում երկրի ղեկավարությունն այս ամենն անում է ազգային շահերը, անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից:

Իրանի դեմ վարվել և վարվում է դաժան տեղեկատվական պատերազմ։ Նման պայմանների մեջ դրված ցանկացած պետություն ստիպված կլինի միջոցներ կիրառել սեփական տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու համար։

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 469-ի

574947_3Գազայի հատվածում  Իսրայելի կողմից իրականացվող հատուկ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 469-ի, հաղորդում է  Agence France-Presse-ը` հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Բժիշկների տվյալներով, իսրայելցի զինվորականների իրականացրած ավիահարվածներից զոհվել է ևս 20 մարդ:

Ավելի վաղ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին  խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ արտակարգ նիստ հրավիրելու կոչ էր արել:

Նիստը պետք է սկսվեր 05:30-ին: