YouTube-ում է հայտնվել կործանված ինքնաթիռում կատարված տեսանյութը

1261-390x290YouTube –ում է հայտնվել մի տեսանյութ, որը նկարահանվել է  Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռում, որը  կործանվել է Դոնբասի մոտ, հաղորդում է Вести.Ru-ն:

Տեսանյութը 14 վայրկյան է տևում ու այն նկարահանել է ուսանող Ալի Սալիմը, անմիջապես թռիչքից առաջ, ապա ներբեռնել «Ինստագրամում»  (@masa1777): Կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները վերևի պահոցներում տեղավորում ուղեբեռը: Լսվում է ձայնային կապը.օդաչուն հաղորդում է ուղևորների նստելու ու բեռների տեղավորման մասին ու խնդրում է անջատել բջջայինները: Տեսանյութի հեղինակը Նիդեռլանդներում հոգեբանություն էր ուսումնասիրում: Նա մեկնում էր մալազիական Ջոհոր նահանգ, որ տանը նշի Հարի ռայա տոնը: Իր տեսանյութը նա մակագրել է` «Եդվում եմ Աստուծով… ես մի քիչ նյարդայնանում եմ»:

Հետաքննությունը կատարվածի փաստով շարունակվում է: Ով է խփել ինքնաթիռը, դեռ չի պարզվել: Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարություններն ու Դոնեցկի աշխարհազորայինը հերքում են իրենց մասնակցությունը: Ողբերգությունից հետո ավիաընկերությունների մի մասը փոխեց երթուղին` Ուկրաինայի տարածքով չթռչելու համար:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ որսացել է աշխարհազորայինի` խփած ինքնաթիռի մասին խոսակցությունը: Սակայն, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Սերգեյ Քավթարաձեն հերքել է համացանցում հայտնված աուդիոձայնագրության իսկությունը:

Վերջին տվյալներով, հայտնաբերվել է 121 զոհի դի ու 2 «սև արկղ
Անկախ

Փորձագետները Boeing-ի կործանման մասին.ավելի շուտ, ինքնաթիռը խփել են

1249-390x290Բոլոր փորձագետներն են ասում, որ հազիվ թե ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունները լինեն: Նման դեպքում, օդաչուները կհասցնեին երկրին հաղորդել դրանց մասին: Սակայն, նման ազդանշաններ չեն ստացվել: Ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խփել են դեռևս օդում:

Boeing-777-ը, որ Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռնում, անսպասելի, առանց  տագնապի ադանշան տալու, անհետացել է ռադարներից: Մինչև Ռւոսաստանի սահման մնում էր 50 կմ, ինքնաթիռը գտնվում էր ուկրաինացի ավիակարգավորողների պատասխանատվության ներքո: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 19-ին: Կես ժամից հաստատվել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Դոնեցկի մարզի Շախտյորսկ քաղաքում: Ոչ ոք չի փրկվել:

Ինքնաթիռն ընկել է այնտեղ, ուր մարտական գործողություններ են ընթանում: Զարմանալի է, թե ինչպես են այնտեղ թույլատրել թռիչքները: Բոլորովին վերջերս Ուկրաինայի պաշտպանության նախարարը մարտական տեխնիկա էր ուղարկել այդ շրջան, այդ թվում նաև զենիթա-հրթիռային համալիրներ: Մի վարկածի համաձայն, Boeing-ը խփել են հենց դրանից, գրում է vesti.ru-ն:

Սև արկղերն այդեն հայտնաբերվել են: Դրանք կգաղտնազերծվեն:

Քաղաքացիական ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ռուբեն Եսայանը կարծում է, որ ինքնաթիռը օդում է  ոչնչացվել, մինչ երկիր հասնելը:

Արձակված հրթիռի նպատակակետը հնարավոր է լիներ ոչ ուղևորատար ինքնաթիռը, այլ «թիվ մեկ ինքնաթիռը»: Դրա մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսավիացիայի ներկայացուցիչը: Մալազիական ինքնաթիռի գունավորումը շատ նման է  ռուսական եռագույնին:

Միջազգային ավիացիոն հանձնաժողովն արդեն սկսել է գործի հետաքննությունը Ուկրաինական ԱԻՆ ծառայությանն իր օգնությունն է առաջարկել ռուսական ԱԻՆ-ը, սակայն պատասխան առայժմ չկա:

Ռուսական առողջապահության նախարարությունը նույնպես պատրաստ է զոհերի ճանաչման գործընթացին մասնակցել ու հոգեբանական օգնություն տրամադրել զոհերի հարազատներին:

Հիմա համաշխարհային ավիաընկերությունները հրաժարվում են թռչել Ուկրաինայի վրայով:

Անկախ

Օրացույցի այս օրը

2784Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է

Խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է: Խաղաղությունն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կարող է զարգանալ ամեն բան` անկախ ռասայից, մաշկի գույնից, համոզմունքներից, կրոնից սեռից, դասից ու այլ սոցիալական գործոնից:

Կրոնը, էթնիկ պատկանելությունը, լեզուն, սոցիալական ու մշակութային փորձը քաղաքակրթության կարևորագույն բաղադրիչներն են: Կարող ենք արդյոք, մենք թույլ տալ, որ դրանք հասարակության շերտավորման  կամ էլ դաժանության արտահայտության պատճառ դառնան: Եթե նման բան տեղի ունենա, ապա կխարխլվեն մեր մարդասիրության հիմքերը:

Նելսոն Մանդելա

Նելսոն Մանդելայի միջազգային օրը հիմնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2009-ի նոյեմբերին ու նշվում է հուլիսի 18-ին: Նոր միջազգային օրն ավելացել է տոների շարքին` ի նշան խաղաղության ու ազատության մեջ Աֆրիկայի նախկին նախագահի ներդրման:

Նելսոն Մանդելան  ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է: Ապարտեիդի գոյության ժամանակաշրջանում մարդու իրավունքների   համար  պայքարող ամենահայտնի ակտիվիստներից  էր, ինչի համար 26 տարի անցկացրեց բանտում: 1990-ին նա ազատ արձակվեց բանտից, իսկ 1993-ին արժանացավ Նոբելյան մրցանակի:

Անկախ

Չինաստանում գեր երեխաների ճամբար է բացվել (լուսանկարներ)

Չինաստանում գեր երեխաների ճամբար է բացվելՉինաստանի մայրաքաղաք Պեկինի համալսարաններից մեկում բացվել է գերերի ճամբար, որին մասնակցում են միջին խավի բազմաթիվ գեր երեխաներ:

Ծնողները իրենց գեր երեխաներին ուղարկում են այդ ամառային ճամբար, որպեսզի լավ կազմվածք ունենան և պատրաստվեն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկն ունեցող երկրի կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:

Յուրաքնչյուր օր երեխաներին ստիպում են լողալ, վազել, ծանրություն բարձրացնել և վարժություններ կատարել չինացի խիստ մարզիչների վերահսկողությամբ:

Նրանց նկատմամբ նաև բուժզննություն են իրականացնում և կշռում պրոֆեսիոնալ բուժքույրերը:

Գիրությունը աճող խնդիր է Չինաստանի միջին խավի մարդկանց համար: Վերջին հետազոտությունների տվյալներով՝ Չինաստանը Ամերիկայից հետո աշխարհի երկրորդ ամենագեր երկիրն է:

ՖԻՖԱ. Ուկրաինայի և Ռուսաստանի ֆուտբոլային թիմերը միմյանց դեմ չեն խաղա

ֆուտբոլՖԻՖԱ-ն հաշվի, առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը, որոշել է թույլ չտալ, որ երկու երկրների ֆուտբոլային թիմերը խաղան միմյանց դեմ:

Եվրոպական ֆուտբոլի ղեկավարող մարմինը այս որոշումը կայացրել է, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի ասոցիացիաները, ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված, անվտանգության վերաբերյալ մտավախություն են հայտնել:

ՖԻՖԱ-ի այս որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Զենիթը և Ուկրաինայի Դնեպրոն միմյանց դեմ չեն կարող խաղալ հուլիսի 18-ին մեկնարկող չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում:

ՖԻՖԱ-ն նաև նշել է, որ Լվովը և Կիևը կարող են ֆուտբոլային խաղեր հյուրընկալել:

 Անկախ

Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը վթարվել է Ուկրաինայում

Մալազիայի ավիաուղիներ, ավիավթարՀինգշաբթի օրը Մալազիայի ավիաուղիներին պատկանող, Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել արևելյան Ուկրաինայում:

Մալազիայի ավիաուղիները հաստատել են, որ իրենք կորցրել են կապը MH17-ի հետ, որի վերջին հայտնի գտնվելու վայրը Ուկրաինայի օդային տարածքն է եղել:

Interfax-ի տեղեկություններով՝ ինքնաթիռը Boeing 777 է եղել:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը վայր է ընկել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտակայքում:

Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյա Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ինքնաթիռում 280 ուղևոր և 15 անձնակազմի անդամներ են եղել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Գերաշչենկոն նշել է, որ ինքնաթիռին հրթիռ է հարվածել, որից հետո այն վթարվել է Ուկրաինայի տարածքում:

 

 Անկախ

Գիտնականները նոր հայտնաբերված տիզի տեսակին Ջենիֆեր Լոպես են անվանել

ջենիֆեր լոպեսԳիտնականները Պուերտո Ռիկոյի մոտակայքում հայտնաբերված ջրային տիզի նոր տեսակին անվանել են փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի անվանմբ:

Մոնտենեգրոյի համալսարանի կեսաբան Վլադիմիր Պեսիկը հայտնել է, որ հետազոտության ժամանակ իրենց խումբը լսում էր արմատներով Պուերտո Ռիկոյից, սակայն նյույորքաբնակ երգչուհու երգերը:

Պեսիկը հայտնել է, որ այդ քայլը փոքր շնորհակալություն է երգչուհուն այնպիսի հիթերի համար, ինչպիսիք են «I Luh Ya Papi»-ին,  «All I Have»-ը և «Ain’t It Funny»-ին:

Science Daily-ին հայտնել է, որ կենդանիների կենսական շղթայի մասին ոչինչ հայտնի չէ:

Jennifer LopezՋենիֆեր Լոպես նոր տեսակը հայտնաբերել են 70 մ խորության վրա, ինչը ամենամեծ խորությունն է, որտեղ մինչ այժմ տիզեր են հայտնաբերվել:

Անկախ

Անթալիայում 58 կիլոգրամանոց հսկա ձմերուկ են աճեցրել

Անթալիա,58 կիլոգրամանոց  ձմերուկ Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի գյուղատնտես Լյութֆու Ային հաջողվել է հսկա ձմերուկ աճեցնել, որը 58 կգ է կշռում: Այի խոսքերով` այս տարի իրենք որոշել էին ձմերուկի նոր տեսակ աճեցնել, որը քիմիական հավելումներ չի պարունակի: Հսկա ձմերուկի համար միայն պարարտանյութ է օգտավործվել:  58 կիլոգրամանոց ձմերուկը իր նման երկու «եղբայր» էլ ունի, որոնք կշռում են 54 կգ և 48 կգ:

Անկախ

Դոնեցկի մարզում մալազիական Boeing է կործանվել

o_909287Ուկրաինայի տարածքում մալազիական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 280 ուղևոր է եղել և անձնակազմի 15 անդամ:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777 –ը Ամստերդամից Կուալա Լումպուրու էր թռչում: Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, ինքնաթիռն անսպասելի սկսել է իջնել: Հետո այն հայտնաբերել են գետնին` այրվող: Տեղեկություն կա, որ ինքնաթիռը պետք է ռուսական սահմանը հատեր 17:25: «Այն ընկել է  սահմանից 60 կմ հեռավորության վրա, ինքնաթիռի վթարային ցուցիչն է աշխատել»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ավիադիսպետչերական աղբյուրը:

Ուկրաինայում տեղեկությունը չեն հաստատում:

 

Գազայի հատվածում ավարտվել է ժամանակավոր զինադադարը

gaza (2)Իսրայելի և Գազայի հատվածի միջև 5 ժամանոց զինադադարը ավարտվել է: ՄԱԿ-ի ջանքերով այսօր առավոտյան հաստատված զինադադարի ընթացքում տուժածներին հումանիտար օգնություն է հասցվել: Օրեր առաջ Գազայի հատվածում իսրայելական կառավարության վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 230-ի, վիրավորներինը`1685-ի: Ավերվել է 694 տուն, 6 մզկիթ, վնասվել է 62 դպրոց, 8 բուժկենտրոն:

Անկախ

Ստամբուլի եկեղեցիները պետական պաշտպանության տակ են առնվել

ekexeciԱնցած շաբաթ Ստանբուլի Յեշիլքյոյ թաղամասում Լատինական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում էր տեղի ունեցել: Կաթոլիկ համայնքից բացի եկեղեցի այցելու են նաև ասորիները և դեպքի օրը եկեղեցում ասորական մկրտություն էր տեղի ունենում: Դանակները ձեռքին եկեղեցի մտած անհայտ անձանց թուրքական ոստիկանությունը այդպես էլ չի կարողացել ձերբակալել, այդ պատճառով էլ իշխանությունները հարցի մեկ այլ լուծում են գտել խուսափելու համար դեպքից հետո առաջացած դժգոհության ահագնացումից:

Տեղի ունեցած հարձակումից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը զանգահարել է Բեյօղլուի Սուրբ Աստվածածին ասորական եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսինին և իր մտահոգությունը հայտնել դեպքի վերաբերյալ: Նա հայտնել է, որ նմանօրինակ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն: Փոխվարչապետի կարգադրությամբ` եկեղեցու մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցներ են հերթապահելու: Պաշտպանության տակ են առնվել նաև Բաքըրքյոյ թաղամասում գտնվող բոլոր եկեղեցիները, այդ թվում` նաև հայկական: Այսուհետ կիրակի օրերին անվտանգության պետական և քաղաքացիական աշխատակիցները կհսկեն եկեղեցու շքամուտքերը:

Անկախ

Կիպրոսի խնդրի լուծման համար անհրաժեշտ է հունա-կիպրական ժողովուրդի կամքը. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Կիպրոսի խնդրի լուծման մասին, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունա-կիպրական ժողովուրդը կամք դրսևորի: Էրդողանի հայտարարել է, որ իրենք խնդրի քաղաքական լուծման են ձգտում` հիմնված Կիպրոսի երկու համայնքներ փոխհամաձայնության և քաղաքական հավասարության վրա: «Մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը հունա-կիպրական ժողովուրդին կհայտնի մեր այս վճռական որոշման մասին»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԵՄ անդամագրության գործընթացին: Նա նշել է, որ Թուրքիան մեծ սպասումներ ունի Իտալիայից, որը այս ամիս ստանձնել է ԵՄ նախագահություն: Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հետ բանակցությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Անկախ

«BMW» ընկերությունը հետ է ընդունում 2000-2006 թթ. արտադրության 1,6 մլն ավտոմեքենա

Germany Earns BMWԳերմանական ավտոմեքենաների «BMW» ընկերությունը հետ է ընդունում 2000-2006 թվականներին արտադրված 1,6 մլն 3-րդ սերիայի մեքենաները, որոնք խնդիր ունեն անվտանգության բարձիկների հետ կապված: Նման մեքենաների կեսից ավելին`574 հազարը հետ են ընդունվելու Ամերիկայից: Ընկերությունը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ ճապոնական «Takata Corp» ընկերության արտադրած անվտանգության բարձիկները թերություններ ունեն: Նշենք, որ 2013 թվականի մայիսին «BMW»-ն նույնանման խնդրի պատճառով հետ էր ընդունել 42 հազար մեքենա:

Անկախ

Քաբուլի միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողություն է իրականացվել

talibԱֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ռազմական հատվածի մերձակայքում: Աֆղանստանի ներքին գործերի նախարար Այուբ Սալանգին նշել է, որ պայթյունից հետո «Թալիբան» խմբավորման զինյալները ներխուժել են օդանավակայանի շենք: Անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում 5 թալիբ է սպանվել: Սալանգիի խոսքերով` օդանավակայանին վնաս չի հասցվել: Միևնույն ժամանակ «Թալիբանի» մամլո քարտուղար Զաբիուլահ Մուջահիդը հերքել է իշխանությունների այն տվյալները, թե բախման ժամանակ մեծ թվով աֆղանցի և օտարազգի զինծառայողներ են սպանվել, իսկ օդանավակայանի ռազմական տարածքին մեծ վնաս է հասցվել:

Անկախ

Ադրբեջանում տիրող ռեժիմը խնդիրներ է ստեղծում Արևմուտքի համար. Կարլ Բիլդտ

unnamed (1)Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Վաշինգտոնում լուրջ հայտարարություն է արել՝ կասկած հայտնելով բռնապետական ռեժիմի պատճառով Ադրբեջանի իշխանությունների անկեղծության՝ Եվրամիության “Արևելյան գործընկերության” ծրագրին մասնակցելու նկատմամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ադրբեջանը հատուկ պատմություն է: Նրանք նստած են նավթի և բռնապետական քաղաքական զարգացման վրա, ինչը մեզ համար խնդիրներ է ստեղծում”,- ասել է նա՝  անցած շաբաթ Վաշինգտոնում ելույթի ժամանակ:

Հանդես գալով Ատլանտյան խորհրդի նիստում՝ Բիլդտը նշել է, որ “Արևելյան գործընկերություն” ծրագիրը բախվում է ավելի լուրջ մարտահրավերների, քան 2008թ.-ին՝ դրա ընդունման ժամանակ:

 

Անկախ

Արգենտինայի ֆուտբոլիստները պարգևավարի մի մասը նվիրաբերել են ուռուցքաբանության կենտրոնին

загруженноеԱրգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները 135 հազար դոլարը նվիրաբերել են ուռուցքաբանական կենտրոնին, հաղորդում է El Dia-ն:

Խաղացողները հիվանդանոցին են տվել ԱԱ-ին մասնակցության համար ստացած գումարի մի մասը:

Նվիրատվությունը ծառայելու է հիվանդանոցի նոր մասնաճյուղի շինարարությանը:

Անկախ

Թռիչքին պետք է ճիշտ նախապատրաստվել

ol3001405506776Ճապոնացի մասնագետները հայտնում են մի միջոցի մասին, որը կարող է արդյունավետ կերպով կանխել կենսառիթմերի խանգարումները, որոնք անմիջականորեն կապված են մի քանի ժամային գոտիներով թռիչքի հետ:Յամագուչի համալսարանի մասնագետների կարծիքով, նման խանգարումները կարող են կապ ունենալ մարդու սնման ռեժիմի հետ: Մասնավորապես, ժամային գոտիների փոփոխման հետ լավ պինդ նախաճաշով օրգանիզմին հնարավոր է  խաբել` ստիպելով նրան մտածել, որ նախաճաշի ժամը համընկնում է արթնացման հետ ու օրգանիզմի բնական ռիթմին:

Առայժմ գիտական «Cell Reports» հրատարակությունում նկարագրված մեթոդը ստուգվել է միայն փորձասենյակներում, մկների վրա, սակայն, գիտնականները ենթադրում են, որ մեծ նախաճաշը նման կերպ կարող է ազդել նաև մարդու օրգանիմի վրա:

Անկախ

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպեց Շարժայի կառավարչին

загруженное (1)Հուլիսի 16-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի էմիրության կառավարիչ, դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիի հետ:

Հանդիպման սկզբում Շարժայի կառավարիչը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ՀՀ պատվո շքանշանին արժանացնելու համար:

Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի էմիրության միջև առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին` Շեյխ Կասիմին վերահաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` Շարժայում ՀՀ առևտրատնտեսական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ` շեշտելով առավելագույն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

 

Անկախ

Օբամային առաջարկել են ավելացնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ

unnamedԱՄՆ-ի Կոնգրեսը   երկրորդ ընթերցմամբ ընդունել է “Ռուսական ագրեսիան կանխարգելելու մասին” օրինագիծը, համաձայն որի՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կստանան ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ՝ առանց ՆԱՏՕ մտնելու:

 

Կոնգրեսը նախագահին առաջարկում է ավելացնել ԱՄՆ-ի փոխգործակցությունը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի Զինված ուժերի հետ, նաև ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել այդ երկրների անվտանգությունը:

Բացի դրանից, ԱՄՆ-ի պետքարտուղարին առաջարկվում է նախկին ԽՍՀՄ պետություններում զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ազատ մամուլը, քաղաքական և ոչ կառավարական կազմակերպությունները և ակտիվացնել դրանց հետ մշակութային  ու կրթական փոխանակումները:

 

Անկախ

Դարչինը պաշտպանում է ուղեղը

information_items_5970ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ սովորական դարչինը սուպերմթերք է ու նպաստում է ուղեղում խանգարումների կանխմանը: Գիտնականները կարծում են, որ դարչնն ամենաանվտանգ միջոցն է գլխուղեղում կատարվող տարբեր փոփոխությունների դեմ, որոնք հատուկ են Պարկինսոնի ու մյուս հիվանդություններին:

Ռաշ համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են, որ դարչինը կարող է գլխուղեղում դանդաղեցնել բջջային, անատոմիական, կենսամեխանիկական խանգարումները, որոնք բնորոշ են Պարկինսոնի հիվանդությանը, կարգավորել նեյրոտրանսմիտերի մակարդակն ու բարելավել շարժունակությունը:Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում առաջանում է  նատրիումի բենզոատ, որը կարող է թափանցել ուղեղ, կանխել  DJ-1 և Parkin դասիչներով պաշտպանիչ սպիտակուցների քայքայումը: Հենց դրա համար էլ դարչինը կարող է Պարկինսոնի հիվանդությունը կանխող ամենաարդյունավետ միջոցը դառնալ:

Ավելի վաղ, Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներն էին կարողացել ապացուցել դարչինի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Մասնագետների խոսքով, դարչինի բաղադրության դարչնագույն ալդեհիդներն ու էպիկատեխինը, նպաստում է  գլխուղեղում վտանգավոր տաու-սպիտակուցի մեծացման պրոցեսի դանդաղեցմանը, որն անմիջական կապ ունի Ալցհեյմերի հիվանդության հետ:

Անկախ