Էվերեստ բարձրանալու համար զբոսաշրջիկների հերթ է գոյացել. աշխարհի ամենաբարձր գագաթ բարձրանալն արժե 50,000 դոլար

e1Չնայած Էվերեստը աշխարհի ամենաբարձր գագաթն է, սակայն այն հասանելի նպատակ է դարձել բոլոր «սիրողական լեռնագնացների» համար, ովքեր ցանկանում են գրավել այն:

Քննադատները պնդում են, որ միաժամանակ բազմաթիվ  մարդիկ են փորձում բարձրանալ Էվերեստ՝ իրենց հետևից թողնելով մեծ աղբակույտեր, ինչպես նաև  պատահարներից  խուսափելն անհնարին դարձնելով:

Հաճախորդները վճարում են շուրջ 50,000 դոլար թույլտվություն և 8,848 մետր բարձրություն ունեցող լեռը բարձրանալու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

Էվերեստը 1953թ-ին առաջին անգամ նվաճել են նոր զելանդացիներ Էդմունդ Հիլարին և Տենցինգ Նորգեյը:

Այս պատմական նվաճումից հետո ավելի քան 10,000 մարդիկ են փորձել բարձրանալ Էվերեստ, սակայն նրանցից միայն 2,500-ին  է հաջողվել:

Անցած տարի մայիսին չորս մարդ է զոհվել մարդկանց մեծ խմբի մեջ, ովքեր փորձում էին բարձրանալ լեռը:

Մի քանի տասնամյակ առաջ Էվերեստ բարձրանալու փորձ էին կատարում միայն բարձր մակարդակի պատրաստվածություն ունեցող, ուժեղ և փորձառու լեռնագնացներ:

Այժմ Էվերեստում լեռ բարձրացողների բիզնեսը ծաղկում է՝ նպաստելով Նեպալի տնտեսության զարգացմանը՝ հատկապես լեռ բարձրանալու սեզոնին՝ մարտից մինչև հունիսի առաջին շաբաթը:

Յուրաքանչյուր ոք, ով ունի գումար, կարող է միանալ լեռը բարձրացող բազմաթիվ տուրիստական խմբերից մեկին:

Նեպալի լեռնային տուրիզմի աշխատակիցները հայտնում են, որ այս շաբաթ և կիրակի օրերին շուրջ 200 մարդիկ կփորձեն բարձրանալ լեռ:

Beatles-ի կիթառը աճուրդի է հանվել

4Beatles-ի կիթառը աճուրդի է հանվելՎեց լարանի էլեկտրական կիթառը, որի վրա նվագել են Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը, վաճառվել է 408 000 դոլարով, կիրակի ասել է Julien’s Auctions-ը:

Julien’s աճուրդային ընկերությունը կիթառի  նախնական արժեք  էր սահմանել 200 000- 300 000 դոլարը:

Նախքան աճուրդի հանվելը կիթառը ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսների ժամանակ:

Կիթառը Ջոն Լենոնի նվերն էր  Apple Records-ի ինժեներ Ալեքս Մարդասին, ով խմբի ընկերն է եղել 1967թ-ից:

Հարիսոնը օգտագործել է կիթառը “I am the Walrus” երգի փորձերի ժամանակ: Լենոնը դրանով նվագել է “Hello, Goodbye” անունը կրող տեսահոլովակի ընթացքում:

Աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Էլվիս Փրեսլիի անդրավարտիքը, Դեյվիդ Քասսիդիի լողազգեստը, Դեյվիդ Բոուի և Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը:

Վենեսուելան ԱՄՆ-ին առաջարկել է սկսել դիվանագիտական բանակցություններ

3Վենեսուելան ԱՄՆ-ին առաջարկել է սկսել դիվանագիտական բանակցություննեÖԿիրակի Վենեսուելան ԱՄՆ-ին պաշտոնական առաջարկություն  է արել  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Մենք բաց ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար», -ասել է  արտաքին գործերի նախարար Էլիաս Խուանը ` հավելելով, որ առաջին քայլը պետք է լինի բարձր մակարդակի դիվանագիտական ներկայացուցչության վերականգնումը:

ԱՄՆ-ը և Վենեսուլելան 2010թ-ից ի վեր համապատասխան  դեսպանատներում չեն ունեցել իրենց դեսպանները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս շնորհավորական նամակ չի ուղղել Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով, համաձայն ընդդիմադիրների, նախագահ է դարձել վիճահարույց ընտրությունների արդյունքում:

Oxfam-ը նախազգուշացնում է սիրիացի փախստականների առողջական ռիսկերի մասին

2Oxfam-ը նախազգուշացնում է սիրիացի փախստականների առողջական ռիսկերի մասÕOxfam միջազգային հումանիտար կազմակերպությունը երկուշաբթի զգուշացրել է, որ տաք եղանակը իր հետ կբերի առողջական խնդիրներ Հորդանանում և Լիբանանում բնակվող սիրիացի փախստականների համար:

Օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան  ցելսիուսի, իսկ փախստականները շարունակում են արտագաղթել Հորդանան և Լիբանան: Հետևաբար Oxfam-ը կոչ է անում անհապաղ լուծել առողջության հետ կապված ռիսկերը:

Հանրային առողջությանը վերաբերող հիվանդությունների քանակը արդեն իսկ ավելացել է բնակավայրերում: Այս կապակցությամբ կազմակերպությունը հայտնում է դրամական միջոցների ձեռք բերման կարևորության մասին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի փախստականներին ապահովել բնակավայրերով, մաքուր ջրով և սանիտարական պայմաններով:

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ նպատակ ունի հավաքել 53.4 մլն դոլար հաջորդ տարվա ընթացքում:

Մինչ այսօր ֆինանսավորվել է Oxfam-ի հայտերի 23 տոկոսը:

Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկն ընկել է

o_744236Թուրքիայում, Ուրգյուլ քաղաքից ոչ հեռու, այսօր վթարի է  ենթարկվել զբոսաշրջիկներով օդապարիկը: Վթարի  հետևանքով մեկ մարդ  մահացել է, իսկ 18-ը  վիրավորվել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են Նևշեհիրի  և Կայսերիի հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները: Առայժմ հայտնի է, որ 300 մետր բարձրության վրա օդապարիկը հարվածել է մեկ այլ օդապարիկի:Արդյունքում նրանցից մեկը կորցրել է հավասարակշռությունը և սկսել արագ իջնել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Կապադովկիայում  օդապարիկներով տուրերը հայտնի են: Շատ զբոսաշրջիկներ Թուրքիա են մեկնում հատուկ այդ ճամփորդությոն համար:

Չինաստանում թռչնագրիպը արդյունաբերությանը հասցրել է 65 մլրդ դոլարի վնաս

1Չինաստանում թռչնագրիպը արդյունաբերությանը հասցրել է 65մլդ դոլարի վնÕH7N9 վրուսը Չինաստանի թռչնաբուծական արդյունաբերությանը հասցրել է 400 միլիարդ յուանի (65 միլիարդ դոլար) վնաս:

Արդյունաբերության այս ճյուղը մարտի վերջից ի վեր օրական կորցրել է միջինը մեկ միլիարդ յուան, գրել է Beijing Times-ը:

Չինաստանում H7N9-ով հիվանդացել է 130 մարդ: Վիրուսի հետևանքով մահացել է 35 մարդ:

Թռչնամսի առևտուրը վիրուսի պատճառով խիստ կրճատվել է`  ի հայտ բերելով ֆինանսական խնդիրներ և աշխատատեղերի  կրճառումներ:

Վստահությունը կրկին ձեռք բերելու համար երկրի կառավարությունը նախորդ շաբաթվա ընթացքում Չինաստանի արևելյան Շանդոնգ նահանգում կազմակերպել է համատարած ճաշկերույթներ` պատրաստված հավի մսից:

Հռոմի պապը խոստովանել է, որ երբեմն երեկոյան աղոթքի ժամանակ ննջում է

o_757415Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատմել է, որ նա ևս շատ  բնական թուլություններ ունի: Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ելույթ ունենալով` նա բողոքել է, որ աղոթքի ժամանակ երբեմն նինջը խեղդում է:

Հռոմի պապը 200 հազարանոց ամբոխին խոստովանել է.”Դժվար ու երկար օրից հետո ննջել  կարող է յուրաքանչյուրը, ու Աստված դրան ըմբռնումով է վերաբերվում”: Հավաքվածները Պապի խոսքը բարեկամական ծիծաղով են ընդունել:

Ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի խոսքը դժբախտներին օգնելու մասին է եղել: Նա իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ այսօր սառած ու քաղցած երեխաներին ողջ աշխարհում վերաբերում են որպես սովորական երևույթ: Նա ցավով նշել է, որ հասարակության ուշադրության կենտրոնում ոչ թե քաղցածներն ու կարիքավորներն են, այլ բարձրաշխարհիկ սկանդալները:

“Մենք միայն բարեպաշտ քրիստոնյաներ չպիտի լինենք, ովքեր աստվածաբանության  մասին են վիճաբանում մի գավաթ թեյի շուրջ: Մենք պետք է  նախաձեռնող լինենք.փնտրենք կարիքավորների ու օգնենք նրանց”:

Պրահայի մետրոյում միայնակ ուղևորներին “սիրո տարածք” կհատկացվի

OLYMPUS DIGITAL CAMERAՊրահայի մետրոպոլիտենի ադմինիստրացիան կփորձի օգնել մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր անմխիթար փնտրում են իրենց երկրորդ կեսին:Նրանց համար ստորգետնյա կայարաններում “սիրո տարածք” կհատկացվեն: “Մարդիկ կհանդիպեն ու միմյանց հետ կերթևեկեն: Եթե փոխադարձ համակրանք զգան, ապա գուցե  նոր հարաբերություններ սկիզբ առնեն”,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Դրապալը: Նա ասել է, որ կազմակերպությունը մտադիր է վագոններից մեկը հատկացնել սեր փնտրող չեխերին:

Ի դեպ, այս առաջարկը դուր է եկել ուղևորներին: Դրապալը հավելել է, որ այդ վագոնում պատահականորեն հայտնված ուղևորին ֆլիրտ չի պարտադրվում:

Նախագիծը կսկսի գործել 2013-ի վերջին: Այն Չեխիայում հասարակական տրանսպորտը մասսայականացնելու նպատակին ծառայող գովազդի մի մասն է կազմում:

Չինաստանում դինամիտի գործարան է պայթել

o_582805Չինաստանի Չժանցյու քաղաքի պայթուցիչներ արտադրող  գործարանում պայթյուն է եղել:Այդ պահին արտադրամասում 34 մարդ կար, որոնցից 5-ը մահացել են, 20-ը անհայտ կորած են համարվում: Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից 9 փրկվածներին  դուրս բերել:

Պայթյունի պատճառների մասին տեղեկություն դեռևս չկա: Փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են:

Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել

o_744236Թուրքիայում, Ուրգյուլ քաղաքի մոտ զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել.մեկ մարդ զոհվել է, 18-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  Նևշեհիրի  ու Կեսարիայի հիվանդանոցներ: Ոստիկանությունը հետաքննում է  կատարվածի մանրամասները: Պարզ է միայն, որ 300 մ բարձրության վրա օդապարիկը բախվել է մեկ ուրիշի, ինչի հետևանքով դրանցից մեկը կորցրել է հավասարակշռությունն ու կտրուկ իջել:

Կապադովկիայում օդապարիկներով զբոսանքները շատ են գրավում զբոսաշրջիկներին, որոնցից շատերը հենց այս զվարճանքի համար են Թուրքիա  ուղևորվում:

Սախալինում քաղցած արջերը ուտելիք են մուրում

i (5)Խոլմսկի շրջանում վերջին 3 շաբաթում  մի քանի տագնապ է հնչել. արջերը ուտելիքի որոնումներով  դուրս են եկել անտառից:

Խոլմսկում Միչուրինի ու Պուշկինի փողոցներում արջ են տեսել` ձագուկների հետ, որոնց հաջողվել է քշել:

Արջերը մոտեցել են բնակավայրերին: Նրանց չեն վախեցրել անգամ օդ արձակված կրակոցները:

Սախալինի իշխանությունները տեղաբնակներին կոչ են անում անտառահատված զբոսանքի չգնալ ու զգույշ լինել: Ավելի վաղ, մայիսի սկզբին տեղեկություն տարածվեց, որ Կարասկովսկի մարզում երկու տարեկան մի արջ է սպանվել, որը Հարավային Սախալինսկ-Օխոտսկ ավտոմայրուղու վրա ` Վեստոչկա գյուղակից ոչ հեռու,  ուտելիք էր մուրում:

 

 

Թուրք հայտնի օդաչուն ցուցադրական ելույթի ժամանակ զոհվել է (տեսանյութ)

2Երեկ`մայիսի 19-ին, հայտնի թուրք օդաչու Մուրատ Օզթյուրքը դժբախտ պատահարի արդյունքում մահացել է, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:

1Դեպքը տեղի է ունեցել Օդային խաղերի միջազգային փառատոնի շրջանակներում, որը անցկացվել է Ադանայում: Թուրք հայտնի օդաչու, օդային լուսանկարիչ Մուրատ Օզթյուրքի ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով ընկել է ցած և պայթել:

Ըստ ականատեսների՝ օդանավը կործանվել է ցածր թռիչքի ժամանակ բախվելով նարնջենուն:
60-ամյա օդաչուն մահացել է:

http://webtv.hurriyet.com.tr/2/49527/0/1/gosteri-ucagi-boyle-dustu.aspx

Կանացի պայուսակը` ամենավտանգավոր աքսեսուար

ol3001368785018Կանացի պայուսակի պարունակությունը` բազմաթիվ մանրուքն ու դիմահարդարման պարագաները գերազանց պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար, որոնցից շատերը մարդկային օրգանիզմի համար խիստ վտանգավոր են համարվում:

«Initial Washroom Hygiene»-ի մասնագետները պարզել են, որ այս իմաստով հատկապես վտանգավոր են բնական կաշվից պայուսակները, որոնց ծակոտկեն մակերեսը շատ նպաստավոր է վնասակար մանրէների բազմացման համար, չնայած արհեստական նյութից պատրաստվածները ևս  անվնաս չեն:

Առողջությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար կանանց խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ մաքրել դրանք,  իսկ այն պայուսակները, որոնք հնարավոր չէ լվանալ`մշակել մանրէասպան հատկությամբ անձեռոցիկներով: Նույնը վերաբերում է դրամապանակին, կախոցներին ու այն բոլոր մանրուքներին, որ կանայք սովոր են պահել պայուսակի մեջ:

 

Հնարավոր է` Ամերիկան հրաժարվի Green Card-ից

19215432.171712.3590ԱՄՆ Կոնգրեսը ներգաղթի ռեֆորմի մասին նոր նախագիծն է քննարկում: Եթե այն ընդունվի, Green Card-ը  հնարավոր է վերանա: Նոր նախագծով առաջնությունը կտրվի ուսյալ մասնագետներին, իսկ այդ քարտը հնարավորություն է տվել Ամերիկա հասնել գրեթե բոլորին,այդ թվում` միջնակարգ կրթություն ունեցողներին:

Green Card-ը փաստաթուղթ է, որն  Ամերիկայում մշտական բնակության հնարավորություն է ընձեռում:  Այն կարող են ստանալ  շահելով: Ի սկզբանե այն մտածված էր ակտիվ ներգաղթյալների գրավելու ու ԱՄՆ բազմազգությունը պահպանելու նպատակով: Որոշ կոնգրեսականներ դեմ են այն վերացնելուն: Հիմա աշխարհում տնտեսական դժվարին կացություն է:  Դրա համար էլ ԱՄՆ-ը պետք է բոլոր լավ կյանքի ձգտողներին  հնարավորություն տա, կարծում են Green Card-ի կողմնակիցները:

Ներգաղթի հարցերով փաստաբան Ռաջիվ Խանան “Ամերիկայի ձայն”-ին պատմել է.”ԱՄՆ-ի համար այդ ծրագիրը միաժամանակ օրհնություն ու անեծք է:Որպես ազգ մենք համաշխարհային ընկերակցության քաղաքացիներ ենք: Մենք պետք է հարմարվենք ու հավատ և ըմբռնում դրսևորենք, ոչ թե ղեկավարվենք անձնական շահերով”:

Green Card-ի շրջանակներում տարեկան 50 հազար մարդ Ամերիկայում մշտական բնակություն հաստատելու հնարավորություն է ստանում:  Երբ մարդը դիմում է ներկայացնում, դեսպանատունը ստուգում է ` նա մասնակցել է Green Card-ի վիճակախաղին: Եթե այո, ապա ապա վիզա ստանալու շանսերը նվազում են:

 

Մեխիկոյի մետրոյում պայթյուն է եղել, 4 մարդ վիրավորվել է

i (1)Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյում չպարզված սարքավորում է պայթել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է:

Տեղում`   քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի  Bellas Artes  կայարանում,   աշխատում են ոստիկանությունն ու փրկարարները:

 

Իսրայելը France 2-ից պահանջել է ուղղումներ մտցնել 2000-ի ռեպորտաժում

i (3)Իսրայելական իշխանությունները ֆրանսիական  France 2 հեռուստաընկերությունից պահանջել են ուղղումներ մտցնել 13-ամյա վաղեմության ռեպորտաժում:

2000-ի սեպտեմբերին France 2-ը ցուցադրեց 12-ամյա տղայի` Մուհամեդ ալ-Դուրի զոհվելու մասին մի սյուժե: Տղան ու նրա հայրը` Ջամալը,  Գազայի հատվածում հայտնվել էին հրաձգության մեջ: Տղան զոհվեց, իսկ նրա հայրը վիրավորվեց: Դա համընկավ այն փաստի հետ, որ այդ ժամանակ Իսրայելը հատուկ օպերացիա էր իրականացնում պաղեստինցիների դեմ: Դրանից հետո Մուհամեդին արաբները սկսեցին ընդունել որպես  նահատակ, իսկ France 2-ի ռեպորտաժը` ԶԼՄ-ների հակաիսրայելական քարոզի մի մաս:

Սկզբում Իսրայելը ներողություն խնդրեց պատահարի համար ալ-Դուրի ընտանիքից, սակայն հետո  պաղեստինյան զինյալներին մեղադրեց  տղայի  մահվան մեջ: Անցած սեպտեմբերին Իսրահելի կառավարության ղեկավար Նաթանյահուն հրամայեց տղայի մահվան պատճառները հետաքննել: 36-էջանոց զեկույցում  ասվում է, որ “իսրայելցի զինծառայողների` Մուհամեդ ալ-Դուրի վիրավորմանը մասնակցելու վերաբերյալ որևիցե ապացույց չկա”:

Թուրքիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել

iԴեպքը կատարվել է Ադանայում: Վթարի հետևանքով զոհվել է օդաչուն` 60-ամյա Մուրատ Օզթյուրքը:

Թուրքական Aksam-ը գրել է, որ  բարձրագույն թռիչքի համար նախատեսված երկթև ինքնաթիռն  ընկել է նարնջի այգում:  Վթարի վայր հասած բժիշկներն ու փրկարարները տեսել են, թե ինչպես է սարքի ներսում այրվում հայտնի օդաչուի մարմինը:

 

Ամերիկյան երեք նահանգներին քսան տորնադո է հարվածել

o_776648Մայիսի  19-ին  մոտ քսան տորնադո է հարվածել Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներին, հաղորդում են ԱՄՆ ազգային օթերևութաբանական ծառայությունից:

Օկլահոմա նահանգի Շաունի քաղաքում տարերքի զոհ է դարձել մեկ մարդ: Ավերվել են ավելի քան 100 բնակելի տներ, հոսանքազրկվել է  մոտ 10 հազար մարդ: Նկատվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Տորնադոյի վտանգի հետ կապված, Կանզասի խոշորագույն Ուիչիտա օդանավակայանից տարհանվել են ուղևորները, հետաձգվել չվերթները: Մարդկանց խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց և սպասել տարերքի վերջանալուն հատուկ թաքստոցներում:

 

Էսքիշեհիրում բացվել է «Մադամ Տյուսոյի» թանգարանի թուրքական տարբերակը

tusoԱշխարհի շատ երկրներում գոյություն ունեցող «Մադամ Տյուսոյի» թանգարանի միակ և առաջին թուրքական օրինակը բացվել է Էսքիշեհիրում՝ «Յըլմազ Բյույուքերշենի մոմից արձանների թանգարանը»: Վերջինիս բացմանը մասնակցել են բազմաթիվ արվեստագետներ, լրագրողները, գրողներ, քաղաքացիներ:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ թանգարանի բոլոր արձանները պատրաստել է հենց Էսքիշեհիրի քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը: Թուրքական «Մադամ Տյուսոյում» տեղ են գտել պատմական դեմքեր, տեղական և արտասահմանյան նշանավոր անուններ՝ ընդհանուր առմամաբ 160 արձան: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տարբեր ժամանակաշրջանի արձանները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կերպարները: «Մենք այնպիսի մարդկանց ենք մեծացրել, որոնցով հպարտանում ենք: Սակայն կարծում եմ, որ մեր պատմությանն ու նշանավոր դեմքերին առժանին չենք մատուցել: Մոմից արձանների միջոցով մարդիկ հանդիպում են պատմության և հայտնի անձանց հետ: Այդ պատճառով էլ սիրում եմ այս արվեստը: Հուսով եմ, որ իմ արած գործը ինքներս մեզ հետ հաշտվելու գործում թեկուզ և փոքր, սակայն որոշակի ներդրում կլինի»,-նշել է ստեղծագործ քաղաքապետը:

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնայներից մեկը կարծում է, որ չինացի զբոսաշրջիկենրը պետք է ավելի քաղաքավարի լինեն, քանի որ արտերկրում նրանք վնքսում են երկրի հեղինակությանը

ch1Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների ոչ քաղաքավարի պահվածքը վնասում է երկրի հեղինակությանը արտերկում:

Երկրի չորս փոխվարչապետներից մեկը՝ Վան Յանը նշել է, որ արտերկրում հանգստացողները պետք է իրենց ավելի քաղաքավարի պահեն, չառանձնանան բարձր խոսելով և վատ պահվածքով:

Անցած տարի չինացիները ճանաչվեցին որպես աշխարհում ամենաշատ ծախսող զբոսաշրջիկներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարահյին տուրիզմի կազմակերպության՝ նրանք 2012թ-ին արտերկրում զբոսաշրջության վրա ծախսել են 120 միլիարդ դոլար:

Անցած տարի չինացիները կատարել են 83 միլիոն ուղևորություն դեպի արտերկիր՝ 2000թ-ի 10 միլիոնի փոխարեն:

Վան Յանը կուսակցության պաշտոնաթերթին հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների քաղաքավարության մակարդակը բարձրացնելը և նրանց վերաբերյալ լավ իմիջի ստեղծումը կառավարության և համապատասխան ընկերությունների պարտականությունն է՝ ավելացնելով, որ Չինաստանի իշխանությունները պետք է ուղղորդեն, որպեսզի զբոսաշրջիկները ենթարկվեն հասարակական կարգին և էթիկային, հարգեն տեղի կրոնը, հավատալիքները և ավանդույթները, ուշադիր լինեն իրենց խոսքի և պահվածքի վերաբերյալ, ինչպես նաև պահպանեն շրջակա միջավայրը:

Ինչևէ՝ որոշ չինացի զբոսաշրջիկներ նշում են, որ արտերկրում իրենց վերաբերվում են, որպես երկրորդ կարգի մարդկանց:

BBC-ի Պեկինի թղթակիցը տեղեկացնում է, որ այս տարվա սկզբին Չինաստանի ինտերնետ ֆորումները հեղեղվել էին բողոքներով, երբ Մալդիվների հյուրանոցներից մեկում չինացիների զբաղեցրած բոլոր համարներից հավաքել էին թեյնիկները: Ըստ երևույթին հյուրանոցի մենեջերը չէր ցանկացել, որ չինացիները իրենց սենյակներում եռացրած ջրով արագ պատրաստվող լափշաներ պատրաստեն, փոխարենը գումար ծախսեն և սնվեն հյուրանոցի ռեստորանում: