Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան ու Չեչնիա ուղևորությունից

912705328Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան, Ինգուշեթիա  ու Չեչնիա ուղևորությունից` ռուսաստանյան այդ տարածաշրջաններում տիրող  ահաբեկչական մեծ վտանգի պատճառով:

“ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Չեչնիա, Ինգուշեթիա և Դաղստան, ինչպես նաև Բուդյոնովսկի,Լևոկումսկի, Նեֆտեկումսկի, Ստեպանովսկի, Ստավրոպոլյան մարզի Կուրսկի շրջաններ ու ընդհանրապես բոլոր ուղևորություններից հրաժարվել:Այդ շրջաններում ահաբեկչական մեծ վտանգ է տիրում”, ասվում է Ֆորին-գրասենյակի հայտարարության մեջ:

Բրիտանական ԱԳՆ առաջիկայում Ռուսաստան ուղևորվել ցանկացող իր հպատակներին  զգուշացնում է, որ  Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հնարավոր է քաղաքական ցույցեր լինեն.”Դուք պետք է հիշեք փողոցային հանցագործության հետ կապված ռիսկերի մասին”,նշում է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

 

Ղրղզստանում ԱՄՆ ՌՕՈՒ-ի վթարված ինքնաթիռի բեկորները քարշ տալով տանում են որպես հուշանվեր

i (3)Ղրղզստանում տեղաբնակները սկսել են որպես հուշանվեր քարշ տալով տանել ԱՄՆ ՌՕՈՒ-ի բեկորները, որը վթարի էր ենթարկվել հինգշաբթի:

Ինչպես տեղեկացնում է ղրղզական “ԱԿԻ-պրեսս” լրատվական գործակալությունը, տեղաբնակներն արդեն սկսել են կրել  KC-135 ինքնաթիռի մանր բեկորները` չնայած իրավապահ մարմինները կոչ են անում ամեն ինչը թողնել տեղում: Ինքնաթիռի բեկորները մի տարածվել են քանի կմ շառավղով. մի մասը  հայտնվել է դաշտում ու արոտավայրում,որոնք պատկանում են տեղաբնակներին: Ղրղզստանի ԱԻՆ-ի պետ Կուբատբեկ Բորոնովը դիմել է համաքաղաքացիներին` խնդրելով ձեռք չտալ այդ բեկորները, որպեսզի համատեղ-ղրղզա-ամերիկյան հանձնաժողովը կարողանա դրանք ուսումնասիրել:

Ինքնաթիռի վթարման պատճառների հետաքննման համար Ղրղզստանի իշխանությունները հատուկ հանձնախումբ են ստեղծել` հանրապետության տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Կալիբեկ Սուլթանովի գլխավորությամբ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են: Վթարի վայրն առաջվա պես գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ:

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիք են ԱՄՆ Պետքարտուղարության հետ

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիքԱդրբեջանցի իսլամիստները իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցին, որում Ադրբեջանին խստորեն քննադատել են հավատցյալների իրավունքների խախտման համար:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Կոբիրլին հայտարարել է, որ զեկույցում արդար և օբյեկտիվորեն  արտացոլված են բոլոր խնդիրները, որոնց Ադրբեջանում առերսվում են հավատացյալները:
“Ադրբեջանում ոչ միայն հավատացյալների, այլև բոլոր քաղաքացիների հիմնական խնդիրը օրենքներին չհետևելն է: Կառավարությունը մի կողմից հրապարակում է մեր երկրի կողմից կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքը, մյուս կողմից՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանում,  հավատացյալների նկատմամբ ռեպրեսիաներ է գործադրում”, -ասել է Կեբիրլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները այդ զեկույցում Ադրբեջանին, Աֆղանստանին, Ղազախստանին, Ռուսաստանին ընդգրկել են երկրների ցանկում, որտեղ առավել շատ են խախտվում հավատացյալների իրավունքները:

 

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին ահաբեկչություն նախապատրաստելու համար

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին-Մայիսի  3-ին Բավքի ծանր հանցագործությունների  դատարանը “Եվրատեսիլ 2012” երգի մրցույթի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Ադրբեջանի երեք քաղաքացու դատապարտել է ազատազրկման:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ֆարիզ Բայրամովը և Իբրահիմ Սադըխովը դատապարտվել են 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովը`12 տարվա ազատազրկման:
Նրանք մեղավոր են ճանաչվել հայրենիքին դավաճանության, ահաբեկչության իրականացման փորձի, ինչպես նաև զենքի և պայթուցիկների անօրինական պահման հոդվածներով: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել նաև Բաքվում Իսրայելի դեսպանության շենքի պայթեցման նախապատրաստման մեջ: Մեղադրյալները մասնակի ընդունել են իրենց մեղքը:
Նշենք, որ դեռևս 2012-ի գարնանը Ադրբեջանի իրավապահ մարմինները այս գործի շրջանակում ձերբակալել էին 40 անձանց, որոնք մեղադրվել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման և ահաբկեչության նախապատրաստման մեջ: Նրանցից ոմանք արդեն դատապարտվել են ազատազրկման:

 

 

Իլհամ Ալիևը մամուլի “գիշատիչ” է. “Լրագրողներ առանց սահմանների”

ալիևՄամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է արդեն ավանդական դարձած “Ազատ մամուլի գիշատիչները” ցուցակը: Այդ ցուցակում տեղ են գտել 39 պետության ղեկավարներ, քաղաքական, կրոնական գործիչներ, զինվորականներ: Այս անձիք իրենց “ներդրումն են ունեցել” լրագրողների, մամուլի այլ աշխատակիցների սպանության, առևանգման, հետապնդման և խոշտանգումների գործում:

Ըստ կազմակերպության` բոլոր “գիշատիչները” կարծում են, որ օրենքը իրենց չի վերաբերում:

“Մամուլի գիշատիչները գնալով ավելի են ակտիվանում: 2012թ.-ին աշխարհում մամուլի դեմ բռնության մակարդակը աննախադեպ է, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ”,-ասել է “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Կրիստոֆ Դելորը:

Այս տարի 39 “գիշատիչների” շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Որպես “գիշատիչ” են որակավորվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և այլք:

 

 

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել

եմԱդրբեջանում Եվրամիության ներկայացչությունը նոր ղեկավար ունի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար նշանակվել է շվեդ դիվանագետ Մալենա Մարդը: Նախօրեին այս նշանակումը ստորագրվել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից:

Մալենա Մարդը ներկայում ղեկավարում է Շվեդիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով վարչությունը, իսկ նախկինում աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Բրյուսելում և Դաքքայում գտնվող Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Մալենա Մարդը փոխարինելու է  Ռոլան Կոբիային, որի պաշտոնավարման ժամկետն (2009թ-ի նոյեմբերից) այս տարի ավարտվել է:

Ադրբեջանում գերմանացի ուսանողի են դանակահարել

դանակահարելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գերմանիայի քաղաքացի է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Գերմանացի ուսանող Վուսալ Շիլդեր Ադոլֆն անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել է։

Ներկայում գործողություններ են իրականացվում մարդասպանի ինքնությունը պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն։

 

Իտալիայի օդանավակայանների հաճախորդներին 86 մարդուց բաղկացած խումբ է թալանել

o_537276Օդանավակայաններից ուղեբեռի գողությունների մասշտաբային հետաքննության արդյունքում ամբողջ Իտալիայում 86 մարդ է  ձերբակալվել: Ինչպես հաղորդում է ԱՆՍԱ գործակալությունը, նրանցից 49-ը “Ալիտալիա” ավիաընկերության   և մայրաքաղաքի միջազգային “Լեոնարդո դա Վինչի” օդանավակայանի վերգետնյա ծառայության աշխատակիցներ են:

Տարվա ընթացքում անց կացված հետաքննական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի ամբողջական խմբավորում, որը զբաղված էր ուղևորների ուղեբեռի կողոպուտով, հաղորդում է “Интерфакс“-ը: Ձերբակալվածները մեղադրվում է իտալական ութ օդային նավահանգիստներում կատարած գողությունների համար, այդ թվում `Հռոմը, Միլանը, Նեապոլը, Պալերմոն, Բոլոնիեն,Վերոնան: Ուղևորների արժեքավոր իրերի կորստի մասին ավելի հաճախ դարձած հայտարարություններից  հետո տեղադրվել են տեսախցիկներ:

Վերլուծումներ, միտումներ և արդյունքներ

Շահան1Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների եւ միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եւրոպական Միության համարկման ճիգերի եւ ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։ Սիրիայի խնդիրներին վերաբերող իր վերջին հրապարակումով Ալեքսանդրա դել Վալը շեշտել է սիրիահայության նկատմամբ Անկարայի կողմից գալիք վտանգը։ Այստեղ կա ծայրահեղացման միտում։ Դել Վալը «վկայակոչում է» սիրիահայ համայնքը եւ խոսում հարյուրաւոր սպանվածների եւ հայկական Քեսաբ գյուղի դեմ իրականացված հարձակման մասին. վերլուծումը հանգում է այն ենթադրության, որ հոգուտ կառավարական ուժերի հայերի կողմնորոշման դեպքում, նրանց սպառնում է նոր ցեղասպանություն Սիրիայում ապրող թուրքմենների ձեռքով, որոնք զինվում և ֆինանսավորվում են Անկարայի կողմից։

Մի պահ անտեսենք դել Վալի հաղորդածների ծայրահեղացված լինելու փաստը եւ քաղաքական միտումի համոզումը եւ տեսնենք երկրում ծարահեղ իսլամականության կայացման դրսեւորումները, հակաքրիստոնյա մոլուցքի երեւույթները, քրիստոնյա հոգեւոր առաջնորդների առեւանգումները եւ նմանատիպ դեպքեր, որոնք հիշեցնում են Իրաքի քրիստոնյաների նկատմամբ կիրառված քաղաքականությունն ու դրա արդյունքը։ Բնական է, որ ճգնաժամը, անապահովությունը, պատերազմական գործողությունները կհանգեն բնակչության որոշ տեղաշարժերի։ Իսկ երբ նախադրյալները հուշում են ազգաբնակչության որոշ խաւի թիրախաւորված լինելու մասին, տեղաշարժի մղումները բազմապատկվում են։ Տեղաշարժը կարող է լինել ներքին, Իրաքի դեպքում դեպի ինքնավար Քուրդիստան, եւ հատկապես արտաքին, մասնաւորաբար դեպի Եւրոպա եւ դեպի Շվեդիա։

Քրիստոնյա տարրը շրջանից դատարկելու քաղաքականության կիրառման մասին մտածելու որոշ տվալներ կան անշուշտ։ Խուճապային տրամադրություններ ստեղծելը, դեպքերը խոշորացույցի տակ առնելը եւ արագ եզրակացություններ կատարելը, ընդհուպ մինչեւ յուրաքանչուր քրիստոնյայի սպանության դիմաց փրկագների ճշտում կամ  նոր ցեղասպանության նախապատրաստություն, այս բոլորը անշուշտ զուտ տեղեկատվական կամ ապատեղեկատվական պարագայական արտադրություններ չեն, այլ  նախանշում են որոշ ուժերի քաղաքական մի վարքագիծ։

Հրապարակագրական ենթադրությունները, վերլուծումները քաղաքական ոսպնյակների ազդեցություն են կրում անշուշտ։ Փաստերը սակայն մանաւանդ արդյունքները մտածել են տալիս այդ բոլորի քաղաքական շարժառիթների մասին։ Թե՛ Իրաքի եւ թե՛ Սիրիայի դեպքում քրիստոնյա ազգաբնակչություններին դեպի Շվեդիա ուղղորդելու համար ընծայված դյուրությունները հեռու են պատահականության տեսությունից։

Որոշ սիրիահայերի դեպքում հայաստանյան քաղաքացիության շատ արագ տրամադրումը առաջին դուռն է Երեւանի ժամանակաւոր կանգառից դեպի Շվեդիա կամ այլուր մեկնելու։ Համապատասխան գրասենյակները արագ են գործում այս ուղղությունները ապահովելու համար։ Վճարները որոշված են եւ ընթացակարգը հայտնի։

Բայց նախքան այդ ամբողջ գործընթացի սկսելը նախ համոզումը պետք է ձեւաւորել։ Եւ այստեղ է, որ Ալեքսանդրա դել Վալի հոդվածների կարիքն է զգացվում։ Անկարա, թուրքմեններ, հարձակում հայկական գյուղի վրա եւ  նոր ցեղասպանության սպառնալիք։

Առանց թերագնահատելու թուրքական գործոնի վտանգը՝ դել Վալի մատնանշած սպառնալիքը տեսանելի չի թվում։ Բայց կա քրիստոնյա տարրի հեռացումը երկրից եւ շրջանից։ Իսկ այստեղ է ահա, որ պարզեցված կարգով եւ հատուկ դյուրությամբ ու արագությամբ  քաղաքացիություն շնորհելը ինքնին կարող է նպատակին չծառայել, եթէ չկա համալիր ծրագիր՝ ճգնաժամի հետեւանքով հայրինիքում հայտնված հայ մարդուն ոչ ժամանակաւոր հայրենադարձի կարգավիճակ ապահովելու համար։

Ստեղծված պայմաններում առաջադրված ելքը դեպի Հայաստանն է, ուր քաղաքացիություն ստանալը եւ կեցության օրինականացումը բաւարար չեն անշուշտ։ Բնակարանային հարցի լուծումը ինքնին չի նպաստում ճգնաժամային պայմանների բերումով սկսած հայրենադարձության սահմանափակ գործընթացին։ Աշխատանքի ապահովումը, արդարացված աշխատավարձը, կենցաղային խնդիրների լուծումը աւելի քան անհրաժեշտ գործոններ են, որոնց ապահովումը այս բոլոր բարդ եւ անկանխատեսելի իրավիճակներում կարող է առավել իրականանալի թվա պետական մակարդակի վրա հակաճգնաժամային ծրագիր գործադրելու համար։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Թուրք-ամերիկյան հարաբերությունները գնալով սերտանում են

despan    Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենկիս Ռիկարդոնեն Իզմիրում մասնակցել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որից հետո պատասխանել է     «Anadolu» գործակալության թղթակցի հարցերին: Քրդական հարցի կարգավորման մասին ամերիկացի դիվանագետը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող գործընթացը, որը Թուրքիայի ներքաղաքական խնդիրն է: Ինչ վերաբերում է ընդհանրապես Թուրքիային, ապա Ռիկարդոնեի խոսքերով՝ Վաշինգտոնը դրականորեն է տրամադրված այս երկրի ապագայի հարցում:

Ընդգծելով, որ Թուրքիան տեղակայված է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում և մեծ դերակատարում ունի, Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամբողջությամբ աջակցում է Թուրքիային և հետաքրքրված է հետագա երկկողմ համագործակցությամբ: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք մոտակա այցելությանը՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու են տնտեսական հարցերը:

Ինչով է խելացի տղամարդը լավ գեղեցիկից

118158_mediumԿանանց մեծամասնությունը կյանքի ընկեր ընտրելիս իհարկե ուշադրություն է դարձնում տղամարդու արտաքինին` սկսած բոյից, կառուցվածքից, վերջացրած` հագուկապով:

Եթե տղամարդու արտաքինը հեռու է կնոջ  երազածից, ապա դժվար թե նա ավելի հեռուն ցանկանա տեսնել: Սակայն իզուր: Անպայման պետք չէ, որ տղամարդը լինի գեղեցիկ, խնամված ու լավ հագուկապով: Տղամարդու համար շատ ավելի կարևոր է,  որ նա ճիշտ կառուցի իր բիզնեսը, հարաբերությունները, տունն ու շատ այլ բաներ:

1.Խելացի տղամարդը գիտի, թե ինչ է ասում: Իսկ նա հաճախ խոսում է խելացի ու կարևոր բաներ: Դրանք միշտ չէ, որ հասկանալի են կանանց, սակայն հնչում են լուրջ, հեղինակավոր ու համոզիչ: Այն կանայք, որոնք ավելի խելացի են, սիրահարվում են նրա խելքին, տրամաբանությանը, մտածելակերպին, իսկ նրանք, որոնք այնքան էլ ճարտար չեն, հիանում են նրանով, թե ինչպես է տղամարդը թեթև ու վստահ խոսում ինչ-որ անհասկանալի լեզվով:

2.Խելացի տղամարդը գիտի, թե ինչ է անում: Նա միանգամից մի 100 քայլ առաջ է մտածում, դրա համար էլ  կարող է ամեն ինչ անել, անգամ` ամենահամարձակ ձեռնարկները, ամենաբարդ խնդիրները, ամենաանլուծելի թվացող խնդիրները:

Երբ թվում է, թե բոլոր տարբերակները փորձած են ու դա ոչ մի արդյունք չի տվել, նա կգտնի ևս մեկ , նոր այլընտրանքային տարբերակ, որը, ինչպես հետո  կպարզվի, միակ արդյունավետ ու ճիշտ լուծումն է:

3.Խելացի տղամարդը գիտի իր բոլոր թերությունները: Իդեալական մարդիկ չեն լինում: Սակայն, ոչ բոլորը դա գիտեն, կամ էլ չեն կարողանում լրիվ օբյեկտիվորեն գնահատել իրենց հնարավորությունները, ունակությունները և արտաքին տվյալները: Խելացի տղամարդը միշտ գիտի, թե ինչպես կարող է թաքցնել իր թերությունները կամ էլ դրանք արժանիքների վերածելու ձևը:

4.Խելացի տղամարդն անտեսում է իրեն ցանկալի, հավանած  կնոջ թերությունները: Եթե տղամարդը ցանկանում է մի կնոջ, սակայն ինչ-որ կերպ, կամա թե ակամա, նրան հասկացնել է տալիս, որ կինն իր ճաշակով չէ, իդեալական չէ, ապա  դժվար թե նա արժանանա կնոջ բարեհաճությանը: Խելացի տղամարդը, տեսնելով ու հասկանալով ավելին, քան միջինվիճակագրական մարդը, ընդունում է իր ընտրած կնոջն այնպիսին, ինչպիսին նա կա: Նման վերաբերմունքից շահում են երկու կողմերը: Կինն իրեն գեղեցիկ է զգում,  ցանկալի, իսկ ամուսինը  առանց կասկածի համոզված է, որ կինն անմնացորդ, անկեղծ  իրեն է նվիրված, սիրող ու հավատարիմ է:

5.Խելացի  տղամարդը միշտ հասնում է  նրան, ինչին ձգտում է, ինչ ուզում է և որ  կնոջն ուզում է:

Ուրեմն, մտքի, խելքի ճիշտ կազմակերպման ու տարածության մեջ տվյալների համակարգման ունակության շնորհիվ խելացի տղամարդը կարող է նույն  հաջողությամբ գողանալ կամ էլ միլիոն աշխատել, սիրել, իրեն սիրահարեցել  դուր եկած կնոջը:

Էրդողանի համուզմամբ՝ Ասադը հաստատապես քիմիական զենք է կիրառում

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճապոնական «Nikkei» թերթին տված իր հարցազրույցում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը կասկած չի հարուցում: Էրդողանի խոսքերով՝ նա մտադիր է այս հարցը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ մայիսի 16-ին Վաշինգտոնում նախատեսվող հանդիպման ժամանակ:

«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ ընդդիմադիր ուժերը ցամաքային գործողություններում գերազանցում են կառավարական բանակից, սակայն վերջիններս քիմիական զենք են օգտագործում օդային պայքարում: Վարչապետի խոսքերով՝ Ասադի վարչակարգի ժամանակը սպառվում է, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը պետք է արագացնի անցումային գործընթացը:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

pic_1366881953Ռոդ-Այլենդը դարձավ   միասեռ ամուսնություններն օրինականցրած Ամերիկայի 10-րդ նահանգը: Հինգշաբթի նահանգապետը ստորագրեց օրենսդիր ժողովում հավանության  արժանացած օրենքը: Հարյուրավոր ակտիվիստներ այդ իրադարձությունը տոնել են նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի քաղաքապետարանի մոտ: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից:

Ղազախստանը մտադիր է իր «Kazakhwood»-ը ստեղծել

51835b2f-cbfe-4e1a-cbfe-4e15b91011a6.photo.0Ղազախստանում  հայտարարվել է «Kazakhwood» նախագծի մասին, որը տեղի հոլիվուդյան տարբերակն է լինելու: Նման հայտարարություններով  է հանդես եկել պրոդյուսեր ու ռեժիսոր Բախիտ Աուպբաևը: Նրա խոսքով, գլխավոր նպատակն այն է, որ ղազախական կոնտենտն արտասահմանում վաճառվի  մեկ բրենդով («Kazakhwood»): Ընդ որում, կոնտենտ ասելով ենթադրվում են ոչ միայն կինոֆիլմները, այլև երաժշտությունն ու թատերական բեմադրությունները:

Լա Մանշի հատակից դուրս կբերեն Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ինքնաթիռ

i (3)Լա Մանշի հատակից ջրի երես կհանեն գերմանական կործանիչ, որը խփվել է ավելի քան 70 տարի առաջ:

Dornier-17 ինքնաթիռն ընկած է Անգլիայի ափերից հարավ-արևմուտք`   15 մ խորության վրա: Հետազոտությունների համաձայն, այն վնասված է: Սակայն, ստորջրյա նկարահանումներում երևում է, որ ինքնաթիռի իրանը լավ է պահպանվել:

Թուրքական եթերում հնարավոր է արգելվեն ալկոհոլի օգտագործման տեսարանները

argelq   Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը այսօր իր բողոքն է հայտնել սերիալներում ալկոհոլի օգտագործման տեսարանների պատճառով, նշելով, որ եթե հարկ լինի, ապա նման տեսարանները կարող են արգելվել: Ինչպես գրում է թուրքական «Radikal»-ը՝ Արընչը հայտնել է նաև, որ սերիալները վնասում են դպրոցներին: «Ալկոհոլը ծխախոտի նման մեր երիտասարդներին ու ժողովրդին վնասող մի ապրանք է: Այնուհանդերձ ամեն երեկո ցուցադրվող սերիալնում ծխածոտի փոխարեն ալկոհոլի շատ շշեր են գնում: Չնայած ալկոհոլի գովազդը արգելված է, սերիալների մեծամասնության մեջ ալկոհոլը ներկայացված է որպես ամենակիրառելի զովացուցիչ ըմպելիք: Վերջին շաբաթներին հրապարակված մի հարցման արդյունքում մեր քաղաքացիների 80 տոկոսը նշել է, որ ալկոհոլ չի օգտագործում, սակայն մեր սերիալներում ալկոհոլը այնպես է ներկայացված, կարծես այն ամեն ընտանիքի, տան անբաժանելի մասն է: Սերիալներում ընտանեկան սեղանին ալկոհոլի արկայությունը սովորական է դարձել: Այն պարագայում, երբ բացատրում ենք ծխախոտի վնասակարությունը, մեկ այլ վնասակար ապրանքի հարց է առաջ գալիս: Իհարկե, մեր քաղաքացիները ազատ կամքի դռսևորմամբ կարող են խմել այն, ինչ ցանկանում են: Սակայն ճիշտ չէ առողջությանը և հանրությանը վնասող մի խմիչքի հրապարակային խրախուսումը և հանրությանն էլ այդ ապրանքի օգտագործմանը ուղղորդելը»,-նշել է փոխվարչապետ Արընչը:

Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին. պատմաբան Արա Սարաֆյան

 sarafyan  Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ստամբուլ եկած հայկական ծագմամբ անգլիացի պատմաբան Արա Սարաֆյանը «Doğan» լրատվական գործակալությանը պատմել է իր ստացած տպավորությունների մասին: Սարաֆյանը, նշելով, որ շատ գոհ է իր այցելությունից, հայկական գերեզմանատանը իր ելույթը որակել է որպես պատմական. «Ես ազատորեն կարողանում էի խոսել և ասել այն, ինչ ցանկանում էի, ոչ ոք ինձ չէր խանգարում»:

Պատմաբանը նշել է, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր անգամ պատկերացնել նման բան, նույնիսկ չէր էլ ենթադրում, որ երբևէ նման բան կարող է լինել: Սարաֆյանի կարծիքով՝ Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին: Պատմաբանը Ստամբուլ գալու ցանկություն է հայտնել նաև հաջորդ տարի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Սուդանի ոսկու հանքում 60 մարդ է զոհվել

i (1)Սուդանում ոսկու հանքում փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել: Ոստիկանության տեղեկացմամբ, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սուդանի արևմուտքում, Դարֆուրի տարածաշրջանի հյուսիսային հատվածում:

Ողբերգությունը կատարվել է երկուշաբթի, սակայն Սուդանի մայրաքաղաք Խարթումում դրա մասին իմացել են միայն հինգշաբթի:

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

312.International book exhibition in Buenos Aires 03.05.2013Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ եւ ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության եւ գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երեւանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու  որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատեւ, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց եւ փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաեւ ներկայիս հանգրվանի մասին»։

Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձավ 2012 թ. Երեւանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարեւոր նշանակությունը: Միաժամանակ, նա իր տպավորությունները կիսեց վերը նշված առիթով Երեւան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ եւ անմոռանալի:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» եւ «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը

Սեքսի համար օն-լայն ծառայությունը ստացել է մեկ միլիոն դոլար

8Bang With Friends հայտնի  Facebook-յան  հավելվածը, որը թույլ է տալիս Facebook-ի ընկերների  մեջ գտնել սեքս զուգընկերոջը, կարողացել է ներդրողներից ստանալ 1 միլիոն դոլար ծրագրի հետագա զարգացման համար:

Ծառայության աշխատանքի սկզբունքը դյուրին է`օգտատերերը  մտնում են կայք և անանուն  ընտրում  նրան,  ում հետ կուզենային մտերմանալ: Եթե պարզվում է, որ ցանկությունը փոխադարձ է , Bang With Friends -ը այդ մասին տեղեկացնում է: Իհարկե , երկուսն էլ դրա համար պետք է ակտիվացնեն ծառայությունը:

Business Insider -ը  կապվել է  գործարքին ծանոթ մարդկանց հետ  և  նրանցից անանուն մեկնաբանություններ ստացել: Պարզվում է , որ  Bang With Friends ստեղծողները արդեն հասցրել են որոշ ներդրումներ ստանալ  Great Oaks վենչուրային բանկից: Ներդրողները նկատել են, որ նախագիծը ” բավականաչափ հիմար է, սակայն նման պատահական արտադրանքի համար  այն մեծ հեռանկարներ ունի”:

Այժմ  հավելվածիը ունի  մոտ 820000 օգտատերեր: Այն դեռևս դրամայնացված չէ:  Նախագծի հաջողությունն  առաջացրել է մեծ թվով  նմանակներ: Օրինակ,   “ՎԿոնտակտե” սոցիալական ցանցում  արդեն գործում է  “Ցանկանում ես ինձ” ծառայությունը, որից օգտվում է  81000 մարդ: Ի միջի այլոց, դրամայնացման  մոդելը շատ պարզ է. օգտատերը կարող է ընտրել հինգ հոգի, իսկ լրացուցիչ պոտենցիալ զուգընկերների համար վճարել”ձայներով” (“ՎԿոնտակտեի” ներքին վալյուտայով).