Ադրբեջանի նախագահի թեկնածուն կարող է դատապարտվել 4-12 տարվա ազատազրկման

թեկնածուԱդրբեջանում նոր մեղադրանք է  ներկայացվել հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, ներկայում անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը,  ընդդիմադիր գործչի վրայից հանվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում) մեղադրանքը և ներկայացվել է ՔՕ  220-րդ հոդվածով նոր մեղադրանք (անկարգությունների կազմակերպում), որը նախատեսում է 4-12 տարվա ազատազրկում:

“Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նման քայլերով ցույց են տալիս, որ կարող են շինծու մեղադրանքներով տարիներով դատապարտել ցանկացած ընդդիմադիր գործչի”,-“Թուրան” գործակալության հետ զրույցում հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը մեղադրվում էր հունվարի 23-24-ին Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու մեջ: Փետրվարի 4-ին Նասիմի շրջանի դատարանը 2 ամսով ձերբակալել է նրան, այնուհետև ձերբակալության ժամկետը երկարաձգվել է, իսկ Մամեդովը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է “խղճի բանտարկյալ”: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 9-ին սկսել է նրա գործի ուսումնասիրությունը և մինչև հունիսի 18-ը սպասելու է Ադրբեջանի կառավարությանը ուղղված հարցերի պատասխանին:

Հավելենք, որ ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:
 

Վրաստանը Ադրբեջանին առաջարկել է ռազմական ինքնաթիռներ արտադրել

օդանավՎրաստանը հրավիրել է Ադրբեջանին մասնակցելու ռազմական օդանավերի արտադրության համատեղ ծրագրին:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանն են հաղորդել ռազմական աղբյուրները, Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման և արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում:

Պաշտոնական տվյալների համաձայն` 2002-2003թթ. Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական “Elbit Systems” ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը ստացել են “Սքորփիոն” անվանումը:

Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին վաճառել է Su-25 օդանավեր, վերանորոգել է Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչև 900 օդանավ:

Քրդական շարժման առաջնորդները մեկական նամակ են ուղարկել Իրաքի նախագահին

ocalanՔրդստանի տարագիր խորհրդարանի Եվրապայում գործող ղեկավարներից Միհեմիդ Էմին Պենջիվինին հայտարարել է, որ քրդական շարժման առաջնորդներ Աբդուլլահ Օջալանն ու Մուրադ Քարայըլանը Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիին մեկական նամակ են գրել և նախագահի կնոջ՝ Հերո Թալաբանիի միջոցով ուղարկել են նրան: «Radikal»-ը, վկայակոչելով «ANF» փոխանցած լուրը, հայտնում է, որ երեկ Սուլեյմանիեում Քրդստանի հայրենասերների միության շենք մտնելիս, Պենջիվինին  դիմավորել է Հերո Թալաբանին: Հայտնի է դարձել, որ Օջալանը այս նամակը վաղուց էր գրել, քանի որ Իմրալը կղզի մեկնած Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատվիրակությանը նա ևս խնդրել էր փոխանցել այս նամակը Թալաբանիին: Սակայն Իրաքի նախագահը և նրա կինը այդ ժամանակ արտասահմանում էին գտնվում, այդ պատճառով էլ նամակի փոխանցումը հետաձգվեց:

Պենջիվինին հայտնել է, որ Օջալանը իր գրած   նամակում Թալաբանիին մաղթում է շուտափույթ առողջանալով ջանքերի գործադրում Իրաքի և տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում: Օջալանը իր նամակում Թալաբանիին պատմում է այն հիշողությունների մասին, երբ նրանք միասին բնակվում էին Լիբանանում և այլ վայրերում: Քրդական շարժման առաջնորդը նշում է նաև, որ Քրդական հարցում իրենք Իրաքի նախագահի հետ միևնույն հայացքներն ունեն: Պենջիվինին հայտնել է, որ PKK–ի Քանդիլի առաջնորդ Մուրադ Քարայըլանը ևս Թալաբանիին հղած իր նամակում նախագահին շուտափույթ առողջացում է մաղթում:

Բաքվում մեկնարկել է Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված «Tour d’Azerbaidjan-2013» հեծանվավազքը

azer Մայիսի 1-ին Բաքվում մեկնարկել է «Tour d’Azerbaidjan-2013» կոչվող առաջին միջազգային հեծանվավազքը՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին: Մրցաշարի առաջին փուլը սկսվեց երեկ առավոտյան Հեյդար Ալիևի անվան կենտրոնի շենքի մոտից: 157 կիլոմետրանոց տարածությունը առաջինը հաղթահարեց ադրբեջանական թիմի գերմանացի հեծանվորդ Քրիստոֆեր Շվայցերը, երկրորդը՝ ուկրաինացի Մաքսիմ Ավերինն էր, իսկ երրորդ տեղին արժանացավ հոլանդացի Մարտին վան Տրեյպը:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միցաշարին մասնակցում են թիմեր աշխարհի 25 երկրներից: Հեծանվավազքի երկրորդ փուլը, որը ենթադրում է 183 կմ տարածության հաղթահարում, կսկսվի Գոբուստանի շրջանում՝ Կասպից ծովի ափից և կավարտվի Իսմալիլի շրջանում: Մրցաշարի եզրափակիչ 5-րդ փուլը կմեկնարկի մայիսի 5-ին, Բաքվում:

Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել

an3001367412357Թուրքիայի Իզմիրում  թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները  թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին   զատկին Ստամբուլում  հրեական գերեզմանատունը պղծվել էր:

Ամերիկայում մահացել է ռեփեր Քրիս Քելին

400x22534-ամյա երգիչը մահացել է Ատլանտայի հիվանդանոցում:

Mac Daddy կեղծանունով ռեփերը  “Kris Kross” ռեփ-դուետի մասնակիցներից մեկն էր: Որոշ տվյալների համաձայն, նա հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում: Երաժշտի մահվան պատճառը դեռևս անհայտ է:

“Kris Kross”   դուետը ստեղծվել է  անցած դարի 90-ականներին, խմբում  13 տարկան  2 տղաներ էին` Քրիս Քելին ու Քրիս Սմիթը: 1998-ին խումբը կազմալուծվեց, ու  երաժիշտները սկսեցին կարիերան իրարից առանձին: Այս տարի նրանք կրկին հանդիպեցին, որ իրենց գործունեության 20 ամյակի առթիվ համատեղ թողարկեն  So So Def Records :

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել

o_670262Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված,  չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ  գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic  ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:

Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:

Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով  թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող  այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:

Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության  SpaceShipTwo սուբուղեծրային  օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին  օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:

 

Իտալիայում սևամորթ կին նախարարի հասցեին վիրավորանքների տարափ է տեղացել

Cecile-Kyenge-KashetuԻտալիայում հետաքննում են  նախարարներից մեկի հասցեին արված ռասիստական վիրավորանքների փաստը: Օրեր առաջ Կոնգոյից ակնաբույժ Սեսիլ Կյենգեն դաձավ ինտեգրացիայի հարցերով նախարար: Նրա նշանակումից անմիջապես հետո  ուլտրաաջերի  և “Հյուսիսի լիգայի” կողմնակիցների կայքերում նրա հասցեին վիրավորական արտահայտությունների տարափ տեղաց:

Հետաքննությունը ձեռնարկել է Իտալիայի կառավարության կազմում  մեկ այլ  նախկին օտարերկրացի` հավասար իրավունքների, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարար, ազգությամբ գերմանացի  Յոզեֆա Իդեմը:

Նաոմի Քեմփբլն ու Վլադիսլավ Դորոնինը բաժանվել են

a8f35e63c01461b623878149ab72ea04Ամերիկյան մամուլը գրում է ամենահայտնի աստղային զույգի բաժանման մասին: The New York Post տեղեկացմամբ, Նաոմի Քեմփբլի ու ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի սիրավեպը մոտեցել է  ավարտին:

Սիրահարները հավատացնում են, թե պարզապես թայմ-աութ են վերցրել, իսկ ուրիշները պնդում են, որ դա ավելի շուտ վերջակետ է: “Россия 24” տեղեկացնում է, որ զույգին միասին չեն տեսել մարտի սկզբից: Նաոմին երեկույթներին ներկայանում է առանց Դորոնինի, իսկ վերջինիս էլ նյույորքյան հյուրանոցի բարում տեսել են անծանոթ շիկահերի հետ:

ԱՄՆ-ում եղբայրը սպանել է 2 տարեկան քրոջը

130501225936-dnt-ky-brother-shoots-sister-00002701-story-topԱմերիկյան Կենտուկկի նահանգի ոստիկանությունը հետաքննում է 2-ամյա երեխայի մահվան փաստը: Երեխան զոհվել է 5 տարեկան եղբոր պատահական կրակոցի հետևանքով:

Ոստիկանության տեղեկություններով, զենքը երեխային նվիրել էին անցած տարի, տղայի ծննդյան առիթով: Հետաքննությունը հաստատել է, որ այդ պահին երեխարի մայրը տանն է եղել: Զենքը պահվել է սենյակի անկյունում, սակայն, ինչպես ոստիկանությունն է հայտնել, տան անդամները  տեղյակ չեն եղել, որ այն լիցքավորված է:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել

130501234153_skull_304x171_apԱմերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն 130501233137_girl_304x304_reuters_nocreditԱմերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:

Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային:  Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն)  Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:

Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:

“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:

Մրայա Քերին և Նիք Քեննոնը իրենց երկվորյակների ծննդյան օրը թարմացրել են իրենց հարսանեկան երդումները

m7Մրայա Քերին և Նիք Քեննոնը Դիսնեյլենդում երեքշաբթի երեկոյան՝ ապրիլի 30-ին, կազմակերպել են իրենց երկրորդ հարսանիքը: Նրանց երկվորյակների երկրորդ տարեդարձը լրանում էր հենց իրենց հարսանիքի հինգերորդ տարեդարձի օրը: Այսպիսով՝ նրանք որոշել էին այդ երկու տոնակատարությունները նշել՝ թարմացնելով իրենց հարսանեկան արարողության երդումները:

Մրայան առանց ուսակապերի, սպիտակ զգեստ էր կրում և արարողությանը ժամանել է կառքով իր փոքրիկ աղջկա հետ, որը նույնպես սպիտակ զգեստ էր կրում իր մայրիկի հարսանեկան տեսքին համապատասխան տեսք ունենալու համար:

Մայրիկին և աղջկան հայտնի քնած գեղեցկուհու դղյակի առջև դիմավորել է Քեննոնը իրենց որդու հետ: Հայրը և որդին նույնպես համապատասխան էին հագնված:

Իրենց երկրորդ հարսանեկան արարողությունից առաջ Մրայան Tweeter-ում տեղադրել էր ամուսնու հետ իր լուսանկարը՝ հայտնելով, որ նա աշխարհի ամենալավ ամուսինն է, իսկ ինքը՝ շատ երջանիկ մայրիկ:

Թուրքական ավիաուղիների ուղեկցորդուհիներն այսուհետ չեն կարող վառ գույնի շրթներկ օգտագործել

pamada  Երեկ հայտնի դարձավ, որ թուրքական ավիաուղիների բորտ-ուղեկցորդուհիներին արգելվում է օգտագերծել կարմիր, վարդագույն կամ որևէ վառ գույնի շրթներկ: Հայտնի է դարձել նաև, որ այսուհետ այն ուղեկցորդուհիները, որոնց մարմնի երևացող մասերում դաջվածք կա, չեն կարող աշխատել ընկերությունում, ավելին, աշխատանքի ընդունվելու համար նրանց դիմումներն անգամ չեն ընդունվելու: Անձնակազմի արտաքին տեսքը պայմանավորող կանոնակարգը հետևյալն է. «Դիմահարդարումը պետք է զուսպ լինի՝ պաստելային գույներով: Արգելվում է կեղծամ կրել, մազերը պետք է բնական գույներով ներկված լինեն:»

Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վերոնշյալ արգելքների հարցին է անդրադարձել Շվեյցարիայի ֆրանսիական մասի TSR 1 և TSR  հեռուստաալիքները: «Այն հանգամանքը, որ ղեկավարությունը խառնվում է անձնակազմի դիմահարդարման և վարսահարդարման հարցերին, քննադատության է արժանացել լիբերալ և դեմոկրատական շրջանակների կողմից»,-հնչել է հետուստաեթերից՝ թուրքական ավիաընկերության որոշումը որակելով որպես անհավատալի:

Պետք է նշել, որ այս շվեյցարական հեռուստատեսությունը անցած շաբաթ անդրադարձել էր նաև վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե այրանը (թան) թուրքական ազգային խմիչքն է: «Երկար տարիներ է մենք գիտենք, որ թուրքական ազգային խմիչքը  ռաքըն (անիսոնի օղի) է»,-նշել է հեռուստաալիքը:

 

ԱՄՆ-ում ոստիկանությունը կհետևի թուլամտությամբ տառապող հիվանդներին

թուլամտությունԱՄՆ Դելավեր Նահանգի Սասեքս շրջանի  ոստիկանությունը որոշել է հետևել թուլամտությամբ տառապող հիվանդներին, քանի որ կորածներին փնտրելու համար ծախսվում է հարյուր հազարավոր ֆունտ: Այս մասին հայտնել է Daily Telegraph-ը:

Հիվանդներին հետևելու համար նրանց գոտիների, վզի, հագուստի կամ բանալիների վրա կտեղադրվի GPS սարք, որը թույլ կտա նրաց ընտանիքներին և ընկերներին տեսնել՝ որտեղ են նրանք գտնվում:

Այս մեթոդը նախկինում կիրառվել է շուրջ 100 տեղական մարմինների կողմից, սակայն սա առաջին դեպքն է, երբ ոստիկանությունն է հանդես գալիս նման առաջարկով:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Տանյա Ջոնսի խոսքով՝ GPS-ի կիրառումը կնվազեցնի  ոչ միայն  ընտանիքի անհանգստությունը, այլ նաև խնդիրը լուծելու համար ոստիկանության ծախսած ժամանակը:

Ծրագրին ընդդիմացող թոշակառուները համարում են այն անմարդկային:

Հռոմի պապը դատապարտել է Բանգլադեշում «ստրկական աշխատանքը»

հռոմի պապՉորեքշաբթի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Բանգլադեշի փլուզված գործարանի վարած քաղաքականությունը՝ անվանելով այն «ստրկական աշխատանք»:

Հիշեցնենք, որ գործարանի փլատակներից գտնվել են  ավելի քան  400 դիակներ:

Պատարագի ժամանակ Պապը ասել է, որ ցնցվել է՝ իմանալով գործարանի աշխատակիցների եկամուտը: Ամսական 38 եվրոյով աշխատելը նշանակում է կատարել ստրկական աշխատանք, ասել է նա:

«Այսօր ստրկությանը փոխարինել է Աստծու կողմից տրված գեղեցկությամբ՝ արարելու, աշխատելու և արժանապատվություն ունենալու ունակությամբ: Ինքա՜ն եղբայրներ և քույրեր են համարում իրենց այդպիսին: Արդարացիորեն չվճարելը և միայն շահույթով առաջնորդվելը Աստծու կամքին հակառակ է»,- ասել է Պապը:

Արքայադուստրն օգտագործում է ինքնաթիռի շարժիչի արտադրած քամին և ջերմությունը արվեստի գործեր ստանալու համար (լուսանկարներ, տեսանյութ)

p4Արքայադուստր Թարինան վոն Անհալթը, որի ամուսինը Ավստրիայի մահացած արքայազն Յուրգեն վոն Անհալթն էր, արվեստի գործեր է ստեղծում օգտագործելով հզոր և թանկարժեք վրձին՝ ինքնաթիռի շարժիչ:

Ֆլորիդայի Մայամի քաղաքի բնակիչը կանգնում է 11 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռի գործի գցված շարժիչի հետևում և ներկը նետում օդ, որը, շարժիչից արտադրված քամու ազդեցության տակ տարբեր ձևեր ընդունելով, շիթերով թափվում է կտավի վրա:

*** BESTPIX *** Artist Creates Painting Using Jet EngineՆկարելու այս եղանակը ոչ միայն տարօրինակ է, այլև որոշակի պատրաստվածություն է պահանջում, քանի որ ինքնաթիռի շարժիչի արտադրած քամին մի քանի անգամ ուժեղ է փոթորկի ուժից, իսկ ջերմաստիճանը հասնում է 260 աստիճան ցելսիուսի:

WPBF.com-ի տեսահոլովակում արքայադուստրը հայտնում է, որ նույնիսկ ինքը, որ ստեղծում է այդ արվեստի գործերը, չի կարող կրկնօրինակել իր կտավները:

Արքայադուստրն  առաջին կինն էր, որ 2006 թ-ին ստեղծեց Jet Art այն բանից հետո, երբ իր մահացած ամուսինը ստեղծեց այս արվեստի ձևը 1982թ-ին:

Artist Creates Painting Using Jet EngineԱյժմ նա նույնիսկ ինքնաթիռի շարժիչը օգտագործում է հագուստ ստեղծելու համար՝ ներառյալ սպորտային հագուստ, լողազգեստներ, ջինսեր, որոնք նա առաջին անգամ ցուցադրել է  անցած տարվա փետրվարին Նյու Յորքի Fashion Week-ի ժամանակ:

Այս անգամ Նյու Յորքում ծնված արքայադուստրն  իր արվեստը ցուցադրել է Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում, որտեղ մասնավոր ինքնաթիռներ արտադրող Learjet ընկերությունը նշում էր իր 50-րդ տարեդարձը:

Երեքշաբթի սկսված միջոցառման շրջանակներում արքայադուստրը երկու օրվա ընթացքում կնկարի 101 կտավներ՝ օգտագործելով Learjet-ի շարժիչի հզորությունը:

Ըստ Jet Art-ի կայքի` նկարչական այս արվեստը աշխատում է շարժիչի արտադրած ջերմության շնորհիվ, քանի որ ներկի գույները ջերմությունից հալվում և խառնվում են իրար:

Հրապարակվել են քննարկումների ժամանակ Օբամայի նստելաձևի լուսանկարները (լուսանկարներ)

o1Vanity Fair-ի կողմից հավաքված, Սպիտակ տան կողմից պաշտոնապես հրապարակված նկարներում երևում է նախագահ Օբամայի նախագահության «հետ նստած» բնույթը:

Լուսանկարներում երևում է, որ Օբաման հաճախ մարմնի հանգիստ ժեստեր է ցուցադրում լարված իրավիճակներում՝ ոտքերը խաչելով և մի ծունկը թեթևակի վեր բարձրացնելով:

Այդ լուսանկարների մեջ ամենաակնառուն նախագահի`  ոտքերը իր աշխատասեղանին դրված նկարն է: Սակայն սա սովորական աշխատասեղան չէ. այն թագուհի Վիկտորիայի կողմից 1880թ-ին նախագահ Ռեզերֆորդ Հեյսին նվիրված «Վճռականության» սեղանն է:

Նկարներում Օբաման պատկերված է իր խորհրդականների հետ երկրի գործերը քննարկելիս:

Եվ անկախ այն բանից, թե նրանք ինչ են քննարկում՝ ողբերգական դեպքեր, թե կենսական նշանակության տնտեսական քաղաքականություն,  նախագահն  իր շուրջ գտնվող մարդկանց համեմատ ավելի հետ է նստած:

Նյութաունի հրաձգության, Եգիպտոսում կամ Լիբիայում արտաքին քաղաքականության քննարկման ժամանակ Օբաման կա´մ ոտքերը խաչած է սեղանի վրա, կա´մ ձեռքերը դրած է գլխին:

Սակայն առավել հաճախ նա իր ոտքերը դնում է Օվալաձև աշխատասենյակի հայտնի Վճռականության սեղանի վրա:

Ստամբուլում շարունակվում է մայիսմեկյան լարվածությունը, կան բազմաթիվ վիրավորներ

viravor Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների պատճառով արդեն բազմաթիվ վիրավորներ կան: Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի
նախագահ Ումիդ Էֆեն նշել է. «Շիշլիում մեծ թվով վիրավորներ գտնվում են Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում: Սակայն շենքը շրջափակված է և չեն կարողանում դուրս բերել վիրավորներին: Բեշիքթաշում ևս բազմաթիվ վիրավորներ փողոցում են մնացել, նրանց ևս օգնություն չի ցուցաբերվում»:

«Radikal»-ը հաղորդում է, որ ստեղծված լարվածությունից իր դժգոհությունն է հայտնել նաև Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Սուրեյա Օնդերը: «Այս լարվածությունից ո՞վ է օգուտ քաղում: Խեղճ աշխատավորը միայն մեկ օր ունի, ինչ իմաստ կա այն այսպես փչացնել: Չէ որ ամեն օր աղքատության պատճառով նրանք տուժում են»,-նշել է պատգամավորը:

Ստամբուլում 1970 թվականից ի վեր առաջին անգամ փակվել են կամուրջները

kamurj  Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում արգելվել են մայիսմեկյան տոնակատարությունները: Դրա համար թուրքական ոստիկանությունը շատ հետաքրքիր մեթոդի է դիմել: Քաղաքի կամուրջներից երկուսը՝ Գալաթան և Ուսքանփարը, երկու կես են եղել, որպեսզի փակվի երթևեկությունը: Ստամբուլի նահանգապետարանի պլանավորած նախազգուշական միջոցառումների մեջ կամուրջների փակումը նախատեսված չի եղել: Ամեն օր հազարավոր մարդիկ այս կամուրջներով Ստամբուլի մի ափից  անցնում են դեպի մյուսը, սակայն այսօր մարդկանց առօրյան խախտվել է, քանի որ շատերը, այդ թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, «գերի են մնացել» հակառակ ափին: Իսկ լուսանկարիչները հնարավորություն են ստացել անմահացնել ստամբուլյան դատարկ կամուրջների պատկերը:

«Radikal»-ը գրում է, որ վերջին անգամ միայն 1970 թվականին էր նման բան պատահել, երբ հունիսի 6-ին Գալթա կամուրջը փակել էին՝ արգելելով աշխատավորների երթը: Այդ տարի տեղի ունեցած ցույցերին, որոնց 10 հազար մարդ էր մասնակցում, 3 մարդ էր զոհվել, 200 հոգի վիրավորվել էր: