Սաուդյան Արաբիան մտադիր է հանգստյան օրերը սահմանել “հրեաների նման”

an3001366637804Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհուրդը, առաջարկել է հինգշաբթի-ուրբաթից հանգստյան օրերը փոխադրել ուրբաթ-շաբաթ: Սաուդյան բազմաթիվ գործարարներ նշում են, որ ներկայիս կարգը խանգարում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններին ու սահմանափակում իրենց հնարավորությունները: Իսկ արմատական  իսլամիստները նշում են, որ հանգստյան օրերի տեղափոխումը  Սաուդյան Արաբիային մոտեցնում է հրեական ավանդույթներին:

Սաուդյան ԱրաբիանՊարսից ծոցի վերջին երկիրն է, որտեղ հանգստյան օրեր են համարվում հինգշաբթի-ուրբաթը: Հունիսից այդ երկիրը ևս կանցնի նոր շաբաթակարգի` “ինչպես հրեաների մոտ”,գրում է ISRAland կայքը:

Lufthansa-ի գործադուլի պատճառով տուժել է 150 հազար ուղևոր

i (3)Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը հարկադրել է 150 ուղևորների փոխել  իրենց պլանները:

Բողոքի նախազգուշական 24-ժամյա ակցիան ԳԴՀ-ի խոշորագույն  ավիափոխադրողին տասնյակ միլիոնների վնաս է պատճառել:  Ընկերության ներկայացուցիչ Մարտին Ռիկեի խոսքով, 150 հազար ուղևորներից միայն 100 հազարին է հաջողվել ժամանակին տեղեկացնել չվերթի հետաձգման մասին, ինչի շնորհիվ ԳԴՀ-ի օդանավակայաններում հանգիստ իրավիճակ է:

Ընկերությունն իր հաճախորդներին  ստեղծված իրավիճակի պատճառով ընտրության մի քանի տարբերակ է առաջարկել.նրանք կարող են անվճար հաջորդ օրն ամրագրել տոմսերը կամ էլ գումարը հետ ստանալ:

Lufthansa-ն ապրիլի 22-ին  հետաձգել էր բոլոր թռիչքները: Սպասարկման ոլորտի աշխատակիցների Verdi  արհմիությունը ընկերությունից պահանջում է վերանայել պայմանագրերի տարիֆներն ու ավելացնել աշխատավարձերը:

Ընկերությունը համաձայնել է աշխատակիցների որոշ խմբերի աշխատավարձերի  աստիճանաբար ավելացում 29 ամսվա ընթացքում,  3%-ով: Սակայն զբաղվածության ապահովման  երկարաժամկետ երաշխիքների տրամադրումից հրաժարվել է:

Բացի այդ, ավիաընկերությունը մտադիր է արհմիության դեմ հայց ներկայացնել դատարան, քանի որ կարծում է, որ բողոքի ակցիան դուրս է նախազգուշական գործադուլի շրջանակներից:

 

 

 

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրում են վերացնել կուսակրոնությունը

51758b68-d8ed-7ae9-d8ed-7ae6c104e0fa.photo.0Նախկին եպիսկոպոսի կինը` 87-ամյա Կլելիա Լուրոն մտադիր է Հռոմի պապին խնդրել  վերացնելու հոգևորականության կուսակրոնությունը:

Կինն անձամբ ծանոթ  է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ու ենթադրում է, որ կարող է վերջինս հավանության արժանացնել այդ գաղափարը, քանի որ “նման փոփոխությունները կլուծեն հոգևորականների պակասը և կոգեշնչեն շատ կաթոլիկների”:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակրոնությունն անհրաժետ է, սակայն չի բացառել ապագայում հնարավոր փոփոխությունները:

Նիդեռլանդների թագավորը գահ կբարձրանա ռեփի ոճով օրհներգի ներքո

o_732725 Նիդեռլանդների նոր թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի գահ բարձրանալու օրը կկատարվի մի օրհներգ, որը մինչ այդ խիստ քննադատական արձագանքներ էր ստացել: Որոշումը հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեինն է:

Անցած ուրբաթ, ապրիլի 19-ին Ջոն Զուբանկի ստեղծագործությունը ներկայացվել էր հանրության ուշադրությանը և   մեկ-երկու օրում  40 հազար բացասական արձագանք  ստացել: Երաժշտական առումով, ժողովրդին դուր չէր եկել  ռեփի ոճով կրկներգը: Այն համարվեց հասարակ ու հավակնոտ:

Չնայած դրան, Հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեն որոշեց, որ ամեն դեպքում ապրիլի 30-ին երեկոյան, տոնական համերգի ժամանակ կկատարվի հենց այդ տարբերակը: Կոմիտեի անդամ, հայտնի թատերական իմպրեսարիո Յոոփ վան Էնդեն հայտարարել է.”Հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 40%-ին այն դուր չի եկել, սակայն 60 %-ն այն հավանել է”: Նրա խոսքով,  կոմպոզիցիան երաժշտական չարտերում առաջին հորիզոնականներում է, իսկ դպրոցներում արդեն  ուսուցանվում է:

2013-ի հունվարի 6-ին  Նիդեռլանդների Բեատրիքս թագուհին դիմեց ազգին հեռուստաուղերձով.նա հրաժարվեց գահից հանուն ավագ որդու: Հրաժարման ակտի ստորագրումից հետո, թագուհի Բեատրիքսը կկրի “ Ձերդ թագավորական գերազանցություն  Նիդեռլանդների արքայադուստր Բեատրիքս, Օրանսկ-Նասսաուի արքայադուստր” տիտղոսը: Հրաժարման ակտի ստորագրումն ու Վիլլեմ Ալեքսանդրի գահակալության հանդիսությունը կկատարվի նույն օրը, 2013-ի ապրիլի 30-ին:

 

 

Իսրայելական պատվիրակությունը «Mavi Marmara»-ի գործով Անկարայում է

israilԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ իսրայելական պատվիրակությունը Թուրքիայում է քննարկելու համար 2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հարցը:

Երկու պետությունների միջև կայացված համաձայնությամբ՝ Իսրայելը իր ներողությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, պարտավորվել է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին և բացել Գազայի հատվածի սահմանը հումանիստար օգնության առաքելությունների համար: Այս հարցերը Անկարայում քննարկել են Իսրայելի վարչապետ մամլո խոսնակ Յակով Ամիդրորը և նախկին դիվանագետ Յոսեդ Ջեհանովերը: Թուրքական և իսրայելական կողմերի միջև հանդիպումը ընթացել է Թուքրիայի արտաքին գործերի նախարարությունում փակ դռների հետևում:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

237.Armenian Genocide Commemoration event in the France 22.04.2013Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

“Իմաստունների հանձնաժողովը” մոմ է վառել Թուրքիայի վերջին հայկական գյուղի եկեղեցում

“Իմաստունների հանձնաժողովը” մոմ է վառել Թուրքիայի վերջին հայկական ÕԹուրքիայում քրդական հարցի կարգավորման համար ստեղծված “Իմաստունների հանձնաժողովի” անդամները երեկ այցելել են Վաքըֆլը, որը Թուրքիայում մնացած վերջին հայկական գյուղն է, հաղորդում է թուրքական “Միլլիյեթ” թերթը։

Պատվիրակության անդամները այցելել են Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, մոմ վառել։ Դերասանուհի Լալե Մանսուրը հայերին ողջունել է հայերենով՝ ասելով.” Ձեզ շատ ենք սիրում: Ողջույն և բարով եկաք”։

Պատվիրակության կազմում գտնվող թուրք հայտնի դերասան Քադիր Ինանըրը հայ քաղաքացիներին խոստացել է, որ ստեղծվելիք նոր Սահմանադրությունը լուծելու է Թուրքիայում ապրող բոլոր հատվածների խնդիրները։ “Հանգիստ ապրեք, սահմանադրության մեջ դուք էլ եք ընդգրկվելու”, – ասել է նա:

Վաքըֆլըի հայ համայնքի ղեկավարը հիշեցրել է, որ իրենց գյուղը Թուրքիայում մնացած վերջին հայկական գյուղն է։ “Մեր եկեղեցին 100 տարեկան է։ Այստեղ ապրում ենք արդեն 135 տարի։ Ցավոք, մեր գյուղը Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղն է”,-ասել է նա։

 

Համայնքի ղեկավարը նշել է նաև, որ քանի որ իրենք ընդամենը 29 աշակերտ ունեն, գյուղում դպրոց չի բացվում, և երեխաներին ստիպված ուղարկում են Ստամբուլի հայկական դպրոցները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեծ Բրիտանիայում

        238.Armenian Genocide Commemoration  event in Great Britain 22.04.2013  Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։

Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը ծաղկեպսակներ զետեղեցին։

Քայլարշավի ավարտին կազմակերպիչները բրիտանահայ համայնքի անունից Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակ հանձնեցին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակ։

Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքի ցույց են կազմակերպել ԵԽ-ի շենքի առջև

Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքի ցույց են կազմակերպել ԵԽ-ի շենքի առÕՖրանսիայում և եվրոպական այլ քաղաքներում գործող ադրբեջանական և թուրքական սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները բողոքի ցույց են կազմակերպել Ստրասբուգում գտնվող Եվրոպյի Խորհրդի (ԵԽ) շենքի առջև:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ցույցի մասնակիցները այս կերպ “իրենց բողոքն են արտահայտել” ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության դեմ:

Ըստ գործակալության` ԵԽԽՎ-ի այսօրվա լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանում  տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Բացի դրանից այս տարվա մայիսից Հայաստանը 6 ամսվա ընթացքում  ստանձնելու է ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

 

Հունաստանի նախկին նախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ

4Հունաստանի նախկին նախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջՀունաստանի նախկին նախարարը Աթենքում կանգնած է դատարանի առջև պաշտոնավարման ընթացքում գումարի լվացման մեղադրանքով:
Ակիս Ցոչածոպուլոսը մեղադրվում է ռուսական հակահրթիռային համակարգի և գերմանական սուզանավերի գնման ընթացքում կաշառակերությամբ զբաղվելու մեջ: Այդ պատճառով պետությունը կատարել է միլիոնների գերծախս:
Պաշտպանության նախկին նախարարը հերքում է մեղադրանքները:
Գործում նաև մասնակցություն են ունեցել նրա կինը, դուստրը և նախկին գերմանուհի կինը:
Ցոչածոպուլոսին սպառնում է 20 տարվա ազատազրկում:
.

Գերմանիան տուգանել է Google-ին

3Գերմանիան տուգանել է Google-ինԳերմանիան տուգանել է Google-ին իր վիճահարույց Street View ծառայության մշակման նպատակով անլեգալ ճանապարհով էլ-հասցեներ, գաղտնաբառեր և լուսանկարներ հավաքելու համար:
Համբուրգում գտնվող տվյալների պաշտպանության գրասենյակը ԱՄՆ ինտերնետի հսկային տուգանել է 145.000 եվրո:
Պարզվել է՝ երբ Google-ի մեքենան 2008-ից 2010թթ ընթացքում՝ Street View գործառույթը մշակելու նպատակով, քաղաքի փողոցներով վարելիս նկարահանել է ճանապարհները, այն նաև անապահով անլար ցանցերից որոշակի տվյալներ է հավաքագրել:
Համբուրգի իշխանությունները հայտարարել են, որ մեքենայի ձեռք բերած տվյալները պարունակում են անձնական բազմաթիվ տվյալներ, ինչպիսիք են էլ-հասցեները, գաղտնաբառերը, լուսանկարները:

Մամեդյարովը հանդիպել է Կնեսեթի անդամ Ավիգդոր Լիբերմանի հետ

Մամեդյարովը հանդիպել է Կնեսեթի անդամ Ավիգդոր Լիբերմանի հետ (1)Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկող հարաբերությունների վերաբերյալ հարցեր, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հեռանկարներ, Ղարաբաղյան հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում:
 

 

 

 

Բրազիլիայում 23 ոստիկան դատապարտվել է 156 տարվա ազատազրկման

բանտԲրազիլիայում դատարանը 156 տարվա ազատազրկման է դատապարտել 23 ոստիկանի` Սան Պաոլո քաղաքում 1992-ի  խռովության   ժամանակ  բանտարկյալներին սպանելու համար, հայտնել է ԲիԲիՍին:

1992-ի հոկտեմբերի 2-ին “Կարանդիրու” բանտում խռովություն էր սկսվել 2 բանտարկյալի վիճաբանության պատճառով: Աստիճանաբար այն վերածվել էր հակամարտող խմբավորումների բախման: Այն ժամանակ այս բանտը Լատինական Ամերիկայում համարվում էր  խոշորագույն  ուղղիչ հիմնարկ, որտեղ 10 հազար բանտարկյալ կար:

Խռովության ճնշման ընթացքում սպանվեց 111 բանտարկյալ, ոստիկանները մեղադրվեցին չարդարացված ուժ կիրառելու մեջ: Գնդապետ Ուբիրաթան Գիմարեսը, որը ղեկավարում էր օպերացիան, 2001-ին մեղավոր ճանաչվեց, սակայն 2006-ին  արդարացվեց վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Ինչպես նշում է ԲիԲիՍին, ոստիկաններին պաշտպանող փաստաբանները պնդում են, որ նրանց գործողություններն  անհրաժեշտ ինքնապաշտպանության  փորձ են եղել: Նրանք  պատրաստվում են կրկին բողոքարկել վճիռը: Բանտարկյալներն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ կարգուկանոնի պահապանները “առանց ընտրության” սպանում էին յուրաքանչյուրին, ով կհանդգներ նայել սպայի աչքերին”:

Նյու Յորքի իշխանությունները վաճառում են “Սենդի” փոթորկից հետո գտնված մեքենաները

սենդիՆյու Յորքի  David R. Maltz  աճուրդում ավելի քան 500 BMW, Cadillac, Toyota մակնիշների մեքենաներ են հանվել վաճառքի: Ավտոմեքենաների տերերը “Սենդի” փոթորկից հետո չեն ներկայացել դրանց հետևից:

Փոթորկից հետո,ավերածությունների մաքրման աշխատանքների ժամանակ  չգիտես որտեղից  հայտնված 3,3 հազար մեքենա էր հավաքվել, որոնք խանգարում էին այդ աշխատանքներին:  Ըստ ամերիկյան օրենքի, դրանք կարող են վաճառվել    պաշտոնական ծանուցումից 10 օր անց: Մոտ 535 ավտոմեքենա այդպես էլ մնացել են առանց տիրոջ ու ,այդ պատճառով էլ իշխանությունները որոշել են դրանք հանել աճուրդի:

Այս շաբաթ արդեն հաջողվել է նման 125 ավտոմեքենա վաճառել: Գնորդներն իրենք պետք է որոշեն`  հարմար է այն իրենց, թե մետաղի ջարդոն  են գնում, որը միայն որպես պահեստամաս կարող են օգտագործել:

“Այն միտքը, որ վաճառվում է ջրհեղեղից տւժած մեքենա, ամենևին չի  նշանակում, որ այն անհնար է նորոգել: Մեզ կհաջողվի մեկը վաճառել 300, իսկ մյուսը` 10 հազար դոլարով”,-ասել է  աճուրդի տան ներկայացուցիչը:

Անցած հոկտեմբերին ԱՄՆ-ին ու Կանադային պատուհասած “սենդի” փոթորկի հետևանքով զոհվեց 120 մարդ: Ամենաշատը տարերային աղետի հարվածից տուժեց Նյու Յորքն ու Նյու Ջերսին: Փոթորկի պատճառած վնասը կազմեց 25 մլրդ դոլար:

Տասնյակ աֆղան դպրոցական աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Թալիբանների կողմից կազմակերպված մասսայական թունավորումից հետո

g3Աֆղանստանի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երեկ 74 դպրոցական աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց նրանց դպրոցի վրա ենթադրաբար թունավորման հարձակումից հետո:

Թախար նահանգի դպրոցներից մեկում աղջիկները վատ էին զգացել ինչ-որ գազի հոտից:

Երեխաների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Առողջապահության նախարարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի կապակցությամբ և տուժածներից արյունը է վերցվել քննության ենթարկելու համար:

Ըստ Թախար նահանգի նահանգապետի ներկայացուցչի՝ հարձակումը նպատակ է ունեցել աղջիկներին խանգարել դպրոց գնալ, ավելացնելով, որ այս մասսայական թունավորման մեջ մեղավոր են կառավարության թշնամիները:

Աֆղանստանում դպրոցական աղջիկների թունավորման այլ դեպքեր ևս եղել, որոնք կազմակերպվել էին ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք դեմ են կանանց կրթություն ստանալուն:

Երեխաներին տեղափոխել էին նահանգային հիվանդանոց, որտեղ նրանց մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, իսկ մյուս մասը ծայրահեղ ծանր վիճակում մնացել էր հիվանդանոցում:

Ոչ մեկ իր վրա չի վերցրել թունավորման պատասխանատվությունը:

Թախարը ռազմական և հանացավոր գործողությունների կենտրոն է դարձել 2009թ-ից ի վեր, երբ այդտեղ ակտիվացել են Թալիբան և Ուզբեկստանի իսլամական շարժումները:

Թալիբանը արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, մինչև նրանց 2001թ-ին դուրս հանեցին և կանայք վերադարձան դպրոցներ հատկապես մայրաքաղաք Քաբուլում:

Աֆղան կանայք իրենց հիմնարար կրթության, քվեարկելու և աշխատելու իրավունքները հետ ստացան 2001թ-ին:

Սակայն մտավախություն կա, որ այս ձեռքբերումները կարող են վերացվել, քանի որ արևմտյան ուժերը պատրաստվում են դուրս գալ երկրից, իսկ Աֆղանստանի կառավարությունը ցանկանում է խաղաղ բանակցություններ սկսել թալիբանների հետ:

 

Պարագվայում նոր նախագահ են ընտրել

պարագվայՊարագվայում նախագահական ընտրություններ են անցկացվել, որտեղ ձայների մեծամասնություն է հավաքել  “Կոլորադո” կուսակցության ներկայացուցիչ, ձեռնարկատեր ու մարզական  մենեջեր  Օրասիո Կարտեսը, հայտնում է ВВС-ն:

Նրա գլխավոր հակառակորդը Լիբերալ կուսակցությունից Էփրային Ալեգրեն է, որն արդեն ընդունել է իր պարտությունը: Ընտրությունների վերջնարդյունքները կհայտարարվեն այսօր:

 

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչին

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է Գազայի հատված, չնայած ԱՄՆ-ի ԱԳՆ նախարար Ջոն Քերին կոչ էր արել հրաժարվել այդ այցից,  հաղորդում է թուրքական “Հուրիյեթ” թերթը` հիմնվելով դիվանագիտական աղբյուրների տրամադրած տեղեկության վրա։

 

“ԱՄՆ-ի կոչը՝ Գազա այցելելուց հրաժարվելու մասին, նորություն չէ մեզ համար։ Այս պահին Էրդողանի`Գազա այցելելու ծրագրում որևէ փոփոխություն չկա”,-ասել է դիվանագիտական աղբյուրը։

 

Նշենք, որ նախօրեին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ իր կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաձգի իր այցը Գազայի հատված։
Ակնկալվում է, որ Էրդողանը մայիսի 16-ին ԱՄՆ կատարելիք պաշոնական այցից հետո Գազայի հատված կայցելի։
 

Օլանդը երկրում ժողովրդականություն չվայելելու ռեկորդ է սահմանել

օլանդՖրանսուա Օլանդը  Հինգերորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում ժողովրդականություն չվայելելու բացարձակ ռեկորդ է սահմանել.նրանից դժգոհ է ֆրանիսացիների 75%-ը:

Սոցիոլոգների տվյալներով`  տնտեսության  անկայունության պատճառով ֆրանսիացիները կորցրել են հավատն իրենց նախագահի նկատմամբ: Նանց կարծիքով, պետության ղեկավարը պետք է  նվազեցնի գործազրկությունը, ոչ թե զբաղվի միասեռ ամուսնությունների օրանականցմամբ:

Օլանդի վարկանշի վրա ազդեց կառավարությունում մարտյան սկանդալը: Ժերոմ Կյուզակը, որը ելույթ էր ունեցել հարկերի խստացման օգտին, պարզվեց, որ ինքն է հարկերից խուսափում: Այդ համատեքստում էլ լրջորեն սասանվեց հավատը վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի նկատմամբ. հարցվածների միայն 30%-ն է հայտնել, որ գոհ է  կառավարության ղեկավարի գործունեությունից:

Ի դեպ, նախորդ ռեկորդը պատկանում է Նիկոլա Սարկոզիին. նրանից դժգոհ էր քաղաքացիների 72%-ը:

 

Ամերիկացիները կարող էին կանխել Բոստոնի ահաբեկչությունը

ահաբեկիչ-եղբայրներԼրագրողներին հայտնի է դարձել, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին ռուսական հատուկ ծառայությունները կապ են հաստատել ԿՀՎ-ի հետ` Թամեռլան Ցառնաևին հատուկ ուշադրություն դարձնելու խնդրանքով:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, ռուսներն ամերիկացիներին հայտնել են, որ Դաղստան կատարած ուղևորության ժամանակ Ցառնաև-ավագը  հանդիպում է ունեցել տեղի զինյալների հետ, մասնավորապես` Հաջիմուրադ Դոլգաթովի (սպանվել է դեկտեմբերին):

Ահաբեկչությունը կազմակերպողների մայրը հայտարարել է, որ իր որդիները չէին կարող ահաբեկիչ լինել, ինչպես նաև հայտնել է, որ ԿՎՀ-ն եղբայրներից ավագին հետևում էր վերջին 5 տարին, քանի որ վախենում էին նրանից:

Իսկ փոքր եղբայրը` Ջոհար Ցառնաևը,  գիտակցության է եկել ու հիմա գրավոր պատասխանոմ է ԿՎՀ-ի հարցերին:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

237.Armenian Genocide Commemoration event in the France 22.04.2013Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: