Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը

china-sphinxԵգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:

Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:

Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:

Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:

Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:

Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:

 

Անկախ

 

Ճապոնիայում զբոսաշրջիկների թվի աճի պատճառով օդաչուների պակաս է զգացվում

japan-pilotsՃապոնիայում զբոսաշրջության աճի հետ մեկտեղ երկրի օդանավակայանները մեծ ջանքեր են գործադրում մարդկանց տեղափոխման պահանջարկն ապահովելու համար, քանի որ բնակչության ծերացման պատճառով օդաչուների պակաս է զգացվում:

Զբոսաշրջությունը Ճապոնիայում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ ապրիլին գրանցել է արտասահմանյան այցելուների թվի ռեկորդային ցուցանիշ, որը 33 տոկոսով ավելին է անցած տարվա համեմատությամբ:

Այս թիվն աճելու միտում ունի, քանի որ երկրի կառավարությունը նպատակադրվել է Ճապոնիայի զբոսաշրջիկների թիվը հասցնել 20 միլիոնի:

Այս ամենի հետ մեկտեղ երկրի ավիացիան այս ամառվա ընթացքում հազարավոր թռիչքներ հետաձգելու խնդրի առջև է կանգնել:

Ճապոնիայի վարչապետ Յուրիկո Կոիկեն, որն աշխատում է ծնելիությունը խթանելու ծրագրերի ուղղությամբ, հայտնել է, որ խնդիրը կրիտիկական մակարդակի վրա է:

Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կանխատեսել էր, որ օդաչուների պահանջարկը կկրկնապատկվի:

Կանխատեսվել էր, որ 2010թ-ին պահանջվող 463,386 օդաչուների համեմատությամբ՝ 2030 թ-ին նրանց պահանջարկը կհասնի 980,799-ի:

 

Անկախ

Կիթառի լեգենդ Էրիկ Կլեպտոնը պատրաստվում է թողնել համերգային շրջագայությունները

Eric ClaptonԷրիկ Կլեպտոնը հայտնել է, որ 50 տարի ճանապարհներին լինելուց հետո պատրաստ է թողնել համերգային շրջագայությունները:

69-ամյա բրիտանացի երաժիշտը նշել է, որ ճանապարհորդելը անտանելի է դարձել, և ինքն անհանգստանում է իր առողջության համար:

Չորս երեխայի հայր Կլեպոտնը, որը նաև պապիկ է դարձել անցած տարի, ավելացրել է, որ ճանապարհորդելու նկատմամբ իր սերը հիմնականում կորել է այն բանի պատճառով, որ երկրների մեծ մասն այժմ դարձել է Ամերիկայի մեկ այլ տարբերակը:

Կլեպտոնը կարծում է, որ շուտով կգա մի օր, երբ ինքն այլևս չի կարողանա կիթառ նվագել:

Երաժիշտը 17 Գրեմի մրցանակներով հանդիսանում է ամենաշատ Գրեմի մրցանակ ստացած բրիտանացին: Նա իր ներկայիս կնոջ հետ ամուսնացել է 2002թ-ին: Նրանք ունեն երեք դուստր:

 

Անկախ

Քեթի Փերին ճանաչվել է թվային տիրույթում ամենաշատ մրցանակներ ունեցող

Քեթի ՓերիՈսկե և պլատինե ձայնագրություններ տրամադրող ընկերությունը Քեթի Փերիին ճանաչել է թվային տիրույթում ամենաշատ գնահատված երգչուհի:

Ամերիկյան ձայնագրությունների արտադրական ասոցիացիայի տեղեկություններով՝ Փերիի երկրպագուները առցանց գնել են 72 միլիոն սինգլ, որը 20 միլիոնով ավել է Ռիհաննայի վաճառած թվային սինգլներից: Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը վաճառված 51 միլիոն թվային սինգլներով:

Երաժշտության արտադրության խումբը ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 1958թ-ից, իսկ թվային ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 2004թ-ից, երբ երաժշտության ներբեռնումը դարձավ երգեր գնելու հիմնական ձև:

Փերին վաստակել է 18 ոսկե, 16 պլատինե և 56 մուլտիպլատինե թվային սինգլների մրցանակներ՝ չհաշված իր «Teenage Dream» ալբոմի համար ստացած մուլտիպլատինե, «One of the Boys» ալբոմի համար ստացած պլատինե մրցանակները:

 Անկախ

Մենք չենք նահանջելու. Մասուդ Բարզանի

mesut-barzani       Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Էրբիլում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն շրջանները, որոնց ճակատագիրը երկար ժամանակ անց պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով, անցել են ՀՅՔԻ-ի վերահսկողության տակ: «Մենք 10 տարի սպասել ենք, որպեսզի իրաքյան կառավարությունը կարգավորի այս խնդիրը: Իրաքյան բանակը հեռացել է խնդրահարույց տարածքներից, այդ պատճառով էլ փեշմերգ (քրդական ռազմական միավորում) ուժերը իրենց հսկողության տակ են առել դրանց վրա՝ հիմնվելով Սահմանադրության 140-րդ հոդվածի վրա: Քիրքուքը հանդիսանում է պատմական քրդական հող, մենք զբաղեցրել ենք այն և չենք պատրաստվում հեռանալ այնտեղից»,-ընդգծել է Բարզանին:

 Անկախ

Եգիպտոսում բողոքի ցույցեր են ռազմական հեղաշրջման մեկամյակի առիթով

Եգիպտոսում բողոքի ցույցեր     Եգիպտոսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման տարելիցի առիթով: Ժողովրդավարության համար պայքարող ազգային կոալիցիայի նախաձեռնությամբ «Ապրել պատվով» կարգախոսի ներքո բողոքի ակցիաներ են ընթանում Ալեքսանդրիայում, Գիզեում, Սուեզում և մի շարք այլ քաղաքներում: Ցուցարարները դժգոհության վանկարկումներ են անում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աս Սիսիի դեմ՝ կրելով «Ռաբիա» խրհրդանշով և «Կհանդիպենք հուլիսի 3-ին» գրությամբ պաստառներ:

 

Անկախ

Նիգերիացի երգչուհին իր կուսությունը փոխանակում է առևանգված դպրոցական աղջիկների հետ

o_97375523-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն  ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:

«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել  աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում:  Դրա մասին նա գրել է  թվիթերյան իր միկրոբլոգում:

Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա`  «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:

Անկախ

Ադրբեջանը ևս ցանկանում է միանալ Եվրամիությանը. Սահակաշվիլի

2 (1)Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին: Այս մասին նա հայտարարել է “Le Temps” թերթի հետ զրույցում:

 

“Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել իմ եվրոպամետ ուղղությանը: Ուկրաինայում այս գաղափարը տարածում է գտնում անգամ ռուսալեզու արևելքում: Պարադիգմը լիովին փոխվել է”, – վստահ է Սահակաշվիլին:

“Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ գործընկերության քայլեր ձեռնարկեն: Ժամանակի ընթացքում նրանք բոլորը կմիանան ԵՄ-ին”, – վստահ է Սահակաշվիլին, տեղեկացնում է “Inopressa”-ը:

 

Անկախ

Լոնդոնի ԹՄՄ – “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո”

Սիփան ՀակոբյանՍ.թ. հունիսի 20-ին Միացյան Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսոթյունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային  Միությունը:

 

Դասախոսությունը իր տեսակի մեջ նորություն էր և, բացի պատմամշակութային առաքելությունից, իր մեջ կրում էր կրթական կարևոր բովանդակություն սփյուռքահայերի և բրիտանացիների համար: Սիփան Հակոբյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում դասախոսությունը մեկտեղվել էր 30 փաստավավերագրական ֆոտոնկարներով և դասախոսության համար ընտրված 9 կոմբոզիտորների (Տ.Չուխաջյան, Ն.Տիգրանյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան) 34-ից ավելի ստեղծագործությունների ձայնագրություններով: Դասախոսության ընթացքում այս կոմպոզիտորների անմիջական կամ ստեղծագործական կապը 1915թ Ցեղասպանության հետ մանրամասնորեն ներկայացվել է և պարզաբանվել Սիփան Հակոբյանի կողմից: Դասախոսության ավարտը եղել է հայերի ազգային և մշակութային եթնոսի պահպանման և զարոթոնքի կոթողը հանդիսացող երաժիշտներից Արամ Խաչատրյանի մասին գրող Համո Սահյանի խոսքերը “Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: …Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…”:

 

Սիփան Հակոբյանը Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի “Կոմիտաս” երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:

 

Դասախոսությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաև երաժիշտներ:

 

“Բազմիցս կատարելով Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները Միացյալ Թագավորությունում և անձնապես Ճանաչելով վերոնշյալ առաջին 2 կոմպոզիտորներին, ինձ համար շատ կարևոր էր ներկա գտնվել Սիփանի այդքան հետաքրքիր դասախոսությանը: Սիփանը կարողացավ լրացնել մի շարգ ժամանագրական  և կենսագրական բացեր իմ գիտելիքներում: Այդ ամենի հետ մեկտեղված ստեղծագործությունների ձայնագրությունները և ֆոտոները այս երեկոն դարձրին ավելի ակտուալ:

 

Ես՝ ինքս, պատրաստվում եմ հանդես գալ համերգով, նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին, և վստահ ցանկանում եմ ասել, որ այս դասախոսությունը ինձ էլ ավելի պիտի օգնի հայկական երաժշտությունը զգալու և ավելի պատշաճ ներկայացնելու համար”:

Յոհան Միշել Կատս

Սինֆոնիետա օրկեստրի դիրիժոր,

Սանկ Պետերբուրգի Պետեր երաժշտական ակադեմիաի պատվավոր փոխնախագահ.

 

 

“Պարոն Սիփան Հակոբյանի դասախոսությունը 19-ից 20-րդ դարերի ակնառու կոմպոզիտորների մասին հիանալիորեն ներկայանալի էր և հետաքրքրաշարժ: Լինելով հայ երաժիշտ, ապրելով և ստեղծագործելով Լոնդոնում, ես համարում եմ սա ոգեշնչվելու անգնահատելի մի երևույթ և հպարտորեն ցանկանում եմ հայտնել իմ հիացմունքը պարոն Հակոբյանի մեր երաժշտական ժառանգության պատմության պրոֆեսիոնալ մատուցման մեջ: Նա հանդիսատեսին գրավեց և կլանեց այս կարևոր թեմայի մեջ՝ պարզորեն մատուցելով իր զեկույցը, որ խրախուսում և մեծարում էր մեր մեծերին: Նշեց, որ երաժշտական զարթոնքը որքան էլ դժվար և անհնարին էր թվում, երբեք էլ չի դադարել՝ անգամ հայոց Մեծ Եղեռնից հետո: Մեծ բավականություն և իրադարձություն էր ներկա գտնվել այսպիսի յուրօրինակ դասախոսությանը և հույսով սպասել Սիփան Հակոբյանի շատ ու շատ այլ դասախոսությունների:”   

 

Կրիստինա Առաքելյան

Կոմպոզիտոր-դաշնկահար,

Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիաի ուսանող

Հղիանալու համար տարիքը կապ չունի

ol3001403864924Ինչպես պարզվեց, տարածված այն կարծիքը, թե 40-ի մոտ արագ ու ինքնուրույն` առանց բուժմիջամտության  բեղմնավորվելու ունակությունը նվազում է, բացարձակ անհիմն է:

«Netmums»-ի աջակցությամբ կատարված հետազոտությունն ապացուցեց, որ 40-ամյա կանայք նույնպիսի շանսեր ունեն երեխա բեղմնավորելու առաջին փորձից սկսած մինչև 6 օրացուցային ամսվա ընթացքում, ինչպես և ավելի երիտասարդ ցեղակիցները: 40-ի սահմանը հատած շատ կանայք իրենք էլ  են զարմանում, թե որքան արագ են հղիանում, քանի որ շատ գիտական հրատարակություններ վստահեցնում են, թե դա երկարատև պրոցես է:

Ուսումնասիրության ընացքում պարզվեց նաև, որ երեխա ունենալ  ցանկացող կանանց մեծամասնությունը հղիացել է  առաջին իսկ ամսում, չնայած մասնագետները հառակն են պնդում:

Անկախ

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալները քննադատել են Իլհամ Ալիևի ելույթը

1“Ադրբեջանը՝ առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է ԵԽԽՎ նստաշրջանում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ այն համարելով անհիմն և կողմնակալ:

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին միավորող դաշինքի հայտարարությունում նշված է. “Ալիևի կոպիտ արտահայտությունները, նրա սպառնալիքներն ու անհարգալից վերաբերմունքը ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ, նրա պնդումները, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, ԵԽԽՎ անդամները սուտ դիրքորոշումը հաստատում են, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը ինքնակամ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել ժողովրդավարական նորմերը”:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ադրբեջանի իշխանությունները գործում են Ալիևի ելույթին համապատասխան՝ շարունակելով խախտել իրավունքներն և հետապնդել իրենց ընդդիմախոսներին:

Դաշինքը Ադրբեջանի իշխող ռեժիմից պահանջում է դադարեցնել այդ անարդար պրակտիկան, իսկ ԵԽԽՎ-ին՝ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու համար ադեկվատ քայլեր ձեռնարկել՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով:

Անկախ  

Նիգերիացի երգչուհին պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ»-ին պատանդ աղջիկների ազատության դիմաց

nigeria23-ամյա նիգերիացի փոփ երգչուհի Ադոկիյեն ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությանը առևանգված 276 նիգերիացի աղջիկների ազատության դիմաց: «Առևանգված աղջիկները 12-ից 15 տարեկան են: Ես և նրանցից տարիքով մեծ եմ, և ավելի փորձառու: Եթե ստիպված լինեմ, ամեն գիշեր կարող եմ գոհացնել 10-12 տղամարդու: Միայն թե այդ աղջիկներին ազատ արձակեք և թույլ տվեք, որ վերադառնան իրենց ընտանիքներին»,-հայտարարել է երգչուհին՝ դիմելով ահաբեկիչներին:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝  նիգերիացի երգչուհին այս համարձակ առաջարկը հրապարակել է նաև իր «Twitter»-յան էջում:

Անկախ

Պորոշենկոն Եվրամիության հետ ասոցացման տնտեսական համաձայնագիր է ստորագրել

1344-390x290 (1)Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Մոլդովայի կառավարության ղեկավար Յուրի Լյանկեն տնտեսական համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ ասոցացման  ու ազատ առևտրի վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:

Պորոշենկոյի կարծիքով, համաձայնագիրը «ոչ միայն տնտեսական հարց է, այլև հավատ» եվրոպական երազանքի հանդեպ, որի համար «մարդիկ կյանք ու առողջություն են զոհաբերել»:

«Երբ ինձ հարցրին, թե ինչպիսին է ձեր  նախագահական բարեփոխման մոդելը, ինձ համար շատ հեշտ էր պատասխանելը. ասոցացման համաձայնագիրը: Ամեն ինչ այնտեղ կա:Ու մենք սկսում ենք համաձայնագիրը կատարել անմիջապես: Անմիջապես ստորագրւմից հետո: Վերջին տեսակետը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Ուկրաինան կանգնել է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ու քաղաքական ասոցացման նույն ուղու վրա: Այն հնարավորությունը, որ ունենք, անպայման կօգտագործենք: Բարեփոխումները հասունացել, գերհասունացել են :

Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը նշել է, որ ոչ վիզային ռեժիմը Եվրոպան ավելի կմոտեցնի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: «Այդ համաձայնագրերում ոչ մի այնպիսի բան չկա, որը վնասի Ռուսաստանին: Դրանք ուղղված են հետագա զարգացմանն ու ծաղկմանը»,-ասել է նա:

Ուկրաինայի ու ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտի 21-ին, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովում:

Գերմանական «Gaffel» գարեջուր արտադրող ընկերությունը կդադարի արտադրել Իրանի դրոշի պիտակով գարեջուր

Գաֆֆել

Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով  պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:

Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:

«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն  քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:

Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ»  լրատվական գործակալությունը:

Սոֆի Լորենի հուշերը լույս կտեսնեն դեկտեմբերին

1401088538_ef740879782a468983487db9041d7a74_pic3Իտալացի դերասանուհին հրատարակության պատրաստում իր հուշերը, հաղորդում է  Associated Press-ը:

«Երեկ, այսօր, վաղը.իմ կյանքը որպես հեքիաթ» գիրքը լույս կտեսնի Atria Books հրատարկությունում, դեկտեմբերի 2-ին:  79-ամյա Լորենը գրում է իր վերելքի մասին` Երկրորդ աշխարհամարտի աղքատությունից` այսօրվա համաշխարհային փառքի մասին:

Սոֆի Լորենը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ներառյալ «Ամուսնություն իտալական ձևով»,»Լողացող տունը», ու «Չոչարան», որի համար 1961-ին արժանացել է «Օսակրի»:

Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են ներքաշում

մարկով«Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի խաղաղ ծրագրի մասին հայտարարությունից հետո ռազմական գործողությունները շարունակվեցին, բայց նվազեցին: Կրճատվեցին նաև հրթիռային հարձակումներն ու կռիվները սահմանում, ինչն իր հերթին նվազեցրեց մարդասիրական աղետի տեմպը», – «Անկախի» հետ զրույցում ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:

Նրա խոսքով` ռուսական զորքերը կուտակվում են սահմանի մոտ, և զինված ուժերի լայնածավալ հարձակման վերսկսման դեպքում անորոշ մանդատով խաղաղապահների մուտքը դառնում է ավելի քան հավանական: Ներկա պահին Պուտինի և Մերկելի, Պուտինի և Պորոշենկոյի, Պուտինի և Օլանդի, Մերկելի և Պորոշենկոյի միջև բանակցություններ են ընթանում, իսկ Վաշինգտոնը փորձում է ամեն կերպ տապալել Կիևի և Դոնբասի ընդդիմադիրների խաղաղ բանակցությունների հնարավորությունը:
«Պորոշենկոյի ծրագիրը խաղաղ ծրագիր չէր, այլ առանց որևէ քաղաքական զիջումի հանձնման պահանջ: Անգամ չկա ուկրաիներենին հավասար ռուսերենին կարգավիճակ տալու խոստում: Նա միայն կապիտուլյացիա է պահանջում, որին հաջորդում են զանգվածային ճնշումները, ձերբակալություններն ու զտիչ ճամբարները, որոնք արդեն տեսանելի կլինեն մոտ ապագայում», – հավելեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ, Դոնբասի զանգվածային տեռորիստական գործողություններից հետո Ուկրաինայի մարիոնետական իշխանությունը կսկսի նախապատրաստվել Ռուսաստանի դեմ հաջորդ ագրեսիային, իսկ երկու տարի անց ՆԱՏՕ-ի բանակը կսկսի ուկրաինական դրոշի ներքո Ղրիմի համար պատերազմել Ռուսաստանի դեմ:
«Եթե Վաշինգտոնն ու Ուկրաինան ցանկանում են ապացուցել, որ Ռուսաստանի դեմ ուղիղ ագրեսիա չի իրագործվի, թող մի քանի հասարակ քայլ անեն. նախ` Սահմանադրությունում ռուսերենի և ուկրաիներենի միջև հավասարություն դնեն, երկրորդ` գերմանական ու ամերիկյան մոդելով ֆեդերալիզմ և Ուկրաինայի չեզոքություն ստեղծեն, երրորդ` քաղբանտարկյալներին ազատ արձակեն, որոնք արդեն հարյուրի են հասնում, և վերջապես չորրորդ` Ռուսաստանի դեմ զանգվածային ատելության քարոզչությունը դադարեցնեն», – ընդգծեց Ս. Մարկովը, բայց նշեց, որ դրանցից ոչ մեկն էլ չի լինի:
Պարոն Մարկովի համոզմամբ` իրականում ռուսները պատերազմ չեն ցանկանում, սակայն դրանից խուսափել էլ չեն կարող, որովհետև ռուսներն արդեն հարձակվել են և նրանց սկսել են սպանել:
«Պորոշենկոն և Յացենյուկը ուկրաինական քաղաքական գործիչներ չեն, այլ մարիոնետներ, որոնք իրականացնում են այլ անձանց հրամանները` Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելով: Հիմա Ուկրաինան գրավված է, և ընդհանուր քարոզչության ճանապարհով նրա տարածքներն ու մարդկային ռեսուրսներն օգտագործվում են Ռուսաստանի դեմ պատերազմի համար: Պետք է հասկանալ, որ մենք սիրում ենք Ուկրաինան և այն երբեք չենք տա հրեաներին: Եղբայրական Ուկրաինան նեոնացիստական և ծայրահեղ ազգայնամոլականներից ազատելու հարցը մնում է Ռուսաստանի և բոլոր առաջադեմ մարդկության համար թիվ մեկ խնդիրը»,- եզրափակել է ռուս քաղաքագետը:

 

Ելենա Չոբանյան

Արքայադուստրը ստրիպտիզի համար դատարանի առջև է կանգնել

831617241Շոտլանդիայում դատարանի առջև է կանգնել գերմանական արքայադուստր Թեոդորա Սայն Վիտհենշտեյնը, գրում է  The Scotsman-ը: Դանդիում երեկույթի ժամանակ ձերդ գերազանցությունը մասնակի ստրիպտիզ է սարքել ու իրեն ռասիստական դիտողություններ թույլ տվել:

Դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ Սայն Վիտհենշտեյնն ավարտել է  Սենտ-Էնդրյուսսկի համալսարանը: Արքայադուստրը վերադարձել է Շոտլանդիա, որպեսզի հանդիպի ընկերներին ու մասնակցի  «Օքթոբերֆեսթի» առթիվ կազմակերպված երեկույթին:

Երեկոյի ավարտին արքայադուստրը փորձեց  մասնակի մերկանալ, ինչից հետո նրան տարան առաջին օգնության սենյակ: Այնտեղ արքայադուստրն աշխատակցուհի Ֆարա Յասմին Հուսեյնին հայտնեց.»Առավոտյան ես մանիկյուր էին անում, ու մտածում, որ ինչքան շատ մահմեդականի կարող եմ սպանել»: Բացի այդ,  ձերբակալության ժամանակ, նա դիմադրել է ոստիկանությանը:

Ինչպես հայտնում է հրատարակությունը, ձերդ գերանցությունը ստիպված էր դատական նիստի ժամանակ  իր հերթին սպասել գողերի ու թմրամոլների կողքին: Ի վերջո, նրան տուգանեցին 1000 եվրոյով:

Դատի վերջում նա կատարվածի մասին մեկնաբանություններ չի արել:

Օբաման Կոնգրեսից 500 մլն դոլար է խնդրել սիրիացի զինյալների համար

US President Barack ObamaԱՄՆ նախագահ Օբաման Կոնգրեսից խնդրել է կես մլրդ դոլար հատկացնել «սիրիական չափավոր ընդդիմության համար»: Այդ միջոցները, նրա կարծիքով, պետք է ծախսվեն  ապստամբների հանդերձավորման ու ու ռազմական թևի հրահանգավորման համար, հաղորդում է  РИА “Новости” -ն, հղում անելով Ասսոշիյտեդ Պրեսին:

Դեռևս մայիսի վերջին Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ը կաջակցի սիրիական ընդդիմությանը, ընդ որում, Սիրիա զորքեր չի ուղարկի:

Տվյա միջոցները մի մասն են այն փաթեթի, որ ԱՄՆ-ը կհատկացնի արտասահմանում օպերացիա իրականացնելու համար: Ընդհանուր պահանջված գումարը 65,8 մլրդ դոլար է:

Գերմանիայում հրդեհվել է շաքարի գործարանը

177_1-390x290Գերմանիայում հրշեջները երկրորդ օրն է, որ փորձում են մեկուսացնել Նеրքին Սաքսոնիայի Իլցեն քաղաքի շաքարի գործարանում բռնկված հրդեհը:

Nordzucker AG շաքարատադրողին պատկանող գործարանում 90մ սիլոսը բռնկվել է երեկ, հինգշաբթի կեսօրին: Մութն ընկնելուն հետ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են ու վերսկսվել այսօր առավոտյան:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, իսկ պատճառված վնասը գնահատվում է մի քանի մլն եվրո:

Ադրբեջանական բանակը սպառնալիք է Հայաստանի համար. Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ադրբեջանական բանակի մասին, նշել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար բանակ կազմավորումը ամենակարևոր և գլխավոր հարցերից մեկն է, քանի որ այն մեծ դեր է խաղում հակամարտությունների լուծման գործում: Ալիևը հայտարարել է, որ ներկայումս ուժեղացող ադրբեջանական բանակը Հայաստանի համար սպառնալիք է հանդիսանում: «Նրանք էլ ընդունում են դա՝ իրենց պարտությունը, քանի որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք ունակ չեն ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Այն երկիրը, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, չի կարող համարվել անկախ: Իրականում այս խոստովանությունը նշանակում է խոստովանել պարտությունը: Նրանք ընդունակ չեն մեզ դիմակայելու և ընդունում են այդ փաստը: Այսօր հզորացող ադրբեջանական բանակը հանդիսանում է հարցի լուծման ամենաառաջին գործոնը: Նույնիսկ զինադադարի պայմաններում ադրբեջանական բանակը մտահոգում է հայերին»,-հայտարարել է Ալիևը:

Անկախ