Լիկյորին պոտենցիան ուժեղացնող միջոց է խառնել

pic_a570deb257a9609a26bdce731c2cbd7fՉինաստանի Հուբեյ նահանգում,  օղի-լիկյորի գործարանում  Բանցզյու ըմպելիքին պոտենցիան ուժեղացնող միջոց են ավելացրել, հաղորդում է  People’s Daily Online –ը: Նման կերպ ընկերության տերը պլանավորել է  այդ ըմպելիքը խիստ մասսայական դարձնել սպառողների շրջանում ու արագ գումար աշխատել: Գործարանը հասցրել է թողարկել 750 լ ալկոհոլ:

Ոստիկանները ձերբակալել են տնօրենին (ում անունը չի հայտնվում), քանի որ ըմպելիքին իմպոտենցիայի բուժման դեղ ավելացնելը Չինաստանում անօրինական է: Բացի այդ, ոստիկանները նշում են, որ նման միջոցը կարող է  անցանկալի ազդեցություն ունենալ:

Գործարարը  2014-ի սկզբին` 2400 յուանով (390 դոլար) համացանցի միջոցով 1 կգ սիլդենաֆիլ է ձեռք բերել (վիագրայի հիմնական բաղադրիչը): Արտադրված ալկոհոլը բաժանվել է տեղի խանութներում: Իրացվել է շուրջ 1000 շիշ, ևս 810-ը տղամարդն իր ծանոթներին է տվել, իսկ 30 շիշը պահել է անձնական օգտագործման նպատակով: Մեկ շշի արժեքը կազմել է 5 դոլար:

Ոստիկանները հայտնել են, որ շարունակում են դեռևս չիրացված ալկոհոլի որոնումները:

Սուպերհերոսների կոստյումներով ցույցի են ելել

17Նյու Յորքի Թայմս-սքվեր փողոց են ելել կոմիքսների ու ֆիլմերի հերոսների կոստյումներով մարդիկ ու հայտարարել, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, հաղորդում է Вести.Ru-ն:

Փողոցային արտիստները, որոնք վաստակում են մուլտհերոսների կոստյումներով լուսանկարվելով, դժգոհում են, որ քաղաքային իշխանություններն արգելում են իրենց փող վերցնել համատեղ լուսանկարվելու համար: Օրենքի համաձայն, նրանք միայն կարող են նվիրատվություն վերցնել:Նրանք էլ որոշել են աշխատանքի իրենց իրավունքները պաշտպանել:

Նրանց առաջին պահանջն այն  է, որ ոստիկաններն իրենց հարգանքով վերաբերվեն,երկրորդը` զբոսաշրջիկներին` փողոցային արտիստներին վճարելու ոչ պարտադիրության մասին ծանուցող թերթիկներ այլևս չբաժանեն: Բացի այդ, նրանք պահանջում են իրենց գործոնեությունը  կանոնակարգել: Նրանք արդեն համաձայնել են անձնական տվյալներով նշաններ կրել, որպեսզի ոստիկաններն իրենց փաստաթղթերը չպահանջեն:

Իսկ ոստիկանությունում էլ պատճառաբանում են, որ նրանցից շատերն արդեն օրենքի հետ խնդիրներ են ունեցել ու բացի այդ  հաճախ այդ գործով զբաղվում են  ներգաղթյալները:

Մեծ յուղալի անակնկալ

ol3001408445814Ամերիկացի լրագրող Նինա Թեհոլցը հայտարարում է, որ յուղոտ մսի, կաթի, կարագի ու մեծ քանակությամբ ճարպեր պարունակող մյուս մթերքների օգտագործումն օգտակար է կառուցվածքի համար: Դրա մասին է ասում նրա գրած «Մեծ յուղոտ անակնկալ» գիրքը: Հեղինակը հավատացնում է, որ իր աշխատությունը ցրում է բոլոր կասկածները, որ իբր հագեցած ճարպերի կիրառումը հանգեցնում է քաշի ավելացման:

Իսկ շատ մասնագետ սննդաբաններ հավատացած են, որ Նինայի հայտարարությունները զուրկ են գիտական հիմքից: Դրա հետ կապված, արևմուտքի մասնագետներն իրենց հաճախորդներին զգուշացնում են` Նինա Թեհոլցի գրքով կազմվածքի հետ փորձարարություն կատարելը վտանգավոր է:

ԳԴՀ-ն կարծում է. որ Քաթարն է ֆինանսավորում «Իսլամական պետությանը»

030Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Գերդ Մյուլլերը   ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Քաթարը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»:

«Ով է ֆինանսավորւմ այդ ուժերին («Իսլամական պետություն»): Հուշում` Քաթարը»,-ասել է Մյուլլերը:

«Ոչ մի կասկած չկա, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ահավոր հանցագործություններ ու վայրագություն է իրականացնում ու հարյուր հազարավոր մարդիկ են փախուստի մեջ: Գերմանիան աջակցում է նրանց (փախստականներին): Մենք արդեն մեկ մլն եվրո ենք հատկացրել մարդասիրական օգնության նպատակով ու պատրաստ ենք հետագայում էլ միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հասան Ռոհանին այցելել է Արդաբիլ նահանգ

 

 

hassan rouhaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր առավոտյանմեկնելէ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլնահանգ:

Հանդիպելով տեղի բնակիչների հետ` Իրանի նախագահն ասել է, որ Իրանի հաղթանակների և հաջողությունների «միավորները» Իրանի քաղաքացիներն են, ովքեր աշխատանքում վճռական են և տոկուն:

«Իրանը փորձում է հարևան երկրների հետ բարեկամական կապեր հաստատել»,- հավելել է Ռոհանին:

Երկօրյաուղևորությանընթացքում Հասան Ռոհանին հանդիպելու է նաև նահանգի ղեկավար մարմինների, ազատամարտիկների հետ:

Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռոհանին այցելել է Իրանի Խուզիստան, Հորմուզգան, Սիստան-Բելուջիստան նահանգ: Երեքն էլ գտնվում են երկրի հարավում:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Բրյուսելում պաշտոնյան Քաթարի աքայադստեր նիքաբն է պոկել

o_996174Բելգիացի բարձրաստիճան պաշտոնյան քաշել-պոկել է Քաթարի արքայադստեր գլխանոցը: Նա պատահաբար փողոցում հանդիպել է 3 կանանց, որոնք նրան ինչ որ  փողոց: են հարցրել:Նրանցից մեկը նիքաբով է եղել, որը ծածկում էր կնոջ դեմքը: Բրյուսելի քաղաքապետարանի արարողակարգի պետ Ժան-Մարի Պիրը, փոխանակ կանանց հարցրած ճանապարհը ցույց տա, հայտարարել է, որ իրենց երկրում նիքաբ կրելն արգելված է ու պոկել է անծանոթուհու գլխանոցը:

Որոշ տվյալներով, պաշտոնյան այդ պահին խմած է եղել: Ու նա չգիտեր, որ իր առջև կանգնածը Քաթարի արքայադուստրն է (ԶԼՄ-ները նրա անունը չեն նշում):

Միջադեպը կատարվել է Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Ի դեպ, գլխանոցներն արգելված են ոչ միայն ողջ Բելգիայում, այլև հարևան երկրներում, օրինակ` Ֆրանսիայում:

«Ես ասացի, որ չեմ խոսում այն մարդկանց հետ, ում դեմքը ծածկված է: Ես փորձեցի նրան բացատրել, որ նիքաբը Բելգիայում արգելված է: Սակայն կինը, երևում է չլսեց, թե ինչ եմ ասում, դրա համար էլ ես բարձրացրի դեմքի շղարշը: Ես գիտեմ, որ չարժեր դա անել, սակայն նա նույնպես խախտել է օրենքը»:

Քաթարի արքայադուստրը բողոքել է, որ տղամարդը նիքաբի հետ քաշել է նաև դրան  պատահաբար կպած ականջօղն ու վնասել իրեն: Կինը բելգիական  դատախազություն է դիմել բողոքով ու հիմա պաշտոնյային կարող է մեղադրեն կնոջ վրա հարձակման մեջ:  Տուժած ինքը կարող է 140 եվրո տուգանվել հասարակական վայրւմ ծածկված դեմքով հայտնվելու համար:

Ինքը` Ժան -Մարի Պիրն աշխատում է որպես արարողակարգի պետ ու հաճախ է շփում ունենում արտասահմանցիների,այդ թվում`Մերձավոր Արևելքից հյուրերի հետ:

Բելգիան առաջին երկիրը չէ, որն արգելեց հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստը: Արգելքն ընդունվել է 2012-ին, Ֆրանսիայից հետո, որն օրենքն ընդունել էր դրանից մեկ տարի առաջ: Բելգիայում շուրջ 5 մլն մահմեդական է ապրում: Նիքաբն արգելող օրենքի կողմ են նաև Շվեյցարիայի բնակիչները:

Պուտինը կհանդիպի Պորոշենկոյի հետ օգոստոսի 26-ին, Մինսկում

811ՌԴ նախագահ Պուտինն ու ՄՄ պետությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին կհանդիպեն Մինսկում, Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հետ, ասվում է Կրեմլի կայքում:

Հանդիպմանը ներկա կլինի արտասահմանի գործերով ու քաղաքականության անվտանգության ԵՄ գերագույն ներկայացուցիչը Քեթրին Էշթոնը, ինչպես նաև առևտրի ու էներգետիկայի գծով եжրակոմիսարներ Կառել Դե Գյուհթն ու Գյունթեր Էթինգերը:

Կրեմլում նշել են, որ պետության ղեկավարը պետք է երկկողմանի  մի քանի հանդիպումներ ունենա:

Փորձնական պատվաստանյութից Էբոլայի տենդով հիվանդների վիճակը թեթևացել է

o_988422Փորձնական պատվաստանյութի կիրառումից հետո, Էբոլայի տենդով  հիվանդներից մեկը, այնուամենայնիվ, մահացել է, իսկ 2-ի վիճակը` թեթևացել, տեղեկացնում է  Вести.Ru-ն, վկայակոչելով Լիբերիայի տեղեկատվական նախարարության աղբյուրները;

Հայտնի է, որ  ԱՄՆ-ի բնակիչ 2 հիվանդի վիճակը թեթևացել է պատվաստանյութի կիրառումից հետո, իսկ մահացած հիվանդն իսպանացի էր;

Էբոլայի տենդի դեմ ունիվերսալ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Սակայն, ստեղծված իրավիճակի պատճառով ԱՀԿ-ն թույլատրել է  փորձնական դեղամիջոցի կիրառումը: Դրա բաղադրության մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վարակը կհաղթահարվի ավելի շուտ, քան համաշխարհային համաճարակի վերածվելը:

Այսօր արդեն Էբոլայի տենդից զոհերի թիվը 1229 է, վարակված է 2240 մարդ: Տուժել է Սյերա Լեոնեն, Լիբերիան, Գվինեան ու Նիգերիան:

Օհայոյում17տ դիզվառելիք է թափվել գետը

url00Օհայո նահանգի նույնանուն գետն է թափվել 16,7 տ դիզելային վառելանյութ, հաղորդել է Ցինցինատիի քաղաքապետ Ջոն Քրենլին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետի խոսքով, թունավոր նյութի արտահոսքը  Duke Energy ընկերությանը պատկանող  էլեկտրակայանում  տեղի ունեցած վթարի հետևանք է:  Ընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է  Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում,  ԱՄՆ-ի խոշորագույն էներգաարտադրողն է:

Գետում կարմիր բծեր են առաջացել. շատ դիվառելիք է կուտակվել գետի հոսանքով  մի քանի կմ երկարությամբ:

Իշխանությունները հավաստիացնում են, որ գետի երկայնքով տեղակայված բնակավայրերի բնակիչներին, որոնք գետի ջուրն են օգտագործում,ոչինչ չի սպառնում: Քաղաքապետը հատուկ մամլո կոնֆերանսի ժամանակ ծորակից մի բաժակ ջուր է խմել` ցուցադրելու որ այն անվտանգէ:

«Մեր խմելու ջուրն անվտանգ է ու կմնա այդպիսին»,-նշել է նա:

Փետրվար ամսին, նույն ընկերության էլեկտրակայաններից մեկում, կրկին վթարի հետևանքով  Հյուսիսային Կարոլինայում  82 հազար տ մոխիր էր լցվել  գետը ևծանր մետաղներ պարունակող  վտանգավոր նյութեր, մասնավորապես` պողպատ, սնդիկ ու  սելեն:

Հիրոսիմայում տեղատարափ անձրևների հետևանքով սողանք է առաջացել

ՀիրոսիմաՃապոնիայի հարավ-արևելքում, Հիրոսիմայում տեղատարափ անձրևները սողանք են առաջացրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տներ  են ավերվել, զհվել է 7 մարդ, այդ թվում` 2 տարեկան մի երեխա, մի քանի տասնյակ մարդ էլ անհետ կորած է համարվում:

Սողանքը գետի երկայնքով, 15 կմ տարածությամբ տեղակայված  տներ է վնասել:

Սողանքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքերը:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարը երկարաձգել են ևս 24 ժամով

gazza«Անադոլու» գործակալության հաղորդմամբ`Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել ավելի վաղ հաստատված 5-օրյա զինադադարը երկարաձգելու ևս 24 ժամով: Այս մասին է հայտնել Կահիրեում պաղեստինյան պատվիրակության ղեկավար Ազամ ալ Ահմեդը: Վերջինիս խոսքերով` ևս մեկ օրը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ավարտել անուղղակի բանակցությունները իսրայելական կողմի հետ: Զինադադարի երկարաձգման մասին տեղեկությունը հաստատել են նաև իսրայելական ռադիոն և թերթերը:

Իրանում նախադրյալներ են ստեղծվում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար

Ali tayyebnia eco. ministerԻրանի խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան, նշելով, որ երկրի կառավարության գերխնդիրը լճացումից անհապաղ դուրս գալն է, ասել է, որ լճացումից դուրս գալու օրինագծի, ֆինանսական համակարգի բարեփոխման և մրցունակ արտադրության խոչընդոտների վերացման օրինագծի մշակման գործում հաշվի են առնվել թե մասնավոր բաժնի գործադիր մարմինների կարծիքները , թե խորհրդարանում առկա կարծիքներըը:

«Ժողովրդի կենցաղային պայմանների բարելավումը, հասարակության խոցելի խավին աջակցելը, միջազգային հանրության շրջանում Իրանի դիրքերի բարձրացումը, արտաքին ճնշումների հանդեպ Իրանի խոցելիության կրճատումը նախադրյալներ են ստեղծում Իրանում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար»,- ասել է Իրանի էկոնոմիկայի նախարար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել

iran-scienceԻրանի ներքին գործերի նախարար Աբդոլ Ռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ Իրանի համալսարաններում լարվածություն առաջացնող խնդիր գոյություն չունի:

«Ներկայումս, գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել, և համալսարաններում կայունություն և աշխուժություն է տիրում»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Ռեզա Ռահմանի Ֆազլին հույս է հայտնել, որ կառավարությունը կկարողանա աշխարհին ներկայացնել հզոր, աշխույժ և կարող Իրանը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Բիժան Նամդար Զանգանե. «Այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար»

նավթատար նավերԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:

«Համաձայն ժնևյան միջանկյալ համաձայնագրի, չպետք է որևէ արգելք կիրառվի արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու կամ Իրանից արտահանվող նավթային բեռների ապահովագրության հարցում»,- նշել է Իրանի նավթի նախարարը:

Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ընթացիկ բանակցությունների շնորհիվ Իրանի դեմ դադարեցին կիրառվել մի շարք պատժամիջոցներ:

Արդյունքում, 2014-ի հուլիսի 25-ին և 29-ին Իրանի հարավային երկու նավահանգիստներ մուտք գործեց ոչ իրանական նավթատար նավ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Իրանում առգրավվել է 8,5 տոննա թմրանյութ

Afion iranԻրանի Հարավային Խորասան նահանգի ոստիկանապետի տեղակալ Ալի Ռեզա Ամինին տեղեկացրել է, որ 2014-ի սկզբից Հարավային Խորասան նահանգի ոստիկաններն առգրավել են 8600 կգ թմրանյութ:

«Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների»,- նշել է Ալի Ռեզա Ամինին:

Տեղեկացնենք`Իրանը տեղակայված է Եվրոպայի և ափիոնի արտադրող հանդիսացող Աֆղանստանի միջև տարանցիկ միջանցքում:

Ուշագրավ է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերի շնորհիվ աշխարհում առգրավված ողջ թմրանյութերի 89 տոկոսը բաժին է ընկնում հենց Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Քաշի տարիքային ավելացումը կդադարի խնդիր լինելուց

ol3001408357748Միջին տարիքում քաշի ավելացումը տարածված խնդիր է թե տղամարդկանց և թե կանանց համար, սակայն, վերջերս արված գիտական բացահայտումը հույս է ներշնչում, որ դրա մասին կարելի է վերջնականապես մոռանալ:

Աբերդինի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ միջին տարիքում քաշի ավելացումն անքակտելիորեն կապված է  գլխուղեղի `ախորժակի համար պատասախանատու բջիջների աշխատանքի դանդաղեցման հետ:

Դա նշանակում է, որ մենք տարիքի հետ սկսում ենք ավելի ուտել, քան պահանջվում է օրգանիզմին, ինչի հետ կապված էլ` ավելանում է քաշը:

Այս բացահայտման հեղինակներն ասում են, որ հիմա, երբ արդեն գիտենք, թե ինչպես են աշխատում նման բջիջները, իրենք կարող են ուշադրությունը սևեռել այն միջոցների որոնմանը, որոնք թույլ կտան պահպանել դրանց ակտիվությունը` խոչընդոտելով ախորժակի ու քաշի ավելացմանը:

Սակայն, առայժմ այդ միջոցները դեռևս գտնված չեն, ուստի քաշի ավելացումից պաշտպանվելու նպատակով  պետք չէ ուտել այնքան, մինչև զգաս, որ հագեցել ես:

Սահակաշվիլին Վրաստանին է վերադարձրել պետության հաշվին գնած կոստյումներն ու վերարկուն

o_744733Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստացել է նախկին  նախագահ Սահակաշվիլու պետության հաշվին գնած հագուստեղենի մի մասը: Ինչպես նրա գրադարանի մամլո ծառայությունից են հայտնել, ծանրոցում կոստյումներ են ու վերարկու, որոնք Սահակաշվիլին գնել է բյուջեի գումարներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օրեր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սահակաշվիլուն մեղադրել է  բյուջեի միջոցներով 8 կոստյում ու քաշմիրից վերարկու գնելու մեջ: Ինչպես գրադարանում են հայտնում, Սահակաշվիլի որոշել է այդ հագուստը վերադարձնել:

Հագուստը նախկին նախագահի բնակարանից Վրաստանի կառավարության գրասենյակ է ուղարկվել առաքիչի միջոցով ու ներկայում գտնվում է ընդունարանում, քանի որ ադմինիստրացիան հրաժարվել է այն ընդունել: Պաշտոնական անձինք բացատրել են, որ իրենք կարող են ընդունել միայն պաշտոնական ծանրոցները:

Ի դեպ, հագուստին կցված է Սահակաշվիլու գրությունն ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն.»Կարող եք այս հագուստն օգտագործել ձեր հայեցողությամբ»:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի

1261Ներկա դրությամբ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով,  գրանցված է հիվանդության 2240 դեպք: Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի տենդը համաշխարհային նշանակության սպառնալիք է ճանաչել: Զոհերը հիմնականում 4 երկրներից են` Լիբերիա, Գվինեա, Նիգերիա ու Սյերա-Լեոնե:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Օբաման հայտարարել է` Սիրիայում քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացվել է

16ԱՄՆ նախագահ Օբաման ու պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են Սիրիայի հայտարարագրված քիմիական զենքի ուտիլիզացիայի ավարտի մասին,  հաղորդում է  Вести.Ru-ն:

Գործընթացն ավարտվել է նախանշված ժամկետից մի քանի շաբաթ առաջ: Վերջին խմբաքանակի ոչնչացումը կատարվել է  ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա` Միջերկրական ծովի միջազգային ջրերում:

Պենտագոնի  պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքով, ուտիլիզացիայի գործընթացին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ: Ըստ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածության, Սիրիայից դուրս է բերվել 1,2 հազար տ քիմիական նյութ: Ընդ որում,  քիմիական նյութերի մի մասն էլ ոչնչացվել է Սիրիայի տարածքում:

Լոս-Անջելեսում դեռահասները համադասարանցիների զանգվածային սպանություն են պլանավորել

1256Հարավային Փասադենայում 2 դեռահասի են ձերբակալել, որոնք պլանավորել են համադասարանցիների ու դպրոցի մի քանի աշխատակցի սպանությունը:

Տեղի ոստիկանության սերժանտ Բրայան Սոլինսկին պատմել է, որ դավադրության մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է դպրոցի ադմինիստրացիայի կողմից: Հետախուզման ժամանակ դեռահասների բնակարաններում ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրանց ձերբակալության համար բավարար ապացույցներ:

Տեղեկությունների համաձայն, դեռահասները պլանավորել են դպրոցի 3 աշխատակցի սպանել ու հնարավորինս շատ աշակերտի: Նրանցից մեկը ձերբակալության ժամանակ կամովին է հանձնվել, իսկ մյուսը դիմադրել է:

Դպրոցում, որտեղ պետք է իրականացվեր ահավոր մտադրությունը, սովորում է 1,5 հազար երեխա: