Թուրքիան այլևս չի շահագործելու Սոմայի ածխահանքերը

soma  Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սոմայի շրջանում գտնվող ածխահանքերը այլևս չեն շահագործվելու: Նախարարի խոսքերով՝ Սոմայի ածխահանքերի փակումը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

301 հանքափորի մահվան պատճառ դարձած ողբերգությունից հետո Թուրքիայում լեռնահանքային արդյունաբերության վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվում: Վերջինիս մանրամասներն  առայժմ հայտնի չեն: Շուտով օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներով կզբաղվեն ամերիկացիները

nigeria ԱՄՆ-ը 80 զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկել Նիգերիայի հետ սահման՝ Չադ, «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներին մասնակցելու համար:  Սպիտակ տունը հայտնել է, որ վերոնշյալ զինծառայողները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի կառավարմամբ, որոնք էլ հետախուզական աշխատանքներ են կատարելու աղջիկների առևանգվման վայրում: Այնուհանդերձ, որոնողական և փրկարարական աշխատանքներ տանելու գործում գլխավոր դերը ստանձնել են Նիգերիայի իշխանությունները:

Նշենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները հարձակում էին գործել Բորնո նահանգի Շիբոկ քաղաքի դպրոցների մեկի վրա՝ առևանգելով 200 աշակերտուհու:

 

ԱՄՆ-ը քննադատել է Թաիլանդի ռազմական հեղաշրջումը

керри-390x290ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թաիլանդում կատարված ռազմական հեղաշրջումը «արդարացում չունի»,-հայտնում է ԲիԲիսին:

10 մլրդ դոլարի ամերիկյան  օգնության ծրագիրը հնարավոր է դադարեցվի:

Հինգշաբթի Թաիլանդի բանակի գեներալ Պրայուտ Չան-Օչան հայտարարեց իշխանությունը զինվորականներին փոխանցվելու ու սահմանադրության դադարեցման մասին:

Գեներալ Պրայուտ Չան-Օչանը խոստացել է երկրում վերականգնել կարգը: Նրա խոսքով, բանակը մտադիր է երկրում ապահովել քաղաքական բարեփոխումների անցկացումը:

Ողջ երկրում պարետային ծամ է հայտարարված երեկոյան 10-ից մինչև առավոտյան 5-ը: Քաղաքական բոլոր հավաքներն արգելված են:

ԴԺՀ-ը զորահավաք է հայտարարել

750

 

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը հայտարարել է 19-40 տարեկան տղամարդկանց զորահավաքի մասին: Նրանք պետք է  պաշտպանեն հանրաքվեից հետո ինքնահռչակ պետության խաղաղ բնակչությանն ուկրաինացի ուժայիններից, որոնք համաձայն չեն Դոնբասի անկախությանը:

ԴԺՀ-ի մամլո ծառայությունից հայտնել են, ցանկացողներին կուղարկեն  կռվելու «թեժ կետերում», այդ թվում` Սլավյանսկ, Կրամատորսկ, Վոլնովախ:

Ավելի վաղ հաղորդել են, որ «Դոնբաս» բատալյոնը, որը մասնակցում էր աշարհազորայինի դեմ պատժիչ օպերացիայի, հայտնվել է դարանակալման մեջ: ԴԺՀ-ի ինքնապաշտպանության մարտիկները վիրավորել են 9 մարդու:

Անկախ

Իրանում բիո-իմպլանտանտներ են արտադրվում

 բիո-իմպլանտանտներԻրանում արտադրվում են աչքի և մաշկի վերականգնման բիո-իմպլանտանտներ:

Այս բիո-իմբպլանտների արտադրությունն Իրանն սկսել է դեռևս 2010-ին:

Իրանն առաջին երկիրն է եղել, որը բիո-իմպլանտանտների արտադրություն է սկսել, չնայած նրան, որ ԱՄՆ-ն այդ ժամանակ ունեցել է համապատասխան տեխնոլոգիաներ:

Համաժամանակ Իրանում արտադրվում են նաև մաշկի իմպլանտանտներ, որոնք օգտագործվում են հրդեհներից, քիմիական նյութերից վնասված մաշկի վերականգնման համար:

Ուշագրավ է, որ 2008-ից Իրանում սկսել են արտադրվել նաև  բիո-իմպլանտանտներ ոսկրային հյուսվածքների և սրտի արյունատար անոթների համար:

Ավելի վաղ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Իրանում սկսել են միջուկային բուժման կենտրոնի կառուցման աշխատանքները, որտեղ բուժում են ստանալու այն հիվանդները, որոնք ունեն ռատիոֆարմ դեղորայքի կարիք:

Քամավալդին տեղեկացրել էր, որ ռատիոֆարմ դեղորայքի արդյունավետությունը  շատ կարճ ժամանակում անցնում է, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանք կիրառել արտադրվելուց անմիջապես հետո:

«Միջուկային բուժման կենտրոնը գտնվելու է ատոմային էներգիայի կազմակերպության ուշադրության կենտրոնում, սակայն նախագծի իրագործմանը կմասնակցեն նաև մասնավոր կսռույցները»,- հավելել է մամուլի քարտուղարը :

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Լիբանանի նախագահը կոչ է անում ամրապնդել կապերը Թեհրանի և Բեյրութի միջև

իրան, լիբանանԼիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը  Լիբանանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմեդ Ֆաթալիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանում և Լիբանանում առկա իրավիճակը բարդ է, և անհրաժեշտ է, որ երկու երկրներն ընդլայնեն հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Նախագահ Սուլեյմանը, նշելով, որ տարածաշրջանում Իրանը կարևոր դերակատարություն ունի, ասել է, որ Իրանը միշտ այնպիսի քայլեր է կատարում, որոնք նպաստում են տարածաշրջանում ազգերի միջև կապերի ամրապնդմանը:

Նախքան այս հանդիպումը, Լիբանանում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել էր Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի հետ:

Կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Քոնդոլիզա Ռայս. «Իրան-«Վեցնյակ» բանակցություններում հարկավոր չէ ակնկալել հաջող ընթացք»

condoleezza riceԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը սենատոր Լինդսեյ Գրահամի նախընտրական շտաբում անցկացված նիստի ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է միջամտել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

«Թեհրանն իր քաղաքականությամբ ցանկանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը»,- ասել է Քոնդոլիզա Ռայսը:

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ոչ հավանական է համարել Իրանի և «Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և Գերմանիա) խմբի միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը:

Ուշագրավ է, որ ամերիկացի փորձագետ Վարուն Վիրան, օրերս անդրադառնալով Իրանի` Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությանը, նշել էր, որ Թեհրանը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով, ռազմական ինքնաթիռներ է տրամադրել Սիրիայի զինուժին: Տիեզերքից կատարված նկարահանումները վկայում են, որ Սիրայի ռազմակայաններում իրանական արտադրության ինքնաթիռներ կան տեղակայված:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Քիչ անց Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Բեռլինի հանրահայտ համերգասրահում

Շառլ ԱզնավուրՐոպեներ անց Բեռլինի <<The O2 Arena>> հանրահայտ համերգասրահում բեմ կբարձրանա աշխարհահռչակ շանսոնյե, հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը:

Շանսոնի արքայի ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով նրա ելույթը լսելու նպատակով գերմանական հայտնի դահլիճում է հավաքվել 17 հազար հանդիսատես՝ գրեթե բոլորը գերմանացիներ: Հանդիսատեսի շարքերում է նաև գերմանահայ գործիչ Ալբերտ Թովմասյանը: Նա Անկախ-ի թղթակցին հենց նոր հայտնել է, որ մաեստրոն կատարելու է չորս տասնյակից ավելի երգ: Նա նաև նշել է, որ Շարլ Ազնավուրի խնդրանքով հանդիսատեսից վերցվել են բոլոր տեսանկարահանող և լուսանկարչական սարքերը: Հանրահայտ շանսոնյեն ծննդյան 90-ամյակի առիթով հաջորդ համերգը կտա շաբաթ օրը` մայիսի 24-ին, գերմանական Ֆրանկֆուրտում:

Անկախ

 

Եվրադատարանը որոշում է կայացրել ադրբեջանցի Իլգար Մամեդովի վերաբերյալ

3Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 22-ին որոշում է կայացրել ադրբեջանական “Real” շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ըստ որոշման՝ Ադրբեջանի դատարանները խախտել են Իլգար Մամեդովի՝ Մարդու իրավունքների կոնվենցիայի 5.1 և 5.4 (ազատության և անվտանգության իրավունք), 6.2 (անմեղության կանխավարկած), 18 (ազատությունների անհիմն սահմանափակում) հոդվածներով նախատեսված իրավունքները:

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է 22 հազար եվրո փոխհատուցում վճարի Մամեդովին:

2014թ.-ի մարտի 17-ին ծանր հանցագործությունների դատարանը Մամեդովին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 2013թ.  հունվարի 23-24-ին Իսմայիլում զանգվածային խռովություններ կազմակերպելու մեղադրանքով:

 Անկախ

Ստամբուլում ոստիկանության կողմից ցուցարար է սպանվել

stambulԹուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 20 հոգի հավաքվել է հիշատակման ցույց անցկացնելու ամիսներ առաջ մահացած 15-ամյա Բերքին Էլվանի և անցած շաբաթ զոհված հանքափորների համար: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Ցուցարարները այրել են մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ ոստիկանական: Ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի արդյունքում գլխից վիրավորվել է մեկ քաղաքացի: Ծանր վիրավորված Ուղուր Քուրթը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը: Տեղի ունեցած սպանության պատճառով կրքերը գնալով թեժանում են:

Անկախ

Գողը ներխուժել է Ջորջ Քլունիի վիլլա և օգտվել գինու մառանից

 Ջորջ Քլունիի վիլլա Անկոչ հյուրը ներխուժել է ԻտալիայիԿոմո լճի մոտակայքում գտնվող Ջորջ Քլունիի շքեղ վիլլա:

Տղամարդը բարձրացել է Լալյո գյուղում գտնվող աստղի երկրորդ տունը հանդիսացող 25 միլիոն ֆունտ արժողությամբ վիլայի պատով և օգտվել գինու մառանից՝ նախքան տուն մտնելը:

Քլունին տանը չի եղել:

 Ջորջ ՔլունիՀոլիվուդյան աստղը մեկ տասնամյակից ավել է, ինչ հանդիսանում է 30 սենյակներ ունեցող տան սեփականատերը և ըստ տեղեկությունների՝ պատրաստվում է իր հարսնացու Ամել Ալամադինի հետ սեպտեմբերին ամուսնանալ Իտալիայում:

Ներխուժողը, բարձրանալով արտաքին պատով, մտել էր տան շուրջը գտնվող այգիներ, իսկ այնուհետև գինու մառանից մեկ շիշ խմիչք վերցրել, որից հետո մտել էր տուն:

Տան աշխատակիցը նկատել էր գողին և ոստիկանություն կանչել:

Ոստիկանության ժամանումից հետո տղամարդը նրանց սպառնացել էր ձեռքի շշով:

29-ամյա ռումինացին ձերբակալվել է:

 Անկախ

Սիցիլիայի մոտակայքում 500 ներգաղթյալ է փրկվել

միգրանտներԵրեկ Իտալաիայի ռազմածովայինները փրկել են Աֆրիկայից Եվրոպա մուտք գործելու փորձ կատարած 500 ներգաղթյալների՝ ներառյալ 100 երեխայի:

Փրկարարական գործողությունները սկսվել են երկուշաբթի երեկոյան, երբ 133 երեխա և 74 կին Սիցիլիայի մոտակայքում միմյանց կապված երկու ձկնորսական նավերից տեղափոխվել են ռազմանավերի վրա:

Մնացյալ 281 տղամարդկանց փրկագոտիներ են տրամադրել և փրկել երեքշաբթի օրը:

Ներգաղթյալների մեծ մասը Սիրիայի, Եգիպտոսի և Բանգլադեշի բնակիչներ են եղել:

Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա անցնելու փորձ կատարողների թիվը մեծապես աճել է:

Այս տարի մինչև ապրիլի 30-ը 26,644 ներգաղթյալ է ժամանել Իտալիա, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում ժամանել է 3,362 ներգաղթյալ:

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ այս տարվա ընթացքում Եվրոպա մուտք գործելու փորձ կատարելիս 170 մարդ է զոհվել ծովում:

 Անկախ

Գերմանիան կոչ է արել ճանաչել Ուկրաինայի ընտրությունների լեգիտիմությունը

germany-foreign ministerԳերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

Արևմուտքը Ռուսաստանին սպառնացել է ավելացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան չճանաչի Ուկրաինայի ընտրությունները: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը հայտնել է, որ այդ հարցով բոլոր հետաքրքրված կողմերը պետք է շահագրգռված լինեն որքան հնարավոր է արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա ավելացրել է, որ որոշ քաղաքներում արդար ընտրությունների անցկացումը հավանաբար հնարավոր չի լինի:

Նախարարը հույս է հայտնել, որ վերջին ինը օրերի ընթացքում կոնֆլիկտի որոշակի մեղմացումից հետո՝ այն կրկին չի բորբոքվի ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ բանավեճերի հետևանքով:

 Անկախ

Երկու աշակերտներ թունավորել են ուսուցչի խմելու ջուրը

kids-posion-teacherՆյու Յորքում ձերբակալել են չորրորդ դասարանի երկու աշակերտների ուսուցչի խմելու ջուրը թունավորելու համար:

9 և 12 տարեկան տղաները երկուշաբթի կեսօրին ուսուցչի խմելու ջրի մեջ թույն էին լցրել, որի հետևանքով ուսուցիչը հաջորդ օրը վատ էր զգացել: Ուսուցչին բուժօգնություն են տրամադրել, որից հետո նրա վիճակը բարելավվել է:

Թույնն  այժմ հետազոտում են լաբարատորիայում, սակայն ենթադրվում է, որ այն առնետի թույն է եղել:

Երկու տղաներին մեղադրանք է առաջադրվել երկրորդ կարգի հարձակման, անխոհեմ սպառնալիքի և զենք պահելու համար:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը հայտնվել է աշխարհի ուշագրավ թանգարանների շարքում

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան     «Forbes.ru» պարբերականը, գրելով Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի թանգարանի բացման մասին, թվարկել է աշխարհի այն 9-ը հուշահամալիր-թանգարանները, որոնք արժե այցելել: Առավել ուշագրավ թանգարանների շարքում հայտնվել են Երուսաղեմում գտնվող հրեական Հոլոքոսթի թանգարանը, ջրային աղետների Ղրիմի թանգարանը, Չերնոբիլի թանգարանը՝ Կիևում, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը՝ Մոսկվայում, Հերոսիմոյի աշխարհի հուշահամալիր-թանգարանը, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Տիտանիկ-Բելֆասթ թանգարանը, Ապարտեիդի թանգարանը Յոհանեսբուրգում և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:

Այս հանգամանքը չի վրիպել թուրքերի ուշադրությունից: «Turkish NY.com» կայքը, անդրադառնալով «Forbes.ru»-ում Հայոց ցեղասպանության թանգարանի հիշատակմանը, գրում է. «Ծիծեռնակաբերդի թանգարանում ցուցադրված են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում անվտանգությանը սպառնացող որոշ շրջաններից հայերի բռնի տեղահանությանը»: Կայքը գրում է նաև, որ թանգարանը գտնվում է վերանորոգման փուլում և կվերաբացվի 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 Անկախ

Իլհամ Ալիևը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը կողմերը խոսել են Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընդլայնման կարևորության մասին, քննարկվել են համագործակցության հեռանկարները:

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Յագլանդը Բաքու է ժամանել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ստանձման կապակցությամբ: Վերջինս կնախագահի 6 ամիս՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Անկախ

Աշխատանքից ազատվել է Թուրքիայի Ոստիկանական ակադեմիայի ղեկավարը

polisԹուրքիայում պաշտոնից ազատվել է Ոստիկանական ակադեմիայի ղեկավար Ռեմզի Ֆընդըքլըն: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Ֆընդըքլըի հեռացումն  իրականացվել է  2013 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո ուժային կառույցներում սկսված կադրային փոփոխությունների շրջանակներում: Ակադեմիայի նոր ղեկավար է նշանակվել Յըլմազ Չոլաքը:

Նշենք, որ Ոստիկանական ակադեմիան Թուրքիայում հիմնադրվել է 1937 թվականին: Ֆընդըքլըն այն գլխավորում էր 2010 թվականից ի վեր: Ակադեմիայի ղեկավարը նշանակվում է երկրի ներքին գործերի նախարարի, վարչապետի և նախագահի համաձայնությամբ:

Գերմանիան պատրաստվում է բավական «ջերմ» ընդունել Էրդողանին

merkel-erdoğanԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին կոչ է արել լինել զուսպ մայիսի 24-ին Քյոլն կատարելիք այցի ժամանակ: Մերկելը, հիշեցնելով նախորդ տարիներին Էրդողանի՝ Բեռլին և Քյոլն կատարած այցերի փորձը՝ նշել է. «Վստահ եմ, որ վարչապետ Էրդողանը շաբաթ օրը պատասխանատվության գիտակցում և նրբանկատություն կդրսևորի»: Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավորներից Էլմար Բրոքն էլ Էրդողանին չափավոր լինելու կոչեր է արել: «Եթե վարչապետ Էրդողանը Գերմանիայում հասարակական բևեռացման պատճառ է դառնալու, ապա ավելի լավ է հրաժարվի շաբաթօրյա իր ելույթից»,-ասել է Բրոքը:

Կտրել է լեզուն, անցքեր բացել այտերի վրա

m_95260023-ամյա գերմանացի Ջոել Միգլերն արդեն 13 տարի տարված է բոդդի-արտով ու պիրսինգով: Հիմա նա եվրոպական հրատարակություններում է հայտնվել իր անսովոր արտաքինի պատճառով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տղան ծակեց ականջը: Դրանից հետո` կիսեց լեզուն: Հետո էլ այտերի վրա 36 մմ անցքեր բացեց: Մեկին հաջորդեց մյուսը, իսկ  պատահական անցորդներին շոկի մեջ չգցելու համար, նա փակում է այդ անցքերը հատուկ խցաններով:

Երիտասարդը մոդել է ու նրա ամբողջ մարմնի վրա պիրսինգ ու կտրվածքներ են: Նա ասում է, որ այն բոդի-արտը, որով ինքը տարված է, անվանում չունի.»Կարող եք այն պարզապես անցքեր անվանել,-ասում է իր այտերի վրա համաչափ բացված անցքերի մասին, որոնցից երևում են երիտասարդի ծնոտի ու «օձալեզվի» մի հատվածը:

Ըստ ամենայնի, պատահական անցորդները պարզապես սարսափում են նրա տեսքից: Իսկ Ջոելի ընկերուհին հավանում է ընկերոջ էքստավագանտ տեսքը: Ի դեպ, նա ընկերոջը համբուրում է այտի անցքի միջով: Միգլերն ասում է, որ շուտով իր մարմնի հետ էքսպերիմենտներին վերջ է դնելու:

Անկախ

Իսպանիայում 35 տարվա մեջ առաջին անգամ արգելվել է ցլամարտը

o_533787

 

Մադրիդում 35 տարվա մեջ առաջին անգամ է  արգելվել է ցլամարտը:  Որոշումը ընդունվել է նախորդ մրցելույթի ժամանակ միանգամից 3 մատադորի լուրջ վիրավորվելու պատճառով:

Ծանր վիրավորվել էր հայտնի ցլամարտիկ Դավիթ Մորան. Նրա ոտքը ցուլը կոտոշով ծակել էր: Հիմա էլ նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Չնայած ցլամարտի հակառակորդները հանդես են գալիս այդ «բարբարոսական սպորտի դեմ», այնուամենայնիվ, ամեն տարի շուրջ 2 հազար  ցլամարտ է տեղի ունենում: Այն մեծ թվով երկրպագուներ ունի, նրանցից է նաև գործող վարչապետ Մարիանո Ռահոյը: Ցլամարտը գնահատողներն այն համարում են արվեստի հնագույն տեսակ, որն ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի:

Անկախ