Սարկոզին առաջարկել է Գերմանիան միավորել Ֆրանսիային

11100-390x290Միացյալ ֆրանկո-գերմանական տնտեսական գոտի է առաջարկել ստեղծել Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին:

Նման որոշումը կօգնի բարեփոխելու Եվրոպական միությունը, կարծում է քաղաքական գործիչը:

«Եթե  ԵՄ երկու խոշոր տնտեսական կայսրություններն ընտրեն տնտեսական միավորումը, ապա  եվրագոտին կամրանա, ինչն իր երթին մայրցամաքում կայունություն կապահովի»,-կարծում է նա:

Սարկոզիի խոսքով այդ միությունը Ֆրանսիային թույլ կտա «իր շահերը պաշտպանել Գերմանիայի հետ մրցակցության պայմաններում`  վերացնելով հարկային ու սոցիալական քաղաքականության պլանում թույլ տեղերն ու տարարժեքի միության երկրների մեջ առաջատար դառնալու հնարավորություն կտա»:

Անկախ

Ուրումչիում պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել

247113Առնվազն 31 մարդ է զոհվել ու ավելի քան 90-ն էլ տուժել է Ուրումչիում  առավոտյան  տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է  today.kz-ը:

Նման տեղեկություններ են տարածել չինական ԶԼՄ-ները:

Այսօր առավոտյան, տեղական ժամանակով 7:50-ին Սինցզյան-ույգուրական ինքնավար մարզում, Շեմին պարկի մոտ գտնվող շուկայում անհայտ անձինք երկու ավտոմեքենայով մխրճվել են ամբոխի մեջ ու մեքենայից այթուցիչներ են նետել, իսկ մի ավտոմեքենան պայթել է:

Անկախ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն Ուկրաինայի հարցով դռնփակ նիստ են անցկացնում

оон1-390x290ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները հավաքվել են Նյու Յորքում ու դռնփակ քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Вести.ru.-ն:

«Նիստն անց է կացվելու մի քանի օր` մինչ Ուկրաինայում նոր նախագահի ընտրությունները, որ նշանակված են մայիսի 25-ին»,-հայտնում են ՄԱԿ-ին առընթեր ֆրանսիական մշտական ներկայացուցչության   Twitter -ը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներկայոմ նիստի մասնակիցների առջև Ուկրաինայի իրավիճակի մասին զեկույցով ելույթ է ունենում  մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական  Իվան Շիմոնովիչը:

Անկախ

Ադրբեջանում զինվորը կրակել է ինքն իր վրա

կրակելԱդրբեջանի ներքին զորքերի զինծառայողը կրակել է ինքն իր վրա: Դեպքը տեղի է ունեցել Սումգայիթում տեղակայված զորամասում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

19-ամյա Հագվերդիև Սադըգ Վալեհ օղլուն վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է:

Իրանի պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա

Հոսեին ԱբդոլլահիանՄայիսի 23-ին Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հոսեին Դեհղանը կայցելի Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվա: Պաշտոնական այցը կատարվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովի հրավերով:

Հոսեին Դեհղանն այցի ընթացքում կմասնակցի նաև «Միջազգային անվտանգություն» թեմայով միջազգային 3-րդ համաժողովին:

Համաժողովում, որը կանցկցվի մայիսի 23-24-ին, Իրանի պաշտպանության նախարարը հանդես կգա հատուկ ելույթով, որի ժամանակ կներկայացնի միջազգային անվտանգության պահպանման հարցերում Իրանի մոտեցումները և տեսակետները:

Համաժողովին իրենց ելույթներով հանդես կգան նաև մասնակից այլ երկրների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Եմենում առևանգված իրանցի դիվանագետը հնարավոր է ազատ արձակվի

ահաբեկիչներԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիան հանդիպել է Եմենի արտաքին գործերի նախարար Աբու Բաքր ալ-Կիրիբի հետ:

Պաշտոնյաները քննարկել են առևանգված իրանցի դիվանագետ Նուր Ահմադ Նիկբախթի ազատ արձակման հնարավոր տարբերակները:

Նուր Ահմադ Նիկբախթը առևանգվել էր 2013-ի հուլիսի 21-ին Սանայում`Իրանի դեսպանատան մոտակայքում: Դիվանագետին տարել էին անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է, որ նրան առևանգել է Եմենում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը։

Հոսեին Աբդոլլահիանը խստորեն դատապարտելով իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը , կոչ է արել միջազգային հանրությանը, պաշտոնյաներին և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին  համատեղ պայքարել ահաբեկչությունների, բռնությունների, ծայրահեղականությունների դեմ:

Եմենի արտաքին գործերի նախարարն իր հերթին իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախաքննության մանրամասներ և վստահեցրել, որ առաջիկայում Նուր Ահմադ Նիկբախթն ազատ կարձակվի:

Հունվարին լրատվամիջոցները լուր էին տարածել, թե իբր Եմենի կենտրոնական Մարիբ նահանգում հայտնաբերվել էր առևանգված իրանցի դիվանագետի գլխատված մարմինը, սակայն այն իրականությանը չէր համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում է իրանկան «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի. «Առանց ԱՄՆ-ի միջամտության էլ հնարավոր է առաջընթաց լինի»

Ալի ԽամենեիԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Էմամ Հոսեյնի» անվան զինվորական համալսարանի շրջանավարտներին շնորհավորելու ժամանակ ասել է, որ իրանցիներն ողջ աշխարհինապացուցել են, որ ազգն առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտության կարող է զարգանալ և առաջ շարժվել:

«Իրանցիների ձեռքբերումները բարկացնում են  կայսերապաշտ  երկրներին: Մենք  ի  պատասխան նրանց կասենք նահատակ  Բեհեշթիի  հայտնի  խոսքերը` ձեր  այդ  զայրույթից `գնացե՛ք ու մեռե՛ք »,-  ասել է հոգևոր առաջնորդը։

Ալի Խամենեին շարունակելով իր խոսքը, հայտնել է, որ գերտերությունները, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով և ճնշումներով, փորձում են չեզոքացնել տիրող  համակարգի  դեմ  Իրանի  ժողովրդի  պայքարը, սակայն ԱՄՆ-ն ու Արևմուքն այդ նպատակին  երբեք չեն հասնի ։

«Իրանի  ժողովուրդը տարբեր բնագավառներում դրսևորել է իր ունակություններն և  ցույց է տվել, որ առանց  Ամերիկայի  օգնության կարող  է գիտական  ու  սոցիալական  ոյորտներում  նվաճումներ  արձանագրել և միջազգային հեղինակություն ու քաղաքական արժանապատվություն վաստակել»,- պարզաբանել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

«Happy» տեսահոլովակի իրանական տարբերակի հերոսները ձերբակալվել են (տեսանյութ)

«Happy» տեսահոլովակի իրանական տարբերակՀամացանցում ռեկորդային քանակով դիտումներ գրանցած Ֆարել Ուիլյամսի «Happy» տեսահոլովակից ոգեշնչված համանուն երգի հիման վրա աշխարհի մի շարք երկրներում նկարահանվեցին տեսահոլովակի սեփական ազգային տարբերակները: Այսպես Իրանում ևս նման փորձ է կատարվել, որը, սակայն, վատ ավարտ է ունեցել: Իրանական «Happy»-ի հերոսները՝ պարող երեք տղամարդ և առանց գլխաշորի երեք կին ձերբակալվել են: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թեհրանի ոստիկանության պետը Հուսեյն Սաջեդին նշել է, որ տեսանյութը հանդիսանում է «հանրությանը այլասերող հասարակ մի տեսահոլովակ», որի հրապարակումից հետո ոստիկանությունը պատասխանատուներին ձերբակալելու որոշում է կայացրել:

Երգիչ Ֆարել Ուիլյամը նշել է, որ վշտացած է տեղի ունեցած պատճառով և որ երիտասարդները ընդամենը ցանկացել են ուրախանալ:

Անկախ

Ղարաբաղյան հակամարտության մասին հատուկ կետ` Շանհայի գագաթնաժողովի վերջնական հռչակագրում

3Մայիսի 21-ին Շանհայում տեղի է ունեցել Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Գագաթնաժողովը ավարտվել է վերջնական հռչակագրի ընդունմամբ: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դրանում ներառվել են Ադրբեջանի համար կարևոր մի շարք հարցեր, այդ թվում ` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատուկ կետ:

“Մենք աջակցում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակներում ընդունված հիմնական որոշումներին և փաստաթղթերին համաձայն: Այդ նպատակով կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը”,- նշված է փաստաթղթում:

Հռչակագրում ասվում է, որ մասնակից երկրները պայմանավորվել են` ոչ մի պետություն չի ամրապնդի իր անվտանգությունը` խախտելով այլ երկրների անվտանգությունը: “Մենք հրաժարվում ենք միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտներ կիրառելուց: Անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը վտանգավոր են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության համար: Այլ անդամ երկրների տարածքում անջատողական գործողություններին ու կազմակերպություններին աջակցություն չի տրվի, ոչ մի ձևաչափով հարաբերություններ չի հաստատվի անջատողականների հետ”,-նժված է հռչակագրում:

Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովի չորրորդ գագաթնաժողովին մասնակցել են 24 պետության ղեկավարներ և կառավարություններ: Գագաթնաժողովին ներկա է գտնվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Անկախ

Հայերի ողբերգությունը խաթարեց ժողովուրդների էկոհամակարգը. Օսման Բայդեմիր

baydemir Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրը ԱՄՆ-ում հանդիպել է դիարբեքիրցի հայերի հետ: Կնոջ՝ Ռեյհան Յալչընդաղի հետ միասին ԱՄՆ մեկնած Բայդեմիրը մեկ շաբաթ շարունակ շրջելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Վաշինգթոնում և Սան Ֆրանցիսկոյում, նախ Նյու Ջերսիում հանդիպում է ունեցել Դիարբեքիրից ԱՄՆ արտագաղթած հայկական համայնքի հետ: Մետ 200 հոգու մասնակցությամբ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի այլ շրջաններից ԱՄՆ տեղափոխված հայեր:

Բայդեմիրը Անատոլիայի և Միջագետքի մշակութային հավասարակշռությունը նմանեցրել է էկոհամակարգի: «Միջագետքն ու Քուրդիստանը այստեղ ապրող բոլոր ժողովուրդների և հավատքների ընդհանուր հայրենիքն է: Ցավոք, մեծ վշտեր ենք ապրել: Ցավոք, մեր ժողովուրդներից ոմանք, մեծ գին վճարելով, ստիպված եղան թողնել իրենց հողը: Մեծ տրավմա ապրեցին: Սա գլխավորապես վերաբերում է մեր բարեկամ և եղբայր հայ ժողովուրդին: Նրանք մեծ կոտորած ապրեցին, սակայն հիմնական կորուստը նրանցից հետո մենք կրեցինք: Քանզի այնուհետև Շեյխ Սայիդի, Դերսիմի կոտորածները տեղի ունեցան: Ցավոք, այն ժամանակից ի վեր Անատոլիայի Միջագետքի տարածաշրջանը մինչ օրս խաղաղություն, հանգստություն և զարգացում չի ապրում»,-նշել է Բայդեմիրը:

Հանդիպման ընթացքում Բայդեմիրը պատասխանել է ներկաների հարցերին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, քրդական հարցի առաջընթացի և օրակարգային նման խնդիրների վերաբերյալ:

 Անկախ

 

Մեծ Բրիտանիայի թուրք թեկնածուն պատրաստվում է Եվրախորհրդարանում ներկայացնել Թուրքիայի շահերը

ozenԵվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում Մեծ Բրիտանիայի թեկնածուների թվում առաջադրվել է նաև ազգությամբ թուրք Թուրհան Օզենը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Օզենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նա աշխատելու է թուրքական շահերի համար: «Ես շատ լավ հնարավորություն կունենամ ԵԽ-ում Թուրքիան ներկայացնելու համար: Հանդիպումներ ունենալով մի շարք մարդկանց հետ՝ ես նպաստելու եմ Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության աճին՝ տրամադրելով մեծ տեղեկություն երկրի մասին»,-նշել է Օզենը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի զարգացումը բարելավում է Մեծ Բրիտանիայում թուրքական սփյուռքի վիճակը:

Անկախ

Սոմայում զոհված հանքափորների գերեզմաններին թուրքական դրոշներ են կանգնեցվել

Սոմա,թուրքական դրոշներ     Անցած շաբաթ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հանքափորներին հուղարկավորել են Սոմայի քաղաքային գերեզմանատանը: Մահացած հանքափորների գերեզմանաթմբերին թուրքական դրողներ են կանգնեցվել: Թաղման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Բյուլենթ Էջևիթի այրին՝ Ռահշան Էջևիթը: Վերջինս ծաղիկներ է դրել զոհված հանքափորների գերեզմաններին: Սգավոր հարազատները նրան շնորհակալություն են հայտնել ցուցաբերած ուշադրության համար:

Անկախ

Ֆրանսիացի ոստիկանը մեղադրվում է համացանցում հակաիսլամական հրապարակումներ անելու մեջ

հիջաբ Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը համացանցում հակաիսլամական հրապարակումներ է արել՝ ուղղված հիջաբ կրող կանանց դեմ: Ոստիկանը նախկինում ևս հայտնվել էր մահմեդական կնոջ հետ կապված մի սկանդալի կենտրոնում: 2013 թվականին հուլիսին փարիզյան Տրապ արվարձանում ոստիկանը կանգնեցրել էր ողջ դեմքը հիջաբով ծածկած կնոջը, ինչը հակասում է ֆրանսիական օրենքներին: Ապա կնոջ ամուսնու և ոստիկանի միջև վեճ էր ծագել, որի արդյունքում ամուսնուն կալանավորել էին: Այնուհետև մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին անցկացրել ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պնդելով, որ ոստիկանը վիրավորել է ամուսնական զույգին: Ինչ վերաբերում է 20-ամյա կնոջը՝ Կասանդրա Բելինին, ապա նա պարտավորվեց վճարել 650 եվրո տուգանք հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքը շրջանցելու համար:

Անկախ

Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք

London-city1Առաջին անգամ Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք՝ առաջ անցնելով Նյու Յորքից:

Փարիզը Բրիտանիայի մայրաքաղաքից հինգ հորիզոնական ներքև է գտնվում՝ 30 գլոբալ քաղաքների շարքում զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:

Լոնդոնն  այսպիսով բարձրացել է երկու հորիզոնական՝ Նյու Յորքին դուրս թողնելով առաջին հորիզոնականից:

Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենագրավիչ քաղաք, իսկ Սինգապուրը երրորդ հորիզոնականում է, որին հաջորդում են Տորոնտոն և Սան Ֆրանցիսկոն:

Փարիզը առաջին տեղում է ինտելեկտի և ինովացիայի տեսանկյունից:

Քաղաքները գնահատվել են՝ հաշվի առնելով այդտեղ ապրելու ծախսերը, ժողովրդագրական տվյալները, բիզնես սկսելու դյուրինությունը, առողջության և անվտանգության վիճակը, տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև տրանսպորտը:

Պակիստանում ռմբակոծությունների հետևանքով 32 զինյալ է զոհվել

pakistan-bombingՉորեքշաբթի առավոտյան Պակիստանի ռազմական ուժերը օդային հարձակումներ են իրականացրել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող ռազմական թաքստոցների վրա:

Հրապարակված հայտարարության մեջ ռազմական ուժերը հայտնում են, որ հյուսիսային Վազիրիստանում իրականացված գործողությունների ընթացքում 32 ահաբեկիչ է զոհվել:

Ծայրահեղական խմբավորումների համար հենակետ համարվող վերոնշյալ շրջանում ռազմական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել այս ամսվա սկզբին:

Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

egypt-mubarakՉորեքշաբթի օրը Կահիրեի դատարանը  Եգիպտոսի  պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել յուրացման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման:

86-ամյա Մուբարաքը գրեթե երեք տասնամյակ իշխանության գլուխ լինելուց հետո հսկողության տակ պահվում էր ռազմական հիվանդանոցում:

Մուբարաքի երկու որդիներին՝ մի ժամանակ գահաժառանգ Գամալին և հարուստ գործարար Ալաային, չորեքշաբթի օրը նույն գործով դատապարտել են չորս տարվա ազատազրկման:

Երեք Մուբարաքներին մեղավոր են ճանաչել շուրջ մեկ տասնամյակ պետական ֆոնդերից միլիոնավոր դոլարների յուրացման մեջ: Այդ ֆոնդերը նախատեսված էին նախագահական պալատների վերանորոգման և պահպանման համար, սակայն դրա փոխարեն նրանք այդ գումարներն օգտագործել են ընտանեկան մասնավոր առանձնատները վերանորոգելու համար:

Երեք Մուբարաքներին տուգանել են 2,9 միլիոն դոլարով և կարգադրել 17,6 միլիոն դոլար վերադարձնել պետական գանձարան: Նրանք իրավունք ունեն դատավճիռը բողոքարկել վերադաս դատարանում:

Գազային պայմանագիր է ստորագրվել

Ռուսական Գազպրոմի ու Չինական Ազգային նաֆթա-գազային CNPC ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսում է ռուսական գազի տեղափոխում Չինաստան` արևելյան ուղիով:

3738442

 

Գազի մատակարարման այս հուշագիրը Ռուսաստանի ու Չինաստանի միջև կնքվել է դեռ 2013թ.-ի մարտին: Մինչ այս պահը կողմերը չէին կարողանում համաձայնության գալ գնի հարցում:
Խոսքը գնում է 30-ամյա պայմանագրի մասին, որը նախատեսում է տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում: Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների` Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինայի կողմից:

Աշխարհի լավագույն նոր երկնաքերը

skyscraper-award-the-shardԼոնդոնի Shard երկնաքերն  արժանացել է տարվա երկնաքեր մրցանակին:

Ամենամյա այս մրցանակաբաշխությունը կատարվում է 2000 թ-ից ի վեր, որի ժամանակ ճարտարապետության մասնագետներից կազմված միջազգային ժյուրին ընտրում է անցած տարվա ընթացքում կառուցման աշխատանքներն ավարտված, առնվազն 100 մ բարձրություն ունեցող առաջադրված կառույցներից լավագույնը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի DC Tower 1-ը:

Չինաստանի Շանհայ քաղաքի մոտակայքում գտնվող Թայ լճի մոտ կառուցված Sheraton Huzhou Hot Spring Resort-ը երրորդ հորիզոնականում է: 6-րդ հորիզոնականում էլ Բաքվի “Flame Towers” համալիրն է:

Հյուսիսային Ամերիկայի կառույցներից ոչ մեկը չի ընդգրկվել լավագույն տասնյակում:

 

Փաստեր Հավայան կղզիների մասին

Հավայան կղզիներ` կղզիներ Խաղաղ օվկիանոսի կենտրոնում: 1959թ.-ին այն ստացել է ամերիկյան թվով 50-րդ նախանգի կարգավիճակ: Ծովափեր, հավայան կիթառ, զանածան խաղիկներից պատրաստված պսակներ. այս ամենը կազմում է Հավայան կղզիների մասին մեր պատկերացումները: Բայց կան նաև ուշագրավ փաստեր Հավայան կղզիների մասին:

4913

1. Հավայան կղզիները աշխարհագրական առումով երկրագնդի ամենամեկուսի վայրն է:

Հավայան կղզիներ 22. Մաունա-Կեա հրաբուխ` երկրագնդի ամենաբարձր լեռը, եթե հաշվի առնենք օվկիանոսի հատակից դրա բարձրությունը, բարձրությունը` 10 203 մետր:

Հավայան կղզիներ 33.1935թ.-ին ավիացիայի պիոներ Ամելյա Էրհարտը 18 ժամվա ընթացքում կատարել է պատմության մեջ անհատական չվերթը Հավայան կղզիներից Կալիֆորնիա:

Հավայան կղզիներ 44. Հավայան կղզիների Վաիալեալե լեռը երկրագնդի ամենաանձրևոտ վայրն է:

Հավայան կղզիներ 55.Իոլանի պալատը` հավայան միապետերի նախկին նստավայրը, ԱՄՆ-ի տարածքում միակ թագավորական պալատն է: Հավայան թագավորությունը գոյություն է ունեցել 1810-1893թթ.-ներին:

Հավայան կղզիներ 66. Հավայան կղզիների հեռավոր լեռներում տեղում է ձյուն:

Հավայան կղզներ 87. Մաունա-Կեա բարձունքը հրաշալի վայր է աստղերը դիտելու համար: Այստեղ տեղակայված են 11 պետություններին պատկանող 13 աստղադիտակներ: Հավայացիների դիցաբանության համաձայն` սա սուրբ բարձունք է և  հետազոտությունների անցկացումը մինչ օրս էլ վեճերի առիթ է դառնում:

Հավայն կղզիներ 88. Կիլաուեա հրաբուխ` աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը: Հրաբխի վերջին ժայթքումը սկսվել է 1983թ.-ի հունվարի 3-ից և շարունակվում է մինչ օրերս:

Հավայն կղզիներ 109.Հավայա նախանգի խորհրդանիշը` «հումուհումունուկունուկուապուաա» ձուկը, ինչը նշանակում է «ձուկ խոզի քթով»:

Հավայն կղզիներ 1110.Հաջորդ Հավայան կղզին կդառնա Լոիհին, որն այժմ ձևավորման փուլում է: Այն ծովի մակարդկին կհասնի 250,000 տարի հետո:

 

 

 

 

 

 

 

 

Արևայրուքի ուտելի քսուք

ol3001400582078Արդեն վաճառքի է հանվել աշխարհում առաջին կոսմետիկ միջոցը, որը կայուն արևայրուքի ու անվտանգ արևահարության համար ոչ թե պետք է մաշկին քսել, այդ օգտագործել սննդամթերքի նման, հաղորդում է isra.com-ը:

Ինչպես ամերիկյան  ընկերության մասնագետներն են ասում,  իրենց ստեղծած «H20 UV» միջոցն ապահովում է  օրգանիզմի համար այնպիսի պաշտպանություն, ինչպես քսուքներն ու լոսյոնները` 30 գործոնով: Օրգանիզմ ընկնելով, նոր մթերքի հատուկ մոլեկուլներն անդրադարձնում են UVA և UVB ճառագայթների 97%-ը` արևայրուքը առավելագույնս անվտանգ դարձնելով:

Նոր միջոցի 100 մլ-անոց սրվակի արժեքը մոտ ԱՄՆ  28 դոլար է: Այն հասանելի է 2 տարբերակով` մեկը, որ թույլ է տալիս մաշկին արևահարվել, իսկ մյուսը` լրիվ պաշտպանվել արևի ճառագայթներից: Այն խորհուրդ է տրվում ընդունել յուրաքանչյուր 4 ժամը մեկ, սակայն, առաջին չափաբաժինը պետք է ընդունել արևային լոգանքն ընդունելուց մեկ ժամ առաջ:

Անկախ