Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Պորոշենկոյին ճանաչել է որպես Ուկրաինայի նախագահ

1015190537ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը  Պորոշենկոյին, չնայած բոլոր «նյուանսներին» ճանաչել է որպես Ուկրաինայի նոր նախագահ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքով, Մոսկվան հույս ունի, որ Պորոշենկոն վստահության մանդատը կօգտագործի պատերազմը դադարեցնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Օբաման  Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ անձնական զրույցում նրան կոչ էր արել ճանաչել Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդ:

Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

“Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը”,- նշված է արտգործնախարության տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:

Իրանի ԱԳՆ. «Ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ»

zarifԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Իրաքի ազգային կոալիցիայի նախագահ Էբրահիմ Ջաֆարի, մի խումբ սուննի ակտիվիստների ու կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, և սպառնալիքի ու ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ, և Իրանը լրջորեն պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերն այդ ամենի դեմ պայքարելու համար:

« Ծայրահեղականությունը սահման չի ճանաչում և այդ վտանգը մի երկրով չի սահմանափակվում»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

1 (3)Այսօր գիշեր Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Համաձայն ադրբեջանական Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 25-ին՝տեղի ժամանակով 03.23-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Շահբուզ քաղաքից 11 կմ արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա:

Անկախ

Դունյա Միյատովիչը և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ցնցված են Իլգար Նասիբովի դաժան ծեծից  

2ԵԱՀԿ-ն մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը վրդովմունք է հայտնել Նախիջևանում լրագրող և իրավաբան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին Նասիբովի դեմ սարսափելի հարձակման գործով անցկացնել ամբողջական և անկախ հետաքննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել”,- ասել է Միյատովիչը` հավելելով, որ այս հանցագործությունը վերացնում է խոսքի և մամուլի ազատությունները ու լրագրողների նկատմամբ նոր հանցագործությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իր հերթին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս արձագանքել է օրերս Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին: “Մենք ցնցված ենք Նախիջևանում Իլգար Նասիբովի դաժան ծեծից: Հուսով ենք, որ արդար հետաքննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

putin erdogan«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: «Կողմերը քննարկել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր` ներառյալ համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է ռուս-թուրքական հարաբերությունների և բազմակողմանի համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Անկախ

Թեհրանն ոչ մի կերպ չի կարողանում վստահել Վաշինգթոնին

muhamed javad larijaniԻրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մուհամադ Ջավադ Լարիջանին, անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը հատկապես միջուկային էներգիայի և սահմանափակումների կիրառման հարցում, ասել է, որ ԱՄՆ-ը չի կատարում իր պարտավորությունները, դա է պատճառը, որ Թեհրանն ոչ մի կերպ չի կարողանում վստահել Վաշինգթոնին:

«Երիտասարդների շրջանում իսլամի դիմագիծը խեղելու համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող հակահեղափոխական լրատվամիջոցների կողմից տարվող ջանքերն ապարդյուն են: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է  օգտագործել  լրատվամիջոցները` մահմեդականներին կրոնից ու դավանանքից հեռու պահելու համար»,- ասել է Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Ո՞վ է Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

davutogluՕրերս Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց երկրի նոր վարչապետի հավանական թեկնածուի` Ահմեդ Դավութօղլուի անունը: Դավութօղլուն ծնվել է 1959 թվականի փետրվարի 26-ին Քոնիայի նահանգի Տաշկենտ շրջանում (Դավութօղլուն ուզբեկական արմատներ ունի): Քոնիայում ավարտելով միջնակարգ դպրոցը` նա իր կրթությունը շարունակել է Ստամբուլի արական լիցեյում: 1984 թվականին Դավութօղլուն ավարտել է Բողազիչի համալսարանի քաղաքագիտության  և տնտեսագիտության ֆակուլտետը:

1990 թվականին նա սկսել է դասախոսել Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում: Այստեղ նա հիմնում է քաղաքագիտության ամբիոն` գլխավորելով այն մինչև 1993 թվականը: 1995 թվականից նա իր գիտամանկավարժական գործունեությունը շարունակում է Թուրքիայում:

11 տարվա ընթացքում աշխատելով վարչապետի գլխավոր խորհրդականի, ապա արտգործնախարարի պաշտոններում`Դավութօղլուն էական ազդեցություն է թողել Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման վրա: 2001 թվականին հեղինակելով «Ռազմավարական խորք» հայտնի աշխատությունը` նա թուրքական արտաքին քաղաքականության մեջ ներդրեց նոր գործելակերպ և գաղափարախոսություն: Դրանցից ամենահայտնին Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների» հետ տեսությունն էր, որի վրա հիմնվեց երկրի արտաքին քաղաքականությունը:

Դավութօղլուն հանդիսանում է նաև նեոօսմանիզմի աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետը: 2009 թվականի նոյեմբերին ելույթ ունենալով ԱԶ կուսակցության անդամների առջև՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն: «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»,- ասել էր նա։

Ահմեդ Դավութօղլուի ղեկավարության շրջանում ակտիվություն նկատվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Կիպրական հարցի լուծման, ԵՄ անդամագրության գործընթացերում: Դավութօղլուն տիրապետում է անգլերենի, գերմաներենի և արաբերենի: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 Անկախ

 

Իրանի 6 նախարար կպատասխանեն խորհրդանի առաջադրած հարցերին

իրանի խորհրդարանԻրանի նավթի, կրթության, ներքին գործերի մշակույթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության, կապի և տեղակատվական տեխնոլոգիաների նախարարները հրավիրվել են խորհրդարան պատասխանելու առաջադրված հարցերին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Արաղի. «Եվրոպական երկրները շահագրգռված են Իրանից գազ գնել»

iranian gaz to europeԻրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզա Արաղին տեղեկացրել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են Իրանից գազ գնել:
«Գազատար խողովակագծերի միջոցով եվրոպական երկրներ գազ արտահանելու հարմար մի շարք տարբերակներ կան: Իրանը նաև հնարավորություն ունի գազ արտահանել Իրաք ու Պակիստան»,- ասել է Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը:
Համիդ Ռեզա Արաղին նշել է, որ գազի բոլոր սպառողները մշտապես գազի ներկրման այլընտրանքային ուղիներ են որոնում, իսկ գազ արտադրող երկրները, իրենց հերթին, ձգտում են գտնել նոր շուկաներ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Բաքվի մեծ մասը այս գիշեր խավարի մեջ է հայտնվել

1 (2)Այս գիշեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնական շրջաններում, մասնավորապես`Յասամալի, Սաբայիլի, Բինագադի, Խաթանի շրջաններում, ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Համաձայն նախնական տեղեկության` պատճառը Բադամդարա շրջանում տեղի ունեցած վթարն է եղել, որի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել կենտրոնական տրանսֆորմատորում, հաղորդում է “Հագգին” լրատվական կայքը:

Անկախ

Իրանում 5.4 մագտնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

iranԱյսօր առավոտյան Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Սրումար քաղաքում 5.4 մագտնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա: Նշենք, որ վերջին շրջանում Իրանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Անցած շաբաթ Քերմանշահ և Իլամ նահանգներում մի քանի երկրաշարժեր եղան:

Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան  

erdogan    Թուրքիայի 12-րդ նախագահ Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով սեպտեմբերի 1-ին կմեկնի Հյուսիսային Կիրպրոս, ապա սեպտեմբերի 3–ին կայցելի Ադրբեջան: Սեպտեմբերի 4-5-ին Էրդողանը Ուելսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ապա սեպտեմբերի 21-26-ին Նյու Յորքում ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հիշյալ միջազգային ֆորումների ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Իրանի երկաթուղին արտոնյալ պայմաններ է առաջարկում ձեռնարկատերերին

երկաթուղի Իրանի երկաթուղու բեռնափոխադրման հանձնաժողովի ղեկավար Ղավարին, այցելելով Զահեդանի երկաթուղային կայարան, ասել է, որ իրենք պատրաստ են արտոնյալ պայմաններով համագործակցել սահմանամերձ շրջանների գործարարների և արդյունաբերողների հետ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Հասան Ռոհանի. «Միջուկային հարցի շուրջն Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնության հասնելը տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության օգտին է լինելու»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին  Արդեբիլ կատարած իր երկօրյա այցի ընթացքում հանդիպել է լրագրողների հետ և անդրադառնալով Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջուկային բանակցություններին նշել է, որ Իրանը վճռակամ է միջուկային հարցի շուրջը համաձայնության հասնել «Վեցնյակի» հետ, և Թեհրանը հույս ունի, որ դիմացի կողմն էլ ունենա նույն վճռակամությունը։

Հասան Ռոհանի

«Միջուկային հարցի շուրջը Իրանի և «Վեցնյակի» միջև  համաձայնության հասնելը տարածաշրջանի, «Վեցնյակի», Իրանի և համաշխարհային տնտեսության  օգտին է լինելու»,- ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին, անդրդառնալով Իրանում արտասահմանյան նեդրողներին, պարզաբանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մինչև 100 հոգանոց արտասահմանյան պատվիրակություններ են այցելել Իրան՝ ներդրումներ կատարելու նպատակով։

«Պետք է ուշադրություն դարձնել Իրանի հյուսիս­արևմուտքում գտնվող Արաքսի տնտեսական ազատ գոտու ստեղծման կարևորությանը: Արդաբիլի նահանգը հանքերի ոլորտում բարձր ներուժ ունի և կառավարությունը ծրագրեր է մշակել հանքերի հայտնաբերման և հետազոտման կապակցությամբ»,- ասել է Ռոհանին
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի նավթի նախարար. «Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալը մեծանա»

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ չնայած Իրանի դեմ կիրառվող շրջափակումների ու պատժամիջոցների, երկրում մեծացել է նավթի ու գազի արդյունահանման և արտահանման ծավալները:

Բիժան Նամդար Զանգանե

«Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալն օրական  4,7 մլն բարելով բարձրանա: Արտադրության այս հավելյալ ծավալն ապահովվելու է նավթային պաշարների հաշվին»,- նշել Իրանի նավթի նախարարը:

Բիժան Նամդար Զանգանեն նշել է նաև, որ ոչ մի սահմանափակություն չկա արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:
Ավելի վաղ, Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահ Բահման Սուլեյմանը հայտնել էր, որ իր գազային պաշարներով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

«Իրանի գազային պաշարները կբավականացնեն դեռ 200 տարի, իսկ նավթային պաշարները՝ 60 տարի: Հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներով հարուստ նոր հանքավայրեր: Մասնավորապես, 2013-ին Իրանում հայտնաբերել է 70 գազային և 178 նավթային հանքավայր, որոնք գլխավորապես գտնվում են Զագրոսի լեռներում և Պարսից ծոցի ավազանում»,- ընդգծել է , Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահը:

Իրանի կառավարությունը ողջունում է երիտասարդների ժամանակավոր ամուսնությունները

Այժմ ավելի մեծ քանակությամբ երիտասարդ իրանցիներ են սեռական հարաբերություններ ունենում նախքան ամուսնությունը, քան Թեհրանի կառավարությունը կցանկանար ընդուներ:

երիտասարդ իրանցի

Իրանի խորհրդարանի հետազոտական բաժանմունքի հրապարակած զեկույցում նշված է, որ 140,000 ուսանողների հետ հարցազրույցների ընթացքում կանանց 80 տոկոսը ընդունել է, որ սեռական հարաբերություն է ունեցել նախքան ամուսնանալը:

Հարցվածների 17 տոկոսը միասեռականներ են եղել:

Զկույցում ասվում է, որ կանայք սեռական հարաբերություններ են սկսում ունենալ ավելի վաղ, քան միջին դպորց հաճախելը:

Այսպիսով պարզ է դառնում կառավարության սպասումների և Իրանի իրականության աճող տարբերությունը, որտեղ 75 միլիոն բնակչության երկու երրորդը ընդգրկված է 35-ից ցածր տարիքային խմբում:

Իրանի դեմ Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցները ևս նպաստում են սեռական ազատությանը, քանի որ դրանք դժվարություններ են ստեղծում աղքատ տղամարդկանց ամուսնության հարցում:

Իրենց զուգընկերոջ հետ բռնվելուց խուսափելու համար զեկույցը երիտասարդներին առաջարկում է կիրառել ժամանակավոր ամուսնության իսլամական սովորությունը:

Համաձայնագիրը թույլ է տալիս և՛ ամուսնացած, և՛ չամուսնացած տղամարդկանց սեռական հարաբերություններ ունենալ:

Թուրքիայիում քննարկվում է պետական զինանշան ունենալու հարցը

օսման

Թուրք պատգամավորները երկրի պաշտոնական զինանշան ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել: 1923 թվականին հանրապետության հռչակումից հետո պետական զինանշան ունենալու հարցը երբեք օրակարգում չի գտնվել: Իշխող ԱԶ կուսակցության պատգամավորներից Զեյնեպ Քարախան Ուսլուն առաջարկել է օրինագիծ մշակել, որը կվերաբերվի Թուրքիայի նոր զինանշանին: Ուսուլը նշելով, որ զինանշանը ազգային դրոշից հետո պետության կարևորագույն խորհրդանիշն է հանդիսանում, ընդգծել է, որ հանրապետության հռչակումից ի վեր Թուրքիան այն չի ունեցել:

Աշխարհի 203 երկրների շարքում միայն Թուրքիան և Դոմինիկյան Հանրապետությունը չունեն պետական զինանշան: Օսմանյան զինանշանը, որը ստեղծվել է սուլթան Մահմուդի օրոք, իր վերջնական տեսքն է ստացել սուլթան Աբդուլ Համիդ 2–ի կառավարման տարիներին: Այն դադարեց պետական զինանշան հանդիսանալ հանրապետության հռչակումով:

1927 թվականին Թուրքիայում փորձ կատարվեց ստեղծելու նոր պետական զիանշան, որը կտարբերվեր օսմանյանից: Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթեց նկարիչ Նամըք Իսմայիլը, որը զինանշանի վրա պատկերել էր առասպելական գայլին, որը, ըստ ավանդության, հանդիսանում է բոլոր թյուրքալեզու ժողովուրդների նախամայրը: Սակայն այդ զինանշանը այդպես էլ չդարձավ պաշտոնական:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտածում են պաշտպանունակության ամրապնդման ծրագրի մասին. Ալասանիա

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ծրագրի ստեղծման մասին: Այս մասին հայյտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան “Իմեդի” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան

“Այս երեք պետությունները իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ ծրագրեր և համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակում այս ենթակառուցվածքը անհրաժեշտ է պաշտպանել: Սա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այս տարանցիկ ճանապարհն է օգտագործվում դաշինքից դեպի Աֆղանստան բեռնափոխադրում իրականացնելու համար”,- նշել է Ալասանիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի` այս քայլերը նպատակային որևէ ուղղվածություն չունեն:

Ադրբեջանը կիրականացնի ևս 20 մլրդ դոլարրի ներդրում դեպի թուրիքական տնտեսություն

4

Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուքիայի տնտեսության մեջ կիրականացնի մոտ 20 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բագիրովը “Անատոլիական շնորհանդեսային հանդիպման” ընթացքում, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ելույթ ունենալով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ներդրումային հնարավերությունները, Բագիրովը ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի արտաքին տնտեսական հարաբերություններում առաջին տեղն է զբաղեցնում`ընդգծելով, որ երկու պետությունների միջև առևտուրը կազմում է 3.3 մլրդ դոլար: Վերջինս հավելել է, որ անհրաժեշտ է այդ թիվը հասցնել 15 մլրդ դոլարի:

 

“Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի տնտեսություն կիրականացնի 20 մլրդ դոլարի ներդրում: Դա կլինի Ադրբեջանի` արտասահման իրականացված ամենախոշոր ներդրումը: Ներդրված կապիտալի մեծ մասը ուղղված է լինելու Իզմիրի շրջան”,- հայտարարել է դեսպանը:

 

Ներկայումս գումարը ներդրվում է հիմնականում Էներգետիկայի ոլորտ: