Բիլլ Գեյթսը ճուտիկ է դարձել (տեսանյութ)

o_884083Microsoft ընկերության հիմնադիրը համացանցային օգտատերերին ու հեռուստադիտողներին անսովոր կերպարով է հանդես եկել: Ավելի ճիշտ` կերպարներով: Իր կայքը գովազդելու նպատակով, որտեղ նրա ամենամյա ուղերձն է տեղադրված. միլիարդատերը փայլաթիթեղից գլխարկով, վամպիրի ժանիքներով  ու հսկայական սառնաշաքարով ճուտիկի կերպարանքով է հանդես  եկել:

Իր` աղքատության ու հիվանդությունների դեմ պայքարին  նվիրված զեկույցը ավելի մեծ լսարանի հասցնելու նպատակով, Գեյթսը ամերիկյան թոք շոուի եթեր է գնացել, որտեղ էլ մասնավորապես, պատմել է իր կայքի մասին: Հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է Գեյթսը պատրաստվում լսարանի ուշադրությունը գրավել: Միլիարդատերը պատասխանել է, որ լավագույն միջոցը “վիրուսային” տեսանյութ տեսագրելն է ու, ինքն արդեն նման տեսահոլովակ ունի: Դրանից հետո 40-վայրկյան տևողությամբ տեսանյութը ցուցադրվել է հեռուստաեթերում: Տարբեր կերպարանափոխություններով Գեյթսն անվերջ կրկնում է իր կայքի հասցեն, ապա նրա բոլոր կլոնները նույնը կրկնում են միասին: Տեսահոլովակն ու կայքը Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն է ստեղծել, որն աշխարհում ամենախոշոր մասնավոր բարեգործական կազմակերպությունն է:

Անկախ

Ջասթին Բիբերը ձերբակալվել է թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով

ջաստին բիբերՄայամի Բիչի ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի առավոտյան փոփ աստղ Ջասթին Բիբերը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով:

Ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

19-ամյա Բիբերը Մայամի էր ժամանել երկուշաբթի օրը:

Սա երգիչի ձերբակալվելու առաջին դեպքն է՝ չնայած նրա նկատմամբ հետաքննություն է վարվում Կալիֆորնիայում իր հարևանի տան ուղղությամբ ձվեր նետելու դեպքի կապակցությամբ:

Հունվարի 9-ին Լոս Անջելեսի համայնքի շերիֆի օգնականները հանցանքի որոնման օրդերով խուզարկել էին Բիբերի բնակարանը:

Օգնականները նաև հետաքննում են հարևանների բողոքները այն մասին, որ երգիչը Կալաբասասում մեքենա վարելիս գերազանցում է սահմանված արագությունը:

 Անկախ

ԱՄՆ-ում պայթել ու այրվել է կենսավառելանյութի գործարանը

o_613880Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նյու-Օլբանի քաղաքի մոտ, Միսիսսպի նահանգի հյուսիսում:

Գործարանում պայթյունի պահին մարդիկ են եղել` մի քանի աշխատող: Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա, տուժածների մասին` նույնպես:

Պայթյունի հետևանքով գործարանի շենքում հրդեհ է բռնկվել, որի բոցը մի քանի տասնյակ մետր է բարձրանում: Հրշեջ մի քանի հաշվարկ է աշխատում, սակայն նրանց դեռևս չի հաջողվել մեկուսացնել կրակը: Ներկայում, պատահարի վայրին մոտ գտնվող ավտոճանապարհը փակ է, իսկ շրջակա բնակավայրերից բնակչությունը տարհանվել է: Իշխանությունները պարզում են այն պատճառները, որոնք հանգեցրել են վթարի:

Անկախ 

Ձնաբքի պատճառով Նյու-Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարված

52df5873-3d5f-ae7c-3d5f-ae73fd359ac0.photo.0Նյու-Յորք նահանգի 5  մարզերում ԱՄՆ հյուսիս-արևելյան առափնյային պատուհասած “Յանուս” ձնամրրկի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ձյան տարերքի գոտում  է  հայտնվել շուրջ 56 մլն մարդ:

Երեկ, իշխանությունների առաջարկությամբ գրասենյակների մեծամասնությունն աշխատանքը վաղ է ավարտել, դպրոցներում հետաձգվել են բոլոր երկարօրյա միջոցառումները: Նյու-Յորքում դեռևս դասընթացները հետաձգելու մասին հայտարարություն չի արվել, սակայն, մյուս խոշոր քաղաքներում, Բոստոնում, Պրովիդենսում, Ֆիլադելֆիայում այսօր երեխաները դպրոց չեն գնա:

Առատ տեղումներն ուղեկցվում են բքով.երեկոյան Նյու-Յորքում սնդիկի սյունն իջել է մինչև -100: Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կարգադրել է, հանել քաղաքային կացարաններում անօթևաններին ընդունելու բոլոր սահմանափակումները:

Ձնաբուքը կարող է պահպանվել մինչև հինգշաբթի, նշում են օդերևութաբանները:

Անկախ         

Գիտնականները ստեղծել են “շաքարե” կենսամարտկոց

22073550.282495.6490 Ամերիկացի ինժեներ-կենսատեխնոլոգները Վիրջինիայի Պոլիտեխնիկական ինստիտուտից, հայտարարել են, որ ստեղծել են  էկոլոգիական իմաստով լրիվ անվնաս կենսամարտկոցներ, որի հիմնական բաղադրիչը սովորական շաքարն է:

Նոր մարտկոցը էլեկտրականություն է մշակում մի խումբ բնական ֆերմենտների  ազդեցությամբ, ընդ որում, ռեակցիայի համար միայն օդ ու ջուր է հարկավոր: Ֆերմենտները քայքայում են շաքարը ու դրանից դուրս բերում ազատ էլեկտրոններ, ընդ որում, այդ գործընթացում ոչ մի պայթյունավտանգ կամ էլ թունավոր գազեր չեն արտադրվում:

Ցավոք չի նշվում այդ մարտկոցների աշխատանքի արդյունավետության մասին, սակայն մասնագետները  նշում են, որ այն համադրելի է”դասական” լիթիումային մարտկոցների նույնանման ցուցանիշի հետ: Չի ճշտվում նաև այդ մարտկոցների ծառայության ժամկետը, սակայն հասկանալի է, որ սա դեռ վերջնական տարբերակը չէ ու դրա համար դեռևս տարիներ են հարկավոր:

Անկախ         

ԱՄՆ-ում 2,000 թռիչքներ են հետաձգվել սպասվող ձյունահողմի պատճառով

 ձյունահողմԱՄՆ-ում կրկին ձյունահողմ է տարածվում՝ նպաստելով ջրմաստիճանի նվազմանը:

Երկուշաբթի օրը ձյունահողմի կանխատեսումից հետո 2,000 թռիչքներ են հետաձգվել: Ըստ տեղեկությունների՝ հյուսիսարևելյան շրջանները կծածկվեն 30սմ ձյան շերտով:

Սպասվում է, որ ձյունահողմը կհարվածի Վաշիգտոնի շրջանի, Ֆիլադելֆիայի և Նյու Յորքի միջև ընկած հատվածին, որտեղ ուժեղ ձյուն կտեղա և ջրմաստիճանը կնվազի:

Ձյունահողմի մեծ վտանգ կա հատկապես ափամերձ շրջաններում:

washington-snowfallՍակայն այս անգամ ցրտերը այնքան էլ դաժան չեն լինի, ինչպես երեք շաբաթ առաջ, սակայն ԱՄՆ-ի մեծ մասում ջերմաստիճանի անկում է սպասվում:

Ի հակադրություն վերոնշյալ ցրտերին՝ հարավ արևմուտքում, Կալիֆորնիայում և հարակից շրջաններում շարունակվում է պատմական երաշտը:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ուրբաթ օրը պաշտոնապես երաշտի վիճակ է հայտարարել՝ դաշնային օգնություն ստանալու նպատակով:

 Անկախ

Պատմության այս օրը

190Այսօր, հունվարի 3-րդ երկուշաբթին Ամերիկայում  նշվում է քաղաքացիական իրավունքի համար սևամորթ մարտիկ Մարտին Լյութեր Քինգի օրը: Ողջ երկրում զանազան միջոցառումներ կանցկացվեն: 1968-ին, Մեմֆիսում սպանված Քինգն այս տարի կդառնար 85 տարեկան:

Քինգի դարաշրջանը սկսվում է 1955-ի դեկտեմբերին տեղի ունեցած մի դիպվածից: Սևամորթ դերձակ Ռոզա Փարքսը տուն վերադառնալիս ավտոբուսում տեղը չէր զիջել սպիտակամորթ ուղևորին, ինչի համար ձերբակալվել էր: Նեգրական համայնքը բոյկոտեց Մոնգոմերիի տրանսպորտը 382 օր: 1956-ին Գերագույն դատարանը Ալաբամայում խտրարարության մասին օրենքը ոչ սահմանադրական ճանաչեց, իսկ դեկտեմբերին արդեն սևամորթներն ու սպիտակամորթներն ավտոբուսից օգտվում էին համատեղ:

Սպասվում է, որ այսօր հազարավոր մարդիկ կգնան 2011-ին Վաշինգտոնի գլխավոր բուլվարում` Ազգային մոլլում  տեղադրված  Քինգի հուշարձանի մոտ: Տոնի կապակցությամբ փակ կլինեն պետհիմնարկները, փոստային բաժանմունքը, բանկերը, դպրոցները, չի աշխատի Նյու Յորքի ֆոնդային բորսան:

Մարտին Լյութեր Քինգի օրը նաև հասարակությանը ծառայելու օր է.ողջ երկրում մարդիկ, այդ թվում նախագահը, մասնակցում են զանազան բարեգործական ակցիաների: Անցած տարի նախագահ Օբաման ընտանիքի հետ մասնակցեց տարրական դպրոցի վերանորոգման աշխատանքներին` հարյուրավոր կամավորակաների հետ:

1964-ին Քինգն արժանացավ Նոբելյան մրցանակի ռասայական ճնշմանը ոչ բռնի դիմադրողական շարժման մեջ ներդրում ունենալու համար: Նա առաջին սևամորթ ամերիկացին է, ում արձանը տեղադրվել է Վաշինգտոնի Կապիտոլիումում:

“Ես երազում եմ, որ երբևէ այնտեղ, Հարավում, Ալաբամայում սևամորթ աղջիկներն ու տղաները սպիտակամորթ երեխաների հետ ձեռձեռքի կտան քույր-եղբոր նման”: Թերևս 1963-ին Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններին արտաբերած Քինգի այս խոսքերը գիտեն շատ ամերիկացիներ` դպրոցական նստարանից:

Անկախ

Մասնագիտություններ` շատ կալորիաներից ազատվելու հնարավորությամբ

ol3001389956629Ավելորդ քաշի առկայությունը սովորաբար կապում են ժամանակակից մարդու  սակավաշարժ կենսակերպի հետ: Սակայն, կան բազում մասնագիտություններ, որոնք թույլ են տալիս, ավելին, ստիպում են, որ օրգանիզմը առավելագույն քանակությամբ կալորիա այրի:

ԱՄՆ-ի TheraFusion» և «PayScale» ընկերությունների փորձագետների տեղեկացմամբ, նման մասնագիտություններից ամենաարդյունավետներից է թերևս բեռնատարի վարորդի մասնագիտությունը, որը թույլ է տալիս այրել շուրջ 726 կալորիա` ժամում, ու վաստակել տարեկան 67200 դոլար:

Այս ցուցակում են հայտնվել մատուցողի (175 կալորիա` 21400 ԱՄՆ դոլար), շինարարության վրա աշխատող բանվորի` 297 կալորիա/334000 դոլար, ավտոկայանատեղի հսկիչի` 330 կալորիա/37900 դոլար և ֆերմայի կամ էլ ռանչոյի աշխատողի (462/25400 ԱՄՆ դոլար) մասնագիտությունները:

Անկախ

Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում բռնկված անտառային հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել,լուսանկարներ

wildfire- Los AngelesԿալիֆորնիայի Սան Գաբրիել լեռներում բռնկված անտառային հրդեհի պատճառով 2,000 մարդ է տարհանվել:

Ոստիկանության տեղեկություններով՝ հրդեհի պատճառը երեք տղամարդիկ են եղել, որոնք անտառում վառված խարույկի վրա թղթեր են նետել: Տղամարդկանց տուգանել են անզգուշորեն հրդեհ սկսելու համար:

Հրդեհը տարածվել է Լոս Անջելեսից 40կմ հեռավորության վրա գտնվող 6,4 քառակուսի կմ տարածքում:

Լոս Անջելեսի համայնքային հրշեջ ծառայությունից յոթ հաշվարկ և երեք ուղղաթիռ է ուղարկվել հրդեհը մարելու համար:

Անկախ

Փորձարարական մահապատիժն Օհայոյում անհավանական երկար է տևել

pic_4b034dfb333a98f0737663ae2664d918 (1)Օհայո նահանգում  հանցագործի` հունվարի 16-ին  փորձարարական դեղամիջոցով իրականացված մահապատիժը, էականորեն երկար է տևել սովորականից և ուղեկցվել հոգևարքով:

Հղի կնոջ բռնաբարության , ապա սպանության համար  դատապարտված Դենիս Մաքգուայերը սովորական` մի քանի րոպեի փոխարեն, մահացել է գրեթե կես ժամում: Ինչպես ականատեսներն են պատմել, դեղամիջոցի ներարկումից հետո սկզբում նա հանգիստ տեսք է ունեցել, իսկ հետո սկսել է  հոգևարքի մեջ ցնցվել, բերանով օդ վերցնել:

Ներարկման համար առաջին անգամ է կիրառվել սեդատիվ միդազոլամ և ցավազրկող հիդրոմորֆոն պենտոբարբիտալի փոխարեն, որը արտադրող ընկերությունները մերժել են հատկացնել հանցագործների մահապատժի համար:

Մահապատժի ենթարկվածի փաստաբանի խոսքով, իշխանությունների գործողությունները դատարանում կբողոքարկվեն` ամերիկյան այն օրենքի համաձայն, որով արգելվում է “դաժան ու անսովոր” մահապատիժը: Ավելին, Մաքգուայերի պաշտպանությունը փորձել է խոչընդոտել մահապատժի համար չստուգված միջոցի կիրառումը, պնդելով, որ այն կարող է թթվածնի քաղց առաջացնել ու տաժանագին մահվան բերել, սակայն դատական իշխանությունները դեղամիջոցի կիրառումը թույլատրել են:

Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Դատախազի տեղակալը միայն ասել թէ`” անցավ մահապատիժ ոչ ոք չի երաշխավորել”:

Ամերիկյան բանտերում պենտոբարբիտալն ու նման դեղամիջոցները վերջացել են 2013-ին: Արտադրող ընկերությունը,  իրավապաշտպանների ճնշման ներքո, հրաժարվել է այն մատակարարել  մահապատիժ իրականացնելու նպատակով:

Անկախ

Ռեստորանը պիթոնով պիցցա է առաջարկում իր հաճախորդներին

pic_3453b7bea8c23d7429f67c93fd61cd61Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մեյերսի ռեստորանն իր հաճախորդներին պիթոնի մսով, գորտի թաթիկներով որ կոկորդիլոսի մսից նրբերշիկներով պիցցա է առաջարկում, գրում է Los Angeles Times-ը: Ուտեստն արժե 45 դոլար.գինը բացատրվում է պիթոնի մսի թանկությամբ, որի մեկ ֆունտի համար մատակարարները 66 դոլար են պահանջում:

Ռեստորանատեր Էվան Դենիելի խոսքով, նման պիցցա ունենալու գաղափարն իր գլխում  ծագել է այն պատճառով, որ այդ տեղանքում պիթոնները բազմացել են.”Ես, իհարկե, կուզենայի ասել, որ առաջարկվող պիթոնի միսը  փողոցում որսված սողունի է պատկանում, սակայն, դա այդպես չէ”:

Ինչ ռեստորանը սկսել է  նման պիցցա վաճառել, արդեն 150 պատվեր է ունեցել: Թե ինչ տպավորություններ են ունեցել հաճախորդները, չի ասվում: Սակայն ռեստորանատերն ասում է, որ այս պիցցան պետք է ուտել դանդաղ, անշտապ:

Ավելի վաղ պիցցայի այլ անսովոր տեսակներ էին մտածվել.տարիներ առաջ բրիտանացի շեֆ խոհարար Հեստոր Բլյումենտալը երեխաների համար պատրաստեց ալրաորդերով պիցցա, իսկ Ավստրալիայում, մորեխների հերթական գրոհի ժամանակ սրճարանում առաջարկվում էր մորեխներով պիցա:

Անկախ

Տարօրինակ հակում

o_88084722-ամյա ամերիկուհին սիրում է երեխայի մեզով հագեցած տակդիրներ ու տակաշորեր ուտել: Ընդ որում, որքան կեղտոտ` այնքան լավ, ասում է հղի կինը: Նա անհամբեր սպասում է սեփական երեխայի ծննդին, որ ուտելիքի խնդիր չունենա:

“Համով դրանք հրաշալի են, թթվաշ կոնֆետներ են հիշեցնում ու որքան շատ  հեղուկ է ներծծված,այնքան դրանք համով են բուրում”,-ասում է Կեյշան: Նա սիրում է հոտոտել, կծել ու ծամել մանկական տակդիրները: Իր տարօրինակ հակման մասին նա պատմել է  տարօրինակ կախվածությունների մասին հեռուստահաղորդման ժամանակ:

Նա իր ընկերներին, ովքեր երեխաներ ունեն ու ու նույնիսկ անծանոթներին խնդրում է իրեն կեղտոտ տակդիրներ տալ: Թե ինչպես է նման անսովոր հակումն անդրադառնում հղի կնոջ առողջության վրա` չի տեղեկացվում:

Անկախ

Այսօր ԱՄՆ առաջին տիկինը նշում է իր հոբելյանը

2331189 ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նշում է իր հոբելյանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը վառ անհատականություն է,  և ուժեղ բնավորությամբ ու նպատակաուղղվածությամբ չի զիջում ամուսնուն:

Միշել Օբաման իր լավագույն գծերը, իր իսկ խոստովանությամբ, ժառանգել է ծնողներից: Նրա հայրը` Ֆրեյզեր Ռոբինսոնը, աշխատել է Չիկագոյի պոմպակայանում, ծանր հիվանդացել է ու վաղ էլ մահացել: Մայրը` Մարիան Ռոբինսոնը, դաստիարակել է երեխաներին (Միշել Օբաման ունի եղբայր, որը նախկինում պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է եղել, այժմ մարզիչ է), իսկ հիմա` թոռներին, այդ թվում նաև Սպիտակ տանը:

Մի անգամ People-ին տված հարցազրույցում աղջիկը մոր համար ասել է.”Նա ասում է , այն ինչ մտածում է: Ու անում է այն, ինչ ուզում է, ընդ որում` առանց արդարանալու: Ես դրան դեռ չեմ հասել, սակայն նման հեռանկարն ինձ ոգևորում է”:

Ի դեպ, նախագահ Օբաման միշտ հպարտությամբ է խոսել իր կյանքի կանանց մասին, սկզբում` մոր ու տատիկի, ապա` կնոջ, զոքանչի ու դուստրերի.”Նրանք կարող են միավորվել ու ծիծաղել ինձ վրա` ականջներիս, չափազանց բարձր ձայնի կամ էլ հագնվելու վրա”:

Զույգը ծանոթացել է Չիկագոյում, իրավաբանական մի ընկերությունում: Այդ ժամանակ արդեն Միշելը ոչ միայն Փրինսթոնի դիպլոմ ուներ, այլև` իրավունքի դոկտորի աստիճան, որ ստացել էր Հարվարդի համալսարանում:

Մտերմությունը սկսվել է Սթիվի Ուանդերի արվեստի հանդեպ սիրուց: 3 տարի անց ամուսնացել են, իսկ 1998-ին ծնվել է նրանց առաջին դուստրը` Մալիյան, իսկ 2001-ին` Նատաշան, որին տանը Սաշա են կոչում.”Բարաքը երբեք ինձ շքեղ կյանք չի խոստացել, սակայն խոստացել է, որ այն հետաքրքիր կլինի: Իր խոսքը նա պահեց”:

Ինչպես են պատրաստվում նշել Միշել Օբամայի ծննդյան օրը հարազատներն ու մտերիմները, հայտնի չէ: Սակայն տեղեկություն կա, որ շաբաթ օրը Միշել Օբամայի պատվին ընդունելություն է կազմակերպվելու: Հրավիրյալներին առաջարկվել է նախապես ընթրել,  քանի որ նրանց ճաշկերույթ չի լինելու: Դրա փոխարեն խորհուրդ է տրվել հարմարավետ կոշիկ հագնել ու պարային շարժումներ  փորձել: Ըստ ամենայնի, ծրագրում պարեր են լինելու, ըստ ամենայնի` կենդանի երաժշտության  ու կատարողների մասնակցությամբ: Սպասվում է, որ ելույթ կունենա նաև Բեյոնսեն:

Անկախ

Վիրջինիայի ափերի մոտ կործանիչ է ընկել օվկիանոսը

o_756199Վիրջինիա նահանգի մոտ վթարվել է F-18 կործանիչ:

Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը` ցամաքից 60 կմ հեռավորության վրա: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդաչուն հասցրել է դուրս գալ ինքնաթիռից: Տեղեկություն կա, որ օդաչուն փրկվել է  այդ տեղանքի մոտ հայտնված ձկնորսական նավի շնորհիվ:

Կատարվածի պատճառները պարզում են:

Քննության արտագրելու համար ԱՄՆ ՌՕՈՒ-ի 34 սպա է հեռացվել

i (1)ԱՄՆ-ում  ՌՕՈՒ-ի 34 սպա հեռացվել է պաշտոնից որակավորման քննության ժամանակ արտագրության կասկածով:

ՌՕՈՒ-ում վստահեցնում են, որ սպաները մեկը մյուսին ճիշտ պատասխաններ էին ուղարկում: Նման վարքագիծն անընդունելի է ճանաչվել ու 200 զինծառայողի ստիպել են քննությունը կրկին հանձնել, սակայն` խիստ հսկողության ներքո:

Բացի այդ, ՌՕՈՒ-ի 3 սպայի հեռացրել են պարտականություններից` թմրանյութեր պահելու մեղադրանքով:  Նրանք, ի դեպ, ծառայում են ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ավիաբազաներում:

Անկախ

 

12-ամյա տղան կրակ է բացել աշակերտների ուղղությամբ

school-shootingԻշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքում 12-ամյա տղան մուտք է գործել միջին դպրոցի մարզասրահ և հրացանով կրակ բացել դասերի սկսվելուն սպասող աշակերտների ուղղությամբ՝ վիրավորելով երկու աշակերտի:

Պաշտոնական տվյալներով՝ վիրավորված 13-ամյա աղջկա վիճակը վիրահատությունից հետո կայուն է, իսկ 11-ամյա տղան ծանր վիճակում է:

Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սուսանա Մարտինեսը հայտնել է, որ դեպքն  ավելի վատ ընթացք կստանար, եթե դպրոցի աշխատակիցներից մեկը նրան չմոտենար ու չխնդրեր զենքը վայր դնել:

Ոստիկանության պետի տեղեկություններով՝ իրենք ձերբակալել են դեպքի համար պատասխանատու յոթերորդ դասարանի աշակերտին:

Քննիչները դեռևս չեն պարզել աշակերտների վրա կրակ բացելու տղայի շարժառիթը:

Ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել ավելի քան 100 աշակերտների:

Քննիչները կուսումնասիրեն աշակերտների օգտագործած բոլոր սոցիալական ցանցերը  և կապի միջոցները:

Անկախ

Նյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամանը

iՆյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամաններից մեկը:

Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել Lufthansa  ընկերության բեռների տերմինալում: Հրդեհը մարել են կես ժամից:

Հրդեհի հետևանքով  թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից, 4-ը հոսպիտալացվել են: Մնացածն օգնություն են ստացել տեղում:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը դատարանում իսլամ ընդունելու կոչ է արել

o_5456792001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը` Հալիդ Շեյխ Մուհամեդը հայտարարել է, որ Ղուրանով արգելվում է իսլամը բռնությամբ տարածելը:

Նա կոչ է արել փաստաբաններին, ռազմական տրիբունալի անդամներին իսլամ ընդունել.”Դա իմ կրոնական պարտականությունն է`  դատարանում հրավիրել յուրաքանչյուր ոչ մահմեդականի ` անցնել իսլամի”,ասվում է փաստաթղթում:

“Ես գիտակցում եմ, որ դուք առանց ինձ էլ լսել եք իսլամի մասին և շատ բան գիտեք: Սակայն, ես ինքս կարծում եմ, որ Ալահն ինձ ահեղ դատաստանի օրը կհարցնի, թե ես ինչու այդ մարդկանց չառաջարկեցի դառնալ մահմեդական”,-գրել է մեղադրյալն իր դիմումում:

Հ.Շ,Մուհամեդը 2006-ից Գուանտանամո բանտի կալանավոր է, 2009-ից նրան ահաբեկչության մեղադրանք ներկայացվեց: Իր դիմումում նա գրել է, որ երջանիկ է`”Մինչ իմ մարմինը բանտարկված է, հոգիս ազատության մեջ է”:

Սնոուդենին հրավիրել են ամերիկյան ԳՏՄ-ի տնօրենների կազմ

i (1)Փետրվարին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա “Ազատ մամուլի հիմնադրամ” ԳՏՄ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Հիմնադրամը հիմնվել է 2012-ին` այն լրագրողների պաշտպանության ու աջակցության նպատակով, որոնք ձգտում են բաց տեղեկատվության: Տնօրենների խորհրդի անդամ են նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դենիել Էլսբերգը, որը 1960-ին բացահայտեց Պենտագոնի փաստաթղթերը վիետնամական պատերազմի գծով, դերասան Ջոն Կյուսակը ու բրիտանական  Guardian թերթի խմբագիր Գլեն Գրինվալդը, որը հայտնի դարձավ Սնոուդենի մերկացումները հրապարակելու շնորհիվ:

Կազմակերպությունը մեկամյա գործունեության ընթացքում հավաքել է 500 հազար դոլար, որ աջակցի սկանդալային WikiLeaks կայքի  և նման ռեսուրսների գործունեությունը:

Հայտնի է, որ Սնոուդենը պատիվ է համարել նման”կարկառուն դեմքերի հետ համագործակցությունը, ինչպիսին Դենիել Էլսբերգն” է:

Հիմա Սնոուդենը բնակվում է Մոսկվայում, որտեղ մեկ տարով ժամանակավոր ապաստան էր ստացել:

Անկախ

Բեյոնսեն գենդերային հավասարությունը «միֆ» է համարել

բեյոնսեԲեյոնսեն գենդերային հավասարության վերաբերյալ ակնարկ է գրել, որով նա կոչ է անում քայլեր կատարել աշխատավայրում կանանց և տղամարդկաց հավասարաչափ վարձատրություն ունենալու ուղղությամբ: Հոդվածը հրապարակվել է Մարիա Շրայվերի «Շրայվերի զեկույցում»՝ «Գենդերային հավասարությունը միֆ է» վերնագրով:

Բեյոնսեն ակնարկում նշում է, որ գենդերային հավասարությունը դեռևս իրական չէ և ԱՄՆ-ում, որտեղ կանայք կազմում են աշխատուժի կեսը 77 տոկոս պակաս աշխատավարձ են ստանում, քան միջին աշխատող տղամարդը:

Նա նշել է, որ տղամարդիկ պետք է պահանջեն, որ իրենց կանայք, դուստրերը, մայրերը և քույրերը ավելի շատ վարձատրվեն, իսկ տղամարդիկ և կանայք հավասար կլինեն, եթե նրանք հավասարաչափ վարձատրվեն և հավասարապես հարգվեն:

Վերջում նա կոչ է արել գործել միասնական և 100 տոկոս հնարավորություններ պահանջել կանանց համար:

 Անկախ