Ուկրաինան խստացնում է պատիժները անջատողական գործողությունների համար

ուկրաինաԵրեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է օրենք անջատողականության համար քրեական պատասխանատվության պատիժը խստացնելու մասին. մասնավորապես այն գործողությունները, որոնց նպատակն է բռնի կերպով փոխելու սահմանադրական կարգը երկրում և պետության իշխանության գրավումը, կպատժեն մինչև տասնհինգ տարվա ազատագրմամբ, ինչպես նաև` գույքի առգրավմամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

 

Համապատասխան օրենքին կողմ է քվեարկել խորհրդարանի 231 անդամ, այն դեպքում, որ օրենքի համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը կազմում է 226 ձայն:

Համաձայն ընդունված օրենքի` կանխամտածված գործողությունները, որոնք ուղղված են փոխելու Ուկրաինայի պետական սահմանները, կպատժվեն ազատազրկմամբ` իննից մինչև տասներկու տարի:

 

Պետական դավաճանության համար նախատեսվում է 14 – 15 տարի ազատազրկում, ինչպես նաև ունեցվածքի բռնագրավում:

 

Փաստաթղթի ընդունումը անկարգություններ է հրահրել երկրի հարավում, որտեղ այժմ ընթանում են ցույցեր պետության դաշնայնացման աջակցության համար:

Օրենքը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կստորագրի համապատասխան փաստաթուղթը:

Անկախ

Իտալիայում անցկացվել է սեմինար` «Իրանի կոմերցիոն հնարավորությունները» թեմայով

իրանաիտալականԻտալիայի հյուսիսում գտնվող Ասթի քաղաքում անցկացվել է «Իրանի կոմերցիոն հնարավորությունները» թեմայով սեմինար: Այն կազմակերպել էր իրանաիտալական առևտրային պալատը և  նպատակն էր հետապնդում էլ ավելի ամրապնդել երկկողմ առևտրատնտեսական կապերը:

Նախքան սեմինարի սկսելը, իրանաիտալական առևտրային պալատի քարտուղար Պիեր Լուիջի Դագատը իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ իտալական ընկերությունները շահագրգռված են իրանական կողմի հետ համագործակցելու: Նա նաև նշել էր , որ Իտալիան Իրանում մեծ ձեռքբերումների է հասել: Ըստ ԻԻՀ-ում ապրանքաշրջանառության ծավալների` Իտալիան զիջում է միայն Գերմանիային և 2-րդ տեղն է զբաղեցնում:

Ուշագրավ է, որ միայն 2013-ին Իրանում Իտալիայի և Գերմանիայի  ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ եվրոն:

Անկախ

Հունաստանում համազգային գործադուլին են միացել նաև երկրի բոլոր լրագրողները

1105-390x290

Այսօր, ապրիլի 8-ին Հունաստանը գործադուլի պատճառով զրկվել է լուրերից: Գործադուլին մասնակցում են ԶԼՄ-ների արհմիությունները: Գործադուլը սկսվել է երեքշաբթի 6:00-ից ու կշարունակվի մինչև չորեքշաբթի 6:00-ն: Հեռուստաալիքները ստիպված են առավոտյան լրատվական թողարկումների փոխարեն սերիալներ ու ֆիլմեր ցուցադրել: Բացի այդ, չեն  աշխատում ցանցային հրատարակությունները և թերթերը լույս չեն տեսնում:

Լրագրողները պահանջում են նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր կնքել ու ապահովել աշխատանքային արժանավայել պայմաններ: Դրանից բացի, նրանք պահանջում են դադարեցնել աշխատանքից հեռացումներն ու կրճատումները, աշխատավարձերը ժամանակին վճարել:

Անկախ

Երկրաշարժ Ֆրանսիայում

199-390x290

Ֆրանսիայի հարավ-արևելքում Իտալիայի սահմանի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային ցանցի տվյալներով, ստորգետնյա ցնցումների օջախը 5 կմ խորության ու Նիցցայից 50 կմ հեռավորության վրա էգտնվում:

Մեկ ուրիշ աղբյուրի` ԱՄՆ ներքին գործերի նախարարության Երկրաբանական ծառայության  տվյալներով, Ֆրանսիայում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,7 ու օջախը գտնվել է 10 կմ  խորության վրա:

Ֆրանսիայում երկրաշարժեր հազվադեպ են լինում, դրա համար  էլ ստորգետնյա այս  ցնցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական մամուլում:

Անկախ

La Repubblica.Հիտլերի կինը` Եվա Բրաունը հրեա էր

an3001396876157La Repubblica թերթը հղում անելով բրիտանական հեռուստաալիքին, հաստատ ասում է, որ Հիտլերի կնոջ` Եվա Բրաունի սանրի վրայից վերցված մազի ԴՆԹ-ն ապացուցում է, որ նա հրեա է եղել: Վերլուծությամբ, իբր պարզվել է, որ առկա է հրեա-աշկենազիներին հատուկ գենը:

Սանրի պատկանելությունը կասկած չի հարուցում, սակայն  դրա վրայի մազերի առկայությունը ոչնչով չի հաստատվել: Իսկ Եվա Բրաունի  կենդանի մնացած 2 հարազատները  ԴՆԹ-ի անալիզից հրաժարվում են:isra.com

Դոնեցկը հռչակվել է ժողովրդական հարապետություն

Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հայտարարել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին: Ներկայում Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիան անց է կացնում մարզխորհրդի նիստ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Համացանցում արդեն հայտնվել է այդ նիստի տեսագրությունը:

Ապրիլի 7-ին Ուկրաինայի հարավ արևելյան մի շարք քաղաքներում շարունակվում են ընդվզումները, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շտապ դաշտայնացում: Խարկովում և Դոնեցկում միտինգների մասնակիցները քաղաքի ադմինիստրատիվ շենքերի մոտ բարիկադներ են սարքում:

Բացի դրանից Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ անհայտ մարդիկ ներխուժել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենք և գրավել սպառազինության սենյակը և վերցրել զենքերը: Երեկ երեկոյան շենքի գրավման  ժամանակ ինը մարդ տուժել է, հիշեցնում է Russia Today-ը:

“Интерфакс“-ը ճշտում է, որ Դոնեցկի պետական մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցրած մարդիկ ապրիլի 7-ի առավոտյան ժաղով են հրավիրել, որտեղ քվեարկել են Դոնեցկի անկախ ժողովրդական հանրապետություն հռչակելու դեկլարացիայի օգտին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

 Անկախ

Միխայել Շումախերը սկսել է ճանաչել հարազատների ձայները

շումախեր“Ֆորմուլա-1” -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է արձագանքել ձայներին և տեսողական կապ հաստատել, հաղորդում է  “Россия 24” ալիքը վկայակոչելով սպորտային նորությունների  “Մոտորսպորտ” կայքը:

Մի քանի օր առաջ բժիշկները   Շումախերի մոտ հայտնաբերեցին արթնանալու նշաններ՝երեք ամիս արհեստական կոմայից հետո նա սկսեց արթնանալու նշաններ ցույց տալ: Շարունակությունը կարդացեք այստեղ: 

 

Անկախ

Մայդանում պարետային ժամ է

մայդանԿիևի անկախության Մայդանում պարետային ժամ է: Այդ որոշումը ընդունել է “Մայդանի հարյուրների Ռադան”, որը կազմված է կիսառազմական միավորումների ղեկավարներից և առաջացել է ուժայինների հետ առաջացած հակասություններից:

Ապրիլի 6-ի գիշերվա ժ.մեկից մինչև առավոտյան հինգը Անկախության հրապարակի միտինգավորների վրանային ճամբարում արգելվում են հասարակական գործունեությունը և զանգվածային հավաքները, որոնք  “Մայդանի հրամանատարության շտաբը” նախապես չի թույլատրել: Այդ ժամերին չի կարելի նաև տեղաշարժվել Մայդանի տարածքում: Գիշերվա ընթացքում կկազմակերպվի հերթապահություն փաստաթղթերը ստուգելու համար:

ՙՙՀարյուրների ռադայի՚՚ ներկայացուցիչները այդ ամենը բացատրում են “անվտանգություն ապահովելու և Մայդանի բնակիչների հանգստությունն ու հանգստի իրավունքը” պահպանելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Պապը երջանիկ է, որ աշխատանք ունի

Հռոմի պապՊապ Ֆրանցիսկոսը երջանիկ է, քանի որ աշխատանք և ներքին խաղաղություն ունի, ինչը գալիս է տարիքի հետ միասին:

Վատիկանը շաբաթ օրը հրապարակել է բելգիացի երիտասարդների հետ պապի ոչ պաշտոնական հարցազրույցի տեքստը:

Արդյոք ինքը երջանիկ է հարցին՝ պապը պատասխանել էր, որ շատ հնարավոր է, քանի որ ինքը ունի աշխատանք և գործազուրկ չէ:

Նա նշել է, որ իր երջանկությունը այնպիսին չէ, ինչպես զգում են երիտասարդները: Նա ավելացրել է, որ 77 տարեկան հասակում իր մեջ ներքին, մեծ խաղաղություն է հաստատվել, ինչը երջանկություն է, որ գալիս է տարիքի հետ:

Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ ինքը գտել է իր կյանքի ուղին և դրանով քայլելը իրեն երջանկություն է պատճառում:

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է նա աղոթում, պապը պատասխանել է, որ նստած վիճակում, քանի որ ծնկի իջնելը ցավ է պատճառում իրեն:

 

Անկախ

 

Խորվաթիայի ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել Ադրիատիկ ծովում

մարիխուանաԽորվաթիայի ոստիկանությունը Ալբանիայից ձկնորսական նավով Ադրիատիկ ծովով տեղափոխված ավելի քան 800 կգ մարիխուանա են առգրավել:

Ոստիկանությունից հայտնել են, որ սա երկրում առգրավված մարիխուանայի ամենամեծ չափաբաժինն է: Թմրանյութի արժեքը գնահատվել է 1,8 միլիոն դոլար:

Դեպքի կապակցությամբ  Խորվաթիայի ութ քաղաքացի և  Բոսնիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ ալբանական նավի սեփականատերը մնում է ազատության մեջ:

Թմրանյութը տեղակայված է եղել 700 փաթեթներում Խորվաթիայում և արևմտյան Եվրոպա առաքելու համար:

Բալկանյան շրջանը հանդիսանում է արևմտյան Եվրոպա թմրանյութի ներկրման հիմնական դարպասը:

 Անկախ

Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն

unnamed (5)Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:

Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:

Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:

Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:

Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:

Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:

Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:

 

Շումախերը գիտակցության գալու ակնթարթներ է ունենում

ՇումախերՈւրբաթ օրը Միխայիլ Շումախերի մենեջերը հայտնել է, որ Ֆորմուլա մեկի աստղը դահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից ավելի քան երեք ամիս անց գիտակցության գալու ակնթարթներ է ունենում:

45-ամյա Շումախերը ընկել էր դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայում և գլուխը հարվածել քարին: Բժիշկները վիրահատել էին նրան՝ գլխից մակարդված արյունը հեռացնելու համար:

Շումախերի վիճակը կայունացել էր, երբ նրան դեղերի ազդեցությամբ կոմայի մեջ էին դրել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում:

Շումախերի մենեջերը ավելացրել էր, որ ինքը և Շումախերի ընտանիքի անդամները մտադրություն չունեն բացահայտել նրա առողջական վիճակի մանրամասները՝ այս կերպ պահպանելով Միխայիլի և նրա ընտանիքի անձնական կյանքի անձեռնամխելիությունը, ինչպես նաև թույլ տալով բժիշկներին հանգիստ աշխատել:

 Անկախ

Անկարգություններ Բրյուսելում

5c534149163d118bb977da6a8d8be89db

Արհմիությունների ցույցերը ԵՄ տնտեսական կոշտ միջոցների դեմ Բրյուսելի փողոցներում վերաճել է ոստիկանության  հետ բախման.տուժել է 2 ցուցարար ու մեկ ոստիկան:

Այն թաղամասում, որտեղ գտնվում է ԵՄ հիմնարկը,  ցույցի մասնակիցները ոստիկանների վրա նարինջ, աղբ ու սալաքարեր են նետել, ինչին կարգուկանոնի պահապանները պատասխանել են արցունքաբեր գազով ու ջրցաններով:

Արհմիությունների ներկայացուցիչները «հանդես են եկել Եվրոպայի համար առանց տնտեսության կոշտ միջոցների նոր ուղու համար»,  սակայն «երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար հզոր ներդրումներով ու «բարձրորակավորմամբ աշխատատեղերի ստեղծմամբ»:

Ցույցի կազմակերպիչների տվյալներով, ակցիային մասնակցել է 40 հազար մարդ: Ոստիկանությունը փողոցներում հաշվել է  15 հազար մարդ` ոչ ավելի:

Լոնդոնը խեղդվում է մշուշամպից ու փոշուց

163-390x290

Վերջին մի քանի օրում ավելի քան 3000 լոնդոնցի է դիմել շտապ բուժօգնության: Մարդիկ բողոքում են շնչառական խնդիրներից ու ինքնազգացողության վատթարացումից: Դրա պատճառը մշուշամպն է: Սահարայում տեղի ունեցած փոթորկից հետո, Բրիտանական կղզիներ են հասել փոշու հսկայական զանգվածներ: Օդը հագեցած է փոշու մանրագույն մասնիկներով: Երկրորդ պատճառը օդի աղտոտվածությունն է` եվրոպական արտադրական ձեռնարկությունների արտանետումներից:

Ռեսպիրատորային ու սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս տներից առանց անհրաժեշտության դուրս չգալ, ու “թարմ օդին” ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չչարաշահել: Վարչապետ Քեմերոնը հետևել է այդ խորհուրդներին ու հրաժարվել առավոտյան իր ավանդական վազքից ու հիմա պարապում է սպորտդահլիճում:

Լոնդոնում մթնլորտի աղտոտման  վտանգի սպառնալիքը պահպանվում է: Այսօրվանից  այդ օդային զանգվածները կտեղաշարժվեն դեպի հյուսիս:

Անկախ

Վենետիկում անջատողականները փորձում են հրասայլով վերցնել իշխանությունը

загруженноеԻտալացի անջատողականները անցել են ակտիվ գործողությունների: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են գրավել Սան-Մարկո հրապարակը Վենետիկում: Դրա համար նրանք փորձել են գործի դնել զենք` գնված արաբական մաֆիայից ու հողափոր մեքենա, որը վերածել են հրասայլի: Համենայն դեպս, այդպես հավատացնում են իրավապահ մարմինները: Հետաքննությունն ապացույցներ ունի, որ այդ հրասայլը լրիվ պատրաստ էր գրոհի.անջատողականները պլանավորել էին գրավել մի քանի շենք: Հատուկ օպերացիայի շնորհիվ ձերբակալվել է 24  մարդ:

Պլանավորած գրոհի հեղինակներն իրենց «Դաշինք» անվանող  ընդհատակյա խմբավորումն է: «Հյուսիսի լիգա» անջատողական շարժումը տարիներ շարունակ պայքարում է հյուսիսը հարավից անջատելու համար:2  շաբաթ առաջ ակտիվիստներն օնլայն պաշտպանեցին Վենետոյում  անցկացված հանրաքվեն: Տարածաշրջանի անկախության օգտին արտահայտվեց  մլն մարդ: Ոստիկանության կարծիքով, զինված բլիցը Վենետիկի կենտրոնում պետք է  քվեարկման արդյունքների յուրօրինակ  ամփոփումը դառնար: Գրոհի համար հավանական օբյեկտներից է համարվում նաև հարկային տեսչության տարածաշրջանային բաժանմունքը: Փորձագետները վստահաբար հայտնում են, որ հրասայլի վերածված հողափորով լրիվ հնարավոր էր ավերել ցանկացած շենք:

Հոգևորականը «Լեգոն» սատանայի զենք համարում

m_559304

Աշխարհում բազում երեխաներ են  սիրում խաղալ «Լեգո» կոնստրուկտորով, սակայն լեհ հոգևորական Սլավոմիր Կոստրզևը կարծում է, որ այդ հետաքրքրությունը լավ բանի չի հանգեցնի: Նրա խոսքով, առաջին հայացքից անմեղ թվացող կոնստրուկտորը սատանայական զենք է, որը «մութ կողմ» է քաշում:

Լեհ ծնողները զարմացած էին, իմանալով, որ իրենց կարծիքով զարգացնող ու օգուտ տվող խաղալիքներն իրականում երեխաներին լավ բան չեն տալիս: Հոգևորականը խիստ քննադատել է Monster Fighters  (հրեշ-մարտիկներ) և «Զոմբի» անունով խաղերը:Նա պլաստմասե ֆիգուրները սարսափելի  է անվանել ու վստահեցնում է, որ դրանք երեխաների հոգիներն են  լափում: Հոգևորականն իր ասածները հիմնավորում է նորզելանդացի գիտնականների ուսումնասիրություններով, որոնք պարզել են, որ վերջին տարիներին  լեգոյի հերոսների դեմքերն ավելի ու ավելի չար ու ագրեսիվ են դարձել, ինչը նպաստել է նաև դրանց վաճառքի աճին: Կոնստրուկտորներն արտադրողները, հոգևորականի կարծիքով, քրիստոնյաների նկատմամբ դավ են նյութում: Լեգո-մարդուկները միակ խաղալիքները չեն, որ հոգևորականը քննադատում է: Նա ծնողներին հորդորում է հրաժարվել երեխաներին Hello Kitty ու My Little Pony բրենդերի խաղալիքներ գնել:

Ի դեպ, հոգևարականը միակը չէ, ով հավատացյալներին կոչ է անում հեռու մնալ դանիական կոնստրուկտորներից: Անցած տարի ավստրիացի մահմեդականներին վրդովեցրել էր «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի  մոտիվներով ստղեծված Lego-ն: Նրանց խոսքով, նման խաղալիքը հավատքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մարմնացում է:

Անկախ

Օլանդի նախկին կինը նոր կառավարություն է մտել

pic_c8d2849ff2808760fcc3e41fb09184b3

Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական տիկինը` Սեգոլեն Ռուայալը դարձել է էկոլոգիայի նախարարը նոր կառավարությունում:

Նոր կառավարությունը ձևավորել է վարչապետ Մանուել Վալսը: Կառավարության ղեկավարը  բաժանել է ֆինանսների պատասխանատու գերատեսչությունը 2 նախարարության: Կաբինետի մի մասը, այդ թվում` ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, մնացել են իրենց պաշտոնում:

Մարտի 31-ին նախագահ Օլանդը պաշտոնից հեռացրեց վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին: Վերջինս իր վրա վերցրեց կառավարող կուսակցության տապալման պատասխանատվությունը մունիցիպալ ընտրություններում:

Սոցիալիստական կուսակցության ականավոր գործիչ Սեգոլեն Ռուայալը երկար ժամանակ ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում Ֆրանսիական մամուլում դա կապում էին Ռուայալի ու Օլանդի երկրորդ քաղաքացիական կնոջ` Վալերի Տրիերվեյլերի լարված փոխհարաբերությունների հետ: Այս տարվա հունվարին Օլանդն ու Տրիերվեյլերը հայտարարեցին իրենց հարաբերությունները դադարեցնելու մասին:

Սեգոլեն Ռուայալը շուրջ 20 տարի Օլանդի քաղաքացիական կինն է եղել: Նրանք համատեղ 4 երեխա ունեն: 2007-ին  Ռուայալը սոցիալիստական կուսակցությունից որպես թեկնածու մասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն հաղթեց Սարկոզին: Դրանից հետո Ռուայալ-Օլանդը զույգը բաժանվեց:

Անկախ

Lufthansa-ն օդաչուների գործադուլի պատճառով հետաձգել է թռիչները

127-390x290

Գերմանական Lufthansa  ընկերությունը կհետաձգի ավելի քան 3,8 հազար թռիչք` օդաչուների գործադուլի պատճառով:

Գործադուլը, որ կազմակերպել է օդաչուների «Կոկպիտ» արհմիությունը, սկսվում է այսօր: Նրանք դժգոհում են աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից: Ընդհանուր առմամբ, գործադուլը ավելի քան 425 հազար ուղևորի է  պլանները փոխելու պատճառ դառնալու: Միայն 500 չվերթ կպահպանվի:

Անցած շաբաթ գերմանական մի քանի օդանավակայաններում աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվեցին 700 ներքին ու միջզգային թռիչքներ: Այն ժամանակ գործադուլին մասնակցում էին նաև երկրային ծառայության աշխատակիցները.վերանորոգողներն ու բեռների մշակման օպերատորները:

Անկախ

Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի խաղացողը (տեսանյութ)

բոյկով,գուսևԿիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի արագ մտածող ֆուտբոլիստը:

Դնիպրոպետրովսկում Ուկրաինայի պրեմիեր լիգայի խաղի ժամանակ 30-ամյա Օլեգ Գուսևը Դնիպրոյի դարպասապահի հետ գնդակը խաղարկելու ժամանակ ուժեղ հարվածից կորցրել էր գիտակցությունը:

բոյկով, գուսևԲոյկոն ծնկով հարվածել էր նրա դեմքին, որից հետո ֆուտբոլիստը ընկել էր և լեզուն կուլ տալու վտանգի տակ էր գտնվում:

Նրան փրկել է Դնիպրոյի կիսապաշտպան Ջաբա Կանկավան, որը արագ մոտեցել է նրան և ձեռքը մտցնելով նրա բերանի մեջ՝ օդի հոսք է ապահովել:

Բժշկական անձնակազմը շուտով միացել է Դինամոյի ավագին փրկելու ջանքներին:

Վայրկյաններ անց ֆուտբոլիստը գիտակցության նշաններ է ցույց տվել և երկրպագուների ծափերի ներքո դուրս տարվել դաշտից:

Ավելի ուշ Գուսևին առողջական լավ վիճակում նկատել էին դաշտի եզրագծում կանգնած:

Այնուամենայնիվ ակումբը դեռևս տեղեկություններ չի հաղորդել նրա վիճակի վերաբերյալ:

Անկախ

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

օլանդԵրեկ տեղական ընտրություններում ունեցած ձախողումից հետո Ֆրանսիայի սոցիալիստ վարչապետը իր ամոբղջ կառավարության հետ միասին հրաժարական է ներկայացրել:

Անցած երեկոյան սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի անունը կապվում է 75 տոկոս եկամտահարկի հաստատման հետ, ընդունել է իր սխալը և հայտնել, որ իր առաջնային խնդիրը հարկերի նվազեցումն է:

Կառավարության հրաժարականը մեծ հարված էր նախագահի համար, որը 2012թ-ին ընտրվել էր հինգ տարի ժամկետով: Նա իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում ճանաչվել էր երկրի վերջին շրջանի պատմության ամենավատահամբավ նախագահը:

Հեռուստատեսությամբ հանրությանը ուղղված իր ելույթում Օլանդը հայտնել էր, որ իր գլխավոր խնդիրը այժմ տնտեսության զարգացումն է:

Նա նաև խոստացել է նվազեցնել հարկերը՝ ավելացնելով, որ Ֆրանսիան պետք է համոզի ԵՄ-ի իր գործընկերներին հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը Բրյուսելի նկատմամբ իր պարտականությունները կատարելիս:

Օլանդը նաև հաստատել է կառավարության ծախսերից 50 միլիարդ եվրո կրճատելու ծրագիրը:

Օլանդը վարչապետ Այրոյի փոխարեն նշանակել է ներքին գործերի նախարար Մանուել Վալսին, որը ներգաղթի դեմ խիստ հայացքներ ունի:

Անկախ