Լայպցիգում գոթական փառատոն է

-Այս օրերին Լայպցիգում գոթական ամենամյա ավանդական փառատոն է անցկացվում:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում է ժամանակակից երաժշտության ծանր ոճի ու հագուստի  “գոթական” ոճի 20 հազար երկրպագու:

 

 

Հռոմի պապը խոստովանել է, որ երբեմն երեկոյան աղոթքի ժամանակ ննջում է

o_757415Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատմել է, որ նա ևս շատ  բնական թուլություններ ունի: Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ելույթ ունենալով` նա բողոքել է, որ աղոթքի ժամանակ երբեմն նինջը խեղդում է:

Հռոմի պապը 200 հազարանոց ամբոխին խոստովանել է.”Դժվար ու երկար օրից հետո ննջել  կարող է յուրաքանչյուրը, ու Աստված դրան ըմբռնումով է վերաբերվում”: Հավաքվածները Պապի խոսքը բարեկամական ծիծաղով են ընդունել:

Ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի խոսքը դժբախտներին օգնելու մասին է եղել: Նա իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ այսօր սառած ու քաղցած երեխաներին ողջ աշխարհում վերաբերում են որպես սովորական երևույթ: Նա ցավով նշել է, որ հասարակության ուշադրության կենտրոնում ոչ թե քաղցածներն ու կարիքավորներն են, այլ բարձրաշխարհիկ սկանդալները:

“Մենք միայն բարեպաշտ քրիստոնյաներ չպիտի լինենք, ովքեր աստվածաբանության  մասին են վիճաբանում մի գավաթ թեյի շուրջ: Մենք պետք է  նախաձեռնող լինենք.փնտրենք կարիքավորների ու օգնենք նրանց”:

Պրահայի մետրոյում միայնակ ուղևորներին “սիրո տարածք” կհատկացվի

OLYMPUS DIGITAL CAMERAՊրահայի մետրոպոլիտենի ադմինիստրացիան կփորձի օգնել մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր անմխիթար փնտրում են իրենց երկրորդ կեսին:Նրանց համար ստորգետնյա կայարաններում “սիրո տարածք” կհատկացվեն: “Մարդիկ կհանդիպեն ու միմյանց հետ կերթևեկեն: Եթե փոխադարձ համակրանք զգան, ապա գուցե  նոր հարաբերություններ սկիզբ առնեն”,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Դրապալը: Նա ասել է, որ կազմակերպությունը մտադիր է վագոններից մեկը հատկացնել սեր փնտրող չեխերին:

Ի դեպ, այս առաջարկը դուր է եկել ուղևորներին: Դրապալը հավելել է, որ այդ վագոնում պատահականորեն հայտնված ուղևորին ֆլիրտ չի պարտադրվում:

Նախագիծը կսկսի գործել 2013-ի վերջին: Այն Չեխիայում հասարակական տրանսպորտը մասսայականացնելու նպատակին ծառայող գովազդի մի մասն է կազմում:

Ձերբակալել են Կաննի փառատոնում կրակ բացածին

400-225_1Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա մի տղամարդու, որը Կրուազեթում, որտեղ տեղի է ունենում փառատոնը, 2 անգամ օդ է կրակել ազդանշանային ատրճանակից: Հանդիսատեսներից ոչ ոք չի տուժել:

Ոստիկանների խոսքով, հանցագործը ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի տաղավար է ներխուժել, որտեղ նկարահանումներ էին կատարվում: Միջադեպի պատճառով հեռարձակումը մի քանի րոպեով  ընդհատվել է:

Բացի այդ խուճապին նպաստել են նաև պաշտպանության ծառայության աշխատակիցները, որոնցից մեկը գոչել է` “նռնակ”: Ինչպե հետո պարզվեց, չարագործի ձեռքին իսկապես նռնակի մուլյաժ է եղել:

Նախնական վարկածով, տղամարդը տառապում է հոգեկան ինչ որ խանգարմամբ: Նրա հանցանքի դրդապատճառները ներկայում պարզվում են:

Կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն ծրագրի մեջ դեպքի պատճառով չի լինելու: 66-րդ փառատոնի բացման պահից սկսած սա արդեն երկրորդ քրեական միջադեպն է: Մեկ օր առաջ  քաղաքի կենտրոնում գտնվող Novotel Hotel-ից անհետացան մեկ մլն դոլար արժողությամբ զարդեր:

 

Ֆրանիսայի նախագահը ստորագրեց միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը

top7_1368852680Ֆրանսիայի նախագահ Օլանդն այսօր ստորագրեց միասեռ ամուսնությունները, ինչպես նաև նրանց` երեխա որդեգրել թույլատրող օրենքը:

Այսպիսով, Ֆրանսիան դարձավ աշխարհում 14-րդ երկիրը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալիքներ է ստացել

2«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալÕՌումինիայում «Աստվածը գանգստեր է» անունը կրող ներկայացումը կբեմադրվի ոստիկանների հսկողության ներքո, քանի որ թատրոնի տնօրինությունը սպառնալիքներ է ստացել:
Կանադացի դերասան և դրամատուրգ Նիք Մանցուսոն հոկտեմբերից ի վեր խաղացել է Տիմիսոարա թատրոնում: Այս ներկայացման գաղափարը հենց նրա մտահաղացումն է:
Ոստիկանության ղեկավարի տեղակալ Դանիել Լանգան հայտնել է, որ դահլիճում հանդիսատեսների մեջ ներկա կգտնվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Արագ արձագանքման նպատակով` տարածքում կլինեն նաև համազգեստավոր ոստիկանները:
Նամակ ստանալուց մի քանի օր առաջ քաղաքի եկեղեցիները թատրոնին խնդրել էին փոխել ներկայացման անվանումը հարգելու համար գերակշռող քրիստոնյա բնակչություն ունեցող երկրի քրիստոնեական արժեքները:
Թատրոնի տնօրեն Ադա Հաուսվաթերը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ չէր պատկերացնում , որ այդպիսի աղմուկ կբարձրանա ներկայացման համար` հատկապես հաշվի առնելով, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2012թ-ի հոկտեմբերին և անցել է առանց որևէ խնդիրների:

Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկը վկայություն է տվել դատարանում

1Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկն վկայությունՍիլվիո Բերրլուսկոնիի հետ ենթադրաբար 17 տարեկանում սեռական հարաբերություններ ունեցած աղջիկը ուրբաթ առաջին անգամ դատարանում վկայություն է տվել դատավարության համար, որտեղ երեք անձինք մեղադրվում են նախկին վարչապետի համար կավատի ծառայություններ մատուցելու մեջ:
Կարիմա Էլ-Մահրուգը, ով հայտնի է որպես Սրտագող Ռուբի մականվամբ, նկարագրել է Բերլուսկոնիի վիլայում տեղի ունեցող դիսկոտեկները՝ հավելելով, որ իրենք մեկ գիշերվա համար վճարել են 2,000 կամ 3,000 եվրո:
Աղջիկն ասել է, որ երեկույթների ընթացքում վարչապետի համար մերկապար են պարել մոտավորապես 20 այլ երիտասարդ աղջիկներ, սակայն նրանց հետ ֆիզիկական շփում չի եղել:
Նրա խոսքերով` վարչապետը հաճախ էր իրեն զանգում և նրա տուն հրավիրում: Որոշ դեպքերում աղջիկը Բերլուսկոնիի տանն էր անցկացնում գիշերները: Աղջիկը նախկինում ասել էր, որ ոչ մի սեռական կապ չի եղել իր և Բերլուսկոնիի միջև:

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ ՄոնիտորինգԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովում սառեցված հակամարտությունների վերաբերյալ լսումներ կանցկացվեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մայիսի 24-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունենալիք նիստի ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Մասնակիցները կքննարկեն նաև աբխազական, հարավօսական, մերձդնեստրյան հակամարտությունները:

Ըստ գործակալության`քննարկումներին մասնակցելու են հակամարտությունների գծով փորձագետներ:

 

 

 

Եվրոպայի գեյերը բողոքել են հոմոֆոբիայից

Եվրոպայում անցկացված հարցման տվյալներով, գեյերի քառորդ մասը վերջին 5 տարում ենթարկվել է հարձակման կամ էլ հաշվեհարդարի սպառնալիքի:

Հարցմանը մասնակցել է 93 հազար լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ: Հարցումն անցկացնողները հետաքրքրվել են` արդյոք նրանք ենթարկվել են ճնշման, բռնության, վիրավորանքի կամ էլ արհամարհանքի` սեքսուալ կողմնորոշման կամ էլ սեռական պատկանելության պատճառով:

i (5)Հարցվածների 26%-ը (տրանսսեքսուալների 35%) ասել է, որ  վերջին 5 տարում ենթարկվել են հարձակումների կամ էլ նրանց սպառնացել են հաշվեհարդարով: Ընդ որում, հիմնականում տուժում են անապահով ու երիտասարդ գեյերը:

Պարզվեց նաև, որ նրանց կեսը չի դիմել ոստիկանություն, կարծելով, որ իրենց պաշտպանության համար ոչ մի  բան չի արվի: Սեքսուալ կողմնորոշումը նրանց խանգարել է  աշխատանքում կամ աշխատանք  գտնելուն, իսկ գեյերի 2/3-ը թաքցրել է իր կողմնորոշումը դպրոցական տարիքում:

Հաագայում 300 քաղաքական գործիչ ու փորձագետ է  հավաքվել` քննարկելու ԵՄ քաղաքականության այն  ասպեկտները, որոնք ուղղված են հասարակության մեջ մարդատյացությունը վերացնելուն:

Ֆրանսիական օրենքներից կհանեն ռասաների մասին հիշեցնող բառերը

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից “ռասա” բառը հանելու օգտին, հայտնել է Radio France-ը:

Օրինագիծն առաջարկել է Ձախ ճակատ  միությունը: Ձեռնակի հեղինակներից մեկի` Ալֆրեդ Մարի-Ժանի կարծիքով, “ռասա” բառը տեղ չպետք է ունենա ֆրանսիական օրենսդրության  մեջ, քանի որ այդ կոնցեպցիան “հիմք է դարձել վատթարագույն  գաղափարախոսության”:

pic_1368777183Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փոփոխություններ կմտցվեն քրեական օրենսգրքում, 1881-ին ընդունված մամուլի ազատության օրենքում:

Սոցիալիստ պատգամավորները հույս ունեն, որ նման ուղղումներ կմտցնեն հաջորդ փուլով , հուլիսին: Նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հիմնական օրենքում փոփոխություն մտցնել:

Ֆրանսիայում հիմա գործում է Հինգերորդ հանապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958-ին, նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է.”Ֆրանսիան անբաժանելի , աշխարհիկ, սոցիալիստական, դեմոկրատական Հանրապետություն է: Նա ապահովում է օրենքի առաջ հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ ծագումից, ռասայից ու կրոնից”:

Դևիդ Բեքհեմը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

article-2325558-13D4A83E000005DC-395_634x473Բրիտանացի լեգենդար ֆուտբոլիստը հայտարարել է սպորտում իր կարիերան ավարտելու մտադրության մասին:

“Պարի Սեն-Ժերմեն” թիմի 38-ամյա խաղացողը մտադիր չէ իր տարեկան պայմանագիրը երկարաձգել ո,ւ կհեռանա ակումբից ընթացիկ սեզոնի ավարտին:

“Ես զգում եմ, որ հիմա իսկը ժամանակն է կարիերան ավարտելու, քանի դեռ կարողանում եմ  լրիվ թափով խաղալ”,մեկնաբանել է նա:

Կարծիք կա, որ հեռանալուց հետո նա իր ժամանակը կտրամադրի  մի քանի մլն-անոց գովազդային պայմանագրերին ու բարեգործությանը:

Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները դաստիարակում են իրենց 4 զավակներին. Բրուքլին, Ռոմեո, կրուզ որդիներին ու դստերը` Հարպեր Սևնին:

Ֆուտբոլիստի բազմանդամ ընտանիքը սովորաբար ժամանակն անց է կացնում Ֆրանսայում ու Մեծ Բրիտանիայում:

Բուլղարիայում ընտրություններում հաղթանակած կուսակցությունը պահանջել է փոխել իրենց արդյունքները

pic_1368710049Երկրում “Բուլղարիայի քաղաքացիները եվրոպական զարգացման համար կուսակցությունը”, որը հաղթել է  արտահերթ ընտրություններում, հայտարարել է նոր քվեարկություն անցկացնելու վերաբերյալ իրենց մտադրության մասին: Նման հայտարարությունով է հանդես եկել երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա հավելել է, որ պաշտոնական բողոք կներկայացնեն Սահմանադրական դատարան առաջիկա օրերին: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա վերընտրությունները տեղի կունենան մեկուկես ամսից: Բորիսովն այդ որոշումը բացատրել է ընտրություններում կատարված խախտումներով:Կուսակցությունում կարծում են, որ իրենց վարկաբեկում է այն տեղեկությունը, որ հայտնվել է քվեարկության նախօրեին, երբ արգելված է քաղաքական պայքարն ու քարոզը: Այն ժամանակ դատախազությունը տեղեկություն տարածեց, որ Բորիսովի խորհրդականներից մեկին պատկանող  տպարանում գտել են անօրինական քվեաթերթիկներ:

Բուլղարիայում արտահերթ ընտրությունները  պայմանավորված  էին նախորդ կառավարության աշխատանքից բնակչության դժգոհությամբ, որը  գլխավորում էր Բոյկո Բորիսովը: Ձմռանը տասնյակ հազարավոր բուլղարներ զանգվածային ցույցերի ելան կաշառակերության, էլեկտրաէներգիայի բարձր գների ու բնակչության բարեկեցության անկման պատճառով:

Հռոմի պապը քննադատել է փողապաշտությունը

i (2)Հռոմի պապը քննադատել է համաշխարհային ֆինանսական համակարգը:

“Փողը կուռք է դարձել, գաղափարախոսություն, որ խթանում է շուկաների ինքնավարությունը և  ֆինանսական սպեկուլյացիան ”,- պոնտիֆիկոսի խոսքը մեջբերում է“Կորրյերե դելա սերա”-ն:

Ֆրանցիսկոսի խոսքով` ”Այսօր մարդկային էությունն ընդունվում է որպես ապրանք, որը կարելի է օգտագործել, ապա շպրտել”:

“Փողը պետք է ծառայի, ոչ թե կառավարի”,-եզրափակել է Ֆրանցիսկոսը:

Հունաստանում բանկ է թալանվել

i (3)Բանկը թալանվել է Լարիսա քաղաքում, որը Հունաստանի կենտրոնում է գտնվում: 2 մարդ 1 մլն եվրո է գողացել:

“Մոտ 8:40-ին երկու մարդ որպես  հաճախորդ բանկ են մտել, իսկ հետո, զենքի սպառնալիքով (հնարավոր է` ատրճանակ) ու Կալաշնիկովի ավտոմատով մեծ գումար վերցրել: Հանցագործները դուրս են եկել լուսամուտից հարևան շենքի կտուր ու թաքնվել”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն արդեն բացահայտել է նրանցից մեկի ինքնությունը, քանի որ հանցագործները դեմքները չեն թաքցրել: Նա Տրիկալա քաղաքի բանտից մարտին փախած Ալբանիայի քաղաքացի է: Ոստիկանությունը տարածել է  նրա լուսանկարը: Այն ցուցադրել են նաև լրատվական ծրագրերի ժամանակ:

Ճգնաժամի հետ Հունաստանում հաճախացել են բանկերի թալանի դեպքերը: Բանկերը ստիպված են հսկողությունն ուժեղացնելու, մասնավորապես, այսօր արդեն հաճախորդները կարող են բանկ  մտնել միայն անցախցով:

Օրենսդիրներն առաջարկել են Կալաշնիկովի  ավտոմատը  հարձակման ծանրագույն հանգամանք համարել ու նման հանցագործներին ցմահ բանտարկության դատապարտել:

Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գա

1Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գաՀունաստանի դպրոցների ուսուցիչները երեքշաբթի որոշել են դուրս չգալ գործադուլի, քանի որ երկրում անցկացվում են համալսարանի ընդունելության քննություններ:
«Որոշ ուսուցիչներ կարող են հեռացվել աշխատանքից», – Vima ռադիոյին տված հարցազրույցում ասել է ուսուցիչների OLME միության ղեկավար Նիկոս Պապաչրիստոսը:
Միության անդամների միջև անցկացրած քվեարկության արդյունքում որոշվել է չանցկացնել գործադուլ, որը նախատեսված էր սկսել ուրբաթ օրվանից:
Երկրի առաջատար միությունները հրաժարվել են ընդունել OLME-ի՝ գործադուլին միանալու առաջարկը:

 

Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կիռոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևից թրջված աստղերի շարքում էր (լուսանկարներ)

c6Կաննի կինոփառատոնը հայտնի է որպես շոուբիզնեսի ամենագլամուրային միջացառումներից մեկը, սակայն ֆրանսիական Ռիվերան ևս չի խուսափել գարնանային վատ եղանակից:

c9Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևի պատճառով հոլիվուդյան էլիտայի զգեստները թրջվել են, իսկ ուժեղ քամին փչացրել է լավ պլանավորված նրանց «կարմիր գորգային» տեսքը:

Փառատոնի A ցուցակի աստղերի շարքում ընդգրկված Լեոնարդո ԴիԿապրիոն, Քերի Մալիգանը և Նիկոլ Քիդմանը թրջված և անձրևանոցների տակ քայլում էին թաց կարմիր գորգի վրայով:

Փառատոնին մասնակցող բոլոր աստղերը անձրևանոցներով օգնականների կարիք ունեին, քանի որ անձրևը շարունակվում էր:

Քերի Մալիգանը մեքենայից դուրս գալիս հասցրեց գլուխը հարվածել անձրևանոցին: Այս միջադեպի կապակցությամբ նա նշեց, որ իր շուրջը հավաքված բազմաթիվ անձրևանոցներով մարդկանց պատճառով ինքը հազիվ է մեքենայից իջել և նույնիսկ չի նկատել, որ տեսախցիկը իրեն նկարում է: Ամեն դեպքում նա գեղեցիկ տեսք ուներ իր վարդագույն ատլասից Dior-ի զգեստով:

Նիկոլ Քիդմանը ամեն դեպքում Mail-ին հայտնել է, որ անձրևը իրեն չի խանգարում և ինքը այն շատ է սիրում:

Առաջիկա 12 օրերի ընթացքում տեղի կունենա աշխարհի գեղարվեստականորեն ամենահավակնոտ ֆիլմերի պրեմիերան Կաննի համաշխարհային բեմում՝ չորեքշաբթի բլոկբաստերների ցուցադրման օրն էր:

Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժուրիի նախագահը Սպիլբերգն է, ժուրիի կազմում են նաև հայտնի աստղեր Նիկոլ Քիդմանը, Անգ Լին և Քրիստոֆ Վալցը:

Կաննի կինոփառատոնը բացել է Սքոթ Ֆիջերալդի նովելի հիման վրա նկարված Լեոնարդո ԴիԿապրիոյի գլխավոր դերակատարմամբ «Մեծ Գետսբի» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսյոր Բազ Լուրման հայտնել է, որ ֆիլմի շնոհիվ Ֆիջերալդի նովելը հայտնվել է բեստսելլերների շարքում՝ մեկ շաբաթվա ընթացքում գրքի ավելի շատ օրինակներ են վաճառվել, քան հեղինակի կյանքի ընթացքում:

Կաննի կինոփառատոնի բացումը,լուսանկարներ

o_775318Կաննում բացվեց միջազգային  66-րդ կինոփառատոնը: Ինչպես միշտ գեղեցիկ ու հանդիսավոր, և ավանդույթի համաձայն հորդառատ  անձրևի տակ: Գլխավոր պրեմիերան Բազա Լուրմանի “Մեծ Գետսբի” ֆիլմն էր , գլխավոր դերում` Լեոնարդո Դի Կապրիոն: Ո՞վ արժանի կդառնա Ոսկյա արմավենու ճյուղին, կորոշի ժյուրին Ստիվեն Սպիլբերգի գլխավորությոմբ:

Հզոր պետությունը` նոր ճգնաժամի առաջ

ol3001368688669Գրեթե մեկ տարի ծախսելով նոր հարկեր հաստատելու ու իր դաշնակիցների կաշառակերության դեմ պայքարի վրա` Ֆրանսիայի նախագահ Օլանդը այդպես էլ չկարողացավ փրկել պետությունը նոր ֆինանսական ճգնաժամից:

Փորձագետների կարծիքով, խոսքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենազգալի տնտեսական անկման մասին է: Ներկայիս ճգնաժամը անքակտելիորեն կապված է Եվրագոտու ճգնաժամի հետ, որում ռեցեսիայի զոհ է դարձել 17 երկրներից 9-ը:

Տնտեսական դրության վատթարացումն  ու գործազրկության աճը Օլանդին Ֆրանսիայի պատմության ամենաչսիրված նախագահ են դարձրել: Նրա  նախագահության մեկ տարում իրավիճակը միայն վատթարացել է, ու ոչ մի ակնարկ վիճակի բարելավման մասին չկա: Բացի այդ, նախագահի հեղինակությունը տուժում է նաև նրա քաղաքացիական տիկնոջ` Վալերի Տիերվեյլերի սկանդալային արարքների պատճառով:

Ռուսը “Միզող տղայի” արձանը փոխարինել է իր վարկածով

aaaa2Ռուս նկարիչ Պետրո Վոդկիսնը, մինչ ոստիկանությունը կհայտնվեր, հասցրել է  Բրյուսելի խորհրդանիշ համարվող “Միզող տղայի” արձանը փոխարինել սեփական վարկածով: Նա յուրօրինակ պերֆորմանս է կազմակերպել բելգիական մայրաքաղաքի կենտրոնում:

2 օգնականների հետ նա  արգելապատից ներս է  սողոսկել ու XV դարի արվեստի ստեղծագործության առջև նոր պատվանդան տեղադրել` վրան էլ կանգնեցրել տղամարդու միզող ոսկեզօծած արձան:

Օրենքը խախտողները հասցրին մինչ ոստիկանության ժամանումը, հեռանալ “հանցանքի վայրից”:

Անցորդները զարմացած կանգնում էին հուշարձանի առջև ու լուսանկարում նոր արձանը:

Հեղինակը հետո իր արարքը մեկնաբանել է հետևայալ կերպ.” Ես  հին “Միզող տղան” փոխարինեցի իմ “Միզող Պետրոյով”  ծիծաղի համար: Դա անմեղ կատակ էր: Ես ցանկացա մի կում մաքուր օդ բերել Բրյուսել ու ուրախացնել բնակիչներին”:

Իշխանությունները չգնահատեցեին Վոդկինսի ձեռնարկը և  իսկույն հեռացրին  այն: Ինքը` Պետրոն,  ցանկանում է հետ ստանալ արձանը, քանի որ չէր կարծում, որ այն կզարդարի ոստիկանական բաժանմունքը:

Նկարչի մասին քիչ բան է հայտնի: Նրա անձնական կայքում  նշված է, որ նա “ռուս նկարիչ է, որը ժամանակակից արվեստը նորովի է բացահայտում”: Նշված է նաև, որ նա “ծնվել է 2013-ին, վաղ գարնանը”:

16 կմ` կտրված ձեռքով

137-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն բժիշկներին է հասցրել իր կտրված վերջույթը:  Տղամարդն արիության  հրաշալի օրինակ է դարձել. արյունահոսելով, նա 16 կմ քշելով հասել է հիվանդանոց` իր հետ տանելով պոկված ձեռքը:

Նրա խոսքով, առավոտյան արթնացել էր գերազանց տրամադրությամբ ու չի էլ կասկածել, որ այդ օրը նրան վիճակված էր ստուգել մարդկային հնարավորությունների սահմանը:

“Ես պարզապես մաքրում էի շինարարական աղբի մշակման սարքը, երբ հանկարծ սարքի մի մասն ընկավ ու կտրեց թևս”:

Նա խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանը  ցնցում է ապրել և երկար ուշքի չի եկել, ապա, նայելով բացակայող թևին, քիչ մնաց ուշագնաց լիներ, ապա հավաքեց ուժերն ու փորձեց ինքն իրեն օգնել:

“Ես հանգամանքների գերին դարձա: Երկրոդ ձեռքս հրաժարվում էր ինձ ենթարկվել: Ես կամքիս գերլարումով գետնից վերցրի կտրված ձեռքս ու վազեցի դեպի մեքենան”:

Նա սկսեց օգնություն կանչել, սակայն ոչ ոք նրա  կանչին չարձագանքեց: Այնժամ նա որոշեց ինքնուրույն վարել ավտոմեքենան: Մի քանի անհաջող փորձից հետո, այնուամենայնիվ դա նրա մոտ ստացվեց: Տղամարդը քշելով հասավ հարևան Այզենշտադտ քաղաք, ողջ ընթացքում կողքին պահելով կտրված թևը, որտեղ էլ այն կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ Տիբորն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողանում է մատները շարժել, սակայն, ցանկացած գործողություն նրան դժվարությամբ է տրվում:

Ոստիկանների կարծիքով,  տղամարդն արյան կորստից չի մահացել` շոկային վիճակի շնորհիվ: Այդ վիճակում մարդկային օրգանիզմն ունակ է  անհավանական բեռնվածությունների ու լարման դիմանալ: