Օռլովսկի մարզում դպրոցականները լողավազան են սարքել բնակարանում

124-390x290Օռլովսկի մարզում դեռահասները սովորական թաղանթի ու կպչուն ժապավենի օգնությամբ լողավազան են ստեղծել բնակարանում, հաղորդում է  Вести.Ru-ն;

Նրանք թաղանթն ամրացրել են կպչուն ժապավենով ու ջուր հավաքել ստեղծված խորության մեջ; Անսովոր լողավազանի լուսանկարները հայտնվել են համացանցում: Լուսանկարներից դատելով, ջուր այնքան են լցրել, որ նույնիսկ կարողացել են սուզվել: Իսկ թե ինչպես են հետագայում այդքան ջուրը դատարկել` անհայտ է:

Լուսանկարների տակ մեկնաբանողները հույս են հայտնել, որ թաղանթը չի պատռվել ու հեղեղել հարևաններին: Իսկ տարածաշրջանային ԱԻՆ-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ նման զվարճանքները շատ վտանգավոր են  կյանքի համար ու չեն բացառվում կարճ միացումները:

Ռուսաստանը Ադրբեջանից մոտորանավակ է պատվիրել

2Ռուսական նավագնացության ծովային գրանցիչը “Բաքվի նավաշինական գործարան” բաց բաժնետիրական ընկերությունից 38М տեսակի 3 բարձրարագության ուղևորատար մոտորանավակ է պատվիրել:

Կողմերի միջև համաձայնությունն արդեն ստորագրվել է: Մոտորանավակների շինարարությունը կսկսվի օգոստոս ամսից: Պայմանագրով նապատեսված պատվերները պետք է ավարտին հասցվեն 2016թ. մայիսին, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Մոտորանավակի երկարությունը կազմում է  38.22 մետր, լայնությունը՝ 8.2 մետր, անձնակազմը՝ 8 մարդ: Մոտորանավակները նախատեսված են 80 ուղևոր տեղափոխելու համար:

 Անկախ

Տղամարդը ռումբ է պայթեցրել խանութում

1443-390x290Սանկտ-Պետերբուրգի արվարձանում 44-ամյա գործազուրկ տղամարդը ռումբ է պայթեցրել խանութում , հաղորդում է  Вести.Ru.-ը:

Դեպքը կատարվել է Պետրոսլավյանսկ ավանում: Տղամարդը մտել է խանութ ու ռումբ գցել վաճառողուհու ուղղությամբ ու փորձել է թաքնվել: Պայթյունից փլվել է խանութի տանիքը, դուրս են թռել ապակիներն ու հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, վաճառողուհին չի տուժել:

Իսկ տղամարդը փորձել է դեպքի վայրից թաքնվել ու փողոց է վազել և ինքնաշեն զենքից կրակել է 27-ամյա մի երիտասարդի վրա: հանցագործին ձերբակալել են: Ոստիկանները նրա մոտից առգրավել են 2 ական ու նռնակ` պատերազմի ժամանակների:

Անկախ

Թուրքիան շարունակում է գրավել ռուս զբոսաշրջիկներին

զբոսաշրջիկներ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի: Չելիքը նշել է, որ տարվա առաջին կեսին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, ինչի վրա ազդել են իր անցկացրած բանակցությունները Ռուսաստանում:
«Ռուսաստանը իր 143 մլն բնակչությամբ և զբոսաշրջիկների օրեցօր աճով թվով մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Երկար տարիների է, ինչ Անթալիան շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգաստավայրը»,-նշել է Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը:

Ադրբեջանը Ռուսաստանից կգնի Յակ 130 ուսումնամարտական ինքնաթիռներ

ՅԱԿ 130

Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը: Այդ մասին գործակալությանը հաղորդել են ինքնաթիռ արտադրող “Իրկուտ” ընկերությունից:
Ռուսական կողմն ինքնաթիռը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:

Ըստ գործակալության` անցյալ տարի Ռուսաստան մեկնած ռազմական օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռներով և մոտիկից ծանոթացել դրա տեխնիկական ու տակտիկական ցուցանիշներին:

“Որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք` առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը, սակայն չի նշել Ադրբեջանին տրամադրվելիք ինքնաթիռների ստույգ քանակը:

Երկտեղանոց ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռը նախատեսված է “4+++” և “5” սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար:

 

Ռուս երիտասարդին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

3 (1)Մոսկվայի քաղաքային դատարանը Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին դատապարտել է 17 տարվա ազատազրկման սպանության համար, ինչի պատճառով 2013թ. Մոսկվայի Արևմտյան Բիրյուլեւո շրջանում անկարգություններ էին ծագել:

Քննության վարկածով՝ 2013թ. հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը` հարբած վիճակում, 25-ամյա Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովին կոնֆլիկտի է հրահրել, հարձակվել և դանակահարել սրտի ու մեջքի հատվածում: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ էր ձերբակալվել:

Նշվում է, որ դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել “Սպանություն” հոդվածով, որի մաքսիմում պատիժը ցմահ բանտարկությունն է: Դատախազը խնդրել էր Զեյնալովին 18 տարվա խսիտ ռեժիմի ազատազրկման ենթարկել: Դատարանի որոշմամբ` մարդասպանը սպանվածի հորը պետք է վճարի նաև 3 մլն ռուբլի:

Անկախ

Ռուսաստան. ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները թուլացնում են հակաահաբեկչական պայքարը

Պուտին

Ռուսաստանը քննադատել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով երկրի նկատմամբ Եվրամիության կիրառած վերջին պատժամիջոցները՝ պնդելով, որ դրանք վտանգում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Վերջին պատժամիջոցները հրապարակվել են ուրբաթ օրը, որոնց միջոցով ճամփորդական արգելքներ և հաշիվների սառեցում է կիրառվել 15 անձնաց նկատմամբ՝ ներառյալ Ռուսաստանի դաշնային անվտագության ծառայության ղեկավարը և միջազգային հետախուզության գործակալության ղեկավարը: Ցուցակում ընդգրկված են նաև Ռուսաստանի ազգային անվտանգության չորս անդամների անուններ:

Շաբաթ օրը արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունը ԵՄ-ի պատժամիջոցները քննադատել է՝ նշելով, որ այդ կերպ ԵՄ-ն ամբողջովին երես է թեքում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքից՝ ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածաման, ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարը:

Նախարարությունը համոզված է, որ այս որոշումը միջազգային ահաբեկիչները խանդավառությամբ կընդունեն:

 

ՖԻՖԱ-ն մերժել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Ռուսաստանին զրկելու կոչերը

FIFA_RUSSIAՖԻՖԱ-ն մերժել է 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու կոչերը՝ նշելով, որ մրցումները կարող են դրական ազդեցություն ունենալ:

Ռուսաստանի ենթադրվող ներգրավվածությունը անցած շաբաթ Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը Ուկրաինայում վայր գցելու գործի մեջ ստիպել է գերմանացի որոշ պատգամավորների վերանայել խաղերը հյուրընկալելու երկրի իրավունքը:

Ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ իրենք ցավում են բոլոր տեսակի բռնությունների համար, սակայն հարցականի տակ է դրել սպորտային մրցումների անցկացման վայրը փոխելու նպատակը:

Ուկրաինայի և ռուսամետ ապստամբների միջև կոնֆլիկտը սրվել էր Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից օրեր անց:

Հուլիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի իր գործընկեր Դիլմա Ռուսեֆի հետ ներկա էր գտնվել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Երկու նախագահները Մարականա մարզադաշտում տեղի ուենցած խաղը դիտելիս նստել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի կողքին:

Ռուսաստանը հայտարարել է 12 մարզադաշտ վերանորոգելու և այլ կառույցներ կառուցելու համար նախատեսված 20 միլիարդ դոլար բյուջե ունեցող ծրագրի մասին: Սա առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որ անց կկացվի արևելյան Եվրոպայում:

 

Անկախ

Ուկրաինայում երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել

ռազմական ինքնաթիռՈւկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր Դոնեցկի շրջանում ուկրաինական զինուժի երկու ռազմական ինքնաթիռ են կործանել:

Ինքնաթիռները Sukhoi-25 տեսակի կործանիչներ են եղել: Ինքնաթիռների օդաչուների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե ինչ տեսակի զենքով են կրակել ինքնաթիռների վրա:

Նմանատիպ ինքնաթիռ հրթիռով կործանվել է նաև հուլիսի 16-ին:

Այս նորությունից հետո Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայատը իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը ծանր զինատեսակներ է ներմուծում արևելյան Ուկրաինա, որտեղ էթնիկ ռուսները փորձում են անջատվել Ուկրաինայից:

Այժմ Դոնեցկի մոտակայքում մարտերը շարունակվում են:

 Անկախ

Ադրբեջանցի գործարարի դին հայտնաբերել են Վոլգա գետի հատակին

3 (1)Ռուսաստանի Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում՝ Վոլգա գետի հատակին, հուլիսի 18-ի երեկոյան հայտնաբերվել է ավտոմեքենա, որտեղ գտնվել է ադրբեջանցի 55-ամյա գործարար Ադիլխան Սարդարովի դին, որն անհետ կորել էր գրեթե երեք ամիս առաջ, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Գործարարի դին հայտնաբերել է սիրողական ջրասուզորդը: Դիմակով սուզվելիս տեղի բնակիչը գետի հատակին մեքենա է տեսել: Նա հիշել է, որ համացանցում գրել էին Սարդարովի առեղծվածային անհետացման մասին, ով ապրիլ ամսին իր “վեցով” կորել էր, երբ դուրս էր եկել ավտոմասերի իր խանութից: Ստորջրյա լողի սիրահարը մտածել է, որ դա կարող է կորած ադրբեջանցու “Ժիգուլին” լինել ու այդ մասին հայտնել է ոստիկանության աշխատակիցներին:

Դատաբժշկական փարձաքննությունը ցույց է տվել, որ Սարդարովին սպանել են գլխին արձակված կրակոցով, իսկ այնուհետև մեքենան նրա դիակի հետ միասին հրել  գցել են գետը:

Անկախ

Մոսկվայի մետրոպոլիտենի նոր պետն անձամբ է ստուգելու բոլոր կայարանները

մետրոպոլիտենՄոսկվայի մետրոպոլիտենի նոր պետը` Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մտադիր է անձամբ ստուգել բոլոր կայարանները:

“Հիմա առաջնահերթ խնդիրը բոլոր ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պրոցեսների  արմատական ստուգումն է, որոնք հիմա գոյություն ունեն մետրոպոլիտենում: Մետրոյի աշխատակիցների հետ անձամբ եմ շուրջայց անելու բոլոր կայարանները, նեղ հատվածները, որոնք հիմա կան ու անմիջականորեն ազդում են գնացքների երթևեկությանը”:

Նա հայտնել է, որ կադրային փոփոխություններ չի պատրաստվում կատարել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնից ազատել էր Մոսկվայի մետրոպոլիտենի պետ Իվան Բեսեդինին:

Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի 11 քաղաքացի

3 (6)Մերձմոսկովյան շրջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 11 քաղաքացու: Նրանց կասկածում են Մոսկվայից մի գործարարի առևանգելու և 500.000 ԱՄՆ դոլար փրկագին պահանջելու համար, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը:

Ըստ տեղեկության՝ Միտիշչինսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալված անձիք Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 28-47 տարեկան:

Բոլոր ձերբակալվածները ներկայում կալանավորված են:

“Մարդու առևանգում” հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

Անկախ

Ռուս երիտասարդին սպանած Զեյնալովին սպառնում է 18 տարվա ազատազրկում

2Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Մեղադրող կողմը համոզված է՝ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան: Խնդրում եմ դատապարտել նրան 18 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին՝ բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում”,-ասել է դատախազը:

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

Մոսկվայում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա

1 (1)Մոսկվայում՝ ամառային սրճարանում, անհայտ անձը կրակել է երկու ադրբեջանցի լրագրողների վրա, հաղորդում է “Ռոսբալտ”-ը:

Ըստ տեղեկության՝ երեք տղամարդ վիճել են, որի արդյունքում նրանցից մեկը ատրճանակով կրակել է մյուսների վրա: Տուժածներից մեկը ձեռքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել սրտին, ինչի պատճառով էլ տեղում մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ մահացած Հուսեյնով Ֆ.-ն լրագրող էր, ով համագործակցում էր Նովգորոդի շրջանում գտնվող “Սփյուռք” հրատարակչության հետ: Նրա գործընկերը՝ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք ստացած 57-ամյա Բաշարով Մ-ն ևս աշխատում էր այդ խմբագրությունում:  Երկու լրագրողներն էլ գործուղվել էին Մոսկվա՝ “ադրբեջանական ժողովրդին նվիրված փառատոնին” մասնակցելու համար:

Անկախ

Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանից նոր զինտեխնիկա կգնի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական “Ուրալվագոնզավոդ” կոնցեռնից ծանր, մեքենայացված TMM տիպի կամուրջներ է պատվիրել:

զենք Արդբեջանին

Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությանը հաղորդել են “Ուրալվագոնզավոդ”-ից:

Ծանր, մեքենայացված ТММ-6 կամուրջներն ունեն 8х8 անվային բանաձև և ստեղծված են МЗКТ-7930-ի շասսիի վրա:

Այս զինտեխնիկան նախատեսված է ջրային խոչընդոտները, ջրանցքներն ու առուները հաղթահարելու համար:

 

22-դահլիճանոց կինոթատրոն Մոսկվայում

eac888143a7b42f48512fb62eaeb9932Այս տարվա սեպտեմբերին Մոկվայում կբացվի 22-դահլիճանոց նոր սերնդի կինաթատրոն` հաշվարկված 4477 հանդիսատեսի համար, հաղորդում է Colta.ru-ն:

«Каро Vegas 22»-ը բացվելու է ««Vegas Կրոկուս Սիթի» առևտրի կենտրոնում, «Մյակինինո» մետրոյի կայարանի մոտ ու, փաստորեն,  Ռուսաստանում այն ամենամեծը կլինի:

Կինոթատրոնում հատուկ սրահներ կլինեն, լայնէկրան,  2D և 3D ձևաչափի գերպայծառ, Auro 11.1 եռաչափ հնչյունային համակարգով,գերպայծառ էկրաններով հագեցած դահլիճներ: Դրանցից 8-ում հատուկ տուրբոբազկաթոռներ են տեղադրելու, որոնք արձագանքելու են ֆիլմի հնչյունային ֆոնին ու տատանվելու են էկրանին ցուցադրվող գործողություններին համապատասխան:

Կինոթատրոնում ոչ միայն վարձույթի նորույթները հնարավոր  կլինի դիտել, այլև անկախ ռեժիսորների, ռուսական փառատոնային կինո, ու անցյալի հայրենական ֆիլմեր:

Անկախ

Ռուսաստանցիները զգալիորեն շատ են սկսել ուտել.Ռուսվիճ

18162259.024742.5904Ռուսաստանի վիճակագրական կոմիտեն առաջին անգամ համաքաղաքացիների սնվելու հետազոտություն  է կատարել, ներառյալ նաև ընդունվող կալորիաները:

«Սննդի որակն անմիջականորեն կապված է բնակչության վճարունակությունից: Ցածր եկամուտով երկրներում հիմնականում բուսական սնունդ են ընդունում: Դա կարող է լինել բրինձ, ոսպ. շիլաներ ու այլ հատիկավոր մշակաբույսեր: Երբ մարդիկ մի փոքր լավ են ապրում` ձուկ ու միս են գնում: Այսինքն` ավելի որակյալ, սպիտակուցային ու սննդարար ավելի արժեքավոր մթերք են գնում:

«Իրականում Ռուսվիճի հետազոտության տվյալները շատ հաճելի լուր է»,-նշել է  ««Москва FM» -ի բժիշկ-սննդաբան Դոբրովոլսկին:

Հատապտուղների ու մրգերի կիրառումն ավելացել է կրկնակի, իսկ մսինը` մեկուկես անգամ: Կաթնամթերքի հետ ավելի շատ են սկսել ուտել ձու ու միս:

Հետազոտության ժամանակ ընտանիքների 52%-ն ասել է, որ իրենք բավականաչափ ունեն այն սննդից, ինչ ցանկանում են, 42%-ը ասել է, որ սնունդը բավարար է, բայց այն չէ, ինչ իրենք կկամենային, 4%-ը հայտնել է, որ երբեմն  սննդի անբավարարություն ունենում են, իսկ 1%-ը խոստովանել է, որ հաճախ ուտելիքը չի բավարարում: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ քաղցած է մնում քաղաքացիների 5%-ը:

Բացի այդ, պարզվել է, որ քաղաքում մարդիկ ավելի լավ են սնվում, քան գյուղերում ու, որքան քաղաքը մեծ է, այնքան սնունդն ավելի լավն է:

ՖԻՖԱ. Ուկրաինայի և Ռուսաստանի ֆուտբոլային թիմերը միմյանց դեմ չեն խաղա

ֆուտբոլՖԻՖԱ-ն հաշվի, առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը, որոշել է թույլ չտալ, որ երկու երկրների ֆուտբոլային թիմերը խաղան միմյանց դեմ:

Եվրոպական ֆուտբոլի ղեկավարող մարմինը այս որոշումը կայացրել է, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի ասոցիացիաները, ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված, անվտանգության վերաբերյալ մտավախություն են հայտնել:

ՖԻՖԱ-ի այս որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Զենիթը և Ուկրաինայի Դնեպրոն միմյանց դեմ չեն կարող խաղալ հուլիսի 18-ին մեկնարկող չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում:

ՖԻՖԱ-ն նաև նշել է, որ Լվովը և Կիևը կարող են ֆուտբոլային խաղեր հյուրընկալել:

 Անկախ

Մոսկվայում ձերբակալվել է հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանը

ayrapetyan280412-01Հուլիսի 17-ին,  Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ձերբկալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցչին` Լևոն Հայրապետյանին: Նրան կասկածում են “քինգիսեփսյան ‘ հանցավոր խմբակցության հետ կապերի մեջ: Իբր նա փողեր է “լվացել” որոնք   ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Լևոն Հայրապետյանը Մոսկվա էր ժամանել Մոնակոյից, որտեղ մշտական բնակություն է հաստատել: Նրան իսկույն Ռուսաստանի քննչական կոմիտե են տարել:

Հայրապետյանի փաստաբանը “Կոմերսանտ” թերթին պարզաբանել , որ դեռևս մեկնաբանություններ չի կարող անել, միայն գիտի, որ քչեական գործը տնտեսական բնույթ ունի:

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծման գործում ու գլխավոր հովանավորներից է : Նա համաշխարհային մակարդակով հայերի եղեռնի ճանաչման գլխավոր լոբիստն է ու այդ գործով անգամ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, գրում է “Կոմսոմոլսկայա պրավդան”:

Անկախ

Պետերբուրգյան “ուժայինները” առևանգել են միլիոնատեր ադրբեջանցու՝ խլելով 1.5 մլն դոլար

օդանավակայանՊետերբուրգի օդանավակայանից առևանգման զոհ են դարձել ադրբեջանցի գործարար ու նրա երկու թիկնապահները: Ձեռնարկատերը Դուբայից  էր մեկնել՝ էլիտար բնակարան գնելու նպատակով 1,5 մլն դոլար առձեռն գումարով, հաղորդում է “Վեստի”-ին՝ հղում կատարելով ռուսական “Ֆոնտանկա” կայքին:

 

Ըստ կայքի՝ “Պոլկովո” նոր տերմինալից դուրս գալուն պես դիմակավորված երիտասարդները՝ հատուկ նշանակության սորաբաժանման աշխատակցի հագուստով, հարձակվել են նրանց վրա, ձեռնաշղթաներ հագցրել և հեռացել:

 

Շուտով գործարարին և իր թիկնապահներին իջեցրել են Վոլխոնոսկի մայրուղում՝ թողնելով առանց փողի ու բջջային հեռախոսների: Տուժածներին հաջողվել է հասնել ոստիկանության բաժանմունք:

 

Հաղորդվում է, որ ոստիկաններին չի հաջողվել Պուլկովո օդանավակայանի մոտակայքում առևանգման ականատես գտնել:

 

Օդանավակայանի մոտակայքից գումար խլելու նմանատիպ “գործողություն” իրականացվել է նաև անցյալ տարի: Այդ ժամանակ զոհը Ադրբեջանի քաղաքացի էր, ումից “ուժայինները” խլել էին 2,5 մլն ռուբլի (մոտ 80 հազար դոլար):

 

Անկախ