«Սևոլի» նավաբեկությունից հետո պաշտոնից զրկվել են 7 նախարարներ

1110-390x290 (1)Հարավային Կորեայում «Սևոլի» նավաբեկությունից հետո  պաշտոնից զրկվել են կրթության, աշխատանքի ու զբաղվածության, մշակույթի, գիտության, ինչպես նաև` գենդերային հավասարության  ու ընտանիքի հարցերով. Անվտանգության ու հասարակական ադմինիստրացիայի նախարարներն ու էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետը, հաղորդում է today.kz-ը:

Այսպես Հարավային Կորեայի նախագահ Պան Կըն Հեն փորձում է վերադարձնել կառավարության նկատմամբ վստահությունը: Նա պաշտոնից ազատել է քաղաքական, սոցիալական, էկոնոմիկայի, կրթության ու մշակույթի հարցերով օգնականներին:

«Սևոլը» խորտակվեց ապրիլի 16-ին. նավում 476 մարդ կար, զոհվեցին 300-ը: Նավաբեկության գործով ձերբակալվել է 20 կասկածյալ:

Անկախ

Ուկրաինան Ղազախստանին խնդրել է օգնել վերադարձնելու առևանգված երեխաներին

1109-390x290Անհայտ անձինք առևանգել են ուկրաինացի մի խումբ որբերի ու դուրս են բերել Ռուսաստանի տարածք, հայտնում է Today.kz-ը, հղում անելով Ղազախտսանում Ուկրաինայի դեսպանությանը:

Դեպքը կատարվել է հունիսի 12-ին,  Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում : Զինված մարդիկ առևանգել են 28 քաղաքացիների. 25 որբ երեխայի ու ընտանեկան տիպի  մանկատների դաստիարակներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Դնեպրոպետրովսկ առողջանալու:

Դեսպանատան տվյալներով, անհայտ անձինք վարորդին ստիպել են Լուգանսկի մարզ  գնալ`  Դոլժանսկի հսկիչ պարեկային անցակետ, իսկ այնտեղից` Ռուսաստան: Ինչպես դեսպանատանն են հավաստիացնում, ներկայում առևանգված ուղևորները գտնվում են ՌԴ Ռոստովի մարզում:

Ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանին ՄԱԿ-ի  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 11 և 35 հոդվածներով կոպիտ խախտում կատարելու մեջ:

Դեսպանատանը նշում են, որ թույլատրող փաստաթղթերի բացակայությամբ սահմանը հատելու համար, այդ ամենը կարելի է  որակել որպես միջազգային առևանգում: «Ռուսական կողմի նման դիրքը, որը ուկրաինացի երեխաներին իրենց քաղաքական խաղերի պատանդն են դարձնում, պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային ընկերակցության կողմից: Դրա հետ կապված, Ուկրաինայի դեսպանատունը դիմել է Ղազախստանի հանրապետության ԱԳՆ-ին, խնդրելով  աջակցել` վերադարձնելու Ուկրաինայի անչափահաս քաղաքացիներին հայրենիք»,ասվում է դիմումի մեջ:

Անկախ

Սլավյանսկում նոր «ժողովրդական քաղաքապետ» են նշանակել

1104-390x290Սլավյանսկի նոր «ժողովրդական քաղաքապետ» է դարձել Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Վլադիմիր Պավլեկոն,հաղորդում է  Lenta.ru-ն;

Նախկին քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովին կասկածեցին ԴԺՀ-ի փոխվարչապետից ստացած  էլեկտրաէերգիայի վճարման համար բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը Պոնոմարյովին «ժողովրդական քաղաքապետի» պաշտոնից հեռացնելու որոշում կայացրեց:

«Հումանիտար օգնությունը, որը քաղաք էր մտնում, մարտիկներին ու խաղաղ բնակիչներին չէր հասնում: Մարտիկները դիրքերում ուտելու բան չունեին, իսկ քաղգործկոմում սնվում էին ոնցոր ռեստորանում»,- վճիռն այսպես են մեկնաբանել ԴԺՀ-ի մամլո ծառայությունից:

Ներկայում Պոնոմարյովը ձերբակալված է ու գտնվում է  Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, որը հսկում են աշխարհազորայինները:

Իսկ նոր քաղաքապետն արդեն անցել է իրավասությունների կատարմանը: Նա հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների հետ ու հաստատել «տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին բանակցությունների անցկացման պատրաստակամության մասին»:

Անկախ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ աշխարհի առաջնությունը իսկական եղբայրության մթնոլորտում կանցկացվի

popeՀռոմի պապ Ֆրանցիսկոսը աշխարհի առաջնությունից առաջ, Twitter, -ի օգնությամբ դիմել է  մարզասերներին ու նրանց գերազանց առաջնություն մաղթել:

@Pontifex: .»Ես բոլորին գերազանց առաջնություն եմ մաղթում, որը պետք է իսկական եղբայրական մթնոլորտում անցկացվի»:

Ի դեպ Հռոմի պապը երիտասարդության տարիներին խաղացել է սիրողական թիմում: Բացի այդ, պոնտիֆիկոսը  երկրպագում է Բուենո Այրեսից «Սան-Լորենսո» թիմին:

Անկախ

ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն որոշել են իրենց սահմանադրությունն ու կառավարությունը ստեղծել

199-390x290Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որոշել են համատեղ սահմանադրություն, կառավարություն ու խորհրդարան ստեղծել , հայտնում է  Газета.Ru-ն:

«Մոտ ժամանակներում  ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի միացյալ պետության սահմանադրություն կընդունվի ու կձևավորվեն խորհրդարան ու կառավարություն»,-հայտնել է «Հարավ-Արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը:

Նա նշել է, որ ինքնահռչակ պետությունների մայրաքաղաքի տեղը դեռ չի քննարկվել: «Ես մտածում եմ, որ Նովոռոսիայի ներկայիս սահմանները վերջնական չեն: Մայրաքաղաքի մասին խոսակցություններ կլինեն, երբ կողմնորոշում կլինի»,-պարզաբանել է նա:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը դիմել է մի շարք երկրների, այդ թվում` Ղազախստանին, իրեն անկախ պետություն ճանաչելու խնդրանքով: ԼԺՀ-ն իր սուվերենության մասին հայտարարեց մայիսի 11-ին անցկացված հանրաքվեից հետո:

Անկախ

Սկոլարին աշխարհի առաջնության պատճառով քրոջորդու թաղմանը չի մասնակցի

treՖուտբոլի  Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին որոշել է քրոջորդու թաղմանը չմասնակցել` թիմը աշխարհի առաջնությունից առաջ չթողնելու համար:

«Երբեմն կյանքում լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնում: Նման պահերին հարկավոր է հավաքվել ու առաջ շարժվել», ասել է Սկոլարին:

Երեքշաբթի մարզչի  քրոջ 48-ամյա որդին` Տարչիզիո Ժոաո Շնայդերը զոհվել է ավտովթարից:

Անկախ

Եգիպտոսի նախագահը ներողություն է խնդրել իր երդման արարողության ժամանակ զանգվածային բռնաբարությունների համար

abdՊաշտոնավարման անցած Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին անձամբ ներողություն է խնդրել մի կնոջ` որը նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ենթարկվել է  սեքսուալ ոտնձգության:

«Ինտերֆաքս»-ը հղում անելով Associated Press, -ին հայտնում է, որ տեղի հեռուստատեսությամբ ցուցադրել են սյուժե` կահիրյան հիվանդանոց Սիսիի այելության մասին, որտեղ էլ հայտնվել է բռնության զոհ դարձած կինը: Նախագահը ներողություն է խնդրել նրան ու երկրի յուրաքանչյուր:

Գործակալությունը հայտնում է, որ նախագահ Սիսիի կիրակնօրյա երդմնակալության արարողության ժամանակ մի քանի կանայք ենթարկվել են սեքսուալ բռնության:

Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության արարողությունը կայացել է կիրակի: Պաշտպանության նախկին նախարարը խոստացել է, որ իրավիճակը երկրում կկարգավորի  2 տարվա ընթացքում:

Անկախ

Անկախ

Դոնեցկում հանքահորում պայթյունից 9 մարդ է կորել

193-390x290Դոնեցկի մարզում «Գրանդ-Ինվեսթ Պլյուս»  հանքահորում գազաօդային խառնուրդի պայթյունից 9 մարդ է անհետ կորել, հաղորդում է Lenta.ru-ն:

Պայթյունը կատարվել է Կիրովսկ քաղաքում, հունիսի 12-ին. 300 մ խորության վրա 9 լեռնագործ էր գտնվում, որոնց ճակատագրի մասին  ոչինչ հայտնի չէ: Պայթյունից հետո բռնկում չի եղել:

Ներկա դրությամբ աշխատանքները հանքավայրում դադարեցվել են: Կենդանի մնացածների որոնումներին մասնակցում է  Մինէներգաածուխ պետական ռազմականացված լեռնափրկարարական ծառայությունը:

Անկախ

Ռիո –դե-Ժանեյրոյի օդանավակայանները գործադուլ են արել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը

Galeao International Airport in Rio de JaneiroՌիո –դե-Ժանեյրոյի 3 օդանավակայանների աշխատակիցները ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը գործադուլ են  սկսել  տեղական ժամանակով 00:00-ին: Գետնի վրա սպասարկող  տեխնիկական անձնակազմի աշխատանքը կկրճատվի , այդ թվում` «Գալեան» միջազգային օդանավակայանում: Դա , բնականաբար, կանդրադառնա առաջնության համար ժամանած օտարերկրացիներին սպասարկման վրա: Սակայն,  Քաղաքացիական ավիացիայի պետական ազգային գործակալությունը հայտարարում է, որ իրավիճակին հետևում է, իսկ աշխարհի առաջնության ժամանակաշրջանոմ ավիաընկերությունները պատրաստ են աշխատել հատուկ պայմաններում:

Գործադուլավորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային կոլեկտիվ համաձայնագրերի կնքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Սան-Պաուլույում, մետրոյի աշխատակիցները, որոնք նույնպես պատրաստվում էին գործադուլի, փոխել են իրենց որոշումը: Արհմիութենական կոնֆերանսի մասնակիցները որոշել են ապահովել մետրոյի աշխատանքը չնայած նրան, որ ղեկավարները  չեն կարողացել կանխել 40 ակտիվիստ-գործադուլավորների ազատումն աշխատանքից:

Անկախ

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը իրենց երկրորդ մեղրամիսը անց են կացնում Մեքսիկայում

Քիմ Քարդաշյան,Քանյե ՈւեսթՔիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շուրջ երկու շաբաթ առաջ Եվրոպայում անցկացրած իրենց մեղրամսից հետո այժմ տեղափոխվել են Մեքսիկայի Պունտա Միտա հանգստավայր՝ երկրորդ անգամ մեղրամիս անցկացնելու նպատակով: Աղբյուրի տեղեկություններով՝ զույգը մնում է լողափի մոտակայքում գտնվող առանձնատներից մեկում: Մեքսիկայի այս ավանը Քարդաշյանների սիրելի վայրն է:

Զույգը այս կերպ նշում է Քանյեի 37-ամյա տարեդարձը: Հավանաբար նրանք ավելի վաղ չեն կարողացել միասին նշել այն, քանի որ Քանյեն համերգային շրջագայությունների մեջ էր:

Քիմի մոտ ընկերներից մեկը հայտնել է, որ Քիմի և Քանյեի հարսանեկան արարողությունը հրաշալի ձևով է կազմակերպված եղել, և իրենք լավ ժամանակ են անց կացրել:

Այժմ Քիմը իր ընտանիքը մեծացնելու ցանկություն ունի:

 Անկախ

Հնդիկ բիզնեսմենը իր Jaguar-ը քաղաքով քարշ է տվել ավանակների օգնությամբ

Rahul ThackreymJaguar մակնիշի մեքենայի հնդիկ սեփականատերը իր նոր մեքենան ամրացրել է ավանակներին և քարշ տվել քաղաքի շուրջ՝ պնդելով, որ դա միակ ձևն է այն շարժելու համար:

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի բնակիչ, 38-ամյա բիզնեսմեն Ռահուլ Թեքրեյմի մոտ միտքը ծագել է, երբ 53,000 ֆունտ արժողությամբ նոր մեքենան շարունակ փչացել է:

Նա պնդում է, որ մի քանի անգամ  մեքենան հետ է տարել տեղի ներկայացուցչություն  վերանորոգելու համար, սակայն երբ մի խնդիրը լուծվում էր, մեքենայի հետ կապված մեկ այլ խնդիր էր առաջանում:

Այսպիսով՝ ցանկանալով տեղի ներկայացուցչությանը ցույց տալ, թե ինչ կարծիք ունի իրենց մեքենաների մասին, նա մեքենան քաղաքի շուրջը քարշ է տվել ավանակներով:

Նա ավելացրել է, որ ավանակը ավելի վստահելի է, քան Jaguar-ը:

Բիզնեսմենը մեքենան գնել է մայիսի 7-ին:

Հնդկաստանում մակնիշի ներկայացուցչությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի արել, քանի որ նրանք դեռևս բանակցում են Թեքրեյմի հետ:

 Անկախ

Պատմությունը Օբամային չի ների

Պատմության գրքերի աղքատ էջեր…

“Foreignpolicy” ամսագիրն անդրադառնում է Օբամայի կերպարին, նրա թողած արտաքին քաղաքական ժառանգությանն ու նրա վարած քաղաքականության հետևանքներով ապագայում դասավորվելիք իրադրություններին՝ նշելով, որ

Օբամա

“ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը սկսում է ձեռք բերել բացասական պիտակ և համբավ։ Զուրկ տեսլականից, թույլ ու աննպատակամղված, այսպես են որակում նրա քաղաքականությունը որոշ քննադատներ, մյուսները՝ նշում, որ նա հրաժարվել է իր  բարոյական ու ռազմավարական պատասխանատվությունից։ Մյուսները նշում են, սակայն, որ նա ամենաքիչը ուղղել է Աֆղանստանում և Իրանում նախկինում առաջացած հետքերը և երևան է գալիս որպես ոչ ռիսկային ղեկավար, ով  խոսում է ռիկի գնալու պատրաստակամության ու Ամերիկյան առաջնորդության մասին։

Օբաման տհաճ դրություն է ստեղծել, քանի որ բարձրացրել է մարդկանց սպասելիքներն ու կատարելագործել իր հռետորությունն ավելին, քան իր կարողություններն են։ 2009թ.-ին նա Կահիրեում ելույթ է ունեցել ՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ հիմնահատակ փոխվելու է։ Նպատակ էր դառնում Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը և այլն։ Կարճ ասած՝ Օբամայի խոսքերի ու անելիքների միջև խորը անդունդ է ստեղծվել, որի հետևանքով էլ արժանահավատությունը նվազում  է։ Նրա վարած շատ քաղաքականություններ ձևափոխման չեն էլ ենթարկվել, այլ միայն որակելի են որպես շփոթեցնող, անհետևողական ու երեսպաշտ։

Նախագահության 1000 օրը քիչ ժամանակ չէ և Օբաման շատ բան կարող է փոխել, սակայն անգամ լավատեսները պետք է փաստեն, որ առկա միտումները այնքան էլ հուսադրող չեն։

Ելնելով առկա դասավորություննրից Օբամայի արտաքին քաղաքական ժառանգությունն ի՞նչ է լինելու։ Փորձենք տեսնել.

Ռուսաստան և Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պարտությամբ ավարտել պատերազմը, սակայն այժմ երևում է, որ նա հաղթանակ է տանում բոլոր մարտերում։ Իսկ Օբամայի վարչակազմը, թվում է, չի կարողանում կանգնեցնել Պուտինին։ Արդյունքները ԱՄՆ-ի նախագահի համար նման իրավիճակում դրական չեն կարող լինել։ Աշխարհագրությունն ու Ուկրաինայի դիսֆունկցիան, երևում է, բարեհաճ են Պուտինի քաղաքականությանը, իսկ երկրի ներսում Ռուսաստանի պատմության, կերպարի  մանիպույլացիան, Պուտինի քաղաքական ահռելի հմտությունները Ռուսաստանի համար մարտահրավերներ չեն ստեղծի։ Ռուսաստանը տնտեսապես ու ֆինանսապես “արյունաքամ” է, սակայն Ռուսաստանն առաջ ավելի վատ դրության մեջ էլ է եղել։  Գնալով պարզ է դառնում, Արևմտյան ուժերն անկարող են “այնքան ցավ պատճառել” Ռուսաստանին, որ փոփոխություն բերեն  նրա հաշվարկներում։

Աստեղ դեր ունի միայն աշխարհաքաղաքական շարժընթացը, որում “մի տղան պնդում է այն, ինչն իր կենսական շահերից է բխում, իսկ մյուս տղաները ոչնչ չեն անում”։ Պատմության էջերում այս ամենը լավ ավարտ չի ունենա Օբամայի համար։

Սիրիա

Ասվածի հիմնական մասը վերաբերում է նաև Սիրիայի ճգնաժամին, որ նշանակում էր բարոյական, հումանիտար և ռազմավարական ճգնաժամ ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը անբարոյականություն չէր, անբարոյական էր այնքանով, որ թույլ տվեց բարոյական, հումանիտար և այլ գործոնների առաջացում: Եվ չնայած ԱՄՆ-ի դերը Սիրիայի ռազմական դժբախտությունների մեջ բացառող փաստերին` պատմությունը Օբամային չի ների Սիրիայի համար:

Իրաք և Աֆղանստան

Օբաման պետք է վարկ ստանա Ամերիկան այս երկարատև, անեկամտաբեր պատերազմներից դուրս բերելու համար: Գուցե դրանով նրա քաղաքականությունը համարժեք է Ամերիկյան հանրության ձգտումներին ու իր սեփական օրակարգին, սակայն նախագահները խոշոր միավոր են ստանում պատերազմներում հաղթելու և ոչ դրանք տապալելու համար: Պատմությունը Իրաք մտնելու ու Աֆղանստանն ուշադրությունից կորցնելու համար ավելի դաժան Ջորջ Բուշ Կրտսերին է պատժելու, բայց սա էլ չի նշանակում, որ Օբաման պետք է ժառանգի այդ հակամարտությունների շարունակումը, հատկապես, որ դրանց հետևանքները   արյունոտ են, անկայուն ու մշուշոտ:

Արաբա-իսրայելական հակամարտություն

Հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը, սակայն չեն նշանակում դրա վերջնական լուծում: Բացառելով որևէ շրջադարձային իրադարձություն, որը այժմ չենք կարող կանխատեսել, Օբամայի վարչակազմը ամենայն հավանականությամբ հետևյալ իրավիճակի առջև կկանգնի. լավագույն դեպքում  կառաջանա լարվածության աճ, Ֆաթթահ և Համաս խմբավորումների միավորում, բռնություն և պաղեստինցիների աջակցությունը նրանց` միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու համար:

Իրան

Պատերազմից խուսափելը, այն աննախադեպ խնդրի լուծումը, որ վերաբերում է իրանցիներին ռումբից հետ պահելուն, լուրջ ձեռքբերում կլինի Օբամայի համար:

Սակայն եթե անգամ գործարքը ստացվի մինչև այս տարվա հուլիսի 20-ը կամ այս տարվա վերջում, այն չի ընթանա առանց բարդությունների: Իրանի վարքը Մերձավոր Արևելքում սատարում է Բաշար ալ Ասադի քաղաքականությունը Սիրիայում, դա նշանակում է հավակնություններ Պարսից ծոցում,աջակցություն Հեզբոլլահին և Համասին, նաև Գազայում Իսլամական Ջիհադի աջակցություն: Այս ամենը երաշխավորում է շարունակական լարվածությունը Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

Մի խոսքով, Օբաման մտավ գրասենյակ` որոշելով դառնալ փոփոխությունների նախագահ թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Իսկ այժմ, թվում է, նրա նախագահության շրջանը հիշվելու է առավելագույնը որպես մի նախագահի պատմություն, որ ջանում էր պահպանել իր երկրի անվտանգությունը, փորձում դուրս գալ պատերազմներից և ուշադրությունը կենտրոնացնում միայն ավերակները վերականգնելու վրա. սա, հնարավոր է, սարասափելի չէ, սական նաև նշանակալի չէ: Սա այն պատճառով, որ պատմությունը պարգևատրում է այն ղեկավարներին, ովքեր ժամանակ չեն կորցնում փոքր հարցերը լուծելու համար, այլ օգտագործում են այն արդյունավետ` այլ գործերի համար, գործեր, որոնք խոշոր են ու հարատև:

Որտեղ են ապրում միլիարդատերերը

ol3001402471206«Wealth-X and UBS Billionaire Census 2013»-ի ներկայացրած զեկույցի տվյալների համաձայն, պետությունը, որտեղ միլիարդատերերի ամենամեծ թիվն է գրանցված, ԱՄՆ-ն է:

Այնտեղ հիմա 515 միլիարդատեր է ապրում, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,064 տրիլիոն դոլար:

Երկրորդ տեղում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որտեղ հաշվվում է 157 միլիարդատեր , իսկ երրերդ հորիզոնականում Գերմանիան է`148 միլիարդատերով: 4-6 տեղերը բաժին են ընկել Միացյալ Թագավորության, ՌԴ-ի ու Հնդկաստանին, որտեղ բնակվում է համապատասխանաբար` 135,108 և 103 դոլարանոց միլիարդատեր:

Անկախ

Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է ռուսական գազի զեղչերից

174-390x290 (1)Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի առաջարկած գազի` 1000 խմ-ի դիմաց 100 դոլարի չափով  զեղչից:

«Մենք մնում ենք այն նույն դիրքերին, ինչ ունեինք.արտագրում ենք պայմանագիրն ու սահմանում գազի շուկայական գին»,-ասել է Յացենյուկն ու հավելել, որ հիմա Ուկրաինայի ստորգետնյա պահեստարաններում 13,4 մլրդ խմ գազ կա: Իսկ մինչև ձմեռային սեզոն Ուկրաինան պետք է ամբարի ռևս 18,5 մլրդ խմ գազ:

Անկախ

Բրազիլիան վերջապես պատրաստ է սկսել Աշխարհի գավաթի խաղերը

Previews - Final Draw For The 2014 FIFA World CupԲրազիլացիների այնքան սպասված օրը վերջապես մոտենում է:

Հինգշաբթի օրը Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում Բրազիլան կխաղա Խորվաթիայի հետ՝ աշխարհի խաղերը հյուրընկալելու համար ընտրվելուց գրեթե յոթ տարի անց հավակնելով աշխարհի վեցերորդ գավաթին:

Այսքան ուշացումներից և խնդիրներից հետո երկրպագուները վերջապես հնարավորություն կունենան սեփական հարկի տակ դիտել ազգային թիմի խաղը:

Եթե Բրազիլիան հաղթի մեկնարկային խաղը, նույնիսկ այն փաստ, որ Սան Պուլոյի մարզադաշտը դեռևս ամբողջովին պատրաստ չէ, անմիջապես կմոռացվի:

Բրազիլիան աշխարհի խաղերը չի հյուրընկալել 1950թ-ից ի վեր, իսկ այս անգամ բոլորը գիտեն, որ միայն աշխարհի գավաթը կարող է Բրազիլիայի ժողովրդին գոհացնել:

 Անկախ

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին

g_imageՀունիսի 7-8-ին` երկրորդ տարին անընդմեջ, Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին:

1908թ. կառուցված Կանադայում ՀՀ դեսպանության շենքը նախկինում ծառայել է նաև որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ 2007թ. ընդգրկվել է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի կազմում:Երկու օր տևած բաց դռների միջոցառման շրջանակներում դեսպանությունն ընդունեց շուրջ 700 այցելու, ովքեր ծանոթացան շենքի ճարտարապետությանը, հնարավորություն ունեցան տեղեկություններ ստանալ հայկական մշակույթի և պատմության վերաբերյալ:

Դեսպանության աշխատակիցները հանգամանալից ներկայացնում էին հայկական արվեստը, խաչքարերի, եկեղեցիների դերն ու արժեքը հայկական ճարտարապետության մեջ:

Անկախ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայի փողոցային գրաֆիտիներում (լուսանկարներ)

2 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայում բնակչության դժգոհությունը գնալով մեծանում է, քանի որ միջոցառման կազմակերպման համար աղքատության խնդիր ունեցող երկրի բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել: Բացի զանգվածային ցույցերից ու գործադուլներից, Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլոյի փողոցների պատերի վրա կարելի է հանդիպել հետաքրքիր 3գրաֆիտիներ՝ ընդդեմ Աշխարհի առաջնությանը: Ամենաուշագրավ նկարազարդումներից մեկի հեղինակը հայտնի բրազիլացի փողոցային նկարիչ Պաուլո Իտոն է: Գրաֆիտիում պատկերված է լաց լինող երեխա, որի ափսեի մեջ ուտելիքի փոխարեն գնդակ է դրված: Այս և մյուս 1գրաֆիտիների ենթատեքստում ընկած է հանրության բողոքի արտահայտումը Բրազիլիայում առկա աղքատության, անհավասարության և բարձր հարկերի դեմ:

Անկախ

Սան Պաուլուում դադարեցվել է մետրոյի գործադուլը, սակայն այն կարող է սկսվել Ռիո դե Ժանեյրոյում

սան-պաուլոՍան Պաուլուում մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, սակայն միության պաշտոնյաները զգուշացրել են, որ հինգշաբթի օրը իրենք աշխատակիցներին կրկին հետ կկանչեն աշխատանքից, եթե բարձր աշխատավարձերի վերաբերյալ իրենց պահանջը չկատարվի: Հինգշաբթի օրը Սան Պաուլուում տեղի կունենա Բրազիլիայում Աշխարհի առաջնության մեկնարկային խաղը:

Երկուշաբթի օրը միության անդամները քվեարկել են անցած շաբաթ սկսված գործադուլը ժամանակավորապես դադարեցնելու համար՝ որոշելով չորեքշաբթի օրը կրկին քվեարկություն իրականացնել պարզելու համար արդյո՞ք վերսկսել գործադուլը, թե ոչ:

Ռիո դե Ժանեյրոյի մետրոյի աշխատակիցներին ներկայացնող միության անդամները երեքշաբթի օր ևս քվեարկություն կիրականացնեն գործադուլ կազմակերպելու համար որոշում կայացնելու նպատակով:

Նման գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում Աշխարհի առաջնության համար, քանի որ մետրոն ֆուտբոլային խաղերի հանդիսատեսի հիմնական տեղափոխման միջոցն է հանդիսանում:

Երկուշաբթի օրը Սան Պաուլուի միության անդամները հանդիպել են շրջանային իշխանությունների հետ, սակայն համաձայնության չեն հասել աշխատակիցների համար պահանջվաց աշպատավարձերի բարձրացման շուրջ: Մետրոյի աշխատակիցների գործադուլը սկսվել էր անցած հինգշաբթի օրը, ինչը 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել:

 

Նիգերիական «Բոկո հարամը» ևս 20 կնոջ է առևանգել

89E93240-6474-4890-967C-161EBBB20A86_cx7_cy7_cw93_mw1024_s_nՆիգերիական ահաբեկչական «Բոկո հարամ» խմբավորումը 20 կնոջ է առևանգել Չիբոկ գյուղական բնակավայրից, որտեղի դպրոցից ավելի վաղ շուրջ 200 աշակերտուհու էր առևանգել:

Զինյալները Գարկին Ֆուլանի գյուղ են մեկնել ու զենքի սպառնալիքով կանանց ստիպել բեռնատար նստել, ապա հեռացել են անհայտ ուղղությամբ: Նիգերիական բանակը մեղադրել են անգործության ու Բոռնո նահանգի գյուղերի բնակիչներին ինքնապաշտպանության հարկադրելու մեջ:

Անցած շաբաթ Եվրոպական միությունը «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ որոշում է կայացրել :

Անկախ

Պատժիչները Սլավյանսկի կեսը հողին են հավասարեցրել

o_950669Ուկրաինական բանակը Սլավյանսկում ոչնչացրել է շինություների կեսը, հայտարարել են Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները:

«Կարելի է հաստատ ասել, որ քաղաքի 50%-ը հողին է հավասարեցվել»,-հայտնել է «Հարավ-Արևելյան ճակատի» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը: Նրա խոսքով, քաղաքում լուրջ խնդիրներ կան էլեկտրա-, ջրա- ու գազամատակարարման հետ կապված, գործնականում բացակայում է բջջային կապը:

Վերջին շրջանում Սլավյանսկում կրակոցները չեն դադարում: Ինչպես Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի մամլո ծառայության պետ Իլյա Սուզդալևն է հաղորդել, բեկորային վնասվածքից Սլավյանսկում 2 երեխա է զոհվել. 12 և 6 տարեկան տղա ու աղջիկ:

Անկախ