Աֆղանստանում հարձակվել են նախագահի թեկնածուի վրա

afghanistan-convoy-attackՈւրբաթ օրը պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նախագհական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի հանրահավաքի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունների հետևանքով զոհվել է վեց և վիրավորվել տասնյակ մարդիկ:

Թեկնածու Աբդուլա Աբդուլան և նրա աջակից ընկերները վնասվածքներ չեն ստացել, միայն թեկնածուի մեքենան խիստ վնասվել է:

Ըստ տեղեկությունների՝ երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջինը մահապարտի հարձակում է եղել, իսկ երկրորդը՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել:

Հունիսի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների երկրորդ փուլի համար պայքարում են Աբդուլան և Աշրաֆ Գանին:

Նախկին արտաքին գործերի նախարար Աբդուլան ընտրությունների առաջին փուլի ընթացքում հավաքել է ձայների 45%-ը, իսկ նախկին ֆինանսների նախարար Գանին՝ 31%-ը:

 Անկախ

Հնդիկ կնոջ արգանդից հեռացրել են աշխարհի ամենամեծ ուռուցքը

 աշխարհի ամենամեծ ուռուցքըՀնդիկ կնոջ արգանդից հեռացրել են 15 կգ կշռով աշխարհի ամենամեծ արգանդի ուռուցքը:

52-ամյա Լաթայի բարդ վիրահատությունը իրականացրել են Չեննայ քաղաքի բժիշկները:

Կինը մի քանի տարի շարունակ տառապում էր շնչահեղձությունից և հոգնածությունից, սակայն ոչ մի պատկերացում չուներ ձմերուկի չափեր ունեցող հսկա ուռուցքի մասին:

Մեկ ամիս առաջ կինը ուժեղ արյունահոսությամբ ժամանել է Չեննայի հիվանդանոց:

Նրա վիրահատությունը իրականացրել է չորս բժիշկներից բաղկացած թիմ:

Լաթան արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

 Անկախ

Հյուսիսային Կորեայում ևս մեկ ամերիկացի է ձերբակալվել

north-korea-detained-americanՈւրբաթ օրը Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալման մասին: Հայտարարության մեջ նշված է, որ նա ապրիլին որպես զբոսաշրջիկ մուտք է գործել երկիր և խախտել օրենքը:

Լրատվության մեջ նշվում է, որ երկրում ձերբակալված երեք ամերիկացի կա:

Անգլերեն լեզվով հրապարկված կարճ հոդվածում ամերիկացու անունը նշված է որպես Ջեֆրի Էդվարդ Ֆոուլ՝ հավելյալ տեղեկացնելով, որ նա որպես զբոսաշրջիկ երկիր է ժամանել ապրիլի 29-ին:

Ըստ ճապոնական Kyodo լրատվական գործակալության՝ Ֆոուլին ձերբակալել են մայիսի կեսերին հյուրանոցում Աստվածաշունչ թողնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ իրենք տեղյակ են Հյուսիսային Կորեայում երրորդ ամերիկացու ձերբակալման մասին, սակայն հրաժարվել է մանրամասն տեղեկություններ տրամադրել:

 Անկախ

Սինկխերը սրերով կռվել են Հնդկաստանի տաճարում

Sikh radicals1Այսօր Հնդկաստանի սիկխիզմի տաճարում 30 տարի առաջ կառավարության իրականացրած սպանդին նվիրված հատուկ աղոթքի արարողության ժամանակ սրերով կատաղի պայքար է սկսվել:

Ամրիտսար քաղաքի Ոսկե տաճարում առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել տասնյակ սիկխ արմատականների և Շիրոմանի Գուրուդվարա Պրաբհանդակ կոմիտեի աջակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:

Կռիվը սկսվել էր այն բանից հետո, երբ նրանք բանավիճել էին այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջինը խոսի պատարագի ժամանակ: 1984թ-ի հունիսի 6-ին հարյուրավոր մարդիկ են զոհվել այդ տաճարում, երբ զինվորները հարձակվել են համալիրում պատսպարված անջատողականներին այդտեղից դուրս բերելու համար:

Այսօր ավելի վաղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ կոտորածի տարելիցը նշելու համար:

Սակայն արարողությունը տխուր ընթացք է ստացել, երբ սինկխերի քաղաքական կուսակցության առաջնորդը փորձել է ստիպողաբար ելույթ ունենալ տաճարում:

Իրավիճակը ավելի է բարդացել այն փաստի պատճառով, որ ոստիկանությանը թույլատրված չէ մտնել Ոսկե տաճար:

 Անկախ

Ճապոնիայում հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ ծուխ է արտաժայթքում

4722454 (1)Ճապոնիայի հարավում գտնվող Սակուրաձիմա հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ մոխիր ու ծուխ է արտաժայթքում:

Այդ ցուցանիշը  1955-ից սկսած հրաբխի ուսումնասիրության ողջ ընթացքում բարձրությամբ երկրորդն է: Արտանետումը կատարվել է Սյովա խառնարանում:

Ռեկորդային է համարվում անցած տարի օգոստոսի արտանետումը` 5 հազար մետր բարձրությամբ: Գիտնականները հաշվել են, որ այն ժամանակ արտանետվել է 150 հազար տ մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջինվիճակագրական ցուցանիշը:

2009-ի ապրիլին արտանետման բարձրությունը կազմել է 4 հազար մետր, իսկ Կագոսիմա քաղաքի վրա թափվել էր 243 գ մոխիր` 1 քմ –ի վրա: Քաղաքը մաքրելու համար ներգրավվել են ավելի քան 200 լվացող մեքենա:

Օդերևութաբանության վարչությունից հայտնել են, որ հրաբխային մոխիրը քամու հետ կարող է հասնել հարավ-արևելք ու գյուղատնտեսական հողատարածքներին վնաս հասցնել: Հրաբխագետները կարծում են, որ, չնայած արտանետումներին, մոտ ժամանակներում հնարավոր է հրաբխի խոշորամասշտաբ արտաժայթքում լինի:

Անկախ

ԶԼՄ.Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայում ճգնաժամը կարգավորել 3 ամսում

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել 3 ամսում, իսկ երդմնակալությունից հետո մտադիր է  հակամարտությունների կենտրոն` Դոնբաս այցելել` իրավիճակը շտկելու իր պլանը ներկայացնելու նպատակով: Դրա մասին այսօր գրել է  «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Պորոշենկոյին շրջապատող աղբյուրներին:

538f3ae4-4b94-4e72-4b94-4e7da69780f9.photo.0Պորոշենկոն մտադիր է ճգնաժամը կարգավորելու խաղաղ ծրագիր ներկայացնել ու հունիսի 7-ին նշանակված երդմնակալության ժամանակ մեծ համաներում առաջարկել: Նա հայտնել է, որ մտադիր է ապակենտրոնացում անցկացնել ու տեղեկացրել է, որ այդ պլանի մշակման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ:

ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին թերթին պատմել է, որ  ճգնաժամի կարգավորման պլանում «3 ուղղություններ են ուրվագծվում». երկրի ներսում համաձայնության ձեռքբերման խաղաղ միջոց, ժնևյան կամ ավելի ներկայացուցչական ձևաչափում միջազգային երկխոսության օրակարգ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններում: Միջազգային երկխոսության շրջանակներում Պորոշենկոն հույս ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև  քաղաքական պլանում  ու Բրյուսելի ու Մոսկվայի միջև ` տնտեսական փոխզիջման հասնել:

« Միայն այս 3բաղկացուցիչները հաշվի առնելով կարելի է հասնել ապաէսկալացիայի, կարգավորել իրավիճակն Ուկրաինայի ներսում ու նրա շուրջ»,-պարզաբանել է նախկին դիվանագետը:

Անկախ

Չինաստանում ռազմական ինքնաթիռ է վթարվել

698505ՉԺՀ-ի ՌԾՈՒ-ին պատկանող ինքնաթիռ է վթարվել Չժեցզյան գավառում` մարզական թռիչքի ժամանակ:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական ՌԾՈՒ-ի Արևելյան նավատորմիղին պատկանող ինքնաթիռը վթարվել է երեկ երեկոյան, Իու քաղաքից ոչ հեռու, լեռնային տեղանքում:

Աղբյուրի տվյալներով, վթարի վայրում  գետնի վրա ավերածություններ ու զոհեր չեն եղել: Ւնքնաթիռի տեսակն են ճշտում հիմա, իսկ օդաչուների  ճակատագիրն անհայտ է:

Ներկայում անձնակազմի որոնողական աշխատանքներ են տարվում: Զինվորականները պարզում են, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում վթարի պահին:

Նիգերիայում «Բոկո հարամի» զինյալներն արյունալի սպանդ են կազմակերպել

nigeriaԱռնվազն 200 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիսում «Բոկո հարամ» կազմակերպության զինյալների հարձակումից Զինվորականի հագուստով ծայրահեղականները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են նիգերիական 3 ավան Բոռնո նահանգում: Հաշվեհարդարի մասին տեղեկությունն արդեն հաստատել են տեղի պաշտոնյաներն ու զինվորականները: Ընդ որում, մինչև հիմա զոհերի ու տուժածների ճշգրիտ թիվը հատնի չէ:

Այսօր ԵՄ-ն «Բոկո հարամը» ահաբեկչական կազմակերպությունների շարքն է դասել: Ավելի վաղ նույն արել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:

«Բոկո հարամը» ահաբեկում Նիգերիան վաղուց: Մայիսի վերջին ծայրահեղականները հողին հավասարեցրին մի ամբողջ գյուղ: Չուկու Նգուդոա  ավանում նրանք 29 մարդ սպանեցին ու հրդեհեցին հաահատիկի ամբարը: Իսկ ապրիլին իսլամիստները պատանդ վերցրին 276 աշակերտուհու:Նրանց որոնումներով զվաղվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի զինվորականները:

Անկախ

Պորոշենկոն Կլիչկոյի երդման արարողությանը չի գնացել

1D08DDE2-27F9-4543-B9FE-1F30B2555FAB_cx0_cy2_cw100_mw1024_s_n-390x290Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոոշենկոն չի գնացել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ինաուգուրացիային, գրում է «Վեստի,ռու»-ն:

Ինքը` Կլիչկոն հանդիսությանը ներկայացել է ուշացումով, դրա համար էլ երդման արարողությունը սկսվել է  նշված ժամանակից 7 րոպե ուշացումով: Կիևի նոր քաղաքապետը երդվել է ու ելույթ ունեցել պատգամավորների առջև:

«Այսօր մենք նոր երկիր ենք ստեղծում, ազատ քաղաքացիների երկիր: Փոփոխությունները երկրում կսկսվեն մայրաքաղաք Կիևից»,-ասել է նա:

Կիևի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, 2014-ի մայիսի 25-ին: Կլիչկոյի թեկնածությունը պաշտպանել է 765020 ընտրող:

Անկախ

Հնդկական օվկիանոսում կշարունակեն Boeing 777-ի որոնումները

image77327477-390x290Malaysia Airlines ընկերության  Boeing 777-200-ի որոնումները կշարունակվեն Հնդակական օվկիանոսի հարավային հատվածում:

Որոնումների նոր տարածաշրջանը կորոշվեն փրկարարական օպերացիայում ներգրավված մասնագետները:

Անցած ամսվա վերջին որոնումների համակարգման կենտրոնը հանգեց այն եզրակացության, որ անհետացած Boeing-ը կորել է Հնդակական օվկիանոսի այն հատվածում, որտեղ մինչ այդ սև արկղերն էին որոնվում: ԱՄՆ ՌԾՈՒ-ի տվյալներով, ստորջրյա ազդանշաններ էին այդ հատվածից արձակում ոչ թե անհետացած ինքնաթիռի ինքնագիրները, ավելի ճիշտ, որոնող նավերից  մեկն ու մեկը կամ էլ Towed Pinger Locator.ստորջրյա սարքը:

Մարտի 8-ին մալազիական  Boeing 777-200 ինքնաթիռն անհետացավ ռադարների էկրանից Ինքնաթիռի որոնումներով զբաղվում է 25 երկիր: Սակայն, առայժմ ոչինչ դրա մասին հայտնի չէ:

Անկախ

Նեպալում հազարավոր մարդիկ ծառեր են գրկել՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել

 ծառ գրկելու աշխարհի ռեկորդ Հինգշաբթի օրը Նեպալի մայրաքաղաքում 2,000 մարդ է հավաքվել՝ փորձելով ծառ գրկելու աշխարհի ռեկորդ սահմանել:

Կատմանդուի մոտակայքում կազմակերպված փորձին մասնակցել են խորհրդարանի անդամներ, ուսանողներ, գրասենյակների աշխատակիցներ և նույնիսկ Բուդիստ վանականներ: Նրանք հայտնել են, որ ռեկորդը սահմանում են Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ ծառերի կարևորության մասին իրազեկվածություն տարածելու նպատակով:

Միասին ծառեր գրկելու Գինեսի համաշխարհային նախորդ ռեկորդը 936 մարդ սահմանել էին Փորթլենդ քաղաքում:

Հինգշաբթի օրվա փորձի մասնակիցները ծառերը գրկել են երկու րոպե:

Մասնակիցների մեծ մասը դպրոցական համազգեստ կրող աշակերտներ են եղել:

 Անկախ

Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության կոմիտեԹուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկիրը ընտրվել է ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի անդամակցության օգտին են քվեարկել 142 երկրից 72-ը: Այսպիսով Թուրքիան, գերազանցելով Իտալիային և Ֆրանսիային, 2014-2018 թվականներին կհանդիսանա Կոմիտեի անդամ:

Անկախ        

Իրաքը և Իրանը գլխավորում են աշխարհի դժբախտ երկրների ցուցակը

դժբախտԱյս շաբաթ Գելափի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ Իրաքը ամենաբացասական էմոցիաներով բնակչությամբ երկիրն է, Իրաքին երկրորդ հորիզոնականում հաջորդում է Իրանը:

Անցած ամիս վեց իրանցի էր ձերբակալվել մայրաքաղաք Թեհրանում Ֆարելի “Happy” երգի տակ պարելու համար: Նրանց հետագայում ազատ էին արձակել:

Գելափը բացասական էմոցիաները հաշվարկել է 2013թ-ին 138 երկրներում մարդկանց հարցնելով արդյո՞ք նրանք նախորդ օրերի ընթացքում շատ են զայրացել, ստրես ունեցել, տխրել, ֆիզիկական ցավ զգացել և անհանգստացել: Գելափը «այո» պատասխանները գրանցել է բացասական էմոցիաների ինդեքսի տակ: Որքան շատ են «այո»-ները այնքան մեծ է տվյալ երկրի բացասական էմոցիաները:

Գելափի իրականացրած մեկ այլ հարցումների արդյունքների համաձայն Պարագվայը դրական էմոցիաների թվով առաջին տեղում է, իսկ Սիրիան ամենաքիչ դրական էմոցիաներով երկիրն է:

Դժբախտ երկրների տասնյակը.

  1. Իրաք
  2. Իրան
  3. Եգիպտոս
  4. Հունաստան
  5. Սիրիա
  6. Սիերա Լեոնե
  7. Կիպրոս
  8. Հյուսիսային Կիպրոս
  9. Կամբոջա
  10. Լիբանան

Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 300 աշխարհազորային

88_mainՈւկրաինայում հակաահաբեկչական օպերացիայի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է 300 զոհված ու 500 վիրավոր աշխարհազորայինների մասին: Նման տվյալներ ունեն Սլավյանսկի մոտ ու Դոնեցկի Կարմիր Լիմանի մարզում հունիսի 3-ին անցկացված օպերացիայից:

Նրա խոսքով, օպերացիան շարունակվում է ու շուտով  ավիացիան ու հրետանին են միանալու դրան:

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ստեղծվել են ապրիլին` ռուսամետ ակտիվիստների ելույթների ֆոնին: 2014-ի մայիսի 11-ին,  նրանք տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացրին, որի ընթացքում մարզերի բնակչության մեծամասնությունը Ուկրաինայից անջատվելու կողմ  արտահայտվեց:

Կիևյան իշխանությունները հանրաքվեն անօրինական անվանեցին, իսկ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն` ահաբեկչական կազմակերպություններ ճանաչեցին:

Անկախ

Օրացույցի այս օրը

548Այսօր Ագրեսիայի զոհ  դարձած անմեղ երեխաների միջազգային օրն է: 1982-ի օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ արտակարգ նստաշրջանում, «ցնցված  Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած  պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հսկայական թվից», որոշվեց  յուրաքանչյուր տարի հունիսի 4-ին նշել Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրը:

Ի դեպ, ողջ աշխարհում է հունիսի 1-ին նշվում Երեխաների պաշտպանության օրը, իսկ մայիսի 25-ին` Կորած երեխաների միջազգային օրն է:

Անկախ

Օծանելիքն ավելի գրավիչ է դարձնում

ol3001401791138Մասշտաբային հետազոտությունն ապացուցեց, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի դեմքն ավելի գրավիչ է դառնում շրջապատի համար, եթե նա հաճելի ու ոչ պարտադրող օծանելիք է ընտրում:

Նման բացահայտում են կատարել «Monell Chemical Senses  հետազոտական կենտրոնի կոգնիտիվ նյարդաբանության բաժնի մասնագետները: Նրանք հաստատում են, որ այդ բացահայտումը ապացուցում է մարդու գլխուղեղում որոշ պրոցեսների ընդհանրությունը: Ընդ որում, նրանք նշում են, որ ճիշտ ընտրված օծանելիքն ավելի երիտասարդ  տպավորություն չի ստեղծում:

Նույն ուսումնասիրությամբ բացահայտվեց նաև, որ չափազանց ինտենսիվ ու ոչ հաճելի հոտերը բացասական զգացումներ են առաջացնում այն մարդկանց մոտ, ում հետ շփվում ենք: isra.com

Անկախ

Ավստրալիան մի քանի հարյուր փախստականի է ապաստանել

ol3001401779224Կանաչ մայրցամաքի իշխանությունները որոշում են կայացրել անհանգիստ Աֆղանստանից մի քանի հարյուր փախստականի ապաստանելու վերաբերյալ, ովքեր հայրենիք վերադառնալու դեպքում պարզապես կվտանգեն կյանքը:

Խոսքը Աֆղանստանի այն քաղաքացիների մասին է, ովքեր սերտորեն համագործակցել են արտասահմանցիների հետ, օրնակ` թարգմանիչների: Նրանք, փաստացիորեն, ստացել են այն փաստաթուղթը, որով նրանց դեռևս 2013-ի վերջին ու 2014-ի սկզբին թույլատրվում էր մնալ Ավստրալիայում, սակայն, պաշտոնական Կանբերան չէր շտապում այդ տեղեկությունը հրապարակել:

Ներգաղթի հարցերով նախարար Սքոթ Մորիսոնը իշխանությունների նման արարքը «էական ձեռքբերում» է անվանել ու հաստատել, որ նման քաղաքականությունը Ավստրալիայի բարոյական պարտավորությունների կատարումն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր անգնահատելի աջակցություն են ցուցաբերել Աֆղանստանում Ավստրալիայի գործողություններին:isra.com

Անկախ

Եմենում տեղի ունեցած բախումների հետևանքով 120 մարդ է զոհվել

5219a40c-6dbe-ccca-6dbe-ccc58c54cfa0.photo.0Շուրջ 120 մարդ է զոհվել Եմենում`  զինվորականների ու շիիթական «Ալ-Հուսի» շարժման զինյալների հետ երկրի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք սկսվել են երկուշաբթի ու մինչև հիմա շարունակվում են: Վերջին շրջանում, չնայած Եմենի  կենտրոնական իշխանությունների հյուսիսային շիիթական շարժման մասնակիցներին երկրում դեմոկրատական խաղաղ կառույցներ ստեղծելու մեջ ներգրավելու նպատակով  գործադրած բոլոր փորձերին, իրադրությունը սրվել է:

«Ալ-Հուսի» խմբավորումը Եմենում սկսել է գործել 1994-ից.այն զինված շիիթական  կազմակերպություն է, որը իր հսկողության տակ է վերցրել երկրի հյուսիսային տարածքը: Սալաֆիթների ու «Ալ-Հուսսիի « զինյալների միջև բախումները Եմենում սկիզբ են առել դեռևս  2011-ին, իշխանափոխությունից հետո:

Անկախ

Նյու –Դելիում զոհվել է խմելու ջրի նախարարը

deՀնդկաստանի գյուղական շրջանների զարգացման, խմելու ջրի ու սանիտարիայի նախարար Գոլինաթհրաո Մունդեն զոհվել է  մայրաքաղաքում տեղի ունեցած  ՃՏՊ-ի հետևանքով:

Մունդեն պետք է Մումբայ մեկներ, սակայն, մայրաքաղաքային Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի ճանապարհին նրա ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի: Պատահարը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով 6:30-ին: Մանրամասներ չեն բերվում, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մունդեին հիվանդանոց են տեղափոխել, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես Հնդկաստանի տրանսպորտի , ավտոմոբիլային ճանապարհների ու բեռնափոխադրումների նախարար Նիտին Գադկարին է ասել` Մունդեի «սիրտը կանգ է առել»:

Հնդկաստանի նոր նախարարների կաբինետի երդման արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին:

Անկախ

Սլավյանսկից բնակչության գրեթե կեսը հեռացել է

a175e9c36cd4c9971f20b1a023674c3d-390x290Սլավյանսկը  ռազմական օպերացիայի սկզբից լքել է բնակչության շուրջ 40%-ը: Դրա մասին  մամլո-կոնֆերանսում հայտնել է  «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը: «Քաղաքը լքողների մեծամասնությունը երիտասարդներ ու երեխաներ են: Հիմնականում մնում են տարեց մարդիկ, նրանք, ովքեր չեն ցանկանում հեռանալ իրենց տներից»: Նրա խոսքով, քաղաքում մնացել է 7 հազար երեխա: Մինչև ապրիլ ամիսն այնտեղ բնակվում էր 110 հազար մարդ:

Ապրիլի կեսից կիևյան իշխանություններն Ուկրաինայի արևելքում ռազմական օպերացիաներ են իրականացնում:

Անկախ