Մալազիան սգում է իր զոհերին

o_984179Մալազիայում օգոստոսի 22-ը սգո օր է հայտարարված: Երկիրը ողբում է Դոնեցկի մոտ վթարված  մալազիական ավիաուղիներին պատկանող  Բոինգ-777 ինքնաթիռի զոհերին: Ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները, մայրաքաղաքում հետաձգվել են բոլոր զվարճալի միջոցառումները: Տեղի ժամանակով 10:45-ին զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Այդ ժամանակ կդադարեցվի նաև Կուալա-Լումպուրի ավտոմայրուղու երթևեկությունը:

Առաջիկա ժամերին երկրի մայրաքաղաքի օդանավակայան  Ամստերդամից  հատուկ չվերթ է լինելու, որը Մալազիա է հասցնելու ավիավթարի 20 զոհի մարմիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սգո արարողությունը, որին մասնակցելու է նաև թագավորական ընտանիքը, տեղի կունենա  կառավարական հատուկ համալիրում: Դրանից հետո, 7 ուղևորների ու անձնակազմի անդամների աճյունները ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ու ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներ կմեկնեն` հարազատներին հանձնվելու: Հաջորդ չվերթը Կուալա-Լումպուր է ժամանելու օգոստոսի 24-ին, որով սպասվում է որ Մալազիա կտեղափոխվի ևս 8 մալազիացու աճյուն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ կործանված ինքնաթիռում   44 մալազիահպատակ է եղել.փորձագետներին հաջողվել է պարզել նրանցից 28-ի ինքնությունը:

Լոնդոնում հետաքրքրվել են ամերիկացի լրագրողի դահճի առոգանությամբ

pic_8c93c00911a77682808a8cf605f2ba53Բրիտանիայի հատուկ ծառայությունները  աշխատանք են տանում պարզելու ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին Իրաքում գլխատած դահճի ինքնությունը պարզելու ուղղությամբ, հայտնել է The Daily Telegraph-ը: Հատուկ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց, որ մարդասպանը լոնդոնյան առոգանությամբ էր խոսում: Նրա ինքնությունը փորձում են պարզել ձայնը ճանաչող հատուկ սարքավորման միջոցով: Այդ տեղեկությունը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա նույնպես նշել է, որ սպանությունը հնարավոր է  բրիտանացի  կատարած  լինի:

“Չի բացառվում, որ մահապատիժը բրիտանացի իրականացրած լինի, սակայն վերջնական եզրակացությունների համար լրացուցիչ ստուգումներ պետք է կատարվեն”, –հայտնել է Համոնդը: Նրա խոսքով, Իրաքի տարածքում մեծ թվով ջիհադիստներ կան Բրիտանիայից:

Ավելի վաղ ահաբեկչական “Իսլամական պետություն” խմբավորումը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժով տեսագրություն էր հրապարակել, ում առևանգել էին 2012-ի նոյեմբերին, Սիրիայում: Իր մահապատժից մի քանի րոպե առաջ Ֆոուլին ասել էր, որ իր մահվան համար Ամերիկայի իշխանություններն են  մեղավոր: Իսլամիստների մոտ դեռևս մեկ լրագրող է մնում` Սթիվեն Սոթլոֆը(առևանգվել է Լիբիայում, 2013-ին): Զինալները խոստացել են նրան էլ սպանել, եթե Ամերիկան իր զորքերն Իրաքից դուրս չբերի:

Նիդեռլանդները որոշել են “Բոինգի” սև արկղերի տվյալների մի մասը չհրապարակել

pic_8c5b30e6ffc2e74245ed6f14d5bf1bb9 (1)Նիդեռլանդների անվանգության գծով խորհուրդը ամբողջությամբ չի հրապարակի Դոնեցկի մոտ կործանված “Բոինգ-777”-ի  սև արկղերի տվյալները: Վերջնական զեկույցում կնշվի միայն “ավիաաղետի պատճառների որոշման հետ կապված տեղեկությունը”,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այդ որոշումը չի հակասում ոչ իր` Խորհրդի, ոչ էլ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոններին:

Ինչպես գործակալությունն է նկատում, փորձագետներն աշխատում են նախնական հաշվետվության վրա: Վերջնական զեկույցի վարկածը կհրապարակվի ողբերգությունից հետո` մեկ տարվա ընթացքում: Վերջնական հաշվետվության նախագիծը կուղարկվի ողբերգության հետ առնչություն ունեցող բոլոր երկրներին, ովքեր 60 օրում պետք է փաստաթղթի մեկնաբանություններ անեն:

Բժիշկները կնոջ որովայնից հեռացրել են 38 տարեկան երեխայի կմախք

Indian woman

Հնդիկ կինը աշխարհում ամենաերկարաժամկետ արտաարգանդային հղիությունն է տարել: Բժիշկները նրա որովայնից հեռացրել են երեխայի կմախք, որը գրեթե չորս տասնամյակ գտնվել է նրա ներսում:

Մադհյա Պրադեշ նահանգի բնակիչ Ջիոտի Կումարը հղիացել էր 24 տարեկան հասակում 1978 թ-ին:

 

Այդ ժամանակ բժիշկները կնոջը զգուշացրել էին, որ նրա չծնված երեխան կենդանի մնալու շատ քիչ շանսեր ունի, քանի որ այն զարգանում էր արգանդից դուրս:

pregnant woman

Վախենալով վիրահատությունից՝ կինը հեռացել էր հիվանդանոցից, և մի փոքր կլինիկայում կարողացել էին նրա ցավերը դադարեցնել:

Ամիսներ անց Կումարը կարծել է, որ իր խնդիրը լուծվել է, քանի որ այլևս ցավեր չի ունեցել:

Սակայն 38 տարի անց այժմ 62 տարեկան կինը անընդհատ ստամոքսի ցավեր է ունեցել:

Նա այցելել է Հնդկաստանի Նագպուր քաղաքում գտնվող բժշկական կենտրոն, որտեղ վիրաբույժների թիմը վիրահատել և նրանից հեռացրել է չծնված երեխայի կմախքը:

Պորոշենկոն հաջորդ շաբաթ ցրելու է Գերագույն ռադան

загруженноеՈւկրաինա պետության ղեկավարի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ  նախագահ Պորոշենկոն կստորագրի Գերագույն ռադան ցրելու վերաբերյալ հրամանը, հաղորում է  «Радио Свобода»-ն:

Մեդվեդևը պարզաբանել է, որ լրանում է նոր կոալիցիա ձևավորելու 30-օրյա ժամկետը և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը ցրելու ու Ռադայի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու համար բոլոր օրինական հիմքերն ունի:

Պորոշենկոյի խորհրդականը հայտնել է նաև, որ սեպտեմբերին կհրապարկվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը:

Բացի այդ, Մեդվեդևը հաստատել է, որ  վավերացվելու է Ուկրաինայի` ԵՄ-ն ասոցացվելու համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարի, հունիսին:

ԻՇԻՊ-ի գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը. Ինդոնեզիայի նախագահ

indonesiaԻնդոնեզիայի նախագահ Սուսիլո Մամբանգ Յուդոյոն հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը: Յուդոյոն կոչ է արել համաշխարհային առաջնորդներին արթնացնել մարդկությանը և ընդգծել, որ Ինդոնեզիան կտրականապես դեմ է ԻՇԻՊ-ի գաղափարախոսությանը: Նախագահի խոսքերով` Իրաքում և Սիրիայում ԻՇԻՊ-ի իրականացրած գործողությունները սարսափելի են: Նա նաև նշել է, որ ինդենեզիական կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Ինդոնեզիայում թուլացնի ԻՇԻՊ-ի ազդեցությունը: Դատարանի որոշման համաձայն` երկրում արգելվել է սոցիալական ցանցերում հրապարակել ԻՇԻՊ-ին միանալու կոչեր պարունակող տեսանյութեր: Հայտնի է, որ ներկայումս ԻՇԻՊ-ի շարքերում Ինդոնեզիայի 50 քաղաքացի է ընդգրկված:

Անկախ

Ռազմական հեղաշրջման առաջնորդը` Թաիլանդի վարչապետ

pic_956a0be6bb4ec82726cc1c5d33cff7e5 (1)Թաիլանդում ռազմական հեղաշրջումը  գլխավորած գեներալ Պրայուտ Չան-Օչանին երկրի խորհրդարանը  նոր վարչապետ է ընտրել: Որոշումն ընդունել են պատգամավորները, այսօր: Դա սպասելի արդյունք էր, քանի որ մայիսից իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր, հաղորդում է Reuters-ը:

Նա քվեարկության ներկայացված միակ թեկնածուն էր:

Չնայած Պրայուտի  նշանակումը ուղի է բացում առաջիկա շաբաթներին նոր ժամանակավոր  կառավարության ձևավորման  համար, իշխանությունն առաջվա պես զինվորակաների ձեռքին է:

Գեներալը հայտարարել է, որ պլանավորում է առաջ շարժվել` ռազմական հեղաշրջում կատարելով: Դրանից հետո, 2015-ի վերջին նրա խոսքով, նոր ընտրություններ տեղի կունենան:

Սպասվում է . որ 60-ամյա Պրայուտը բանակի հրամանատարի պաշտոնից կհեռանա սեպտեմբերին, սակայն կշարունակի կառավարող օրգանը գլխավորել, որը պաշտոնապես  կոչվում է “Խաղաղության ու կարգուկանոնի հարցերով ազգային խորհուրդ”: Նրա նշանակումը վարչապետի պաշտոնում պետք է հավանության արժանացնի նաև Թաիլանդիթագավորը:

Ճապոնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

1279Ճապոնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հաղորդում է  Газета.Ru-ն:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով,   ցնցումների էպիկենտրոնը Սիձուոկա պրեֆեկտուրայի ափերի մոտ , Խաղաղ օվկիանոսում է  եղել, 300 կմ-անոց խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Առաջարկություն է արել 1000 հոթ-դոգով

o_99631832-ամյա չինացին երկար մտածեց, թե ինչպես իր սիրելիին առաջարկություն անի ու գտավ ելքը: Գնեց 1001 հոթ-դոգ ու դրանցով “սիրում եմ” բառը հավաքեց: Նրբերշիկն նրանց կյանքում խորհրդանշական դեր ունի:

Բանն այն է, որ Վան Չուն ու նրա 27-ամյա սիրած աղջիկը` Չժեն Հուան Կանգը առաջին անգամ հանդիպել են հոթ-դոգի կրպակի մոտ: Դա տեղի է ունեցել Թաիլանդում, որտեղ երիտասարդներն իրենց արձակուրդն էին անցկացնում; Հետո նրանց հարաբերությունները լրջացան ու նրանք շատ էին կատակում նրբերշիկների թեմայով ու նույնիսկ ասում էին , որ հոթ-դոգն իրենց թալիսմանն է: Դրա համար էլ երիտասարդը որոշեց իր սիրո մասին հոթ-դոգով հայտնել:

Գնեց 1001 ներբերշիկ (Չինաստանում 1001 թիվը հատուկ նշանակություն ունի) ու դրանցով “սիրում եմ” գրեց: Նա մտավախություն ուներ, որ սիրած աղջիկը “ներբերշիկային” ակնարկը չի հասկանա, սակայն ամեն ինչ հարթ ընթացավ: Աղջիկը դրական պատասխան տվեց երիտասարդին, ու  զույգը հայտարարեց, որ այսուհետ էլ միասին են այդ ուղով ընթանալու ու խոստացան իրենց հարսանիքին հյուրերին հոթ-դոգ հյուրասիրել:

Լիկյորին պոտենցիան ուժեղացնող միջոց է խառնել

pic_a570deb257a9609a26bdce731c2cbd7fՉինաստանի Հուբեյ նահանգում,  օղի-լիկյորի գործարանում  Բանցզյու ըմպելիքին պոտենցիան ուժեղացնող միջոց են ավելացրել, հաղորդում է  People’s Daily Online –ը: Նման կերպ ընկերության տերը պլանավորել է  այդ ըմպելիքը խիստ մասսայական դարձնել սպառողների շրջանում ու արագ գումար աշխատել: Գործարանը հասցրել է թողարկել 750 լ ալկոհոլ:

Ոստիկանները ձերբակալել են տնօրենին (ում անունը չի հայտնվում), քանի որ ըմպելիքին իմպոտենցիայի բուժման դեղ ավելացնելը Չինաստանում անօրինական է: Բացի այդ, ոստիկանները նշում են, որ նման միջոցը կարող է  անցանկալի ազդեցություն ունենալ:

Գործարարը  2014-ի սկզբին` 2400 յուանով (390 դոլար) համացանցի միջոցով 1 կգ սիլդենաֆիլ է ձեռք բերել (վիագրայի հիմնական բաղադրիչը): Արտադրված ալկոհոլը բաժանվել է տեղի խանութներում: Իրացվել է շուրջ 1000 շիշ, ևս 810-ը տղամարդն իր ծանոթներին է տվել, իսկ 30 շիշը պահել է անձնական օգտագործման նպատակով: Մեկ շշի արժեքը կազմել է 5 դոլար:

Ոստիկանները հայտնել են, որ շարունակում են դեռևս չիրացված ալկոհոլի որոնումները:

Մեծ յուղալի անակնկալ

ol3001408445814Ամերիկացի լրագրող Նինա Թեհոլցը հայտարարում է, որ յուղոտ մսի, կաթի, կարագի ու մեծ քանակությամբ ճարպեր պարունակող մյուս մթերքների օգտագործումն օգտակար է կառուցվածքի համար: Դրա մասին է ասում նրա գրած «Մեծ յուղոտ անակնկալ» գիրքը: Հեղինակը հավատացնում է, որ իր աշխատությունը ցրում է բոլոր կասկածները, որ իբր հագեցած ճարպերի կիրառումը հանգեցնում է քաշի ավելացման:

Իսկ շատ մասնագետ սննդաբաններ հավատացած են, որ Նինայի հայտարարությունները զուրկ են գիտական հիմքից: Դրա հետ կապված, արևմուտքի մասնագետներն իրենց հաճախորդներին զգուշացնում են` Նինա Թեհոլցի գրքով կազմվածքի հետ փորձարարություն կատարելը վտանգավոր է:

ԳԴՀ-ն կարծում է. որ Քաթարն է ֆինանսավորում «Իսլամական պետությանը»

030Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Գերդ Մյուլլերը   ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Քաթարը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»:

«Ով է ֆինանսավորւմ այդ ուժերին («Իսլամական պետություն»): Հուշում` Քաթարը»,-ասել է Մյուլլերը:

«Ոչ մի կասկած չկա, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ահավոր հանցագործություններ ու վայրագություն է իրականացնում ու հարյուր հազարավոր մարդիկ են փախուստի մեջ: Գերմանիան աջակցում է նրանց (փախստականներին): Մենք արդեն մեկ մլն եվրո ենք հատկացրել մարդասիրական օգնության նպատակով ու պատրաստ ենք հետագայում էլ միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հիրոսիմայում տեղատարափ անձրևների հետևանքով սողանք է առաջացել

ՀիրոսիմաՃապոնիայի հարավ-արևելքում, Հիրոսիմայում տեղատարափ անձրևները սողանք են առաջացրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տներ  են ավերվել, զհվել է 7 մարդ, այդ թվում` 2 տարեկան մի երեխա, մի քանի տասնյակ մարդ էլ անհետ կորած է համարվում:

Սողանքը գետի երկայնքով, 15 կմ տարածությամբ տեղակայված  տներ է վնասել:

Սողանքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքերը:

Ջրհեղեղի պատճառով Պանամայում արտակարգ դրություն է հայտարարվել

1251 (1)Պանամայի արևմուտքում, Չիրիկի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

«Չնայած աղետի գոտում հիմա փրկրարական աշխատանքներ են իրականացվում ու իրավիճակն այնտեղ վերահսկվում է, ես  աետի գոտում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում եմ ընդունել»,-ասել է երկրի նախագահ Խուան Կառլոս Վարելան:

Նրա խոսքով, այդ միջոցը կարագացնի օգնությունը տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, տարածաշրջանում տարերային աղետից 9 մարդ է զոհվել: Ներկայում Պանամայում տուժածներին օգնության կամավոր հավաք է կատարվում: Այդ ընթացակարգն անձամբ ուղղորդում է նախագահի կինը:

Ծծմբաթթվի արտահոսքի պատճառով Մեքսիկայում 80 դպրոց փակել են

o_698245Մեքսիկայի հյուսիսում 80 հանրակրթական դպրոց է փակվել ծծմբաթթվի արտահոսքի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սոնորա նահանգում  պղնձի հանքից մեծ քանակությամբ ծծմբաթթու է լցվել գետը: Մաքուր ջրի անբավարարության ու թունավորման վտանգի պատճառով ավելի քան 5 հազար աշակերտ պարապմունքի չի գնա:   40 հազար քմ վտանգավոր նյութի արտահոսք  է եղել օգոստոսի 6-ին: Այդ ընթացքում թունավորվել են մեքսիկական 7 քաղաքների ջրատարներն ու ավելի քան 20 հազար մարդու համար վտանգավոր վիչակ է ստեղծվել: Չնայած, Սոնորա գետի ջրի մաքրման փորձերին, մինչ օրս այն մահացու վտանգ է ներկայացնում: Ծծմբաթթի արտանետումը կարող է հանգեցնել քաղցկեղի, ժառանգական մուտացիաների ու երեխաների զարգացման շեղումների:

Վենեսուելայի կառավարությունն ինքնակամ ցրվել է

o_765761Վենեսուելայի կառավարությունը կամավոր ցրվել է, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հնարավորություն տա կառավարության կազմում  վերադասավորություններ կատարել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կառավարության բոլոր անդամները վայր են դրել իրենց ծառայողական իրավասությունները, նման ձևով ճանապարհ բացելով երկրի կատարողական իշխանության վերակազմակերպման հնարավորության համար: Նախագահ Մադուրոն դրա համար նրանց  շնորհակալություն է հայտնել:

Հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան կոլեկտիվ պաշտոնաթողությունն անվանել է «իսկական հեղափոխականների արարք»: «Վենեսոլանա դե թելեվիսյոն» հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ այդ որոշումը համաձայնեցված է նախագահ Մադուրոյի հետ «պետական օրգանների  աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ու կառավարական տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով»:

Մալազիան անհետացած Բոինգը գտնելու հույսը չի կորցնում

o_910495Մալազիան չի պատրաստվում դադարեցնել Հնդկական օվկիանոսում անհետացած Բոինգ-777-ի որոնումները, չնայած Դոնեցկի մոտ վերջերս Malaysia Airlines ընկերության  մեկ այլ ինքնաթիռ է կործանվել: Մալազիական պաշտպանության նախարարության ղեկավար Հիշամուդին Հուսեյնը կմեկնի Ավստրալիա` որոնողական օպերացիան համակարգելու համար:

Boeing 777-ը` 239 ուղևորով, մարտի 7-ին Կուալա Լումպուրից Պեկին ուղորվեց ու անհետացավ թռիչքից 2 ժամ անց, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն մոդելի մեկ այլ ինքնաթիռ, որը Կուալա Լումպուր էր մեկնում Ամստերդամից, կործանվեց Դոնբասի մոտ, հուլիսի 17-ին: Ինքնաթիռում 298 մարդ կար.բոլորն էլ զոհվել են:

«Բոկո Խարամը» հարձակում է իրականացրել Կամերունում

Բոկո Հարամ

Կամերունի հյուսիսում նիգերիական ծայրահեղական «Բոկո Խարամ» խմբավորման անդամները կեղծ ահազանգ են իրականացրել ոստիկանական բաժանմունք: Այնուհետև նրանք ծուղակ են սարքել            Նիգերիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Բունդերի գյուղի մոտ: Արդյունքում առևանգվել է 7 ոստիկան և 1 ժանդարմ: Ծայրահեղականների ձեռքում է հայտնվել նաև մեկ ռազմական մեքենա: Մեկ այլ զինված խումբ գնդակահարել է Բունդերիի բնակիչներից մեկին:

Նշենք, որ ամիսներ առաջ «Բոկո Խարամ»-ի անդամները հարձակում էին իրականացրել վերոնշյալ բնակավայրի ոստիկանական բաժանմունքի վրա և առաջացած փոխհրաձգության արդյունքում կորցրել էին 3 հոգու:

Վիբորգում օրը ցերեկով բնակիչների վրա չղջիկներ են գրոհել

1214-390x290Վիբորգում օրը ցերեկով  չղջիկները գրոհել են բնակարաններ , հաղորդում է Росбалт-ը:

Սոցցանցերում արդեն տարածվել են չղջիկներով լուսանկարներ: Ականատեսները կարծում են, որ չղջիկների նման ակտիվացումը շոգի հետ է կապված:

Նման հարձակումների մասին են հայտնում նաև մյուս տարածաշրջանների բնակիչները: Մասնավորապես, Կուրսկի մի բնակիչ բողոքել է, որ չղջիկն արդեն երկու  շաբաթ իրենց հանգիստ չի տալիս:

«Երեկ ներս թռավ, պտտվեց ճաշասենյակում ու նույնիսկ հոգեկան հավասարակշռությանս կասկածելու առիթ տվեց: Իսկ առավոտյան անհետացավ: Մտածեցի` թռավ գնաց: Սակայն, նա հաջորդ օրվա համար էր հերթագրվել: Լույսը վառեցի` ու կրկին թռիչքներ»,-գրում է մի տղամարդ:

Պետությունը սկսել է պայքարն օդի մաքրության համար

ol3001408093008Չինաստանի քաղաքական ղեկավարությունը օդի աղետալի չափերի հասնող աղտոտվածությունը նվազեցելու նպատակով իր քաղաքացիներին հետիոտն զբոսանքին ու հեծանիվներով տեղաշարժին նախապատվությունը տալու կոչեր է անում: Բացի այդ, քաղաքացիներին խորհուրդ են տալիս գնել  նվազագույն փաթեթավորմամբ մթերք, աղբը չայրել ու սահմանափակել բարբեկյուն ու հրավառությունը: Որպեսզի նոր մոտեցումն առավելագույնս արդյունավետ լինի, հասարակությունը պետք է  շրջակա միջավայրի աղտոտվածության համար պատասխանատվություն կրի ու  օրինախախտումների մասին անհապաղ տեղեկացնի իշխանություներին:

Այս տարվա ապրիլին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ Պեկինում, օրինակ, օդի աղտոտվածությունն առաջանում է  ավտոմեքենաների արտանետումներից (31%), ածխի այրումից (22,4%)  ու արդյունաբերական օբյեկտներից (18.1%):  isra.com