163-ամյա հեռագրական գործակալության գործունեությունն ավարտվում է, քանի որ ընկերությունն ամեն տարի ավելի քան 20 մլն դոլար է կորցնում դրա պահման վրա: Բրիտանացի գազութարարները հեռագրությունը Հնդկաստան էին տարել 1852-ին: Սակայն հիմա բնակիչների գերակշռող մեծամասնությունը նախընտրում է SMS-հաղորդագրությունը կամ էլ էլեկտրոնային նամակագրությունը: Դրա համար էլ պետական հեռահաղորդակցային ընկերությունը որոշել է հրաժարվել հեռագիրներից` ծառայության տնտեսական անշահավետության պատճառով:
Չինացի բորտուղեկցորդուհին մահացել է iPhone-ով խոսելու ժամանակ հոսանքահարումից
Չինաստանի 23-ամյա բնակչուհի Մա Այլուն մահացել է հեռախոսի լիցքավորման ժամանակ պատասխանելով հեռախոսազանգին:
Ողբերգությունը կատարվել է տանը, հուլիսի 11-ին: Աղջկա ավագ քույրը պատմել է, որ նա պատասխանել է իր հեռախոսազանգին, ինչից հետո ուժեղ լիցք է ստացել:
“Ես հույս ունեմ, որ Apple կկարողանա բացատրել, թե ինչ է կատարվել: Ես բոլորին, ով ունի սմարթֆոն, խնդրում եմ, չօգտվել դրանցից լիցքավորման ընթացքում:-Սոցցանցում գրել է անմխիթար բարեկամուհին ու նշել, որ Այլուի սմարթֆոնն իսկական iPhone 5 էր:
Աղջկա հայրը, ինչպես նաև մասնագետները հաստատել , որ աղջկա մարմնի վրա հոսանքահարման հետքեր են եղել, սակայն, դեռևս հարկ է պարզել դրանց իրական պատճառը:
Apple ընկերությունը ծանոթացել է կատարվածի մանրամասներին ու իսկույն հայտարարություն արել.”Մենք խորապես ցավումենք կատարվածի համար ու ցավակցում զոհվածի ընտանիքին: Մենք կմասնակցենք ոստիկանական հետաքննությանն ու մտադիր ենք հաագործակցել իշխանությունների հետ”:
Ավելի վաղ ողջ աշխարհում մահվան ելքով նման դեպքեր էլի են եղել, սակայն նախորդ դեպքերի ժամանակ խոսքը կեղծված ու անորակ արտադրանքի մասին էր:
Հնդկաստանում ընտանիքի հինգ անդամները ինքնահրկիզվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով իրենց տան ապամոնտաժման դեմ
Հուսահատված ընտանիքի հինգ անդամներ ինքնահրկիզվել են՝ բողոքելով իրենց տան ապամոնտաժման դեմ:
Նեպալցի ընտանիքի չորս անդամները մահացել են արևմտյան Հնդկաստանի Ռաջկոտ քաղաքում գտնվող կառավարության շենքի առջև ինքնահրկիզվելուց հետո:
62-ամյա մայրը իր երկու տղաների և նրանց կանանց հետ միասին իրենց մարմնի վրա կերոսին են լցրել և կրակի մատնվել:
Ընտանիքը պայքարում էր, որպեսզի կառավարությունը չքանդի իրենց 35 տարվա կացարանը, երբ տեղի բնակիչները բողոքել էին, որ այն անապահով է:
Ականատեսները փորձել են վարագույրների օգնությամբ հանգցնել կրակը, սակայն նրանց դա չի հաջողվել:
Երկու տղաները և իրենց կանայք ստացած այրվածքներից մահացել են հիվանդանոցում:
Հիվանդանոցի բժշկի տեղեկություններով՝ նրանց մարմինների 90-95 տոկոսը այրված է եղել, իսկ մայրը դեռևս ողջ է, սակայն գտնվում է շատ ծանր վիճակում:
Այնուամենայնիվ քաղաքպետը նշել է, որ իրենք մտադրություն չունեին քանդել նրանց տունը, իսկ ինքնահրկիզվածների պայքարը իրենց հարևանների հետ է եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնք օգնել են ընտանիքի անդամներին ինքնահրկիզվել:
Քաղաքապետարանը ինքնահրկիզված ընտանիքին հատկացրել է 27,000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:
Ջոն Քենեդու դուստրը Ճապոնիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել
Զոհված նախագահի 55-ամյա դուստրն ԱՄՆ- ի դեսպան է նշանակվել Ճապոնիայում:
Քերոլայն Քենեդու թեկնածությունը տվյալ պաշտոնում հաստատվելու մասին են հայտնել նաև ճապոնական ԶԼՄ-ները`հղում անելով Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգային: Նա նշել է նաև, որ երկրի կառավարությունը լավատեսորեն է ընդունել այդ լուրը:1963-ին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահի միակ դուստրն ընդամենը 5 տարեկան էր, երբ սպանվեց նրա հայրը:
“Հանգուցյալը” քաղաքապետ է ընտրվել
2010-ին մեռած հայտարարված Լենին Կարբադելոն հաղթանակ տարավ մեքսիկական Սան-Ագուստին-Ամաթենգոյի քաղաքապետի ընտրություններում, որբ հրապարակվեցին նրա լուսանկարներն ու “Հանուն զարգացման միավորվածները”կարգախոսը: Նա կարող է նաև չզբացենել այդ պաշտոնը: Ավելին, հիմա նրանով հետաքրքրված է ոստիկանությունը:
Բանն այն է, որ 2010-ին նրա ընտանիքը մահվան վկայական էր ներկայացրել ոստիկանություն.այն ժամանակ նա հետախուզման մեջ էր` խմբակային բռնաբարության պատճառով: Հիմա դատախազությունը ուսումնասիրում է գործը: Ընդ որում թեկնածուին կեղծիքի մեջ է մեղադրում նաև հենց իր կուսակցությունը` Դեմոկրատական հեղափոխության շարժումը: կուսակցությունում ասում են, որ նա չի կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը,. “Երբ նա գրանցվեց որպես թեկնածու, ներկայացրեց փաստաթղթերը` ծննդյան վկայականը և նամակ, որում ասվում է, որ նա դատվածություն չունի”,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյ Մորալեսը: Տեղի տպարանը հայտնում է, որ մահվան վկայականի համաձայն, Կարբալլիդոն մահացել է դիաբետիկ կոմայից:
Ընդ որում, փաստաթուղթը, որ ստորագրել է բժիշկը, տրվել է տեղի վարչությունում, որը նույնպես նրա մահը արձանագրել է պաշտոնական գրանցամատյանում: Հիմա նրան մեղադրում են քվեարկության օրենքը խախտելու մեջ: Բացի այդ, իշխանություններն ասում են, որ կրկին կբացեն նախկին`բռնաբարության գործը:
Արգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել
Արգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել:
Կառավարությունը ուրբաթ օրը սպառողներին կոչ է արել առնվազան երկու ամիս հեռու մնալ սիրված բանջարեղենից, քանի որ եղանակային պատճառներով պայամանավորված դրա ծավալները նվազել են:
Պետական պաշտոնյաների տվյալներով՝ բանջարեղենի և մրգերի մյուս տեսակները ցանկացած ծավալով կարող են օգտագործվել: Սակայն արգենտինացիները զայրացած են այս կապակցությամբ, քանի որ լոլիկը նրանց ճաշատեսակների պարտադիր բաղադրիչն է կազմում և հաճախ օգտագործվում է պիցաների, սոուսների և աղցանների մեջ:
Վերջերս արգենտինացիների տուժել էին նաև ալյուրի սակավության պատճառով, քանի որ երկրի պատմության ընթացքում ունեցած ցորենի բերքի ամենասակավ ծավալի պատճառով երկրում հացի գինը բարձրացել է:
Կոկա կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շշեր, որոնք ըմպելիքը խմելու ընթացքում հալվում են (տեսանյութ)
Կոկա Կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շիշ:
Այժմ այդ շշերով կոլան հասանելի է միայն Կոլումբիայում: Այս նոր դիզայնը որակավորվել է որպես էկոլոգիապես մաքուր, քանի որ ըմպելիքը օգատգործելուց հետո շշից ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին հալվում է:
Սառցե շշերի իսպանական գովազդում ցուցադրվում է, թե ինչպես են ծովի ափին հանգստացողները սառցե շշերից ըմպում ըմպելիքը, իսկ շիշը թողնում արևի տակ, որ հալվի:
Շշերը միջնամասնում փաթաթված են կոլայի կտորե կարմիր ապրանքանիշով, որոնք թույլ չեն տալիս, որ ձեռքերը սառչեն: Շշի հալվելուց հետո կտորե ապրանքանիշները օգտագործվում են որպես ձեռնաշղթա:
Ընկերության տեղեկություններով նոր շշերով ըմպելիքը դարձել է Կոլումբիայի լողափերի հիթը, որտեղ ժամում մոտավորապես 265 շիշ է վաճառվում:
Սակայն ոմանք պնդում են, որ սառցե շշերը հիգենիկ չեն, քանի որ սառույցը կլանում է շրջապատի փոշին և բակտերիաները:
Մյուսները պնդում են, որ այդ շշերը իրենց ստիպում են արագ խմել ըմպելիքը և չեն կարողանում վայելել դրա համը:
Դեռևս սառցե շշերը այլ երկներ ներմուծելու ծրագրեր չկան:
Չիլիում անկարգությունների ժամանակ 26 մարդ է ձերբակալվել
Չիլիում արհմիությունների գործադուլն ավարտվեց անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով: Ձերբակալվեց 26 մարդ: Ցուցարարները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում, թոշակային ապահովման մասնավոր համակարգի վերացում ու հարկային բարեփոխումների անցկացում: Կազմակերպիչների խոսքով, ակցիային մասնակցել են 95% պետծառայողներ, հանքափորներ, նավահանգստի, դպրոցների աշխատողներ և ուսանողներ:
Անկարգությունների ժամանակ ցուցարարներն ավերել են իրենց ճանապարհին ամեն ինչ: Ամբոխին սաստելու համար ոստիկանությունը ջրցաններ ու արցունքաբեր գազ են կիրառել:
Բախումների ընթացքում վիրավորվել է իրավապահ մարմինների 3 աշխատակից ու արհմիութենական միավորման փաստաբանը:
ԱՄՆ երկու նավ է ուղղվել դեպի Եգիպտոս
Չինաստանում տեղի ունեցած հողի հոսքի պատճառով 107 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)
Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ փոքր քաղաքի չափեր ունեցող հողի հոսքի հետևանքով Չինաստանում մահացել է 18 մարդ, 11 շենք մնացել են հողի տակ:
Xinhua պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ աղետը տեղի է ունեցել չորեքշաբթի Սիչուան նահանգի Դուցզյանյան քաղաքում:
Հինգշաբթի օրվա տվյալներով՝ 107 մարդ անհետ կորած է համարվում, որոնցից 21-ը՝ չորեքշաբթի օրվանից: Անհետ կորածներին գտնելու նպատակով փրկարարները շարունակում են փորել 53 միլիոն խորանարդ ոտնաչափ ցեխը:
Ջրհեղեղեի պատճառով տուժել են 1,5 միլիոն մարդ, ինչպես նաև տասնայկ հազարավոր հեկտար բերք: Հեղեղները այս նահանգում սկսվել են երկուշաբթի օրվանից՝ կործանելով կամուրջներ և հազարվոր մարդկանց զրկելով էլեկտրականությունից:
Ըստ նահանգային բարձրաստիճան պաշտոնյաների՝ հեղեղը պատճառել է 40 միլիոն դոլար արժողությամբ գույքային վնաս:
Xinhua լրատվական գործակալությունից հայտնում են, որ 400 մարդ տարհանվել է Դուցզյանյան քաղաքից:
Ինդոնեզիայի բանտից 150 բանտարկյալներ են փախել
Հինգշաբթի արևմտյան Ինդոնեզիայի բանտից 150 բանտարկյալներ են փախել, իսկ մյուսները բանտի աշխատակիցներին գերի են վերցրել:
Բանտի ներկայացուցչի տվյալներով՝ բանտարկյալները փախել են Մեդան քաղաքում գտնվող Թանջունգ Գուստա բանտից, իսկ մյուսները հրդեհել են բանտի աշխատասենյակները:
Այժմ ոստիկանությունը հետազոտություն է անցկացնում պարզելու համար լրատվամիջոցների տեղեկության իսկությունը՝ ըստ որի փախչողների շարքում եղել են նաև 12 ահաբեկիչներ:
Ըստ բանտի ներկայացուցչի՝ բանտի 15 աշխատակիցներ գերի են վերցվել: Ըստ տեղեկությունների՝ բանտը նախատեսված է 400 բանտարկյալների համար, սակայն ներկայումս այնտեղ պահվում է 2,400 բանտարկյալ:
BeritaSatu հեռուստաալիքի տեղեկություններով՝ բանտարկյալները վերցրել էին սպաների զենքերը և կրակ բացել:
Այժմ հազարավոր ոստիկաններ խուզարկում են բանտի շրջակայքը, փակվել են նաև Մեդան տանող բոլոր ճանապարհները, իսկ հրշեջները մարում են բանտում բռնկված հրդեհը:
Մեկ այլ հեռուստաալիքի տվյալներով առնվազն 10 բանտարկյալներ՝ ներառյալ մեկ ահաբեկիչ կրկին բռնվել են:
Ճապոնիային մտահոգում է իր անվտանգությունը
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ստիպված է խոստովանել, որ վերջին ժամանականերում Ծագող Արևի երկրի անվտանգությունը Չինաստանի ագրեսիվ քաղաքականության ու Հյուսիսային Կորեայի կողմից մշտական սպառնալիքների պատճառով վտանգված է: Դրա մասին է ասվում նշված վարչության զեկույցում, որտեղ ճապոնական կողմը պնդում է, որ Չինաստանը վաղուց է, ինչ խախտում է Ճապոնիայի տարածքային ամբողջականության մասին օրենսդրության միջազգային նորմերը, հայտարարելով այս կամ այն տարածքի նկատմամբ իր պահանջները, որոնք պաշտոնապես պատկանում են Ճապոնիային:
Ինչ վերաբերում է Ճապոնիայի ու Հյուսիսային Կորեայի հարաբերություններին, ապա վերջինիս իշխանությունները բազմիցս են խոսել իրենց բալսիստիկ հրթիռներով Ճապոնիայի տարածքի վրա գրոհելու մտադրության մասին:
Այս տարի վերջին 11 տարում առաջին անգամ Ճապոնիայի քաղաքական ղեկավարությունը էականորեն ավելացրել է պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը:
Ընձառյուծներից փախչող այծքաղը հարվածել է զբոսաշրջիկների ավտոմեքենային
Հարավային Աֆրիկայի Կրյուգեր ազգային պարկի զբոսաշրջիկները զարմանահրաշ պատկերի ականատես դարձան: Նրանց դիմաց թռան քաղցած ընձառյուծներ, որոնք վազում էին այծքաղների հոտի ետևից: Նրանցից մեկը այնքան էր վախեցել, որ թռել է ճանապարհորդների մեքենայի վրա, հաղորդում է The Telegraph-ը:
Պետք է ասել, որ ազգային պարկի հիմնական օրենքը ամբողջ ճամփորդության ընթացքում մեքենայի մեջ մնալն է, որը ղեկավարությունը պահանջում է կատարել: Ստորև ներկայացրած տեսահոլովակի հեղինակները խախտեցին այդ օրենքը և թանկ վճարեցին: Զբոսաշրջիկները հայտնվեցին հետապնդման էպիկենտրոնում և դուրս թռան պատուհաններից այն նկարահանելու համար: Վախեցած կճղակավորները այնպիսի արագությամբ էին կտրում ճանապարհը, որ կարծես նրանք թռչում էին: Այծքաղներից մեկը հետապնդողներից փրկվելու համար հարվածում է զբոսաշրջիկների ավտոմեքենայի պատուհանին:Մարդիկ սկսում են խուճապի մատնվել:
“Նա մեքենայում է, նա մեքենայում է”,- սկսեցին գոռալ նրանք, որից հետո լսվեցին ձայներ.”Բացեք դռները”: Վայրկյաններ հետո ազատված այծքաղը դուրս եկավ ավտոմեքենայից և վազեց անտառ` թողնելով սոված ընձառյուծներին ձեռնունայն:
Սա առաջին դեպք չէ, երբ կճղակավոր կենդանիները ամբողջ արագությամբ հարվածում են երթևեկության միջոցի պատուհանին և նրանց ոչինչ չի պատահում:
Այսպիսով ԱՄՆ-ում, այս գարնանը եղնիկը կոտրել էր ամբողջ արագությամբ սլացող ավտոբուսի ճակատային ապակին:
Պաբլո Ներուդայի մահվան վերջնական պատճառը կպարզեն Իսպանիայում
Չիլիի դատարանի որոշմամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդայի աճյունի նմուշները կտեղափոխվեն Իսպանիա, որտեղ Մուրսիա քաղաքի համալսարանում թունաբանական ուսումնասիրություն կկատարվի` նրա մահվան վերջնական պատճառը պարզելու նպատակով:
Ներուդան մահացել է 1973-ին, Չիլիում կատարված հեղաշրջումից անմիջապես հետո: Պաշտոնական վարկածի համաձայն, բանաստեղծի, կոմունիստական կուսակցության անդամի մահը շագանակագեղձի քաղցկեղից, սակայն, որոշ փորձագետներ ենթադրում են, որ իրական պատճառը կանխամտածված սպանությունն էր հոսպիտալում, ուր այն ժամանակ գտնվում էր Ներուդան:
Փաստաբան Ռոդոլֆո Ռեյեսի խոսքով, այդ հետազոտության արդյունքները ԱՄՆ համալսարանի այդ ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքերի հետ թույլ կտան բոլոր կասկածները վերացնել: Մահվան մասին վկայականի համաձայն,որը տրվել է Սանտյագոյի Santa Maria կլինիկայում, բանաստեղծը մահացել է քաղցկեղային հիվանդության բարդություններից: Սակայն, նրա վարորդ Մանուել Արայան ու չիլիացի լրագրող Ֆրանսիսկո Մարին հավատացնում են, որ Ներուդան սպանվել է Պինոչետի կողմնակիցների արած մահացու ներարկումից` Մեքսիկա կատարելիք ուղևորությունից առաջ:
Լարի Դա Լեոպարդ անունով տղամարդը իր ամբողջ մարմինը ծածկել է ընձառյուծի բծերի դաջվածքներով և ընդունում է, որ նման է մուլտֆիլմի հերոսի
Ցանկանալով միանալ կենդանական աշխարհին՝ ամերիկացի տղամարդը իր ամբողջ մարմնի վրա ընձառյուծի բծեր է դաջել:
Լարի Դա Լոպարդը տարիների է անցկացրել իր մարմինը ընձառյուծի ավելի քան 1,000 բծերով ծածկելու համար:
Նրա մարմնի յուրաքանչյուր սանտիմետրը՝ թևերը, ոտքերը, մեջքը, ականջները, պատված է դաջվածքով:
Ամեն դեպքում՝ Լարին հայտնում է, որ դա վերջը չէ, և ինքը կշարունակի դաջել իր մարմինը, մինչև ամբողջովին կես մարդ կես կենդանի չդառնա:
Փողոցում Լարին ընձառյուծի բծերով հագուստ է հագնում և լուսանկարվում մարդկանց հետ:
Լարին նշում է, որ իր ծնողները արտասվել են՝ առաջին անգամ տեսնելով իր դաջվածքները: Նա նաև ընդունում է, որ ինքը նման է մուլտֆիլմի հերոսի:
CNN-ը մեղադրվում է Մանդելայի թաղումը լուսաբանելու իրավունքը գնելու մեջ
Ամերիկյան CNN ընկերությունը հերքում է այն մեղադրանքը, թե իբր հեռուստաընկերությունը պահանջել է Նելսոն Մանդելայի թաղումը,որն, ի դեպ դեռևս կենդանի է, տեսանկարահանելու էքսկլյուզիվ իրավունք:
Հարավաֆրիկյան լրատվամիջոցների տվյալներով, համապատասխան պահանջ է CNN-ը հնչեցրել Մանդելայի դստեր` Մաքազիվեի ու հարավաֆրիկյան հեռահաղորդակցական կորպորացիաների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:
Ինքը` Մաքազիվեն որևիցե մեկնաբանություն անելուց հրաժարվում է, նշելով, որ հանդիպումը գաղտնի էր:
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն Եգիպտոսին 8 մլրդ դոլար օգնություն կհատկացնեն
Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրել ցանկացող երկրներին է միացել նաև Սաուդյան Արաբիան, որը պատրաստ է երկրին 55 մլրդ դոլար տրամադրել: Ներկա դրությամբ Եգիպտոսի տնտեսությունը շատ վատ դրության մեջ է:
Սաուդյան Արաբիան 1 մլրդ դոլար կհատկացնի որպես անհատույց ֆինանսական օգնություն ու 2 մլրդ դոլարի էներգառեսուրս կտրամադրի: Ինչպես նաև` 2 մլրդ դոլար վարկ կտա:
ԱՄԷ-ն էլ իր հերթին Եգիպտոսին 1 մլրդ դոլար օգնություն կհատկացնի ու անտոկոս` 2 մլրդ վարկ:
Ներկայում Եգիպտոսում շարունակվում են անկարգություններն ու բախումները նախագահ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև:
Եգիպտոս.Ընդդիմությունը հավանության չի արժանացրել Սահմանադարական դեկլարացիան
Եգիպտոսում ընդդիմությունը հավանության չի արժանացրել
Սահմանադարական դեկլարացիան,որի ընդունման մասին հրաման էր տվել երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական ասամբլեայի գումարում` երկու շաբաթվա ընթացքում երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու և դեկլարացիան հրատարակելու պահից սկսած 6 ամիս անց խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Եգիպտոսում ընդդիմադիր հզոր ուժ է համարվում Ազգային փրկության ճակատը(ԱՓՃ), որը միավորում է երկրի լիբերալ դեմոկրատական մի քանի կուսակցություն` հայտնի հասարակական գործիչների գլխավորությամբ, ինչպես ասենք ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան է ու ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Բարադեյը:
Տեղեկացվում է, որ ԱՓՃ-ն հայտարարել է փաստաթղթում փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Մարոկկոյում 5 իսլամիստ նախարար է հրաժարական տվել
Իսլամական պահպանողական “Իսթիքլյալ” կուսակցությունից նախարարների կաբինետի 5 անդամ է հրաժարական տվել:
Կուսակցության մամլո ծառայությունից նշել են, որ հրաժարականը կապված է կառավարության` տնտեսական խնդիրները լուծելու անկարողության հետ: Քաղաքագետներն ասում են, որ այդ քայլը զգալիորեն թուլացրել է կառավարող կոալիցիան:
Չափավոր իսլամական “Արդարության ու զարգացման կուսակցությունը” հիմա ստիպված է նոր գործընկեր գտնել, որ խուսափի խորհրդարանական ընտրություններից:
Նախորդ ընտրությունները երկրում տեղի ունեցան 2011-ի աշնանը:
Շուրջ 1000 ճապոնացի է հոսպիտալացվել ջերմային հարվածով
Օդի ավելի քան 300 ջերմաստիճանի պատճառով մեկ օրում 900 ճապոնացի ջերմային հարված ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում: Մի քանի տուժածի վիճակ ծայրահեղ ծանր է.նրանք անգիտակից վիճակում են գտնվում:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են բաց տարածքում սպորտային միջոցառումների մասնակցած դպրոցականների հոսպիտալացման մասին:
