ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը երկուշաբթի ասել է, որ Իրանի հետ բանակցությունները տեղում դոփում են:
Բրիտանացի դպրոցականների մեկ երրորդը հավատում է “պանրի ծառերին”
Բրիտանացի դպրոցականների գրեթե երրորդ մասը հավատում է, որ պանիրն աճում է ծառի վրա: Նման արդյունքներ են ստացվել հարցումներից:
Հարցմանը մասնակցել է 27 500 դպրոցական: Պանրի բուսական ծագման կողմնակիցների թիվը կազմում է 29% (տարրական դասարաններում):
18%-ը համոզված է, որ խեցգետնի ձողիկները պատրաստվում են հավի մսից: Յուրաքանչյուր 10-րդը կարծում է, որ լոլիկն աճում է հողի մեջ:
Հարցման արդյունքում պարզվեց նաև, որ որքան երեխաները հասունանում են, այնքան հակված են չնախաճաշելու:
ՀԱՀ-ում սկսել են Քադաֆիի ոսկիների որոնումը
ՀԱՀ-ի ֆինանսների նախարարությունը ստուգում է Լիբիայից ստացված տեղեկությունն այն մասին, որ երկիր գաղտնի տեղափոխվել են նախկին առաջնորդ Քադաֆիի բազմամիլիոնանոց ակտիվները: Լիբիայի քննիչների տեղեկությունների համաձայն, դրանց մի մասը , որը Քադաֆիների ընտանիքը կուտակել է անօրինական ճանապարհով (այդ թվում` ոսկի, զարդեր), տեղափխվել են Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Լիբիայի կառավարությունը Քադաֆիի մահից հետո, 2011-ից սկսել ու շարունակում է Քադաֆիի ակտիվների որոնումը, որոնք գաղտնի պահվում են աշխարհի տարբեր երկրների բանկերում:
Չինաստանում ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով 55 զոհ կա
Չինաստանում թռչնաֆաբրիկայում պայթյունի ու դրան հետևած հրդեհի հետևանքով 55 մարդ է զոհվել, հայտնում են երկրի իշխանությունները:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 43 զոհի մասին: Նախնական տվյալներով, Ցզիլին ավանի թռչնաֆաբրիկայում ամիակի արտահոսքի պատճառով պայթյուն էր եղել, որից հետո հրդեհ բռնկվեց: Չի բացառվում, որ հրդեհի պատճառն էլեկտրացանցի անսարքությունը լինի:
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, հիմա տեղում շարունակում են աշխատել փրկարարները:
Զիմբաբվեի առաջնորդը նշանակելու է նախագահական ընտրությունների ամսաթիվը
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն հունիսի 2-ին հայտարարեց, որ համաձայն է նշանակել նախագահական ընտրությունների ամսաթիվը` ենթարկվելով Սահմանադրական դատարանի պահանջին:
Ընտրությունների ամսաթիվը նշանակելու է ինքը` Մուհաբեն, սակայն դրանք պետք է տեղի ունենան հուլիսի 31-ից ոչ ուշ: Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը մայիսի 31-ին , որը դժգոհություն էր հայտնել ամսաթիվը որոշելու հարցում Մուհաբեի ձգձգումների կապակցությամբ:
Մայիսի վերջին Զիմբաբվեում նոր սահմանադրություն ստորագրվեց: Երկրի հիմնական օրենքում կատարված մի շարք փոփոխությունների հետ նաև հաստատվեց, որ նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել անընդմեջ 2 հնգամյակից ավելի:
Վերջին տարիներին Զիմբաբվեն գտնվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ: 2013-ի հունվարին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Զիմբաբվեի գանձարանում ընդամենը 217 դոլար է մնացել, այն էլ այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների համար կհապանջվի առնվազն 130 մլն դոլար:
Ռոբերտ Մուհաբեն, որի 89 տարին լրացավ մարտին, Զիմբաբվեի նախագահական աթոռը զբաղեցնում է 1987-ից, սակայն, փաստացի, երկիրը կառավարում է 1980-ից: Նրա կառավարության օրոք բազմիցս գրանցվել է մարդու իրավունքների խախտում.զանգվածային սպանություններ, թալան, ռասսայական խտրականության դեպքեր: 2002-ին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որոնք մեղադրում են Մուհաբեի վարչակարգը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման մեջ, Զիմբաբվեի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին:
Հնդկաստանում բռնաբարության նոր դեպք է գրանցվել
Կալկաթայում, շաբաթ, հունիսի 1-ին Իռլանդիայի 21-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն բռնաբարել է տեղաբնակ Սուջա Միտրան: Տուժածի խոսքով, ինքը ոչ կառավարական միջազգային կազմակերպության աշխատակցվուհի է, իսկ հանցագործը աղջկա ծննդյան օրվա հրավիրյալներից:
Ոստիկանական հաշվետվության համաձայն, երեկույթից հետո աղջիկը Սուջային տուն է հասցրել, որտեղ էլ ենթարկվել է բռնության: Բուժզննումով այդ փաստը հաստատվել է:
Թուրքիա.մզկիթներն ու կրպակները վերածվում են վիրակապարանների
Բողոքավորների հետ ոստիկանության գիշերային բախումները Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում ամենաարյունահեղն էին անցած շաբաթվանից սկիզբ առած հուզումների ողջ ընթացքում:
Մզկիթները, խանութներն ու համալսարանի շենքը վերածվել են բուժկետերի, որտեղ վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերը քանդել են կամրջի արգելապատնեշներն ու դրանցից բարիկադներ կառուցել:
Ոստիկանության կիրառած արցունքաբեր գազից շատերի մոտ փսխում է առաջացել ու ուժեղ հազ: Գիշերային բախումներին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:
Ոստիկանության տվյալներով, վերջին 2 օրում երկրի 67 քաղաքում ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել:
Այդ իրադարձությունների առիթով վարչապետ Էրդողանը հայտնել է, որ բողոքի ակցիայի ետևում արտասահմանից աջակցող ծայրահեղական խմբավորումներ են կանգնած:
Սկզբում ակցիաները սկսվեցին իշխանությունների` Գեզի այգու տեղում առևտրի-զվարճանքի համալիր կառուցելու պլանների կապակցությամբ,որոնք սկզբում տեղի էկոլոգների խաղաղ բնույթով ցույցեր էին, ապա, աստիճանաբար վերածվեցին Թուրքիայի վարչապետի ու կառավարող կուսակցության քաղաքականության, մասնավորապես` Թուրքիայի ենթադրվող իսլամականացման նկատմամբ դժգոհության:
Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ ու չգիտեմ, թե ումից
Անգլիական քոլեջներից մեկում «Ամենակարճ պատմվածք» մրցույթում, որտեղ չորս անհրաժեշտ պայման կա (պատմվածքում պետք է հիշատակվեն «թագուհի», «Աստված» բառերը, բովանդակության մեջ պետք է լինի նաև գաղտնիք ու մի քիչ էլ սեքս), առաջին մրցանակին է արժանացել մի ուսանող, որը բոլոր պայմանները հաշվի առնելով, պատմվածքը տեղավորել է մի արտահայտության մեջ. «Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ ու չգիտեմ, թե ումից»:
Մայիսյան խռովությունների հետևանքով Իրաքում մահացել է 1,000 մարդ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներին համաձայն` Իրաքում մայիսյան խռովությունների հետևանքով մահացել է շուրջ 1,000 մարդ:
Առաջին անգամ FIFA -ի գործադիր հանձնաժողով է ընդունվել կին
Բուրունդիի Լիդիա Նսեկերան հինգշաբթի պատմության մեջ է մտել: Նա առաջին կինն է, որը ընտրվել է որպես FIFA-ի գործադիր հանձնաժողովի անդամ:
Նա ընտրվել է չորս տարի ժամկետով: Մնացած երկու կանայք՝ Մոյա Դոդդը և Սոնիա Բիեն-Ամին ընտրվել են մեկ տարի ժամկետով:
Սա FIFA-ում գենդերային հավասարությանն ուղղված քայլերից մեկն է, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ կան տանելու: Հարկ է նշել, որ գործադիր հանձնաժողովը կազմված է 24 անդամներից:
“Անցյալ տարի Գործադիր հանձնաժողով էր ընտրվել մի կին՝ երկու տարի ժամկետով: Այժմ հանձնաժողով պաշտոնապես ընդունվել է մի կին՝ երկու ընտրվողների հետ միասին: Պահանջվել է 109 տարի այսքան հեռու հասնելու համար “,-ասել է FIFA-ի նախագահ Սեփ Բլատտերը:
Լիբանանի ընտրությունները կհետաձգվեն
Լիբանանի խորհրդարանը ուրբաթ ընդունել է ընտրությունները հետաձգելու մասին որոշում: Որոշումը պայմանավորված է նոր ընտրական օրենսգիրք չընդունելով:
17 ամսվա երկարաձգման մասին օրենքի նախագիծը առաջադրվել է Նիկոլաս Ֆատուշի կողմից: Օրինագծի օգտին քվեարկել է քվեարկությանը ներկա գտնվող բոլոր 98 պատգամավորները:
Օրենքի փոփոխությունները կկատարվեն մինչև 2014թ նոյեմբերի 20-ը:
Չորս տարին մեկ տեղի ունեցող ընտրությունների հետաձգումը պայմանավորված է նաև անվտանգության ամրապնդմամբ:
Խորհրդարանի գլխավոր ընդդիմության ղեկավարն ասել է, որ իրենք ստիպված էին եղել քվեարկել օրինագծի օգտին, քանի որ ցանկանում են խուսափել որոշ շրջաններում տեղի ունեցող խռովությունների և առավել բացասական տրամադրությունների տարածումից :
Շակիրան այնքան է հավանել իր մայր լինելու կարգավիճակը, որ որոշել է երեխային մինչև դպորց հաճախելը կրծքով կերակրել
Շակիրան հայտնել է, որ իրեն հրաշալի է զգում որպես մայր:
36-ամյա երգչուհին և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն իրենց առաջնեկին ունեցել են չորս ամիս առաջ և Շակիրան պնդում է, որ ինքը երեխայի հետ կապված սիրում է ամեն բան՝ ներառյալ նրան խնամելը:
Նա Us Weekly-ին տեղեկացրել է, որ կրծքով կերակրելը իր կյանքի լավագույն փորձառություններից մեկն է, և իրեն թվում է, որ ինքը չի կարողանա զսպել իրեն և մինչև երեխայի դպրոց գնալը կշարունակի կրծքով կերակրել:
Շակիրան նաև նշում է, որ կրծքով կերակրելը նրան օգնում է արագ վերականգնել իր մարմնի կառուցվածքը:
Եգչուհին ավելացնում է, որ սկզբից ինքը կարծում էր, որ չափազանց խիստ կլինի երեխայի հետ, սակայն այժմ նա իրեն շատ հանգիստ է զգում և դա իրեն զարմացնում է:
Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը
Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը, ցուցարարները, որոնք պահանջում են Կումտոր ոսկու հանքավայրի ազգայնացումը, ներխուժել են հանքը հոսանքով ապահովող «Տամգա» ենթակայան և անջատել են անջատիչը (рубильник)»,-հայտնում է «Ղրղզստանի լուրեր» կայքը: Հանքը շահագործվում է ղրղզա-կանադական խոշորագույն ներդրումային ծրագրի շրջանակներում:
Եթե մի քանի ժամվա ընթացքում հանքավայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնվի, ապա տեղի կունենա հանքի աշխատանքների արտակարգ վթարային դադարեցում: Աշխատողները հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են նախագահին կամ վարչապետին` մինչև ուրբաթ` ժամը 16:00:
Հանքավայրի աշխատողների գործադուլը սկսվել է դեռևս երեքշաբթի, երբ ցուցարարները դեպի հանք տանող ճանապարհը արգելափակել են յուրտաներով (վրանատիպ շարժական տնակներով): Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կանադական ներդրողների հետ պայմանագիրը, մեծացնել տեղի բնակչության սոցիալական նպաստների քանակը և կառուցել նոր մասնաշենք`շրջանային հիվանդանոցի համար:
Լեռնահանքային արհմիության կենտրոնական կոմիտեի տնօրեն Էլդար Տաջիբաևը հայտնում է, որ եթե մոտակա ժամերին ենթակայանի էներգասնուցումը չվերականգնվի, ապա ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի կունենա աշխատանքների վթարային դադարեցում (իսկ աշխատանքներն իրականացվում են «առանց դադար» ռեժիմով): Սա իր հերթին կհանգեցնի արտադրատեխնիկայի վնասման, որի վերանորոգումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների: Այս պահին ենթակայանը սնուցվում է սեփական գեներատորներից:
Կումտորը աշխարհում ոսկու ամենաբարձրադիր հանքավայրերից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 4 հազար մետր բարձրության վրա: Հանքի պաշարները կազմում են շուրջ 700 տոննա: Հանքի ակցիաների 100% սեփականատերը Տորոնտոյում գրանցված Centera Gold (Սենտերա Գոլդ) ընկերությունն է: Այս տարվա գարնանը ղրղզական մամուլում հայտնվեցին տեղեկություններ բազմաթիվ էկոլոգիական խախտումների մասին, որ կանադական ներդրողը թույլ է տվել հանքավայրի շահագործման ընթացքում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ հանքարդյունաբերող «Կումտոր» ընկերության: Բողոքի ցույցի արդյունքում Բիշքեկի Ալա-Տոո կենտրոնական հրապարակում տուժեց վեց ոստիկան:
«Համահայկական բնապահպանական ճակատ»
Թարգմանեց` Գոհար Սարոյանը
Աղբյուրները`
http://www.bfm.ru/news/217794?doctype=news
http://www.gazeta.ru/politics/news/2013/05/30/n_2943933.shtml
Իրանում առաջին անգամ օրինական կերպով թույլատրվել է iPhone վաճառել
Իրան առաջին անգամ բջջային հեռախոսներ ու հեռահաղորդակցային կապի սարքավորումներ կարող են ներկրել: Վերջին մի քանի տարին ԱՄՆ-ը խստացրել է պատժամիջոցները, որոնք դրվել են Իրանի վրա Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: Հիմա ԱՄՆ-ի իշխանությունները թուլացրել են դրանք, ինչի արդյունքում Իրանն առաջին անգամ կարող է օրինական Applе հեռախոսներ ձեռք բերել:
ԱՄՆ-ի իշխանությունները հույս ունեն, որ համացանց, սոցցանցեր ու ԶԼՄ-ներ մուտքն իրանցիներին կօգնի պայքարել մեծ քաղաքական ազատության համար, և Թեհրանին թույլ չի տա միջուկային ծրագրեր իրականացնել:
Կենդանի է մնացել 60մ խորության մեջ ընկնելով
Հնդկաստանում Հարյան նահանգում երեխան հրաշքով կենդանի է մնացել` 60մ խորությամբ ջրհորն ընկնելով, ինչը համապատասխանում է 20- հարկանի շենքի բարձրությանը:
Ոստիկանության տվյալներով, 4-ամյա աղջիկը հյուր էր եկել իր քեռուն` Ամարպուր գյուղ:
Փրկարարական աշխատանքները տևեցին 8 ժամ: Երեխային հասնելու համար էքսկավատորով քանդեցին փոսի եզրերը: Տուժածը գիտակից վիճակում էրև ընդամենը քերծվածքներ էր ստացել: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Հնդկաստանում անտառով անցնող երկաթգծի վրա գնացքի հարվածից չորս փիղ է սատկել
Երկաթգծի վրա չորս փիղ է սպանվել արագընթաց գնացքի հետ բախման արդյունքում:
Արևելյան Հնդկաստանում փղերը հետ էին մնացել իրենց նախրից և մարդատար գնացքը հարվածվել է նրանց:
Երկու մեծահասակ փղեր և մեկ ձագ սատկել էին տեղում, իսկ մյուս փիղը ստացած վերքերից սատկել էր ավելի ուշ:
Դեպքը տեղի էր ունեցել արևմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաք Կալկաթայից 400 մղոն հեռավորության վրա:
Դեպքից հետո երկաթգիծը ժամեր շարունակ փակված է եղել, քանի որ մյուս փղերը հավաքվել էին սատկած և վիրավոր փղերի շուրջը նրանց պաշտպանելու համար:
Մոտակա գյուղի բնակիչները միացել են փրկարարական աշխատանքներին, սակայն նրանց չի հաջողվել փրկել փղերին:
Երկաթգծի ներկայացուցչի տեղեկություններով՝ այդ հատվածը դուրս է փղերի գաղթի միջանցքից և իրենք այդ հատվածում փղերի գաղթի վերաբերյալ որևէ նախազգուշացում չեն ստացել անտառային վարչությունից:
Վերջին տարիների ընթացքում տասնյակ փղեր են սպանվել ազգային պարկերի և անտառների միջով գնացքների անցնելու հետևանքով: Ակտիվիստները կոչ են արել նման տարածքներով անցնելիս նվազեցնել գնացքների արագությունը:
Վերջին հաշվարկների տվյալներով Հնդկաստանում կա 26,000 վայրի փիղ:
Մեքսիկայում տեղի ունեցած փոթորկի արդյունքում զոհվել է երկու մարդ, 14-ը անհետ կորել են
Երեկ Բարբարա փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափը, զոհվել է երկու մարդ, փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը արմատախիլ եղել:
60 մղոն ժամ արագությամբ քամիների և ինտենսիվ անձրևների հետևանքով իշխանությունները ստիպված են եղել ապաստարաններ ստեղծել և փակել դպրոցները:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Օխակա նահանգում փոթորկի ժամանակ 14 ձկնորս են անհետացել, սակայն տեղի շտապ օգնության ծառայությունից չեն հաստատել այդ տեղեկությունը:
Ըստ NHC-ի տեղեկությունների՝ փոթորկի արագությունը այժմ հասնում է 9 մղոն ժամի և սպասվում է, որ գիշերվա ընթացքում այն կթուլանա:
Օխակա նահանգի նավահանգիստները դադարացրել են իրենց աշխատանքը, իսկ որոշ շրջանների բնակչությունը տեղահանվել է:
Տեղեկությունների համաձայն՝ դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթվա ընթացքում: Փոթորկի ապաստարաններ տեղադրվել են 20 քաղաքներում և գյուղերում: Դրանք հիմնականում տեղադրվել են դպրոցների հարակից շրջաններում:
Սիդնեյի նավահանգստի կամուրջը 81 տարի հետո առաջին անգամ կներկվի
Սիդնեյի նավահանգստի կամուրջը վերջապես 1932թ-ից հետո կվերանորոգվի: Երկու տարվա ընթացքում նրան նոր գույն կտան:
Քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց միացնող կամուրջը իր 81 տարվա պատմության մեջ առաջին անգամ կներկվի:
Կամրջի որոշ հատվածներ ժանգոտված են: Նախատեսվում է ներկել 485,000 քառ մետր տարածք, որը հավասար է 60 ֆուտբոլի դաշտերի:
Ճանապարհային նախարար Դունքան Գեյն ասել է, որ չգունաթափվող ներկը կդիմակայի ցանկացած պայմաններ:
Նոր ներկը կտևի 30 տարի և ժամանակի ընթացքում չի փոփոխվի կամ մգանա:
Ներկման աշխատանքները կկատարեն 50 նկարիչներ: Այն կարժենա 20 մլն ավստրալական դոլար:
Զուգարանում ընկած նորածինը դուրս է գրվում հիվանդանոցից
Նորածին տղան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ նա հայտնվել էր, երբ նրա մայրը ծննդաբերելու ժամանակ հանկարծակի գցել է փոքրիկին զուգարանի անցքը, որից հետո նա հայտնվել է զուգարանի խողովակի մեջ:
Նրա մայրը, պապն ու տատը հոգ կտանեն նորածնի մասին: Հայրը որոշել է ԴՆԹ-ի թեստ տալ` պարզելու համար, արդյոք նա իր սեփական երեխան է:
Հիվանդանոցում երեխային անվանում են “59 համարի փոքրիկ”, քանի որ ինկուբատորը կրում էի 59-րդ համարը:
Չինական սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է իրադարձության մասին: Շատերը փոքրիկին հաջողություն են մաղթում:
Նրա 22-ամյա չամուսնացած մայրը հղիությունը գաղտնի է պահել: Նա ծննդաբերել է անսպասելի, երբ գտնվում էր զուգարանում:
Տղան 10 սմ խողովակի մեջ մնացել է շուրջ մեկ ժամ, որից հետո հրշեջներին և բժիշկներին հաջողվում է փրկել նրան:
Մարսի վրա մողես են հայտնաբերել
Ճապոնիայի մի քաղաքացի Մարսի լուսանկարների վրա մողես է նկատել և հայտարարել է, որ Մարսի վրա այնուամենայնիվ կյանք կա, հաղորդում է Digital Journal-ը:
Համապատասխան լուսանկարը տեղադրվել է NASA-ի կայքի վրա: Ճապոնացին հայտնաբերելով պատկերը իր բացահայտումը կիսել է UFO պորտալի հեղինակների հետ: Ճապոնացու բնորոշմամբ լուսանկարի վրա պարզ երևում է չորս թաթերով և պոչով արարածը
Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որNASA -ն հատուկ կենդանիներ է տարել Մարս, որպեսզի տեսնի , թե նրանք ինչպես են իրենց պահում “թշնամական ” միջավայրում:
Համացանցից օգտվողների մեծ մասը համաձայն են, որ ճապոնացու նկատած մողեսը սովորական քար է: NASA-ի,ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում նմանատիպ հայտանագործությունները: