Այսօր կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչը` Բրազիլիա- Գերմանիա

432855Բրազիլիայում շարունակվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը: Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում ուժերը կչափեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները: Հանդիպման գլխավոր մրցավարը մեքսիկացի Մարկո Ռոդրիգեսն է:

Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները նախկինում հանդիպել են 21 անգամ: 12 հաղթանակ  են տարել բրազիլացիները, 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, գերմանացիները հաղթել են 4 խաղում:

Խփած և բաց թողած գնդակներով ևս  առավելություն ունի Բրազիլիայի թիմը՝ 39:24:

Ուշագրավ է, որ 2002-ի աշխարհի առաջնության եզրափակիչում բրազիլացիները 2:0 հաշվով հաղթել էին գերմանացիներին: Այն ժամանակ էլ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Լուիս Ֆելիպե Սկոլարին էր: Այդ հանդիպման մասնակիցներից հուլիսի 8-ին հայտավորված է միայն մեկ ֆուտբոլիստ՝ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, որին միայն մեկ գոլ է անհրաժեշտ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների պայքարում բրազիլացի Ռոնալդոյին շրջանցելու համար: Երկու ֆուտբոլիստն էլ մրցակիցների դարպասը գրավել են 15 անգամ:

Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 24:00-ին:

 

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջատարների թվում են

Էլինա ԴանիելյանԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակում են վստահ հանդես գալ Հայաստանի առաջատար մարզուհիները: Էլինա Դանիելյանը և Լիլիէթ Մկրտչյանը երկրորդ տուրում ևս հաղթեցին մրցակցուհիներին:

Ընդ որում, Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  հաղթեց մեր երկիրը ներկայացնող Մարիա Կուրսովային:
Տեխնիկական արդյունքներ

Եվրոպայի անհատական առաջնություն, 2-րդ տուր 

 

 

Էլինա Դանիելյան – Մարիա Կուրսովա՝ 1:0
Լիլիթ Մկրտչյան – Համբարձումովա՝ 1: 0
Լիլիթ Գալոյան – Զավադսկա՝ 0.5:0.5
Շուշաննա Սարգսյան – Բոնդարուկ՝ 0:1

Հիվանդանոցում անգիտակից վիճակում մահացել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն

ադս41319Մահացել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո դի Ստեֆանոն:

Նա սրտի տագնապ էր ունեցել և հիվանդանոցում անգիտակից վիճակում էր :

1950-1960 թվականներին դի Ստեֆանոն խաղացել է «Ռեալի» կազմում, ապա մարզել է այն:

«Ռեալի» պատմության ընթացքում Ալֆրեդոն իր խփած գոլերի քանակով լավագույններից մեկն է, նա 510 խաղում 418 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, 5 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, երկու անգամ, որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը:

Երևանի «Բանանցի» և Անդորրայի «Սանտա Կոլոմայի» երևանյան խաղը կսպասարկի մրցավարների բուլղարական բրիգադտ

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է թույլ թիմի` Անդորրայի «Սանտա Կոլոմային»: Բայց մերոնք պատասան խաղում, որը կայանալու է հուլիսի 8-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, կարող են շտկել դրությունը:

Պատասխան խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը: Հանդիպման գլխավոր մրցավարը 39-ամյա Նիկոլայ Յորդանովն է:

 

Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Մոսկվա, որպեսզի բուժզննում անցնի

ռա30771Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Ղազախստանի «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Մոսկվա, որպեսզի բուժզննում  անցնի:

Ղազախստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակում կայացած «Կայրաթ»-«Ակտոբե» (7:1) խաղի ժամանակ Արզումանյանը գլխին ուժեղ հարված էր ստացել:

Հայ ֆուտբոլիստը ակումբակիցներին է միանալու է հուլիսի 9-ին, որպեսզի նախապատրաստվի  Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումներին Արզումանյանը փոխարինվել էր 42-րդ րոպեին: Մարկոս Պիզելին հայտավորված չէր հանդիպմանը:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Կայրաթի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 55-րդ րոպեին: այդ պահին  հաշիվն  4:0 էր:

Այս հաղթանակի շնորհիվ «Կայրաթը» հավաքած միավորներով հավասարվեց «Ակտոբեին» և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսպասարկի 40-ամյա մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը

51948Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության վաղը կայանալիք կիսաեզրափակչի Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսպասարկի 40-ամյա  մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը:

Նա աշխարհի առաջնությունում արդեն  երկու հանդիպում է սպասարկել:

Գևորգ Ղազարյանն իր առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում

գղ683721188355Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը միացել է հունական «Օլիմպիակոսի» խաղացողներին և արդեն պարապել է իր նոր թիմակիցների հետ համատեղ:

Ղազարյանը «Օլիմպիակոս» էր տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգից» և 3 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ:

 

Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է «Զենիթի» հաղթական խաղին

64720_545x410Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:

«Զենիթը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում  անցկացրելց գերմանական «Կառլսրուե» ակումբի հետ և հաղթեց 1:0 հաշվով:

«Զենիթը» խաղացող Արտյոմ Սիմոնյանը  փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն ու առաջին խմբերի աաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը՝ հուլիսի 9-ին

ֆուտբոլ2Հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնության, ինչպես նաև ՀՀ Գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը Վրաստանում

սուսերimagesՎրաստանի ն Բաթումի քաղաքում  անցկացված պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 100 մարզիկ:

Հայաստանի պատիվն  էին պաշտպանում  Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը:

Մեր խոցասուսերակիրներից  1-ին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը ճանաչվեց 3-րդը:

Ճկասուսերակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը 3-րդն էր:

Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում. 1-ին տուր

25441 chessԷլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովա 7 Լիլիթ Գալոյանը  հաջող մեկնարկեցին  Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությունում և հաղթեցին մրցակցուհիներին:

Շուշաննա Սարգսյանը պարտվեց: 

 

Տեխնիկական արդյունքներ

 առաջին տուր

 

Ագրեստ – Էլինա Դանիելյան՝ 0:1

Խալաֆովա – Լիլիթ Մկրտչյան՝ 0:1

Կրաստեւա – Լիլիթ Գալոյան՝ 0:1

Մարիա Կուրսովա – Մամեդովա՝ 1:0

Շլեյնինգ – Շուշաննա Սարգսյան՝ 1:0

Էկոլոգները դատի են տվել կծան Սուարեսին

Group D - Uruguay vs EnglandԱմենայն հավանականությամբ, Լուիս  Սուարեսին չի հաջողվի միայն տուգանքով, որակազրկմամբ ու գրավոր ներողությամբ  պրծնել Իտալիայի հավաքականի խաղացող Ջորջո Կյելինիի նկատմամբ կատարածի համար, որին ուրուգվայացին կծել էր ԱԱ խաղի ժամանակ:

Ֆուտբոլիստին դատի են տվել: Մի էկզոտիկ հայց է ստացվել Իտալիայի շրջակա միջավայրի պաշտպանության ու սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայում. «Մենք ձեզ ենք ներկայացրել փաստաթղթեր, լուսանկար ու տեսանյութ, որոնցով դուք կարող եք վճիռ կայացնել  ուրուգվայցու անթույլատրելի արարքի կապակցությամբ»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է կազմակերպության հայտարարությունից:

Ավելի վաղ, Միջազգային ֆուտբոլային ասոցիացիան Սուարեսին որակազրկել էր ազգային թիմի  9 պաշտոնական խաղ ժամկետով ու 4 ամսով հեռացրել ֆուտբոլային ցանկացած գործունեությունից: Բացի այդ, նա պետք է  վճարեր 100 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:

Նոր սեզոնում 27-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղալու է «Բարսելոնայի» կազմում: Նոր` 90 մլն եվրո արժողությամբ  պայմանագրում կծելու հետ կապված պայմաններ են շարադրված: Բացի այդ, կատալոնական ակումբը հատուկ Սուարեսի համար հոգեբան է վարձելու:

Անկախ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակների պատմությունը նկարներով՝ սկսած 1930 թ.-ից

Ի սկզբանե ֆուտբոլի աշխարհի առաջնություններում գնդակները պատրաստված էին լինում ինչից ասես։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն

 

Տիենտո (TIENTO)
1930 թ. Ուրուգվայ, եզրափակչի առաջին խաղակես

 

 

 

 

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն

 

Տ-մոդել (T-MODEL)

1930թ., Ուրուգվայ, 2-րդ խաղակես

 

 

 

 

 

 

ֆուտբոլ

 

Ֆեդերալ 102 (FEDERALE 102)

1934թ., Իտալիա,

 

 

 

 

 

 

ՖԻՖԱ

Ալլեն, (ALLEN)
1938թ., Ֆրանսիա,

 

 

 

 

 

 

 

 

 

FIFA

 

Դուպլոտ (DUPLOT)

1950թ, Բրազիլիա,

 

 

 

 

 

 

 

 

 

FIFA

 

Սուիսս (SWISS WORLD CHAMPION)
1954թ., Շվեյցարիա,

 

 

 

 

 

1954թ.-ին ՖԻՖԱ-ն հաստատեց գնդակի պարամետրերը, որ գործում են մինչ այսօր. դրա մակերեսը պետք է կազմեր ոչ պակաս, քան 68 և ոչ ավելի, քան 71.1 սմ, իսկ քաշը հաստատվեց 420-450 գրամը։

1930 թ.-ին Ուրուգվայում Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղին ֆուտբոլիստները խաղում էին գնդակով, որի ծածկույթը կազված էր 12 t-աձև կաշվե վահանակներից։ Իսկ արդեն 1954թ.-ին՝ 18 վահանակներից, 1958թ-ին՝ 24։ Սա արվում էր նրա համար, որ գնդակը հնարավորինս կլոր ստացվեր։

 

 

ՖԻՖԱ

 

Թոփ Սթար (TOP STAR)
1958թ., Շվեդիա

 

 

 

 

 

 

 

ՖԻՖԱ

 

Քրաք (CRACK)
1962թ., Չիլի

 

 

 

 

 

 

 

 

ՖԻՖԱ

 

Չելլենջ (CHALLENGE 4-STAR)
1966թ., Մեծ Բրիտանիա

 

 

 

 

 

 

Բանը կհասնի՞ լիակատար կլոր պլաստիկ գնդակի ստեղծմանը: Ոչ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եթե գնդակի մակերեսը մոտ է իդեալականին, ուժեղ հարվածի և մեծ արագությամբ գնդակի թռիչքի դեպքում /ավելի քան 70կմ/ժամ/, գնդակը կտատանվի օդում, ինքը կբռնի ճանապարհը` խնդիրներ ստեղծելով դարպասապահների համար։ Պետք են նաև կարեր և ուռուցիկություն, որոնք դիզայներները փորձել են համարյա վերացնել։

Այս “թերություններն” իրականում ապահովում են թռիչքի կայուն ուղին։ Այս է պատճառը, որ Բրազուկայի (Այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակի) կարերը կազմում են 0,76 մմ-ով ավելին, քան նախորդները՝ 1,56 մմ։

ՖԻՖԱԹելսար (TELSTAR)

1970թ., Մեքսիկա          

 

                        ADIDAS                    

 Թելեստար Դուրլաստ (TELSTAR DURLAST)

1974թ., ԳԴՀ

 

 

 

ՏԱՆԳՈ

Տանգո (TANGO)

1978թ. Արգենտինա

 

 

 

037

Տանգո Էսպանա (TANGO ESPANA)

1982թ., Իսպանիա

 

038

 

Ազտեկա (AZTECA)

1986 год, Մեքսիկա

 

 

039

 

Էտրուզկո (ETRUSCO)

1990 թ., Իտալիա


 

040

 

Քուեստրա (QUESTRA)

1994թ, ԱՄՆ


 

041

 Տրկոլոր (TRICOLORE)

1998թ., Ֆրանսիա

 

 

 

 

ՖԻՖԱ

Ֆեվերնովա (FEVERNOVA)

2002թ, Կորեա/Ճապոնիա

 

 

 

 

043

 

+ Տեամգեսիստ (+TEAMGEIST)

2006թ., Գերմանիա

 

 

 

 

 

044

Ջուբուլանի (JABULANI)

2010թ., Հարավաֆրիկյան Հանրապետություն

 

 

 

045

Բրազուկա (BRAZUСA)

2014թ., Բրազիլիա

 

 

 

 

 

1970 թ.-ին ՖԻՖԱ-ն որոշեց, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակները կպատրաստի մեկ ընկերություն`”Ադիդասը”։ Բրազուկա գնդակը, որ պատրաստվել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի համար, փորձարկվել է 2 տարի –15 -ից +35 °C-ի պայմաններում, բոլոր մայրցամաքներում, 0-ից՝ 1600 մետր բարձրության վրա։ Առաջին փորձարկումներն անցկացվել են գերամանական Հերցոգենաուրախ քաղաքի լաբորատորիայում։ Գնդակի դիմացկունությունը ստուգվել է հատուկ մեքենայում, որ նման է լվացքի մեքենայի։ Այդ չորսժամյա “մաքրումը” հավասարազոր է խոտի վրա 1 տարվա խաղին։ ՖԻՖԱ-ն պահանջում է նաև փորձարկման ընթացքում 2000 հարված գնդակին։ Սակայն “Ադիդասը”, գերակատարելով պլանը, հատուկ ռոբոտի միջոցով 3500 հարված  է հասցրել գնդակին` այն պատրաստելով առաջնության խաղերին:

Լյովա Վարդանյան. «Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է»

Lyova-VARDANYAN

Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները: Եվ արդյունքը հուսադրող է` 4 մեդալ: Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.

– Սկզբում մրցագորգ դուրս եկան ազատ ոճի, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 7 ըմբիշներ: Մարզիկ չէինք հայտավորել միայն ծանրքաշային կարգում: Իսկ հունահռոմեական ոճի մեր երկրի ընտրանին լրիվ կազմով հանդես եկավ: Առաջնությունը նախապատրաստական փուլ էր օգոստոսի 5-10-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ:
2013-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ունեցել էին բրոնզե 4 մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները` ոսկե 1 պարգև: Այս անգամ ազատ ոճի Հայաստանի հավաքականը տիրացավ բրոնզե 1 մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը` ոսկե 2, բրոնզե 1 մեդալի: Մեր երկրի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթը կարելի է գերազանց գնահատել, իսկ ազատ ոճի ներկայացուցիչներինը` լավ: Ի դեպ, մեր ազատ ոճի ըմբիշները տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, սակայն վիճակահանությամբ անցանկալի իրավիճակներում հայտնվեցին: Մասնավորապես, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, 2013-ի աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Արեն Ալեքյանը հունգարացի Յանոշ Սեպզանին և ռուսաստանցի Եվգենի Ժիրբային հաղթելուց հետո ընդամենը 30 րոպե ժամանակ ուներ, որպեսզի շունչը տեղը բերեր: Մինչդեռ ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար, նա մեծ ուժեր էր վատնել և պարտվեց թուրք Հեյդար Յավուզին: Եթե նրան մեր մարզիկը մինչ այդ հանդիպեր, ապա անպայման կհաղթեր: Նա ամբողջ ուժերը ներդրել էր նախորդ գոտեմարտերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար: 96 կգ քաշային աշխարհի երիտասարդների 2013-ի արծաթե մեդալակիր Վիկտոր Կազիշվիլին հեշտությամբ հաղթեց ֆինն ըմբիշ Յերե Հեյնոյին, սակայն քառորդ եզրափակչում, երբ 30 վայրկյան էր մնացել, չդիմացավ լարվածությանը և պարտվեց վրացի Մուրազի Մչեդլիձեին: 50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն առաջին գոտեմարտն անցկացրեց թուրք էմրե Դեմիրխանի հետ: Հայ ըմբիշը երկու անգամ 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները նրան միայն 2-ական միավոր շնորհեցին: Հետևանքը եղավ այն, որ Մխիթարը պարտվեց 6:8 հաշվով: Մրցավարների գործողություններից տուժեց նաև 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սիմոնյանը:
phoca_thumb_l_FS-60KG-ARM-TUR-2-320x213– Մեդալակիրների մասին ի՞նչ կասեք:
– Փայլուն հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), որոնք դարձան չեմպիոն: Ղարիբյանը և Կալաչյանը եզրափակչում առավելության հասան ռուսաստանցի մրցակիցների նկատմամբ: Գովեստի են արժանի նաև 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Կարեն Աբգարյանը և 60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գոռ Գրիգորյանը, որոնք բավարարվեցին բրոնզե պարգևներով: Ի դեպ, Աբգարյանը 7:0 հաշվով հաղթում էր Բելառուսի ըմբիշին, սակայն մի պահ զգոնությունը թուլացրեց և պարտվեց: Այլապես նա կարող էր առնվազն արծաթե մեդալակիր դառնալ: Գրիգորյանն անցկացրած 5 գոտեմարտից միայն մեկում պարտվեց:

– Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերում փոփոխություններ կլինե՞ն:
– Նոր ընտրություն է կատարվելու, դա կորոշեն թիմերի մարզիչները: Հետևություններ արվելու են: Մարզչական խորհուրդը կքննարկի, և այն ըմբիշները, որոնք լավ չեն մասնակցել, աշխարհի առաջնությունում հանդես չեն գա: Թերևս այդ քաշային կարգերում մասնակիցներ չհայտավորենք: Ինչպես Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի թիմն ամեն քաշային կարգում 5-6 ուժեղ ըմբիշ չունի: Ամեն քաշային կարգում 1-2 լավ մարզիկ կա:

– Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ այդքան մեդալի հույս ունեի՞նք:
– Ազատ ոճի մեր ըմբիշներից 2-3 մեդալ էինք ակնկալում, նույնքան էլ` հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում: Թերևս ազատ ոճի մեր ըմբիշները «պարտք» մնացին: Նրանք այդ բացը կփորձեն լրացնել աշխարհի առաջնությունում:

– Առաջիկայում միջազգային ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի ըմբիշներին:
– Վանաձորում հուլիսի 18-20-ը կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Ակնկալվում է, որ հանդես կգան մեկ տասնյակ երկրների պատվիրակներ: Ի դեպ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև կստանան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Հաղթողի մարզիչն էլ չի անտեսվի և կհարստանա 500 դոլարով: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք, որից հետո մեր ըմբիշները կուղևորվեն Խորվաթիա, որպեսզի մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սեպտեմբերի կեսին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ունենք օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոն, մրցանակակիր ըմբիշներ: Հուսանք, որ մեր առաջատարներն իրենց նոր նվաճումներով կուրախացնեն մեր մարզասերներին: Իսկ մինչև այդ` օգոստոսին, Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը: Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի` 1 ըմբիշ: Ցավոք, վերջին մրցաձևում մերոնց չհաջողվեց ևս մեկ ուղեգիր նվաճել: Դրանք բաժին էին հասել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված մարզիկներին:

– Ֆուտբոլն ի՞նչ ընդհանրություն ունի ըմբշամարտի հետ:
– Ըմբիշները մարզումների ընթացքում անպայման ֆուտբոլ են խաղում, և այդ մարզաձևը նրանց հոգեհարազատ է: Կատովիցեում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին մեր երկրի պատվիրակները, բոլոր ըմբիշները բաց չէին թողնում առիթը դիտելու Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Ինքս էլ սիրում եմ խաղալ, նաև դիտել ֆուտբոլ:

– Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն:
– Հոլանդիայի հավաքականը: Այս առաջնությունում ինձ համար հայտնություն էր Ուրուգվայի ընտրանին: Ցավոք, հարձակվող Սուարեսի կծելու հետ կապված միջադեպը խանգարեց այդ թիմին: Մեքսիկայի թիմը ևս զարմացրեց: Բրազիլիայի հավաքականն անկանխատեսելի է բոլոր առումներով, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի:

– Խաղերը դիտելու հնարավորությունները մեծ են, ո՞ր հեռուստաալիքի հեռարձակումներին եք նախապատվությունը տալիս:
– Անհանգիստ բնավորություն ունեմ, շարունակ հեռուստաալիքները փոխում եմ, բոլորն էլ դիտում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ռուսական հեռաուստաալիքներով խաղեր դիտել: Դրանց ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է:

– Մեր ըմբիշներն աշխարհի առաջնություններում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից, իսկ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբևէ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
– Եթե այդպիսի բան կատարվի, անչափ ուրախ կլինենք: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասելն է: Պետք է ուժեղ հավաքականների մրցակցությամբ հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը: Բացի այդ, հետևելով աշխարհի ընթացիկ առաջնությանը, ևս մեկ ամգամ համոզվում ենք, որ մասնակիցների թվում պատահական հավաքականներ չկան, և եղածներն իրենց խաղամակարդակով Հայաստանի ընտրանիից բարձր են: Մեր երկրի ազգային հավաքականում սիրված, ճանաչում ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա, մինչդեռ աշխարհի առաջնության մասնակից թիմերում մեծ թվով աստղեր են խաղում: Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է: Եվ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում էլ համոզված եմ` 5-6 մեդալ կունենանք, նաև` ոսկե փայլով:

 

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը սպասում է կիսաեզրափակչի մրցակցին

37717_nԱրգենտինայի հավաքականն իրավունք ստացավ խաղալու Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում:

Արգենտինացիները  1/4 եզրափակչում նվազագույն առավելությամբ`1:0 հաշվով հաղթեցին Բելգիայի թիմին:

Հաղթական գնդակը հանդիպման 8-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Գոնսալո Իգուաինը:

Կիսաեզրափակչում արգենտինացիները կհանդիպեն Հոլանդիա – Կոստա Ռիկա մրցամարտի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

1/4 եզրափակիչ

 

Արգենտինա – Բելգիա՝ 1:0

Գոնսալո Իգուաին, 8

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Խոսե Մարիա Բաստանա, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Անխել Դի Մարիա (Էնցո Պերես, 33), Էզեկյել Լավեսի (Ռոդրիգո Պալասիո, 71), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ֆերնանդո Գագո, 81):

 

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոբի Ալդերվեյրելդ, Դանիել վան Բույտեն, Վենսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Ակսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Կևին դե Բրույնե, Էդեն Ազար (Նասեր Շադլի, 75), Կեւին Միրալյաս (Դրինս Մերտենս, 60), Դիվոկ Օրիջի (Ռոմելու Լուկակու, 59):

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի օրվա վերջին հանդիպումը` Հոլանդիա-Կոստա Ռիկա

054054Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակչի օրվա վերջին հանդիպումը կայանալու է Բրազիլիայի Սալվադոր քաղաքի «Արենա Ֆոնտե Նովա» մարզադաշտում: Միմյանց հետ ուժերը կչափեն Հոլանդիայի և Կոստա Ռիկայի հավաքականները։

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 00:00-ին:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռովշան Իրմատովը (Ուզբեկստան):

Բրազիլիայում խաղադաշտ դուրս կգան Արգենտինայի և Բելգիայի ֆուտբոլի հավաքականները

27440100-2560-1440Այսօր Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջինը խաղադաշտ դուրս կգան Արգենտինայի և Բելգիայի հավաքականները:

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 20:00-ի:

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը,

Արգենտինա. Ռոմերո, Դեմիկելիս, Սաբալետա, Գարայ, Բասանտա, Մասկերանո, Բիլյա, Դի Մարիա, Մեսսի, Իգուաին, Լավեսի

Բելգիա. Կուրտուա, Ալդերվեյրելդ, Վան Բույտեն, Կոմպանի, Վերտոնգեն, Վիտսել, Ֆելաինի, Դե Բրույնե, Ազար, Միրալյաս, Օրիգի

Հաջողությունը թհեքվանդոյիստ Արման Երեմյանին ուղեկից չէր

աերեմյան9282Չինաստանի Սուժոու քաղաքի մարզապալատում կայացավ թհեքվանդոյի այս տարվա առաջին «Գրան պրի» մրցաշարը, որը վարկանիշային էր 2016-ի օլիմպիական խղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը, հանդես գալով 80 կգ քաշային 32 մարզիկների պայքարում, անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Նախ, նա պարտության մատնեց Եվրոպայի եռակի չեմպիոն, թուրք թհեքվանդոյիստին, ապա առավելության հասավ Մեքսիկայի պատվիրակի նկատմամբ: Բայց մեր երկրի ներկայացուցիչն անհաջողության մատնվեց ֆրանսիացի մարզիկի հետ մրցամարտում:

Սփոփանք պետք է համարել այն, որ Երեմյանը 2016-ի օլիմպիական խաղերի վարկանիշային 10 միավոր վաստակեց:

Հավելենք, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու յուրաքանչյուր քաշային կարգի 16 ուժեղագույնները:

Նեյմարնը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այլևս չի խաղա

43262Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի ընտրանին, 2:1 հաշվով հաղթելով Կոլումբիայի հավաքականին, դուրս է եկել կիսաեզրափկիչ: Տանտերերի քիմը ստիպված է պայքարը շարունակել առանց առաջատարի`կատալոնական «Բարսելոնայի»  հարձակվող Նեյմարի: Նա ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կոլումբացի պաշտպան Խուան Սունիգայի հետ պայքարում կոտրել է գոտկատեղի երրորդ ողը։

22-ամյա ֆուտբոլիստին չեն վիրահատի, սակայն նա պարապուրդի մատնված կլինի մի քանի շաբաթ և չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնության վերջին խաղերին։

Հիշեցնենք, որ բրազիլացիները կիսաեզրափակչում մրցելու գերմանացիների հետ։

Հայ շախմատիստուհիները կխաղան Եվրոպայի առաջնությունում

շախմատ445-chess-fed1-271x271Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: