Վլադիմիր Կրամնիկը և Դմիտրի Անդրեյկինը

շախմատTromso-6Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 4 պարտիայից բաղկացած մրցամարտում պատվավոր ավարը կվիճարկեն Վլադիմիր Կրամնիկն ու Դմիտրի Անդրեյկինը:

Կրամնիկն արագ շախմատի խաղում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Իսկ  Անդրեյկինը նույն հաշվով հաղթեց Եվգենի Տոմաշևսկիին: Ի դեպ, վերջինս 3-րդ փուլում հաղթել էր Լևոն Արոնյանին:

Եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիան կկայանա այսօր:

Օզբիլիսը և Մովսիսյանը գնդակներ խփեցին շվեյցարական թիմի դարպասը

221314251377795455Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում մրցեց շվեյցարական «Սենտ Գալենի» հետ և պարտվեց 2։4 հաշվով։

Փոքր սփոփանք է, որ «Սպարտակի» կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը գոլերի հեղինակներ դարձան:

Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» (Մոսկվա) – «Սենտ Գալեն» (Շվեյցարիա)՝ 2:4 

Արազ Օզբիլիս, 1, Յուրա Մովսիսյան, 83 – Գորան Կարանովիչ, 17, 32, Ռոբերտո Ռոդրիգես, 36, Դեյան Յանյատովիչը, 89

Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակիցները հայտնի են

հենրիկՄոնակոյում կատարվեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթրյանի թիմի` Դարտմունդի «Բորուսիայի» մրցակիցները հայտնի են:

Այն F խմբում է և մրցելու է  «Արսենալի», «Մարսելի», «Նապոլիի» հետ:

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Շախտյոր» (Ուկրաինա)

«Բայեր» (Գերմանիա)

«Ռեալ » (Սոսյեդադ, Իսպանիա)

B խումբ

«Ռեալ» ( Մադրիդ, Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Կոպենհագեն» (Դանիա)

C խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա)

«Օլիմիպիակոս» (Հունաստան)

«Անդերլեխտ» (Բելգիա)

D խումբ

«Բավարիա» (Գերմանիա)

ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Վիկտորիա» (Չեխիա)

E խումբ

«Չելսի» (Անգլիա)

«Շալկե» (Գերմանիա)

«Բազել» (Շվեյցարիա)

«Ստյաու» (Ռումինիա)

F խումբ

«Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա)

«Բորուսիա» (Գերմանիա)

«Նապոլի» (Իտալիա)

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա)

«Աթլետիկո» (Իսպանիա)

«Զենիթ» (Ռուսաստան)

«Աուստրիա» (Ավստրիա)

H խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա)

«Միլան» (Իտալիա)

«Այաքս» (Հոլանդիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա)

 

«Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթակիր

221313881377756515«Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»-«Աթլետիկո»  մրցամարտի պատասխան հանդիպումը:

Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Այս անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Դա էլ «Բարսելոնային» հնարավորություն տվեց, մրցակցի հարկի տակ խփած գնդակ շնորհիվ, տիրանալ պատվավոր մրցանակին:

Հավելենք, որ խաղավերջում «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն նա 11մ-ոց տուգանային հարվածով չկարողացավ գոլի հեղինակ դառնալ. հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա»-«Աթլետիկո», 0:0 (1:1)

Չիրացված 11մ-ոց՝ Մեսսի (89)

Զգուշացումներ՝ Ֆաբրեգաս (28), Բուսկետս (30), Պիկե (54) – Կոկե (26), Գաբի (81), Կոստա (85), Գոդին (88)

Հեռացումներ՝ – Լուիս (80), Թուրան (90+1)

Առջևում ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունն է

չլ1346338264Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության որակավորման փուլը: Հայտնի են  մասնակից բոլոր 32 թիմերը: Վիճակահանությունից առաջ դրանք բաժանվել են  4 զամբյուղներում:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա  օգոստոսի 29-ին Մոնակոյում, Երևանի ժամանակով 19:45-ին:

1-ին զամբյուղ` «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Պորտու», «Բենֆիկա»:

2-րդ զամբյուղ` «Ատլետիկո», «Շախտյոր», «Միլան», «Շալկե», «Մարսել», ԲԿՄԱ, ՊՍԺ, «Յուվենթուս»:

3-րդ զամբյուղ` «Զենիթ», «Մանչեսթեր Սիթի», «Այաքս», «Բորուսսիա», «Բազել», «Օլիմպիակոս», «Գալաթասարայ», «Բայեր»:

4-րզ զամբյուղ` «Կոպենհագեն», «Նապոլի», «Անդերլեխտ», «Սելթիկ», «Ստյաուա», «Վիկտորիա Պլզեն», «Ռեալ Սոսյեդադ», «Աուստրիա»:

 

Գևորգ Ղազարյանի թիմը պարտվեց և կխաղա Եվրոպա լիգայի մրցաշարում

գղimagesՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց շոտլանդական «Սելթիկին» և կխաղա Եվրոպա լիգայի մրցաշարում: Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Ղազախստանի ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան խաղում «Շախտյորը» 3-րդ գնդակը բաց թողեց հանդիպման վերջին վայրկյաններին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Տեխնիկական արդյունքներ

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) 3:0

գոլերը` Կոմմոնս 45+1, Սամարաս 48, Ֆորետս 90+2

Առաջին հանդիպում` 0:2

Առաջատարն առաջին պարտությունը կրեց

տքKotanjianTigran-2Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Գրիգոր Դիլանյանն էր:: Այդուհանդերձ, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին:

4-ական միավորով հաջորդ տեղերում են` Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը:

Հավելենք, որ մրցաշարում նախորդ տուրից պայքարից դուրս է եկել Գևորգ Հարությունյանը:Բարձրագույն խմբի երեք  ուղեգրերի համար պայքարը շարունակում են 13 շախմատիստներ:

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և կույր խաղի ձևաչափերով:

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Միխալ Բիլեկը հրապարակել է ֆուտբոլի Չեխիայի հավաքականի կազմը

մբbig_1363325266_1963820Ֆուտբոլի Չեխիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրապարակել է թիմի նախնական կազմը, այն խաղացողների անունները, ովքեր նախապատրաստվելու են  սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի և Իտալիայի ընտրանիների հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական  մրցաշարի հանդիպումներին:

Դարպասապահներ
Պետեր Չեխ «Չելսի» (Անգլիա)
Յարոսլավ Դրոբնի «Համբուրգ» (Գերմանիա)
Թոմաշ Վացլիկ «Սպարտա»

Պաշտպաններ
Փեոդոր Գեբրե Սելասի «Վերդեր» (Գերմանիա)
Միխալ Կադլեց «Ֆեներբախչե» (Թուրքիա)
Անդժեյ Կուշնիր «Լիբերեց»
Դավիդ Լիմբերսկի «Վիկտորիա»
Վացլավ Պրոհազկա «Վիկտորիա»
Թոմաշ Սիվոկ «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Մարեկ Սուխի «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Վլադիմիր Դարիդա «Վիկտորիա»
Թոմաշ Հորավա «Վիկտորիա»
Յոզեֆ Հուշբաուեր «Սպարտա»
Պետր Ժիրաչեկ «Համբուրգ» (Գերմանիա)
Յան Մորավեկ «Աուգսբուրգ» (Գերմանիա)
Յարոսլավ Պլաշիլ «Բորդո» (Ֆրանսիա)
Թոմաշ Ռոսիցկի «Արսենալ» (Անգլիա)
Անդժեյ Վանեկ «Յաբլոնեց»

Հարձակվողներ
Վացլավ Կադլեց «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)
Լիբոր Կոզակ «Լացիո» (Իտալիա)
Դավիդ Լաֆատա «Սպարտա»
Միխայել Ռաբուշիչ «Սլովան»
Մատեյ Վիդրա «Ուդինեզե» (Իտալիա)

 

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5 ուղեգրերը գտան տերերին

չլ9257Կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  4-րդ փուլի պատասխան խաղերը: Լոնդոնի «Արսենալը», ավստրիական «Աուստրիան», շվեյցարական «Բազելը», ռումինական «Ստյաուան» և Հելզենկիրհենի «Շալկե 04»-ը նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

 

Պարտված թիմերը հանդես կգան Եվրոպայի լիգայում:

Այսօր հայտնի կդառնան խմբային փուլի վերջին մասնակիցները:

Տեխնիկական արդյունքներ

«Արսենալ» – «Ֆեներբախչե»` 2:0 (առաջին հանդիպում՝ 3։0)
1:0, 2:0 Ռեմսի (25, 72)

ՊԱՕԿ – «Շալկե 04»` 2:3 (առաջին հանդիպում՝ 1։1)
0:1 Սալայ (43), 1:1 Աթանասիադիս (53), 1:2 Դրեքսլեր (67), 2:2 Կացուրանիս (79), 2:3 Սալայ (90)

«Բազել» – «Լուդոգորեց»` 2:0 (առաջին հանդիպում՝4։2)
1:0, Ֆրեի (11), 2:0 Դեգեն (79)

«Լեգիա» – «Ստյաուա»` 2:2 (առաջին հանդիպում՝ 1։1)
0:1 Ստանցիու (7), 0:2 Պիովակարի (9, 1:2 Ռադովիչ (27), 2:2 Ռժեժնիչակ (90+3)

«Աուստրիա» – «Դինամո» Զագրեբ` 2:3 (առաջին հանդիպում՝ 2։0)
1:0 Մադեր (5), 1:1 Բրոժովիչ (33), 1:2 Ֆերնանդես (43), 1:3 Բեքիրայ (70), 2:3 Կիենաց (82)

Որպես փոխհատուցում` 87 մլն եվրո

11111Լոնդոնի «Տոտենհեմ» և Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբների ղեկավարներն ընդհանուր հայտարարի են եկել` Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխման հարցում:

Արքայական ակումբը որպես փոխհատուցում կվճարի 87 միլիոն եվրո, և 24-ամյա ֆուտբոլիստը կհեռանա անգլիական թիմից: Դա պատկառելի գումար է:

Ի դեպ, սկզբում ասվում էր, որ «Տոտենհեմն» իր ֆուտբոլիստի վաչառքից 99 միլիոն եվրո կվաստակի, որը ռեկորդային կլիներ ֆուտբոլի պատմության ընթացքում:

Հավելենք, որ Կրիշտիանո Ռոնալդուի տեղափոխության համար, Մադրիդի «Ռեալը» 94 միլիոն եվրո էր  հատկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ձյուդոյիստ Արմեն Նազարյանը ևս պարտվեց

14618Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի մարզապալատում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտվել է ճապոնացի Մասակի Ֆուկուոկային։ Մեկնարկային գոտեմարտերում մեր մարզիկը երկու հաղթանակ էր տարել:

Հավելենք, որ մեր մյուս ներկայացուցիչ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը  մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս մնացել պայքարից:

Տարեկան ամփոփիչ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ

221313241377635241Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հանդիպումը ՀՀ բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ:

Այն նպատակ ուներ ակումբներին ներկայացնել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2013/14 մրցաշրջանի ամփոփիչ տեղեկատվությունը և նշված մրցաշրջանի արդյուքները: Մասնակից ակումբները ներկայացված էին իրենց արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մակարդակով: Չնայած այն հանհամանքին, որ ակումբների արձագանքները միանգամայն դրական էին արտոնագրման բաժնի գործունեության վերաբերյալ, հանդիպման ընթացքում ակումբներին հնարավորություն տրվեց իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել ՀՖՖ արտոնագրման բաժնին ակումբների արտոնագրման համակարգի վերաբերյալ: Ծավալված քննարկման արդյունքում եղան առաջարկներ, որոնք կընկնեն ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի համար նախատեսված բարելավումների և փոփոխությունների հիմքում: Հանդիպման ընթացքում ակումբներին ներկայացվեցին նաև գալիք արտոնագրային մրցաշրջանի նպատակներն ու նախատեսվող ծրագրերը:

Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում

28627Արգենտինայի ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող «Լաֆերերե» ակումբի հարձակվող Հեկտոր Սանարբիան մահացել է  խաղի ժամանակ:

Ֆուտբոլիստը օգոստոսի 28-ին կդառնար 29 տարեկան: Նա խաղի ժամանակ  կորցրել է գիտակցությունը: Խաղացողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ի դեպ, հանդիպման  ժամանակ Սանարբիան չի բախվել որևէ մրցակցի:

Առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է

տքKotanjianTigran-2Երևանում անցկացվող շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղացվել է 6 տուր: Կայանալու է ևս 7 տուր:
Պայքարի ոլորտ ներգրավված 14 շախմատիստներից  7-ը գրոսմայստեր են: Շրջանաձև մրցակարգով խաղարկվում է բարձրագույն խմբի երեք ուղեգիր

Առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է: Նա վաստակել է 5,5 միավոր: Ապա հաջորդում են` գրոսմայստերներ ԿարենԳրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը` 4-ական միավոր:

 

Գևորգ Ղազարյանը չի կասկածում, որ «Սելթիկի» հետ պատասխան խաղը դժվար է լինելու

229971_460832513956933_1595861837_nՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», հաջող է խաղում Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարում: 25-ամյա հայ ֆուտբոլիստը sports.kz կայքի հետ զրուցել է «Սելթիկի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Առաջին խաղում նրա թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության էր հասել շոտլանդական ակումբի նկատմամբ:

-Ի՞նչ կասեք «Սելթիկի» մասին առաջին հանդիպումից հետո:

-Շատ ուժեղ թիմ է: Բախտը մի փոքր մեզ ժպտաց: Նաև դարպասապահը մեզ շատ օգնեց: Մենք քիչ պահեր ստեղծեցինք, բայց, բարեբախտաբար, դրանցից երկուսը իրացրեցինք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք պատասխան խաղից:

-Կլինի 2-3 անգամ ավելի բարդ, քան առաջին խաղում էր: Նրանց առավելությունը կլինեն խաղադաշտը և երկրպագուները: Նրանք կորցնելու ոչինչ չունեն 0:2 հաշվից հետո: Կարծում եմ՝ մեծ ճնշում և լարվածություն կլինի:

-ինչպիսի՞ տրամադրությամբ է թիմը մեկնում:

-Մարտական: Ամեն ինչ հրաշալի է, բոլորը պատրաստ են կռվի:

-Ձեր ընտանիքը Կարագանդայում էր:

-Այո, կինս և տղաս հյուր էին եկել: Հիմա մեկնում են Կիև, որտեղից էլ կժամանեն Երևան:

-Ի՞նչ է Ձեր տղայի անունը և քանի՞ տարեկան է նա:

-Էդգարն ընդամենը 8 ամսական է Ես նրան Էդգար եմ անվանել՝ ի պատիվ իմ լավագույն ընկերների: Ի դեպ, նրանք երկուսն էլ ֆուտբոլիստ են: Էդգար Մանուչարյանը, ով խաղում է Եկատերինբուրգի «Ուրալում» և Էդգար Մալաքյանը, ով չեխական «Վիկտորիա» ակումբի ֆուտբոլիստ է, բայց հիմա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բանանցում»:

-Ձեր ազգանունը տարբեր կերպ են արտասանում: Ինչպե՞ս կլինի ճիշտը:

-Ճիշտը կլինի Գազարյան:

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը մեկնարկում պարտվեց ադրբեջանցի մրցակցին

հդviewԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունն անհաջող սկսվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը պարտվեց  Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիևին:

66 կգ քաշային  Արմեն Նազարյանն առաջին գոտեմարտը կանցկացնի  վանուատուացի Ժո Մահիտի հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումները կսպասարկեն Ֆրանսիայի և Հոլանդիայի մրցավարական բրիգադները

ffa5Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ: Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները: Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը: Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը:

Խորեն Բայրամյանը տեղափոխվել է նոր թիմ

28539Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այսուհետ կկրի Վոլգոգրադի «Ռոտորի» մարզաշապիկը: Նա վարձավճարով մինչև տարեվերջ կխաղա այդ թիմի կազմում:

«Ռոտորը »Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում անցկացրած 9 խաղից հետո  9-րդ տեղում է:

21-ամյա Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման։ «Ռոտորում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով։

«Նրա տրանսֆերի շուրջ սկսել ենք բանակցել հունիսից և վերջապես կարողացանք փոխհամաձայնության գալ։ Լավ գիտենք այդ տղային՝ նա հրավիրվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Բայրամյանն արագաշարժ, տեխնիկապես պատրաստված, լավ դրիբլինգ ունեցող խաղացող է։ Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ կիսապաշտպանության ու  հարձակման գծում։ Հույս ունենք, որ Խորենը կուժեղացնի մեր թիմը»,- ասել է «Ռոտորի» փոխնախագահ Ռոխուս Շոխը:

 

 

 

Լևոն Պաչաջյանը` գոլի հեղինակ

լպlevon.pachajyanՖուտբոլի Շվեդիայի առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում Լևոն Պաչաջյանի թիմը` «Ասիրիսկան»,  2:2 հաշվով է ավարտել խաղը «Վարանամոյի» հետ:

Հայ ֆուտբոլիստը 23-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Նա իր առաջին գնդակն է խփել շվեդական թիմի կազմում: