Հայ գրոսմայստերները Բարսելոնում

chess3Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված շախմատի միջազգայի մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և 91 մասնակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար 11-րդ և 13-րդ տեղերը: Նրանք մեկ միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Հայաստանի հավաքականը լուրջ համալրում ստացավ

downloadՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ելույթ ունենալու մեծ ցանկություն հայտնած Ռուսաստանի առաջատար ըմբիշներից մեկը՝ ծննդով Էջմիածինցի Միհրան Հարությունյանը, ով անցած տարեվերջին նվաճել էր 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոնի կոչումը, վերջապես ՖԻԼԱ-ից պաշտոնապես իրավունք է ստացել հուլիս 1-ից միջազգային մրցասպարեզում ներկայացնելու Հայաստանը: Մեր թղթակցի հետ զրույցում երիտասարդ ըմբիշն ասաց հետևյալը.

«Ուրախ եմ հայտնելու, որ բյուրոկրատական գործընթացները, որոնց պատճառով ես ստիպված եղա բաց թողնել Սասարիի (Իտալիա) և Դորտմունդի (Գերմանիա) հեղինակավոր մրցաշարերը, մնացին ետևվում: Հուլիսի 1-ին ՖԻԼԱ-ն պաշտոնապես հաստատեց միջազգային մրցաշարերում Հայաստանի հավաքականից ելույթ ունենալու իմ իրավունքը:

Շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ ու ես արդեն կարող եմ հայրենիքիս դրոշի ներքո հանդես գալ: Շատ ափսոս միայն, որ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ հանդիսացող վերոհիշյալ կարևորագույն մրցաշարերը ստիպված եղա բաց թողնել: Ժամանակը աղետալի ձևով չի բավականցնում: Իմ առաջիկա մեկնարկները կլինեն նախ հուլիսի 19-20-ին հունական Օլիմպիայում, ապա հուլիսի 27-29-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեատում կայանալիք միջազգային մրցաշարերում: Քիչ ժամանակ է մնում մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, սակայն այդ 2 մրցաշարերում կջանամ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար առավելագույնը անել:

Հավաքականի անդամները բոլորն էլ կարևոր մրցաշարերում արդեն փորձակել են իրենց ուժերը, միայն ես դեռ մրցաշարերին մասնակցելու կարիք ունեմ: Հավաքից-հավաք ընկած ժամակաշրջանում մարզվում եմ հայրենի Էջիածնում ու Երևանում: Երբեմն անգամ ինձ համար հատուկ մարզումային մարզադահիճների անհրաժեշտությունում չի լինում. ես գործնականում ամենուր կարող եմ ինքս ինձ համար անհրաժեշտ մարզումային մթնոլորտ ստեղծել: Հունաստանում բնակող ընկերս տեղեկացրել է, որ Օլիմպիայի մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքելու:

Ես հիմա Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 5-ին կմեկնեմ Ալուշտա ուսումնամարզական հավաքի, իսկ այնտեղից արդեն կուղևորվեմ Հունաստանի և Ռումինիայի մրցաշարերում հանդես գալու»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

045Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ։

Ֆրանսիա – Գերմանիա

Ժամը 20։00-ին

«Մարականա» մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո

 

Բրազիլիա – Կոլումբիա

ժամը 00։00-ին

«Կաստելան» մարզադաշտ, Ֆորտալեզա

 

Քառորդ եզրափակչի Արգենտինա – Բելգիա և Հոլանդիա – Կոստա Ռիկա խաղերը կկայանան հուլիսի 5-ին։

Լուիս Սուարեսը կարող է մարզվել

Լուիս Սուարեսը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի մրցակցին կծելու համար (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլիե և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար, որակազրկվել էր: Նա խնդրել էր, որ իտալացի պածտպանն իրեն ների, Կելինին էլ ըմբռնումով էր մոտեցել:27-ամյա ֆուտբոլիստը որակազրվել է միջազգային 9 խաղով, ինչպես նաև չորս ամսով հեռացվել ֆուտբոլից, արգելվել էր ընդհանրապես խաղադաշտ մտնել:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի ղեկավար Կլաուդիո Սուլսերը հայտնել է, որ ուրուգվայցին կարող է մարզվել և ֆուտբոլից նրա մեկուսացումը չի տարածվի մարզումների վրա. «Ոչ, նման բաները չի կարելի սահմանափակել։ Դա չափազանց խիստ կլիներե,-ասել է նա:։

 

Էդգար Ղարագյոզյանը` շախմատի փարիզյան մրցաշարի հաղթող

chess3Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ղարագյոզյանը Փարիզում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 13 միավոր և 89 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:

Շախմատիստուհի Մարիա Գևորգյանի հաջողությունը

chess-5ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված  շախմատիստուհիների միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և իսրայելցի միջազգային վարտետ Յուլյա Շվայգերի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների մրցամարտից առաջ

3258963247Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին կսկսվի Բրազիլիայում անցկացվող ֆուտբլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը:
Ուշագևավ է, որ Գերմանիայի հավաքականի 7 ֆուտբոլիստ հիվանդացել է: Այդ մասին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Նա նշել է, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, սակայն չի հայտնել հիվանդացած խաղացողների անունները: Լյովը համարում է, որ կատարվածի պատճառներն են` Բրազիլիայի քաղաքների եղանակային փոփոխությունները, հյուրանոցային համարներին օդորակիչները, անընդհատ տեղափոխությունների հետ կապված սթրեսային վիճակները:
Գերմանիա-Ֆրանսիա մրցամարտի արդյունքը դժվար է գուշակել:
Հավաքականները նախկինում միմյանց հետ հանդիպել են 25 անգամ, որից 11-ում հաղթել են ֆրանսիացիները, 8-ում`գերմանացիները, 6 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Խփած գնդակների տարբերությունը 41-42 է` հօգուտ Գերմանիայի թիմի:
Աշխարհի առաջնություններում հավաքականները  նախկինում մրցել են երեք անգամ: Գերմանացիները 2անգամ հաղթել են, 1 պարտություն  են կրել:
1958-ի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Ֆրանսիայի թիմը հաղթել էր 6:3 հաշվով:  1982-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը հաղթել էր  հետխաղայա 11 մ-ոց հարվածաշարից հետո: 1986-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթել էին  գերմանացիները:

Ուզբեկստանցի և իտալացի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջիկա երկու խաղերը

բրազիլbrazilfansԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 5-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու հանդիպում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  նշանակել է այդ խաղերի մրցավարներին:  Հոլանդիա-Կոստա Ռիկա հանդիպումը կսպասարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռավշան Իրմատովը: 36-ամյա մրցավարն այս առաջնությունում վարել է Շվեյցարիա – Էկվադոր, Խորվաթիա – Մեքսիկա, ԱՄՆ – Գերմանիա հանդիպումները:

Արգենտինա – Բելգիա հանդիպումը կսպասարկի 42-ամյա իտալացի Նիկոլա Ռիցոլին, որը Բրազիլիայում վարել է է Իսպանիա – Հոլանդիա եւ Նիգերիա – Արգենտինա հանդիպումները:

Տրոմսյոյում Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշով 8-րդը կլինի

շհօ43197Օգոստոսի 2-14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի մարզապալատը կհյուրընկալի Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Կխաղացվի 11 տուր: Օգոստոսի 7-ին, 13-ին շախմատիստները չեն խաղա:

Այդ ստուգատեսում սպասելիքները մեծ են Հայաստանի ներկայացուցիչներից, որոնք 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած օլիմպիադայում դարձել էին այդ ստուգատեսի եռակի չեմպիոն:

Եվ ահա,  Շախմատի համաշխարհային  օլիմպիադայի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները:

Խաղացողների միջին վարկանիշով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 2767: Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, ունի 2677  վարկանիշը և 8-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն  Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ադրբեջանի ընտրանիները: Առաջատար տասնյակում են նաև Անգլիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

 

 

Երևանի «Միկան» նույնպես պարտվեց

միկաFC_MIKA_LogoՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկի» և Գյումրիի «Շիրակի» օրինակով պարտվեց նաև Երևանի «Միկան», որը հյուրընկալվել էր խորվաթական «Սպլիտին»:

39-րդ րոպեին տանտերերի թիմից հանդիպման հաշիվը բացեց Տոմիսլավ Գլումացը, իսկ 87-րդ րոպեին Ալյոշա Վոյնովիչը խփեց երկրորդ գնդակը:

Այսպիսով, «Միկան» պարտվեց 0:2 հաշվով: Մեկ շաբաթ հետո «Միկան» մրցակցին կհյուրընկալի սեփական հարկի տակ:

Հայկական ֆուտբոլային թիմերի խայտառակ մեկնարկը Եվրոպայի լիգայի մրցաշարում

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերում Երևանի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» պարտություններ կրեցին:

«Փյունիկը» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում 1:4 հաշվով զիջեց Ղազախստանի «Աստանային»: Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը խայտառակվեց և հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը կորցրեց:

«Շիրակը» Գյումրիում  1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Շախտյորին»: Ընդ որում, մերոնք միակ գնդակը խփեցին 11 մ-ոց տուգնային հարվածով:

Ժամը 22:00-ին Երևանի «Միկան» Խորվաթիայում պայքարը կսկսի «Սպլիտի» հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ,

առաջին հանդիպում

 

«Փյունիկ» – «Աստանա» (Ղազախստան)՝ 1:4

Աղվան Պապիկյան, 68 – Տանատ Նուսերբաեւ, 40, Բայուրժան Ջոլչիեւ, 67, Ֆոկսի, 71, Ատանաս Կուրդով, 84

 

«Շիրակ» – «Շախտյոր» (Ղազախստան)՝ 1:2

Սերժ Դեբլե, 86, 11 մ – Միհրետ Տոպչագիչ, 71, Գեդիմինաս Վիչյուս, 83

 

Տոնի Կրոսը Մյունխենի «Բավարիայից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

տկ4366267Այսուհետ Տոնի Կրոսը կկրի Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը, որը Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերը գնելու համար վճարել է 25 միլիոն եվրո

24-ամյա ֆուտբոլիստն արքայական ակումբի ղեկավարության հետ 5 տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի:

Կրոսը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից և այդ թիմի կազմում նվաճել է ակուևմբային ֆուտբոլի բոլոր տիտղոսները:

 

Պարգևավճարը` պաղեստինցիներին

157-390x290Ալժիրի հավաքականի խաղացողները որոշել են  Բրազիլիայում ԱԱ-ին մասնակցությունից ստացված պարգևավճարը նվիրաբերել պաղեստինյան Գազայի բնակիչներին, հաղորդում է  «Чемпионат»-ը:

Հետաքրքրական է, որ  մյուս հավաքականներում սկանդալային իրադարձություններ են ծավալվում նույն պարգևավճարների շուրջ, քանի որ մարզիկները հրաժարվում են խաղալ առանց  դրանց: Բարեգործության գաղափարի հեղինակը Իսլամ Սլիմանին է, որը Ռուսաստանի հավաքանի դարպաս գնդակ ուղարկեց խմբային փուլի ավարտական էտապում:

Նա հայտարարել է, որ Ալժիրի հավաքականը ԱԱ-ից ստացված պարգևավճարները կնվիրաբերի Գազա քաղաքի բնակիչներին: Նա հայտարարել է, որ “այդ բնակիչները դրա կարիքն ավելի շատ ունեն, քան մենք”:

Անկախ

Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին

խռ43148Ֆուտբոլիստները սովորաբար խուսափում են գովաբանել այլ թիմերում հանդես եկող խաղացողներին:

Իսկ ահա, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի»  կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին:

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի լրագրողի հետ զրույցում Խամեսը նշել է, որ Հենրիխը գերազանց է փոխարինել Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիայից» տեղափոխվել էր «Բավարիա»:

Ի դեպ, մինչև Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելը «Բորուսիան» ցանկանում էր գնել Ռոդրիգեսին, սակայն Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը  45 միլիոն եվրո էր, որը չափազանց շատ էր «Բորուսիայի» համար։ Նրա փոխարեն Յուրգեն Կլոպի թիմը ձեռք բերեց Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին` վճարելով 27,5 մլն եվրո։

Հավելենք, որ Խամեսն աշխարհի առաջնության 4 խաղում 5 գոլ է խփել ու մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Նա նաև 3 գոլային փոխանցում է կատարել:

Հայկական երեք թիմեր կմեկնարկեն ֆուտբոլի Եվրոպա լիգա մրցաշարում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը: Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա)-«Միկա» հանդիպումը:

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ովքեր լավագույններ կճանաչվեն տարբեր անվանակարգերում

բրազիլ4444Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևողներին հետաքրքրւմ է ոչ միայն այն, թե որ թիմը կդառնա հաղթող, այլև` թե ովքեր լավագույններ կճանաչվեն տարբեր անվանակարգերում:

Հուլիսի 11-ին աշխարհի առաջնության տեխնիկական կոմիտեն կհրապարակի լավագույն դարպասապահի, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի և լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Դափնեկիրների անունները կհրապարակվեն եզրափակիչ հանդիպումից հետո:

Հավելենք, որ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում` ժամը 23:00-ին:

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում

chess-1Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Մնացել է մեկ տուր

chess3Իսպանիայի Մոնկադա ի Ռեշակե աղաքում ավարտին է մոտենում շախմատի միջազգային փառատոնը, որի գլխավոր մրցաշարի մասնակիցների թվում են նաև հայ խաղացողներ:

Կարեն Հ. Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և 13-դ տեղում է: Կարեն Մովսիսյանը 5 միավորով ընթանում  է 21-րդ, Rոման Հովհաննիսյանը՝ 4 միավորով  40-րդ, իսկ Գալուստ Թադևոսյանն էլ՝ 2,5 միավորով  83-րդ տեղում:

Առաջատարները` 6,5–ական միավոր վաստակած չինացի գրոսմայստեր Հուա Նիին և ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխն են:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Էլինա Դանիելյանը երրորդն է

էդDanielian-1Վրաստանի Կվարելի առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարը:

Վերջին`11-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց աշխարհի գործող չեմպիոնուհի, չինուհի Հոու Հիֆանի հետ: Վաստակած 7 միավորով մեր մարզուհին ճանաչվեց 3-րդը:

 

Տեխնիկական արդյունքներ

11-րդ տուր

 

Դանիելյան – Հոու Հիֆան` ½ : ½
Դրոնավալի – Ստեֆանովա` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Ձագնիձե` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Յու Վենջուն` 1 : 0
Մումինովա – Ժաո Սյու` 0 : 1
Խոտենաշվիլի – Կոներու` 1 : 0

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 9
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 7
4. Ձագնիձե 6.5
5. Ստեֆանովա 6
6. Դրոնավալի 6
7. Մուզիչուկ Ա. 5.5
8. Կոներու 5.5
9. Կոստենյուկ Ա. 5.5
10. Ժաո Քսյու 3.5
11. Խոտենաշվիլի 3
12. Մումինովա 1.5

 

Հսկաների բախում Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

2014-World-Cup-www.lekbanjԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ֆուտբոլասերներ:

Բրազիլիայում տոն է, և ասես աշխարհն էլ անմիջականորեն մասնակից է այդ խանդավառությանը, և երկրորդական պլան է մղվել մնացած ամեն ինչ:
Խաղադաշտերում հսկաների բախում է, և ոչ մի իրադարձություն անկանխատեսելի չի համարվում: Առաջնությանն արդեն հրաժեշտ են տվել Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հեղինակավոր, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հավաքականները, սակայն կատարվածը զարմանալի չէ: Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին 1/8 եզրափակչի Շվեյցարիայի հավաքականի հանդիպումից առաջ առանց թաքցնելու հրապարակավ հայտարարել էր, որ անակնկալ չի համարի, եթե իրենց թիմը զիջի մրցակցին, քանի որ աշխարհի առաջնությունում արժանավոր հավաքականները շատ են: Եվ անգամ կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի ընտրանին, որին համարում են հաղթողի հիմնական հավակնորդ, քիչ էր մնում զրկվի պայքարը
շարունակելու իրավունքից, բայց հաջողությունն այդ թիմի խաղացողներին ուղեկից էր: Իսկ բախտը ժպտում է միայն ուժեղներին:
Այսպիսով, հուլիսի 4-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ: Ֆորտալեզայում կմրցեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքանները: Ինչպես ասում են` տանը պատերն էլ են օգնում: Այնպես որ բրազիլացիները կփորձեն հաղթահարել նաև հերթական արգելքը: Ինչ վերաբերում կոլումբիացիներին, ապա ախորժակն ուտելիս է բացվում: Այդ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը:
365441Ռիո դե Ժանեյրոյում կմրցեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Երկու թիմերի խաղն էլ, եթե ստացվում է, ապա անկասելի է: Այնպես որ դժվար է ասել, թե այդ հավաքականներից որը դուրս կգա կիսաեզրափակիչ:
Հուլիսի 5-ին նույնպես Ռիո դե ժանեյրոյում կմրցեն տպավորիչ խաղ ցուցադրող Հոլանդիայի հավաքականը և այս առաջնության հայտնություն Կոստա Ռիկայի ընտրանին: Վերջինիս ֆուտբոլիստներին կհաջողվի նոր անակնկալ մատուցել, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Բրազիլիա քաղաքի մազադաշտում էլ հարաբերությունները կորոշեն Բելգիայի և Արգենտինայի ընտրանիները: Դարձյալ դժվար է կողմերից որևէ մեկին նախապատվություն տալ:
Այնպես որ աշխարհի առաջնությունում դեռ բավականին հարցականներ կան:
Հավելենք, որ հունիսի 4-ի երկու խաղերի հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ, իսկ հուլիսի 5-ի խաղերի հաղթողները կհանդիպեն միմյանց: