Նեյմարը «Բարսելոնայի» կազմում կխաղա 11 համարի մարզաշապիկով

նեյմար imagesԲրազիլիայի ֆուտբոլի  հավաքականի հարձակվող Նեյմարը, որը համալրել է կատալոնական «Բարսելոնայի» կազմը, այդ ակումբում  հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան տեղափոխվել է «Բավարիա», և Նեյմարը կարող է կրել մինչ այդ նրան պատականած համարով մարզաշապիկը:

Հայ շախմատիստները Մինսկում

chess-1Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեևը (Բելառուս):

Հայ շախմատիստները Բարսելոնում

chess3Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3,5 միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):

«Պարտիզանը» «Շիրակի» հետ խաղում խուսափեց պարտությունից

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր Բելգրադի «Պարտիզանին»: Խաղն ավարտվեց  ոչ-ոքի՝ 1։1: Առաջին խաղակեսում կողմերի դարպասները մնացել էին անառիկ` 0։0։

48-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Հետո տանտերերը մի շարք նպաստավոր պահեր ունեցան կրկին մրցակցի դարպասը գրավելու համար, սակայն գրոհներն արդյունավետ եզրափակել չհաջողվեց: Իսկ ահա, հանդիպման մրցավարի կողմից ավելացված ժամանակում հյուրերից Վլադիմիր Վոլկովը խփեց պատասխան գնդակը և իր թիմին փրկեց պարտությունից։

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ» (Հայաստան) – «Պարտիզան» (Սերբիա)՝ 1։1

Դավիթ Հակոբյան, 48 – Վլադիմիր Վոլկով, 90+2

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը հետապնդողի դերում է

chess-5Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթի  խաղարկության շախմատի մրցաշարում կայացած հինգ տուրից հետո գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը  վաստակել է 4 միավոր և առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան), ետ է մնում կես քայլով:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Շիրակի» մրցակցին

չլ1346338264Ֆուտբոլի  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի  չեմպիոն «Շիրակը» հուլիսի 17-ին Գյումրիում կմրցի Սերբիայի 6-ակի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:

Բուքմեյքերները հաղթողի հավակնորդ են  համարում սերբական ակումբին:

«Շիրակի» հաղթանակն ունի 7,8 գործակից, իսկ «Պարտիզանինը»՝ 1,43: Ոչ-ոքիի  համար սահմանվել է  4,2 գործակիցը:

«Շիրակ» – «Պարտիզան» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին:

 

Մեր տիտղոսակիր ըմբիշներից սպասելիքներն ավելի մեծ էին

ԿազանuniversiadaԿազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական  խաղերի ծրագրով  հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումների վերջին օրը  մրցագորգ դուրս եկան մեր երկու տիտղոսակիրներըՙ Լոնդոնում 2012-ին կայացած օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ալեքսանյանն առաջին երկու գոտեմարտերում 4:0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին և լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Ապա Արթուրը 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:

Այսպիսով, Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0:5 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:

74 կգ քաշային  Ջուլֆալակյանը  հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4:0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1:3): Քանի որ վերջինս հասել էր մինչև եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար  գոտեմարտում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալևի նկատմամբ:

Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզիկներն ուսանողական խաղերում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:

 

Արսենալի վիետնամցի երկրպագուն մղոներ շարունակ վազել է թիմի ավտոբուսի հետևից, որից հետո ֆուտբոլիստները նրան թույլ են տվել բարձրանալ ավտոբուս և նկարվել իրենց հետ (տեսանյութ)

Arsenal's Mikel Arteta poses with 'The Running Man'Արսենալ ֆուտբոլային թիմը, շարունակելով իր ասիական տուրը Հանոյում, որոշել էր այցելել պատմական բուդիստական տաճար, սակայն տաճարի ճանապարհին նրանց ավտոբուսը շրջապատել էին վիետնամցի երկրպագուները, որոնք ցանականում էին լուսանկարվել իրենց սիրելի թիմի հետ:

Շատերը փորձում էին հեծանիվով նրանց ավտոբուսի հետևից հասնել, սակայն նրանցից միայն մեկն էր, որ գրավեց թիմի ուշադրությունը: Երկրպագուն հավասարաչափ արագությամբ վազում էր նրանց ավտոբուսի կողքով՝ չնայած անընդհատ հարվածում էր ծառերին և էլեկտրասյուներին:

Հարձակվող Օլիվիե Ժիրուն իր հեռախոսով նկարահանել էր վազող երկրպագուին և այն տեղադրել իր Facebook-ի էջում, որտեղ նշել էր, որ երկրպագուն 15 րոպե վազել է իրենց ավտոբուսի կողքով:

Թիմի անդամները այնքան տպավորված են եղել, որ սկսել են բղավել, որ պետք է նրա հետ պայմանագիր կնքել:

Ի վերջո Արսենալի կազմը ժամանակ է տրամադրել և երկրպագուին թույլ տվել բարձրանալ ավտոբուս, որտեղ նկարվել են նրա հետ և ստորագրել շապիկի վրա:

Վոյցեխ Շեսնին, որը օգնել էր մեկնաբանել Արսենալի կայքում տեղադրված հոլովակը, նշում է, թե թիմը որքան է տպավորված եղել երկրպագուի ֆիզիկական պատրաստվածությամբ:

Արսենալը իր ասիական տուրը սկսել է 7-0 հաղթանակով Ինդոնեզիայի նկատմամբ, իսկ չորեքշաբթի հանդիպում կունենա Վիետնամի թիմի հետ:

Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա, որտեղ հուլիսի 22-ին կխաղան Նագոյա Գրամպուսի հետ, իսկ դրանից չորս օր անց Ուրավայի հետ, որից հետո նրանց ասիական տուրը կավարտվի:

 

Աղվան Մկրտչյանը երկար անգործ չմնաց

Աղվան Մ1373643759AghvanMkrtchyan-373Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանն օրերս հեռացել էր Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբից: Նա երկար անգործ չմնաց: 32-ամյա Մկրտչյանը մեկ տարով աշխատանքային պայմանագիր է կնքել Կապանի «Գանձասարի» ղեկավարության հետ:

Սամբիստ Հակոբ Առաքելյանը Կազանում հաղթեց Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին և կմրցի ռուսաստանցի մարզիկի հետ

ԿազանuniversiadaԿազանում ընթացող Համաշխարհային ունիվերսիադայի սամբոյի մրցաշարում +100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, նախ, առավելության հասավ վրացի Ռոստոմի Խախալիաշվիլու, ապա ադրբեջանցի Էլշան Ջաֆարլուի նկատմամբ: Առաքելյանը կիսաեզրափակչում կմրցի  ռուսաստանցի Ալեքսանդր Կուչումովի հետ:

82 կգ քաշային Մհեր Կարապետյանն առաջին գոտեմարտում զիջեց վրացի Նիկո Կուցիային:

ԱՄՆ-ում արագության նոր ռեկորդ սահմանելու փորձը ողբերգական ավարտ ունեցավ

motorcycleԱրագության ռեկորդ սահմանելու նպատակով հերթական պոկումը  խլեց 44-ամյա սպորտսմեն, մոտոցիկլավար Բիլլ Ուորների կյանքը: Նա իր “Սուզուկի-հայաբուսա” մոտոցիկլով փորձում էր հասնել 482 կմ/ժամ արագություն ցուցանիշի: Հասնելով 458 կմ/ժամի, նա կորցրեց կառավարումն ու ընկավ, իսկ մեկ ժամ անց, ստացած վնասվածքների հետևանքով մահացավ:

“Ոչ մեկին չի հաջողվի կրկնել Բիլլի ձեռքբերումները, կամ էլ դառնալ նրա նման բարձրակարգ մոտոցիկլիստ”,-ասել է Թիմ Կելլին` “Լորինգ թայմինգ” ասոցիացիայի տնօրենը, որն ամեն տարի դեռևս 1994-ից փակված ռազմաօդային ուժերի ռազմահենակայանում կազմակերպում է մոտոցիկլավար- էքստրեմալների մրցույթ :

2011-ին Ուորները “Սուզուկիի” մոդիֆիկացված մոտոցիկլով արագության համաշխարհային ռեկորդ էր սահմանել(500կմ/ժամ):

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցումների հեղինակ

ՀՄ221286851373746587Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նոր թիմը` Դորտմունդի «Բորուսիան» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այն ստուգողական խաղում մրցեց թուրքական «Բուրսասպորի» հետ: Գերմանական ակումբը հաղթեց  4:1 հաշվով:

Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և դարձավ գոլային երկու փոխանցման հեղինակ:

13-րդ րոպեին Մխիթարյանը փորձեց գլխի հարվածով գրավել դարպասը, բայց նրա  հարվածից հետո գնդակը հայտնվեց լեհ  Ռոբերտ Լեւանդովսկու առջև, որն էլ բացեց հաշիվը: 44-րդ րոպեին Մխիթարյանը, Ճեղքելով մրցակցի պաշտպանությունը, ընթացքից գնդակը փոխանցեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որն էլ երկրորդ գնդակը խփեց թուրքերի դարպասը:

Ընդմիջմանը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամբողջությամբ փոխեց թիմի մեկնարկային կազմը, որից հետո դորտմունդցիները ևս 2 գոլ խփեցին:

Հաջորդ ընկերական հանդիպումը «Բորուսիան» անցկացնելու է հունիսի 16-ին և կմրցի շվեյցարական «Լյուցերնի» հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Բուրսասպոր» (Թուրքիա) – 4:1 

Ռոբերտ Լեւանդովսկի, 13, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 44, Մարկո Ռոյս, 62 Սերդար Ազիզ, 69 (ինքնագոլ) – Չինազ Շամիլ, 89

 

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 22-րդն է

chess-1Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում  10 հնարավորից վաստակեց 7 միավոր և 408 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ տեղը:

8,5-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Էդուարդո Իտուրիզագան (Վենեսուելա), Մաքսիմ Ռոդշտեյնը (Իսրայել) և Ալեքսանդր Դելչևը (Բուլղարիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Իտուրիզագան:

Հայ շախմատիստները Բարսելոնում

chess3Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 83 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի արդյունքն է` 5,5 միավոր:

7,5 միավորով մրցաշարի  հաղթող դարձավ գրոսմայստեր Քրիստիան Կրուզը (Պերու):

Եվրոպայի ՉԼ մրցաշարի առաջին խաղում «Շիրակը» կհյուրընկալի «Պարտիզանին»

Ֆուտբոլի Հայաստանի  չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց, թեև որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մեր թիմը մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Սան Մարինոյի  «Տրե Պենե» ակումբին: Գյումրեցիները չարդարացրին սպասելիքները, քանի որ մրցակիցը սիրող ֆուտբոլիստներով համալրված ակումբ է: Այդուհանդերձ, «Շիրակը» կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով:

Ի դեպ, «Տրե Պենեն» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Իսկ «Շիրակը» որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի Սերբիայի  չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:

«Շիրակ»-«Պարտիզան» առաջին խաղը կկայանա հուլիսի 16-ին Հայաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 24-ին Բելգրադում:

Տեխնիկական արդյունքներ

«Տրե Պենե» (Սան Մարինո) – «Շիրակ» (Հայաստան) – 1։0 (առաջին խաղ՝ 0:3)

Սամուել Կյերե, 2 (ինքնագոլ)

Հեռացվեց` Դավիթ Մարիկյանը, 90+3 («Շիրակ»)

– See more at: https://archive2.ankakh.com/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%a5%d6%81-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%b6/#sthash.ZIrDX8HU.dpuf

չլ1346338264Գյումրիի «Շիրակը», թեև հաղթահարեց Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, սակայն խայտառակեց հայկական ֆուտբոլը: Բանն այն է, մեր երկրի ներկայացուցիչները պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվեցին շատ թույլ մրցակցի, ոչ պրոֆեսիոնալ խաղացողներով համալրված Սան Մարինոյի «Տրե Պենե» ակումբին: Եվ «Շիրակին» օգնեց այն, որ սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 3:0 հաշվով:

Եվ ահա,  Եվրոպայի ՉԼ որակավորման երկրորդ փուլում գյումրեցիները մրցելու են ավելի լուրջ հակառակորդի` Սերբիայի «Պարտիզանի» հետ:

Ֆուտբոլի Հայաստանի  չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց, թեև որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մեր թիմը մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Սան Մարինոյի  «Տրե Պենե» ակումբին: Գյումրեցիները չարդարացրին սպասելիքները, քանի որ մրցակիցը սիրող ֆուտբոլիստներով համալրված ակումբ է: Այդուհանդերձ, «Շիրակը» կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով:

Ի դեպ, «Տրե Պենեն» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Իսկ «Շիրակը» որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի Սերբիայի  չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:

«Շիրակ»-«Պարտիզան» առաջին խաղը կկայանա հուլիսի 16-ին Հայաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 24-ին Բելգրադում:

Տեխնիկական արդյունքներ

«Տրե Պենե» (Սան Մարինո) – «Շիրակ» (Հայաստան) – 1։0 (առաջին խաղ՝ 0:3)

Սամուել Կյերե, 2 (ինքնագոլ)

Հեռացվեց` Դավիթ Մարիկյանը, 90+3 («Շիրակ»)

– See more at: https://archive2.ankakh.com/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%a5%d6%81-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%b6/#sthash.ZIrDX8HU.dpuf

Ֆուտբոլի Հայաստանի  չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց, թեև որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մեր թիմը մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Սան Մարինոյի  «Տրե Պենե» ակումբին: Գյումրեցիները չարդարացրին սպասելիքները, քանի որ մրցակիցը սիրող ֆուտբոլիստներով համալրված ակումբ է: Այդուհանդերձ, «Շիրակը» կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով:

Ի դեպ, «Տրե Պենեն» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Իսկ «Շիրակը» որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի Սերբիայի  չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:

«Շիրակ»-«Պարտիզան» առաջին խաղը կկայանա հուլիսի 16-ին Հայաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 24-ին Բելգրադում:

Տեխնիկական արդյունքներ

«Տրե Պենե» (Սան Մարինո) – «Շիրակ» (Հայաստան) – 1։0 (առաջին խաղ՝ 0:3)

Սամուել Կյերե, 2 (ինքնագոլ)

Հեռացվեց` Դավիթ Մարիկյանը, 90+3 («Շիրակ»)

– See more at: https://archive2.ankakh.com/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%a5%d6%81-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%b6/#sthash.ZIrDX8HU.dpuf

«Շիրակ» – «Պարտիզան»  առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 17:00` Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարը  չեխ Լիբոր Կովարիկն է:

«Պարտիզան» – «Շիրակ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին,  Բելգրադի «Պարտիզան» մարզադաշտում: Խաղը կսպասարկի Յանիս Անաստասիուն (Կիպրոս):

Ունիվերսիադայում մեր գրոսմայստերները հետապնդողի դերում են

ԿազանuniversiadaԿազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարներն են  Չինաստանի ներկայացուցիչներ Լի Չաոն և Մա Քյուն: Նրանք վաստակել են 5-ական միավոր: Մերոնք հետապնդողի դերում են: Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5-ական միավորով հանգրվանել են աղյուսակի 4-րդ և 6-րդ հորիզոնականներում:

Հայաստանի շախմատիստուհիները կխաղան Եվրոպայի առաջնությունում

25441 chessԳրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի փայլուն հաղթանակը Բանսկա Շտյավնիցայում

սերգեյ Movsesian-13Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային շախմատի միջզգային մրցաշարում առաջին մրցանակը նվաճեց 100 տոկոսանոց արդյունքով` 11 հնարավորից 11 միավոր: Մովսիսյանը մերձակա հետապնդողից` գրոսմայստեր Միկուլաս Մանիկից (Սլովակիա) առաջ անցավ 2,5 միավորով:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն աղյուսակը գլխավորողների խմբում է

zaven1Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 4 տուրից հետո առաջատարների շարքերում նեղվածք է: 3,5-ական միավոևով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ: Նրանց թվում է Զավեն Անդրիասյանը: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև Վլադիմիր Օնիշչուկը, Լի Չաոն, Վեսլի Սոն, Ժու Ժանչաոն, Մա Քյուն Չինը:

Վաստակած 3 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տեղում է:

Հայաստանի շախմատիստների մրցակիցներն աշխարհի գավաթի խաղարկությունում

chess3ՖԻԴԵ-ն հրապարակեց օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի վիճակահանության արդյունքները:

Առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Միխայիլ Մարկովը (Ղրղզստան), Սերգեյ Մովսիսյանի` գրոսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա), Վլադիմիր Հակոբյանի` գրոսմայստեր Նգուեն Նգոկ Թրոնգ Սոնը (Վիետնամ), Հրանտ Մելքումյանի` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Սունիգան (Պերու):