Հայաստանից կմասնակցի երեք ծանրորդ

ծանրամ-320x213Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայնա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 կգ , Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների առաջնության  բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+ 105 կգ, Գյումրի ) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երևան):

Պատվիրակության ղեկավարն է` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, թիմի մարզիչն է`  Մելիք Ղուկասյանը :

Յուրա Մովսիսյանը մնացել է Ռուսաստանի մայրաքաղաքում

Յուրա Մովսիսյան 221235Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», մեկնել է Սարանսկ`արտագնա խաղի, սակայն հայ ֆուտբոլիստը մնացել է Ռուսաստանի մայրաքաղաքում:

20 ֆուտբոլիստներ են «Սպարտակի» կազմում ուղևորվել մրցավայր, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  27-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մորդովիայի» հետ խաղին:

Այն կայանալու է  մայիսի 3-ին:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ետ է մնում մեկ միավորով

Գրիգոր-Սևակ 2525Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության փնջային մրցաշարում  խաաղացված հինգ տուրից հետո ունի 3,5, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը` 3 միավոր:
Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա) և Դեյսի Կորին (Պերու):

Սերգեյ Կասպարովը` հետապնդողի դերում է

սերգեյ կասպարով 4545Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարներից ետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) ունի 2 միավոր:

Հայ ֆուտբոլիստի թիմը չի շարունակի պայքարը ՉԼ մրցաշարում

ժորա517829a59f591_largeՖուտբոլի Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Ժորա Հովհաննիսյանի թիմը` Տաշքենդի «Պախտակորը», եզրափակեց B խմբի աղյուսակը: Այն անհաջող հանդես եկավ, 6 խաղից հետո վաստակած 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վերջին խաղում ուզբեկական թիմը 1:2 հաշվով պարտվեց «Ալ Շաբաբ» (ԱՄԷ) ակումբին:

Այսպիսով, հայ ֆուտբոլիստի թիմը չի շարունակի պայքարը ՉԼ մրցաշարում:

Գերմանական ֆուտբոլը գրավել է Եվրոպան

bav_1367470846Մայիսի 25-ին Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: Եզրափակիչը կլինի գերմանական: Անկախ այն բանից, թե որ թիմը կհաղթի գավաթը կուղևորվի Գերմանիա:

Առաջին խաղում մյունխենցիները սեփական հարկի տակ կայացած խաղում առավելության էին հասել 4:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս հաղթեցին 3:0 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա» – «Բավարիա»՝ 0:3 (առաջին հանդիպում՝ 0:4)

Արյեն Ռոբեն, 49, Հերարդ Պիկե, 72 (ինքնագոլ), Թոմաս Մյուլլեր, 76

Սերբ երկրպագուները սպառնաում են սպանել իրենց թիմի ֆուտբոլիստներին

serbՍերբիայում, որտեղ ֆուտբոլը բավական տարածված սպորտ է համարվում, ֆուտբոլասերներին սարսափեցնող ևս մեկ դեպք է տեղի ունեցել: Սերբիայի առաջնության երրորդ լիգայում խաղացող Մաչվա Շաբաց ակումբի երկրպագուները զգուշացրել են թիմի ֆուտբոլիստներին, որ եթե վերջիններս չկարողանան անցնել երկրորդ լիգա, ապա սպառնում են սպանել նրանց:

«Hürriyet»-ը հայտնում է, որ ակումբի երկրպագուները սարսափելի մի հաղորդագրություն են թողել ֆուտբոլիստներին: Նրանք թիմի դաշտի մեջտեղում խաչով գերեզմանաթումբ են սարքել՝ խաչի վրա գրելով «Երկրորդ լիգա կամ մահ»: Ակումբի գլխավոր քարտուղար Զորան Ժովանովիչը նշել է, որ այս միջադեպի պատճառով իրենք շատ վշտացած և վախեցած են:

Լևոն Արոնյանի հաղթանակը վերջին տուրում և հուշամրցաշարում

Levon-Aronyan056Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչև վերջին պարտիայի ավարտը: Ստուգատեսը, որի առաջին կեսը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք  Փարիզում, իսկ երկրորդ կեսը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, ստացվեց: Առավել ուրախալի է, որ այն ավարտվեց Լևոն Արոնյանի փայլուն հաղթանակով:

Ուշագրավ է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո, Լևոն Արոնյանը կարողացավ դրսևորել իրեն: Ընդ որում, մրցաշարում խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի ներկայիս չենպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին տուրն էր, որից առաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթող: Այդ պատվին հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Այդպիսի հնարավորություն ուներ նաև  Արոնյանը: Նա  սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաև մինչև վերջին տուրը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ: Խաղաղ ելք էին ունեցել նաև Եվգենի Վիտյուգով (Ռուսաստան)-Դին Լիժեն (Չինաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) պարտիաները:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը, որը մրցաշարում 3 հաղթանակ էր տարել, 5 պարտիա ավարտել խաղաղ արդյունքով և 1 պարտություն կրել, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում էր Գելֆանդին: Սակայն Մայքլ Ադամս-Վլադիմիր Կրամնիկ  պարտիան շարունակվում էր: Ադամսն ուներ 4,5, Կրամնիկը` 3,5 միավոր: Ադամսը հաղթանակի դեպքում առաջ կանցներ Լևոնից: Բայց նավակային վերջնախաղում առավելություն ուներ Կրամնիկը և նա էլ տևական պայքարից հետո` 75-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այսպիսով, Արոնյանը ճանաչվեց հաղթող:

«Պետք է մարզել նյարդային համակարգը, պարտությունից հետո լավատեսորեն տրամադրվել, դա միակ միջոցն է ծանր դրությունից դուրսգալու համար: Վճռական պարտիայում հաղթելու համար դեղատոմս չկա: Տարիների աշխատանք է պետք կարևոր պահին հաղթելու համար: Ամեն օր մեզ չեն հրավիրում խաղալ այսպիսի հրաշալի մրցաշարերում: Հասկանում էի, որ լոնդոնյան մրցաշարից հետո հոգնած եմ լինելու, բայց այսպիսի մրցաշարից հրաժարվելը դժվար է: Շատ եմ սիրում խաղալ Փարիզի և Սանկտ Պետերբուրգի նման գեղեցիկ քաղաքներում: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում և Սանկտ Պետերբուրգում գալիս էին` աջակցելու ինձ: Մեզ համար շատ կարևոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Դա ինձ համար մեծ աջակցություն է: Հույս ունեմ, որ իմ հաջողությունները, մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ հայրենիքին, իրար և հաջողություններ ունենալ իրենց ասպարեզում»,- լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասել է  Արոնյանը

Արոնյանը հաղթեց վերջին պարտիայում

Levon-Aronyan054Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչև վերջին պարտիայի ավարտը:

Ստուգատեսը, որի առաջին կեսը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք  Փարիզում, իսկ երկրորդ կեսը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, ստացվեց:

Ուրախալի է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո, Լևոն Արոնյանը կարողացավ դրսևորել իրեն: Ընդ որում, մրցաշարում խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի ներկայիս չենպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ  Վիշվանաթհան Անանդը և նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին տուրն էր, որից հառաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթողը: Այդ պատվին հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Այդպիսի հնարավորություն ուներ նաև  Արոնյանը: Նա սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույքան միավոր հավաքեց նաև մինչև վերջին տուրը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, որը ոչ-ոքի ավարտեց պարտան Անանդի հետ: Խաղաղ ելք էին ունեցել նաև Եվգենի Վիտյուգով (Ռուսաստան)-Դին Լիժեն (Չինաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) պարտիաները:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը, որը մրցաշարում 3 հաղթանակ էր տարել, 5 պարտիա ավարտել խաղաղ արդյունքով և 1 պարտություն կրել, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում է Գելֆանդին: Սակայն Մայքլ Ադամս-Վլադիմիր Կրամնիկ  պարտիան շարունակվում է: Ադամսն ուներ 4,5, Կրամնիկը` 3,5 միավոր: Ադամսը հաղթանակի դեպքում առաջ կանցնի Լևոնից:

Նախապատվությունը տրվում է «Բավարիային»

չլ9257Մարզասերներն անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայանալիք կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» կիսաեզրափակիչ մրցամարտի պատասխան խաղին: Առաջին հանդիպումում 4:0 հաշվով առավելության են հասել գերմանացի ֆուտբոլիստները:

Ուշագրավն այն է, որ գրավախաղերի կազմակերպիչներն այն կարծիքին են, որ գերադասելի են «Բավարիայի» հնարավորությունները: Այդուհանդերձ, համարվում է, որ, թեև տանտերերը պատասխան խաղում կհաղթեն, սակայն  եզրափակչի ուղեգիր նվաճել չեն կարողանա:

«Բավարիայի» եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1,03 գործակիցը, իսկ «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու համար՝ 19,00 գործակիցը:

Իսկ պատասխան խաղում «Բարսելոնայի» հաղթանակի համար սահմանվել է 1,85 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է է 4,20 գործակցով, «Բավարիայի» հաղթանակի համար սահմանվել է  4.00 գործակիցը:

«Բարսելոնա»-«Բավարիա» խաղից առաջ

FC Bayern Muenchen v Barcelona - UEFA Champions League Semi Final: First LegԱյսօր կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում  հայտնի կդառնա Դորտմունդի  «Բորուսիայի» եզրափակչի մրցակիցը: Իսպանիայի առաջնությունում հանդես եկող կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»: Վերջինս առաջին խաղում առավելության է հասել 4:0 հաշվով:

Թիմերի նախնական մեկնարկային կազմերը.

«Բարսելոնա». Վալդես, Դանի Ալվեշ, Մարկ Բարտրա, Պիկե, Ադրիանո, Ալեքս Սոնգ, Չավի, Ինյեստա, Պեդրո, Վիլյա, Մեսի:

«Բավարիա». Նոյեր, Լամ, Դանթե, Բոատենգ, Ալաբա, Խավի Մարտինես, Շվայնշտայգեր, Մյուլեր, Ռիբերի, Ռոբեն, Մանջուկիչ:

 

Հայաստանի 4 շախմատիստ 100 ուժեղագույնների թվում

chess 000Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների դասակարգման աղյուսակը: 100 լավագույնների թվում է Հայաստանի 4 ներկայացուցիչ:

Լևոն Արոնյանը  2-րդ տեղում է, Վլադիմիր հակոբյանը` 39-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 76-րդ:

Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Հայ ֆուտբոլիստների թիմերը` ընդդեմ միմյանց

19141ֆուտբոլՌուսաստանի ֆուտբոլի  առաջին խմբի առաջնության 30-րդ տուրում  Միխայիլ Մարկոսովի  թիմը` «Ուֆան», ուժերը չափեց Էդգար Մանուչարյանի ակումբի` «Ուրալի» հետ: «Ուրալը» առավելության հասավ 2:0 հաշվով:

Մանուչարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին: Մարկոսովը խաղին մասնակցեց երկրորդ կեսի սկզբից:

«Ուրալը» վաստակած 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ուֆան» ունի 38 միավոր:

«Բորուսիան» սպասում է մրցակցին

pic_1367353470Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է: Գերմանական ակումբը կիսաեզրափակչում  պայքարից դուրս թողեց  Մադրիդի «Ռեալին»:

Դորտմունդում կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բորուսիայի» հաղթանակով՝ 4:1: Թեև  սեփական հարկին տակ անցկացված պատասխան հանդիպումում «Ռեալը» հաղթեց 2:0 հաշվով, սակայն դա բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար:

 

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Բորուսիա»` 2:0 (առաջին հանդիպում՝ 1:4) 

Կարիմ Բենզեմա, 83, Սերխիո Ռամոս, 88

Real Madrid – Borussia Dortmund 81′ Gol… by realmadridplay


Real Madrid – Borussia Dortmund 87′ Gol… by realmadridplay

Թուրքմենիայի նախագահն ընկել է ձիուց

konԹուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկել է ձիուց արշավի ժամանակ,հայտնում են ԶԼՄ-ները: Դեպքը կատարվել է ապրիլի 28-ին,սակայն իշխանությունները փորձում էին այդ տեղեկությունը թաքցնել:

Բերդիմուհամեդովը մասնակցում էր ձիարշավին ու եզրագծի մոտ թամբից ընկել է, որովհետև ձին է  սայթաքել: Երկրի ղեկավարին մրցույթից տարել են  շտապօգնության մեքենայով: Կես ժամ տրիբունայում լռություն է տիրել, ոմանք նույնիսկ լաց են եղել: Լրագրողներին խնդրել են ոչինչ  չհայտնել ու ոչնչացնել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:

40 րոպեից պետության ղեկավարը կրկին ներկայացել է, ու  ժողովուրդն իր նախագահին դիմավորել է ծափահարություններով:

 

Բորիս Գելֆանդը` մրցաշարի միանձնյա առաջատար

chess 000Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ալյոխինի շախմատի հուշամարցաշարի 8-րդ տուրում ավարտվեց նաև  Վլադիմիր Կրամնիկ – Բորիս Գելֆանդ պարտիան: Այն երկարատև էր: մրցակիցները կատարեցին 73 քայլ: Կրամնիկը վերջնախաղում չկարողացավ օգտագործել առավելությունը և հաղթել: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Կրամնիկին խանգարեց ժամանակի  սղությունը:

Այսպիսով, մրցաշարի միանձնյա առաջատարը դարձավ Գելֆանդը` 5 միավոր:

Մնացել է մեկ տուր

Ալյոխին22850Սանկտ-Պետերբուրգում անցկացվող Ալյոխինի շախմատի հուշամրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Արոնյանը, Վիշվանաթհան  Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Բորիս Գելֆանդը  4,5-ական միավորով առջևում են:

Վլադիմիր Կրամնիկ – Բորիս Գելֆանդ պարտիան շարունակվում է: 8-րդ տուրի մյուս մրցամարտերում այսպիսի արդյուններ են գրանցվել` Վաշիե – Լագրավ – Վիտյուգով` 0:1, Դին Լիժեն – Ադամս` 1/2:1/2, Անանդ – Սվիդլեր` 1/2:1/2:

Վաղը կայանալիք վերջին տուրը վճռորոշ կլինի: Արոնյանը կմրցի Վաշիե-Լագրավի հետ:

Հաղթողին` գայթակղիչ պարգև է սպասում

dOEPZhtowQ7LWoupaoQA2WuC2HԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ուժերը կչափի  մայիսի 2-ին Սենթ Լուիսում մեկնարկելիք շախմատի ԱՄՆ-ի  առաջնությունում:

Ստուգատեսի հաղթողին գայթակղիչ պարգև է սպասում`  30 հազար դոլար: Առաջնության արդյունքով կհամալրվի ԱՄՆ-ի հավաքականը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Խիստ պատիժ` արգելված դեղամիջոց օգտագործելու համար

1559871_20130430144507.gif2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում ռուսաստանցի սկավառականետորդուհի Դարյա Պիշչալնիկովան դարձել էր արծաթե մեդալակիր: Բայց բացահայտվել է որ մարզուհին արգելված դեղամիջոց է օգտագործել` օկսանդրոլոն:

Աթլետիկայի Ռուսաստանի ֆեդերացիայի վճռով նա որակազրկվել է 10 տարով և ստիպված է ետ վերադարձնել օլիմպիական պարգևը:

2012-ի մայիսի 20-ից հետո սկավառականետորդուհու ցույց տված  բոլոր արդյունքները չեղյալ են համարվել:

Պիշչալնիկովան օլիմպիական խաղերում  սկավառակը նետել էր 67 մ 56 սմ: Նա իրենից առաջ էր թողել միայն խորվաթուհի Սանդրա Պերկովիչին` 69 մ 11 սմ: