Լավագույնները` շենգավիթցի հանդբոլիստուհիները և հանդբոլիստներն են

c4d89371 նոր հանդբոլԱմառային այս շոգ օրերին ևս դադար չի տրվում, հանդբոլի խաղահրապարակում եռուզեռ է:

Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում կայացան մինչև 14 տարեկան աղջիկների և պատանիների բաց առաջնություններ:

Մարզուհիներ պայքարում առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները հաղթեցին բոլոր մրցակիցներին և արժանիորեն ճանաչվեցին ուժեղագույնը: Ապա հաջորդեցին Աջափնյակի, Նոր Նորքի, ՀՄԴ-ի հավաքականները:

Պատանիների պայքարում հավասարը չունեցավ Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Զեփյուռ Վանեսյան):

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՄԴ-ի և Աջափնյակի հավաքականները:

Շումախերի հիվանդության պատմությունը փորձել են լրագրողներին վաճառել

1288-390x290Գրենոբլի կլինիկայից  գողացված 45-ամյա ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի հիվանդության  պատմությունը փորձել են վաճառել 50 հազար եվրոյով, հաղորդում է  Вести.Ru.-ն:

Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը ԶԼՄ-ներին այդ առաջարկությունը մերժելու  ու ավտոմրցարշավորդի բուժման մասին տվյաները չհրապարակելու կոչ է արել: Ավելի վաղ հայտնում էին , որ Շումախերը դուրս է եկել կոմայից: Նրան տեղափոխել են Լոզանի կլինիկա` վերականգման համար:

Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին է

4477Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով հողթեց Խորվաթիայի թիմին և վաստակած 7 միավորով A խմբում գրավեց երկրորդ տեղը: Այն բրազիլացիներին զիջեց լրացուցիչ ցուցանիշով, խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:

 

1/8 եզրափակիչում մեքսիկացիների մրցակիցը B խմբում առաջինը ճանաչված Հոլանդիայի ընտրանին է:

 

Տեխնիկական արդյունքներ

 

A խումբ (երրորդ տուր)

 

Խորվաթիա – Մեքսիկա՝ 1:3

Պերիշիչ, 87 – Մարկես, 72, Գուարդադո, 75, Էրնանդես, 82

Հեռացում՝ Անտե Ռեբիչ, 89 (Խորվաթիա)

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը կմրցի Չիլիի թիմի հետ

նեյմար55999Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այդ երկրի հավաքականը (A խումբ)  4:1 հաշվով հաղթեց Կամերունի թիմին և խմբում գրավեց առաջին տեղը` 7 միավոր: Խփած ու բաց թողած գնդակների տարբերությամբ բրազիլացիները շրջանցեցին նույնքան միավոր հավաքած  Մեքսիկայի հավաքականին և պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում:

Նրանք կմրցեն B խմբում երկրորդ տեղը գրաված Չիլիի թիմի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

A խումբ (երրորդ տուր)

 

Կամերուն – Բրազիլիա՝ 1:4

Ժոել Մատիպ, 26 – Նեյմար, 17, 34, Ֆրեդ, 50, Ֆերնանդինյո, 85

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը տպավորված է Տաթևով

11961921_h25640638Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի առօրյան Հայաստանում հագեցած է ընթանում:

Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ, Լևոն Արոնյանի ընկերակցությամբ այցելեց Տաթևի վանք, Երևանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեց լրագրողներին:

Չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք կա շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:

«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ`2007-ի մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»,- հայտնեց  Կառլսենը:

 

Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականը 3-րդ հաղթանակը տարավ

55104211Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում Հոլանդիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ: Իսպանիայի ընտրանին էլ 3:0 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչներին:

Հոլադիայի հավաքականը 9 միավորով  խմբում գրավեց առաջին տեղը: Չիլիի ներկայացուցիչները երկրորդն են` 6 միավոր: 3 միավորով  երրորդ տեղում է Իսպանիայի թիմը: Աղյուսակը եզրափակեց Ավստրալիայի հավաքականը` 0 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Հոլանդիա – Չիլի՝ 2:0

Լերոյ Ֆեր, 77, Մեմֆիս Դեպայ, 90

 

Ավստրալիա – Իսպանիա՝ 0:3

Դավիդ Վիլյա, 36, Ֆերնանդո Տորես, 69, Խուան Մատա, 82

Ռոնալդուն նոր սանրվածք է արել հիվանդ երեխային աջակցելու նպատակով

ronՀարձակվողը 50 հազար ֆունտ է վճարել իսպանացի փոքրիկի ուղեղի վիրահատության համար:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սանրվածք է արել, որպեսզի աջակցի հիվանդ տղային, դրա մասին հաղորդում  է  Daily Mail.-ը:

ԱԱ-ի խմբային փուլում ԱՄՆ հավաքականի թիմի հետ հանդիպման ժամանակ նա դուրս եկավ դաշտ նոր սանրվածքով: Նա քունքերի մոտ զիգզագանման սափրել է մազերը, որը նման է իսպանացի տղայի` Էրիկ Կրուսի  գլխի վրա վիրահատությունից հետո մնացած սպիին. Վիրահատության գումարը վճարել է Ռոնալդուն:

Անկախ

Էլինա Դանիելյանը շախմատի «Գրան պրի» մրցաշարում. 4-րդ տուր

էդDanielian-1Դանիելյան – Մուզիչուկ Ա.` 1 : 0
Ստեֆանովա – Կոստենյուկ Ա.` 1 : 0
Մումինովա – Դրոնավալի` 0 : 1
Խոտենաշվիլի – Ձագնիձե` 0 : 1
Կոներու – Յու Վենջուն` ½ : ½
Ժաո Սյու – Հոու Յիֆան` 0 : 1

ԱՂՈՒՍԱԿ

1. Հոու Յիֆան 3½
2. Յու Վենյուն 3
3. Դրոնավալի 3
4. Ձագնիձե 3
5. Կոներու 2½
6. Ստեֆանովա 2½
7. Դանիելյան 2
8. Մուզիչուկ Ա. 2
9. Ժաո Քսյու 1
10. Կոստենյուկ Ա. ½
11. Մումինովա ½
12. Խոտենաշվիլի ½

 

Անդրանիկ Թեյմուրյանը` ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում

539f782766a03_largeԸստ Eurosport-ի` Իրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանն ընդգրկվել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Նա 11 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում է։

Իսկ ընտրյալների կազմն այսպիսին է` Գիլյերմո Օչոա (Մեքսիկա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Դանիել վան Բույտեն (Բելգիա), Մերդադ Պուլադի (Իրան), Գլեն Ջոնսոն (Անգլիա), Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա), Բրայան Ռուիս (Հոլանդիա), Անդրանիկ Թեյմուրյան (Իրան), Էներ Վալենսիա (Էկվադոր), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա), Լուիս Սուարես (Ուրուգվայ)։

Չեմպիոնների լիգա. «Բանանցը» կմրցի «Սանտա Կոլոմայի» հետ

000bU3ze3ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Երևանի «Բանանցը» կհանդիպի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին կամ 2-ին և 8-ին կամ 9-ին: Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Բանանցը» կմրցի Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-ին կամ 16-ին և հուլիսի 22-ին կամ 23-ին:

Հայաստան Մ-17 – Բելառուս Մ-17՝ 0:0

111122Ֆուտբոլի ակադեմիայում կքայացած Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումն ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը նույնպես կկայանա ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 25-ին, ժամը 18:00-ին:

Հրանտ Կալաչյանը և Գևորգ Ղարիբյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ

22214Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի  առաջնության վերջին օրը հունահռոմեական ոճի ըմբիշ, գյումրեցի Հրանտ Կալաչյանը (66 կգ) ճանաչվեց Եվրոպայի  չեմպիոն՝ եզրափակիչ մենամարտում 16:5 հաշվով պարտության մատնելով ռուս ըմբիշ  Ալեքսեյ Տադիկինին: 

Մեր մյուս մարզիկներից 1-ին տեղ է գրավել և Եվրոպայի չեմպիոն հռչակվել նաև 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղարիբյանը, իսկ 96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմն արժանացել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալի՝ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտիկներից հաջողության էր հասել երևանցի Գոռ Գրիգորյանը  (60 կգ), որը գրավել է 3-րդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Ալժիրի ֆուտբոլի հավաքականի լուրջ հայտը

55951024bԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երկրորդ տուրում երկրորդ հանդիպումն անցկացրին H  խմբում ընդգրկված Հարավային Կորեայի ու Ալժիրի հավաքականները:

Ալժիրի հավաքականը, հաղթելով 4:2 հաշվով, վաստակեց 3 միավոր և երկրորդ տեղում է: Ռուսաստանի ու Կորեայի ընտրանիներն ունեն մեկանան միավոր:

 

H խումբ

 

Հարավային Կորեա – Ալժիր` 2:4

Սոն 50, Կու 72 – Սլիմանի 26, Հալիշե 28, Ջաբու 38, Բրահիմի 62

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը խուսափեց պարտությունից

140622194331Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի  երկրորդ տուրուն մրցեցին G խմբում ընդգրկված Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականները:

Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը: ԱՄՆ-ի հավաքականը վաստակած 4 միավորով Գերմանիայի թիմի հետ միասին շարունակում է գլխավորել խմբի աղյուսակը: Պորտուգալիայի հավաքականն ունի մեկ միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

H խումբ

 

Պորտուգալիա – ԱՄՆ` 2:2

Նանի 5, Վարելա 90+5 – Ջոնս 64, Դեմփսի 81

Օրացույցի այս օրը

3187

-Այսօր Միջազգային օլիմպիական օրն է :

Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում նշվում է Օլիմպիական միջազգային օրը, ի հիշատակ ներկայիս  տեսքով այդ շարժման վերածնման: Առաջին անգամ նման օր ունենալու գաղափարը հնչել է 1947-ին Ստոկհոլմում, Օլիմպիական միջազգային կոմիտեի 41-րդ նստաշրջանում, իսկ մեկ տարի անց, 42-րդ նստաշրջանում այն հավանության արժանացրին պաշտոնապես: Ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել հետևյալ իրադարձությունը: 1894-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆիզիկական դաստիարակության խնդիրներին նվիրված միջազգային կոնգրես, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Հունիսի 23-ին իր զեկույցը ներկայացրեց օլիմպիական շարժումը վերականգնելու ջատագով Պիեռ դը Կուբերտենը:

Բարոն Կուբերտենի`  հին հունական օլիմպիադաների ավանդույթը վերականգնելու առաջարկը, որի նպատակն է 4 տարին մեկ բոլոր ժողովուրդներին մրցակցային խաղերին հրավիրելը, կոնգրեսը հավանության արժանացրեց:

Առաջին օլիմպիական խաղերն անցկացվեցին 1896-ին, Հունաստանում. 14 երկրներից  241 ատլետներ 9 սպորտաձևում մեդալներ խաղարկեցին: Իսկ ավելի քան  100 տարի անց, 2004-ին  Հունաստանում անցկացված Օլիմպիական խաղերին 202 երկրներից 15 հազար սպորտսմեն ու պաշտոնական անձ մասնակցեցին օլիմպիական խաղերին. խաղարկվեցին մեդալներ` 28 սպորտաձևում:

4606-Այսօր Այրիների միջազգային օրն է

Առաջին անգամ օրը նշվել է 2011-ին: Օրվա նպատակն է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը հրավիրել այն կանանց ու երեխաների դժվարին վիճակին, որոնք մնացել են առանց տղամարդու  աջակցության: Օրն ընդունելու մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում հաշվում է շուրջ 250 մլն այրի, որոնցից 115 հազարը` ծայր աղքատության մեջ է ապրում: Նրանցից շատերը զինված հակամարտության երկրներում են բնակվում, նրանց վիճակը հատկապես բարդ է, նրանք կորցնում են ամուսիններին երիտասարդ տարիքում, ընդ որում, հարկադրված են դաստիարակել երեխաներին` մարտական գործողությունների պայմաններում, ու առանց  կողմնակի աջակցության:

Անկախ

Նոր դրամաշնորհ Հայաստանի հակադոպինգային ծառայությանը և նոր անելիքներ

Արեգ Հովհաննիսյան- դոպինգՀայաստանի հակադոպինգային ծառայության նոր ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը: Դրամաշնորհ է հատկացվել 19 հազար 964 դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է առաջիկա մեկ տարում մեծածավալ աշխատանք կատարել: Ուշագրավ է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հակադոպինգային ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երրորդ անգամ է արժանանում դրամաշնորհի: Ոչ մի երկրի ներկայացուցիչ այդպիսի պատիվ չի ունեցել: Իսկ թե ինչ է նախատեսվում անել, պարզաբանեց Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

– Առաջիկա մեկ տարում Հայաստանում կայանալիք մրցաշարերի օրերին կկազմակերպվի ուսուցողական 5 ճամբար: Դրանց ունկնդիրները կլինեն մարզիչներ, մարզիկներ, մարզասերներ: Նպատակն այն է, որ հասարակությունը տեղեկացված լինի արգելված դեղամիջոցների վնասակար ներգործության, մարզիկների առողջությունը քայքայող, ազնիվ մրցակցությանը խանգարող երևույթների և դրանք կանխարգելող միջոցների մասին:

– Աշխատանքային մեխանիզմն ինչպիսի՞ն է լինելու:
– Մրցումների ժամանակ կենտրոններ են հիմնվելու, և պարզաբանումներ են կատարելու մեր մասնագետները: Մասնավորապես, հուլիսին Վանաձորում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի, սեպտեմբերին Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարի, հետո էլ Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի առաջնությունների, նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարի ժամանակ այդ ամենը կկիրառվի: Ի դեպ, Մոլդովայի հակադոպինգային ծառայությունը ևս դրամաշնորհ է ստացել, որի գլխավոր խորհրդատուն ես եմ: Իսկ Ֆինլանդիայի մասնագետները հուլիսի 13-16-ը կժամանեն Հայաստան, որպեսզի օգնեն խորհդատվությամբ: Բացի այդ, պետք է ընտրվի տարվա լավագույն մարզիկը: Այդ պատվին կարժանանա նա, ով հակադոպինգային ոլորտում իրեն ամենից լավ է դրսևորել:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու, ի՞նչ չափորոշիչներ են լինելու:
– Այդ մասին ավելի հստակ կհայտնվի Ֆինլանդիայի մեր գործընկերների Երևան ժամանելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ հանձնաժողով է ստեղծվելու, որի կազմում լինելու են ՀԱՕԿ-ի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները: Նախապատվությունը կտրվի այն մարզիկին, որն ավելի շատ ստուգված` փորձանմուշներ հանձնած կլինի, և կբացահայտվի, որ նա ոչ մի խախտում չի կատարել: Ամենևին պարտադիր չէ, որ նա մարզական բարձր ցուցանիշների հասած լինի: Բայց, որպես կանոն, ստուգվում են նրանք, ովքեր աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում, ճանաչում ունեն:

– Առաջիկայում արգելված դեղամիջոցների ցանկում նախատեսվու՞մ են փոփոխություններ:
– Սեպտեմբերին կհրապարակվի արգելված դեղամիջոցների նոր ցուցակը: Ուշագրավ է, որ ավելացված դեղամիջոցների թվում կլինեն քսենոն և արգոն գազերը: Այդ մասին արդեն որոշում կայացվել է: Բացահայտվել է, որ դրանց օգտագործումը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը:

– Հետաքրքիր է, թե դրանք ինչպե՞ս են օգտագործում:
– Չեմ կարող ասել, հավանաբար շնչում են:

– Սպասվում էր, որ 2014-ի սկզբին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը Հայաստանից կսպասարկեն չորս հակադոպինգային սպաներ: Ինչ՞ու մերոնց այդ հնարավորությունը չտրվեց:
– Ոչինչ չեմ կարող ասել, մեզ ոչ մի բացատրություն չի տրվել: Փաստն այն է, որ կազմակերպիչներն այլ երկրներից սակավաթիվ մասնագետներ էին հրավիրվել:

– Հայաստանի մարզիկների շարքերում կա՞ն արգելված դեղամիջոցների օգտագործման հանցանքում նոր բռնվածներ:
– Ոչ, հուսով եմ, որ չեն էլ լինի: Հայաստանի ծանրորդներից միայն 2014-ին 46 փորձանմուշ է վերցվել: Չեն հաշվում այն ստուգումները, որոնք կատարվել են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում:

– Փաստորեն, հաշվարկում եք միայն այն ստուգումները, որոնք Հայաստանի մասնագետնե՞րն են կատարել:
– Ոչ: Մենք համատեղ ենք աշխատում Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:

– Ստացվում է, որ հիմնականում մեր ծանրամարտիկնե՞րն են ստուգվում:
– Իրոք, այդպես է: Բայց նախատեսել ենք, որ առաջիկայում երկու անգամ 12-ական ըմբիշի ստուգենք: Այդ մասին արդեն պայմանավորվել ենք Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կորոշեն, թե այդ թվում քանիսը կլինեն հունահռոմեական ոճի և քանիսը` ազատ ոճի ըմբիշներ: Նախորդ անգամ ստուգվել էին հունահռոմեկան ոճի 5, ազատ ոճի 1 ըմբիշ: Այս անգամ 24 փորձանմուշ է վերցվելու: Թե ում պետք է ստուգել, կհայտնեն Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Դա որոշում է վճարողը:

– Այլ մարզաձևերի մեր երկրի ներկայացուցիչները չե՞ն ստուգվելու:
– Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վերջին համաժողովում համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը որոշել է, որ բացառության կարգով Հայաստանին ֆինանսներ տրամադրվեն, որպեսզի մեր երկրի ազգային առաջնություններում ստուգումներ կատարվեն: Այդ աշխատանքը կսկսվի հաջորդ տարվանից: Ընդ որում, փորձանմուշներ ենք վերցնելու մեր հայեցողությամբ: Նախնական որոշվել է, որ պետք է պարտադիր ստուգվեն ծանրամարտի, ըմբշամարտի, նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի փորձանմուշ վերցնելու համար է ֆինանսավորում կատարվելու, դա ընթացքում կպարզվի:

– Իսկ մեկ ստուգման համար ինքա՞ն գումար է պահանջվում:
– Մրցումների ընթացքում կատարվող ստուգումն արժի 220 հազար դրամ: Հիմնականում փորձանմուշներն ուղարկվում են Ավստրիայի լաբորատորիա: Դա ամենաէժանն է, այդ է ընտրության պատճառը:

Բրազիլիայում Անդրանիկ Թեյմուրյանի թիմն արժանի մրցակցություն ցույց տվեց Արգենտինայի հավաքականին

58880Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում F խմբում հանդես եկող Արգենտինայի հավաքականը Բելու Օրիզոնտիում կայացած հանդիպումում 1:0 հաշվով  հաշվով հաղթեց Իրանի թիմին:

Վերջինիս կազմում ամբողջ խաղն անցկացրեց Անդրանիկ Թեյմուրյանը: Նրա թիմն արժանի մրցակցություն ցույց տվեց և գնդակ բաց թողեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում:

Արգենտինայի հավաքականն ունի 6, իսկ Իրանի ընտրանին` 1 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

F խումբ (երկրորդ տուր)

Արգենտինա – Իրան՝ 1:0 

Լիոնել Մեսի, 90+1

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Ֆեդերիկո Ֆերնանդես, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Ֆերնանդո Գագո, Անխել Դի Մարիա (Լուկաս Բիլիա, 90+3), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ռոդրիգո պալասիո, 77), Սերխիո Ագուերո (Էզեկյել Լավեսի, 77):

 

Իրան. Հագիգի, Հաջսաֆի (Հագիգի, 88), Սադեղի, Մոնտազերի, Պուլադի, Հոսեյնի, Նեկունամ, Դեժագահ (Ջահանբաշխ, 85), Շոջաեմ (Հեյդարի, 76), Անդրանիկ Թեյմուրյան, Գուհանեյադ:

Ինչ է սպասվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաՀունիսի 21-ին և 22-ին Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ուշագավ մրցամարտեր են սպասվում: F և G խմբերի  մասնակիցները կանցկացնեն երկրորդ տուրի հանդիպումները։

 

 

F խումբ

Արգենտինա – Իրան

Ժամը 20։00-ին, «Մինեյրաո» մարզադաշտ, Բելու Օրիզոնտի

 

Նիգերիա – Բոսնիա և Հերցեգովինա

Ժամը 2։00-ին, «Արենա Պանտանալ» մարզադաշտ,  Կույաբա

 

G խումբ

Գերմանիա – Գանա

ժամը 23։00-ին, («Կաստելան» մարզադաշտ, Ֆորտալեզա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին փորձություն է սպասում Դորտմունդում

ըմբշամարտ1Հունիսի 28-29-ը Դորտմունդում կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար: Գորգ կելնեն 20-ից ավելի երկրների ուշեղագույն ըմբիշներ: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 11 ըմբիշով:

Դորտմունդում իրենց հնարավորությունները կփորձեն 59 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր Ռոման Ամոյանը ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալաքյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալաքյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ այս մրցաշարի արդյունքներով կկազմավորվի  հավաքականը, որ կմասնակցի սեպտեմբերի 6-ից 14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարում

շախմատ445-chess-fed1-271x271Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում անցկացված հինգ տուրից հետո աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Գրոսմայստերներ Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը և Արթուր Ղարագյոզյանը առաջատարից ետ են մնում կեսական միավորով: