Աշոտ Վարդապետյանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահ

ավ2222222Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է օգոստոսին Նոևվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնատարների և մրցավարների ցուցակը, որի մեջ են նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանն ընդգրկված է օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովում:

Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը հաստատվել է օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահ:

ՖԻԴԵ-ի մրցավար Նորիկ Քալանթարյանը օլիմպիադայի մրցավարական հանձնաժողովում է:

Հայաստանի ազատ և հունահռոմեկան ոճի ըմբիշները մեկնում են Սասարի

ըմբշամարտ1Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 29-31-ը կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին, 61կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային, եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Եվրոպայի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային եվրոպայի մրցանակակիր Էդգար Ենոքյանին: Շատ ուժեղ կազմ ունի նաև մեր հունահռոմեական հավաքականը:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը այս մրցաշարին հայտավորել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր Ռոման Ամոյանին, Արամ Ջուլֆալակյանին, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանին, Արթուր Շահինյանին և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանին:

Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 6-րդն է

մարմն41076Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վիգեն Խաչատրյանը բազմամարտում գրավեց 6-րդ տեղը՝ 81,664 միավոր: Նա եզչափակիչ էր մտել 10-րդ արդյունքով:

Բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խաղարկությունում Խաչատրյանը 8-րդ արդյունքով օղակների վրա վարժությունների  և 4-րդ արդյունքով հենացատկերի եզրափակչում է:

Հավելենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժությունների եզրափակչում կարողությունները կփորձեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Բազմամարտի որակավորման փուլից հետո 4-րդ արդյունքով եզրափակիչ է մտել Արթուր Դավթյանը:

Այսօր մադրիդյան դերբի` Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում

չլ41135Այսօր Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայիկայի եզրափակիչը:

Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և  «Աթլետիկոն»: մայիսի 24-ին կհանդիպեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Գրավախաղերի կազմակերպիչները նածապատվությունը տալիս են արքայական ակումբին: Բուքմեյքերները «Ռեալի»  հաղթանակի համար սահմանել են  2,02 գործակից: «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատվում է 4 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,45 գործակիցը:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ֆաբիու Կոենտրաու, Դանիել Կարվախալ, Ասյեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

 

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Միրանդա, Դիեգո Գոդին, Խուանֆրան, Ֆելիպե Լուիս, Գաբի, Տիագու, Կոկե, Ռաուլ Գարսիա, Արդա Թուրան, Դիեգո Կոստա։

 

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը մոտ է հաջողությանը

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան), Յուրի Կուզուբովի (Ուկրաինա), Միխեիլ Մչեդլիշվիլիի (Վրաստան) և Պավել Սմիռնովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Հայ շախմատիստները`«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներ

դպ16388Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Ռուսատանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում կայացած 9 տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:

Բրազիլացի պաշտպանն առաջիկա ժամերին կտեղափոխվի ՊՍԺ

դլxYyCIA2UyHYQzFTyGboOtTgKRuԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն առաջիկա ժամերին կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Փարիզյան ակումբը որպես փոխհատուցում կվճարի  շուրջ 40 մլն ֆունտ ստերլինգ: Մնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի պայմանագրային իր անձնական պահանջները:

Հավելենք, որ Լուիսին ցանկանում էին իրենց թիմերում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները:

Թոմաս Մյուլլերը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը

թմ17656Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է, որ իր թիմում խաղա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը:

Հոլանդացի մասնագետը նախկինում «Բավարիայում» աշխատել է Մյուլլերի հետ:

Բայց Մյուլլերը մերժել է  տրանսֆերային առաջարկը:

Արազ Օզբիլիսի «Սպարտակից» տեղափոխվելը չի բացառվում

աօ27142Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի լավագույն 10 խաղացող ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի եվրոպական ուժեղագույն ակումբներ: Այդ խաղացողների թվում է նաև Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»:

Ահա լավագույնների տասնյակը.

Ռասմուս Էլմ, ԲԿՄԱ – տրանսֆերի արժեքը՝ 12 մլն եվրո, տրանսֆերի հավանականությունը՝ 40%

Հալկ, «Զենիթ» – 48 մլն եվրո, 35%

Դոմենիկո Կրիշիտո, «Զենիթ» – 14 մլն եվրո, 60%

Դանի, «Զենիթ» – 14 մլն եվրո, 30%

Լասանա Դիարա, «Լոկոմոտիվ» – 16 մլն եվրո, 35%

Մուբարակ Բուսուֆա, «Լոկոմոտիվ» – 14 մլն եվրո, 30%

Բալաշ Ջուջակ, «Դինամո» – 11 մլն եվրո, 85%

Արազ Օզբիլիս, «Սպարտակ» – 7 մլն եվրո, 35%

Յան Մ Վիլա, «Ռուբին» – 15 մլն, 95%

Ռոման Երյոմենկո, «Ռուբին» – 14 մլն եվրո, 80%

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանին Չիկագոյում լուրջ փորձություն է սպասում

գսGabriel-Sargsyan.hayyer.com_Ինչպես հայտնի է, գրոսմասյտեր Գաբրիել Սարգսյաննն օգնում էր Վարուժան Հակոբյանին, և Սենթ Լուիսում կայացած ԱՄՆ-ի առաջնությունում հայ գրոսմայստերը դարձավ արծաթ մեդալակիր:

Եվ ահա, Սարգսյանին փորձություն է սպասում Չիկագոյում մեկնարկելիք շախմատի միջազգային մրցաշարում: 93 մասնակցից 21-ը կրում է գրոսմայստերի կոչում:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար է:

Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի «Կռիլյա Սովետովը»

ագ831351_w2Ալեքսանդր Գրիգորյանը, որը ներկայումս մարզում է «Լուչ-Էներգիան», հնարավոր է գլխավորի «Կռիլյա Սովետովը»:

Հայ մասնագետի ղեկավարությամբ «Լուչ-Էներգիան»  դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ, հաղթել Ռուսաստանի առաջին լիգայի գավաթային մրցաշարում, իսկ առաջնությունում զբաղեցնել  է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է «Կռիլյա Սովետովին», ապա անցումային խաղում այն զիջել էր «Տորպեդոյին» և դուրս մնաց ՌՊԼ-ից:

Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը

դպ16388Ռուսատանցի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի ութերորդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանին և, վաստակելով 6 միավոր, կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հարությունյանը 5,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր: Հայկը մրցաշարի միակ մասնակիցն է, որը չի կրել ոչ մի պարտություն:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կես միավորով է ետ մնում առաջատարներից

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում  կայացած յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան), Միխայիլ Մչեդլիշվիլուց (Վրաստան) և Օլեգ Կորնեևից (Իսպանիա): Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5 միավոր:

Հայաստանի մարմնամարզիկները պայքարում են մեդալների համար

մարմն41076Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում  Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը պայքարում են մեդալների համար:

Օղակների վարժությունում հայ երկու մարզիկները դուրս են եկել եզրափակիչ։ Թովմասյանը նախնական փուլում զբաղեցրել է 3-րդ, Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Բազմամարտի նախնական փուլի մրցումներում Արթուր Դավթյանը 83,398 միավորով չորրորդն է: Նա նույնպե հանդես է գալու եզրափակչում:

Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում»

2-րդ նյութ 22290 Փաշիկ ԱլավերդյանԼեհաստանի Չեխանովո քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունը կարևոր էր այն առումով, որ մեդալներից բացի, խաղարկվում էին նաև այս տարվա օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրեր: Եթե մեր պատանիները մինչև այդ մեկնարկն արդեն տիրացել էին երկու ուղեգրի, ապա մեր մարզուհիները պետք է փորձեին նրանց հասնել: Ու թեև ծանրորդուհիների մրցաշարում մեդալակիր չունեցանք, ի վերջո, առաջադրանքը կատարվեց: Թե ինչպես, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

– Հայաստանի պատանիները նվաճեցին 2 ոսկե,1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Մերոնք թիմային հաշվարկով, իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին, գրավեցին 2-րդ տեղը: Ընդ որում, նախորդ տարվա ստուգատեսում մերոնք առաջինն էին ճանաչվել: Մարզուհիների առջև խնդիր էր դրվել առնվազն 4-րդ տեղը գրավել: Եվ նրանք 3-րդն էին, ինչն էլ հնարավորություն կտա պատանեկան օլիմպիական խաղերում մրցահարթակ դուրս բերելու երկու մասնակցի: Ավելի վաղ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկրի պատանիները երկու ուղեգիր են ձեռք բերել:

– Արդեն հայտնի՞ է, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին:
– Մասամբ, մարզուհիներից առաջատար է 63 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Եթե անցանկալի որևէ բան չկատարվի, վնասվածքը չխանգարի, նրան կմիանա նաև + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը: Պատանիներից երեք մարզիկ է հավակնում Չինաստան մեկնելու: Պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը հաստատ կմասնակցի խաղերին: Իսկ թե ով նրան կընկերակցի` կորոշի մարզչական խորհուրդը: Արժանավոր մարզիկներ ունենք 69 կգ և 85 կգ քաշային կարգերում: Երեք ծանրորդներն էլ ուսումնամարզական նախապատրաստական հավաքներին մասնաացելու են: Նախորդ պատանեկան օլիմպիական խաղերում ունեցել ենք արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Ծանրքաշային Գոռ Մինասյանը զբաղեցրել է երկրորդ, Սմբատ Մարգարյանը (56 կգ)` երրորդ տեղը:

– Հայաստանի աղջիկների հավաքականը գխավորում էր աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Նա նախկինում սաներ չի աճեցրել, դժվար չէ՞ր միանգամից հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնելը:
– Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում: Կարևորն այն է, որ Նազիկը ցույց տվեց, որ մարզչական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ունի և իր փորձը կարող է հաղորդել աղջիկներին: Ավդալյանի կողքին փորձառու մարզիչներ են աշխատում` Երվանդ Կիրակոսյանը և Արման Ղազարյանը, կօգնի նաև Ավդալյանի անձնական մարզիչը` Արտաշես Ներսիսյանը:

2-րդ նյութ DSC07905– Մեր ծանրորդներին առաջիկայում ի՞նչ փորձություններ են սպասում:
– Նրանք նախապատրատվում են հունիսի 20-29-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականը փոքր կազմով հանդես կգա: 2-3 մասնակից կունենանք, ոչ ավելի: Բանն այն է, որ հանդես են գալու մինչև 20 տարեկանները, իսկ այդ տարիքի մեր մարզիկները զինվորական ծառայություն են անցնում: Ընդ որում, մարզավիճակը պահպանում են միայն նրանք, ովքեր զիվորական վաշտում են և ԲԿՄԱ-ի կազմում են հանդես գալիս: Աշխարհի երիտասարդական առաջնությունում հիմնականում հանդես կգան նրանք, ովքեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում են սովորում: Աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանրորդուհիներ մրցահարթակ չենք հանի: Նրանք կնախապատրաստվեն Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցելուն: Այն վարկանիշային է լինելու 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի համար:

– Խնդիրներ առաջանո՞ւմ են բանակային մարզիկներին ուսումնամարզական հավաքներում ներգրավելու, մրցումների գործուղելու հարցերում:
– Չեմ կարծում, առաջիկայում դա կերևա: Զինծառայությունում գտնվող մեր ծանրորդները համաժամանակ բանակային մարզիկների միջազգային մրցումներ ունեն: Յուրաքանչյուր մարզիկի համար որ մրցումն ավելի կարևոր կլինի, այնտեղ էլ կփորձի կարողությունները: Մեր երիտասարդ հեռանկարային մարզիկներից բանակում են Անդրանիկ Կարապետյանը և Միշա Հարությունյանը: Նրանք նոյեմբերին կարող են օգտակար լինել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականին:

– Հայաստանի ծանրորդները քանի՞ մեդալ են ընթացիկ մրցաշրջանում միջազգային ստուգատեսներում նվաճել:
– 22 մեդալ, որից 7 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե: Պարգևներն ավելի շատ կլինեին, եթե, ինչպես նախորդ տարի, առանձին անցկացվեին պատանիների և աղջիկների 13-15, 16-17 տարեկանների Եվրոպայի առաջնություններ: Իսկ այս տարի միայն մեկական թիմ էինք մրցասպարեզ դուրս բերել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային ստուգատես էր: Փաստորեն,13-15 տարեկանների առաջնությունը չկայացավ: Նպատակն այն էր, որ երկրներն ուժերը նպատակաուղղեին ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը նախպատրաստվելուն, քանի որ այն վարկանիշային էր: Ստեղծված իրավիճակում քիչ ֆինանս ծախսվեց, քանի որ առաջնությունում երկուսի փոխարեն մեկ թիմ ունեինք: Ընդ որում, այն լավն էր: Ի դեպ, եթե կրտսեր տարիքի ներկայացուցիչների առաջնություն ևս անցկացվեր, մեր մարզիկները նույնպես անմասն չէին մնա մեդալներից, քանի որ հեռանկարային ծանրորդներ ունենք:

 

Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրի է արժանացել

20283Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնության  երիտասարդների որակավորման մրցումներում Վիգեն Խաչատրյանը բազմամարտում գրավեց 11-րդ տեղը և արժանացավ Չինաստանում այս տարվա ամռանը կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրի: Այդ պատվին էին արժանանում 1-19-րդ տեղերը գրավողները:

Խաչատրյանը  պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի 13-րդ մարզիկն է:

Վիգենը  օղակների  վրա վարժությունների և հենացատկերի, նաև բազմամարտի մրցաշարի եզրափակչում է: Այնպես որ, նա կարող է մեդալների արժանանալ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն

1016efe47829425ca4acbc2612eb13d1ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն՝ 2014 թվականի մասսայական մարզական միջոցառումներին առնչվող հարցերը Երևան քաղաքի և մարզերի սպորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն անդրադարձավ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում ու ԼՂՀ-ում մասսայական սպորտի զարգացման ու տարածման կարևորությանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվող «Մարզական փառատոն», ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և «ՀՀ Նախագահի մրցանակի համար`Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի ևս իրականացվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Միջոցառումների ծրագրերում արված փոփոխություններից Ե. Դավթյանը հատկանշական համարեց ՀՀ Նախագահի առաջարկությամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաշմանդամներին նույնպես ներգրավելու խնդիրը, որն այս տարի ընդգրկվել է մրցույթի ծրագրում:

 

Բեռնար Շալանդը`Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակիցների և իր մասին

բշ10.04.33Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նորանշանակ  գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում երեկ երեկոյան սկսել է նախապատրաստվել առաջիկա ընկեական հանդիպումներին:

Շվեյցարացի մասնագետը թիմի մարզումից հետո ուշագրավ հայտարություններ է կատարեց, որենք ներկայացնում ենք մարզասերներին.

«Ընկերական խաղերի համար ընտրել են երեք տարբեր մրցակցի: ԱՄԷ հավաքականը հրաշալի չէ, բայց լավ թիմ է: Ալժիրի հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Դա նշանակում է, որ այն ուժեղ է: Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականին, կարծում եմ, որ խաղալու ենք աշխարհի առաջիկա չեմպիոնի հետ: Այստեղ պետք է խաղայինք Իրաքի հավաքականի հետ, բայց նրանք ասացին, որ չեն կարող գալ: Մեր համար առաջիկա հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ցանկանում եմ գործի մեջ տեսնել հավաքականի բոլոր թեկնածուներին: Ընտրել եմ այն խաղացողներին, որոնց վստահում եմ:  Ընդհանուր առմամբ, գոհ եմ մարզումից: Հատկապես Մխիթարյանը լավ տպավորություն  թողեց: Կարծում եմ՝ նրա համար հեշտ կլինի ինձ հետաշխատել: Ինչպես նրա թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինքս էլ խենթ եմ: Շվեյցարիայում ասում են, որ ես շվեյցարացի Կլոպն եմ»:

Նոր առաջարկ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին

մլուչ965063Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի` Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ կկարող է ստանալ:

Այդ առաջարկը նրան  կատարել է ակումբի նախագահ  Ռինատ Ախմեդովը: Լուչեսկուն ներկայումս տարեկան ստանում է 3 մլն եվրո:

Իսկ նոր առաջարկի շարժառիթն այն է,  որ ռումինացի մասնագետին իրենց թիմերի ղեկը ցանկանում են հանձնել մի շարք  թուրքական և իտալական ակումբներ:

Եթե Լուչեսկուն համաձայնի, ապա աշխատանքային նոր պայմանագիրը կկնքվի 3 տարով:

Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

41026Մալթայում կազմակերպված մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել Անգլիայի ընտրանին։

Եզրափակչում անգլիացիների մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով: Հաղթողին որոշող 11 մ-ոցների հարվածարում ավելի դիպուկ էին անգլիացիները՝ 4։1։

Անգլիացիները  Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել նաև 2010-ին։

2013 թվականին Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ռուսաստանի հավաքականը: