Նոր սպասելիքներ ծանրամարտի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Չեխանովո քաղաքի մարզապալատում շարունակվող ծանրամարտի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում այսօր հանդես են գալու  53 կգ  քաշային մարզուհիները և 69 կգ քաշային մարզիկները:
Մեր երկրի ներկայացուցիչներից սպասելիքները մեծ են:
53 կգ քաշային ծանրորդուհիների մրցաշարում հայտավորված է 16-ամյա Հերմինե Հարությունյանը:
69 կգ քաշայինների մրցավեճում կարողությունները կփորձի 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը:
Հավելենք, որ առայժմ Հայաստանի պատվիրակներից երկամարտում աչքի են ընկել երկուսը: 50 կգ Մարզպետ Մինասյանը, դարձել է չեմպիոն,  իսկ  56 կգ քաշային Լևոն Մանուկյանը` բրոնզե մեդալակիր:

Պեպ Գվարդիոլան ընդունել է իր մեղքը

պգ42477Դեռ երկար կխոսվի երեկ Մյունխենում տեղի «Բավարիայի» Մադրիդի «Ռեալից» 0:4 հաշվով կրած պարտության մասին:

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում ունեցած անհաջողությունից հետո, գերմանական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրասվում հրաժարական տալ և հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Չեմ պատրաստվում հեռանալ «Բավարիայից»: Ուղղակի մեր թիմը պետք է նվաճի բոլոր հնարավոր տիտղոսները: Միայն այդ դեպքում ` երկրպագուները գոհ կմնան: Բայց ոչ միշտ է դա հնարավոր: Ինչ խոսք, հիասթափված եմ վերջին խաղից: Ես եմ մեղավոր պարտության համար, քանի որ սխալվեցի տակտիկական որոշ հարցերում, այդուհանդերձ չեմ պատրաստվում հեռանալ «Բավարիայից»»,- ասել է իսպանացի մասնագետը:

Ժոզե Մոուրինյոն բացառել է «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխի մասնակցությունն այսօրվա խաղին

պչPetr-Cech_R_2480417bՄարզսերներն անհամբերությամբ են սպասում Լոնդոնի «Չելսի» և Մադրիդի «Աթլետիկո» թիմերի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի այսօր Անգլիայում կայանալիք պատասխան խաղին:

Ինչպես հայտնիէ, այս թիմերի Մադրիդում կայացած առաջին խաղում (0:0) վնասված էր ստացել  լոնդոնցիների դարպասապահ Պետեր Չեխը: Նա վերսկսել էր մարզումները, և հույս կար, որ կկարողանա դուրս գալ խաղադաշտ: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է դա: Նա, անդրադառնալով «Աթլետիկոյի» հետ կայանալիք պատասխան խաղին  թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասնակցությանն ասել է. «Ակնհայտ է, որ Չեխի առողջական վիճակը հնարավորություն չի տա խաղալ, բայց մյուսները պատրաստ են: Թերի՞ն. իհարկե, մեկնարկային կազմում կլինի: Ազարը ևս պատրաստ է, բայց կլինի մեկնարկային կազմո՞ւմ, թե՞ ոչ, ինքս կորոշեմ»:

 

Ուկրաինացի մասնագետը` «Գանձասարի» մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի առաջնության տեղափախված` 28-րդ տուրի շրջանակում կմրցեն «Ուլիսը» և «Գանձասարը»:

Հակամարտությունն ուշագրավ է, քանի որ առաջնության 3-րդ շրջանի 21-րդ տուրի խաղում «Ուլիսը» Կապանում 2:0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», որից հետո զբաղեցրած պաշտոնն ազատել էր կապանցիների թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

«Գանձասարի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է Ստեփան Բաղդասարյանը: Եվ ահա, հայտնի է դարձել, որ Գանձասարը» գլխավորել է 52-ամյա ուկրաինացի մասնագետ Սերգեյ Պուչկովը, բայց նա այս խաղին հետևելու է տրիբունայից:

Գյումրիում կմրցեն  մեդալների հավակնող տեղի «Շիրակը» և  «Միկան»:  Երևանի «Հրազդան» մարզադաշտում կանցկացվի «Արարատ»-«Փյունիկ» խաղը:

«Բանանցը» սեփական խաղադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին»:

 

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լավատես է

դսsimeone1Այսօր Լոնդոնում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն»: վերջինիս գլխավոր մարզիչ  Դիեգո Սիմեոնեն  լավատես է և վստահ է, որ իր խաղացողները պատվով դուրս կգան փորձությունից: Նա մասնավորապես ասել է. «Հավատում ենք մեր ուժերին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրն արդեն իսկ մեծ իրադարձություն է բոլորիս համար: Այդ պատճառով սաներս պատրաստ են պայքարել: Մենք հասկանում ենք, որ «Չելսիի» հետ մեզ բարդ խաղ է սպասվում: Պետք է ջանք չխնայենք` խաղադաշտում ներդնելուվ մեր առավելագույն հնարավորությունները: Փորձում եմ մտածել յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին: Պարզապես, ցանկանում եմ, որ առաջ շարժվենք, ոչ թե հիանանք մեր նվաճումներով: Աշխատասիրության և մեծ ոգևորության շնորհիվ  կարող ենք լավ խաղ ցուցադրել և դրական արդյունքի հասնել»:

Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0

Արշակ Պետրոսյան. «Օլիմպիադայում լարված պայքար է լինելու…»

Petrosian-14-3Այս օրերին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադային:

«Շախմատային Հայաստանի» թղթակիցը հարցազրույց է ունեցել մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ:

Այն ներկայացնում ենք մարզասերների ուշադրությանը:

– Պարո’ն Պետրոսյան, ի՞նչ տրամադրվածությամբ է այժմ թիմը պատրաստվում օլիմպիադային: Ի՞նչ սպասելիքներ կան:

– Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Թիմը կանի ամեն ինչ լավ հանդես գալու համար, բնականաբար, իր հնարավորությունների սահմաններում: Օլիմպիադայում մոտ վեց-յոթ թիմ կա, որ իրական հնարավորություններ ունեն մեդալ նվաճելու: Այս տարվա հակառակորդները շատ ուժեղ են, եւ պայքարը լարված է լինելու: Այնպես է ստացվում, որ օլիմպիադայի ամեն մի մրցախաղ կարող է որոշիչ լինել:

Թիմային մրցումները կրկնակի ճնշում են գործադրում շախմատիստների վրա, մեծ ուժ են խլում նրանցից, քանի որ ամեն մեկը միայն իր պարտիայի համար չէ պատասխանատու, այլ թիմի ընդհանուր արդյունքի: Մեր հավաքականը կարողանում է դժվար պահը հաղթահարել միասին եւ գնալ առաջ: Ամեն մրցաշար յուրօրինակ է, եւ ես չեմ կարող ասել, թե այս անգամ օլիմպիադան ինչպես կդասավորվի: Օրինակի համար բերեմ նախորդ տարի կայացած Եվրոպայի առաջնությունը, երբ մինչեւ վերջին խաղերը պայքարում էինք առաջին տեղի համար, սակայն ունեցանք երկու ոչ-ոքի, բաժանեցինք երրորդ-չորրորդ տեղերը եւ դարձանք չորրորդը: Համենայն դեպս պետք չէ մոռանալ, որ մենք ըստ գործակցի հետ ենք շատ թիմերից, Ռուսաստանի թիմին վարկանիշներով շատ մեծ տարբերությամբ զիջում ենք, բայց, այնուամենայնիվ, չեմպիոն ենք:

– Այժմ հավաքի ընթացքում ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք պատրաստվում հավաքականով:

– Քանի որ հավաք առաջին անգամ չէ, որ անում ենք, մեր պատրաստության ձեւն ու կոնկրետ մոտեցումն ունենք, եւ քանի որ մինչ այժմ ամեն ինչ նորմալ է եղել, նույն կերպ շարունակում ենք պատրաստվել: Միասին վերլուծում ենք սկզբնախաղեր, վերջնախաղեր, տարբեր դիրքեր, ամեն ինչի վրա էլ շեշտը դնում ենք: Եվ կարեւոր է, որ միասին ենք հավաքվում եւ մտածում, դա բարձրացնում է թիմային ոգին: Բոլորն այստեղ իրար շատ լավ գիտեն: Տղաները նաեւ սպորտով են զբաղվում, քանի որ նրանց լավ առողջական վիճակ է պետք, որպեսզի օգոստոսի այդ երկու շաբաթվա ընթացքում բարձր դիմացկունություն ունենան:

– Տղաների մարզավիճակն ինչպիսի՞ն է:

– Այժմ վաղ է խոսել դրա մասին, քանի որ մարզավիճակը պարզապես նայելով չեն գնահատում, այլ մրցաշարի արդյունքով: Մենք այժմ տեսություն ենք ուսումնասիրում: Այս տարվա ընթացքում բոլորն էլ մրցաշարերի մասնակցել են, եւ դա շատ կարեւոր է օլիմպիադայի համար: Եվ բոլոր տղաներն էլ օլիմպիադայից առաջ մրցաշարերի են մասնակցելու, դա էլ գործնական պատրաստություն կլինի: Հենց այդ մրցաշարերից հետո պարզ կլինի, թե ով ինչ մարզավիճակում է: Կարող եմ օրինակ բերել 2008 թվականի օլիմպիադան, որից առաջ պահեր եղան, երբ տղաներն այդքան էլ լավ մարզավիճակում չէին, սակայն օլիմպիադայից մի քսան օր առաջ մասնակցեցին Եվրոպայի ակումբների թիմային առաջնությանը, որտեղ շատ հաջող հանդես եկան, եւ ես միանգամից հասկացա, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ինչն էլ երեւաց օլիմպիադայի ընթացքում:

– Հնարավո՞ր է խաղատախտակների դասավորությունը փոփոխվի:

– Ամեն ինչ էլ հնարավոր է: Այժմ դեռ շուտ է դա որոշելը, քանի որ մինչեւ վերջին օրը կարող ենք դասավորել խաղատախտակները: Օրինակ` Ռուսաստանի թիմը միշտ էլ վերջին րոպեին է ընտրում դասավորությունը, եւ առհասարակ շատ թիմեր հենց այդպես են վարվում. դա եւս մի առիթ է հակառակորդներին անտեղյակության մեջ պահելու: Տեսնենք, թե մենք ինչպես կդասավորենք` ըստ վարկանիշի՞, թե՞ այլ ձեւով: Դեռ չեմ կարող ասել:

– Ինչպե՞ս է թիմի նոր անդամը` Տիգրան Քոթանջյանը, հարմարվում հավաքականին:

– Քոթանջյանը, ճիշտ է, հավաքականի կազմում եղել է 2010 թվականին` աշխարհի թիմային առաջնությունում, բայց ոչ մի պարտիա չի խաղացել, քանի որ կազմում վեց շախմատիստ կար այն ժամանակ` երկու պահեստայինով: Այդ առումով նա նոր անդամ է մեզ համար: Քոթանջյանը շատ հաջող հանդես եկավ այս տարվա Հայաստանի առաջնությունում, եւ այժմ թիմում է: Տեսնենք` ընթացքում ով ինչպես կխաղա, ում կարիք կլինի փոխարինելու, ըստ այդմ կորոշվի Քոթանջյանի դերը:

– Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է Արոնյանի մարզավիճակը եւ տրամադրվածությունը Խանտի Մանսիյսկից հետո:

– Լավ է: Նա Խանտի Մանսիյսկից հետո Գերմանիայի թիմային առաջնությունում երեք պարտիա խաղաց եւ 2,5 միավոր վաստակեց: Պարզապես մրցաշարեր կան, որոնց դեպքում դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց: Հոգեբանական պահերն են հիմնականում գործում: Ամեն դեպքում պարզ է, որ Լեւոնը իրական հնարավորություն ուներ հաղթելու, բայց դա արդեն էական չէ: Մենք, իհարկե, մեր հույսը չենք կորցնում գալիք տարիների հետ կապված:

– Ե՞րբ է լինելու հաջորդ հավաքը, պարո’ն Պետրոսյան:

– Հավաքը կլինի հենց օլիմպիադայից առաջ: Հուլիսի 30-31-ին արդեն մեկնելու ենք Նորվեգիա, հետեւաբար կարծում եմ, որ հավաքը կանցկացնենք հուլիսի 18-28-ը:

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Ծաղկաձոր-Երեւան

Մադրիդի «Ռեալը» սպասում է մրցակցին

40035Այսօր Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի «Չելսին» և Մադրիդի «Աթլետիկոն» կանցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը։

Հաղթողը եզրափակչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում լոնդոնցիների հաղթանակի հասնելու հնարավորությունները: Բուքեյքերները սահմանել են 2,22 գործակիցը: «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատվել է 3,6 գործակցով: Ոչ-ոքին ունի 3,35 գործակիցը:

Հավելենք, որ մրցակիցների առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Հայկ Գալստյանը երկու տարով աշխատանքային պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» ղեկավարության հետ

հգալստյան1368049245HaykGalstyan-307Երևանի «Միկայի» 16-ամյա հարձակվող Հայկ Գալստյանը երկու տարով աշխատանքային պայմանագիր է կնքել  գերմանական «Հոֆենհայմ» ակումբի ղեկավարության հետ:

Հայ ֆուտբոլիստը շուրջ մեկ ամիս Գերմանիայում է, փորձաշրջան է անցել, մեկ խաղ անցյացրել «Շալկեի» դեմ և դարձել գոլի հեղինակ:

Նա իջևանել է ակումբի մարզաբազայում:

Հավելենք, որ Գալստյանը նախկինում փորձաշրջան էր անցկացրել նաև Մադրիդի «Աթլետիկո» ակումբում:

Ֆուբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի հաղթողը տանը պարտվեց անսպասելի հաշվով

0005eՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, որը կայացավ  Մյունխենում, տեղի «Բավարիան» 0:4 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»: Այդ ստուգատեսի նախորդ տարվա հաղթողը երկու խաղի արդյունքով պարտվեց 0:5 հաշվով: Այս արդյունքն անսպասելի է: «Ռեալը» 12 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Ի դեպ, վերջինս առաջին անգամ հաղթեց «Բավարիային» հյուրընկալվելիս: Մյունխենյան նախորդ 9 խաղերում «Բավարիան» տարել էր 8 հաղթանակ, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ- ոքի:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:4 (առաջին խաղ՝ 0:1)

Սերխիո Ռամոս, 16, 20, Կրիշտիանու Ռոնալդու, 34, 90

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Մարիո Գյոտցե, 72), Թոմաս Մյուլեր (Կլաուդիո Պիզարո, 72), Մարիո Մանջուկիչ (Խավի Մարտինես, 46)։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս (Ռաֆայել Վարան, 75), Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա (Կազեմիրո, 84), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Իսկո, 80)։

Ճկսուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը` Հայաստանի չեմպիոն

սուսերimages«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում այսօր պայքարը շարունակեցին  սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության մասնակիցները:

Մարտուղյակներում զենքերը խաչաձևել էին ճկասուսերակիրները:

Հավասարը չունեցավ երևանցի Մայքլ Հովհաննիսյանը: Արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Միհրան Ղազարյանը,  բրոնզե մեդալները բաժին հասան Նորագավթի սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչներ Արամ Գրիգորյանին և Վահան Առաքելյանին:

Վաղը կմրցեն ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Լևոն Մանուկյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում շարունակվող  ծանրամարտի Եվրոպայի  պատանեկան առաջնության  56 կգ քաշայինների մրցաշարում Լևոն Մանուկյանը երկամարտի 214 (93+121) կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:

Չեմպիոն դարձավ ռումինացի Ստեֆան Մանեան (230կգ): Արծաթե պարգևը բաժին հասավ  լեհ Պյոտր Կուդալշչիկին (221 կգ):

Հայաստանի մյուս պատվիրակը`  Հրայր Հովհաննիսյանը, 204  (94+110)  կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Մարզասերները տեղյակ են, որ երեկ 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը դարձել էր  Եվրոպայի չեմպիոն:

Ծանրամարտի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք երկու մասնակից

ծանրամարտweightlifting-320x213Այսօր Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում  պայքարը կշարունակեն ծանրամարտի պատանիների և աղջիկների  Եվրոպայի առաջնության մասնակիցները:

Պատանիները կարողությունները կփորձեն 56 կգ և 62 կգ, իսկ աղջիկները՝48 կգ քաշային կարգում:

56 կգ քաշայինների պայքարին կմասնակցեն  Հրայր Հովհանիսյանն ու Լևոն Մանուկյանը: Աղջիկների՝ 48 կգ և պատանիների՝ 62 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չի հայտավորել:

Պեպ Գվարդիոլա. «Այժմ պետք է ավելի ուժեղ հարձակվենք, այլ ելք չունենք»

պգ42477Այսօր կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակչի Մադրիիդի «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ, Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է  իր թիմի անելիքի մասին:

Նա մասնավորապես ասել է. ««Ռեալի» հակագրոհները շատ արագ են: Գնդակը կորցնելու դեպքերում` պետք է արագորեն փորձենք փակել առաջացած ազատ տարածությունները և դիրքավորվել` պաշտպանվելու համար: Մրցակցի հակագրոհները կասեցնելու միակ տարբերակը դա է: «Ռեալը» կձգտի պահպանել առաջին խաղում ձեռք բերած նվազագույն առավելությունը, թե ինչ մարտավարությա՞մբ. կպարզվի: Ցանկանում էինք գոլ խփել արտագնա խաղում, րստացվեց: Այժմ պետք է ավելի ուժեղ հարձակվենք, այլ ելք չունենք»:

Կառլո Անչելոտի. «Փորձելու ենք հարձակվել»

կա10008461_Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ, որը կայանալու է Մյունխենի  «Բավարիայի» հետ վերջինս հարկի տակ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի թաքցրել, որ իր թիմին դժվարին փորձություն է սպասում:

Նա մասնավորապես ասել է. «Գիտակցումենք, որ  խաղը շատ բարդ է լինելու: Մրցելու ենք արժանի հակառակորդի հետ, որի նկատմամբ նվազագույն առավելություն ունենք: Հիմար չենք, որ մեզ արդեն եզրափակչի մասնակից համարենք: Չեմ կարծում, որ մարտավարության առումով երկրորդ խաղը տարբերվելու է առաջինից: Անփույթ սկսեցինք առաջին խաղը: Եթե նման ձևով վարվենք նաև այսօր, ապա կարող ենք լուրջ դժվարությունների առջև կանգնել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր ամբողջ ուժերը ներդնի, որպեսզի դուրս գանք եզրափակիչ: Խաղադաշտում կլինեն երկու տարբեր խաղային փիլիսոփայություններ ունեցող թիմեր: Երկուսի կազմերում էլ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Եվ հիասքանչ ֆուտբոլի ականատես դառնալու ակնկալիք կա: Հնարավոր է դուրս գանք եզրափակիչ, նույնիսկ եթե այլևս գոլ չխփենք: Բայց փորձելու ենք հարձակվել: Շատ գոլեր ենք խփել Չեմպիոնների լիգայի մրցաշարում, նաև Իսպանիայի առաջնությունում, և Ցանկանում եմ, որ այդ միտումը շարունակվի»:

Ինչպես կարող է «Բավարիան» շրջանցել «Ռեալին»

լմ22742Մյունխենի «Բավարիային» դժվարին փորձություն է սպասում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Նրանք այսօր տանը հյուրընկալելու են Մադրիդի «Ռեալին»: Գերմանական ակումբի և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը փորձել է ներկայացնել, թե որը կարող է լինել «Բավարիայի» հաջողության հասնելու բանալին:

« Թիմի մարզիչ Գվարդիոլայի փոխարեն ես կփորձեի մրցակցին զրկել հակագրոհների հնարավորոթւյունից: Արագություն զարգացրած Գարեթ Բեյլին և Կրիշտիանու Ռոնալդուին գերազանցել գրեթե հնարավոր չէ: Այդ  պատճառով «Բավարիան» պետք է փորձի իսպանացիներին զրկել ազատ տարածություններից: Դա շրջադարձային նշանակություն կունենա»,- ասել է Մատթեուսը:

Մյունխենի «Բավարիա» – Մադրիդի «Ռեալ» մրցամարտում ավելի բարձր են դասվում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

39983Այսօր Մյունխենի «Ալյանս արենա»  մարզադաշտում  կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, կմրցեն Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը» ։

Առաջին խաղում մադրիդցիներն առավելության էին հասել 1:0 հաշվով:

Գրավախաղերի կազմակերպիչները պատասխան հանդիպումում ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները «Բավարիայի»  հաղթանակի համար սահմանել են 1,74 իսկ հյուրերի հաղթանակի՝ 4,75 գործակից։ Ոչ ոքին գնահատվում է 4 գործակցով։

 

Արթուր Աբրահամը ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի

աա արթուր աբրահամ31457WBO վարկածով գերերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հայտարարել է, որ ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի:

Նա պարզաբանել է, որ  դեռ ներուժ ունի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ մրցամարտեր անցկացնելու համար:

«Ցանկանում եմ ռևանշ-մրցամարտեր անցկացնել այն բռնցքամարտիկների հետ, որոնց պարտվել եմ, մասնավորոպես` Անդրե Ուորդի: Առայժմ կենտրոնացած եմ մայիսի 3-ին Սյեկլոցայի հետ կայանալիք մրցամարտի վրա»,- ասել է 34-ամյա հայ բռնցքամարտիկը:

Աբրահամը Սյեկլոցայի հետ հանդիպում է անցկացնելու Բեռլինի «Վելոդրոմ» մարզապալատի ռինգում:

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդները

կռCristiano-Ronaldo-Real-Madrid Պայքարը սուր է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար: Դրան տիրելու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեն երկու աստղեր:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցում է անգլիական «Լիվերպուլի» խաղացող Լուիս Սուարեսի հետ: Նրանք 30-ական գոլի հեղիանակ են դարձել և ունեն 60-ական միավոր:

Պատվավոր ավարին տիրանալու Ռոնալդուի հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ «Ռեալը» առաջիկայում 4 հանդիպում է անցկացնելու բարձրագույն խմբում, մինչդեռ Սուարեսն ընդամենը 2 խաղում կարող է ավելացնել միավորների իր պաշարը:

Ահա թե ովքեր են 5 հավակնորդները` 1. Լուիս Սուարես («Լիվերպուլ»)` 30 գոլ (60 միավոր), 2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)` 30 (60), 3. Դիեգո Կոստա («Աթլետիկո»)` 27 (54), 4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)` 27 (54), 5. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)` 25 (50):

Լուի վան Գալը գտնում է, որ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա Գերմանիայի հավաքակականը

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Մոտենում է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Դժվար է գուշակել, թե որ թիմը կդառնա չեմպիոն:

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթողի հավակնորդ է համարում Գերմանիայի հավաքականին:

«Հոլանդիայի հավաքականը կփորձի դուրս գալ շատ բարդ խմբից: Ցանկալի է, որ կարողանանք խուսափենլ 1/8 եզրափակչումում Բրազիլիայի ընտրանիի հետ հանդիպելուց: առաջնությունում կհաղթի Գերմանիայի հավաքականը: Չնայած պետք է նշեմ, որ ավելի վաղ եվրոպացիներին չի հաջողվել չեմպիոն դառնալ Ամերիկայում»,- ասել է վան Գալը:

Հայ ֆուտբոլիստների թիմն այլևս չի կարող պայքարել մեդալների համար

ՅուՄԱՕ34100Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Կրասնոդարի «Կուբանին»:

Հյուրերի թիմից երկու գոլի հեղինակ դարձավ բուլղարացի Իվելին Պոպովը: Մեր ֆուտբոլիստները սպարտակցիների թիմի մեկնարկային կազմում էին: 61-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեց:

«Սպարտակը» 44 միավորով 5-րդ տեղում է: «Կուբանը» 35 միավորով 9-րդն է: Այս անհաջւողությունից հետո «Սպարտակը» այլևս չի կարող պայքարել մեդալների համար:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կուբան»՝ 0:2

Իվելին Պոպով, 67, 86