Հայաստանի սեղանի թենիսիստուհիները Եվրոպայի ուսանողական մարզական երկրորդ խաղերի ծրագրով մրցումներում երկու պրտություն են կրել

սթtabletenis-1Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկած Եվրոպայի ուսանողական մարզական երկրորդ խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցաշարին մասնակցում է մարզուհիների 16 և մարզիկների 20 թիմ:

Դրանք տեղաբաշխվել են տարբեր խմբերում:

Հայաստանը ներկայացնող Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզուհիների հավաքականը C խմբում է, որում ընդգրվել են նաև գերմանական Հանովեր, ֆրանսիական Պոիտիերս քաղաքների համալսարանների, Կազանի տնտեսագիտության կառավարման և իրավունքի ինստիտուտի թիմերը:

Մերոնք 1:3 հաշվով զիջեցին Հանովերի, 0:3 հաշով` Կազանի թիմերին:

Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ՝ Պոիտիերս- Կազան՝ 0:3, Հանովեր–Պոիտիերս՝ 3:0:

Մեր մարզուհիները կմրցեն նույնպես երկու պարտություն կրած Պոիտերսի համալսարանի թիմի հետ: Ուժերը կչափեն նաև միայն հաղթանակներ տարած Կազանի և Հանովերի թիմերը:

ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել համաեվրոպական ուսանողական խաղերի 1/8 եզրափակիչ

​ՀՊՏՀ ֆուտբոլի թիմըԱյսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում 8։1 հաշվով հաղթանակ տարավ ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի նկատմամբ։ Այսպիսով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Վաղը պարզ կլինի, թե հաջորդ խաղում ով է լինելու հայաստանյան թիմի մրցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ մեր տղաները ոչ-ոքի էին խաղացել Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։

Նշենք, որ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։

Առաջիկայում սեղանի թենիս մարզաձևում սպասվում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող աղջիկների հավաքականի մրցելույթները։

 

 

 

 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

 

Եվգենյա Դոլուխանովան հավակնում է մրցանակային տեղի

եվգդ135523469715Ֆրանսիայի Ավիոն քաղաքում  անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 11 հազար եվրո է, ֆրանսահայ մի խումբ շախմատիստների հետ միասին ուժերն է չափում նաև 2009-ի կանանց Ուկրաինայի չեմպիոնուհի Եվգենյա Դոլուխանովան: Նա 5 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Միանձնյա առաջատարը 5 միավոր վաստակած ֆրանսիացի Մաքսիմ Լագարդեն է, որից կես միավորով ետ է մնում գերմանացի միջազգային վարպետ Միխայել Հաուբը: Դոլուխանովան  3-26-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Ֆրանսահայ շախմատիստներից լավագույն արդյունք ունի 3,5 միավորով առայժմ 27-57-րդ տեղերը բաժանողների խմբում գտնվող Սաֆար Հարությունյանը:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 27-ին:

Հայաստանի վոլեյբոլիստները Վոլեյգրադում են

վոլեյբոլ26990Այս օրերին լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը Ռուսաստանի Անապա քաղաքի Վոլեյգրադ մարզաբազայում է:

Հուլիսի 22-ից լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքական թիմերը Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են սկսել: Պարապմունքները կշարունակվեն մինչև հուլիսի 29-ը: Նախտեսված է, որ թիմերը կանցկացնեն նաև ընկերական հանդիպումներ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նախապատրաստվում են օլիմպիադային

շախմատ445-chess-fed1-271x271Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի ու Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Աղվերանում նախապատրաստվում են Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվելիք Շախմատի համաշխարհային օլիմպիադային:

 

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը

նետաձիգներԷջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի բազայում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը` Գոհար Շահնազարյանը:
1/24 եզրափակչում նա  0:6 հաշվով զիջեց իսպանացի Ալիսյա Մարինին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներն ու մարզուհիները դարձան հանդիսական:
Սա խայտառակություն է: Բանն այն է, որ խոստումներ էին տրվել, որ մերոնք կուրախացնեն մարզասերներին, իսկ Հայաստանի կառավարությունը մեծ փողեր էր հատկացրել մի ստուգատեսի կազմակերպման համար, որում  մերոնց արդյունքները միայն տխրեցնում են: Մրցատեղին էլ մարզասերների աչքից հեռու է:Անհասկանալի է, թե առաջնությունն ում համար է …

Սամուել Սևյանը շախմատի Կանադայի առաջնությունում հետապնդում է առաջատարներին

սսSevian-14Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացվող շախմատի Կանադայի բաց առաջնության  մասնակիցների թվում է 2012-ի մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը:

Կայացած 5 տուրից հետո  ԱՄՆ-ը ներկայացնող պատանի հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր: Նա հետապնդում է առաջատարներին:

Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են` Հոլանդիայի պատվիրակներ, գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովը, Ռոբին Վան Կամպենն և Կանադան ներկայացնող գրոսմայստեր Անտոն Կովալյովը:

Կանադայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 26-ին:

Արզումանյանի և Պիզելիի «Ակտեբեն» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման 3-րդ փուլւմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտեբեն», կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Վերջինս երկու խաղի արդյունով պայքարից դուրս է թողել «Ստրյոմսգոդսետին» (Նորվեգիա)`2:0 (1:0)

Ներկայացնենք նաև որակավորման երրորդ փուլի մյուս զույգերին:

Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-ին և օգոստոսի 5-ին:

«Լեգիա»(Լեհաստան) –  «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Մարիբոր» (Սլովենիա)» – «Մակքաբի» Թել Ավիվ (Իսրայել)

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՈԵԼ (Կիպրոս)

«Սպարտա» (Չեխիա) – «Մալմյո» (Շվեդիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Դեբրեցեն» (Հունգարիա) – ԲԱՏԵ (Բելառուս)

«Սլովան» (Սլովակիա) –  «Շերիֆ» (Մոլդովա)

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա)

 

Էջմիածնում հայտնի դարձան նետաձգության Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրները

13364 նետաձգությունԷջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում շարունակվող նետաձգության Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում անցկացվեցին  օլիմպիական, նաև ոչ օլիմպիական մրցաձևերի մեկնարկները:

Օլիմպիական մրցաձևում հանդես եկան եկան տղամարդկանց 31 եև կանանց 19 թիմեր: Տղամարդկանց թիմային փայքարում բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի, կանանց պայքարում՝ Լեհաստանի ընտրանին: Տղամարդկանց և կանանց եզրափակիչներում կհանդիպեն Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Ոչ օլիմպիական մրցաձևում կարողությունները փորձեցին  տղամարդկանց 14, կանանց՝ 9 թիմեր:

Տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալակիր դարձան Իտալիայի, կանանց պայքարում` Թուրքիայի  ներկայացուցիչները:

Տղամարդկանց եզրափակիչում կմրցեն Հոլանդիայի և  Թուրքիայի ,  կանանց եզրափակիչում` Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հավաքականները:

Թիմայի նմրցաձևերի եզրափակիչները կանցկացվեն հուլիսի 25-ին:

Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Գոհար Շահնազարյանը, որը  հանդես կգա 1/24 եզրափակչում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում

չլ9257Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտոբեն», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում սեփական հարկի տակ  3:0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոսը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Մրցակիցների  առաջին հանդիպումն ավարտվել էր «Ակտոբեի» հաղթանակով` 1:0 հաշվով:

Այսպիսով, ղազախական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ և կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) – «Ստրյոմսգոդսետ» (Նորվեգիա)  զույգի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ՉԼ, որակավորման երկրորդ փուլ,

պատասխան հանդիպում

«Ակտոբե» (Ղազախստան) – «Դինամո» (Վրաստան)՝ 3:0 (Առաջին խաղ՝ 1։0)

Ալեքսեյ Անտոնով, 75, Իվան Զենկովիչ, 82, Աբատ Աիմբետով, 90+4

Մոսկվայի «Սպարտակը» մարզվում է առանց հայ ֆուտբոլիստների

յումաօ40154Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, այսօր Տարասովկայի մարզաբազայում հերթական մարզումն է անցկացրել:

Թիմի կազմում բացակայել են հայ ֆուտբոլիստները:

Մովսիսյանը շարունակում է պարապել անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը, ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, կբացակայի մինչև տարեվերջ:

17-ամյա հայ ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի շվեյցարական «Բազելում»

221503961406100147Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը, որը հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, մեկնել է Բազել՝ տեղի «Բազել» թիմում փորձաշրջան անցնելու։

17-ամյա խաղացողի փորձաշրջանը կշարունակվի մեկ ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս 2 այլ ակումբներում՝ «Լոզանում» և «Ցյուրիխում»։

Նեյմարը մարզումները կվերսկսի օգոստոսի սկզբին

նեյմար55999Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողՆեյմարը մարզումները կվերսկսի օգոստոսի սկզբին:

Մարզասերները տեղյակ են, որ 23-ամյա ֆուտբոլիստը գոտկատեղի ողի ելուստի կոտրվածք էր ստացել, երբ Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում նրա թիմը՝ Բրազիլիայի ընտրանին, մրցում էր Կոլումբիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ, իտալական «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի կոպիտ խաղի պատճառով, Նեյմարն առողջական խնդիրներ ուներ և  բաց թողեց աշխարհի առաջնության վերջնամասը:

 

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանի փայլուն հաջողությունը Դորտմունդում

տն280px-Nalbandian,Tigran_2010_DortmundԳրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում շրջանային կարգով անցկացված Հելմուտ Կոլի շախմատի  հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:

Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուլիսը» նախատեսում են ստուգողական խաղ անցկացնել

19141ֆուտբոլՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուլիսը» նախատեսում են ստուգողական խաղ անցկացնել:

Այն կկայանա  հուլիսի 27-ին Գյումրիի քաղաքային մարզադածտում: Մեկնարկը՝ ժամը 17:00-ին:

Հավելենք, որ Հայաստանի հերթական առաջնությունը կսկսվի օգոստոսի 2-ին:

Երևանում կանցկացվի սամբոյի Նելսոն Ստեփանյանի հուշամրցաշարը

ns2222Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան օգոստոսի 1-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարն, որին մասնակցելու են Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք մարզերի պատանի սամբիստներ: Այս մասին հայտնում են սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Պատվիրակությունները Երևան կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում (հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69) կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին: Մրցաշարի մասնակիցները հուշամրցաշարի ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: Պատվիրակությունների մեկնումը օգոստոսի 4-ին:

Արտակ Դաշյանը մակեդոնական «Վարդարի» կազմում իր առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը

ադartak_dashyanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի և կիսապաշտպան Արտակ Դաշյանի թիմը` Սկոպեյի «Վարդարը», նախապատրաստվում է Մակեդոնիայի առաջնությանը: Այն Սամբոտելում ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Սարանսկի «Մորդովիայի» հետ:  Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայ ֆուտբոլսիտները «Վարդարի» մեկնարկային կազմում էին և առանց փոխարինման մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Մինչ խաղի վերջին րոպեները մակեդոնական ակումբը 1:2 հաշվով զիջում էր մրցակցին:

«Վարդարին» պարտությունից փրկեց Դաշյանը, որը դարձավ գոլի հեղինակ: Արտակը  մակեդոնական թիմի կազմում առաջին  գնդակը խփեց մրցակցի դարպասը:

«Վարդարը» հուլիսի 24-ին ուժերը չափելու է իսրայելական Պետախ Տիկվայի «Մակքաբիի» հետ:

Հենրիխ Մխիթրյանը Դորտմունդի «Բորուսիային» փրկեց խայտառակությունից

հմ1010-500x360Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Այն ստուգողական հանդիպում անցկացրեց Գերմանիայի առաջնության երրորդ խմբում հանդես եկող «Օսնաբրյուկի» հետ:

Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը պարտվում էր 0:1 հաշվով: Հանգստից հետո փոխարինման դուրս եկած Մխիթարյանը 65-րդ րոպեին դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը և իր թիմին փրկեց պարտությունից:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:

 

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում` տանտերերը` Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով չեն ուրախացնում

13364 նետաձգությունԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբի մարզաբազայում անցկացվում է նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը: Հայաստանի կառավարությունը մեծ փողեր է տրամադրել այս ստուգատեսը կազմակերպելու համար, սակայն պարզվում է, որ այդ ամենն անիմաստ է, քանի որ մեր երկրի ներկայցուցիչները ոչնչով ուրախացնել չեն կարող:

Տղամարդկանց մրցաշարում Վասիլ Շահնազարյանը,  զիջելով Բելառուսի պատվիրակ Պավել Դալիդովիչին, դուրս մնաց պայքարից: Գևորգ Հազարումյանը պարտվեց իտալացի Միչել Ֆրանգիլիին, Դավիթ Խաչատրյանը` ֆրանսիացի Թոմաս Կոենին:

Նունե Վասիլյանին և Հայկուհի Մարգարյանին նույնպես հաջողությունն ուղեկից չէր և նրանք էլ, պարտվելով նախնական փուլում, դադարեցրին մրցելույթները:

Մերոնցից միայն Գոհար Շահնազարյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը: Նա առավելության հասավ իռլանդուհի Սինիդ Կուբերտի նկատմամբ և 1/24 եզրափակիչում կմրցի իսպանուհի Ալիսիա Մարինի հետ:

Այսօր կանցկացվեն թիմային մրցումներ, իսկ հուլիսի 24-ին պայքարը կվերսկսեն անհատական մրցումների մասնակիցները:

Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլը

3612_bԾաղկաձորի մարզաբազայում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլը: Փուլային մրցումներում հաղթող ճանաչված 144 ընտանիքները՝ Հայաստանի 10 մարզերից, Երևանից և Արցախից, պայքարելու են 4 տարիքային խմբերում:

Մրցույթը կազմակերպվում է 11-րդ անգամ, որի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ հանդես են գալու հաշվանդամ մարզիկներ  ունեցող 17 ընտանիք: Նշենք, որ այս տարի ավագ տարիքային 2 խմբերում 6 մարզաձևերին ավելացել է ևս մեկը՝ օդամղիչ հրացանով հրաձգությունը: