Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Քառորդ եզրափակչում հռոմեական ակումբը հունվարի 22-ին կմրցի Թուրինի «Յուվենթուսի» հետ:
Տեխնիկական արդյունքներ
«Ռոմա» – «Սամպդորիա»` 1:0
Թորոսիդիս (6)
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման աղյուսակները:
Ազատ ոճի ըմբիշների ցանկում, 66 կգ քաշայիններից առաջինը 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 24-ամյա Դավիթ Սաֆարյանն է:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 5-րդն է: Հայաստանի ներկայացուցիչ, 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 10-րդն է:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի առաջնության, Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 22-ամյա Արթուր Ալեքսանյանը 96 կգ քաշայինների աղյուսակում 2-րդ հորիզոնականում է: 26-ամյա Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում հանգրվանել է 3-րդ հորիզոնականում: Oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 29-ամյա Ռոման Ամոյանը (55 կգ) 4-րդն է: 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը 12-րդն է: Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) 14-րդն է:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի մարզի Ռուսաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը»: Ընդհանրապես, նրան այդ թիմը գլխավորելու առաջարկ չի էլ արվել, բանակցություններ էլ չեն վարվել:
Իսկ «Ռուբինի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի Ռինատ Բիլյալետդինովը:
Ինչ վերաբերում է Մինասյանի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է:
Հունվարի 12-21-ը Երևանում կանցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց 74-րդ առաջնությունը: Ուժերը կչափեն տասը գրոսմայստերներ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը:
Հաղթողն իրավունք կստանա համալրել Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 1-14-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մեր երկրի հավաքականը ներկայանալու է այդ ստուգատեսի եռակի չեմպիոնի տիտղոսով:
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 4:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
Լիոնել Մեսին փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին և դարձավ երկու գոլի հեղինակ: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 17-ին։
Տեխնիկական արդյունքներ
«Բարսելոնա» – «Խետաֆե»՝ 4:0
Ֆաբրեգաս 9, 63, 11 մ, Մեսի 89, 90)
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը։
Մյունխենի «Բավարիան», որը 2013-ին հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Գերմանիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ապա հաջորդում են` Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան»։
Այս օրերին խոսակցությունները շատ են, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» կարող է տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ: Եվ ահա, հայ ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակեյբը պարզաբանել է, որ «Սպարտակի» ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից:
Նա չի հերքել, որ առաջարկներ կան, սակայն նշել է, որ Մովսիսյանը «Սպարտակի» առանցքային խաղացող է և նրանից բաժանվելու ցանկություն չկա:
Այդուհանդերձ, գործակալը չի բացառել, որ տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում փոփոխություններ կատարվեն:
Անգլիական «Մանչեսթեր յունայթեդը» ազգային առաջնությունում կայացած 20 տուրից հետո 34 միավորով 7-րդ տեղում է: Թիմը 22 տարվա ընթացքում առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել։
Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո կտրուկ քայլերի դիմել: Նա հրաժարվելու է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:
50-ամյա շոտլանդացի մասնագետը հույսեր չի կապում անգլիացի Ռիո Ֆերդինանդի, Նեմանյա Վիդիչի, Պատրիս Էվրայի, Խավյեր Էրնանդեսի, Նանիի, Ալեքս Բյուտների, դարպասապահ Անդերս Լինդեգորի հետ։
Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 17 երկրների 72 շախմատիստներ, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ 25-ամյա Տաթև Աբրահամյանը և 13-ամյա Սամուել Սևյանը, 9 հնարավորից վաստակելով 5,5-ական միավոր, հայտնվեցին 11-22-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Աբրահամյանը լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորման:
6,5-ական միավորով 1-6-րդ տեղերը բաժանեցին 6 շախմատիստներ: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույնը ճանաչվեց Կանադայի ներկայացուցիչ Անտոն Կովոլյովը:
Հունվարի 13-ին Ցյուրիխում հայտնի կդառնա աշխարհի 2013-ի լավագույն ֆուտբոլիստի անունը, կկատարվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:
Պարգևին հավակնում են Լիոնել Մեսիին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» Մադրիդ) և Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»):
Սկզբում Ռոնալդուն հրաժարվել էր ներկա գտնվել, սակայն ներքին կարգով հայտնել են, որ հենց նա է ստանալու պարգևը: Դրանից հետո պորտուգալացին փոխել է որոշումը:
Երբ Մեսիին հարցրել են, թե նա գալու է, նա այսպիսի պատասխան է տվել.
«Երբեք չեմ հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ համար միշտ հաճելի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Կարևոր չէ` ես կճանաչվե՞մ լավագույնը, թե՞ ոչ»:
Չորեքշաբթի օրը Շվեդիան և Կարմիր խաչը հայտարարել են, որ նոյեմբերին Սիրիայում առևանգված երկու լրագրողները ազատ են արձակվել:
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից հաստատել են լրագրողների ազատ արձակվելու լուրը և հայտնել, որ Շվեդիայի դիվանագետները Բեյրութում նրանց աջակցություն են ցուցաբերում:
Երկու լրագրողներին առևանգել էին նոյեմբեր ամսին Սիրիայից դուրս գալու ճանապարհին:
Շվեդիայի իշխանությունները չեն հայտնել, թե ով է նրանց առևանգել կամ ինչպես են նրանց ազատ արձակել: Ազգային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Շվեդիայի ոստիկանությունը սերտորեն համագործակցել է այլ իշխանությունների հետ նրանց ապահով ազատելու համար:
Նրանց առողջական վիճակի մասին ոչինչ չեն հայտնել:
Լրագրողների շահերի պաշտպան խմբերը հայտնում են, որ Սիրիան վերջին երկու տարվա ընթացքում դարձել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը լրագրողների համար, որտեղ առևանգումները մեծ սպառնալիք են դարձել:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի «Ռոստով» տեղափոխվելու հարցն անորոշ է:
Ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ «Փյունիկի» ներկայացուցչի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել:
Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստը «Ռոստովի» խաղացողների հետ ուսումնամարզական հավաքի է մեկնելու Դուբայ: Շիկունովը պարզաբանել է, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում էլ կհստակցվի Հարոյանի կարիքը թիմն ունի՞, թե՞ ոչ:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամենայն, հավանականությամբ, կտեղափոխվի գերմանական «Վոլֆսբուրգ»: Վերջինինս որպես փոխհատուցում հայ ֆուտբոլիստի ներկայիս թիմին` Մոսկվայի «Սպարտակին», կվճարի 7,5 միլիոն եվրո:
Հանրածանոթ ֆուտբոլիստ Ռաուլը ներկայումս հանդես է գալիս Կատարի «Ալլ Սադդա» թիմի կազմում:
Հարձակվողը հնարվոր է վերադառնա իր նախկին ակումբ` Մադրիդի «Ռեալ»: Վերջինիս մարզազգեստը նա կրել է տարիներ շարունակ` 1994-2010-ին: Այդ ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 550 խաղի և դարձել 228 գոլի հեղինակ: Ռաուլը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող և վեց անգամ հռչակվել Իսպանիայի չեպիոն: Բայց այժմ նա կունենա այլ կարգավիճակ` կկատարի մարզչի պարտականություն:
Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերդառնալու առաջարկով դիմել է Ռաուլին, բայց վերջինս Կատարում իր թիմակիցների հետ միասին ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Հարձակվողը խոստացել է մտածել, հայտնելով, որ վերջնական վճիռ կկայացնի ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո:
Մարզասերներին արդենտեղյակ ենք պահել, որ Լևոն Հայրապետյանն առաջին պարպմունքն է անցկացրել Թուրքաիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ակտոբեի» կազմում:
Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված 8 տուրից հետո 25-ամյա Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) վաստակել է 5,5 միավոր և 4-13-րդ տեղերը բաժանողների խմբում է: 6-ական միավորով առջևում են` Անտոն Կովալյովը (Կանադա), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Բարտլոմեյ Մաչեան (Լեհաստան):
Պատանիների աշխարհի չեմպիոն, 13-ամյա Սամուել Սևյանը 5 միավորով 14-19-րդ տեղերը բաժանողների խմբում է: Տիգրան Իշխանովը հավաքել է 4, Հայկ Մանվելյանը` 3,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 17 երկրների 72 շախմատիստներ:
Առաջին տեղը զբաղեցնողը որպես պարգև կստանա 3 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրը կհարստանա 1500, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ 1000 դոլարով:
Ղազախստանի «Ակտոբե» ֆուտբոլի ակումբը ներկայումս Թուրքիայի Անթալիա քաղաքում է: Ղազախստանի չեմպիոն թիմի կազմում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, լեհական «Վիձևի» նախկին խաղացող, 24-ամյա Լևոն Հայրապետյանը:
Դեկտեմբերին նա խզել էր պայմանագիրը լեհական ակումբի ղեկավարության հետ:
Հավելենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: