Ֆուտզալի Հայաստանի կանանց 2014-ի ձմեռային մրցաշարը մոտենում է ավարտին

ֆուտզալ 19Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014 թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այն անցկացվում է մեկ շրջանով` յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումներն անցկացվում են Երևանի բժշկական Համալսարանի մարզադահլիճում:

Կայացած 6 մրցափուլերում գրանցվել են հետևյալ արդյունքները ՝

1-ին մրցափուլ

«ԱՖԴ-աղջիկներ»-«Քանաքեռ-84» ՝ 18:0

«Սիս-Կիլիկիա» – «Տաթև-110»՝ 5:1

«Քաղցրաշեն»-«Երևան – Գ.Մ.»՝ 2:9

2-րդ մրցափուլ

«Տաթև-110»-«Քաղցրաշեն»՝ 3:7

«Քանաքեռ-84»- «Սիս-Կիլիկիա»՝ 3:12

«Երևան – Լ.Հ.» – «ԱՖԴ-աղջիկներ»՝ 6:4

3-րդ մրցափուլ

«Սիս-Կիլիկիա»-«Երևան-Լ.Հ»՝ 1:8

«Քաղցրաշեն»-«Քանաքեռ-84»՝ 4:1

«Երևան-Գ.Մ.»- «Տաթև-110»՝ 6:0

4-րդ մրցափուլ  

«Քանաքեռ-84»-«Երևան-Գ.Մ»՝ 4:13

«Երևան-Լ.Հ.»- «Քաղցրաշեն»՝ 10:3

«ԱՖԴ-աղջիկներ»-«Սիս-Կիլիկիա»՝ 9:3

5-րդ մրցափուլ

«Քաղցրաշեն»-«ԱՖԴ-աղջիկներ»՝ 2:10

«Երևան-Գ.Մ.»- «Երևան-Լ.Հ.»՝ 5:6

«Տաթև-110»-«Քանաքեռ-84»՝ 5:2

6-րդ մրցափուլ

«Երևան-Լ.Հ.»- «Տաթև-110»՝ 12:0

«ԱՖԴ-աղջիկներ»-«Երևան-Գ.Մ»՝ 3:12

«Սիս-Կիլիկիա»-«Քաղցրաշեն»՝ 5:5

Անկախ

Ոչ-ոքի` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուների խաղում

19141ֆուտբոլԱյսօր Կրասնոդարում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտից առաջ ուժերը չափեցին այդ թիմերը երկրպագուները:

Կրասնոդարի համալսարանի մարզադաշտում կայացած հանդիպումում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

Անկախ

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները ևս անգործ չեն մնա

ֆուտբոլ27560Մարտի 5-ը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ընկերական հանդիպումների օր: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականը Կրասնոդարում մրցելու Ռուսաստանի թիմի հետ:

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի մրցակիցները ևս անգործ չեն մնա:

Սերբիայի հավաքականն արտագնա խաղ կանցկացնի Իռլանդիայի ընտրանու հետ: Դանիացիներն էլ մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Անգլիայի հավաքականի հետ:

Իսկ ահա, Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալի Կամերունի,  իսկ Ալբանիայի հավաքականը` Մալթայի ներկայացուցիչներին:

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները

ռհsport-rusastan-hajastan3-470x265Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կմրցի Ռուսաստանի թիմի հետ։ Հանդիպումից առաջ, որը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները:

Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1,43 , իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը` 5,5 գործակցով։ Ոչ- ոքին ունի 5 գործակիցը։

Անկախ

Նիկիտա Սիմոնյան. «Հայաստանն ինձ մոտ է, բայց թող հաղթի Ռուսաստանը»

նս57972_345pxՌուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից առաջ պատասխանելով Sport-express.ru-ի թղթակցի հարցերին, հայտնել է, որ կցանկանա գեղեցիկ ֆուտբոլ դիտել և Հայաստանը թեև իրեն մոտ է, բայց թող հաղթի Ռուսաստանի ընտրանին:

«Հավաքականի յուրաքանչյուր հանդիպում շատ սկզբունքային է: Կապելոյի համար կարևոր խնդիր է ստուգել ֆուտբոլիստների մարզավիճակը, իսկ ես պարզապես ցանկանում եմ գեղեցիկ խաղ տեսնել: Հայաստանը ինձ մոտ է, բայց թող հաղթի մեր՝ Ռուսաստանի, հավաքականը»,-ասել է  նա:

Սիմոնյանը, որը, կնոջ վատառողջ լինելու պատճառով չի ժամանել Կրասնոդար, խաղը դիտելու է հեռուստատեսությամբ: Հայաստանի հավաքականի մասին ասել է. «Իրոք, հետաքրքիր թիմ է, այն առաջադիմում է, ցուցադրում է վառ կոմբինացիոն ֆուտբոլ: Կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր չեն վախենում շրջացնել մրցակիցների: Առաջին հերթին նկատի ունեմ Հենրիխ Մխիթարյանին: Նրա հայրը 80-ականներին խաղացել է իմ գլխավորած «Արարատում», ցավոք,  շատ շուտ հեռացավ մեզանից: Հենրիխն ինչ-որ տեղ նման է հորը, սակայն ավելի ուժեղ է: Հայաստանի ներկայիս հավաքականը և «Արարատ-73»-ը ընդհանրություններ ունեն: Արարատցիները տաքարյուն, հարավցի տղաներ էին: Այժմյան ֆուտբոլիստները նույնպես աչքի են ընկնում լավ տեխնիկայով, գնդակը վերահսկելու կարողությամբ, թեթևաշարժ են: Դրանք բնությունից ժառանգած հատկանիշներ են: Այլ հարց է, թե Հայաստանի հավաքականն ինչպես կխաղա նոր մարզիչի գլխավորությամբ: Դա ցույց կտա ժամանակը: Ինչ խոսք, հաճելի է, որ Մովսիսյանն ու Օզբիլիսը խաղում են «Սպարտակում», բայց Ռոման Բերեզովսկին էլ հիացնում է, թեև նա դինամոյական է (ծիծաղում է): Ինչ վերաբերում է Արազին ու Յուրային, ապա վաղուց էին ասում, որ «Սպարտակի» փայլի համար անպայման պետք է հայ ֆուտբոլիստ լինի: Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Կկրկնվեմ, բայց շատ բան կախված է լինելու նոր մարզիչից»:

Անկախ

 

Հարցական է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը Ռուսաստան-Հայաստան խաղին

ՅուՄԱՕ34100Հայաստանի ֆուտբոլի հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարտի 5-ին Կրասնոդարում վերջին անգամ մեր ընտրանին խաղադաշտ դուրս կբերի:

Կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպման շեմին նա, հանդիպելով լրագրողներին, հայտնել է, որ մեր երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին կարծիք չի կարող հայտնել, քանի որ նրա աշխատանքին ծանոթ չէ: Մինասյանը նաև պարզաբանել է, որ Կազանի «Ռուբինի» ղեկավարությունն իր նկատմամբ հետաքրքրություն ունեցել է, սակայն բանակցություններ չեն վարել, իսկ այժմ բանակցում են, որ ռուսական մեկ այլ ակումբ ինքը մարզի:

Նշվել է, որ Հայաստանի հավաքականի նախապատրաստությունը նորմալ է ընթացել, Յուրա Մովսիսյանը և թիմի մյուս խաղացողներն իրենց լավ են զգում, խնդիրներ չկան: Միայն հարցական է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը:

Անկախ

«Աթլետիկոն» կշարունակի գովազդել Ադրբեջանը

աթլ-2-0449ad3caaՄարզասերները տեղյակ են, որ Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում որպեսզի սպորտի միջոցով հեղինակություն ստանա:

Սահմանակից երկրի ներկայացուցիչները ստանձնել են նաև Իսպանիայի ճանաչված ֆուտբոլային ակումբներից մեկի` Մադրիդի «Աթլետիկոյի», հովանավորությունը: Եվ ահա,  կողմերը  երկարաձգել են համագործակցության պայմանագիրը: Այն կավարտվի 2015-ին:

«Աթլետիկո» ակումբի  նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել է, որ դա փոխշահավետ և հեղափոխական հովանավորություն է, և Ադրբեջանը գովազդվում է ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ  ակումբի մարզաշապիկի վրա 2012-ից գրված է` «Ադրբեջան` կրակի երկիր»:

աթլ-1-139386086679

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` Կրասնոդարում անելիքի և Ռուսաստանի հավաքականի հետ խաղի մասին

ՅուՄ Yura Movsisyan-2Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վստահ է, որ մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտի ժամանակ մարզադաշտի տրիբունաներում հայկական դրոշներն ավելի շատ կլինեն, քան` ռուսականները: Այդ մասին նա ասել է Sovsport.ru-ի թղթակցին:

Մովսիսյանը չի թաքցրել, որ Կրասնոդարն իր համար հարազատ քաղաք է, քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում և խաղացել է տեղի թիմում: Նա նշել է, որ եթե ազատ ժամանակ ունենա, անպայման ընկերներին կհանդիպի, հայկական ռեստորան կայցելի, որպեսզի խորաված ճաշակի:Վերջերս Սոչիում կայացած օլիմպիական խաղերին անդրադառնալով, Մովսիսյանը նշել է, որ բացումն իրեն դուր է եկել, իսկ ստուգատեսի ընթացքին հետևելու համար այնքան էլ ժամանակ չի ունեցել: Իսկ թե որ թիմին է նա երկրպագել ԱՄՆ-Ռուսաստան տափօղակով հոկեյի մրցամարտի ժամանակ, Յուրան ասել է. «Ոչ մեկին, պարզապես, լավ խաղ եմ փորձել դիտել»:

Հայ ֆուտբոլիստը նաև ընդգծել է, թե ինչու է կարևոր Հայաստանի հավաքականի համար հաղթանակը Ռուսաստանի թիմի հետ առաջիկայում կայանալիք խաղում. «Այն վերջինն է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար։ Երկար ժամանակ խաղացել ենք նրա ղեկավարությամբ, հարգել նրան։ Հաղթելով Ռուսաստանի հավաքականին՝ կցուցադրենք, թե ինչքան ենք շնորհակալ այդ մարդուն։ Մինասյանը հիանալի մարզիչ է, լավ ընկեր բոլոր խաղացողների համար։ Մրցակիցների դարպասը գնդակներ խփելը պարտականությունս է, այդ պատճառով կաշխատեմ  դա անել  Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Գնդակներ խփել կարողանում եմ, բայց գուշակություններ` ոչ»։

Անկախ

 

Ֆաբիո Կապելոն` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

ֆկFabio_Capello_3Մարտի 5-ին Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտը։

Եվ ահա, խաղից առաջ, լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ահա թե ինչ է ասել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն, որն այդ երկրի թիմին դուրս է բերել աշխարհի առաջնության եզրափակիչ. «Որպես մրցակից ընտրել ենք Հայաստանի հավաքականին, քանի որ այն ուժեղ թիմ է, լավ է դրսևորել իրեն աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը հարձակման գծի հիանալի ֆուտբոլիստներ ունի։ Փորձել ենք ընտրել մրցակցի, որն իր խաղաոճով նման է 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեր մրցակիցներին»։

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ռուսաստան

ֆուտբոլoKM9i4gQ33Pflqz9SqrVVAmrChԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը, չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Կրասնոդարից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում:

Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Անկախ

Բրազիլիային 100 օր է մնացել Աշխարհի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար

աշխարհի գավաթԲրազիլիայի ժամանակը սպառվում է:

Երեքշաբթի օրը Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչներին կմնա 100 օր նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնելու համար՝ չնայած 12 հյուրընկալող քաղաքների ստադիոններում և ենթակառուցվածքներում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ազգային թիմերը նախապատրաստական վերջին էտապում են, իսկ Բրազիլիայի կառավարությունը փորձում է վստահեցնել, որ երկիրը պատրաստ կլինի 32 ազգային հավաքականների մասնակցությամբ մրցումներին, որը կմեկնարկի հունիսի 12-ին:

Երկրի չորս ստադիոններում շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Պարզ չէ նաև արդյո՞ք հյուրընկալող քաղաքները կկարողանան բավարարել ՖԻՖԱ-ի պահանջները՝ կապված բացօթյա էկրաններ տեղադրելու վայրերի հետ:

 Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

ֆուտբոլԱյսօր,  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Այսօր, ժամը 18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

Վաղը, մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար:

Մարտի 4-ին, ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստատեսությամբ ժամը 18:00-ին:

Անկախ

 

Ռուսաստանի թիմի հետ խաղին մասնակցելու համար Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները

ֆուտբոլի հավաքականՄարզասերները տեղյակ են, որ մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի թիմի հետ։

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ։

Հայաստանի հավաքականի կազմը.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Գանձասար)

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան), Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Հակոբյան ( «Շիրակ»), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գևորգ Ղազարյան («Մետալուրգ», Ուկրաինա), Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան), Արազ Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Դաշյան («Ալ Մուհարաք», Բահրեյն), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Աղվան Պապիկյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Նոյշտրելից», Գերմանիա)

Հավելենք, որ Ռուսաստանի հետ ընկերական խաղին Հայաստանի հավաքականը  կնախապատրաստի ոչ թե նորոնծանակ մարզիչ Բեռնար Շալանդը, այլ` ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը։

Անկախ

Հրատապ հարց. ի՞նչ կարող է անել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

ֆուտբոլ2016-ին Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում I խմբում հայտնված Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի ներկայացուցիչները:

Ընտրական խմբերում թիմերը տեղաբաշխվեցին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կատարված վիճակահանությամբ:

Ցավոք, մեր երկրի ընտրանին դեռևս գլխավոր մարզիչ չունի, որը կարող էր ըստ էության տեսակետ հայտնել, թե որոշակի ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ, ինչ կարող է անել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Իսկ եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար պետք է պայքարել խմբերում առաջին երկու տեղերից մեկը զբաղեցնելու համար: 9 ընտրական խմբերից մեկ ուղեգիր կստանա նաև 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն արդյունքն ունեցող ընտրանին: 3-րդը ճանաչված մյուս 8 թիմերը 4 զույգ կկազմեն և միմյանց հետ անցումային խաղեր կանցկացնեն: Կազմակերպիչ երկրի` Ֆրանսիայի հավաքականը զերծ է ուղեգրի համար պայքարելու հոգսից և կդառնա եզրափակիչ մրցաշարի 24-րդ մասնակիցը:
Ընդ որում, Հայաստանի հավաքականն իր վարկանիշով ներկայումս առաջ է միայն Ալբանիայի թիմից, որը 55-րդ տեղում է: Մերոնք 30-րդն են: Պորտուգալացիները 4-րդ, դանիացիները` 20-րդ, սերբերը 29-րդ հորիզոնականներում են:
Ահա թե մյուս խմբերում ինչպես են տեղաբաշխվել տարբեր երկրների հավաքականները.
A խումբ` Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան
B խումբ` Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա
C խումբ` Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ
D խումբ` Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
E խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո
F խումբ` Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ
G խումբ` Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեռնոգորիա, Մոլդովա, Լիխտենշտեյն
H խումբ` Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա:

Հայաստանի հավաքականի խաղերի օրացույցը

2014

Դանիա – Հայաստան (սեպտեմբերի 7)
Հայաստան – Սերբիա (հոկտեմբերի 11)
Հայաստան – Ֆրանսիա (հոկտեմբերի 14, ընկերական)
Պորտուգալիա – Հայաստան (նոյեմբերի 14)

2015

Ալբանիա – Հայաստան (մարտի 29)
Հայաստան – Պորտուգալիա (հունիսի 13)
Սերբիա – Հայաստան (սեպտեմբերի 4)
Հայաստան – Դանիա (սեպտեմբերի 7)
Ֆրանսիա – Հայաստան (հոկտեմբերի 8, ընկերական)
Հայաստան – Ալբանիա (հոկտեմբերի 11):

 

 

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման, նաև գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ։

Մխիթարյանը դորտմունդցիների թիմի մեկնարկային կազմում էր: Նա գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Ռոբերտ Լևոնդովսկիին, նաև ինքը դարձավ գոլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 6-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը: Խաղավերջին նա փոխարինվեց:

«Բորուսիան», վաստակելով 45 միավոր,  շրջանցեց երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերին», որը 0:1 հաշվով պարտվեց «Մայնցին» և 43 միավորով երրորդ տեղում է։

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Նյուրնբերգ»՝ 3։0  

Գոլերը`Մատս Հումելս, 52, Ռոբերտ Լևանդովսկի, 64, Հենրիխ Մխիթարյան, 83

Անկախ

Առաջատարը պարտությամբ սկսեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ շրջանը

ֆուտբոլՏևական ընդմիջումից հետո վերսկսվեց  Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
15-րդ տուրում առաջատարը` վստահորեն մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի «Արարատը» պարտվեց: Իսկ ահա, անհաջող հանդես եկող «Փյունիկը» հաղթեց «Միկային»:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Արարատ» 2:1 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Վալտեր Պողոսյան, 52, Ուչա Գոգոլաձե, 81 (երկուսն էլ`«Բանանց»)-Անդրեյ Պերեպլյոտկին, 44 («Արարատ»)

 

«Փյունիկ»-«Միկա» 4:0 (2:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Սարգիս Բալոյան, 1, Կամո Հովհաննիսյան, 20, Վարդան Բակալյան, 85, Կարեն Եսայան, 89

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին կմրցի Ալժիրի հավաքականի հետ

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Ալժիրի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ժնևի «Ստադ դը Ժնև» մարզադաշտում՝ մայիսի 31-ին:

Մանրամասներ`Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jԻնչիպես հայտնել ենք, Հայաստսնաի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալանդը: ՀՖՖ-ն ներկայացրել է նրա մասին մանրամասներ:

ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ

 

Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Տիրապետում է ֆրանսերեն (մայրենի լեզու), գերմաներեն և անգլերեն լեզուներին:

Խաղային կարիերան

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:

Մարզչական կարիերան

Խաղացող–մարզիչ

1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող:

Գլխավոր մարզիչ

1982-1985 թթ. – «Լե լոկլ» – դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել երկրորդ դիվիզիոն:

1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:

1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի ¼ եզրափակիչ:

1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:

1994-1995 թթ. աշխատել է «Սերվեթ» ակումբում:

1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը:

1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիա մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականները:

2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը:

2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը:

Եվրոպայի 2004 և Աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը:

2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»:

2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ:

2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը:

2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը:

2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը:

Մարզչական որակավորումը

ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ

Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլիեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնի (Ինտեր), Զդենեկ Զեմանը (Լացիո), Բոբի Ռոբսոնը (Պորտո), Կառլոս Բյանկին (Վելես Սարսֆիլդ), Լուի Վան Գաալը (Այաքս), Ալբերտո Ձակերոնի (Ուդինեզե),Կառլո Անչելոտին (ՊՍԺ):

Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ ներկա է գտնվել Աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թթ առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկություններին:

Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները:

Անկախ

Յուրա Մովսիսյանը` հաղթական գոլի հեղինակ

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Ռուսական ակումբը Իսպանիայում ոուսումնամարզական հավաք է անցկացնում: Այն ստուգողական խաղում ուժերն է չափել նորվեգական «Ստրյոմգոդսետի» հետ և առավելության հասել 3:2 հաշվով:

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Յուրա Մովսիսյանը 70-րդ րոպեին հաղթական գնդակն է խփել մրցակցի դարպասը: Հայ ֆուտբոլիստը 68-րդ րոպեին չի կարողացե լհստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը:

86-րդ րոպեին Մովսիսյանը վիճել է  Ժունիորի հետ: Մրցակիցն կոպիտ խաղ էր ցուցադրել: Մրցավարը երկու խաղացողներին էլ հեռացրել է:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Ստրյոմգոդսետ»՝ 3:2

Բարիոս, 12, 42, Մովսիսյան, 70 – Ստորֆլոր, 28, Վիկհեյմ, 43

Անկախ

Վերջապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ ունեցավ, սակայն մտահոգությունը չպակասեց

բշ Bernard_ChallandesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: 62-ամյա մասնագետը մեր ընտրանին մարտի 5-ին խաղադաշտ դուրս կբերի Ռուսաստանի հավաքականի հետ Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ:

Նա նախկինում խաղացել է շվեյցարական ոչ ուժեղ թիմերում:

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին և մարզել է շվեյցարական ակումբներ: 2001-2007 թվականներին Շալանդը գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, 2007-ից մարզել է «Ցյուրիխը»,  2009-ին թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: Իսկ 2011-ին «Սիոնը» մարզչի օգնությանբ դարձել է այդ երկրի գավաթակիր: Շալանդը հետո գլխավորել է «Թուն», «Յանգ Բոյզ» ակումբները: Նախկինում նա մարզել է նաև «Սերվեթը»:

Անկեղծ ասած, սպասելիքներն այլ էին: Ակնկալվում էր, որ Հայաստանի ազգային ընտրանին կգլխավորի այնպիսի մասնագետ, որը հավաքականների հետ  աշխատելու փորձ կունենա:

Անկախ