«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում առավելության հասավ ուզբեկական «Ալմալիկի» նկատմամբ

փյունիկ32878Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում 3:1 հաշվով հաղթեց  ուզբեկական «Ալմալիկին»:

«Փյունիկի» խաղացողներից գնդակները խփեցին Վիուլեն Այվազյանը, Վասպուրակ Մինասյանը և Վարդան Բակալյանը:

«Փյունիկը» փետրվարի 23-ին կմրցի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:

Անկախ

«Բանանցը» հաղթեց չինական թիմին

ֆուտբոլ2Երևանի «Բանանցը» Թուրքիայի Անթալիա քաղաքում  ստուգողական հանդիպում անցկացրեց չինական «Գուանչժոու» թիմի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:

«Բանանց» ակումբից գոլերի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանը և Կիրան Նավբուեզեն:

«Բանանցը» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 19-ին:

Անկախ

Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը՝ մարտի 5-ին՝ ժամը 18:00-ին

ՀՌ-1 exJAt2S0zGooxwwwwZ3eObW7jZՄարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: ՀՖՖ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ հանդիպումը կսկսվի  ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը կլինի 5-րդն երկու երկրների հավաքականների միջև:

1999 թ. Ռուսաստանի հավաքականը հաղթել էր 3:0 և 2:0 հաշիվներով, իսկ 2011 թ. Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, մինչդեռ, Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել էին ռուսաստանցիները:

Անկախ

Ալեքսանդր Գրիգորյանի թիմը եզրափակչում կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ

19141ֆուտբոլՌուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի «Լուչ-Էներգիան» 1:1 հաշվով ացվարտեց Սարանսկի «Մորդովիայի» հետ հանդիպումը:

Գրիգորյանի թիմը, որի կազմում է խաղում 25-ամյա Ռուսլան Կորյանը, զբաղեցրեց առաջին տեղը և եզրափակչում կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ:

Անկախ

Մխիթարյանին փոխարինած ֆուտբոլիստն անմիջապես դարձավ գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում հյուրընկալել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Բորուսիան» հաղթեց խոշոր`4:0 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին: Նա թեև նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը` իր թիմին փրկեց մրցակցի պաշտպանը, սակայն գոլային փոխանցում կատարեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Ի դեպ, Հենրիխին փոխարինած Յոյիչն իր նորամուտը տպավորիչ նշեց «Բորուսիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստից հետո խաղադաշտ դուրս գալուց վայրկյաններ անց` նա դարձավ գոլի հեղինակ:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա»՝- «Այնտրախտ»՝ 4:0

Գնդակները խփեցին՝ Օբամեյանգը, 10, 20, Լևանդովսկին, 47 (11 մ), Յոյիչը, 68

Անկախ

 

 

Ֆուտբոլում թիմ գտնելը բարդ է

ֆուտբոլՓետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում կկայանա 2016-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի մրցաշարերի վիճակահանությունը, սակայն դեռևս հապաղում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցում: Դա շահավետ է, քանի որ, եթե աշխատող չկա, ապա կարելի է փող խնայել: Փաստն այն է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչ չկա, ուրեմն ազգային ընտրանի լինել չի կարող: Թերևս սպասում են, թե մերոնք ինչ խմբում կհայտնվեն, որպեսզի ըստ այդ էլ որոշվի` արժե՞ բարձրակարգ, հետևաբար բարձր վարձատրվող մարզչի հրավիրել, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետագա ճակատագրին, ապա շարունակ խոսվում էր, որ նա կարող է աշխատանքի անցնել ռուսական, ղազախական որևէ ակումբում, սակայն նա այդպես էլ որոշակի ոչ մի գործարքի շուրջ անգամ չբանակցեց:
Մի շարք երկրներում վերսկսվել են ֆուտբոլային առաջնությունները, մյուսներում էլ առաջիկայում են սկսելու, և օրեցօր սահմանափակվում է մեր երկրի հավաքականի թեկնածու մի շարք ֆուտբոլիստների` նոր թիմ գտնելու հնարավորությունը: Ովքեր որոնումների մեջ են, պետք է շտապեն, հակառակ պարագայում կարող են անգործ մնալ, պարապուրդի մատնվել:
Հեշտ չէ նաև բարձրակարգ թիմերում հայտնվածների ճակատագիրը:
Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում երկու գնդակ խփեց Բրեմենի «Վերդերի» դարպասը: Նրա թիմը հաղթեց 5:1 հաշվով, Մխիթարյանն էլ վերջ դրեց իր գոլ խփելու տևական «երաշտին» և ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ ստիպեց մրցակիցներին իրենց դարպասը գնդակ ընդունելուց հետո խաղը վերսկսել կենտրոնից: Այդուհանդերձ, նա պետք է փորձի դրսևորել իրեն: Գերմանացիները հաշվենկատ են և շատ են խոսակցությունները, որ թանկ գնով ձեռք բերած Մխիթարյանն իր խաղով դեռևս հեռու է սպասումներն արդարացնելուց:
Փոխարենը շատ գոհ են Մոսկվայի սպարտակցիներն Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղից: Ընդ որում, վերջինիս ցանկանում են իրենց թիմերում տեսնել անգլիական մի շարք ակումբների ղեկավարներ: Յուրան էլ չի թաքցնում, որ ձեռնտու առաջարկների դեպքում կարող է նաև այդ ուղղությամբ մտածել:
Լևոն Հայրապետյանը, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղի ժամանակ ստացած վնասվածքն ապաքինելուց հետո երկար ժամանակ է` չի կարողանում հունի մեջ մտնել, դասավորել իր մարզական գործունությունը, փորձում էր հաստատվել Գերմանիայի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, անգամ ոչ ուժեղ ֆուտբոլի առաջնություններ ունեցող երկրների թիմերում (ղազախական «Իրտիշ», «Ակտոբե»), ստուգողական շատ խաղերի է մասնակցել, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Ցավալին այն է, որ չեխական «Պրիբրամի» կազմում անցկացրած խաղի ընթացքում նա նոր վնասվածք է ստացել:
Գևորգ Ղազարյանն էլ երկար դեգերելուց հետո վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգ»:
Իսկ Արթուր Սարկիսովը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմից դուրս մնալուց հետո ճարահատյալ վերադարձել և մարզվում է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» խաղընկերների հետ:

Իսկ ահա Մարկոս Պիզելին գոհ է, որ ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»: Հայաստանի հավաքականի մարզազգեստը կրող բրազիլացի ֆուտբոլիստը ֆինանսական առումով ձեռնտու աշխատանքային պայմանագիր է կնքել: «Կրասնոդարում» նա քիչ էր հանդիպումների մասնակցում, թերևս այժմ ավելի շատ մարզադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա և խաղային փորձի պակաս չի զգա:

«Գանձասարի» երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին

ֆուտբոլ27560Թուրքիայի Անթալիա քաղաքում ուումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» ստուգողական խաղում մրցեց Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0:

Ի դեպ, «Գանձասարի» ֆուտբոլիստները երկրորդ խաղն է, որ չեն կարողանում գնդակ խփել  մրցակցի դարպասը: Կապանցիները նախորդ հանդիպումը  ոչ- ոքի էին ավարտել  ռուսական «Վիտյազի» հետ՝ 0:0:

Հավելենք, որ առաջին խաղում մեր թիմը 1:4 հաշվով պարտվել էր Սամարայի «Կռիլյա սովետովին»:

Անկախ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզահագուստով կմրցի մերոնց հետ

ռուսֆ44621Մարտի 5-ին Կրասնոդարում ընկերական հանդիպում են անցկացնելու Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները:

Մեր երկրի ընտրանին մարզիչ չունի, այնպես որ որևէ նախապատրաստության, այլ բանի մասին խոսելն անիմաստ է: Ռուսաստանի ներկայացուցիչներն այդ առումով կարելի է նախանձել:

Ի դեպ, կայացել է Ռուսաստանի հավաքականի մարզահագուստի շնորհանդեսը: Այն թողարկում է «Ադիդաս» ֆիրման:

Այդ մարզահագուստն էլ Ֆաբիո Կապելլոյի գլխավորած թիմի խաղացողները կկրեն մեր երկրի ընտանիի հետ մրցամարտում:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը` ռեկորդային տեղում է

հհ221341111381998468Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին հայտնվել է իր համար ռեկորդային տեղում: Այն առաջադիմել է 8 աստիճանով և 30-րդ տեղում է:

Մեր սահմանակից Թուրքիան 42-րդն է`703 միավոր:

Առաջատար եռյակն անփոփոխ է մնացել: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջինն է: Ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի  հավաքականը նախկինում լավագույնը զբաղեցրել է 34-րդ տեղը:

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Իսպանիա – 1506 միավոր

2. Գերմանիա – 1314

3. Արգենտինա – 1255

4. Պորտուգալիա – 1219

5. Կոլումբիա – 1211

6. Շվեյցարիա – 1159

7. Ուրուգվայ – 1157

8. Իտալիա – 1135

9. Բրազիլիա – 1125

10. Հոլանդիա – 1122

18. Ուկրաինա – 917

22. Ռուսաստան – 862

30. ՀԱՅԱՍՏԱՆ – 771

57. Ուզբեկստան – 569

82. Բելառուս – 423

91. Էստոնիա – 373

93. Ադրբեջան – 372

102. Լիտվա – 326

103. Վրաստան – 325

107. Մոլդովա – 305

110. Տաջիկստան – 285

111. Լատվիա – 282

128. Ղազախստան – 214

129. Թուրքմենստան – 203

148. Ղրղզստան – 155

Անկախ

 

 

 

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»

բռBarcelona_vs_Real_Madrid_14Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղրկության եզրափակչում կմրցեն Կատալոնիայի «Բարսելոնան»  և Մադրիդի «Ռեալը»:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը 1։1 հաշվով ավարտեց Սոսյեդադի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 2:0 հաշվով։

Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակչում շրջանցել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

Տեխնիկական արդյունքներ

Սոսյեդադի «Ռեալ» – «Բարսելոնա»՝ 1։1

Անտուան Գրիզման, 87 – Լիոնել Մեսի, 27

Մոսկվայո՞ւմ, թե՞ Երևանում ավելի շուտ կտեղադրվի Նիկիտա Սիմոնյանի արձանը

նս31731Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ղեկավարությունը որոշել է նոր, 42 հազար նստատեղ ունեցող մարզադաշտում, որի բացումը կայանալու է 2014-ի հուլիսի 23-ին, տեղադրել թիմի լեգենդար ֆուտբոլիստների`Ստարոստին եղբայրների, Իգոր Նետոյի արձանները: Նախատեսված է տեղադրել նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի արձանը:

Հավելենք, որ նախատեսվում է Երևանի  «Հրազդան» մարզադաշտում տեղադրել լեգենդար, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր Երևանի «Արարատի» խաղացողների և մարզիչների արձանախումբը, նաև լինելու է Նիկիտա Սիմոնյանի կիսանդրին: Բայց գործը տեղից առաջ չի շարժվում:

Անկախ

«Փյունիկը» պարտվեց ստուգողական խաղում

փյունիկ32878Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնմող Երևանի «Փյունիկի»  ֆուտբոլիտները ստուգողական խաղում 1:2 հաշվով պարտվել են Բուլղարիայի Բ խմբի առաջնությունում  հանդես եկող «Բանսկոյին»:

Խաղի երկորդ հաշիվը բացել է Վիուլեն Այվազյանը, սակայն բուլղարացիներին հաջողվել է երկու գնդակ խփել մեր թիմի դարպասը:

Փետրվարի 17-ին «Փյունիկը» ստուգողական 2-րդ խաղում ուժերը չափելու է Ուզբեկստանի բարձագույն խմբի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Օլմալիքի» հետ: Իսկ փետրվարի 22-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ուկրաինայի 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 2-րդ  տեղում գտնվող «Ալեքսանդիան»:

Անկախ

Հայ ֆուտբոլիստները` «Վոլգայի» կազմում

ասArtur-SarkisovԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ստուգողական խաղ է անցկացրել  չեխական «Սլովացկոյի» հետ և պարտվել 2:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն առաջին խաղակեսում 11 մ-ոց տուգանային հարված է վաստակել: 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Արթուր Մինոսյանն էլ 20 րոպե անց  դարձել է գոլի հեղինակ:

Անկախ

Երևանի «Բանանաց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

ֆուտբոլ27560Երևանի «Բանանցի» ֆուտբոլային ակումբն  ուսումնամարզական հավաքի ուղևորվեց Անթալիա քաղաք:

Թիմի պարապմունքները Թուրքիայում կշարունակվեն  երկու շաբաթ: Նախատեսվաշ են նաև ստուգողական հանդիպումներ:

«Բանանացի» կազմում են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արթուր Թորոյան

Պապին Թևոսյան

Սուրեն Ալոյան

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան

Գագիկ Դաղբաշյան

Արտաշես Առաքելյան

Արամ Շահնազարյան

Հակոբ Հակոբյան

Արմեն Մանուչարյան

Գագիկ Մաղաքյան

Ֆոֆանա Մամադու Սեկու

Կիսապաշտպաններ

Ռումյան Հովսեփյան

Արամ Լոռեցյան

Անդրանիկ Քոչարյան

Վալտեր Պողոսյան

Ուչա Գոգոլաձե

Վահագն Այվազյան

Կարեն Հարությունյան,

Հովհաննես Իլանգյոզյան

Էմիլ Եղիազարյան,

Պետրոս Ավետիսյան

Գարեգին Մաշումյան

Հարձակվողներ

Գևորգ Կարապետյան

Սեմյոն Մուրադյան

Լյուդվիգ Բերբերյան

Անկախ

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում

ռբ5169Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն», Իսպանիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Ռուսական ակումբը ստուգողական հանդիպումում ուժերն է չափել հունգարական «Վիդեոտոնի» հետ: Կողմերի դարպասները մնացել են անառիկ` 0:0:

Բերեզովսկին խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբին:

Փետրվարի 12-ին «Դինամոն» կմրցի Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ:

Անկախ

Մխիթարյանի «Վերդերի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը ճանաչվել է լավագույնը

հմ36261Մարզասերնրը տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության շրջանակում «Վերդերի» հետ անցկացրած արտագնա խաղում դուբլի հեղինակ էր դարձել:

Եվ ահա, Bundesliga.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլերը։

Մխիթարյանի «Վերդերի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը ճանաչվել է լավագույնը։

Անկախ

 

Գևորգ Ղազարյանը մասնակցել է չեխական «Սլավիայի» հետ խաղին

գղGevorg_GhazaryanԴոնեցկի «Մետալուրգը», որի կազմն է համալրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Ուկրաինական ակումբը մրցել է չեխական «Սլավիայի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով:

Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել «Մետալուրգի» մեկնարկային կազմում:

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանը` երկու գնդակ խփեց «Վերդերի» դարպասը

հմ1010-500x360Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:

Մխիթարյանն իր թիմի  մեկնարկային կազմում էր և երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:

25-ամյա հայ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ դարձավ դուբլի հեղինակ: Իսկ ընդհանուր հաշվով նա 5 գոլի հեղինակ է  դարձել:

Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր և 4 միավորով ետ է մնում  երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերից»: Առաջատարը` Մյունխենի «Բավարաիան», վաստակել է 56 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Վերդեր» – Դորտմունդի «Բորուսիա»՝ 1:5

Գնդակները խփեցին` Ռոբերտ Լևանդովսկին, 26, 85, Հենրիխ Մխիթարյանը, 41, 62, Մանուել Ֆրիդրիխը, 47

Անկախ

Ավտովթարից զոհվել է “Շախտյորի” բրազիլացի ֆուտբոլիստ Մայկոնը

imgpreviewԴոնեցկի “Շախտյորի” բրազիլացի հարձակվող Մայկոնը զոհվել է փետրվարի 7-ի` լույս 8-ի գիշերը, ավտովթարից: Մանրամասներ առայժմ չեն հայտնվում:

Ընթացիկ սեզոնում 25-ամյա խաղացողը “Իլյիչևցե”-ում էր : Ուկրաինայի առաջանությունում նա 10 խաղի է մասնակցել ու 3 գնդակի հեղինակ դարձել:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասված է ստացել

լհ18060Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի ձախորդ օրերը շարունակվում են: Նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի, փորձաշրջան է անցնում տարբեր թիմերում, բայց բանը աշխատանքային պայմանագիր կնքելուն չի հասնում:

Հայրապետյանն այժմ փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում: Թիմն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Զեստաֆոնիի» հետ և պարտվել է 0:1 հաշվով:

Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել «Պրիբրամի» մեկնարկային կազմում, սակայն, ոտքի վնասվածքի պատճառով, 5-րդ րոպեին փոխարինվել է:

24-ամյա ֆուտբոլիստը ձգել է մկանը: Միայն բժշկական հետազոտությունը կարող է բացահայտել, թե վնասվածքն ինչքանով է լուրջ և ինքան ժամանակ կպահանջվի այն ապաքինելու համար:

Անկախ