Պատանի նշանառուների մրցավեճը

դd3149f1863023b2e17f7cc3b4117a42fԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման:

Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք <<Պատանեկան օլիմպիական խաղերից>> և սեպտեմբերին կայանալիք <<Աշխարհի  առաջնությունից>> առաջ:

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը բավականին լավ արդյունքներ են ցույց տվել, ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի և աշխարհի առաջնության համար:

Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում  400 հնարավորի խոցել է 376 միավոր:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և ֆուտբոլային տարին խորհրդանշող գնդակ-հուշանվերներով՝ լեգենդար հրաձիգների ստորագրությամբ (Գագիկ Զոհրաբյան, Սեյրան Նիկողոսյան, Գագիկ Մելոյան և այլն):

Պարգևատրվել են նաև հաղթող հրաձիգների մարզիչները:

Հայաստանի ակրոբատները 11-րդ տեղում են

սպորտի նախարարություն indexՖրանսիայի  Լևալուա քաղաքում հունիսի 29-ին մեկնարկած սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը, որն ընթանում է տարբեր տարիքային խմբերի միջև, մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջնությունը դեռ կշարունակվի մինչև հուլիսի 12-ը, սակայն մեր մարզիկներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները և վերադարձել հայրենիք:

Հուլիսի 7-ին՝ երիտասարդների ելույթներում, ՀՀ հավաքական թիմի անդամներ, Գյումրիի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը և Արմեն Սիմոնյանը (խառը զույգեր, անձնական մարզիչ՝ Արմինե Հովսեփյան) մասնակից 33 երկրների շարքում գրավել են 11-րդ տեղը:

 

Միխայիլ Շումախերի համազգեստը աճուրդի է հանվել 25,000 դոլարով

 

Սպասվում Միխայիլ Շումահերէ, որ Ֆորմուլա մեկի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մրցավազքային համազգեստը այս ամսվա վերջին կազմակերպվելիք աճուրդում կվաճառվի 25,000 դոլարով:

Կարմիր և սպիտակ Ֆերարիի համազգեստը մրցարշավի լեգենդը կրել է 2006թ-ին Բրիտանիայի գրան պրիի ժամանակ:

 

 

 

 

 

Համազգեստի վրա պատկերված են հովանավորների նշանները, իսկ օձիքի հետևի կողմում Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նշանը:

Շումախեր

Շումախերը 2006թ-ի մրցարշավի ժամանակ զբաղեցրել է երրորդ տեղը, Կիմի Ռայկոնենից և Ֆերնանդո Ալոնսոյից հետո:

Աճուրդը տեղի կունենա հուլիսի 31-ին, որտեղ նաև կվաճառվի Ճապոնիայի գրան պրիի ժամանակ Ալոնսոյի կրած համազգեստը:

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին

DSC03809ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և անցկացումը:

Դեսպանը, շնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ջերմ ողջույններն ու հույս հայտնել, որ ապագայում 2 երկրների սպորտի պատասխանատուների փոխադարձ այցելությունների կազմակերպումն առավել կսերտացնեն համագործակցությունը նշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտությունը, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության խորացմանը:

 

Հեծանվավազքի մրցույթ՝ նվիրված ՀՀ սահմանադրության օրվան

 

29654ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ սահմանադրության օրվա առթիվ կազմակերպված հեծանվավազքի մրցույթին՝ Մաշտոցի պողոտա – Ամիրյանփողոց – ՀանրապետությանՀրապարակ երթուղով: կարողություններն էին փորձում չորս տասնյակ հեծանվորդ` գործարարներ, օտարերկրյա դիվանագետներ, պետական ոլորտի աշխատակիցներ:

Մրցույթն անցկացվում էր 20-ական մասնակիցներից բաղկացած  երկու խմբերով: Առաջին խմբում էին նախարարության աշխատակիցները, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնության Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները՝ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոնի ղեկավարությամբ, գործարարներ, իսկ երկրորդ խմբում՝ հեծանվային սպորտով զբաղվող երեխաները:

Նշենք, որ միջոցառմանը բացի նախարարությունից, աջակցել էր նաև Երևանի քաղաքապետարանը:

 

 

Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը Վրաստանում

սուսերimagesՎրաստանի ն Բաթումի քաղաքում  անցկացված պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 100 մարզիկ:

Հայաստանի պատիվն  էին պաշտպանում  Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը:

Մեր խոցասուսերակիրներից  1-ին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը ճանաչվեց 3-րդը:

Ճկասուսերակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը 3-րդն էր:

Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

Հաջողությունը թհեքվանդոյիստ Արման Երեմյանին ուղեկից չէր

աերեմյան9282Չինաստանի Սուժոու քաղաքի մարզապալատում կայացավ թհեքվանդոյի այս տարվա առաջին «Գրան պրի» մրցաշարը, որը վարկանիշային էր 2016-ի օլիմպիական խղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը, հանդես գալով 80 կգ քաշային 32 մարզիկների պայքարում, անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Նախ, նա պարտության մատնեց Եվրոպայի եռակի չեմպիոն, թուրք թհեքվանդոյիստին, ապա առավելության հասավ Մեքսիկայի պատվիրակի նկատմամբ: Բայց մեր երկրի ներկայացուցիչն անհաջողության մատնվեց ֆրանսիացի մարզիկի հետ մրցամարտում:

Սփոփանք պետք է համարել այն, որ Երեմյանը 2016-ի օլիմպիական խաղերի վարկանիշային 10 միավոր վաստակեց:

Հավելենք, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու յուրաքանչյուր քաշային կարգի 16 ուժեղագույնները:

ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհահավանքը մարզական լրագրողներին

0e5735402302bdd034139200007d78f4Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է: Ինչպես հայտնի է, գործում է մարզական լրագրողների միջազգային ֆեդերացա: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ևս նպատակադիր գործունություն է ծավալել: Այն գլխավորում է Յուրի Ալեքսանյանը:

Այսօր Հայաստանի մարզական լրագրողներին էր ընդունել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա մասնավորապես ասաց.

«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն: Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ: Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»:

Կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները

վոլեյբոլՀուլիսի 3-ին Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները:

Իրավուն ենք ստացել մասնակցել անցյալ տարվա 1-4 տեղեր գրաված թիմերը: պայքարի ոլորտ կներգրավվեն նաև նոր կազմավորված4-ական թիմեր:

Տարոն Առաքելյանը ձյուդոյի Եվրոպայի վետերանների առաջնության արծաթե մեդլակիր

images-ձյուդո1Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված  ձյուդոյի վետերանների Եվրոպայի առաջնությունում  Հայաստանը ներկայացնող Տարոն Առաքելյանը ,M2 խմբում երեք անընդմեջ հաղթանակ տանելով դուրս եկավ եզրափակիչ: Ցավոք վճռական գոտեմարտում մեր մարզիկը  ռուսաստանցի Վիտալի Շաբանովին և բավարարվեց արԾաթե մեդալով:

Հաջողության հասան նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցները: Ամպիկ Էկսուզյանը M1 խմբի 60 կգ քաշային կարգում ճանաչվեց 2-րդը, իսկ Գրիգորի Գարյանցը M3 խմբում +100 կգ քաշայինների պայքարում գրավեց 3-րդ տեղը:

Արտագնա ընկերական խաղեր Վրաստանի հանդբոլի տարբեր թիմերի հետ

c4d89371 նոր հանդբոլՀայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստները Թբիլիսի էին  ուղևորվել, որպեսզի կարողությունները փորձեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Մերոնք ընկերական 5 խաղ անցկացրին`տանելով 2 հաղթանակ, կրելով նույքան պարտություն և մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:
Նախաձեռնողն Աջափնյակի համայնքի մարզադպրոցն էր, որը ղեկավարում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Արսեն Մխիթարյանը: Նա էլ գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը: Ի դեպ, թիմում Աջափնյակի համալիր մարզադպրոցի 7 հանդբոլիստ էր: Այն ուժեղացրել էր Ալավարդիի 4 և ԽՄՕՄՄ-ի 2 խաղացող:
Իսկ աջակցել էր Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությունը:
Հայաստանի ներկայացուցիչները 36:30 հաշվով հաղթեցին Գորիի թիմին, ապա 24:26 հաշվով զիջեցին Կարիշխի հավաքականին: Բայց վեևջինիս հետ անցկացրած հաջորդ խաղում Հայաստանի թիմը վրեժխնդիր եղավ և առավելության հասավ 27:22 հաշվով:
Վերջում մերոնք երկու մրցամարտ անցկացրին Վրաստանի չեմպիոն «Պեգասուսի» հետ: Նախ, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 26:26 հաշիվը, հետո էլ տանտերերն առավելության հասան 31:25 հաշվով:

Դավթաշեն վարչական շրջանում կայացավ սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի մրցաշարը

Samvel Gevorgyani anvan hushamrcashar 2Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղկեդրում կատարեցին Սամվել Գևորգյանի կիսանդրու առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին:

Խճուղային հեծանվավազքի այս մրցաշարին, որը արդեն մեծ հնչեղություն է ստացել նաև արտերկրում , այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կիլոմետր տարածությունը:

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդը Սևակ Սիմոնյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Լևոն Լավչյան: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը: Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: 49.29 րոպե արդյունքով Դավիթ Մկրտչյանը 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:

 Անկախ

Տրաբզոնում ավարտվեց դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունը

c4d89371 նոր հանդբոլԹուրքիայի Տրաբզոն քաղաքում ավարտվեց դպրոցական հանդբոլիստենրի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Վանաձորի պատանիների թիմը զբաղեցրեց վերջին` 22-րդ տեղը:

21-22-րդ տեղերի համար մրցավեճում մերոնք զիջեցին Սլովակիայի թիմին 21:26 հաշվով:

Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հեռանկար

10455ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի <<Mondo>> իտալական ընկերության <<Mondo Sport & Flooring Division>>-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հարցը: Այն պետք է համապատասխանի միջազգայինչափանիշներին ու հնարավորություն ստեղծի Հայաստանում անցկացնելու միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ:

Բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն ՄՕԿ-ի հետ

OlympicsՀարավային Կորեայի  Փհեն Չհանգ քաղաքում է  2018 -ի փետրվարին անցկացվելու են ձմեռային օլիմպիական հերթական խաղերը:

Այդ երկրի  կառավարությունը նպատակ ունի զգալիորեն փոքրացնել կառուցվող օբյեկտների  ծավալները: Բանն այն է, որ  օլիմպիական խաղերից հետո  հնարավորություն չի լինի շահագործել հսկայածավալ շենքերը: «Կրճատման»  ենթակա են   մասնավորապես չմշկավազքի և հոկեյի մարզապալատները:

Կորեայի որոշ կազմակերպություններ  կառավարության տեսակետին համամիտ  չեն  այն պատճառով,  որ փոփոխության դեպքում օլիմպիական շինությունները հնարավոր չի լինի ժամանակին հանձնել շահագործման:

Ձմեռային  օլիմպիական խաղերի հետ կապված ամեն հարց պետք է համաձայնեցնել  միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Բացի այդ, արդեն հաստատված նախագծով ,  բոլոր ասպարեզները պետք է պատրաստ լինեն 2016-ի տարեվերջին: Դրան կհաջորդի մրցավայրերի փորձարկման տարին: Միջազգային փորձամրցումները  օլիմպիական բազաներում միմյանց կհաջորդեն մինչև խաղերի մեկնարկը ` 2018-ի փետրվարը:

Հայաստանի դպրոցական հանդբոլիստները կմրցեն Սլովակիայի թիմի հետ

հանդբոլ - լավ gandbolՀայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանի պատանի հանդբոլիստները  նորամուտ են նշում Թուրքիայի Տրաբզոն քաղաքում անցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությունում: Իսկ աջակցել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և ՀՀ  ԿԳ նախարարությունը:
Փորձություն կրող Վանաձորի ներկայացուցիչները, ցավոք կրկին  անհաջողության մատնվեցին: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները մրցեցին C խմբում 5-րդ տեղը գրաված Հոլանդիայի թիմի հետ և զիջեցին 20:29 հաշով:
Այսօր մերոնք ուժերը կչափեն  A խմբում 6–րդ տեղը գրաված Սլովակիայի  թիմի հետ: Կորոշվեն 21-22-րդ տեղերը գրավողները:

Վանաձորի թիմը զիջեց Մակեդոնիայի ներկայացուցիչներին

թat handballԹուրքիայում անցկացվող դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունում մրցեցին  C և D խմբերում 6-րդ և 5-րդ տեղերը գրաված Մակեդոնիայի և Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի պատիվը պաշտպանող Վանաձորի թիմը զիջեց  21:46 հաշվով:

Հունիսի 26-ին մերոնք կմրցեն C խմբում 5-րդը ճանաչված Հոլանդիայի պատվիրակների հետ:

 

Դժվարին նորամուտ` դպրոցականների աշխարհի առաջնությունում

a04263Թուրքիայի Տրաբզոն քաղաքում ակցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցում է պատանիների 22 և աղջիկների 21 թիմ:
Հայաստանի պատիվը պաշտպանում է Վանաձորի պատանիների թիմը (մարզիչ` Արարատ Բարսեղյան):
Վիճակահանությամբ մերոնց ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Եվ այս ստուգատեսում նորամուտ նշող Հայաստանի հանդբոլիստները պարտվել են Բելգիայի (8:25), Սլովենիայի (11:34), Իրանի (15:40), Գերմանիայի (6:44) իրենց հասակակիցներին:

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին

գեղ8275ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել հունիսի 21-ին մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին, որն ընթանում էր Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում:

Առաջնությանը մասնակցում էին շուրջ 35-40 մարզուհի՝ Երևանի վարչական շրջաններից (Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր), Գեղարվեստական մարմնամարզության դպրոցից (ԳՄԴ), Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցից (ԳՄԱՕՄ) և ՀՀ մարզերից (Գյումրի, Քաջարան, Կապան):

 

Հայաստանի թիմային և անհատական առաջնության ամփոփիչ արդյունքներն են՝

 

Թիմային պայքար՝

1-ին տեղ. ԳՄԱՕՄ-ի թիմ
2-րդ տեղ. Կենտրոն առաջին թիմ
3-րդ տեղ. Գյումրու առաջին թիմ
Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով՝
1-ին տեղ. Էմմա Պետրոսյան (Կենտրոն)

2-րդ տեղ. Լուսինե Չթրյան (Կենտրոն)

3-րդ տեղ. Ելենա Ավետիսյան(Կենտրոն) և Ժաննա Բալոյան(Գյումրի) 

 
Սպորտի վարպետի ծրագրով՝
1-ին տեղ. Լիլիթ Հարությունյան(ԳՄԴ)
2-րդ տեղ. Աննա Սվիրինա(ԳՄԴ)

3-րդ տեղ. Լուիզա Սադյան(ԳՄԴ)

Նշենք, որ առաջնությանը ներկա էին նաև Հայաստանի հավաքական թիմերի մարզական  կենտրոնի տնօրեն, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրա Բեգլարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, ինչպես նաև ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքից հատուկ հրավիրված հյուր, մի շարք չեմպիոնուհիների գլխավոր մարզիչ Նատալիա Բարիսովնա Տիշենան:

Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը հնարավոր է դառնա միջազգային

OՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, հանդիպելով լրագրողներին տեղեկացրեց հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Նիստի ընթացքում, ի թիվս համագործակցության շրջանակներում քննարկվող այլ հարցերի, լսվել է նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկման դրված «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձևերի մրցաշարը համատեղ իրականացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ և հանդես է եկել առաջարկով` ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի օրինակով անցկացնել ԱՊՀ անդամ երկրների «Լավագույն մարզական ընտանիք» միջազգային մրցաշար: Նախարարի տեղակալի առաջարկն արձանագրվել է և որոշվել է այդ հարցը քննարկել Խորհրդի հաջորդ նիստի ընթացքում:

Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կատարված աշխատանքները և որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի և մարզիչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը»,- նշել է փոխնախարարը և ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենքներ են գործում ինչպես Հայաստանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 6 երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հանրապետությունները