Լավագույնները` շենգավիթցի հանդբոլիստուհիները և հանդբոլիստներն են

c4d89371 նոր հանդբոլԱմառային այս շոգ օրերին ևս դադար չի տրվում, հանդբոլի խաղահրապարակում եռուզեռ է:

Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում կայացան մինչև 14 տարեկան աղջիկների և պատանիների բաց առաջնություններ:

Մարզուհիներ պայքարում առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները հաղթեցին բոլոր մրցակիցներին և արժանիորեն ճանաչվեցին ուժեղագույնը: Ապա հաջորդեցին Աջափնյակի, Նոր Նորքի, ՀՄԴ-ի հավաքականները:

Պատանիների պայքարում հավասարը չունեցավ Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Զեփյուռ Վանեսյան):

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՄԴ-ի և Աջափնյակի հավաքականները:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանին կրկին հաջողությունն ուղեկից չէր

անիAni-AmiraghyanՀոլանդիայի Ալկմար քաղաքում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարի զուգախաղերի քառորդ եզրափակչում Անի Ամիրաղյանը, ընկերակցելով 21-ամյա ռուսաստանցի Նաթելա Ձալամիձեին, պարտվեց Հոլանդիան ներկայացնող  Նիկի Լուտիխույս – Ինգեր Վան Դուկման երկյակին:

Հիշեցնենք, որ Ամիրաղյանը անհաջողություն էր մատնվել նաև մենախաղերում:

Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի մրցաշարի հաղթողները հայտնի են

22286 սամբո«Հայաստան» մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճում կայացավ աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի 19-րդ ավանդական մրցաշարը։ Մասնակցում էին մարզիկներ՝ Երևանից, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերից, Արցախից և Բանակի կենտրոնական մարզական ակումբից:

Ըստ քաշային կարգերի  հաղթողներ դարձան հետևյալ սամբիստները.

48 կգ ՝ Արման Նիազյան (Տավուշի մարզ)

52 կգ՝  Հարություն Սարգսյան (Աբովյան)

57 կգ՝  Տիգրան Կիրակոսյան (Վանաձոր)

62 կգ՝  Արեն Անտոնյան (ԲԿՄԱ)

68 կգ՝ Գոռ Մայիլյան (Գյումրի)

74 կգ՝ Ռաֆիկ Մանուկյան (Սպիտակ)

82 կգ՝ Մհեր Կարապետյան (ԲԿՄԱ)

90 կգ՝ Էդիկ Պետրոսյան (Սպիտակ)

100 կգ՝ Էդուարդ Հակոբյան (Երևան)

+100 կգ՝ Էդուարդ Դավթյան (Արտաշատ)

 

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Ալկմարի մրցաշարում պարտվեց առաջին իսկ խաղում

անի2239_anim7Հոլանդիայի Ալկմար քաղաքում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարում. որի պարգևատրման հիմնադրամը  10 հազար դոլար է, Անի Ամիրաղյանը 1/16 եզրափակչում պարտվեց  Բելգիայի պատվիրակ Կատերին Չանտրաին՝ 2:6, 2:6 հաշվով և  դուրս մնաց պայքարից:

 

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանին փորձություններ է սպասում Ալկմարի կորտերում

Անի Ամիրաղ10267021317378056120–ամյա Անի Ամիրաղյանն այսօր կորտ դուրս կգա:

Մեր մարզուհին թենիսիստուհիների միջազգային դսակարգման աղյուսակում 556-րդն է: Նրան փորձություններ է սպասում Հոլանդիայի  Ալկմար քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնամդրամը 10 հազար դոլար է:

1/16 եզրափակչում Անիի մրցակիցը  Բելգիայի ներկայացուցիչ Կատերին Չանտրաին է, որն աշխարհում 1125-րդ վարկանիշն ունի:

Զուգախաղում Ամիրաղյանին ընկերակցում է 21-ամյա ռուսաստանցի Նաթելա Ձալամիձեն: Վերջինս միջազգային դասակարգման աղյուսակում 323-րդն է:

Ամիրախյան–Ձալամիձե երկյակը պայքարն սկսելու է քառորդ եզրափակչից և մրցելու է Հոլանդիան ներկայացնող Նիկի Լուտիխույսի և Ինգեր Վան Դուկմանի հետ:

Հայ բասկետբոլիստը կխաղա Գերմանիայում

բասկ1111111Ամերիկահայ բասկետբոլիստ Մայք Դանիելյանը կխաղա Գերմանիայում:
Նա աշխատանքային պայմանագիր է կնքել այդ երկրի 3-րդ խմբի առաջնությունում
հանդես եկող «Բայեր 05 Ուերդինգեն» ակումբի ղեկավարության հետ: Թիմը ներկայացնում է Կրեֆելդ քաղաքը:
Հավելենք, որ Դանիելյանը 49 միավոր էր վաստակել 2011-ին Երևանում կայացած  Համահայկական խաղերի եզրափակիչ մրցամարտում, երբ նրա թիմը`  Լոս Անջելեսի հավաքականւը հաղթել էր  Սոչիի թիմին:

Հայաստանի սպորտի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը գնում է Չոլպոն-Ատա

Անc39e7c0b37ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը 2014թ. հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցելու է  ԱՊՀ անդամ պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության  խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում կներկայացվի տեղեկատվություն ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում ազգային մարզաձևերի զարգացման և մասսայականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Արտաշես Նազարյանը կներկայացնի մեր երկրում անցկացվող մի շարք մարզական-մասսայական միջոցառումներ, մասնավորապես՝ «ՀՀ Նախագահի մրցանակի համար  «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ», նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվող սպորտլանդիաներ,  «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և ՀՀ մարզերում անցկացվող «Մարզական փառատոն»  ամենամյա միջոցառումները:

Ելույթներով հանդես կգան նաև ԱՊՀ մասնակից պետությունների այլ ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում տարվող քաղաքականության և քարոզչության ուղղությունները:

Հավանականությունը մեծ է, որ հանդբոլը նորամուտը կնշի 2015-ին անցկացվելիք համահայկական խաղերում

img_0653Կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացի նախագահության նիստը, որը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Լսվեցին 2014-ի անցած ժամանակատվածում Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների անցկացման, 2015-ի համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքների, 2015-ի մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնությանը մերոնց մասնակցության հետ կապված հարցեր:
Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների մրցաշարերը կազմակերպվել են, նաև շարունակվելու են աշնանը: Խնդիրներ չեն առաջացել, որ մեր մարզուհիները մասնակցեն Եվրոպայի «Չելենջ տրոֆի» մրցաշարին, իսկ հանդբոլիստները խաղան Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հնարավորն անում է, որպեսզի հանդբոլն ընդգրկվի առաջիկա Համահայկական խաղերի ծրագրում: Ստեղծվեց կազմկոմիտե, որի կազմում ընդգրկվեց 13 մարդ:

Մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ինֆորմացիա տրվի, թե նախնական, որ երկրների քաղաքներն են  մասնակցելու այդ ստուգատեսին: Առնվազն պետք լինի 5 երկրի ներկայացուցիչ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հանդբոլի նորամուտն այդ ստուգատեսում  կարող  հաստատել միայն հոկտեմբերին կայանալիք նիստում:
Նախատեսվում է խաղերում կազմակերպել հանդբոլի տղամարդկանց մրցաշար, որին կմասնակցեն ԼՂՀ-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի, Արգենտիայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանը մի քանի թիմով հանդես կգա: Երևանի հավաքականից բացի, կխաղան նաև Վանաձորի, Ալավերդիի, Հրազդանի հանդբոլիստները:

Հայաստանում մինչև 17 տարեկան մարզուհիների թիմերը, նաև խաղացողները քիչ են: Այդ է պատճառը, նպատակահարմար չհամարվեց, որ 2015-ին մերոնք հայտ ներկայացնեն մասնակցելու Եվրոպայի այդ տարիքի խաղացողների առաջնությանը:
2015-ին կկայանան Հայաստանի մինչև 15 տարեկան և մեծահասակ հանդբոլիստների և հանդբոլիստուհիների առաջնություններ:
Նորություն կլինի այն , որ կարողությունները կփորձեն նաև մինի հանդբոլի ներկայացուցիչները` կկազմակերպվեն մինչև 11 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններ:

Անջելինա Ջոլիին ասպետի տիտղոս են շնորհել

1126-390x290Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նրա մարդասիրական գործունեության համար կանանց ասպետական կոչում է շնորհել, հաղորդում է Газета.Ru-ն:

Պատվավոր տիտղոսը Ջոլին ստացել է հակամարտության գոտում սեքսուալ բռնության դեմ քարոզարշավին մասնակցության համար: Հիմա դերասանուհին Լոնդոնում է գտնվում, որպես  ՄԱԿ-ի հատուկ  դեսպան:

Տիտղոսների շնորհումը թագուհու ծննդյան օրվա  հետ են հարմարցրել, որը նշվելու է այսօր, հունիսի 14-ին: Մյուս պարգևատրվածներից է Դենիել Դեյ-Լյուիսը, որն էլ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ու ասպետ-բակալավրի տիտղոս:

Անկախ

«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագիր ստեղծելու նպատակով

սն9f089047ՀՀ սպորտի և երիտասարդությանհարցերինախարարությունում այսօր «Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվեց առաջին խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը ներկա էին նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ե.Դավթյանը, Գ.Ղազարյանը, Ն.Շահբազյանը, Է.Մանթաշյանը, Ա.Չիթչյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ՝ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը, ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը ողջունեց նախարարության՝ «Ֆիզկուլտուրային առողջարարականհամալիր» ծրագրի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի միջոցով նպաստել բնակչության առողջության բարելավմանը, ֆիզիկական որակների՝ ճկունության, դիմացկունության, ճարպկության, ֆիզիկական ուժի զարգացմանը, պահպանմանը և դրանց հետագա կատարելագործմանը

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր և որոշեցին հաջորդ հանդիպմանը ներկայացնել առաջարկություններ` դրանց իրականացման համար:

Արթուր Դավթյանը հաղթարշավը շարունակեց նաև մարմնամարզության միջազգային մրցաշարի վերջին օրը

ադ22579Ալբերտ Ազարյանի սահմանած պարգևների  խաղարկության մարմնամարզության միջազգային մրցաշարի  վերջին օրը Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկերում, զուգափայտերի և պտտաձողի վրա վարժություններում:

Հավելենք, որ նա ուժեղագույն էր ճանաչվել բազմամարտում, նաև ազատ վարժություններում, իսկ նժույգթափերում ու օղակների վարժությունում չեմպիոններ էին դարձել Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը:

Այսպիսով, Ալբերտ Ազարյանի սահմանած գավաթին  տիրացավ Արթուր Դավթյանը:

 

Արտաշես Նազարյանը՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

ան186fd7ee2413d75210546784a103be023Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Հայաստանի աթլետները Թբիլիսիում քննությունից առաջ ստուգարք հանձնեցին

աթլետիկաՀունիսի 21-22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայանալու է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարը, որին մասնակցելու են նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականը վաղ է մեկնել մրցավայր և ուսումնամարզական հավաք է անցկացնում: Հավաքականը գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի  ղեկավարությամբ նախապատրաստվում է 20 աթլետ:13 աթլետ նախապատրաստվում է Հայաստանում և հունիսի 19-ին կմիանա թիմին:

Մերոնք կարողությունները փորձեցին Թբիլիսիում կազմակերպված Վրաստանի բաց առաջնությունում:

100 մ վազքում 12,36 վայրկյան արդյունքով հավասարը չունեցավ  Դիանա Խուբեսերյանը: 800 մ վազքում 2.15,79 վայրկյան ցուցանիշով Լիլիթ Հարությունյանն առաջինն էր: Նա  400 մ վազքում՝ 59,15 վայրկյան ցուցանիշով 3-րդն էր:  Բարձրացատկորդուհի Վիկտորյա Ստեփանյանը (155 սմ), հեռացակորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը (5 մ 90 սմ),  800 մ վազորդուհի Աննա Քարհանյանը (2.19,76 վայրկյան) գրավեցին 2-րդ տեղը:

Կարապետ Սուքիասյանը, բարձրացատկելով 1 մ 90 սմ, գրավեց 1-ին տեղը: Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7 մ 7 սմ արդյունքով գրավեց 2-րդ տեղը:

«Սպորտլանդիա-2014»-ը` Արտաշատում

VԱրարատի մարզի Արտաշատ քաղաքում կայացավ նախադպրոցականների «Սպորտլանդիա-2014» մարզական մասսայական միջոցառումը, որին մասնակցում էին մարզի համայնքային փուլերում հաղթած մանկապարտեզների սաները:

 Մարզային փուլին մասնակցում էին` Արարատի, Մասիսի, Վեդիի թիվ 1, Մխչյանի, Վերին Արտաշատի «Լուսնթագ», Արտաշատի N 1, N 5, և N 6 մանկապարտեզները:

Թեժ մրցակցության արդյունքում սպորտլանդիայի հաղթող ճանաչվեց Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզը, 2-րդ տեղը գրավեց Վեդիի թիվ 1 մանկապարտեզը, իսկ 3-րդ տեղը՝ Մխչյանի մանկապարտեզը:

Հաղթողներն ու մրցանակիրները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներով ու համապատասխան հավաստագրերով, իսկ մրցույթի մյուս մասնակիցները՝ նախարարության շնորհակալագրերով:

Հայ նշանառուները կրակում են թիրախների կողքով

հրաձգimagesՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Հայաստանից մասնակցում են` Զավեն Իգիթյանը, Քրիստիան Լաուերը,  Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը:

 Ազատ ոճի ատրճանակով մրցումներում  15-ամյա Զավեն Իգիթյանը (անձնական մարզիչ` Խորեն Իգիթյան), մասնակցելով 50 մ հեռավորությունից կիսաեզրափակիչ կրակահերթերին (60 կրակոց),  70 մրցակիցների պայքարում 546 միավորով գրավեց 53-րդ տեղը: 

Քրիստիան Լաուերը  փոքր տրամաչափի հրացաով 50 մ հեռավորությունից պառկած դիրքից (60 կրակոց) վարժության նախնական փուլում 70 մրցակիցների պայքարում 615,4 միավորով գրավեց գրավեց 48-րդ տեղը, իսկ Հրաչիկ Բաբայանը՝  66-րդ տեղը (605,3 միավոր): Երկուսն դուրս մնացին պայքարից: Վերջիններիս անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Առաջնությունը  կավարտվի հունիսի 13-ին: Մասնակցում է 96 երկրի 1292 հրաձիգ:

Արթուր Դավթյանը ` Ալբերտ Ազարյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարի հաղթող

մարմնամարզիկԱլբերտ Ազարյանի պարգևերի խաղարկության միջազգային մրցաշարում բազմամարտիկների պայքարում հավասարը չունեցավ Արթուր Դավթյանը`  86,05: 17-ամյա Վիգեն Խաչատրյանը , որը նախապատրաստվում է ամռանը Չինաստանում կայանալի պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին, 82,15 միավորով ճանաչվեց 2-րդը: 3-րդ մրցանակակաիր դարձավ Արմեն Պետրոսյանը` 81,4 միավոր:

Վրաստանի հավաքականի անդամներից լավագույն արդյունքը (71,2) ցույց տվեց և 8-րդ տեղը զբաղեցրեց Բիձինա Սիչինավան:

 

Պայքարը սկսեցին Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության մարմնամարզության միջազգային մրցաշարի մասնակիցները

մարմնամարզիկներԵրևանում մեկնարկեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել Հայստանի և Վրաստանի 45 մարմնամարզիկ: Սպասվում էր, որ ստուգատեսին պետք է մասնակցեն նաև Իրանի և Սիրիայի հավաքականների մարմնամարզիկները, սակայն տարբեր պատճառներով նրանք չեն ժամանել մրցավայր:

Այսօր հայտնի կդառնան բազմամարտի մրցաշարի մրցանակակիրները: Հունիսի 13-ին, մասնակիցները պարգևները կվիճարկեն բազմամարտի առանձին մրցաձևերում:

Հայաստանի աթլետներն ուղևորվեցվին Վրաստանի մայրաքաղաք

աթլետիկաՀայաստանի աթլետիկայի հավաքականն ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այն կնախապատրաստվի հունիսի 21-22-ին Թբիլիսում կայանալիք աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարին:

Հայաստանի ընտրանին, գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի, նրա օգնականներ՝ Արսեն Պետրոսյանի, Զաուր Սարգսյանի և Վիլհեմ Գասպարյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մեր երկրի ներկայացուցիչները  կմասնակցեն հունիսի 7-8-ին կայանալիք աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությանը:

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին

66ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>>  ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:

Կարեն Խաչանովը հաղթարշավն է շարունակում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում

ԿԽkaren2Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում շարունակում է վստահ խաղալ Կարեն Խաչանովը: Ռուսաստանցի 18-ամյա թենիսիստը հաղթեց աներիկացի Ալեքս Ռիբակովին` 6:4, 6:3 հաշվով և պայքարը կշարունակի 3-րդ շրջանում: Նրա մրցակիցը կլինի  բրազիլական Մարսելո Զորման-Մանդրեզի Ռակոտոմալա հակամարտության հաղթողը: