Արքայադուստր Դիանայի մահից մի քանի տարի հետո` 2002-ին, ԲիԲիՍի-ի անցկացրած հարցման տվյալներով, պատմության 100 ամենահայտնի բրիտանացիների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է արքայադուստր Դիանայի ազգական սըր Ուինսթոն Չերչիլը (Մեծ Բրիտանիայի վարչապետ), երկրորդ հորիզոնականում Իզամբարդ Քինգդոմ Բրյունելլն է, ինժեներ, Արևմտյան մեծ երկաթուղին ստեղծողը, իսկ Արքայադուստր Դիանան այս ցուցակում, որտեղ Չարլզ Դարվինը, Շեքսպիրն ու, Նյուտոնը համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնվել է 3-րդ հորիզոնականում:
Նրան անվանում էին «ժողովրդական արքայադուստր», «սրտերի թագուհի»: Իսկ նրա հարսանեկան համբույրը 20-րդ դարի լավագույն 10 համբույրներից մեկն է ճանաչվել:
Ավելի քան 15 տարի է անցել Արքայադուստր Դիանայի ողբերգական մահից, սակայն նրա անձի վերաբերյալ շշուկներն ու նորանոր բացահայտումները չեն թողնում, որ պատմությունները վաղեմության փոշով ծածկվեն, իսկ Դիանայի անունը մատնվի մոռացության:
Լեդի Դին իր ծնողների երրորդ դուստրն էր:Հայրը նրա ծնունդով մեծ հիասթափություն ապրեց, քանի որ 700-ամյա ազնվականական Սփենսր ազգանվան շարունակության համար ժառանգորդ որդի էր պետք: Դա սկզբում, իսկ հետո Դիանան հոր սիրելի զավակն էր դառնալու: Շուտով ծնողները որդի ունեցան: Սակայն երջանիկ մանկությունը մռայլվեց ծնողների տարաձայնությունների, ապա բաժանության պատճառով: Մայրը, 4 երեխաներին թողնելով հոր մոտ, հեռացավ ուրիշի հետ: Դա լուրջ հետք թողեց Դիանայի վրա, աղջիկն ամփոփվեց ինքն իր մեջ. նա ամաչում էր մարդկանցից:
Մի առիթով իր դայակին ասել է.«Ես երբեք իսկական սիրով չեմ ամուսնանա: Եթե վստահ չես սիրուդ մեջ, ուրեմն ստիպված ես բաժանվել: Իսկ ես երբեք չեմ ուզում բաժանվել»:
Ի՞նչ իմանար, որ եթե վիճակված է բաժանվել, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել դեպքերի ընթացքին, եթե անգամ արքայական ընտանիքի մասին է խոսքը…
Այս ամուսնության մեջ մենքերեքով էինք, իսկ ես ամբոխչեմ սիրում…
Իսկ երբ եկավ ամուսնանալու ժամանակը, բրիտանացի ֆեմինիստները փորձում էին նրան հետ պահել արքայազն Չարլզի հետ միությունից:
Այն ժամանակ Դիանան ընդամենը 20 տարեկան էր ու ականջի ետև գցեց Չարլզի ու Կամիլա Փարքերի հարաբերությունների մասին շշուկները: Ինչպես այդ տարիքի յուրաքանչյուր աղջիկ, նա նույնպես երազում էր իդեալական ընտանիքի մասին:
Եղիսաբեթ II թագուհին իր որդու համար կին էր ընտրել մանրազնին ու համակողմանի
հետազոտությունների արդյունքում: Աղջիկը պետք է անմեղ լիներ ու լավ ընտանիքից սերեր, նրա անունը չպետք է արատավորված լիներ ոչ մի սկանդալային կամ սիրային պատմությամբ: Կամիլա Փարքեր Բոուլզը (աղջկական ազգանունը` Շենդ), որի հանդեպ Չարլզը քնքուշ զգացմունքներ ուներ դեռևս այն ժամանակ, թվարկված ոչ մի պահանջը չէր բավարարում: Նախ` նա այդ պահին արդեն ամուսնացած էր, բացի այդ, չոր բնավորության տեր էր, չէր ենթարկվի: Դրա համար էլ լեդի Դիանայի թեկնածությունը պարզապես իդեալական էր. նա հանգիստ էր, ամաչկոտ, նրա հետ խնդիրներ չէին լինի: Բացի այդ, արքայազնին մայրը, հայրն ու Կամիլան էին խորհուրդ տվել ամուսնանալ Դիանայի հետ: 33-ամյա արքայազնն անսաց ամենամտերիմ մարդկանց խոսքին ու շուտով առաջարկություն արեց, ինչին հիացած Դիանան պատասխանեց սիրո խոստովանությամբ: Դրան ի պատասխան` Բրիտանիայի գահաժառանգն արտաբերեց. «Իսկ ո՞վ գիտե, թե ի՞նչ է սերը»:
Սակայն, սա այն ընտանիքը չէր, որի մասին երազում էր երիտասարդ կինը: Դիանան ցանկացած գնով փորձում էր պահպանել ամուսնությունը, ամուսնու հետաքրքրությունն իր հանդեպ: Նա
ոչ մի կերպ չէր կամենում հաշտվել սիրուհու գոյության հետ ու հույս ուներ, որ երեխաների ծնունդը կփոխի իրավիճակը: Ծնվեցին որդիները` Ուիլյամն ու Հարրին: Չարլզը լավ հայր էր, ուշադիր ու հոգատար, բայց նույնիսկ երեխաների ծնունդը չփոխեց նրա վերաբերմունքը Դիանայի հանդեպ: Նա առաջվա պես անտարբեր էր կնոջ նկատմամբ:
Ամուսնության ամենադժվարին փուլերում Դիանան երկու անգամ փորձեց ինքնասպանություն գործել: Նույնիսկ դա Չարլզի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Դիանային լսելուց հետո թագուհին խորհուրդ տվեց հաշտվել իրավիճակի հետ` հայտարարելով. «Չարլզն անուղղելի է»:
Այս չստացված ընտանիքի կամ սիրային եռանկյունու պատմությունն ընդհատվեց արքայադստեր ողբերգական մահով:
Տարիներ են անցել, ու ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում ոչ միայն արքայադստեր անձնական կյանքի մանրամասներով, այլև նրա հեռավոր հարազատների ծագման վերաբերյալ:
Դրանցից էր տարիներ առաջ Շրի Լանկայում լույս տեսնող «The Sunday Times» պարբերականում Հայաստանի մասին հրապարակված նյութը, որում, ի թիվս այլոց, նշվում է արքայադուստր Դիանայի հայկական արմատների մասին:
Մեկ այլ աղբյուրի համաձայն` Դիանայի նախնին ծագումով հայ Էլիզա Կևարքն է Հնդկաստանից, որն ամուսնացել է Թեոդոր Ֆորբսի հետ: Արքայադուստր Դիանան այս ճյուղի 7-րդ սերունդն է (մայրական գծով): Տեղեկություններ կան, որ ժամանակին արքայադստեր նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես հետո են պարզել, գրված են Էլիզա Կևարքի ձեռքով, հայերենով` երեխաների ու թոռների համար: Ասում են, որ ժամանակակիցներն Էլիզային դիմում էին որպես «տիկին Ֆորբսյան» (ըստ epress.am-ի):
Երբ 1997-ին Երևանում արքայադուստր Դիանայի դիմապատկերով դրոշմանիշ է թողարկվում, աշխարհի շատ փորձագետներ հանկարծ Դիանայի դիմագծերում հստակ հայկական բան են նկատում: Գրում են, թե նա խառնվածքով հայի նման էր: Թե ինչ նկատի ունեին դա գրելիս, պարզ չէ, գուցե այն, որ նա ամեն կերպ փորձում էր պահպանել ընտանիքը, պաշտում էր երեխաներին: Կամ գուցե նրա անմիջականությունը, յուրաքանչյուրի համար հարմար խոսք գտնելու և մխիթարելու հատկությունը, դժվար է ասել: Բայց 2007-ին ֆրանսիական «JDE» մանկական պարբերականում լույս է տեսնում մի նյութ, որում գրված է. «… 1997-ի օգոստոսի 31-ին զոհված արքայադուստր Դիանան հայուհիներին հատուկ բնավորություն ուներ, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Էլիզա Կևարք, Դիանայի տատուտատն է, հայուհի` Հնդկաստանից…»:
Անցած տարի ռուսական հեռուստաալիքներից մեկը հաղորդում հեռարձակեց, որում փորձ է արվել կապել պատմական մի քանի փաստեր` ողբերգական ընթացքի նմանությամբ: Նմանատիպ մեկնաբանություններ միշտ են արվում ու դրանց վարկածից ապացույցի վերածվելու հավանականությունը ժամանակի հետ էլ ավելի է դժվարանում: Սակայն մի հետաքրքիր տեղեկություն գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը, որը թերևս կրկին «ապացուցում» է Դիանայի հայկական ծագման վարկածը:
Բոլորն են ճանաչում հայտնի աճպարար Հարություն Հմայակի Հակոբյանին, որն այլևս կենդանի չէ, ու նրա որդուն` Հմայակ Հակոբյանին: Նա հիմա բնակվում է ԱՄՆ-ում:
Մի անգամ Հմայակին հրավիրում են ելույթ ունենալու. «Ես հիշում եմ, որ 1979-ին աշխատում էի Փարիզի Դիսնեյլենդում, ինձ հրավիրեցին ելույթ ունենալու արքայադստեր ու նրա ընկերների առջև, ես իսկույն համաձայնեցի»: Հաղորդման ժամանակ նա պատմում է, որ իր հեռավոր նախնիները Հնդկաստանում բնակվող հայկական իշխանական տոհմից են սերում: 1917-ի հեղափոխությունից հետո Հակոբյանների տոհմը ցրվել է ողջ աշխարհով մեկ:
«Համերգից հետո հանդիպեցի Անգլիայում մշտական բնակություն ունեցող բարեկամներիս հետ: Մեր ընդհանուր նախնիների մասին խոսքուզրույցի ժամանակ հանկարծ բարեկամներս ինձ համար բացահայտում արեցին` ասելով, որ Դիանան մեր տոհմից է: Նրանք ասացին. «Հմայակ, ախր նա մեր հեռավոր բարեկամն է»:
Ինչևէ, այդպես է դա, թե ոչ,ազգությամբ հայ լինի Դիանան, թե անգլիացի, մի բան պարզ է` նա մարդկային էր ու սրտացավ: Այդպիսին է հիշում նրան իր երկիրը, ու այդպիսին էլ կմնա նա իր երկրի ժողովրդի հիշողության մեջ:
Դիանան ժամանակ էր գտնում բարեգործության համար: 1987-ին ողջ աշխարհի մամուլում հայտնվեց այն նկարը, որում Դիանան բռնել է ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը: Չար լեզուներն ասում էին, որ թագավորական ընտանիքը Դիանային հանձնարարում էր գործունեության այն ոլորտները, որոնցով ինքը չէր ցանկանում զբաղվել:
1997-ի օգոստոսի 31-ին, նա իր նոր ընտրյալի` եգիպտացի մեծահարուստ Դոդի ալ Ֆայեդի հետ (որի հետ պատրաստվում էր ամուսնանալ) վթարի ենթարկվեց Ֆրանսիայում: Ողբերգության հանգամանքները մինչ օրս քննարկվում են:
Նրա հոգևոր մայրապետը` մայր Թերեզան, իմանալով ողբերգության մասին, ասել է. «… Այդ կորուստն ավելին է, քան մարդիկ կարող են պատկերացնել»:
Իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի բնութագրմամբ` Դիանան ժողովրդի սրտում կմնա որպես Ժողովրդական արքայադուստր:
Չկարողանալով նվաճել ամուսնու սերը` Դիանան ավելի կարևոր ձեռքբերում ունեցավ. սիրո կարիք ունեցողներին ամեն օր նվիրած անսահման զգացման դիմաց` ճանաչում ողջ աշխարհում: Չնայած նա մի առիթով ասել է. «Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել, բայց ես ինձ այս երկրի թագուհիչեմ պատկերացնում»:







Ծաղկող շեֆլերաներ
Ջրելը. Բույսը չի սիրում չորություն, այդ պատճառով այն հարկավոր է ջրել առատ և անընդհատ:
Աճը. Այն բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ և ավելի բարձանում է :

Գարնան-ամռան ժամանակաշրջանում յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:
Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Ճեղքված Յատրոֆա (Jatropha multifida)
Հոդատապային Յատրոֆա (Jatropha podagrica)
Օդի խոնավությունը
Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :
Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել:
Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են:

Տնային ծաղկաբուծության մեջ աճեցնում են էխմեայի հետևյալ տեսակները`
մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:
Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ:

Եթե հովեան չորանում է , ապա դա նշանակում է խոնավության պակաս : Նրան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք: Հովեայի վնասատուն որդն է:
Խորդենի
Հալվե
Կալանխոե



Շատ տնային բույսեր վերատնկում են գարնանը (սովորաբար փետրվարի վերջից-մարտի սկզբից մինչև մայիս), երբ դրանք գարնանային արևից ավելի շատ լույս ու ջերմություն ստանալով` սկսում են արթնանալ ձնեռային հանգստից:
Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցահովիներ, ձմռանը ցածր ջերմաստիճան: Այս խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը 18°С ջերմաստիճանում,ավելի լավ է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:
Դիֆենբախիան լուսասեր է , բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.
3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել 10սմ բարձրության,
Բ
Բույսի չափսերը` մինչև 6մ երկարություն:



