Մեղրա-նարնջային կարկանդակ` խտացրած կաթով

բլիթԲաղադրությունը

70-80 գ կարագ

1 ձու

2 ճ/գդալ մեղր

2ճ/գդալ ալյուր

շաքար 1 ճ/գդալ

թթվասեր` 1 ճ/գդալ

վանիլին` 8-10 գ

սոդա կամ փափկեցնող` 2 ճ/գդալ

Կրեմ

1 տուփ խտ.կաթ

նարնջի հյութ` 80 գ

թթվասեր` 8 ճ/գդալ

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է պատրաստել խմորը: Կարագը փափկացնել: Ձուն խառնել շաքարի, վանիլինի ու մեղրի հետ: Վրան ավելացնել ալյուրը, սոդան և խառնել. պետք է ստացվի առաձգական խմոր: Կարելի է մի քանի շերտ առանձին-առանձին թխել, բայց կարելի է միանգամից ամբողջ զանգվածը թխել (ըստ ցանկության): Տապակի վրա տարածել ստացված զանգվածը և թխել 1750 տաքացրած ջեռոցում 8 րոպե ու հետևել, որ շերտը վարդագունի, հակառակ դեպքում այն շատ փխրուն կստացվի:

Կրեմ

Խտացրած կաթը հարել նարնջահյութի ու թթվասերի հետ: Կրեմի խտությունը պայմանավորված է նարնջահյութի ու թթվասերի քանակով:

Պատրաստի թխվածքաբլիթի շերտը երկու մասի է բաժանվում, պետք է անհարթ կողերը հավասարեցնել(հետագայում կօգտագործվեն վրան փշրելու համար): Յուրաքանչյուր շերտի վրա առատ կրեմ է քսվում, ու պետք է հետևել, որ խմորեղենը փափկի կրեմով տոգորելու արդյունքում: Վրան փշրվում են կողերից մնացած եզրերը:

Ապա կարելի է վայելել:

Այս կարկանդակը պատրաստելը հեշտ է ու շատ համեղ: Իսկ եթե այն 8 ժամ անց փորձեք, ապա շատ ավելի փափուկ կլինի ու բերանում կհալչի:

«Այծը բանջարանոցում». աղցան

աղցանԲաղադրությունը

300-400 գ տավարի միս

2 հատ միջին չափսի գազար

բազուկ`1 հատ

կաղամբ` մի փունջ

3 հատ կարտոֆիլ

մեկական դեղին, կարմիր ու կանաչ տաքդեղ (բուլղարական)

վարունգ` 2 հատ

2 պճեղ սխտոր

1-2 փոքր գլուխ սոխ

ձեթ (արևածաղկի), աղ ու սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Նախ` ինչու «Այծը բանջարանոցում»: Բանն այն է, որ մեծ ափսեի կենտրոնում լցվում է շերտերով կտրատած ու սոխով տապակած միսը, իսկ դրա շուրջը ծաղկաթերթի նման հավաքվում են վերը թվարկված բանջարեղենները: Բոլորը պետք է հում լինեն, բացի բազուկից , որը նախապես հարկավոր է խաշել: Իսկ սոխը, սխտորը, ձեթը, աղն ու պղպեղը պետք է հավասարաչափ ցանել բոլոր բաղադրիչների վրա:

Աղցանը մատուցվում է այդ տեսքով, իսկ ուտելուց անմիջապես առաջ` խառնվում: Սա ոչ այնքան բարդ, սակայն համեղ ու հետաքրքիր աղցան է: Ի դեպ, ցանկության դեպում կարելի է բանջարեղենի տեսակներ ավելացնել:

Բիֆստրոգանով

բիֆստրոգանովԲիֆստրոգանովը (մյուս անվանումներն են` Բիֆ ա լյա Ստրոգանով, միսը ստրոգանովյան ձևով) մանր կտրատած, տապակած ու թանձրահյութով միս է: Այն հայտնի է XIX դարից և կոչվել է կոմս Ալեքսանդր Գրիգորևիչ Ստրոգանովի` Օդեսայում բնակվող գեներալ նահանգապետի պատվին:

Նա շատ հարուստ էր, անզավակ ու մեծատոհմիկների սովորության համաձայն` «բաց սեղան» էր պահում Օդեսայում: Դա նշանակում էր, որ ցանկացած կիրթ և կոկիկ հագուկապով մարդ կարող էր մտնել նրա մոտ ճաշի: Հենց այդ բաց սեղանների համար էլ հորինվել էր այդ ճաշատեսակը (հեղինակները Ստրոգանովի խոհարարներն էին). մանր կտրատած ու տապակած միս` թանձրահյութով: Այն գնահատվեց օդեսացիների կողմից ու լայն տարածում գտավ: Նրանք էլ ճաշատեսակը կնքեցին Բիֆստրոգանով անունով:

Բաղադրությունը

Տավարի փափկամիս, որը պետք է թեթևակի ծեծել, ապա 5-6 սմ երկարությամբ և 1 սմ հաստությամբ կտորների բաժանել (մի նրբություն պետք է հաշվի առնել, որ միսը հարկավոր է կտրել լայնակի, որ հեշտությամբ ծամվի):

Այս ճաշատեսակը պատրաստելու վրա մեկ ժամ է ծախսվում: Այն մատուցում են կարտոֆիլի խյուսի հետ կամ խաշած բրնձի, կարևորը` այն պետք է տաք լինի:

500 գ տավարի միս

2 միջին գլուխ սոխ

10-12 շամպինյոն

200 գ միջին յուղայնության թթվասեր

1 ճ/գդալ ալյուր

50 գ կարագ

աղ, թարմ աղացած պղպեղ (ցանկալի է սպիտակ):

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, չորացնել, 2 կողմից ծեծել, ապա կտրատել 1 սմ երկարության 5 մմ հաստության կտորներ:

Սոխը կտրատել բարակ օղակներով: Սունկը կտրել բարակ շերտերով:

Խորը տապակի մեջ սոխն ու միսը տապակել ուժեղ կրակի վրա` անընդհատ խառնելով` 3-4 րոպե, ավելացնել ալյուրը, խառնել 1 րոպե, ապա միսը տեղափոխել շոգեխաշման համար հարմար կաթսայի մեջ, ավելացնել սունկն ու թթվասերը: Համեմել աղով ու պղպեղով, եփել 25 րոպե:

Մատուցել համապատասխանաբար կարտոֆիլի խյուսի կամ խաշած բրնձի հետ:

Համեղ բաղադրատոմսեր իմունիտետի ամրապնդման համար

xohanocԲաղադրատոմս 1

3 կիտրոնն աղալ ամբողջությամբ, ավելացնել 1 կգ աղացած գազար, ապա 1 լ մեղր և լավ խառնել: Ընդունել ուտելուց առաջ, օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ: Այս խառնուրդը հարուստ է  А, С, Е, ինչպես նաև` В խմբի վիտամիններով, ֆոլիաթթվով, մակրո- և միկրոտարրերով: Բոլորը կենսաբանորեն ակտիվ նյութեր են, ունեն հակաօքսիդանտ հատկություն, որոնք պայքարում են  նաև օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ:

Բաղադրատոմս 2

2 ճաշի գդալ վարսակափաթիլները 3 ճաշի գդալ ջրով թրջել: Քիչ անց ավելացնել 1 թեյի գդալ խտացրած կաթ, 1 ճաշի գդալ ընկույզ , չիր ու ցանկացած թարմ միրգ  և  հատապտուղ: Ի դեպ, խտացրած կաթի փոխարեն կարող եք մեղր ավելացնել: Ամբողջը լավ խառնել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ` մեկական ճաշի գդալ:

Այս բաղադրատոմսերը անփոխարինելի միջոց կդառնան ձեր «դեղատանը»: Մեկ անգամ փորձելուց հետո այլևս այս բալասանի մասին չեք մոռանա:

Բողկով ու սպանախով աղցան

բողկԲաղադրությունը

400 գ թարմ սպանախ

150 գ բողկ

համեմելու համար պատրաստել`

ձեթ 1/3 թ/գդալ

1 կիտրոնի հյութ

1 թ/գդալ մանանեխ (պատրաստի)

1 պճեղ սխտոր (մանրացրած կամ ճզմած)

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սպանախը ձեռքով փրթել (ոչ թե դանակով կտրատել): Ի դեպ, այս ձևով սպանախը աղցանի մեջ թարմությունը չի կորցնում, չի ճլորում: Բողկը մանր կտրատել: Խառնել իրար, ապա ամանը ծածկել ու թափահարել, որ բաղադրիչները լավ խառնվեն: Համեմել վերը նկարագրված թանձրահյութով և մատուցել:

Բարի ախորժակ:

Հնդկաձավարով ապուր

ապուրԲաղադրությունը

500-700 գ միս (տավարի, հավի կամ ոչխարի)

200 գ հնդկաձավար

500 գ կարտոֆիլ

200 գ գազար

150 գ սոխ

1-2 պճեղ սխտոր

3-4 դափնետերև

աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել ոչ մեծ կտորներով, ապա կաթսայի մեջ 1,5 ժամ խաշել: Սոխը մանր կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով, կարտոֆիլը  կտրատել խորանարդներով: Հնդկաձավարը տապակի մեջ բովել: Ձեթով տապակել սոխը, ավելացնել գազարը:  Արգանակով կաթսայի մեջ գցել կարտոֆիլը և աղ ավելացնել: Երբ արգանակը եռա, ավելացնել հնդկաձավարը ու եփել 10 րոպե, ապա` գազարով սոխեռածն ու եփել մինչև պատրաստ լինելը:

Պատրաստի ապուրի մեջ դափնետերև գցել ու համեմել պղպեղով, ավելացնել ճզմած սխտորը: Կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել ու թողնել 15 -20 րոպե, որից հետո կարելի է մատուցել թարմ մանրացրած կանաչիով:

Կիևյան կոտլետներ

կիևյան կոտլետՍա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մի տարբերակ ևս:

Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս

200 գ կարագ

պաքսիմատ

70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության)

4-5 ձու:

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը կտրել, սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի: Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի:

Միսը համեմել աղով ու պղպեղով, մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Կոտլետները թաթախել պաքսիմատի, հետո ձվի ու կրկին պաքսիմատի մեջ: 15 րոպե տապակել կաթսայի մեջ լցված ձեթով (պետք է այնքան ձեթ լցնել, որ կոտլետները ծածկվեն): Ապա հանել ու դնել անձեռոցի վրա, որ ձեթի ավելցուկը քամվի:

Հավով ապուր (հնդկական խոհանոց)

apur1Բաղադրությունը

100 գ հավի միս

1/2 գլուխ սոխ

1 թ/գդալ կարագ

1/2 թ/գ համեմի սերմ

կարմիր կծու տաքդեղ` 1/2 կտոր

կոճապղպեղ, քրքում, աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը 20-25 գ կտորների բաժանել, ավելացնել ջուր և աղ ու եռացնել, քափը հավաքելուց հետո եփել մինչև պատրաստ լինելը, ապա միսը հանել արգանակից:

Կծու տաքդեղը, համեմի սերմը, քրքումն ու կոճապղպեղը տրորել, վրան մի քիչ ջուր ավելացնել, որ թթվասերի նման լինի:

Սոխը մանրացնել, կարագով  թեթևակի տապակել ու միսը լցնել վրան: Համեմունքներից պատրաստված թանձրահյութը խառնել  հավի արգանակին ու եռացնել:

Հավի միսն ու սոխը լցնել ապուրի ափսեի մեջ ու վրան ավելացնել արգանակը: Առանձին մատուցում են եփած բրինձը: Ապուրը չպետք է յուղոտ ու կծու լինի: