Արտակարգ դեպք թուրքական խորհրդարանում. հարձակվել են ԺՀԿ-ի առաջնորդի վրա (տեսանյութ)

kilicdaroglu_6420    Րոպեներ առաջ թուրքական ԶԼՄ-ները լուրեր են տարածել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա իրականացրած հարձակման մասին: Նախնական լուրերի համաձայն՝ Քըլըչդարօղլուն թուրքական մեջլիս մտնելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել է որպես այցելու խորհրդարան եկած անհայտ մի անձ և բռունցքի 4 հարված հասցրել քաղաքական գործչին: Արդյունքում կոտրվել է վերջինիս ակնոցը, ինչպես նաև աչքի շրջանում կապտուկ է գոյացել: Կուսակցականները միջամտել են և ծեծի ենթարկել անհայտ «բռնցքամարտիկին»: Նա վնասազերծվել և ձերբակալվել է մեջլիսի ոստիկանության կողմից:

    «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն, այնուամենայնիվ, մասնակցել է կուսակցության ժողովին՝ հայտարարելով. «Բոլորին հրավիրում եմ մահափորձ կատարելու: Ժողովրդավարության տանող ճանապարհը լի է խոչընդոտներով: Սա առաջին հարձակումը չէ ԺՀԿ-ականների վրա: Բռունցքի մի հարվածի պատճառով երբեք հետադարձ քայլ չենք կատարելու: Ճնշումներն ու բռնությունը մեզ չեն կարող խանգարել: Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ այս երկիրը տանել դեպի առողջ ժողովրդավարություն»:

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

արդարադատության նախարարությունԱրմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով Պաշտպանը  դիմել  է  Հատուկ  քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատախան ձայնագրությունը:

Անկախ

Դոնեցկը հռչակվել է ժողովրդական հարապետություն

Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հայտարարել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին: Ներկայում Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիան անց է կացնում մարզխորհրդի նիստ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Համացանցում արդեն հայտնվել է այդ նիստի տեսագրությունը:

Ապրիլի 7-ին Ուկրաինայի հարավ արևելյան մի շարք քաղաքներում շարունակվում են ընդվզումները, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շտապ դաշտայնացում: Խարկովում և Դոնեցկում միտինգների մասնակիցները քաղաքի ադմինիստրատիվ շենքերի մոտ բարիկադներ են սարքում:

Բացի դրանից Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ անհայտ մարդիկ ներխուժել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենք և գրավել սպառազինության սենյակը և վերցրել զենքերը: Երեկ երեկոյան շենքի գրավման  ժամանակ ինը մարդ տուժել է, հիշեցնում է Russia Today-ը:

“Интерфакс“-ը ճշտում է, որ Դոնեցկի պետական մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցրած մարդիկ ապրիլի 7-ի առավոտյան ժաղով են հրավիրել, որտեղ քվեարկել են Դոնեցկի անկախ ժողովրդական հանրապետություն հռչակելու դեկլարացիայի օգտին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

 Անկախ

Եթե Գյումրիում անօթևաններ չեն մնացել, բա հարյուրավոր տնակներում այլմոլորակայիննե՞րն են բնակվում

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թեԳյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր,որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։ Բայց լավ, եթե, ասենք, տվյալ պատգամավորն իրավացի է, ապա ովքե՞ր ենահա ավելի քան քառորդ դար այդ կացարաններում բնակվում: Հաստատ կարող ենք ասել, որ նրանք այլմոլորակայիններ չեն։

Ենթադրելով, որ հանրապետական պատգամավորը հնարավոր է՝ պարզապես տեղեկացված չէ, «Շիրակ կենտրոնը» ևս մեկ անգամ ներկայացնում է Գյումրիում առկաանօթևանության իրական թվային պատկերը , ինչպես նաև տեսանյութ, որում ընդգրկված դրվագները տասնյակ տնակային ավաններից միայն երկուսից են։ Գյումրիումերկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականինշահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիքշինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում:

Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբերպատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակաանօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները : Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլշինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նմանընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը: Եվ սա այնդեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում էառանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի:

Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանայինփոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:

Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին

ANC-Moscow-protest-600x372Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի  հայ երիտասարդության ասոցիացիան էին:

Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:

 


Շարունակությունը կարդացեք այստեղ`

93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ

Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելենք:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսանք չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում:
Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Անկախ

Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի խաղացողը (տեսանյութ)

բոյկով,գուսևԿիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի արագ մտածող ֆուտբոլիստը:

Դնիպրոպետրովսկում Ուկրաինայի պրեմիեր լիգայի խաղի ժամանակ 30-ամյա Օլեգ Գուսևը Դնիպրոյի դարպասապահի հետ գնդակը խաղարկելու ժամանակ ուժեղ հարվածից կորցրել էր գիտակցությունը:

բոյկով, գուսևԲոյկոն ծնկով հարվածել էր նրա դեմքին, որից հետո ֆուտբոլիստը ընկել էր և լեզուն կուլ տալու վտանգի տակ էր գտնվում:

Նրան փրկել է Դնիպրոյի կիսապաշտպան Ջաբա Կանկավան, որը արագ մոտեցել է նրան և ձեռքը մտցնելով նրա բերանի մեջ՝ օդի հոսք է ապահովել:

Բժշկական անձնակազմը շուտով միացել է Դինամոյի ավագին փրկելու ջանքներին:

Վայրկյաններ անց ֆուտբոլիստը գիտակցության նշաններ է ցույց տվել և երկրպագուների ծափերի ներքո դուրս տարվել դաշտից:

Ավելի ուշ Գուսևին առողջական լավ վիճակում նկատել էին դաշտի եզրագծում կանգնած:

Այնուամենայնիվ ակումբը դեռևս տեղեկություններ չի հաղորդել նրա վիճակի վերաբերյալ:

Անկախ

Մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 84 տարեկան

Խորեն ԱբրահամյանԽորեն Աբրահամյանը ծնվել է 1930-ի ապրիլի 1–ին, Երևանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը:

Եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, իսկ հանդիսատեսի հիշողության մեջ վառ է մնացել իր խաղացած կերպարներով։ Խորեն Աբրահամյանը հանդես է եկել «Առաջին սիրո երգը», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլ հայկական ֆիլմերում։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը, իսկ ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:

 

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում` Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1969թ. արժանացել է ՀԽՍՀ, 1980թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում:

Պարույր Սևակ` “Պարապություն”, հատվածներ, կարդում է Խորեն Աբրահամյանը:

Անկախ