Բողկով ու սպանախով աղցան

բողկԲաղադրությունը

400 գ թարմ սպանախ

150 գ բողկ

համեմելու համար պատրաստել`

ձեթ 1/3 թ/գդալ

1 կիտրոնի հյութ

1 թ/գդալ մանանեխ (պատրաստի)

1 պճեղ սխտոր (մանրացրած կամ ճզմած)

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սպանախը ձեռքով փրթել (ոչ թե դանակով կտրատել): Ի դեպ, այս ձևով սպանախը աղցանի մեջ թարմությունը չի կորցնում, չի ճլորում: Բողկը մանր կտրատել: Խառնել իրար, ապա ամանը ծածկել ու թափահարել, որ բաղադրիչները լավ խառնվեն: Համեմել վերը նկարագրված թանձրահյութով և մատուցել:

Բարի ախորժակ:

Բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով

Election 2013Հայաստանի երրորդ Հանրապետության նախագահական վեցերորդ ընտրություններն այլևս պատմություն են: Նախագահի աթոռի համար պայքարում էին յոթ թեկնածուներ, չնայած բուն պայքարը նրանցից երկուսի միջև էր:  Քվեների 58,67 տոկոսով վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով:

Միջազգային դիտորդներն ընտրություններում առաջընթաց նկատեցին և այն մեկ քայլ առաջ համարեցին` նշելով, որ նկատված մանր-մունր խախտումներն արդյունքների վրա ազդել չէին կարող:

Այն, որ այս նախագահական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին, փաստ է: Ընդ որում, տարբերությունները մեկ-երկուսը չեն:

Գյուղապե՞տ  էինք ընտրում, թե՞ երկրի  նախագահ… Ո՞րն  էր անտարբերության պատճառը

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, կարծես ընտրում էինք ոչ թե երկրի նախագահ, այլ ինչ-որ կորած-մոլորած գյուղի գյուղապետ: Վերաբերմունքն ընտրական գործընթացին նման տպավորություն է թողնում:

Նախ` նախագահական վեցերորդ ընտրությունները նշանավորվեցին վստահված անձանց բացակայությամբ: Տողերիս հեղինակն ընտրությունների օրն այցելել է Երևանի տարբեր համայնքների 14 ընտրատեղամաս: Տեղամասերից մեկում վստահված անձինք ընդհանրապես չեն եղել, 6-ում վստահված անձ ունեցել է միայն Սերժ Սարգսյանը, մնացած ընտրատեղամասերում վստահված անձ ունեցել է նաև թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վստահված անձանց բացակայությունը մի փոքր տարօրինակ է, մանավանդ որ մինչ ընտրությունները բոլոր յոթ թեկնածուները վստահաբար հայտարարում էին, թե իրենք են հաղթելու, ֆավորիտ թեկնածուն իրենք են: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «ֆավորիտ» թեկնածուները գեթ մեկ վստահված անձ չունեցան:

Իրավիճակն այնքան արտառոց էր, որ տարբեր ընտրատեղամասերում աշխատող լրագրողներս միմյանց հետ կապ էինք հաստատում`  ճշտելու` արդյոք ամեն տեղ նո՞ւյն վիճակն է: Պարզվեց, որ այո, ամենուրեք վստահված անձանց դեֆիցիտ էր:

2012-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ մտնելու համար իսկապես պայքարող բոլոր քաղաքական ուժերը գրեթե բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին, երբեմն նույնիսկ երկուսն ունեին, եթե նաև մեծամասնական թեկնածու կար: Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին անգամ Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունները:

Այս անգամ այդ ռեսուրսը կարծես հօդս էր ցնդել:

Այս ընտրությունների երկրորդ առանձնահատկությունը դիտորդների պակասն է: Վերջին խորհրդարանական ընտրություններին հետևում էին 16 հազար տեղական և մոտ 650 միջազգային դիտորդներ: Նախագահական ընտրություններին հետևող դիտորդների թիվն   առնվազն կրկնակի պակաս է` այս անգամ ԿԸՀ-ում գրանցվել էին 7000 տեղական և միջազգային դիտորդներ:

Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհնար էր որևէ ընտրատեղամաս մտնել և տեղում միակ դիտորդը լինել, ապա այս անգամ դա սովորական երևույթ էր: Գրանցամատյաններն այս ընտրություններին գրեթե դատարկ մնացին. օրվա վերջին գրանցամատյաններում էջի կեսն էլ չէր լրացել, մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ օրվա երկրորդ կեսին գրանցամատյանում մի քանի էջ արդեն լրացված էր:

Նշված  երկու առանձնահատկություններով էլ պայմանավորված է ընտրությունների  երրորդ բնորոշ գիծը. չկան դիտորդներ և վստահված անձինք, չկան նաև ընտրախախտումներն արձանագրող և այլընտրանքային լրատվություն տրամադրող անձինք: Ընտրատեղամասերում ինչ ասես, կարող է պատահած լինել, բայց ոչ մեկս այդ մասին չգիտենք. չկա լրատվության աղբյուր:

Օրինակ` ընտրությունների օրն ահազանգ ստացանք, որ Մարտունիում բաց քվեարկություն է տեղի ունենում` քաղաքապետը ընտրողների հետ քվեախուց է մտնում ու «օգնում» նրանց ընտրություն կատարել, Զովունիում ընտրատուփերի մոտ մարդկանց պարտադրում են քվեաթերթիկը ցույց տալ, նոր միայն դնել ծրարը և գցել քվեատուփը, և նման բազմաթիվ այլ դեպքեր: Ամեն անգամ այն հարցին, թե տեղում դիտորդներ, վստահված անձինք  կամ լրագրողներ չկա՞ն, որ արձանագրեն, հնչում էր մեկ պատասխան` միայն հանձնաժողովի անդամներն են, իրենք էլ հանգիստ նայում են:

Երբ տեղում կան դիտորդներ և վստահված անձինք, նրանք ոչ միայն հետևում են, որ խախտումներ տեղի չունենան, այլև արձանագրում են կատարվածը, ներս մտած լրագրողի ուշադրությունն  էլ հրավիրում են իրենց նկատած խախտումների վրա: Մինչդեռ նրանց բացակայությամբ ինֆորմացիան միայն մեկ` պաշտոնական  տեսանկյունից է ներկայացվում. այն է` ամեն ինչ ընթանում է գերազանց, և վերջ:

Ստացվում է, որ այս ընտրությունները խորհրդային տարիների  իրադարձություն դարձան. ոչ թե ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, այլ դրանք արձանագրողներ և բարձրաձայնողներ չեն եղել:

Ընտրողները  պասիվ էին,  ոստիկաններն`  անտարբեր ու ագրեսիվ

Չորրորդ առանձնահատկությունը ընտրողների պասիվությունն էր: Եթե Աժ ընտրություններին ցանկացած տեղամասում ակտիվ շարժ էր, անգամ շատ տեղերում մեծ հերթեր էին, ապա այս անգամ նման տեսարանների ականատես չդարձանք: Պատահում էր, որ 30 րոպեի ընթացքում գեթ մեկ ընտրող չէր մտնում ընտրատեղամաս:

Չնայած դրան, նախագահական ընտրություններին արձանագրվել է 60,5 տոկոս մասնակցություն (ԱԺ ընտրություններին էլ արձանագրվել էր 62,26 տոկոս մասնակցություն):

Համատարած բնույթ էր կրում մարդկանց մեքենաներով ընտրատեղամաս բերելը: Օրենքը նման բան չի արգելում, մանավանդ որ մարդատար մեքենաների վրա ո՛չ քաղաքական ուժերի պաստառներ կային, ո՛չ դրոշներ: Բայց երևույթի ենթատեքստը ժխտել հնարավոր չէ: Ընտրողներին մեքենաներով բերելը զանգվածային բնույթ էր կրում, օրինակ` 9/27 և 9/28 ընտրատեղամասերում:

Նորագյուղում գտնվող ընտրատեղամասեր այցելության պատճառ դարձավ պատահաբար լսած խոսակցությունը, թե ինչպես են 2003-ին այստեղ ժամը 17-ի դրությամբ 100 տոկոս մասնակցություն ապահովել ու փակել ընտրատեղամասը: Պարզվեց, որ այս անգամ ընտրատեղամասում ակնկալում են ոչ թե 100 այլ 60-70 տոկոս մասնակցություն: Միմյանցից մեկ պատով բաժանված ընտրատեղամասերի նախասրահում սևահեր մի կին` Միրզոյան Իրինան,  դուրսուներս էր անում` ամեն անգամ 10-15 հոգանոց խումբ ներս բերելով: Արագ-արագ մարդկանց հուշում էր, թե ով որ ընտրատեղամաս մտնի: Մարդիկ էլ ընտրելուց հետո մոտենում ու կարծես զեկուցում էին` ընտրեցինք: Ապա ընտրածների խումբը դուրս էր գալիս նույն կնոջ ուղեկցությամբ, քիչ անց նորն էր ժամանում: Սևահեր կինը, որ որևէ վկայական չուներ փակցված (իսկ ընտրատեղամասում առանց վկայականի գտնվելու իրավունք չկա) ներկայացավ որպես ՀՀԿ դիտորդ:

Մյուս ուշագրավ երևույթը ոստիկանների ագրեսիվ տրամադրվածությունն էր ու անտարբերությունը: ԱԺ ընտրությունների ժամանակ, եթե ոստիկանը հանկարծ օբյեկտիվում էր հայտնվում առանց պատշաճ տեսքի, օրինակ` առանց գլխարկի, անմիջապես իրեն կարգի էր բերում ու խնդրում հնարավորության դեպքում լուսանկարը չհրապարակել, որ ինքն անախորժություն չունենա: Այս անգամ ոստիկաններին կարծես բոլորովին չէր հետաքրքրում, թե ինչ տեսքով են իրենք հայտնվում օբյեկտիվում, բացի այդ, ամեն հարց կամ նկատողություն ընդունում էին հարձակվողական տոնով: Օրինակ` 9/27 ընտրատեղամասում, որտեղ ոստիկանների մուտքը իրենց սենյակ ընտրասենյակի միջով էր, մինչդեռ ոստիկաններն ընտրասենյակում գտնվելու իրավունք չունեն, դիտորդը նկատեց փաստը: Ի պատասխան ոստիկանն այնպիսի տոնով ու շարժումներով վրա հասավ, որ եթե վկաներ չլինեին, գուցե հարձակվեր դիտորդի վրա:

Նաև տպավորություն կար, որ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներն ամեն կերպ խուսափում են որևէ խախտում փաստացի արձանագրելուց: Օրինակ` 8/16 ընտրատեղամասում ականատես դարձանք նման երևույթի: Ընտրության եկած քաղաքացին պարզեց, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Վերջինս բողոքելուց խուսափեց` պատճառաբանելով, որ քաշքշուկների ժամանակ չունի: Հանձնաժողովի նախագահը կնոջն առաջարկեց մեկ այլ վանդակում ստորագրել` պատճառաբանելով, թե տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ է, սխալմամբ են այլ ընտրողի տվյալները այդ քաղաքացու անվան դիմաց լրացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանը  մեկ ժամ շարունակ հանձնաժողովի նախագահից պահանջեց արձանագրություն կազմել կատարված վրիպակի մասին, վերջինս այդպես էլ արձանագրություն չկազմեց` պնդելով, որ որևէ սխալ տեղի չի ունեցել:

Ամփոփելով նախագահական ընտրությունները` պետք է նշել, որ այո, առաջընթաց այնուամենայնիվ կա. այս անգամ նախորդների պես ո՛չ ընտրողներին կաշառելու դեպքերն են զանգվածային բնույթ կրել, ո՛չ բռնությունների ու ճնշումների ալիքը: Ընդհանրապես, թե՛ քարոզարշավը, թե՛ ընտրությունները շատ տարբեր էին նախորդներից: Բայց որ կարող էինք շատ ավելի լավ ու քաղաքակիրթ ընտրություններ ունենալ, անվիճելի է: Մինչդեռ այս անգամ բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով:

Ի՞նչ է բուլիմիան

նիկոլԲուլիմիան հոգեկան  խանգարում է, որի հիմքում թուլությամբ ուղեկցվող անհագուրդ քաղցն է: Բուլիմիայով հիվանդին բնորոշ է անհավանական ախորժակը,  որը թվում  է` անհնար է հագեցնել:

Բուլիմիայով հիմնականում հիվանդանում են 15-30 տարեկան կանայք: Կլինիկական ախտանշաններից են դեմքի ու պարանոցի գեղձերի  ուռչելը, ատամների հետին մակերեսի էմալի էրոզիան, արյան հոսքը դեմքին, թքագեղձերի ուռածությունը, կոկորդացավը, կերակրափողում մշտական ցավի զգացողությունը, որն ուղեկցվում է այրոցքով: Թվարկված բոլոր ախտանշաններն արհեստականորեն առաջացրած փսխման հետևանք են: Բուլիմիայով հիվանդներն ամաչում են իրենց անվերահսկելի ախորժակի պատճառով, փորձում շրջապատից թաքցնել դա: Այդ իսկ պատճառով հաճախ գաղտնի ուտում, ապա արհեստականորեն սրտխառնուք են առաջացնում` կերածից ազատվելու համար, իսկ ուրիշ մարդկանց ներկայությամբ ուտում են չափավոր, ոչնչով չտարբերվելով նրանցից, նույնիսկ երբեմն սահմանափակ սնունդ են ընդունում: Նրանք երբեմն գաղտնի սնունդ են գնում , երբեմն էլ նույնիսկ սնունդ գողանում: Երկար ժամանակ կարողանում են թաքցնել այդ հակումը, մինչև ամեն ինչ բացահայտվում է ու փոխում վիճակը:

Հիվանդության զարգացմանը զուգընթաց` սննդի մասին միտքն այդ մարդկանց կյանքում ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում: Ընտանեկան,  միջանձնային ու մասնագիտական խնդիրները հետին պլան են մղվում: Սակայն նրանց մեծ մասն արտաքուստ նորմալ տեսք ունի, չափազանց պահանջկոտ է իր նկատմամբ և հակված է միայնության ու դեպրեսիայի: Նրանց ինքնագնահատականը խիստ ցածր է, բոլոր մտքերը սննդի, սեփական կառուցվածքի ու «մոլուցքը» շրջապատից թաքցնելու  շուրջ են:

Բուլիմիայի հետևանքները

Ժամանակի ընթացքում բուլիմիայի զոհերի մոտ մի շարք խնդիրներ են առաջանում. շարունակական սննդի չարաշահում- մաքրում հերթագայությունն ի վերջո հանգեցնում է ֆիզիոլոգիական խանգարումների: Անվերահսկելի քանակով լուծողականների ընդունումը հաճախ հանգեցնում է  ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, այդ թվում` ուղիղ աղիքից արյունահոսության ու մշտական, անվերահսկելի փորլուծի: Ընդ որում,  միաժամանակ օրգանիզմից կալիումի ու նատրիումի լվացում է կատարվում, ինչը հանգեցնում է էլեկտրոլիտների հավասարակշռության խանգարման, ընդհուպ` ջրազրկման, մկանային կծկումների, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել սրտի կանգի:

Բուլիմիայի հաջորդ հետևանքներից են մազաթափությունը, մաշկի դեղնավուն երանգը, ժամանակից շուտ կնճիռների առաջացումը, շնչառության խանգարումը, ընդգծված թուլությունը, մկանային հոգնածությունը, գլխապտույտը: Բուլիմիան ծանր հետևանք  կարող է ունենալ առողջության վրա: Հաճախակի փսխումը կարող է հանգեցնել կոկորդի ու կերակրափողի գրգռման, ինչպես նաև`  ստամոքսահյութի ազդեցությամբ ատամների էմալի քայքայման: Երբեմն տեղի է ունենում դաշտանադադար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հիվանդները հերքում են հիվանդության առկայությունն իրենց մոտ, հազվադեպ է պատահում, որ նրանք ինքնուրույն դիմեն բժշկի,   ուստի հարազատները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ երևույթներին. ձեր հարազատը`

– անընդհատ սննդակարգերի է դիմում ու հաշվում կալորիաները,

– ինքն իրեն տանջում է ֆիզիկական պարապմունքով,

– օգտագործում է միզամուղ, սրտխառնուք առաջացնող ու նման այլ միջոցներ,

– չափազանց նիհարում է կամ հակառակը` գիրանում,

– դաշտանադադարի կամ ցիկլի խախտման դեպքեր են նկատվում,

– ընտրում է ցածրկալորիական սնունդ,

– փոխվել է եղունգների, մազերի ու մաշկի որակը,

– դեպրեսիվ վիճակում է:

Բուլիմիայի առաջացման պատճառները բազում են, դրանց մեծ մասը զգայական բնույթ ունեի: Այսինքն` առաջանում է էմոցիոնալ լարվածության, սթրեսի, տագնապի զգացման, երբեմն էլ` վախի հետևանքով:

Ոմանք առաջ  են քաշում այս  հիվանդության  հոգեվերլուծական ենթատեքստը, որի համաձայն` բուլիմիան  հոգեբանական պաշտպանության յուրօրինակ ռեակցիա է (դեպրեսիային, նևրոզին, ճգնաժամային իրավիճակներին): Սնունդ ընդունելուց բավականության ու հաճույքի (հաճախ յուղոտ ու քաղցր) զգացումը ինչ-որ չափով մեղմում է տագնապը, ներքին դիսկոմֆորտը,  ձանձրույթը: Որոշ հիվանդներ խոստովանել են, որ սննդի հետ ասես  փարատվում է ներքին դատարկությունը:

Բուլիմիայով հաճախ տառապում են նրանք, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն,  չափազանց շատ ուտելն ասես  վերածվում է սեփական անձի հանդեպ յուրօրինակ սիրո, հոգատարության ու ջերմության:

Բուլիմիայով հիվանդները երկար ժամանակ շրջապատին համոզում են, թե իրենք շատ չեն ուտում, սակայն գիրանում են: Նրանց թվում է, թե իրենց ներզատիչ համակարգում խանգարում կա, ինչի համար դիմում են համապատասխան մասնագետներին, որոնք սկսում են կենսաքիմիական, ուլտրաձայնային հետազոտություններ ու հաճախ էլ ախտորոշում  վահանաձև գեղձի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում:

Ու սկսվում է մի նոր` բուժման փուլ, որը սովորաբար ոչ մի դրական արդյունք չի տալիս: Եվ միայն հոգեթերապևտի տեսադաշտում պատահականորեն հայտնվելու դեպքում է, որ ամեն ինչ պարզ է դառնում: Սկզբնական շրջանում հիվանդներն անգամ զայրանում են, կարծում, որ իրենց հոգեկանը կարգին վիճակում է: «Ես հոգեբանի կարիք չունեմ,- ասում են նրանք:-Պարզապես ներզատաբանիս հարցում բախտս չի բերել, նրանք չկարողացան այնպես անել, որ քաշս կարգավորվի, մի խոսքով` ճիշտ բուժում չեն  նշանակել»:

Ինչպե՞ս կարելի է ազատվել բուլիմիայից

Արագ արդյունք ակնկալել անհնար է: Սխալ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների հետ ու դրանցից ազատվելու համար  ևս  բավական   ժամանակ է հարկավոր: Հիվանդությունը կարելի է բուժել հոգեթերապիայի  միջոցով: Հոգեթերապիան է  ամենակարևոր, սակայն երկարատև բուժման փուլը, որն օգնում է հիվանդին հասկանալ իրեն, իր  հիվանդությունն ու ելք գտնել ստեղծված վիճակից:

Հիվանդության բուժման հաջողությունը հիվանդի ցանկությունից ու համառությունից է կախված, ինչպես նաև` սեփական թուլություններին անվախ նայելու ունակությունից: Հիվանդը պետք է գիտակցի, որ դա հեշտ խնդիր չէ , սակայն` իրագործելի:

10 փաստ

1. Բուլիմիա բառն առաջացել է հունարենից և թարգմանվում է` «ցլի քաղց»:

2. Փաստեր կան, որ  բուլիմիայի նոպայի հետևանքով եղել են ստամոքսի պատռման դեպքեր:

3. Շատ գիտնականներ կարծում են, որ հիվանդության հիմքում խանգարումներ են, որոնք առաջացել են դեռևս վաղ մանկության տարիներին`  պայմանավորված մոր հետ լարված հարաբերություններով:

4. Բուլիմիան հաճախ առաջանում է խիստ սննդակարգերի հետևանքով:

5. Հիվանդության զարգացման տարիք է համարվում 14-20-ը:

6. Բուլիմիայի պարագայում հաճախակի  արհեստական փսխումները հանգեցնում են քրոնիկ  կոկորդաբորբի:

7. Պիտսբուրգի համալսարանի գիտնականները կարծում են, որ բուլիմիան կապված է գլխուղեղում սերոտոնինի նյութափոխանակության խանգարման հետ:

8. Բուլիմիայի նոպաներ միջին հաշվով շաբաթական  լինում  են 11 անգամ:

9. Երբ հիվանդը փսխում է հրահրում, ընդունած սննդի կալորիաներն ու նյութերի կեսն արդեն օրգանիզմը  յուրացրած է լինում: Այսինքն,եթե նոպայի ժամանակ հիվանդը 1 կգ սնունդ է ընդունում, եթե անգամ նրան հաջողվում է ստամոքսի ողջ պարունակությունը դատարկել, 500 գ սնունդ, այնուամենայնիվ. «հօգուտ» է օգտագործվում:

10. Բուլիմիան մեկանգամյա բուժմամբ անհնար է վերացնել:

Բուլիմիան և աստղերը

Հայտնի է, որ Էլթոն Ջոնը 1990-ականներին ստիպված էր միաժամանակ պայքարել թմրանյութային կախվածության, դեպրեսիայի ու բուլիմիայի դեմ:

Լարրի Քինգի հետ հարցազրույցում Էլթոն Ջոնը, իր մտերիմ ընկերուհու` արքայադուստր Դիանայի մասին խոսելով, ասել է.«Մենք երկուսս էլ բուլիմիկներ ենք»:

Օզզի Օսբորնի կինը` Շերոնը, նույնպես տառապում է բուլիմիայով: «Ես ուտում եմ, ապա վազում զուգարան ու փսխում առաջ բերում: Առաջ ես օրական 4 անգամ էի դիմում այդ միջոցին, իսկ հիմա` շաբաթական մեկ անգամ: Դա իսկապես մեծ ձեռքբերում է»:

Երգչուհի Պոլա Աբդուլը 1994-ին բուժվել է հիվանդության դեմ: Նա նաև մեկ այլ մոլություն ունի`  ֆիզիկական վարժություններով կալորիաներ այրելը:

Արքայադուստր Դիանան բրիտանական հեռուստաընկերությանը խոստովանել է, որ 1981-ից տառապել է նյարդային բուլիմիայով, սակայն մասնագետների օգնությանն է դիմել միայն 80-ականների վերջին:

Նիկոլ Քիդմանը ևս տառապում է  բուլիմիայի նոպաներով  ուղեկցվող  նյարդային անորեքսիայով:

Վիկտորյա Բեքհեմը նույնպես ժամանակին տառապել է բուլիմիայով,  բայց բուժվել է կամքի ուժով:

Մահվան ելքով հայտնի դեպք է Էլվիս Պրեսլիի օրինակը: Երգչի վիճակը վատացել էր թմրանյութային կախվածությամբ:

«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

hx«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

Հնդկաձավարով ապուր

ապուրԲաղադրությունը

500-700 գ միս (տավարի, հավի կամ ոչխարի)

200 գ հնդկաձավար

500 գ կարտոֆիլ

200 գ գազար

150 գ սոխ

1-2 պճեղ սխտոր

3-4 դափնետերև

աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել ոչ մեծ կտորներով, ապա կաթսայի մեջ 1,5 ժամ խաշել: Սոխը մանր կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով, կարտոֆիլը  կտրատել խորանարդներով: Հնդկաձավարը տապակի մեջ բովել: Ձեթով տապակել սոխը, ավելացնել գազարը:  Արգանակով կաթսայի մեջ գցել կարտոֆիլը և աղ ավելացնել: Երբ արգանակը եռա, ավելացնել հնդկաձավարը ու եփել 10 րոպե, ապա` գազարով սոխեռածն ու եփել մինչև պատրաստ լինելը:

Պատրաստի ապուրի մեջ դափնետերև գցել ու համեմել պղպեղով, ավելացնել ճզմած սխտորը: Կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել ու թողնել 15 -20 րոպե, որից հետո կարելի է մատուցել թարմ մանրացրած կանաչիով:

Բելգիացի գիտնականը հիացած է հայերի մտավոր կարողություններով և պատրաստվում է Հայաստանում գիտական կենտրոն հիմնել

gitnakannerԱռաջիկայում Հայաստանում կստեղծվի Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի գիտական կենտրոնի մասնաճյուղ:

Գիտական կենտրոնի պրոֆեսորներ  Մարկ Վան Հյուլեն  և Տիգրան Մահտեսյանը փետրվարի սկզբին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում էին`  հանդիպելու հայաստանյան գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկելու գիտական կենտրոնի մասնաճյուղի հիմնման մանրամասները: Սա Լյուվենի Կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի լիիրավ պրոֆեսոր և Լոնդոնի իմպերիալ քոլեջի էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի  հրավիրվող պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեի թվով 7-րդ այցելությունն էր Հայաստան:

Ապրիլին փոխադարձ այցով ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի մի քանի ներկայացուցիչներ կգնան Բելգիա` Լյուվենի համալսարան, ուր կկնքվեն համագործակցության համաձայնագրեր  ինչպես երկու երկրների  գիտական կենտրոնների, այնպես էլ երիտասարդական գիտական կառույցների  միջև:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` արդեն իսկ որոշված է լաբորատորիայի գտնվելու վայրը, հայկական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն բանով աջակցել ծրագրի իրականացմանը:

Չնայած նախնական պայմանավորվածություններին` Մարկ Վան Հյուլեն ասում է, որ  լաբորատորիայի ստեղծման ժամկետները դեռևս հստակեցված չեն, քանի որ նախ և առաջ պետք է կադրային խնդիրը լուծել: Հայաստանում լաբորատորիայի աշխատանքները սկսելու համար հարկավոր է առնվազն 10 աշխատակից: Բելգիացի պրոֆեսորն իր լաբորատորիայի ֆինանսական միջոցներից արդեն իսկ ֆինանսավորում է երկու հայ ասպիրանտների կրթությունը Լյուվենի կաթոլիկ համալսարանում: Նաև քայլեր են ձեռնարկվում մյուս մասնագետների ասպիրանտական կրթության  համար կրթաթոշակներ ապահովելու ուղղությամբ:

«Այստեղ մասնաճյուղ չենք կարող ունենալ, քանի դեռ համապատասխան մասնագետներ չունենք: Այս պահին մասնագետներ շատ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կես մլն եվրոյի ներդրում է կատարվել և դեռ կշարունակվի,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ուսումը ֆինանսավորելիս հայաստանցի երիտասարդների հետ պայմանագիր են կնքում, ըստ որի` նրանք պարտավորվում են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան:- Նրանք, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ, պետք է անպայման վերադառնան Հայաստան, այլընտրանք չկա:  Կարևորը մարդկային ներուժն է, ներդրումները նրանց են ուղղված»:

Համատեղ կրթական ծրագիր իրականացնելու գործում խոչընդոտ է եղել միասնական դիպլոմի հարցը. ասպիրանտը պետք է գիտական ղեկավար ունենա թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, երկու երկրներում էլ կրթություն ստանա, սակայն վերջում ստանա մեկ ընդհանուր դիպլոմ, որը ճանաչելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում: Հյուլեն ասում է, որ այս խնդիրն էլ արդեն լուծվել է, և առաջիկայում, օրինակ, Էլվիրա Խաչատրյանը կստանա ընդհանուր դիպլոմ:

«Պետք է կարողանանք ավելի շատ գումարներ հայթայթել, որ կազմը համալրենք նոր մասնագետներով: Հիմա նեղ նեյրոհոգեֆիզիոլոգիայի մասին է խոսքը, բայց այնտեղ շատ մասնագիտություններ կան, պրոյեկտները ևս շատ են: Բանակցում ենք մեկենասների հետ ֆինանսավորման հարցը լուծելու համար»,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ֆինանսական խնդիրները երկրորդական են, որոնք անպայման կլուծվեն, առաջնայինը տաղանդավոր կադրերին մեկ տեղում հավաքելն է:

Պրոֆեսորն ասում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ է տեսնում և հիացած է հայ երիտասարդների թե՛ մտավոր ունակություններով, թե՛ աշխատասիրությամբ. «Հայաստանում էլ կարող է լինել աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը: Ունենալով այսպիսի ուղեղներ, պարզ է, որ ապագան Հայաստանինն է լինելու, ուստի մեծ ցանկություն կա  այստեղ էլ ուսումնասիրություններ անել»:

«Անկախի» հարցին, թե ինչու է Հյուլեն ցանկանում, որ արտերկրում կրթվելուց հետո հայ երիտասարդներն անպայման Հայաստան վերադառնան, պատասխանում է, որ նման ցանկության հեղինակը իր ընկեր, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանինն է:

«Իմ երազանքներից մեկն է, որ մեր երկրի ունեցած պոտենցիալը ռեալիզացվի»,- ասում է Մահտեսյանը` հավելելով, որ իր քայլով փորձում է ինչ-որ բանով օգնել իր հայրենիքին:

Հյուլեի հիմնադրած գիտական կենտրոնը Հայաստանում շարունակելու է աշխատել Mindspeller  ծրագրի վրա` փնտրելով այն կատարելագործելու ուղիներ: Mindspeller-ը նաև հայաֆիկացվելու է:

Հյուլեի ստեղծած սարքի շնորհիվ խոսելու և շարժվելու ունակությունից զրկված, բայց ուղեղի ակտիվությունը պահպանած  մարդիկ կարողանում են հաղորդակցվել:  Դրա համար հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը և ուշադրությունը սևեռում մոնիտորի վրա գրված այբուբենին` հայացքով ընտրելով իր ուզած տառերը: Մտքի ուժով հիվանդը րոպեում կարող է գրել մի քանի նախադասություն:

«Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին և հեռակառավարմամբ ուղեղում առկա ակտիվությունը վերածելով ինֆորմացիայի` տեղափոխում են համակարգիչ: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, նախկինում գլխարկի մեջ նաև հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեին, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում, և գլխարկն օգտագործելուց հետո գլուխը լվանալու կարիք չկա: Արագացել է նաև գլխարկի աշխատանքը. առաջ մի բառ գրելը 20 վայրկյան էր տևում, այժմ նույն ժամանակահատվածում կարելի է մեկ կամ մի քանի նախադասություն կազմել»,- ասում է Հյուլեն:

Կիևյան կոտլետներ

կիևյան կոտլետՍա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մի տարբերակ ևս:

Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս

200 գ կարագ

պաքսիմատ

70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության)

4-5 ձու:

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը կտրել, սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի: Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի:

Միսը համեմել աղով ու պղպեղով, մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Կոտլետները թաթախել պաքսիմատի, հետո ձվի ու կրկին պաքսիմատի մեջ: 15 րոպե տապակել կաթսայի մեջ լցված ձեթով (պետք է այնքան ձեթ լցնել, որ կոտլետները ծածկվեն): Ապա հանել ու դնել անձեռոցի վրա, որ ձեթի ավելցուկը քամվի:

Համակարգիչ 1-ին դասարանցիներին, ՀՆԱ-ի 1-3 %` գիտությանը, բարձր աշխատավարձ` ուսուցիչներին Նախագահի թեկնածուների խոստումները կրթության և գիտության ոլորտում

ՀՀ նախագահի ութ թեկնածուները, ամեն մեկը յուրովի, շարունակում են  քարոզարշավը` ընտրողներին հատվածաբար ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի Հայաստանի տեսլականը:

«Անկախը» կներկայացնի, թե նախագահի թեկնածուներից ամեն մեկն ինչպիսին է պատկերացնում ապագայի Հայաստանի գիտակրթական ոլորտը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն աչքի է ընկնում բյուրեղացված վիճակով. լավ մշակված է, անտեղի որևէ միտք կամ բառ չկա:

«XXI դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը»,- ասված է ծրագրում:

Այնուհետև կետ առ կետ շարադրված են խոստումները, ըստ որոնց` անցում կկատարվի երաշխավորված 12-ամյա կրթության,  ամեն 1-ին դասարանցու կհատկացվի համակարգիչ, մարզերում կկառուցվեն մանկապարտեզներ, սոցիալապես անապահով խավի համար կապահովվի անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, կհեշտացվի բուհական ընդունելությունը:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ,  առաջնային ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:

«Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը»,- ամրագրված է ծրագրում:

Վերընտրվելու դեպքում  Սարգսյանը խոստանում է նաև իրավական ամուր հիմք  ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար, աշխատանքներ տանել գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

«Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար»:

Նախընտրական այս դրույթերն առաջին հայացքից գրավիչ են, իրագործման դեպքում կարծես թե խնդիրներ էլ չենք ունենա: Բայց… Ծրագրում չկան «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի  պատասխանները, չկան թվերով ու հստակ ժամկետներով արտահայտված խոստումներ ու ծրագրեր: Օրինակ` նվազագույնը քանի՞ համայնք է նոր նախակրթարան ունենալու, ի՞նչ պետք է հասկանալ «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ» ասելով, գուցե ներկայիս մեթո՞դն էլ է ժամանակակից: «Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները» արտահայտությունը ևս պաթետիկ է, երբ չկա նշված կոնկրետ թիվ: Այլ բան է, եթե  նշվեր, որ այսքան տարի հետո  գիտությանը կհատկացվի, օրինակ, ՀՆԱ-ի 1%-ը:

2013-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացվեց, ամեն տեղ բարձրաձայնվեց այդ մասին, բայց չնշվեց, որ դա օրենքի պահանջն էր և գիտությանը օրենքով սահմանված նվազագույնից մեկ լումա ավելի անգամ չի հատկացվել: Նույնը կարող է կրկնվել: Թվերի ու ժամանակացույցի բացակայությունը ծրագրում կարծես ապահովագրում է ՀՀԿ-ին, որպեսզի հնարավոր չլինի հետագայում ինչ-ինչ դրույթներ չկատարելու մեղադրանքներ հնչեցնել:

Ավելի պրակտիկ է Հրանտ Բագրատյանի ծրագիրն այս ոլորտում. նա  հարյուր քայլերից հինգը հատկացրել է կրթությանը և գիտությանը:

Նա նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,2%-ի չափով ներկայիս 2,8-ի փոխարեն, ինչպես նաև բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացում ՀՆԱ-ի 0,8%-ի չափով:

Նախատեսվում է նաև իրականացնել կրթության հավաստագրային ֆինանսավորում. այսինքն` աշակերտի կրթության համար գումարը հատկացվում է ոչ թե դպրոցին, այլ ծնողին, իսկ վերջինս էլ որոշում է, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:

Իսկ գիտությանը Բագրատյանը խոստանում է հատկացնել ՀՆԱ-ի 1%-ը ներկայիս 0.24%-ի փոխարեն. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով: … Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով»։

Թեկնածուների գիտակրթական ոլորտի ծրագրերից ամենածավալունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է. գիտությանը և կրթությանն առանձին-առանձին է անդրադարձ կատարվում: Նա ոչ միայն թվերով ներկայացնում է ներկա իրավիճակը, այլև նշում, թե որոշակի ժամանակ հետո ինչպիսին է ինքը տեսնում ոլորտը և ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

«Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է: Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»,- ասված է ծրագրում:

Հովհաննիսյանը նախատեսում է.  «Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2014 թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչև 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում»:

Հովհաննիսյանը խոստանում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք, խթանել գիտություն-արտադրություն կապը և այլն:

Նա նաև խոստանում է գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, ինչպես նաև բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով:

Կրթության ոլորտում անհրաժեշտ քայլեր է համարում արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձևավորումը, կրթական մասնագիտությունների ցանկի և  կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը, հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը, բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների դեմ պայքարը և այլն:

Մատնանշված քայլերն իրականացնելու համար, ըստ ծրագրի, հարկավոր է ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվելու ինքնակրթությամբ, ինչպես նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև մանկավարժական բուհերում բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:

Նախատեսվում է նաև պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի  նկատմամբ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Մյուս թեկնածուների ծրագրերում կրթությանը և գիտությանը կա՛մ անդրադարձ չկա, կա՛մ մեկ-երկու տող է հատկացված:

Այսպես, առայժմ հրապարակված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի հենքը, որտեղ նշված ոլորտների մասին ոչինչ չի ասվում:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի նպատակներից է «ապահովել գիտակրթական ոլորտի նպատակային ու հետևողական զարգացումը պետության կողմից ընդունված չափանիշներին համապատասխան»:

Անդրեաս Ղուկասյանը նախատեսում է մշակել ու իրականացնել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի նպատակներից կլինի նաև «երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,  ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության  զարգացման համար»:

Վարդան Սեդրակյանի` էպոսի վրա  հիմնված ծրագիրը դեռևս ամբողջական տեսքով հասանելի չէ. թեկնածուն ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:  Արամ Հարությունյանն էլ, որ նախատեսում է դուրս գալ ընտրապայքարից,  ծրագիր չի հրապարակել:

Հավով ապուր (հնդկական խոհանոց)

apur1Բաղադրությունը

100 գ հավի միս

1/2 գլուխ սոխ

1 թ/գդալ կարագ

1/2 թ/գ համեմի սերմ

կարմիր կծու տաքդեղ` 1/2 կտոր

կոճապղպեղ, քրքում, աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը 20-25 գ կտորների բաժանել, ավելացնել ջուր և աղ ու եռացնել, քափը հավաքելուց հետո եփել մինչև պատրաստ լինելը, ապա միսը հանել արգանակից:

Կծու տաքդեղը, համեմի սերմը, քրքումն ու կոճապղպեղը տրորել, վրան մի քիչ ջուր ավելացնել, որ թթվասերի նման լինի:

Սոխը մանրացնել, կարագով  թեթևակի տապակել ու միսը լցնել վրան: Համեմունքներից պատրաստված թանձրահյութը խառնել  հավի արգանակին ու եռացնել:

Հավի միսն ու սոխը լցնել ապուրի ափսեի մեջ ու վրան ավելացնել արգանակը: Առանձին մատուցում են եփած բրինձը: Ապուրը չպետք է յուղոտ ու կծու լինի:

Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել…

nushi20110526053541153Արքայադուստր Դիանայի մահից մի քանի տարի հետո`  2002-ին, ԲիԲիՍի-ի անցկացրած հարցման տվյալներով,  պատմության  100 ամենահայտնի բրիտանացիների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է  արքայադուստր Դիանայի ազգական սըր Ուինսթոն Չերչիլը (Մեծ Բրիտանիայի վարչապետ),  երկրորդ հորիզոնականում Իզամբարդ Քինգդոմ Բրյունելլն է, ինժեներ, Արևմտյան մեծ երկաթուղին ստեղծողը,  իսկ Արքայադուստր Դիանան այս ցուցակում, որտեղ  Չարլզ Դարվինը, Շեքսպիրն ու, Նյուտոնը համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Նրան անվանում էին «ժողովրդական արքայադուստր», «սրտերի թագուհի»: Իսկ նրա հարսանեկան համբույրը 20-րդ դարի լավագույն 10 համբույրներից մեկն է ճանաչվել:

Ավելի քան 15 տարի է անցել  Արքայադուստր Դիանայի ողբերգական մահից, սակայն  նրա անձի վերաբերյալ շշուկներն ու նորանոր բացահայտումները չեն թողնում, որ պատմությունները վաղեմության  փոշով ծածկվեն, իսկ Դիանայի անունը մատնվի մոռացության:

Լեդի Դին իր ծնողների երրորդ դուստրն էր:Հայրը նրա ծնունդով մեծ հիասթափություն ապրեց, քանի որ 700-ամյա ազնվականական  Սփենսր  ազգանվան շարունակության համար ժառանգորդ որդի էր պետք: Դա սկզբում, իսկ հետո Դիանան  հոր սիրելի զավակն էր դառնալու: Շուտով ծնողները որդի ունեցան:  Սակայն երջանիկ մանկությունը  մռայլվեց ծնողների տարաձայնությունների, ապա բաժանության պատճառով: Մայրը, 4 երեխաներին թողնելով հոր մոտ, հեռացավ ուրիշի հետ: Դա  լուրջ  հետք թողեց Դիանայի վրա, աղջիկն ամփոփվեց ինքն իր մեջ. նա  ամաչում էր  մարդկանցից:

Մի առիթով  իր դայակին ասել է.«Ես երբեք իսկական սիրով չեմ ամուսնանա: Եթե վստահ չես սիրուդ մեջ, ուրեմն ստիպված ես բաժանվել: Իսկ ես երբեք չեմ ուզում բաժանվել»:

Ի՞նչ իմանար, որ եթե վիճակված է բաժանվել, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել դեպքերի ընթացքին, եթե անգամ արքայական ընտանիքի մասին է խոսքը…

Այս ամուսնության մեջ մենքերեքով էինք, իսկ ես ամբոխչեմ սիրում…

Իսկ երբ եկավ ամուսնանալու ժամանակը, բրիտանացի ֆեմինիստները փորձում էին նրան հետ պահել արքայազն Չարլզի հետ  միությունից:

Այն ժամանակ Դիանան ընդամենը 20 տարեկան էր ու ականջի ետև գցեց Չարլզի ու Կամիլա Փարքերի հարաբերությունների մասին շշուկները: Ինչպես այդ տարիքի յուրաքանչյուր աղջիկ, նա նույնպես  երազում էր իդեալական ընտանիքի մասին:

Եղիսաբեթ  II թագուհին իր որդու համար կին էր ընտրել մանրազնին ու համակողմանի bouquet princess diհետազոտությունների արդյունքում: Աղջիկը պետք է անմեղ լիներ  ու լավ ընտանիքից սերեր, նրա անունը չպետք է արատավորված լիներ ոչ մի սկանդալային կամ սիրային  պատմությամբ: Կամիլա Փարքեր Բոուլզը (աղջկական ազգանունը` Շենդ), որի հանդեպ Չարլզը քնքուշ զգացմունքներ ուներ դեռևս այն ժամանակ,  թվարկված ոչ մի  պահանջը չէր բավարարում: Նախ` նա այդ պահին արդեն ամուսնացած էր, բացի այդ, չոր բնավորության տեր էր, չէր ենթարկվի: Դրա համար էլ լեդի Դիանայի թեկնածությունը պարզապես իդեալական էր. նա  հանգիստ էր, ամաչկոտ, նրա հետ խնդիրներ չէին լինի: Բացի այդ,  արքայազնին մայրը, հայրն ու Կամիլան էին խորհուրդ տվել ամուսնանալ Դիանայի հետ: 33-ամյա արքայազնն անսաց ամենամտերիմ մարդկանց խոսքին ու շուտով առաջարկություն արեց, ինչին հիացած Դիանան պատասխանեց սիրո խոստովանությամբ: Դրան ի պատասխան`  Բրիտանիայի գահաժառանգն արտաբերեց. «Իսկ ո՞վ գիտե, թե ի՞նչ է սերը»:

Սակայն, սա այն ընտանիքը չէր, որի մասին երազում էր երիտասարդ կինը: Դիանան ցանկացած գնով փորձում էր պահպանել ամուսնությունը, ամուսնու հետաքրքրությունն իր հանդեպ: Նա

ոչ մի կերպ չէր կամենում հաշտվել սիրուհու գոյության հետ ու հույս ուներ, որ երեխաների ծնունդը կփոխի իրավիճակը: Ծնվեցին որդիները` Ուիլյամն ու Հարրին: Չարլզը լավ հայր էր, ուշադիր ու հոգատար, բայց   նույնիսկ երեխաների ծնունդը չփոխեց նրա վերաբերմունքը Դիանայի հանդեպ: Նա առաջվա պես անտարբեր էր կնոջ նկատմամբ:

Ամուսնության ամենադժվարին փուլերում Դիանան երկու անգամ փորձեց ինքնասպանություն գործել: Նույնիսկ դա Չարլզի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Դիանային լսելուց հետո թագուհին խորհուրդ  տվեց հաշտվել իրավիճակի հետ` հայտարարելով. «Չարլզն անուղղելի է»:

Այս չստացված ընտանիքի կամ սիրային եռանկյունու  պատմությունն ընդհատվեց  արքայադստեր ողբերգական մահով:

Տարիներ են անցել, ու ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում ոչ միայն արքայադստեր անձնական կյանքի մանրամասներով, այլև նրա հեռավոր հարազատների ծագման վերաբերյալ:

Դրանցից էր տարիներ առաջ  Շրի Լանկայում լույս տեսնող «The Sunday Times» պարբերականում  Հայաստանի մասին հրապարակված նյութը, որում,  ի թիվս այլոց, նշվում է արքայադուստր Դիանայի  հայկական արմատների մասին:

Մեկ այլ աղբյուրի համաձայն` Դիանայի նախնին  ծագումով հայ Էլիզա Կևարքն է Հնդկաստանից, որն  ամուսնացել է  Թեոդոր  Ֆորբսի հետ: Արքայադուստր Դիանան այս ճյուղի 7-րդ սերունդն է (մայրական գծով):   Տեղեկություններ կան, որ  ժամանակին արքայադստեր նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես հետո են պարզել, գրված են Էլիզա Կևարքի ձեռքով, հայերենով` երեխաների ու թոռների համար: Ասում են, որ  ժամանակակիցներն Էլիզային  դիմում էին որպես «տիկին Ֆորբսյան» (ըստ epress.am-ի):

Երբ 1997-ին   Երևանում  արքայադուստր Դիանայի դիմապատկերով դրոշմանիշ է թողարկվում, աշխարհի շատ փորձագետներ  հանկարծ Դիանայի դիմագծերում  հստակ հայկական բան են  նկատում:  Գրում են, թե  նա խառնվածքով հայի նման էր: Թե ինչ նկատի ունեին դա գրելիս, պարզ չէ, գուցե այն, որ  նա ամեն կերպ փորձում էր  պահպանել ընտանիքը, պաշտում էր երեխաներին: Կամ գուցե նրա անմիջականությունը, յուրաքանչյուրի համար հարմար խոսք գտնելու և մխիթարելու հատկությունը, դժվար է ասել: Բայց 2007-ին ֆրանսիական «JDE»  մանկական պարբերականում  լույս է տեսնում մի նյութ, որում գրված է. «… 1997-ի օգոստոսի 31-ին զոհված արքայադուստր Դիանան հայուհիներին հատուկ բնավորություն ուներ, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Էլիզա Կևարք, Դիանայի տատուտատն է, հայուհի` Հնդկաստանից…»:

Անցած տարի ռուսական  հեռուստաալիքներից մեկը հաղորդում հեռարձակեց, որում փորձ է արվել կապել պատմական մի քանի փաստեր` ողբերգական ընթացքի նմանությամբ: Նմանատիպ մեկնաբանություններ միշտ են արվում ու դրանց  վարկածից ապացույցի վերածվելու հավանականությունը ժամանակի հետ էլ ավելի է դժվարանում: Սակայն մի հետաքրքիր տեղեկություն գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը, որը թերևս կրկին «ապացուցում» է Դիանայի հայկական ծագման վարկածը:

Բոլորն են ճանաչում հայտնի աճպարար  Հարություն Հմայակի Հակոբյանին, որն այլևս կենդանի չէ, ու նրա որդուն` Հմայակ Հակոբյանին: Նա հիմա բնակվում է ԱՄՆ-ում:

Մի անգամ Հմայակին հրավիրում են ելույթ ունենալու. «Ես հիշում եմ, որ 1979-ին աշխատում էի Փարիզի Դիսնեյլենդում, ինձ  հրավիրեցին ելույթ ունենալու արքայադստեր  ու նրա ընկերների առջև, ես իսկույն համաձայնեցի»: Հաղորդման ժամանակ նա  պատմում է, որ իր հեռավոր նախնիները Հնդկաստանում բնակվող հայկական իշխանական տոհմից են  սերում: 1917-ի հեղափոխությունից հետո Հակոբյանների տոհմը ցրվել է ողջ աշխարհով մեկ:

«Համերգից հետո հանդիպեցի Անգլիայում մշտական բնակություն ունեցող բարեկամներիս հետ: Մեր ընդհանուր  նախնիների մասին խոսքուզրույցի ժամանակ հանկարծ բարեկամներս  ինձ համար բացահայտում արեցին` ասելով, որ Դիանան մեր տոհմից է: Նրանք ասացին. «Հմայակ, ախր նա մեր  հեռավոր բարեկամն է»:

Ինչևէ, այդպես է դա, թե ոչ,ազգությամբ հայ լինի Դիանան, թե անգլիացի, մի բան պարզ է` նա մարդկային էր ու սրտացավ: Այդպիսին է հիշում նրան իր երկիրը, ու այդպիսին էլ կմնա  նա իր երկրի ժողովրդի հիշողության մեջ:

Դիանան ժամանակ էր գտնում բարեգործության համար: 1987-ին ողջ աշխարհի մամուլում հայտնվեց այն նկարը, որում Դիանան բռնել է ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը: Չար լեզուներն ասում էին, որ թագավորական ընտանիքը Դիանային հանձնարարում էր գործունեության այն ոլորտները, որոնցով ինքը չէր ցանկանում զբաղվել:

1997-ի օգոստոսի 31-ին, նա իր նոր ընտրյալի` եգիպտացի մեծահարուստ Դոդի ալ Ֆայեդի հետ (որի հետ պատրաստվում էր ամուսնանալ) վթարի ենթարկվեց Ֆրանսիայում: Ողբերգության հանգամանքները մինչ օրս քննարկվում են:

Նրա հոգևոր մայրապետը` մայր Թերեզան, իմանալով ողբերգության մասին, ասել է. «… Այդ կորուստն ավելին է, քան մարդիկ կարող են պատկերացնել»:

imageԻսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի բնութագրմամբ` Դիանան ժողովրդի սրտում կմնա որպես Ժողովրդական արքայադուստր:

Չկարողանալով նվաճել ամուսնու սերը` Դիանան ավելի կարևոր ձեռքբերում ունեցավ.   սիրո կարիք ունեցողներին ամեն օր նվիրած անսահման զգացման դիմաց` ճանաչում ողջ աշխարհում: Չնայած նա մի առիթով ասել է. «Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել, բայց ես ինձ այս երկրի թագուհիչեմ  պատկերացնում»:

Էչևերիա (Echeveria) ,լուսանկարներ

Эхеверии-1Էչևերիան սուկուլենտ բույս է,  հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում

Էչևերիա անվանել են ի պատիվ XIX դարի մեքսիկական նկարիչ Ատանասիո Էչևերիա Կոդայի, որը ձևավորում էր   Մեքսիկայի բուսականության վերաբերյալ գրքերը:

Էչևերիան  անցողուն, բազմամյա կարճահասակ բույս է, երբեմն  կիսաթփեր են կարճ ճյուղավորված մսոտ ցողունով: Տերևները դասավորված են խիտ, պարույրաձև` ստեղծելով վարդակ:  Երբեմն տերևի ծայրերին կարելի  է նկատել կարմրավուն նստվածք:  Էչևերիայի տարբեր տեսակները տարբեր պաշտպանիչ ծածկ ունեն`մի մասը մոխրա-սպիտակ նստվածք, մյուսները ` մազմզոտ: Դա օգնում է  բույսին պաշտպանվել արևի  ուղիղ ճառագայթներից:

Ծաղկման շրջանում Էչևերիայի միջից դուրս է գալիս երկար  (երբեմն  մինչև  90 սմ)  ծաղկաբեր, որի վրա առաջանում են վրձնաձև կամ հովանոցաձև ծաղկաբույլեր`կարմրանարնջագույն կամ կարմրադեղին ծաղիկներով:
Ժողովրդի մեջ հաճախ այս բույսը անվանում են “քարե ծաղիկ”,”քարե վարդ”,”կանաչ վարդ”:

Տեսակները

Կան այս բույսի բազմաթիվ տեսակներ, ինչպես Հալվեանման էչևերիա (Echeveria agavoides),  Սպիտակամազ էչևերիա (Echeveria leucotricha), Փայլուն էչևերիա, Կուզածաղիկ էչևերիա, Դերենբերգի էչևերիա, նրբագեղ էչևերիա,Լաուի էչևերիա,Պեակոցկու էչևերիա, բարձաձև էչևերիա,Շոյի էչևերիա և այլն:

Խնամքը

Լուսավորությունը.բոլոր էչևերիաները լուսասեր են, դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին, ուժեղ արևի  տակ պաշտպանիչ մոմածածկը ավելի  է հաստանում, որից տերևները դառնում են սպիտակաերկնագույն կամ մոխրաերկնագույն, իսկ ծայրերը կարմրում են, շոգից տերևները հնարավոր է կնճռոտվեն և ամբողջ վարդակը սեղմվի:

Ջերմաստիճանը. Գարնան-ամռան ընթացքում էչևերիան կարող է դիմանալ բարձ ջերմաստիճանի, սակայն լավագույնը մոտ 22-27°С ջերմաստիճանն է: Ձմռանը գերադասում են  0—8°С, բայց  կդիմանա  նաև սովորական բնակարանի ջերմաստիճանին (18-20°С) :

Օդի խոնավությունը. էչևերիան լավ է տանում չոր օդը և կարիք չունի ցողման, դեռ ավելին ցողելը կարող է վնասել նրա արտաքին տեսքին:
Ջրելը. գարնանն ու ամռանը էչևերիային ջրում են չափավոր, ջրելու միջակայքում հողը մինչև թաղարի հատակը պիտի չոր լինի:  Բույսը չի սիրում շատ խոնավություն: Աշնան և ձմռան ընթացքում ջրել  հարկավոր է հազվադեպ: Ջրելու ահազանգ կարող է լինել տերևների ջրազրկումը: Հարկավոր է հետևել, որ ջուրը չընկնի վարդակի մեջ, դա կարող է  բույսը փտեցնել:

Սնուցումը.գարնան-ամռան ընթացքում  էչևերինան պարարտացնում են ամիսը մեկ, կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով, նշված չափի կեսով: Աշնանը և ձմռանը չեն սնուցում:

Տեղափոխումը. Բույսը տեղափոխում են  ամեն տարի, թաղարի հատակին հարկավոր է լավ դրենաժ, թաղարները պետք է սաղր լինեն:

Ծաղկումը.լավագույն պայմանները էչևերիայի ծաղկման համար  15—18°С ջերմաստիճանն է և 12-13 ժամյա կարճ օր  50 օրվա ընթացքում:  Տարբեր տեսակների համար կարճ օրերի քանակը կարող է փոփոխվել, իսկ  բույսը պետք է մեծ լինի մեկ տարեկանից:

Բազմացումը. էչևերիան բազմանում է տերևներով, կտրոններով, վարդակներով, սերմերով: Կիսաթփերը`  ծայրի ցողուններով:

Հիվանդություններն ու վնասատուները.Առավել հաճախ վարակվում են  որդերով, ջրի ավելցուկից արմատները փտում են և բույսը մեռնում է, շատ ջրելու հետևանքով առաջանում է նաև բորբոս: Բարձր ջերմաստիճանից վարակվում են թաղիքով և որդնալվիճով:

Ինչո՞ւ են 16 բանասերները միասին ստեղծել «դիվային» շտեմարան

շտեմարանԿրքերը հայոց լեզվի և գրականության շտեմարանի շուրջ թեժացել են

 

2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի առաջին հատորի հրապարակումից հետո կրքերը չեն հանդարտվում. աշակերտներն ու բանասերները դժգոհում են շտեմարանի արհեստական բարդությունից և պահանջում վերանայել այն:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանն ասում է, որ նոր շտեմարանն ավելի շատ ուսուցիչների, քան թե աշակերտների համար է. «Դիվային շտեմարան է: Իրավիճակ է ստեղծվել, երբ անգամ կրկնուսույցին է կրկնուսույց հարկավոր»: Կարապետյանն ասում է, որ շտեմարանում ընդգրկված են հազվադեպ կիրառվող բարբառային բառեր և հնաբառեր, որոնց աշակերտը դպրոցական ուսումնառության ընթացքում երբևէ չի առնչվում: Որպես օրինակ նշում է հետևյալ բառերը` դեդևել, հեթեթալ, այսահար, օրրերգ:

Դժգոհում է նաև գնահատման մեխանիզմներից: Օրինակ` «Ուղղագրություն» բաժնում պահանջվում է տրված բառերով բաղադրյալ հատուկ անուններ կազմել: Եթե աշակերտը պատասխանում նշված թվից գեթ մեկ բառ պակաս կազմի, միավոր չի վաստակի, մինչդեռ աշխատանք է կատարել:

Կարապետյանն ասում է, որ շտեմարանի առաջադրանքները ճիշտ գրելու համար բավարար գիտելիք ունեցող երեխան կունենա բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի գիտելիքներ. «Էլ  բուհում ի՞նչ պիտի նրան սովորեցնեն, մանավանդ եթե բանասիրության ֆակուլտետի դիմորդ չէ»:

Մասնագետի կարծիքով` առաջադրանքների բարդացման պատճառն անցած տարվա բարձր գնահատականներն են:  Այս տարվա շտեմարանը որևէ մեկը չի կարող անգիր անել. «Երեխան ոչ միայն առանց կրկնուսույցի, ինքուրույն չի կարող պարապել ու բուհ ընդունվել, այլև այնքան է բարդացել, որ նախկին երկու տարվա փոխարեն հիմա պետք է երեք տարի պարապի»:

Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելու անհնարինությունը փաստում է նաև  Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանը. «Ո՞ւմ օգնությամբ աշակերտը պետք է պեղի բառարանները»: Նրա կարծիքով`  շտեմարանային առաջադրանքները կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ` ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլև անգամ կազմին, որտեղ «1-ին մաս» կամ «I մաս» գրության փոխարեն նշված է «1 մաս»:

«Շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել,- ասում է Սարգսյանը: – Արդյոք շտեմարանն օգնո՞ւմ է աշակերտին: Շտեմարանը երեխայի մեջ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

«Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց  դեդևելու: Մենք քերովբեներ չենք»

Հայոց լեզվի և գրականության շտեմարանից իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև աշակերտները:

12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեի կարծիքով` շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը, թեստերից կարողանում էր 17-18 միավոր հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ` աշակերտները մատնանշում են հետևյալ հարցը. «Ո՞ր շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները»: Եվ հարցնում են. «Եթե չենք հիշում Սամվելի դայակի անունը, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Շտեմարանում կան նաև օտարաբանություններ, օրինակ` «Ուղղագրություն» բաժնի բառերից է «մասսա» բառը, որի հայերեն համարժեքն է «զանգված»-ը:

Գրիշան իր դժգոհությունը  նամակի միջոցով ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` կից շարադրելով նաև շտեմարանային բառերից կազմված հետևյալ նախադասությունը. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու: Մենք քերովբեներ չենք»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այդ նախադասությունը շտեմարանի հետ կապ չունի, բայց  խոստացավ, որ քննական առաջադրանքներում անորակ և սխալ թեստեր չեն լինելու: Շտեմարաննները, սակայն, կմնան անփոփոխ:

ԳԹԿ–ն դժգոհությունները չափազանցված է համարում

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի կարծիքով` դժգոհությունները հայոց լեզվի և գրականության նոր շտեմարանից չափազանցված են: Ասում է, որ ԳԹԿ-ում հեղինակային խմբի և մասնագետների ներկայությամբ շտեմարանը քննարկվել է, և առանձնացվել  է 21 առաջադրանք, որոնք ենթադրաբար տեղ չեն գտնի քննական թեստում: Որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ասում է, որ մեծ խնդիր չէ, եթե 7 հազար առաջադրանք պարունակող շտեմարանում 50-100 հարց խոտան լինի կամ մասնագետների կողմից ոչ պիտանի ճանաչվի: «Կարևորն այն է, որ շտեմարանը  դեռ քննական թեստ չէ,  և նման հարցերը չեն ընդգրկվի թեստի մեջ»:

Նոր շտեմարանի բարդությունը, ըստ Իսպիրյանի, նույնպես արհեստական չէ: «Շտեմարանի առկայության դեպքում, բնականաբար, գնահատականները բարձրացան, քանի որ բազան բաց է, երեխաները ծանոթ են առաջադրանքներին, պարապում են, անցած տարվա բարձր գնահատականները տրամաբանական էին: Բայց բարդացումն արհեստական  չէ: Այն, որ մի քիչ ավելացել են առաջադրանքները, և  դրանց տեսակն է փոխվել, դա թեստաբանության զարգացման միտումների մեջ է,- ասում է Իսպիրյանը:- Համաշխարհային պրակտիկայում թեստը 3 մասից է բաղկացած. ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ, ինչը ենթադրում է նոր շտեմարանը, և  ընդարձակ պատասխանով առաջադրանքներ: Վերջինս  մեզ մոտ դեռ չի կիրառվում»:

ԳԹԿ ներկայացուցչի կարծիքով` պարզապես դժվարացել է պատահական պատասխան ընտրելու տարբերակը, իսկ իմացող երեխայի համար ձևակերպումը կարևոր չէ:

Իսպիրյանը նշում է, որ նոր տիպի առաջադրանքները կազմելու են 80 հարցանոց թեստի միայն մեկ հինգերորդը և ունենալու են 4 միավորի արժեք, այնպես որ անցած տարվա շտեմարանը լավ յուրացրած դիմորդները կկարողանան վաստակել առավելագույնը 16 միավոր:

Շտեմարանի կողմնակիցների և հակառակորդների «բանակները» օն–լայն պայքար են մղում

Շտեմարանների դեմ պայքարն անցել է նաև օն-լայն հարթակ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ: Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են քննություններն անցկացնել անցած տարվա կարգով` չեղյալ հայտարարելով 2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի նոր հրապարակված հատորները և ուղեցույցը:

Որպես հակակշիռ նշված էջին` ստեղծվել է նաև «Այո շտեմարաններին» էջը, որն էլ կոչ է անում «պայքարել շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ»:

Մինչ հանրությունը  իրական ու վիրտուալ աշխարհներում դժգոհում է ու պահանջում փոփոխել շտեմարանային առաջադրանքները, լույս տեսավ նաև երկրորդ հատորը, որն առաջադրանքների բնույթով նման է առաջինին: Շուտով կհրապարակվի նաև 5-րդ հատորը, որը կամփոփի 2011-ի շտեմարանի առաջին և երկրորդ հատորները: Իսկ նախորդ տարվա շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ շտեմարանի 5 հատորներում զետեղված կլինի 7 հազար առաջադրանք` նախորդ տարվանից 2 հազարով ավելի:

Շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ԳԹԿ որոշումը շտեմարանի վերաբերյալ: Ըստ այդմ` «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայի շտեմարանի 5-րդ հատորում կզետեղվեն բոլոր շտեմարաններում տեղ գտած վրիպակների, պատասխանների սխալների ու առաջադրանքների սխալ ձևակերպումների ուղղումները: Ինչպես նաև շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից կհանվեն առաջադրանքները, որոնցում առկա են  զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի բառերը:

Սիրային նամակներ Մորզեի այբուբենով…

«Մորզեի այբուբենը մի անգամ սովորեցիր` էլ մոռանալ չկա. մինչև կյանքի վերջը կհիշես: 20 տարվա ընդմիջումից հետո էլ ականջս անմիջապես որսում է ազդանշանները»,- ասում է 62-ամյա Ելենա Միկոյանը:

Երբ պատահաբար ֆիլմերում Մորզեի այբուբենով հաղորդագրություն են փոխանցում, այլոց ականջի համար անիմաստ ճտպտոցից տիկին Ելենան անմիջապես զգաստանում է, ու մինչ ֆիլմում հաղորդագրությունը կբարձրաձայնեն, Մորզեի այբուբենի մասնագետն ինքն է ապակոդավորում հաղորդագրությունը:

«Սա միջազգային լեզու է, հաղորդագրությունը նույնությամբ հասկանում եմ թե՛ ես, թե՛ անգլիացին, թե՛ որևէ այլ ազգի ներկայացուցիչը, պետք է ընդամենը Մորզեի այբուբենն իմանալ,- ասում է տիկին Ելենան:- Հիմա մեկին որ տեսնում ենք, թե ինչպես է սահուն օտար լեզվով խոսում, ինչպես ենք հիանում, նա էլ հպարտանում է, նույնը և իմ պարագայում. շրջապատի մարդիկ հիանում էին, որ ես իրենց համար անիմաստ ճտպտոցն իմաստավորում եմ, ես էլ հպարտանում էի, որ գիտեմ լեզու, որին մյուսները չեն տիրապետում»:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումնարան է ընդունվում, սակայն հաշվապահի մասնագիտությունը կիսատ է յուրացնում. հայրը դեմ էր դստեր ընտրած մասնագիտությանը: Հենց այդ ժամանակ էլ Մարտունիում պետք է օդանավակայան բացվեր, սակայն մասնագետ աշխատակիցներ չկային: Ելենային Երևան են գործուղում` ռադիստի մասնագիտությունը սովորելու: Նախատեսված 6 ամսվա փոխարեն Ելենան 3 ամսում յուրացնում է Մորզեի այբուբենը և Մարտունի վերադառնում:

Ասում է, որ Մորզեի այբուբենին տիրապետելու համար մարդ պետք է դիմացկուն լինի ու մինչև վերջ գնալու կամքի ուժ ունենա. «Կան չէ, մարդիկ, որ օտար լեզու են ուզում սովորել, բայց համբերությունը չի հերիքում մինչև վերջ հասնելու: Նման մի օտար լեզու էլ Մորզեի այբուբենն է»:

Երբ սիրած տղային բանակ են զորակոչում, վերջինս Ելենային խնդրում է իրեն նամակներ գրել: Սիրահար զույգը միմյանց հետ կապ պահպանելու յուրօրինակ լուծում է գտնում: Ծառայության առաջին ամիսներին Ելենան իր սիրեցյալին սովորեցնում է Մորզեի այբուբենը, ապա միմյանց նամակներ են գրում այդ այբուբենով` իրենց համար իմաստավորված, այլոց համար անիմաստ կետեր ու գծեր:

Ամուսնանալուց հետո, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Ելենան ցանկանում է թողնել աշխատանքը օդանավակայանում, սակայն ղեկավարությունը չի ցանկանում կորցնել  իր լավագույն աշխատակցին: Ամուսնուն էլ են աշխատանքի ընդունում օդանավակայանում, Մարտունիում էլ ամուսիններին բնակարան են հատկացնում, որպեսզի Ելենան շարունակի աշխատել որպես ռադիստ:

«Միշտ զգոն եմ եղել, որ հանկարծ սխալ բան չհաղորդեմ, անգամ մի փոքր սխալը կարող էր ողբերգության պատճառ դառնալ: Գիտակցությունը, որ քեզանից այլոց կյանքերն են կախված, պարտավորեցնում է»,- ասում է նա:

Եվ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ տիկին Ելենան 12 տարի շարունակ օրական 10-12 չվերթ է սպասարկել:

«Անփորձանք ծառայություն ենք իրականացրել, բայց մի անգամ դեպք պատահեց,- հիշում է տիկին Ելենան:- Երեկոյան վերջին թռիչքն էր, ինքնաթիռը բարձրացավ, ես էլ հաղորդեցի Երևանին «Всем, всем, следите…» ու կանգ առա. ինքնաթիռը մի քանի մետր բարձրանալուց հետո վայր ընկավ: Անմիջապես SOS հաղորդեցի, մի քանի րոպեից Երևանից 3 ինքնաթիռ ժամանեց: Բարեբախտաբար զոհեր չկային, մի քանի ուղևորներ թեթև վնասվածքներ էին ստացել: Բայց ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, 12 տեղանոց թեթև ինքնաթիռ էր: Օդաչուին մեկ տարի հարկադիր աշխատանքի դատապարտեցին, երկրորդ օդաչուին էլ երկու տարով զրկեցին թռչելու իրավունքից»:

Խորհրդային տարիներին աշխատակիցներին խրախուսելու համար պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում` պարզելու, թե ով կարող է րոպեում ավելի շատ թվեր ու տառեր որսալ և հաղորդել:

Տիկին Ելենան բոլոր մրցույթներից մրցանակներով է վերադարձել: «Եթե մրցույթին ես մասնակցում էի, ուրեմն մրցանակային տեղերից մեկն անպայման իմն էր,- հիշում է նա` հավելելով, որ մոտ տասը տարի առաջ` հիասթափության պահին, այրել է բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:- Մտածեցի, թե էլ ում է պետք, մասնագիտությունս էլ, աշխատանքս էլ անցյալում են մնացել: Բայց հիմա շատ եմ զղջում»:

80-ականների կեսերին տիկին Ելենային հրավիրում են  դասավանդելու ԴՈՍԱԱՖ-ում: Աշխատանքի 5 տարիների ընթացքում հասցնում է 100 աշակերտի սովորեցնել Մորզեի այբուբենը: Հիշում է, որ շատ էին հատկապես տղաները. վերջիններս բանակում կապավոր էին դառնում, մասնագիտությունը պահանջված էր այն ժամանակ:

«Երեխաների հետ աշխատանքն ավելի հետաքրքիր էր: Հաճույքով էի սովորեցնում. օրական մի քանի հերթ էի պարապում: Հիմա էլ աշակերտներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ, ճանապարհին հանդիպելիս խոսում ենք, հիշում այն օրերը»:

«Միշտ սիրել եմ իմ գործը ու հպարտացել դրանով: Հիմա էլ, եթե հնարավորություն լիներ, մեծ հաճույքով կաշխատեի որպես ռադիստ կամ կդասավանդեի,- ասում է տիկին Ելենան` ափսոսելով, որ իր սարքավորումները չի պահել մինչև մեր օրեր, գոնե թոռներին կսովորեցներ, ինչպես ժամանակին իր 3 երեխաներին է սովորեցրել:- Մասնագիտությունս, ցավոք,  կյանքիցս դուրս մնաց, էլ հետաքրքրվող չկա»:

Վերակառուցումը փոփոխություններ է մտցնում նաև օդանավակայանի աշխատանքում: Նոր օդանավակայան է բացվում Կամոյում (ներկայիս Գավառում), օդային հնարավոր բախումներից խուսափելու համար Մարտունոց իրականացվող չվերթների ուղին փոխվում է, երկարում, ինչի պատճառով տոմսն է թանկանում մինչև 5 ռուբլի, հետևաբար, ուղևորներն էլ քչանում են:

«Այն ժամանակ թե՛ ավտոբուսի, թե՛ ինքնաթիռի տոմսը 2 ռուբլի 50  կոպեկ էր, ուստի մարդիկ նախընտրում էին ինքնաթիռով Երևան գնալ, իրենց գործն ու առևտուրն անել, երեկոյան վերադառնալ: Բայց տոմսի արժեքի թանկանալուց հետո չվերթները նվազեցին կիսով չափ, օրական հազիվ 6 թռիչք էր կատարվում»,- հիշում է տիկին Ելենան: 90-ականներին արդեն օդանավակայանը դադարեցնում է գործունեությունը, մասնավորեցվում, ապա մաս-մաս քանդվում:

ԽՍՀՄ փլուզումից հետո տիկին Ելենան նոր աշխատանքի է անցնում, այժմ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում:  Ասում է, որ ռադիստի մասնագիտությունն իրեն համբերատարություն է սովորեցրել, ինչի շնորհիվ էլ հիմա կարողանում է իր գործը հաջողությամբ կատարել:

 

Բռնության ենթարկված դուստրը և կինը. երկու կնոջ պատմություն

afraid-girl«Հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ…»

«Տղամարդկանց հանդեպ հակակրանք եմ զգում: Այդ զգացումն առաջացել է շատ վաղուց: Մայրս քնքուշ կին էր: Գուցե գեղեցիկ չէր, բայց բարի սիրտ ուներ: Նա մեր ընտանիքի ամեն օրը կարող էր տոն դարձնել՝ հաճելի անակնկալներ պատրաստելով: Բոլորը նրան սիրում էին: Մայրս շատ հոգատար էր հորս նկատմամբ, հայրս էլ նրա հետ կոպիտ չէր վարվում. երբեք չեմ տեսել, որ ձեռք բարձրացնի նրա վրա: Սակայն մի բան կար, որ մորս շատ էր վշտացնում. հայրս կնամոլ էր: Սկզբում չէինք հասկանում մորս տխրության պատճառը, բայց երբ ականջներիս հասան հարևանների խոսակցությունները, մենք էլ սկսեցինք ամաչել հորս վարքի համար:

Նա չէր էլ թաքցնում կանանց նկատմամբ իր հետաքրքրությունը: Ավելին, սկսել էր նույնիսկ անվայել կատակներ անել իմ ընկերուհիների հետ: Նրա անբարո ակնարկներն այնքան ծայրահեղ դարձան, որ որ նույնիսկ սկսեցի խուսափել հորիցս: Այդ օտարացումը երևի վրդովեց նրան, սկսեց ինձ համար ավելի հաճախ նվերներ գնել: Երբ շուկա կամ խանութ էր գնում, ինձ անպայման վերցնում էր իր հետ: Ես փորձում էի հրաժարվել՝ պատճառաբանելով, թե դասերս պիտի սովորեմ, բայց նա համառում էր: Սկզբում մայրս էլ էր հորդորում, որ նրան ընկերակցեմ, երևի կարծում էր, որ այդպես հայրս ուրիշի փեշերի հետևից չի ընկնի: Հետո զգացի, որ այդ հետապնդումը մորս էլ է սկսել անհանգստացնել: Ես երկու կրակի մեջ էի: Նույնիսկ ուսման մեջ դժվարություններ առաջացան, քանի որ ամբողջ օրը լարված էի, որ իմ պատճառով ծնողներս չընդհարվեն:

Մի անգամ, դպրոցն ավարտելու կապակցությամբ ինձ շնորհավորելով, հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ: Ես լաց եղա, իսկ նա խոստացավ, որ եթե իրեն լսեմ, ինձ համար ամենաշքեղ հագուստը կգնի:

Շատ էի ուզում ինստիտուտ ընդունվել, բայց հորս հետապնդումներից խուսափելու համար ընդունվեցի բուժքույրական ուսումնարան, որպեսզի տնից հեռու լինեմ: Սովորելու ընթացքում, նույնիսկ արձակուրդներին, խուսափում էի տուն գնալուց, որովհետև հայրս ինձ հետապնդելու առիթը բաց չէր թողնում, մի օր անգամ գրկեց ու կուրծքս շոյեց:

Մայրս հանկարծակի մահացավ: Ես այլևս չէի կարող տուն վերադառնալ: Ստիպված Կապանում ամուսնացա մի տղամարդու հետ, ում գրեթե չէի ճանաչում և բոլորովին չէի համակրում:

Երևի Աստված երես է թեքել ինձնից, քանի որ երեխա էլ չեմ ունենում: Բժիշկներն ասում են, որ ամուսինս պիտի բուժվի, իսկ նա այդ մասին լսել անգամ չի ուզում:

Հայրս մենակ է ապրում, և եթե նրանից չվախենայի, կտեղափոխվեի նրա մոտ, բայց ստիպված եմ համակերպվել այս վիճակին…»:

 Բարերարն ու բռնարարը

1003-sad-woman_sm«Իմ պատմությունը լսողները զարմանում են: Ամուսնացել էիք, ունեինք երկու աղջիկ: Հիմա նրանցից զրկված եմ: Տասը տարի առաջ եմ տեսել ու մեկ էլ տեսա երեկ՝ դպրոցում: Այնտեղ էլ չգիտեին իմ գոյության մասին, քանի որ երեխաներին ներկայացրել էին՝ որպես երկկողմանի ծնողազուրկ: Հիմա նրանք ապրում են տատի ու պապի հետ, որոնք անընդհատ պատմել են, թե իբր ես լքել եմ իրենց և այնքան են երեխաներիս հոգին թունավորել, որ հիմա նրանք չեն էլ ուզում իմանալ ճշմարտությունը»:

Այստեղ զրուցակիցս խոսքն ընդհատեց և սենյակից դուրս եկավ: Վերադարձավ՝ ձեռքին մի հին թերթ: Ցույց տվեց դրա լուսանկարներից մեկը. «Ամուսինս է»,-ասաց՝ ցույց տալով մի հաղթանդամ, գեղեցիկ տղամարդու: Լուսանկարի վերևում խոշոր տառերով գրված էր. «Մեծ բարերարը»: Քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը հանրությանն էր ներկայացնում մեր հայրենակցին, որը Ռուսաստանում ապրելով՝ չէր մոռացել հարազատ դպրոցը և արդեն քանի տարի՝ օգնում էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով հագուստ, սննդամթերք և գրենական պիտույքներ:

«Գիտեմ՝ անհամատեղելի են բարերան ու բռնարարը,-շարունակեց կինը,-ում ել պատմեմ՝ չի հավատա: Միայն ինձ ու իրեն է հայտնի, թե ինչ ինչ գնով է հանկարծ հարստացել: Նա դրա համար կյանքով փոխհատուցեց: Ինձ համար շատ դժվար էր դիմանալ այդ ամենին: Ասացի, որ հեռանում եմ, իսկ նա սպառնաց. «Կգնաս առանց երեխաների»:

Հաջորդ օրը նրա, այսպես կոչված տղաներն, ինձ ինքնաթիռ նստեցրին և ուղարկեցին Հայաստան: Դրանից հետո երեխաներիս չեմ տեսել, իսկ նրա սպանության մասին լսեցի այստեղ: Ամբողջ հոգով ձգտում էի երեխաներիս վերադարձնել, բայց ոչինչ չստացվեց: Այլևս ոչ մի հույս չունեմ, բոլոր դռները փակվել են: Կարծում էի, երբ երեխաներս մեծանան, կպատմեմ նրանց իրականությունը, ու նրանք ինձ կհասկանան: Բայց ես հաշվի չէի առել, որ նրանց կարող են թշնամացնել իմ դեմ: Հիմա էլ մտածում եմ՝ գուցե աղջիկներս ամուսնանան, մայր դառնան ու այդ ժամանակ ուզեն լսել իրենց մոր պատմությունը, գուցե այդ ժամանակ ինձ ընդունեն…»:

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Շեֆլերա (ծառ հովանոց)

Шефлера-1Շեֆլերան ամենատարածված դեկորատիվ բույսերից է , և դա հասկանալի է, քանի որ նա շատ առավելություններ ունի: Առաջին հերթին շատ գեղեցիկ է իր յուրօինակ ձևավոր տերևներով, որոնք բացված հովանոցի նման են և ընդգծում են նրա բարեմասնությունը:
Երկրորդը նրա չափերն են : Բնության մեջ նա բավականին բարձրահասակ , մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է, ինչի շնորհիվ տնային պայմաններում նա պատկառելի չափերի է հասնում:
Այս նրբագեղ բույսը կարող է հարմարվել նաև քիչ լուսավոր և ցուրտ սենյակներում, բայց հարմարավետ պայմաններում նրա պոտենցիալը բացվում է : Նրան խնամելը դժվար չէ, կարևորը ճիշտ տեղն ընտրելն  և նրա փոքրիկ պահանջները բավարարելն է:

Շեֆլերան (Schefflera) Արալիևների ընտանիքի ներկայացուցիչ է և աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Շեֆլերան ունի 250-300 տարատեսակ: Ճառագայթատերև և աստղատերև շեֆլերան (Schefflera actinophylla) ամենահայտնին է և լայն տարածվածը:

Ծաղկող շեֆլերաներ
Իր հայրենիքում շեֆլերան բազմացողուն ծառ է կամ ավելի շուտ հսկայական թուփ, որը հասնում է 12 մետր բարձրության: Ամռան վերջում կամ աշնանը կարելի հիանալ նրա ծաղկման գեղեցկությամբ: Իր անսովոր ծաղկումով պայմանավորված`  շեֆլերային անվանում են “ութոտնուկ ծառ”:
Իր երկրորդ անունը ` ”ծառ-հովանոց” շեֆլերան ստացել է իր ձևի շնորհիվ:

Այն ծառ է լայնացված հովանոցաձև ,բարակ ու մերկ ցողունների վրա, պսակով: Իսկ ամեն մի տերև արդարացնում է իր մականունը `շեֆլերայի մեծ, կաշվենման , մի փոքր կախված տերևները հիշեցնում են հովանոց:

Խնամքի գաղտնիքը.
Լուսավորությունը. Կանաչ տերևներով բույսի համար հարկավոր է ավելի ստվերոտ տեղ, քան երփներանգ տեսակի, որը ոչ բավարար լուսավորության դեպքում կարող է կորցնել իր էկզոտիկ գույները: Կարելի է թաղարը դնել արևի ճառագայթների ներքո, ինչը կարագացնի շեֆլերայի աճը: Չնայած բույսը հրաշալի է զգում նաև վատ լուսավորության ժամանակ, բայց այրող արևը վնասակար է բույսի համար:
Տան պայմաններում շեֆլերան կարող է հասնել 2 մետր բարձրության:

Ջրելը. Բույսը չի սիրում չորություն, այդ պատճառով այն հարկավոր է ջրել առատ և անընդհատ:

Խոնավությունը. Ինչպես բոլոր արևադարձային բույսերը, շեֆլերան սիրում է օդի բարձր խոնավություն: Խոնավություն հատկապես  անհրաժեշտ է, երբ բույսերը ձմեռում են տաք բնակարաններում:

Ջերմաստիճանը. Շեֆլերան ջերմասեր բույս է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանին, ձմռանը նրան անհրաժեշտ է առնվազն 10– 15°C: Ամռանը ամենաբարենպաստը մոտ 20°C, բույսը իրեն լավ է զգում, երբ գիշերը ջերմաստիճանը նվազում է:

Հողը. Այն պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերքատու: Լավագույն կազմությունը` 3 մաս ջերմոցային, մեկ մաս տորֆային և 1,5 մաս գետի խոշոր ավազ:

Բազմացումը. Շեֆլերան բազմացվում է մինչև 10սմ -անոց կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C:

Աճը. Այն բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ  և ավելի բարձանում է :
Ծաղկելը. Առավելապես ծաղկում է բնության մեջ , ծաղիկները նման են ութոտնուկի շոշափուկներին: Պտուղները, ծաղիկները և կոկոնները բույսի տարբեր տեսակների մոտ տարբեր գույների են` կարմիր, դեղնավուն, նարնջագույն, սպիտակ կամ  մորու գույնի:
Հնարավոր դժվարությունները.
Ամռանը շատ շոգի պայմաններում կամ ձմռան շատ ցածր ջերմաստիճանի և շատ ջրելու դեպքում կարող են թափվել տերևները:
Ոչ բավարար լուսավորության ժամանակ տերևները խունանում են, իսկ շատ լուսավորության ժամանակ նրանց վրա հայտնվում են բաց բծեր:

Բույսը համարվում Աղեղնավորի բույս:

 

Յակոբինիա (Յուստիցիա)

YAkobiniya-TelesnayaՅակոբինիան (Յուստիցիա)   բազմամյա, մշտադալար  բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Տնային պայմաններում հայտնի են  Յակոբինիամարմնային  կամ Յակոբինիակարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա (Jacobinia chrysostephana).

Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս առանց արևի ուղիղ ճառագայթների: Իդիալական տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևներին կարող են հայտնվել այրվածքներ:

Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16 – 18 °C: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի ավելի  ցածր`  մոտ 12 °C.

Գարնան-ամռան ժամանակաշրջանում  յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:

Օդի խոնավությունը նույնպես պիտի բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:

Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից փետրվար ամիսը մեկ անգամ:

Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի գարնան սկզբում:

Կարմիր  Յակոբինիան ծաղկում է ապրիլից սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի , նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ:  Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:

Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար  նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար  մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվալ գոլ ջրով, հեռացնել  վնասված տերևները և     ավելացնել օդի խոնավությունը:

Յատրոֆա (Jatropha)

Созревание-семян-ятрофыՅատրոֆան (Jatropha) Մոլոչայի (Euphorbiaceae) ընտանիքից է, դրանք ծառեր են, թփեր և բազմամյա բույսեր, որոնք պարունակում են կաթնանման հյութ: Այն տարածված է Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում:  Jatropha  անվանումն առաջացել է հունական  Jatrys — բժիշկ և  tropha — կերակուր բառերից:

Սա  իր  անսովորությամբ հիանալի  բույս է, որն ունի  շշաձև ցողուն, որը անբողջ ձմեռ մերկ է, իսկ վաղ գարնանը նետում է հովանոցաձև ծաղկատու `մանր կարմիր ծաղիկներով: Ավելի ուշ երկար ցողունի վրա աճում են տերևները :

Խոշոր Յատրոֆան թանկարժեք բույս է, սակայն նրա խնամքը դժվար չէ: Նա ծաղկում է կանոնավոր կերպով ` երկար ոտիկների վրա հովանոցաձև ծաղկեպսակով: Հաճախ ծաղկումը սկսում է մինչև տերևների ի հայտ գալը, հետո հայտնվում են լայնաթաթ տերևները երկար ցողունների վրա, որոնք հասնում են 10-20սմ:

Տեսակները

Ճեղքված Յատրոֆա (Jatropha multifida)

Ոչ մեծ թուփ է, որը հասնում է 2-3 մետր բարձրության, ծածկված է գեղեցիկ տերևներով, որոնք բաժանված են 7-11 մասերի` մինչև 30 սմ տրամագծով: Տերևները մուգ կանաչ են, թեթևակի կապտավուն երանգով և ավելի բաց գույնի  կենտրոնով: Ժամանակի ընթացքում նրանք թափվում են` մերկացնելով ցողունի ստորին մասը: Երիտասարդ բույսը հիշեցնում է երիտասարդ արմավենի և շատ դեկորատիվ տեսք ունի:

Ճեղքված Յատրոֆայի ծաղիկները պայծառ են, հավաքված են հովանոցաձև ծաղկեպսակում: Արևադարձային պայմաննեորում Յատրոֆան կլոր տարին ծաղկում է, հատկապես տարվա շոգ ամիսներին: Ծաղկելուց հետո  առաջանում են դեղին եռանիստ պտուղներ  մոտավորապես 2,5սմ երկարությամբ, որի ներսում սպիտակ  ճարպային պտղամիսն է շագանակագույն , 1սմ երկարությամբ  երեք կորիզներով:

Բույսի բոլոր մասերը թունավոր են: Յատրոֆայի հյուսվածքների վնասվածքից առաջանում է կիսաթափանցիկ հեղուկ, որը կարող է գրգռել մաշկը:

Հոդատապային Յատրոֆա (Jatropha podagrica)

Սուկուլենտ, տերևաթափ թփեր են, պալարանման հաստացած ցողունով: Հոդատապային Յատրոֆան տարբերվում է իր յուրօրինակ ցողունով`հաստ հիմքով և նեղացած վերին մասով: Աճի նման տեսակը հատուկ է քարքարոտ տեղանքին, որտեղ  հնարավորություն չկա ձևավորել ստորգետնյա օրգաններ, պահեստավորված խոնավություն, այդ պատճառով ջուրը հավաքվում է ցողունի հաստացած ստորին մասում:

Հոդատապային Յատրոֆան ունի ևս մեկ առանձնահատկություն: Ցողունները ամրացված են ոչ թե տերևի ծայրին, այլ տերևի  մեջտեղին մոտ: Բույսի բարձրությունը հասնում է 50-70 սմ: Տերևները թաթանման են, կլոր և հասնում են 15-18 սմ տրամագծի: Նրանց գույնը կախված է տարիքից`երիտասարդները մուգ կանաչ և փայլուն են, տարիքի հետ գույնը բացվում է: Իսկ հասնելով ամենամեծ չափսի `մգանում են և դառնում անփայլ: Տերևի  ներքին մասը և ցողունը բաց գույնի են և ծածկված են գորշ նստվածքով: Բարդ հովհանոցաձև ծաղկեբույլը հայտնվում է անմիջապես աճման կետից: Սկզբում երևում են համեստ  կոկոնները և տեսանելի են միայն ամենախոշորները: Նրանք դանդաղ են հասունանում և հասնելով տերևների հասակին` աճը արագանում է: Կոկոնները գույն են ստանում և բացվում են կորալա-կարմիր ծաղիկները`1սմ տրամագծով: Ծաղիկները հոտ չունեն: Մի հովանոցի վրա կարելի է տեսնել արական և իգական ծաղիկներ: Արական ծաղիկները դիմանում են մեկ օր, բայց անմիջապես հետո նորն է ծաղկում: Մեկ հովանոցի ծաղկումը տևում է մոտ մեկ շաբաթ:Բնական պայմաներում Յատրոֆան   ծաղկում է  տարվա տաք եղանակներին:

Խնամք և լուսավորություն

Յատրոֆան գերադասում է լուսավոր, արևոտ, բայց ոչ անմիջապես արևի  ճառագայթների տակ: Գերադասելի են արևմտյան և արևելյան պատուհանները:

Ջերմաստիճանը

Լավագույնը ամառը օդի ջերմաստիճանը 18–22°C, ձմռանը  14–16°C:  Ձմռանը բույսը կարելի պահել տնային պայմաներում  Յատրֆայի խնամքը հեշտացնելու համար:

Օդի խոնավությունը

Յատրոֆան առանձնապես կարիք չունի ցողելու և լավ է տանում չոր օդը: Ժամանակ առ ժամանակ բույսի տերևները արժե խոնավ շորով սրբել:

Ջրելը

Յատրոֆան գերադասում է չափավոր ջրում ամռանն ու գարնանը:  Ջրում են հողի վերին շերտի չորանալու դեպքում: Շատ ջրվելու դեպքում բույսը կարող է փտել:  Ձմռանը ջրելը պակասեցվում է: Եթե Յատրոֆան աշնանը կամ ձմռանը տերևաթափ է լինում , ջրելը դադարեցվում է: Նորմալ սկսում են ջրել բողբոջներ երևալուց հետո:

Պարարտացում

Գարնանն ու ամռանը յատրոֆային պարարտեցնում են ամիսը մեկ անգամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով:

Տեղափոխումը

Յատրոֆային տեղափոխում են 2-3 տարին մեկ գարնանը: Բույսը կարիք ունի լայն և ոչ խորը թաղարի, լավ դրենաժի:

Բազմացումը

Յատրոֆան բազմացնում են սերմերով կամ կտրոններով, բայց սերմերը վերցնելը դժվար է, քանի որ նրանք արագ կորցնում են ծլունակությունը:

 Հիվանդություներն ու վնասատուները

Եթե փտում են արմատները և բույսը մահանում է, նշանակում է գերջրում է տեղի ունեցել: Հարկավոր է պակասեցնել ջրելու հաճախականությունը:

Եթե տերևների դեղնում են   ու  թափվում, նշանակում է, որ բույսը  վարակվել է  սարդոստայնային տիզով: Հարկավոր է բույսը 2-3 անգամ ցողել գոլ ջրով: Ուժեղ վարակի դեպքում անհրաժեշտ է մշակել ինսեկտիցիդով:

Բույսը դեֆորմացվում է և ծաղիկները  թափում են, ուրեմն վարակվել է  տրիպսով: Անհրաժեշտ է լվալ բույսը տաք ցնցուղով և մշակել ինսեկտիցիդի լուծույթով:

Աճի դանդաղման պարագայում տեղի է ունեցել  գերպարարտացում: Հարկավոր է պարարտացնել զգուշ, նախօրոք հողը խոնավեցնելուց հետո:

Տերևների գունաթափման և թոռոմելու դեպքում  պատճառը ջրելու  ջրի ցածր ջերմաստիճանն է: Արժե բույսը ջրել մի փոքր գոլ ջրով:

Կոլեուս

coleus41Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, նրա  մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ:  Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ

Ջերմաստիճանը

Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:

Լուսավորությունը

Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է  ամբողջ բույսի  զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում

Ջրելը

Կոլեուսները սիրում են  խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը  պետք է պահել մի փոքր խոնավ:   Եթե չի հաջողվել  ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում` կես ժամվա ընթացքում նորից  առույգանում է:

Օդի խոնավությունը

Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք  ցողել  դրանք ստվերոտ տեղերում:

Հողի բաղադրությունը

Կոլեուսը աճում է  սովորական հողում:

Թաղարը

Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից  թաղար, որի հատակում  պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:

Պարարտացում

Կոլեուսին կարելի պարարտացնել ամիսը մեկ, բայց գա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:

Տեղափոխումը

Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:

Ծաղկումը 

Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են

Բազմացումը 

Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է  կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :

Եթե  անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է` մարտ կամ ապրիլ ամիսները:

Վնասատուները

Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան  բույսը  ջրով ցողելուց հետո:

Կյանքի տևողությունը

Կոլեուսը բազմամյա  բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ:

Բուրավետ կալիզիա կամ Ոսկե բեղ

ոսկյա-բեղԺողովրդին հայտնի ոսկյա բեղի բուսաբանական անվանումը բուրավետ կալիզիա է: Այն պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կալիզիան 12 տեսակ ունի և աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում ու Մեքսիկայում: Սակայն հայտնի է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է  ХIХ դարից`  անմիջապես հայտնաբերումից հետո: Այնուհետև կալիզիային մոռացան, իսկ հիմա սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս (ի միջի այլոց ոչ միայն մեզ մոտ, այլև արևմուտքում):

Բնության մեջ  դա   լեռների լանջերով և հատումներով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի: Ոսկե բեղ են անվանում երկար շյուղերի շնորհիվ, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են: Այդ “բեղերի” երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են , կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար համարվում է, որ բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս):

Խոշոր, մինչև 30սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո : Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր: Այս բույսի ցողունը չնայած երկար է, բայց չի կարող ուղղահայաց կանգնել, այդ պատճառով բնակարանում նրա համար հենարան է հարկավոր: Ծաղիկները, որոնք բնակարաններում հազվադեպ են լինում, դուրս են գալիս տերևների խոռոչից`  երկար ցողունի վրա փնջիկներով շարված: Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ թերթիկ: Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և  հաճելի բույրով, որը նման է գեացինտի հոտին:
Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են: Առաջին նկարագությունը եղել է 1840 թ.որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալիզեան է (հունական Καλός — գեղեցիկ, Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թ., ամերիկացի R. E. Woodson-ից: 1978 թ. Կիևում հրատարակվել է “Տնային բույսեր և դեկորատիվ թփեր” գիրքը, որտեղ թույլ էին տվել սխալ`անվանելով կալիզեային դիխորազանդրա: Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրցնածաղիկ, չնայած նա կալիզեայի մոտիկ ազգականն է, բայց բոլորովին ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում պատուհանների վրա:
Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել:
Ոսկե բեղի կազմության և ազդեցության գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ: Նա իրոք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր: Առաջին հերթին արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և կտրվածքները: Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմված տերևը:
Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են`  ուժեղացնելով նրա ակտիվությունը: Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում: 3-4 աստիճան զրոյից բարձր:

Պետք է ասել, որ կալիզեան հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը հավատալու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի  և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է ոսկե բեղը, իրոք օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում:
Կարելի  է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով  ախտահանելով  վերքերը, իսկ  օստեոխոնդրոզի , ռևմատիզմի և իշիազի ժամանակ նրանով շփել ցավոտ մասերը:

Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող ոսկե բեղ և 0,5 լիտր օղու մեջ 10 օր պահել մութ տեղում: Այս հեղուկը օգտագործում են թրջոցների  և շփումների դեպքում: Սակայն կալիզեայուվ բուժումը նույնպես ունի յուրահատկություններ և հակացուցումներ:

Չի կարելի սկսել կալիզեայով բուժումը առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է:

Մեծ դոզայով կամ չափից ավելի ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնային հանգույցները, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը: Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում:

Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն  բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են:
Երիտասարդ բուրավետ կալիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու- երեք տարին մեկ`գարնանը կամ աշնանը:
Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին: Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում: Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են:
Հիվանդություններն ու վնասատուները. կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները:

Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել սիստեմային ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով: Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է , խոնավ օդի ամենօրյա ապահովումը:

Դիտվել է 1366 անգամ:

Էխմեա

эхмеяԷկզոտիկ Էխմեան ռազմիկի է նման, որը լավ պատրաստվել է ճակատամարտի.  աճում է ձագարանման խոռոչից` դեպի ներքև թեքված լայն ասեղապատ տերևներով: Նույնիսկ ծաղիկներն են պաշտպանված սրածայր ծաղկեպատով: Բույսի անունը ` «էխմեա»  հունական արմատից է, որը թարգմանվում է «պիկի ծայր»: Զարմանալի է, որ ըստ ծաղիկների կառուցվածքի և ծաղիկների,  էխմեան  տարբեր գույներ ունի `վարդագույն, կարմրա-ոսկեգույն , կորալագույն, կարմիր և երկրագույն:

Էխմեան(Aechmea)Բրոմելյան ընտանիքից է և ունի մոտ 180 տեսակ, տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում : Էխմեաները բազմամյա բույսեր են: Այս բույսերը աճեցնում են ինչպես թաղարներում, այնպես էլ էլիֆիտային զամբյուղներում, սուզածառի վրա օգտագործում են «էլիֆիտային ծառեր»  ստանալու համար:

Տնային ծաղկաբուծության մեջ աճեցնում են էխմեայի հետևյալ տեսակները`

– Փայլող Էխմեա (Ае. fulgens) – տեսքից քմահաճ չէ, նրա գոտիանման տերևները վերևից կանաչ են , տակից` կարմրավունա-մանուշակագույն: Ծաղկում է գարնանը: Թույլ ծաղկաբույլը վրձինատիպ է, ոչ մեծ ծաղիկները ` կարմիր:

– գծավոր էխմեա (Ае. fasciata) – շատ երկրներում այս տեսակը տարածված արդյունաբերական բույս է: Տերևները մինչև 50սմ երկարության են և  5-6 սմ լայնության, բաց կանաչ,  լայն, զուգահեռ արծաթյա գծերով, հաճախ վարդագույն: Ծաղկաբույլը խիտ է`նման կոնի բազմաթիվ կարմրա-վարդագույն ծաղկակիցներով: Ծաղիկները 3սմ երկարության են,  սկզբում  եկնագույն,  հետո մանուշակագույն կամ կարմիր:

Ծաղկաբուծների հավաքածուներում հանդիպում  են  նաև  պոչավոր էխմեան(Ae. сaudata),մերկացողուն  էխմեան (Ae. nudicaulis), Վեյլբախի էխմեան (Ae. weilbachii), ծաղկատերևներով էխմեան ( Ae. bracteata) և ուրիշներ: Բուծվել է «Ֆրիդերիկի» էխմեան `առանց տերևների վրայի ասեղների :

Էխմեաները լուսասեր են , բայց պահանջում են պաշտպանություն արևի ուղիղ ճառագայթներից, ջերմասեր են` ամբողջ տարին ապրում են 18 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանի տակ:  Ջրում են միայն փափուկ ջրով`ապրիլից հոկտեմբեր, թաղարի հողը թեթևակի խոնավ պետք է լինի, ձագարի մեջ պիտի ջրել, բայց ջուրը երբեմն փոխել: Նոյեմբերից մարտ ջրելը պետք է դադարեցնել: Շոգին էխմեային հաճախ պետք է ցողել: Գարնանն  ու ամռանը երկու շաբաթը մեկ հարկավոր է պարարտացնել: Էխմեան տեղափոխում են երկու տարին մեկ:

Էխմեան ծաղկում է  մայիսից հոկտեմբեր, ամեն վարդակը ծաղկում է միայն մեկ անգամ: Դեկորատիվությունը կորցրած ծաղկաբույլը հարկավոր է հեռացնել, իսկ ծաղկած էխմեայի վարդակները դեռ պետք կգան, նրանք առանց ծաղկի էլ են գեղեցիկ, բացի դրանից շուտով  նրանց կողքերից դուրս կգան “ձագերը”: Երբ երիտասարդ վարդակները կհասնեն մայրերի բարձրության կեսին , նրանց հարկավոր է առանձնացնել և ուրիշ թաղարի մեջ տեղավորել:

«Ձագերի» ծաղկման ժամանակը կախված է նրանց չափերից և բույսի ճիշտ խնամքից: Եթե «ձագերը» շատ են մեծացել  և նրանց ճիշտ են խնամում, իսկ նրանք համառորեն չեն ուզում ծաղկել , ապա ծաղկելը արագացվում է էթիլենի միջոցով : Այն ստանում են հասած խնձորից կամ ցիտրուսներից: էթիլենը հորմոն է , որը  նպաստում է Բրոմելյան ընտանիքի բույսերի ծաղկելուն: Էխեմեայով թաղարը երկու շաբաթ դրեք ցելոֆանի թափանցիկ տոպրակի մեջ , որի հատակին դրեք մի քանի պտուղ: Տոպրակի բերանը կապեք `բույրի  պահապանման համար : Այդ գործողությունից 4 ամիս հետո էխեմեան կծաղկի: Այնպես արեք , որ ծաղկման սկիզբը լինի  գարնանից ամառ: Բացի «ձագերով»   բազմանալուց , էխեմեան կարելի է բազմացնել սերմերով: Էխեմեան կարող է վարակվել արմատի տիզով, ալրոցող որդով և վահանամիջատով:

 

Դիտվել է 1120 անգամ: