«Ուկրաինան դարձյալ հավաքելու շանսեր կան, կստացվի, թե ոչ, չգիտեմ». Ալեքսանդր Իսկանդարյան

իսկանդարյան ալեքսանդր«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով ուկրաինական իրադարձությունները,  նշեց, որ Ուկրաինայում շատ արագ են փոփոխվում իրադարձությունները և գնալով բարդանում են: Ուկրաինայում կոլապս է: Այս ֆոնին խոսել իշխանության թույլ լեգիտիմության մասին, անտեղի է, խոսքն ընդհանրապես լեգիտիմության բացակայության մասին է: Այս ամենի մեջ միակ դրական բանը քաղաքագետի խոսքով՝ բռնությունների թուլացումն է:

«Հաճախ հարցնում են, թե Ուկրաինան ե՞րբ կընկնի: Ցավոք, պետք է ասել, որ Ուկրաինան արդեն ընկել է: Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում: Եթե մայիս ամսին Ուկաինայում հաջողվի անցկացնել նախագահական ընտրություններ, դա ամենամեծ հաջողությունը կլինի: Իմ կարծիքով՝ Ուկրաինան դարձյալ հավաքելու շանսեր կան, կստացվի՞, թե ո՞չ, չգիտեմ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Շատ ռուս քաղաքական գործիչներ Ղրիմն այսօր համեմատում են Կոսովոյի հետ, նմանություններ տեսնո՞ւմ եք հարցին քաղաքագետը պատասխանեց. «Ուկաինական իրավիճակը ավելի շուտ կարելի է համեմատել Լիբիայի և Եգիպտոսի հետ: Ուկրաինան քանդվում է այնպես, ինչպես Լիբիան: Իհարկե,  Ուկրաինան դեռ Լիբիա չէ, բայց իրադարձությունները տանում են դեպի դրան: Տարբերությունն այն է, որ Լիբիայում բռնությունների աստիճանն ավելի ծայրահեղ էր: Իսկ ահա Եգիպտոսի և Ուկրաինայի տարբերությունն այն է, որ Եգիտոսում կար բանակ, որը եկավ և կարգուկանոն հաստատեց երկրում, իսկ Ուկրաինայում այն չկար: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ թե Կոսովո է հիշեցնում, այլ մերձավոր արևելք»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, լուսանկարներ

Սերժ Սարգսյան

5615

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:

Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:

Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:

Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:

Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:

 
***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:

Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:

Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում:

Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:

Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:

Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:

Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:

Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը:

 

Անկախ

Յանուկովիչը Ռուսաստանից պաշտպանություն է խնդրել

pic_3cea04d1b8d825902b233bb667ac4985Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ առաջվա պես իրեն Ուկրաինայի ղեկավար է համարում ու Ռուսաստանին  խնդրում է ապահովել իր անվտանգությունը երկիրը զավթած “ծայրահեղականների” գործողություններից:

Յանուկովիչը նշել է, որ նրան ու իր զինակիցներին սպառնացել են հաշվեհարդարով: Նա կոչ է արել Ուկրաինայում իրավիճակը  վերադարձնել օրինական հուն ու հավելել, որ իրեն պետության օրինական ղեկավար է համարում:”Վստահ եմ, որ այս պայմաններում ընդունվող բոլոր որոշումների անարդյունավետությունը շատ շուտով կապացուցվի ու, դրանք  ի կատար չեն ածվի”,-հայտարարել է Յանուկովիչը:

Անկախ

Ազգային փոքրամասնությունների հարցում Վ. Յանուկովիչը ժողովրդավար էր, Արևմուտքը՝ բռնատեր

Վահե Սարգսյան2014 թ. փետրվարի 23-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան հանդես եկավ օրենսդրական փոփոխությամբ, ըստ որի՝ Ուկրաինական 13 վարչատարածքային միավորներում ռուսերենը զրկվում է տարածաշրջանային լեզվի կարգավիճակից։

Մի փոքր հետ գնալով՝ նշենք, որ 2012 թ. հուլիսի սկզբին նույն Գերագույն Ռադան հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն, չնայած ուկրաիներենը պահպանվում էր որպես միակ պետական լեզու, սակայն էականորեն ընդլայնվում էին ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները։ Համաձայն ընդունված և հետագայում նախագահ Վ. Յանուկովիչի ստորագրած օրենքի՝ այն վարչատարածքային միավորները, ուր ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության 10 %-ից ավելին, վերջիններիս լեզուն ստանում է տարածաշրջանային հատուկ կարգավիճակ։ Օրենքը վերաբերում էր Ուկրաինայի մի շարք վարչատարածքային միավորների, որոնցից 13 – ում ռուսերենը ճանաչվեց որպես տարածաշրջանային լեզու։ Դրանք էին՝ Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի, Նիկոլաևսկի, Օդեսայի, Սումի, Խարկովի, Խերսոնի, Չերնիգովսկի տարածաշրջանները, Ղրիմը, Կիև և Սևաստոպոլ քաղաքները։ Բացի այդ՝ Ղրիմում տարածաշրջանային լեզու էր ճանաչվում նաև Ղրիմի թաթարերենը, Անդրկարպատյան մարզում՝ հունգարերենը, Չերնովիցկի մարզում՝ ռումիներենը։

Հավելենք նաև, որ դրանից շուրջ 2 տարի առաջ, 2010 թ. մայիսի 26-ին, Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանը ռուսերենը հաստատել էր որպես տարածաշրջանային լեզու. «Ղրիմի ինքնավար հանրապետությունում ռուսերենը, ընդունված որպես ազգերի միջև հաղորդակցման, ինչպես նաև՝ ազգաբնակչության մեծամասնության լեզու, գործածվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և տարածաշրջանային լեզու է», այսպես էր նշված ընդունված փաստաթղթում։ Օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց Ղրիմի տարածքում նախատեսվեց անձնագրերի, ծննդյան, մահվան, ամուսնության վկայականների, կրթական փաստաթղթերի, աշխատանքային գրքույկների, դատաիրավական փաստաթղթերի լրացումը ռուսերենով։

Հիշեցնենք նաև, որ Վ. Յանուկովիչին նախորդած Վ. Յուշչենկոն իր պաշտոնավարման ավարտից առաջ ստորագրել էր «Պետական լեզվական քաղաքականության մասին կոնցեպցիան», որով երկրի բոլոր քաղաքացիներին պարտավորեցրել էր իմանալ ուկրաիներենը, իսկ պետությունն իր առաջնահերթություններից էր համարել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գործառույթների ապահովումը ուկրաիներենով։

Հանուն եվրոպականացման՝ արյունահեղությունների թատերաբեմի վերածված Ուկրաինայի ԳՌ-ի վերջին այս որոշումով փոքրամասնությունների (այս պարագայում ռուսների)՝ միջազգային, այդ թվում՝ եվրոպական օրենսդրությամբ սահմանված լեզվական իրավունքը, մեղմ ասած, ենթարկվեց կոպտագույն ոտնահարման։ Իհարկե, այս քայլն արվեց երկրում արդեն առկա համընդհանուր հակառուսականության համապատկերի վրա, սակայն պետք է նկատի ունենալ նաև, որ Ուկրաինայում հակառուսականությունը խորացել էր՝ այն հանգամանքի հետևանքով, որ երկրի ընդդիմության առաջնորդներն ու վերջիններիս պաշտպանող լայն զանգվածներն իրենց համարում էին եվրոպական արժեհամակարգի մոլի պաշտպաններ։

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդունված վերոնշյալ օրենքը, որը դեռ վերջնական իշխանության չեկած կիրառեցին ուկրաինական ընդդիմության առաջնորդները, ինքնին հակասում է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային բոլոր փաստաթղթերի տառին ու ոգուն, ավելին, նույն այդ միջազգային հանրագրերի իրականացման ջատագով Եվրոպան ոչ միայն չդատապարտեց այս ճչացող իրավախախտությունը, այլև՝ ընդհակառակը, բազմակողմանի օգնության ձեռք է մեկնում այս ամենի հեղինակներին։ Հավատացած ենք, որ եթե այս օրինագծի հեղինակը լիներ Վ. Յանուկովիչը, ապա Արևմուտքում կառաջանար փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը դատապարտող հայտարարությունների մի լայնահուն հեղեղ, չէր բացառվի նաև որոշ պատժամիջոցների իրականացումն Ուկրաինայի նկատմամբ։ Բայց, քանի որ այս ամենի հեղինակները եվրոմայդանցիներն են, կարելի է նաև լռել։

Եվրոպական երեսպաշտության ու երկակի ստանդարդների կիրառման այս ակնառու օրինակը մեզ համար ամենևին էլ նորություն չէ, եթե, հեռուն չգնալով, տեսնենք նույն Արևմուտքի՝ որպես ժողովրդավարության խորհրդանիշ ընկալած սահակաշվիլիական Վրաստանի օրինակը։ 10-ամյա մի ժամանակահատված, երբ, ինչպես երկրի բնիկ ժողովուրդները (ջավախահայությունը և այլք), այնպես էլ՝ փոքրամասնությունները, ապրեցին իրենց պատմության ամենադժվարին շրջանը։ Զավեշտական է, սակայն՝ փաստ, որ բազմաթիվ դեպքերում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ու զարգացմանը նպակաուղղված միլիոնավոր դոլարների հասնող արևմտյան դրամաշնորհները վրացական իշխանությունները հենց եվրոպայի աչքի առջև ուղղորդում էին երկրի բնիկների ու փոքրամասնությունների լեզվի, հուշարձանների, մշակույթի մաս կազմող այլ արժեքների ոչնչացմանը կամ վերջիններիս յուրացմանն ու վրացականացմանը։ Հավելենք այստեղ ևս, որ այդ ընթացքում եվրոպական կամ արևմտյան միջամտությունը սահակաշվիլիական խտրականությունների առնչությամբ գրեթե բացակայում էր. Սահակաշվիլին անպատժելի մնաց այնքան ժամանակ, քանի դեռ իր հայացքով նայում էր դեպի Արևմուտք։

Ամփոփելով՝ եզրակացնենք. միջազգային հանրագրերն ընդամենը մրոտված թղթեր են, որոնց բովանդակությունը որևէ երկրի վրա այս կամ այն կերպ ազդելու մի սովորական գործիք է։ Կոնկրետ՝ միջազգային փաստաթղթերի ոտնահարման մասին Եվրոպայի հայտարարություններն ակտիվանում են հիմնականում այն ժամանակ, երբ տվյալ երկիրը կամ արևմտյան ճամբարում չէ, կամ ձգտում է դուրս գալ այդ ճամբարից։ Երբ չկան այդ վտանգները, ապա քաղաքական շահերի զոհասեղանին կարելի է նետել նաև տվյալ երկրի ազգային փոքրամասնություններին։

Մեր քննարկման տիրույթից դուրս են Վ. Յանուկովիչի քաղաքական ուղեգծի այս կամ այն ոլորտը, որոնցում, ինչպես հրապարակվում է, առկա են մի շարք բացասական երանգներ։ Այս ամենով հանդերձ՝ մի բան ճշմարտություն է. Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում ռուսամետ նախկին նախագահ Վ. Յանուկովիչը հանդիսացավ ժողովրդավարության, իսկ եվրոպամետ այժմյան իշխանությունները՝ բռնատիրության խորհրդանիշ։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Պ.գ.թ., Վրաստանի հարցերով փորձագետ

Սիմֆերոպոլում Եվրամայդանի կողմնակիցներն ընդհարվել են ռուսամետ բնակչության հետ,տեսանյութ

ղրիմՍիմֆերոպոլում` Ղրիմի խորհրդարանի պատուհանների մոտ,  զանգվածային ընդհարում է տեղի ունեցել Ուկրաինայի  նոր իշխանության կողմնակիցների և նրանց դեմ դուրս եկողների միջև: Եվրամայդանի կողմնակիցների օգտին ելույթ են ունեցել Ղրիմի թաթարները, որոնք “Ալահ Ակբար” կոչերով ճեղքել են ռուսամետ տրամադրված խմբերից բաժանող պատնեշը: Մասնակիցներից մեկի գլուխը ջարդել են , հաղորդում է  “Аргументы Недели. Крым”:

Մոսկվայի ժամանակով  17:00 նշանակված է Ղրիմի Վերին Ռադայի արտահերթ նիստ, որի ընթացքում թերակղզու իշխանությունը պետք է որոշի Ուկրաինայի ներկա իրավիճակում իր անելիքը:

Սկզբում “Ռուսկոե եդինստվո” կուսակցության կողմից ցանկություն կար միտինգ անցկացնել` պահանջելով Ղրիմի անկախության  հանրաքվե: Տեղեկանալով այդ մասին Ղրիմական-թաթարական միջլիսի և Եվրամայդանի ներկայացուցիչները սոցիալական ցանցերով հորդորեցին իրենց կողմնակիցներին հավաքվել խորհրդարանի պատերի մոտ, որպեսզի խոչընդոտեն ռուսամետ ակցիային: Արդյունքում Ղրիմի Ռադայի մոտ հավաքվեց  մոտ 5000 մարդ`մեծամասամբ Ղրիմի թաթարներ: Նրանք գոռում էին “Ալլահ ակբար” և “Ղրիմը թաթարներինն  է” :

“Ղրիմի թաթարները չեն թույլ տա այս հողի ճակատագիրը որոշել առանց իրենց”-հայտարարել է Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմ-թաթարական միջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը:

Հայտնի է, որ հանրաքվեի կողմնակից են նաև շատ կազակներ: Ղրիմի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով սլանում են ռուսական դրոշներով ավտոշարասյուններ: Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի  Մագիլովը կոչ է արել Ղրիմի հոգևոր առաջնորդներին թույլ չտալ ազգամիջյան հակամարտություն, հաղորդում է  “Новости Крыма за 15 минут”կայքը:

Անկախ

Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, որոնցից միայն 4332-ն են հաշվառված

նյութի նկարՀայաստանում ամենից շատ թմրանյութ օգտագործում են Երևանում, մարզերից՝ Արմավիրում: Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև ողջ Հայաստանում բնակլիմայական պայմաններով պայմանավորված` հեշտությամբ կանեփ է աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Ըստ Արթուր Մինասյանի` ինչպես ողջ աշխարհում է նկատվում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ՝ մոտ 7%–ով, այնպես էլ Հայաստանում:

«2012-ին գրանցվել է և բացահայտվել է 1139 հանցագործություն, 2013-ին՝ 1222 դեպք: Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ թմրանյութ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հայաստանում գլխավորապես օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված  և մարիխուանա տեսակի թմրանյութ: Եղել են դեպքեր, երբ փորձ է արվել թմրանյութ ներկրել հարևան Իրանից: Փորձել  են ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց: Գրանցվել է նաև հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում մոտ 1 կգ-ի չափով»,- ասաց Արթուր Մինասյանը:

Բանախոսի փոխանցմամբ` թմրամիջոցների ապօրինի օգտագործողերի թիվն ավելացել է: Եթե 2012-ին հայտնաբերվել է  թմրամիջոցներ  ապօրինի օգտագործող 1009 ՀՀ քաղաքացի, 2013-ին այս թիվն աճել է՝ դառնալով 1523:

ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի խոսքով՝ թմրամոլների տարիքը հիմնականում տատանվում է 25-40-ի միջակայքում: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում դարձյալ վերադառնում է թմրանյութերին: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:

«Հայաստանում   նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման մի քանի դեպք է գրանցվել: Այս թմրամիջոցներն արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։ Ներերակային թմրամիջոց օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ այլ տեսակի թմրանյութերի: Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, սակայն հաշվառվածները 4332 են, որոնցից 85-ը թունամոլ է, այսինքն` չարաշահում է հոգեմետ դեղամիջոցները: Հաշվառված թմրամոլների թվում կանայք 55-ն են: 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են»,- ասաց Պետրոս Սեմիրջյանը:

 

Կոմպրոմատ YouTube-ից. Էրդողանին որդու հետ բացահայտել են հանցագործ դավադրության մեջ

էրդողանВ Թուրքիայում նոր աղմուկ է հասունանում, այն կապված է վարչապետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հետ: Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, իբր թե Ռեջեփ Էրդողանը հեռախոսով խոսում է ավագ որդու՝ Բիլյապի հետ, նա խնդրում է որդուն տնից հանել փողը և մյուս բազմաթիվ ազգականներին հորդորել կատարել նույնը—  “որպեսզի ոչ մի կոպեկ տանը չմնա”:

Ինչպես նկատում է  “Россия 24”-ը, ձայնագրության ամսաթիվը դեկտեմբերի սկիզբն է, երբ ամբողջ Թուրքիայում  հակակոռուպցիոն գործողություններ էին ընթանում, ձերբակալված էին նախարարների երեխաներ:

YouTube-ում տեղադրված ձայնագրության մեկնաբանություններում խոսքը մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է, ըստ հաշվարկների այնքան որքան կազմում են պետական ծախսերի ատկատները:

Էրդողանը արդեն հայտարարել է, որ ձայնագրությունը սարքած է, պարզ մոնտաժ: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այն իրական է: Ընդդիմությունը պահանջում է  Էրդողանի հրաժարականը: Ամեն  դեպքում երկրում ընտրությունները տեղի կունենան մարտին:

Անկախ

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

Տիգրան սարգսյան, աշոտյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում և լսարաններում, զրուցել ուսանողների հետ:

 Անկախ

ԱԺ նիստը` ուղիղ հեռարձակմամբ

աժՀինգերորդ գումարման ԱԺ 5-րդ  նստաշրջանի  քառօրյայի 2-րդ  օրն է ընթանում: ԱԺ-ում ընթացող քննարկումնեին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

ՄՄ Հայաստանի անդամակցությունից հետո գյուղատնտեսական մթերքների արտադրման և արտահանման ծավալները կավելանան. Գրիշա Բաղյան

գրիշա բաղյանՄաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին էր նվիրված ՀՀ կառավարության կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսը:
Ինչպես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Գյուղատնտեսության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը, Հայաստանի` Մաքսային միության անդամակացելը հնարավորություն կտա դյուրացնել և ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, կնպաստի արտահանման ծավալների աճին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանիտարական, ֆիտոսանիտարական, անասանաբուժական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Դավթյանը նշել է, որ քննարկվում են այն մեխանիզմները, որոնք թույլ կտան տեղական արտադրողներին ավելի հեշտ և արագ իրականացնել իրենց արտադրանքի իրացումը Մաքսային միության երկրներում:

 

Սադամի սինդրոմ. ՙՄեժիգորիայի՚ շքեղությունը ցնցել է ուկրաինացիներին

o_900585Վերին Ռադան Վիրկտոր Յանուկովիչի նստավայրը պետականացրել է և ինչ այնտեղ կտեղակայվի առայժմ  անհայտ է: Ենթադրվում է այն դարձնել հանգստի վայր կամ մանկական առողջարան, հնչել է նաև տեսակետ այն դարձնել կոռուպցիայի թանգարան:

Վիրկտոր Յանուկովիչը իր ունեցվածքը սկսել էր նախապես փրկել, արժեքավոր իրերը բեռնատարներն էին փոխադրել: տեսախցիկները նկարահանել են նստավայրից հեռացող ավտոշարասյունը:
Ավելի արժեքավոր իրերը տարհանել են օդային ճանապարհով:Տեսախցիկների կադրերում պարզ երևում են, թե ինչպես են ծանր ճամպրուկներով բեռնվում  ուղղաթիռները: Երևում է, թե ինչպես մի խումբ պատկառելի  մարդիկ նստում են պատկառելի ավտոմեքենա: Բեռները այնքան շատ էին, որ ուղղաթիռները հազիվ էին բարձրանում գետնից:

Այնուամենայնիվ բոլոր արժեքավոր իրերը ֆիզիկապես հնարավոր չի եղել տեղափոխել: Երբ բացվել են  ՙՄեժիգորիայի՚ .դարպասները շքեղությանը անսովոր ուկրաինացիներին իրական մշակութային ցնցում էր սպասում, ինչպես  1917թ-ին:  140 հա ահռելի ամառանոցը, առագաստանավ լճում,  ձիասերերի ակումբ, որսի պարագաներ:Սակայն մի այցելությունը բավական չէ ծանոթանալու ամբողջ կալվածքին:Ամեն ինչից երևում է Յանուկովիչի ցածր ճաշակը.մուտքի մոտ հին հունական մոտիվներ,այնուհետև կլասիցիզմ, ներսում բարոկկո և շատ ոսկի,հայտեխ և հնություն:

Համարյա ամեն ինչ ոսկեզօծ էր, էքսկուրսիայի մեխը զուգարաններն էին, այստեղ յուրաքանչյուրը կարող է զգալ Սադամի սինդրոմը,սովորական իրաքցու վիճակը Հուսեյինի անճաշակ ոսկյա պալատները տեսնելիս:  Ամենուր Յանուկովիչի նկարներն  են, նույնիսկ ալկոհոլային խմիչքների վրա:
Կից կառույցներումգտնվում էին կենդանաբանական այգին, ֆերման: Ցեղական այծեր, լեռնային այծեր, ջայլամներ: Ավտոտնակում տասնյակ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ սկսած սովետական ժամանակներից մինչև սուպերքարեր: Այցելուների կարծիքով այս ամենը հարկավոր է վերադարձնել ժողովրդին:


Այժմ ու՞մ է պատկանում  ՙՄեժիգորիան՚, հասկանալի չէ: 2007-ին այդ պետական կառավարական նստավայրը  փոխանցվել է մի մասնավոր ընկերության, որը ղեկավարում էր Յանուկովիչի ավագ որդին: Սակայն Կիևում տեղի ունեցած արյունահեղությունից հետո այն վերացվեց: Այժմ առաջարկություն կա ՙՄեժիգորիան՚ դարձնել կոռուպցիայի թանգարան կամ փոխանցելհիվանդ երեխաների ճամբարին:

 

Անկախ

Բարաք Օբաման Կանադայի վարչապետին գրազով պարտվել

obama_harper02ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի հետ գրազ է եկել Սոչիի Օլիմպիադայում հոկեյի երկու երկրների միջև խաղի վրա: Եզրափակչում հանդիպեցին հենց ԱՄՆ-ի և Կանադայի կանանց հավաքականները, Կանադան հաղթեց 3-2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում կանադացի տղամարդիկ ամերիկացիներին հաղթեցին 1-0 հաշվով: Երբ Կանադայի տղամարդկանց հավաքականը հայտնվել է եզրափակչում, Հարպերը իր «Twitter»-յան էջում Օբամային հիշեցրել է երկու արկղ գարեջրի պարտքի մասին: «Անհամբերությամբ սպասում եմ իմ երկու արկղ գարեջրին»,- գրել է Հարպերը՝ հասկացնելով, որ Օբաման պարտվել է գրազը:

Անկախ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

 Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:

Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:

Նախարարի մեկ այլ տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:

Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով: Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ: Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի  Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետնախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը: «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Երևան մոլ» համալիրի բացմանը

մոլի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

բժշկական կենտրոնԲժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանո¬րոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:

երևան մոլՍերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն:

Անկախ

Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով

տիգրան սարգսյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը: Առաջին հերթին ցանկանում եմ դիմել Ռոբերտ Նազարյանին՝ լսելով իր կարծիքը՝ ինչպես մենք կարող ենք մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով ներկայացնել մեր հանրությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին ժամանակներս, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակի հետ կապված, մասնավորապես, կալորիականության, որ չի համապատասխանում 7900 կիլոկալորիա ստանդարտին: Մենք փորձում ենք բացատրել այն մեխանիզմները, որոնք այսօր կան և գործում են: Որո՞նք են դրանք: Նախ, սահմանի վրա գազի կալորիականությունը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտներ ունենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք նույնպես որպես գազի խոշոր սպառողներ շահագրգռված են, որպեսզի կալորիականությունը լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված է ստանդարտներում: Սակայն այս ցուցանիշները ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես հանդիպում եմ ունեցել Գործարարների միությունում, և այս հարցը քննարկման առարկա է դարձել: Ես առաջարկել եմ գործարարներին, որպեսզի նրանք համախմբվեն, կարողանան ձեռք բերել լաբորատորիա, որի շուկայական գները 25-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում են տատանվում, որ կարողանան նրանք էլ չափել, համոզվել կալորիականության մեջ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, ցավոք, մինչ օրս, ես վստահաբար ասում եմ, որ նման քայլ գործարարների կողմից չի կատարվել: Վերջին ժամանակներս, նաև պայմանավորված խիստ ձմեռով, նաև մեր ֆերմերներն են բողոքում, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, որ կալորիականությունը շատ ցածր է: Նախորդ տարիներին նրանք ավելի քիչ գազ վառելով ունեցել են համապատասխան ջերմություն, այսօր կրկնակի են վառում: Ես դա պայմանավորում եմ այս տարվա խստաշունչ ձմեռով: Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, կարծում եմ, պարոն վարչապետ, ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ: Նաև պատրաստ ենք մենք մեր մասնակցությունը բերել, նաև էներգետիկայի նախարարությունը մասնակցի: Սա է իմ առաջարկությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, մասնագետները, պարոն Նազարյան, մեզ ներկայացրել են եզրակացություն, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Այո:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Փաստորեն Ձեր առաջարկը կայանում է նրանում, որ ստեղծենք հանձնաժողով՝ ներգրավելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան իրենց այդ բացատրությունները ներկայացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Սա մի մասով, իսկ երկրորդ մասով ամբողջ այդ մեխանիզմի, շղթայի մեջ փորձենք տեսնել՝ էլ ինչ գործիքներ կարող ենք մտցնել, որպեսզի այդ չափագրումների ժամանակ մենք դառնանք ոչ միակողմանի, ինչպես հանրությունն է փորձում մեզ մեղադրել, այլև լինեն ոչ կողմնակալ կառույցներ: Մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը թեպետ այսօր անուղղակի մասնակցում է այդ գործընթացին՝ լաբորատորիաների սերտիֆիկացման հետ կապված, բայց նաև մի լաբորատորիա էլ նրանց համար գնենք, նրանք էլ պարբերաբար, ինչպես ՀայՌուսգազարդն է 10 օրը մեկ ներկայացնում տարբեր շրջաններում կալորիականության մեծությունը, նրանք էլ չափագրեն և նույն կերպ հրապարակային թերթում հանդես գան: Սա որպես մի տարբերակ: Բայց այսօր ես չեմ ցանկանում բոլոր տարբերակները նշել, այդ հանձնաժողովի դերը ես նրանում եմ տեսնում, որպեսզի Ձեզ առաջարկություն ներկայացնենք հետագա մեր քայլերի համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում, պարոն Գաբրիելյան, պատրաստեք համապատասխան որոշում՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հնաձնաժողովի աշխատանքներին, այն հասարակական կազմակերպությունները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, և եթե կլինեն այլ հասարակական կազմակերպություններ՝ սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող կամ էներգետիկայի ոլորտում, բոլորը, ովքեր ցանկանում են, թող մասնակցեն այդ աշխատանքներին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, ես կուզենայի գյուղատնտեսության նախարարությունից էլ ներկայացուցիչներ լինեին՝ պայմանավորված նրանով, որ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների մոտ ավելի շատ են այս վերջին ժամանակներս բողոքները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
 – Պարոն Նազարյան, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկությունը, թե որ կազմակերպություններին եք նպատակահարմար համարում, որ մտնեն այդ աշխատանքային խմբի մեջ, այդ թվում նաև որ գերատեսչությունները: Մենք ըստ Ձեր հայտի կձևավորենք այդ հանձնաժողովը: Պարոն Շահվերդյան, համեցեք:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան – Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ շարժական լաբորատորիա հնարավո՞ր է ստեղծել:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան –Այո, իհարկե, դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները:
 Անկախ

ԴԵՄ ԵՄ ակցիան՝ Գյումրիում

դեմ եմ երթ գյումրում2Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրեցի երիտասարդները: Նրանք առավոտյան հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ պատրաստվեցին, հանդես եկան հայտարարությամբ ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպություն:
– Այսօր որոշել ենք գիրք նվիրելու օրն օգտագործել ՀՀԿ և քույր կուսակցության՝ ՕԵԿ-ին տրամադրելու 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումներն ու դեմ եմ երթ գյումրիումկետերը, որոնք հրամցրել են մեզ: Եվ շեշտելու ենք, որ կուտակայինը ևս մաս է կազմելու իրենց տված խոստումների, – հայտարարության մեջ նշեց «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
««Բարեփոխումների» անվան տակ ցանկանում են քաղաքացիների վերջին կոպեկները հավաքել ու գրպանել: Չգիտենք, 40 տարի հետո կտան, չեն տա, ով կլինի», – նշեց ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:
«Ես աշխատող չեմ, թող նախ ինձ համար աշխատատեղ ստեղծեն, ունենամ բարեկեցիկ կյանք, որ կարողանամ հիմա ապրել, այդ ժամանակ արդեն մտածենք՝ կուտակային վճարելու մասին: Եթե մարդը չի կարող հիմա ապրել, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու մասին», – իր հերթին նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Երիտասարդները «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» գրությամբ թռուցիկները փակցնելով ճանապարհի սյուներին՝ շարժվեցին դեպի ՀՀԿ մարզային գրասենյակ: Այստեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ըստ ՀՀԿ կանոնակարգի մարզային կառույցի ղեկավարը չի կարող աշխատանքային ժամին լինել գրասենյակում՝ քանի որ աշխատում է պետական պաշտոնում:
«Այսօր գիրք նվիրելու օրն է, և մենք բերել ենք ձեզ վերադարձնելու 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Ձեր կուսակցության տված նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել, դրանք կարմիր գրիչով մեկ առ մեկ նշել ենք, և կխնդրենք 3 միլիոն անգամ կարդալ», – ՀՀԿ նախընտրական ծրագիրը հանձնելով կուսակցության ներկայացուցչին՝ նշեցին երիտասարդները:
Նրանց փոխադարձաբար  գրքեր նվիրեց Համազասպ Խաչատրյանը, նշեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցերի  շուրջ մեկնաբանություններ տալու, իսկ մարզային գրասենյակի պատասխանատուն էլ՝ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, այդ պահին տեղում չէր:

դեմ եմ«Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Խաչատրյանը, ապա հետաքրքրվեց՝ ակցիայի մասնակիցների մեջ կա՞ն ուսանողներ: Իմանալով, որ բոլորն էլ ուսանողներ են, հարցրեց՝ հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ հարցնում. «Այո, նրա համար, որ միշտ թանկացնում եք վարձավճարները, մենք էլ ի վիճակի չենք վճարել», – հետևեց պատասխանը: Մինչդեռ, Հ.Խաչատրյանն ուզում էր ասել, թե ինչու ուսանողներն առավոտյան 12-ին լսարանում նստած չեն:
Նա երիտասարդներին խոստացավ, որ իրենց «նվիրած գիրքն» անպայման կընթերցվի, հաշվի կառնվեն դիտողությունները:

Լուսավորման երթ` փետրվարի 21-ին

լուսավորման երթ

«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` իրազեկելով առաջիկա երթի մասին: Հայտարարությունում ասվում է.

«Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»:

Սեյրան Օհանյանը նախաճաշել է զինվորների հետ

այցելություն զորամաս 2ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այս մասին Անկախը տեղեկանում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

այցելություն զորամասԱյցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է:

«Մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovhannisyan delivers the national annual address at Ani Plaza Hotel «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության։

«Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա ճգնաժամից դուրս գալու համար: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-իր ելությում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքերում:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը. այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային, փոխզիջումային գործընթացը։

«Մի գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային Միության մշուշոտ ապագայի, որտեղ, ինչպես պարզվեց, մեզ այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, դա էլ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

005Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը. «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն