Խոշոր հրդեհ Սումգայիթում,կան տուժածներ,տեսանյութ

o_838292Ադրբեջանական Սումգայիթ քաղաքի  առևտրի կենտրոնում  խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Կրակը տարածվել էր 6 հազար քառ մետր շենքի տարածքում:

Հրդեհը սկսել է կտուրից, ապա տարածվել եռահարկ առևտրի կենտրոնի վերին երկու հարկերում, հաղորդում է  “Ռոսիա 24″հեռուստաալիքը: Հրշեջները մեծ դժվարությամբ էին փորձում հանգցնել կրակը, նրանց խանգարում էին առևտրականները, որոնք փորձում էին փրկել իրենց ապրանքը: Փրկարարներից մեկը թունավորվել էր ծխից: Վարձակալներից և խանութի հաճախորդներից բուժօգնության է են դիմել  16 մարդ:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան     26.50C (1964 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         0.10C (1928 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    12.70C

Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել

պնՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախագահն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

 Սերժ Սարգսյան,ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմիններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին:

Հանրապետության Նախագահը կարևորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը, ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է: Նախագահի համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաև միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:

Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է: Նա կարևորել է նաև երկրների միջև փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում:

 

Իտալիա – Հայաստան` 2:2,տեսանյութեր

Armenia-teamՀայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպում անցկացրեց Նեապոլում` մրցելով Իտալիայի թիմի հետ:

Մերոնք խմբի առաջատարի հետ հանդիպումում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն հաղթել չկարողացան: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Մեր երկրի ընտրանին խմբային մրցաշարում առաջին  անգամ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը: Վաստակած 13 միավորով Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց նախավերջին` 5-րդ հորիզոնականը: Իտալացիները 22 միավորով առաջինն են: Ապա հաջորդում են` Դանիայի (16), Չեխիայի (15), Բուլղարիայի (13) ներկայացուցիչները: Աղյուսակը 3 միավորով եզրափակում են մալթացի ֆուտբոլիստները:

Տեխնիկական արդյունքներ

Եվրոպական B խումբ

Իտալիա – Հայաստան՝ 2:2

Ֆլորենցի, 25, Բալոտելլի, 76 – Մովսիսյան, 5, Մխիթարյան, 70

Բուլղարիա – Չեխիա` 0:1

Դանիա – Մալթա` 6:0

Եվս մեկ հզոր երկրաշարժ ցնցեց Ֆիլիպինները

երկրաշարժՖիլիպինների հարավում  այսօր գրանցվեց երրորդ հզոր երկրաշարժը: Այս անգամ  ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5,9 մագնիտուդ էր: Էպիկենտրոնը գտնվում է ծովում, Բոհոլ կղզուց հարավ-արևմուտք: Օջախը գտնվում է ծովի հատակում`  20 կմ խորության վրա:

131014230538-philippines-earthquake-horizontal-galleryԱյսօր առավոտյան այստեղ արդեն տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և օջախը նույնպես գտնվում էր Բոհոլ կղզու շրջակայքում` 33 կմ խորության վրա: Արդյունքում Բոհոլ, Սեբու և Սիկիհատոր կղզիներում քանդվել են մի քանի եկեղեցիներ և պետական հիմնարկներ, տասնյակ տներ վնասվել են:Նախնական տվյալներով 73 մարդ զոհվել է, հարյուրից ավել վիրավորվել են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախագահն ընդունել է հայտնի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին

 

 Ռայմոնդ Պաուլս, Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

 

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները շահո՞ւմ է քաղաքապետը

նելսոն-ոսկանյանՍյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն նյութ է հրապարակել, որում անդրադառնում է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած գնումներին ու այդ մրցույթներում հաղթողին:  Ըստ հրապարակման` ստացվում է, որ Գորիսի քաղաքապետը մրցույթ է հայտարարում և ինքն էլ շահում է այն:

Ըստ հրապարակման` որում հղում է կատարվում Gnumner.am կայքին, նշվում է, որ «Գորեր» ՍՊԸ-ն է հաղթել ներքոնշյալ բոլոր մրցույթներում.

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների մրցույթում (գինը` 3 մլն 797 հազ.դրամ),

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման  մրցույթում (գինը 12 մլն 348 000 դրամ),

Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքների իրականացման մրցույթում (գինը 19 մլն. 30 հազ.դրամ),

Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքների մրցույթում (գինը`3 մլն 323 հազ դրամ)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերման մրցույթում (գինը՝ 1 656 980 դրամ) :

գորեր«ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

<<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

phpThumb10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ  (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո – ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30
 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի – տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

13.00 <<iԵրևան>> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե – Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից – (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ – Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո – Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Վաշինգտոն

1ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:

“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:

Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ,  կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 278 անձ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 անձ: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ -ից ազատ է  արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ –ից` 31, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 11, «Գորիս» ՔԿՀ –ից` 12, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 23, «Սևան» ՔԿՀ – ից`36, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ –ից` 1, «Կոշ» ՔԿՀ –ից` 57, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 33, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից` 7,  «Աբովյան» ՔԿՀ –ից` 11, որից 10-ը՝ կին, 1 անչափահաս,    «Հրազդան» ՔԿՀ –ից` 14 անձ:

Մարգար Օհանյանն ազատության մեջ է

Մարգար ՕհանյանՃանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես փոխանցում է Օհանյանին ազատության մեջ դիմավորած Panorama.am-ի թղթակիցը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, շտապում է հարազատների մոտ, կարոտել է նրանց:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա մայիսին Մ. Օհանյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Մարգար Օհանյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

Panorama.am

Սպասվում է ջերմաստիճանի անկում

եղանակԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:

եղանակ1Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

եղանակ2 Երևանում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում`Հոկտեմբերի 8-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանային համակարգի աշխատողներին

տարոն մարգարյանԳրադարանային համակարգի հարգելի աշխատողներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։
Մեր ժողովրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով ու նաև այդպիսով նպաստում համակարգի զարգացմանը։
Ձեր շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

 

 4125Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով է պարգևատրել մանկավարժներին

001 (3)Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: «Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը: Անչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի դերը մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում, քանզի հաճախ նաև ձեր անձնական օրինակով և նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը: Համոզված եղեք, որ պատասխանատու ձեր գործում քաղաքապետարանը միշտ է ձեր կողքին ու պատրաստ է ոչ միայն խրախուսել, այլ նաև օժանդակել մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը. «Այլևս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ ու այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը։ Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաև մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական», – ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:

Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար, կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին

4027Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է և մինչև հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարևան երկրների հանդեպ»՝ հաղորդում է 1in.am-ը`վկայակոչելով APA գործակալությանը:

Նա նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից:

Դիվանագետի խոսքերով՝ «սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»:

«Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը… Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը և ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի:

Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները և ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը»,- կարծում է Աբդուլաևը:

Իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու ոչ մի իրավունք չունեմ. Վահան Հովհաննիսյան

Վահան ՀովհաննիսյանՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ իրո՞ք Սերժ Սարգսյանը խաղում է կազինոներում, թե՞՝ ոչ. ՛՛Ես ի՞նչ

իրավունք ունեմ նրան հավատալ կամ չհավատալու: Իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու ոչ մի
իրավունք չունեմ՛՛: Այս մասին նա հայտարարեց այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս: Հարցին, թե արդյոք համաձա՞յն է, որ
Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ էր, քանի որ վերջինս ունի ազատ արտահայտվելու իրավունք, նա
պատասխանեց. ՛՛Յուրաքանչյուրի բռունցքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի քիթը: Խոսքի ազատությունը բոլորովին այլ կերպ է
բնութագրվում: Վիրավորանքը ազատ խոսք չէ: Բանավեճի մեջ կարող է երբեմն այս սահմանը խախտվել, բայց հարցը սա չէ: Ես չեմ կարողանում
հասկանալ՝ ինչպե՞ս կարող է  ընդդիմադիր պայքարին նպաստել սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում:  Ես չեմ տեսել, որ որևէ
իտալացի պատգամավոր  պարոն Բեռլուսկոնիին, ում վարքը ամբողջ աշխարհին է հայտնի, նմանատիպ հարցով դիմի միջազգային ատյանում: Սա
արդեն բոլոլորովին ուրիշ սահման է, որը ինձ համար ընդունելի չէ՛՛,-ասաց Վահան Հովհաննիսյանը, սակայն չցանկացավ ենթադրել, թե ինչու՞
Զարուհի Փոստանջյանը նման հարց տվեց ՀՀ նախագահին, միայն ասաց. ՛՛Մարդիկ չեն կարողանում տարբերակել իշխանություն ու պետություն
հասկացությունները: Իշխանությանը վնաս հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը՛՛:


—
Լարա Առաքելյան