Վազքարշավի լավագույն մասնակիցներին` նաև դրամական պարգևներ

images ՀԱՕԿ2014 թ. հունիսի 21 -ին  Երևանում , Գյումրիում , Վանաձորում և  Քաջարանում  միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի    միջազգային օլիմպիական օրվան   նվիրված մասսայական վազքարշավ:

Կմասնակցեն  13 -ից  բարձր տարիքի   վազքասերները:

Երևանյան վազքարշավը  կձգվի   Հանրապետության հրապարակ  –  Ամիրյան փողոց  – Մաշտոցի պողոտա –  ստորգետնյա անցում  –  «Հաղթանակի»  կամուրջ  – «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ  երթուղով:

Մասնակիցների հավաքը ` Հանրապետության հրապարակի շատրվանների  մոտ ` հունիսի 21- ին , ժամը `  10 :15-ին :

Մեկնարկը կտրվի  ժամը 11-ին:

Յոթ  տարիքային խմբով  անցկացվող  «Վազքարշավ – 2014» – ի հաղթողները  և մրցանակակիրները  կստանան հավաստագրեր,  դրամական մրցանակներ:

Հայ շախմատիստները Գոլդեն Սանդսում

շախմատimagesԳրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում խաղացված վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և  միանձնյա գլխավորում է աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանը և Հովհաննես Գաբուզյանը ունեն 5-ական միավոր, Տիգրան Ս. Պետրոսյանը` 4,5 միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 3 միավոր:

Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականը դժվարությամբ հաղթեց Էկվադորի թիմին

ֆաա շվեյց42259Բրազիլաիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում E խմբում հանդես եկող Շվեյցարիայի  հավաքականը խաղի վերջին վայկյաններին կարողացավ ևս մեկ անգամ գրավել Էկվադորի թիմի դարպասը և կորզել հաղթանակը:

Ընդ որում, այդ հաղթանակը կամային է` առաջինն աչքի էին ընկել էկվադորցիները:

Տեխնիկական արդյունքներ

E խումբ

Շվեյցարիա – Էկվադոր` 2:1

Գոլերը` Մեհմեդի 48, Սեֆերովիչ 90+3 – Է. Վալենսիա 22

Բաքվի Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

ասուլիս1«Բաքվի Կարմիր խաչն այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ նա լավ է, նրա առողջական վիճակը ևս լավ է:  Դեռ չենք կարողանում կոնկրետացնել նրա գործը: Հասկանալի է, թե ում հետ գործ ունենք », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Հունիսի 29-ին  Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Դրան ընդառաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Սեյրան Օհանյանը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ իրենց կառույցը ամեն ինչ անում հայ ռազմագերիներին և պատանդներին  վերադարձնելու ուղղությամբ. «Ամենակարևորն այն է, որ մեր պետությունը տղաներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը միշտ աջակցում է մեզ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում այսքան նշանակություն չեն տալիս անհայտ կորածին»։

Անհայտ կորած ազատամարտիկի մայրն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են Բաքվում գործող անհայտ կորածների հանձնաժողովին`  հանդիպելու առաջարկով, սակայն միշտ քար լռություն է եղել նրանց կողմից։ Նա նշեց, որ դժվար է համագործակցել մի պետության հետ, որի վրա չեն կարողանում ազդել անգամ միջազգային կառույցները, Եվրամիությունը, Կարմիր խաչը։

Ամեն դեպքում հայ ռազմագերիների հարազատները նշում են, որ երբեք հույսները չեն կորցնում և գիտեն՝  նրանք մի օր անպայման վերադառնալու են:

«Իմ որդին՝ Վրեժը, 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր Շահումյանը  ադրբեջանցիներից ազատագրելու համար: 1992-ին նա անդամագրվել է «Արաբո» ջոկատին։ Արդեն 22 տարի է նրանից լուր չունեմ։ Բայց հույս ունեմ, որ մի օր նա և մնացած գերիները կվերադառնան», – ասաց  անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը։

«Մերսեդես-Բենց»-ից գողություն կատարողը` ոստիկանությունում

ոստիկանություն3Մայիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Քարիմ Բենզեման երկու գոլի հեղինակ դարձավ

ֆաա քբ50729Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում  ընդգրկվածՖրանսիայի հավաքականը 3:0  հաշվով հաղթեց Հոնդուրասի ներկայացուցիչներին: Քարիմ Բենզեման երկու գոլի հեղինակ դարձավ:

Տեխնիկական արդյունքներ

E խումբ

Ֆրանսիա – Հոնդուրաս 3:0

Գոլերը` Բենզեմա 45 (11 մ), 72, Վալադարես 45 (ինքնագոլ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվողը` գոլի հեղինակ

մգ49216Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը գոլի հեղինակ  դարձավ Պերուի առաջնության երկրորդ տուրում:

Նրա թիմը` «Ալյանսան», սեփական հարկի տակ կայացած խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Գարսիլասոյին»:

Երկրորդ գնդակը հյուրերի  դարպասը խփեց հայ ֆուտբոլիստը:

 

Մահացել է գրող, հրապարակախոս Մեդորա Խաչատրյանը

մեդորա2014թ հունիսի 15-ին, կյանքի 77 տարեկանում մահացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր , գրող , լրագրող, հրապարակախոս Մեդորա Սրապիոնի Խաչատրյանը :

Մեդորա Խաչատրյանը ծնվել է 1937-ին Իջևանում, ուսուցչի ընտանիքում : 1954-ին ավարտել է հայրենի քաղաքի N1 դպրոցը, 1959թ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը :

1965-ին ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան :

1991թ Մեդորա Խաչատրյանը՝ խոշոր եղջերավոր կենդանիների կոնստիտուցիայի մանրադիտակային երկարամյա ուսումնասիրությունների ծավալում  նյութի հիման վրա պաշտպանել է դոկտորական թեզ և բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի հաստատմամբ ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան : Իր բնագավառում որպես կին՝ գիտությունների դոկտորի աստիճանով, հանրապետությունում նա միակն է : Ավելի քան 50 գիտական աշխատանքներն ու մի շարք գյուտերը հանդիսանում են նրա կենսագրության ավելի քան երեսուն տարիների քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքը :

Մեդորա Խաչատրյանը գիտական աշխատանքներին սիրով զուգակցել է գրական ստեղծագործությունը՝ գրելով բանաստեղծություններ, պատմվածքներ, հուշեր : Տպագրվել է «Հայ գրող», «Գրական թերթ», «Ավետաբեր», «Շիրակուհի» լրագրերում: Դեռ դպրոցական տարիներից թղթակցել է «Ավանգարդ», «Պիոներ», «Պիոներ կանչ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ» պարբերականներին : Հայրենիք, հայրենի բնաշխարհ, խոհ, սեր. Ահա նրա նախասիրությունների ոչ լրիվ շրջանակը :

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Բրազիլիայում պայքարը սկսեց հաղթանակով

ֆաա լմ20140615__SOCWCupArgentinaBosnia5Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում: Եվ ահա, F խմբում ընդգրկված արգենտինացիները Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած մեկնարկային խաղում  2:1 հաշվով հաղթեցին Բոսնիա-Հերցեգովինայի թիմին:

Գոլի հեղինակ դարձավ նաև արգենտինացի ֆուբոլի աստղ Լիոնել Մեսսին:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ.

Արգենտինա – Բոսնիա-Հերցեգովինա` 2:1

Գոլերը` Կոլաշինաց 3 (ինքնագոլ), Մեսսի 65 – Իբիշևիչ 85

Վրաստանում 2010-ից հետախուզվողին բերման են ենթարկել Երևանի Ամիրյան փողոցից

ձերբակալվելՀունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հունիսի 23-ից նոր արագաչափ կգործարկվի

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 23-ից գործարկվելու է Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 75.8-րդ կմ (Այրում գյուղի վարչական տարածք) հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Ֆինլանդիայի վարչապետը հեռացավ պաշտոնից

o_897604 (1)Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն  երկուշաբթի դիմեց պաշտոնից հեռանալու համար: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ցրվի: Նախագահն ընդունել է նրա հրաժարականն ու խնդրել շարունակել պաշտոնավարումը, մինչև նոր կաբինետ ստեղծվի,ինչը նախատեսվում է առաջիկա օրերին:

Ֆինլանդիայի  ԵՄ գործերով ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Սթուբը ընտրվել է  Ազգային կոալիցիոն կուսակցության նոր նախագահ: Քվեարկությունը անց է կացվել Լախտի քաղաքում, համագումարի ժամանակ: Սթուբը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը մինչև 2015-ի խորհրդարանական ընտրությունները:

Կատայնեն կառավարությունը գլխավորել է 2011-ից: 2 պաշտոններից հեռանալու մասին հայտարարել է ապրիլին: Նա պլանավորում է աշխատանք ստանալ ԵՄ կառույցներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Վրաերթ կատարած և փախուստի դիմած կին վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՎրաերթՀունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը ստացել է մարմնական վնասվածքներ և տանը շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա մի քաղաքացուհի` «Մազդա 316» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.30-ին ներկայացել է ոստիկանության և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 13-ից 16-ը)

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, խուլիգանության` 3, յուրացման` 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ողբերգական 2 պատահար «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենաներով. վարորդները մահացել են

ավտովթարՀունիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արագածոտնու մարզի Արագածավան գյուղի տարածքում` 3-րդ ուղեկալից 2-րդ ուղեկալ տանող ճանապարհին, որն անցնում է ուղեկալի տարածքով, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Սերգեյ Իշչենկոն, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:                                                                                                 

Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1960 թ. ծնված Ռոբերտ Առաքելյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Բրազիլիայում ֆուտբոլ են խաղացել մարմնավաճառները

pic_b65ab2e26c6bf5651de977e4f9b7ef5a (1)Բրազիլիայի քաղաքներից մեկում` Բելու Օրիզոնտիում մարմնավաճառներն ու Ավետարանական քրիստոնեական ըկերությունը խաղացել են տեղի համալսարանի թիմի դեմ: Դրա մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Խաղը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր փողոցներից մեկում` ի պաշտպանություն սեքսուալ ծառայությունների  աշխատողների իրավունքների:

Մարմնավաճառների թիմն իրեն «Մերկ» է անվանել, չնայած իրականում խաղացել են դեղնականաչ գույնի մարզահագուստով: Բրազիլիայում մարմնավաճառները վաղուցվանից են բողոքում խտրականության դեմ ու կառավարությանը կոչ են անում իրենց մասնագիտությանը վերաբերվել այնպես , ինչպես մյուսներին: Մասնավորապես, նրանք խնդրել են թոշակային ծրագրի համար. «Վերջիվերջո, մենք կկոտրենք այդ համակարգը», ասել է մասնակիցներից մեկը:

Անկախ

Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. Փաստինֆո

կառավարություն

Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:

Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը:

Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

վրաերթՀունիսի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բակունցի փողոցի թիվ 150 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 23.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 36/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, որը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 02.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Հ. Ներսիսյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21150»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 22.25-ին, Ոսկետափ-Արարատ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի 3 ողևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «Օպել Աստրա»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 1/3 շենքի դիմաց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆիատ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 02.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5/13 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 15-ին, ժամը 00.15-ին, Երևանի Հ. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 131 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 15.30-ին, «ԵրԱԶ-762Վ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վանթյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցի թիվ 6/4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել 48-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում իրեն վրաերթի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն և պատճառել մարմնական վնասվածքներ, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Օձուն գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Մեկ շաբաթում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 80 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

 

Բաքվում տղամարդը բռնաբարել է 6-ամյա աղջկա

2 (2)Բաքվում սարսափելի դեպք է տեղի ունեցել: 58-ամյա տղամարդը բռնաբարել է վեցամյա աղջնակի:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Սալյանի շրջանի 58-ամյա բնակիչը բռնաբարել է տանտիրոջ աղջկան, ում տանը սենյակ էր վարձակալել:

Մայրը տեսել է՝  ինչպես է տղամարդը բռնաբարել աղջկան, և շտապել է փրկել նրան: Նա ծանր առարկայով հարվածել է տղամարդու գլխին, որից հետո նա փախել է:

Ներկայում բռնաբարողին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: